«Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                             ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

                                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                         նոյեմբերի 29-ին

 

 

                                                                              «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

                                                                         ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

                                                                                      ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-6 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «իրավաբանական» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբա­գրությամբ.

«1. Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառը հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրա­կան, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է։»։

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`

ա) անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեության, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգության, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.

բ) բաշխման ցանց` էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից համապատասխանաբար կառավարվող և շահագործվող էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը բաշխվում է սպառողներին.

գ) գաղտնապահական տեղեկատվություն՝ լիցենզավորված անձի ֆինան­սական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվու­թյունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները.

դ) ենթասպառող` սպառողը, որի էներգամատակարարումն իրականաց­վում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր.

ե) էլեկտրաէներգետիկական շուկա` սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան կազմակերպված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման մեջ ներգրավված էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհա­րա­բե­րությունների համակարգ.

զ) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներ՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան մանրածախ շուկային մասնակցող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սպառողները.

է) էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կանոնակարգելուն և դրա թափանցիկությունն ապահովելուն ուղղված կենտրոնացված ծառայությունները.

ը) էլեկտրաէներգիայի գնման երաշխիք՝ սույն օրենքով, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամ­կետներում և ծավալով էլեկտրական էներգիայի (հզորության) արտա­դրու­թյան լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) գնելու պարտավորություն, որին համապատասխանող իրավունքները պաշտպանվում են սույն օրենքով, շուկայի կանոններով և պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը վերջինիս կողմից փաստացի արտադրվել և առաքվել է, ինչպես նաև, որը վերջինս պատրաստ էր արտադրել և առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելուն պատրաստ չլինելու պատճառով٫ և այդ դեպքերը որպես բացառություն սահմանված չեն շուկայի կանոններում.

թ) էլեկտրաէներգիայի մատակարարում՝ սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում.

ժ) ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզի­կա­կան անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը.

ժա) լիցենզիա` Հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայու­թյուններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով և լիցենզիայով նախատեսված դեպքերում` նաև պարտականությունը.

ժբ) լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

ժգ) խոցելի սպառող` բնակիչ բաժանորդ, որը Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.

ժդ) կարգավարում՝  էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրա­կան էներգիայի ու բնական գազի ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի ու բնական գազի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

ժե) հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազը հաղորդվում (փոխադրվում) է բաշխման ցանց, սպառողին, արտահան­վում (ներկրվում) և (կամ) տարանցվում է երրորդ երկիր.

ժզ) համակարգային ծառայություններ`  էլեկտրաէներգետիկական համա­կարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար շուկայի կանոններով սահմանված կարգավորվող գներով ձեռքբերվող ծառայություններ.

ժէ) Հանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.

ժը) մատակարարման և օգտագործման կանոններ` Հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործ­ման կանոնները և պայմանները.

ժթ) միացում` Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի և Հանձնաժողովի կողմից սահմանված միացման կանոնների համաձայն նոր կամ վերակառուցվող սպառման համակարգի կամ կայանի միացում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցին.

ի) շուկայի կանոններ` Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրա­էներ­գետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոնները, որոնցով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մաս­նակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդ­ման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները.

իա) սակագին` էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար Հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին կամ վճար.

իբ) սպառող (բաժանորդ)` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

իգ) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավի­ճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.

իդ) տարանցում՝ Արցախի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում՝

1) «ե» ենթակետի «այլընտրանքային» բառը փոխարինել «վերականգնվող» բառով.

2) «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) խոցելի սպառողների շահերի պաշտպանությունը.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետ.

«ժդ) հաղորդման և բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի և միացման երաշխավորումը:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը

 

1. Էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավա­րության կողմից լիազորված մարմինը իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաև օժանդակում էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:

2. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը էներգետիկայի բնագավառում՝

ա) մշակում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատ­մանն է ներկայացնում Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագա­վառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

բ) մշակում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատ­մանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը.

գ) համագործակցում է Հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագա­վառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.

դ) առաջարկություններ է ներկայացնում մինչև 30 մեգավատտ դրված­քային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ Հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

ե) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի կողմից 30 մեգավատտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.

