«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2005թ. դեկտեմբերի 28-ին

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեն-քի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում`

ա) 1-ին մասում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի

 

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքա-չափը (դրամ)

2203

Գարեջուր

1 լիտր

70

2204

Խաղողի և այլ գինիներ,

գինենյութ

բացթողման գնի (առանց ավելաց-ված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծ-

ման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց

ոչ պակաս, քան

1 լիտրի համար

100 դրամ

2205

Վերմուտ և խաղողի այլ

գինիներ, որոնք պարու-

նակում են բուսական և

արոմատիկ էքստրակտներ

1 լիտր

500

2206

Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի

սիդր, պերրու (տանձի

սիդր), մեղրաըմպելիք)

1 լիտր

180

2207

Էթիլային սպիրտ

1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի

վերահաշվարկով)

600

2208

Սպիրտային խմիչքներ

բացթողման գնի (առանց ավելաց-ված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծ-

ման դեպքում` մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 250 դրամ

2403

Ծխախոտի արդյունաբե-

րական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1500

2709

Հում նավթ և նավթա-

մթերքներ

1 տոննա

27000

 

2711 (բացառու-

թյամբ 2711 11

և 2711 21)

Նավթային գազեր և գա-զանման այլ ածխաջրա-

ծիններ (բացառությամբ

բնական գազի)

1 տոննա

1000

բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության`40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով, իսկ մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:»

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում և 11-րդ հոդվածում «հարկային մար-մինը» բառերից հետո ավելացնել «` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «բեռնառաքման» բառը փոխա-րինել «բեռնամաքսային» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


30 դեկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 247