զ) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին.

է) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած էլեկտրա­կան, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.

ը) համաձայնություն է տալիս Հանձնաժողովի ներկայացրած էլեկտրա­էներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշ­ներին.

թ) նախապատրաստում և Արցախի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7. Կարգավորումը

 

Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքակա­նու­թյան մի մասն է, որի նպատակն է Հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և լիցենզիա ունեցող անձանց շահերը, լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը՝ երաշխավորելով սպառողների իրավունքները»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) «գ» ենթակետից հանել «կարգավորվող» բառը.

3) «դ» և «ը» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) լիցենզիա ունեցող անձանց միջև, ինչպես նաև սպառողների հետ կնքվող էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը, լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցումը.».

«ը) համաձայնության տրամադրումը լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջովին կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետ.

«թ) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի (մշտադի­տարկման) իրականացումը:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Հանձնաժողովի իրավասությունները

 

Հանձնաժողովն իրավասու է`

ա) սահմանել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդ­ման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրա­էներ­գետիկական շուկային ծառայությունների մատուցման և շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները.

բ) սահմանել սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի վաճառքի սակագները, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները.

գ) իր կողմից սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում իրա­կանացնել լիցենզավորում՝ տրամադրել լիցենզիաներ, երկարաձգել դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպել, կասեցնել և դադա­րեցնել դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանել լիցենզիաների պայմանները, վերահսկել դրանց կատարումը և կիրառել սույն օրենքով սահմանված տուժանքներ.

դ) հաստատել լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ` փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը.

ե) սահմանել ջերմային էներգիայի, ինչպես նաև բնական գազի մատա­կարարման և օգտագործման կանոնները.

զ) հաստատել շուկայի կանոնները` Արցախի Հանրապետության կառա­վարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.

է) սահմանել լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր կողմից սահմանված կարգով գրանցել էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև ներկրման և արտահանման պայմանագրերը՝ սույն օրենքի 12.1-ին հոդվածի համաձայն.

ը) սահմանել լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակա­րարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովել դրանց ներդրումը.

թ) կազմակերպել քննարկումներ լիցենզավորված անձանց միջև առաջա­ցած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակա­րարման հետ կապված, քննարկումների արդյունքով կայացնել որոշումներ և (կամ) տալ պարզաբանումներ.

ժ) սույն օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասի­րության նպատակով իր կողմից սահմանված կարգով իրականացնել լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում).

ժա) լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջել բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, դրանց պայմանների վերահսկման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար.

ժբ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից սպառողների սպասարկման որակի նվազագույն պահանջները.

ժգ) սահմանել Արցախի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավոր­մանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման համար.

ժդ) համաձայնություն տալ լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.

ժե) ապահովել իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը և մեկնաբանումը.

ժզ) համագործակցել էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապե­տության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղու­թյամբ.

ժէ) հաստատել լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված էլեկտրա­կան, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործո­ղու­թյունների ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրա­պե­տության կառավարության կողմից լիազորված մարմնի համա­ձայնությամբ.

ժը) հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշա­կած՝ էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները, էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները՝ էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.

ժթ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառման վարման լրացուցիչ պահանջներ:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

 

«Հոդված 12.1. Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը)

 

1. Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված և արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

2. Էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված և արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից՝ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ  հոդվածը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.

 «4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի:

 5. Լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտել սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունները՝

ա) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանցագործության բացահայտման, քրեական հետապնդման առնչությամբ կամ ազգային անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում.

բ) Հանձնաժողովի պահանջով՝ վերջինիս վերապահված իրավասու­թյուն­ների իրականացման շրջանակում.

գ) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն լիցենզավորված անձի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ լիցենզավորված անձի): Սպառողը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնի­ության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:

6. Լիցենզավորված անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:»:

 

Հոդված 11. Օրենքի  4-րդ  գլխի  վերնագիրը  շարադրել  հետևյալ  խմբագրությամբ. «ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ»:

 

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.

2) 1-ին պարբերությունում «Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.

3) «դ» ենթակետում «տեսակներով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև խոցելի սպառողներ լինելու հանգամանքով» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» և «ժա» ենթակետեր.

«ժ) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևան­քով լիցենզավորված անձի կրած հիմնավորված լրացուցիչ ծախսերի կամ ստացած լրացուցիչ օգուտների ներառումը սակագնում.

ժա) լիցենզավորված գործունեության համար սահմանվող սակագներում տնտեսական այլ գործունեության ծախսերի չներառելը:»:

 

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) վերնագրում «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.

2) 2-րդ կետում «երեսուն օր հետո» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով» բառերը.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին։ Էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կնքված գործարքի համաձայն՝ Հանձնաժողովը տրամադրվող գործունեության լիցենզիայով կարող է սահմանել սակագնային երկարաժամկետ համաձայնագիր:».

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիցենզավորված անձը կարող է կիրառել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագին, պայմանով, որ չի վտանգում կամ չի վտանգի լիցենզավորված գործունեությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:»:

 

Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեու­թյան տեսակներն են՝

ա) էլեկտրական էներգիայի (հզորություն) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը.

բ) էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղոր­դումը, փոխանցումը կամ բնական գազի փոխադրումը.

գ) էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը.

դ) էլեկտրական էներգիայի մատակարարումը (ներկրումը), արտահա­նումը.

ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատա­կարարման համակարգի օպերատորի ծառայությունը.

զ) բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը.

է) էներգետիկական շուկային ծառայություններ մատուցելը:

Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1 Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն Հանձնաժողովի կողմից տրված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը սույն օրենքի համաձայն ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան:».

3) 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կարգավորման ենթակա չեն՝

ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունե­ությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.

բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5,8 մեգավատտը.

գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև մեկ մեգավատտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.

դ) մինչև 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատ­վածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի «գ» ենթակե­տով նախատեսված դեպքերի.

ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգա­ար­տադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրա­կայան­ների) և արտադրության ժամանակահատվածում:»։

 

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները

 

1. Կառուցման ժամանակահատվածը ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտա­դրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով անձինք Հանձնաժողով են ներկայացնում Արցախի Հանրապետության օրենսդրու­թյանը չհակասող երաշխիքներ՝ Հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցեն­զիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակա­հատվածում կայանը չվերակառուցելու, լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, ինչպես նաև արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքերում երաշխիքային գումարը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով ենթակա է փոխանցման Արցախի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը

 

1. Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքերում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ Հանձնաժողովի համաձայնությունը:

2. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ Հանձնաժողովի համաձայնությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործարքի համաձայ­նեցումը կարող է մերժվել, եթե այն խախտում կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը կամ ներքին շուկայի սպառողների շահերը, կամ ձեռքբերողը չունի անհրաժեշտ փորձ, ինչպես նաև համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի պահանջներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն տարածվում մինչև 30 մեգավատտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 30 մեգավատտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե վերջիններս չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում:»:

 

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի «բ», «գ», «դ» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) սահմանված կարգով Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրերը` ապագա սակագներում ներդրումների ամբողջա­կան կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».

3) 2-րդ կետում «գործունեությունը» բառից հետո լրացնել «պետք է վարվի լիցենզավորված գործունեությունից առանձին՝ առանձնացված հաշվառմամբ, և» բառերը:

 

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարտավոր է վարել առանձնացված հաշվառում՝ Արցախի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապա­տասխան:»:

 

Հոդված 20. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետում «օրենքների» բառից հետո լրացնել «և նորմատիվ իրավական ակտերի» բառերը.

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

 

«Հոդված 24.1. Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը

 

1. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում:

2. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝

ա) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, Հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապա­տասխան հիմնավորող փաստաթղթեր.

բ) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, Հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապա­տասխան հիմնավորող փաստաթղթեր.

գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակա­ռուցման) ժամանակահատվածում Հանձնաժողովը կասեցրել է արտա­դրության լիցենզիան, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, և Հանձնաժողովը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցումը.

դ) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:»։

 

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 23. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26. Բնական գազի արտահանման և ներկրման լիցենզիաները

 

1. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք՝ համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:

2. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին դա վաճառելու իրավունք՝ համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:»:

 

Հոդված 24. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակ­ցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոնների համաձայն դա վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք Հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել՝ չկարգավորվող գներով:».

3) 2-րդ կետից հանել «, ընդլայնելու» բառը.

4) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշ­տությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը՝

ա) մինչև 30 մեգավատտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի՝ Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջար­կությունները՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ.

բ) 30 մեգավատտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաև ստանալով էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությունը:»:

 

Հոդված 25. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, ընդլայնելու» և «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու» բառերը։

 

Հոդված 26. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունե­ցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրա­էներգետի­կական համակարգում մատուցել էլեկտրաէներգետի­կական համակարգի օպերատորի ծառայություն՝ հետևյալ բացառիկ գործա­ռույթներով.

ա) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանա­վո­րում և կարգավարում.

բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում.

գ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.

դ) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգա­հեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:

2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, համագործակ­ցելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները, համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները և ներկայացնում Հանձնաժողովի հաստատմանը։

3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռ­նար­կում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»:

 

Հոդված 27. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին կետում «էներգիա (հզորություն) բաշխելու» բառերը փոխարինել «էներգիայի  (հզորության)  բաշխման և բաշխման ցանցի կարգավարման» բառերով, հանել «, ընդլայնելու» և «, շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և վաճառելու» բառերը.

2) 1-ին կետի 2-րդ նախադասությունը հանել.

3) 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադա­սություն.

«Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել Էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությամբ:».

4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, համա­գործակցելով լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներ­գետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններն ու դրանք ներկայացնում Հանձնաժողովի հաստատմանը:»:

 

Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.

 

«Հոդված 32.1. Մատակարարման լիցենզիաները

 

1. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք և պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան դա վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին:

2. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:»:

 

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 5.1
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

 

Հոդված 33.1. Ընդհանուր սկզբունքները

 

1. Էլեկտրաէներգիայի (հզորության) առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգետիկական շուկայում՝ կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրի մասնակիցներին ծառայություններ են մատուցում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը:

3. Էլեկտրաէներգետիկական շուկայում չեն կարգավորվում՝

ա) մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները.

բ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները:

4. Էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում երաշխավորվում է տնտեսական մրցակցության համար համապատասխան պայմանների ապահովումը:

 

Հոդված 33.2. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրի մասնակիցները

 

1. Էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցում են՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինքնավար էներգաարտադրողները և սպառողները:

2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և շուկայի առևտրի մասնակիցների փոխհարա­բերությունները սահմանվում են շուկայի կանոններով:

 

Հոդված 33.3. Շուկայի առևտրային և ցանցային կանոնները

 

1. Էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոններով սահման­վում են.

ա) էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը.

բ) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության սկզբունքները.

գ) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների գրանցման կարգը.

դ) էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի իրականացման կանոն­ները.

ե) էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կանոնները.

զ) էլեկտրաէներգետիկական շուկայում հայտերի և առաջարկների ներկայացման կանոնները.

է) էլեկտրաէներգիայի (հզորության) համակարգային ծառայությունների հաշվառման ու վճարման կարգը.

ը) էլեկտրաէներգետիկական շուկայում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները.

թ) էլեկտրաէներգետիկական շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը.

ժ) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին ներկա­յացվող պահանջները.

ժա) սպառողների կողմից մատակարարներին փոփոխելու կարգը.

ժբ) սպառած էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ու վճարման կարգը.

ժգ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման ու անճշտության հայտնաբերման դեպքում մատակարարի ու սպառողի փոխ­հա­րաբերությունները:

2. Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից:

3. Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են.

ա) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորումը.

բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը.

գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավո­րումը և կարգավարումը.

դ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը.

ե) էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառ­ման համակարգերին ներկայացվող պահանջները.

զ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավե­տու­թյան բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

4. Էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով սահման­վում են.

ա) բաշխման ցանցի զարգացման պլանավորումը.

բ) բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը.

գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավո­րումը և կարգավարումը.

դ) բաշխման ցանցին նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերի, ինչպես նաև նոր հզորությունների միացումը.

ե) բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները.

զ) բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:»:

 

Հոդված 30. Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 6

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵՎ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 34. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի կազմակերպումը

 

1. Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը և Հանձնաժողովը էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման և տարանցման ապահովման նպատակով մշտապես կատարելագործում են էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքն ու կանոնները և համագործակցում այլ երկրների հետ:

2. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը և տարանցումը պետք է իրականացվեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանով՝ նպատակ ունենա­լով բարձրացնել էլեկտրաէներգետիկական շուկայի արդյունավե­տությունը:

3. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրն իրականացվում է սույն օրենքի համաձայն էլեկտրաէներգիայի ներկրման և (կամ) արտահանման իրավունք ունեցող անձանց կողմից: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը սույն օրենքով և շուկայի կանոններով սահմանված կարգով համակարգում է էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը, ինչպես նաև տարանցումը:

4. Էլեկտրաէներգիայի միջպետական առևտուրը կարող է իրականացվել ինչպես օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ էլեկտրական էներգիայի առքուվաճառքի ուղիղ պայմանագրերի կնքման, այնպես էլ Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկան այլ երկրների էլեկտրաէներգետիկական շուկաների հետ զուգակցելու միջոցով: Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկան այլ երկրների հետ զուգակցելու պայմանները և առքուվաճառքի կանոնները որոշվում են համապատասխան պայմանագրերով:

5. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Արցախի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիա տարանցելու իրա­վունք ունեն՝ շուկայի կանոններով սահմանված կարգով էլեկտրաէներ­գետիկական համակարգի օպերատորի, հաղորդման, ինչպես նաև բաշխման (եթե տարանցվող էլեկտրական էներգիան անցնում է նաև բաշխման ցանցով) լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա:»:

 

Հոդված 31. Ուժը կորցրած ճանաչել 35-րդ հոդվածը:

 

Հոդված 32. Օրենքի 36-րդ, 38-րդ, 39-րդ և 42-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 36. Տուժանքները

 

1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում Հանձնաժողովն իրավասու է տալ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կիրառել սույն հոդվածով նախատեսված տուժանքները:

2. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է նախազգուշացում:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց, սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտան­գությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման, կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն ՀՀ դրամից քառասուն միլիոն ՀՀ դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունած իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ կետերով վարչական իրավախախտման հատկանիշներ, առաջացնում է նախազգուշացում:

5. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ հինգ միլիոն դրամից տասը միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

6. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտան­գությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայման­ների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է Հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը՝ առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն ՀՀ դրամից քսան միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործո­ղու­թյան դադարեցում:

7. Կայանի կառուցման ժամանակահատվածում Էլեկտրական (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգետիկական համա­կարգի օպերատորի, էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիա ունե­ցող անձի, գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի հաղորդման կամ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի, մինչև 30 մեգավատտ դրվածքային հզորություն ունեցող կայաններում էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատար­մանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամից երկու միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

8.  Սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց կողմից սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

9. Սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված անձանց կողմից սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված արարքը կատարելը, որի հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատար­մանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է Հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը՝ առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն ՀՀ դրամից մեկուկես միլիոն ՀՀ դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:»:

 

«Հոդված 38. Սպառողների էներգամատակարարումը

 

1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը կատարվում է մատակարարման պայմանագրի համա­ձայն, որով մատակարարը պարտավորվում է մատակարարել էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար՝ այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:

3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ բաշխել իր սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է շուկայի կանոնների կամ մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:

4. Եթե էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազն սպառվում է առանց մատակարարման պայմանագրի (ապօրինի սպառում), ապա բաշխման լիցենզիա ունեցող անձը անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մատակարարված էներգիան և բնական գազը խոցելի սպառողներն իրավունք ունեն օգտագործել բացառապես կենցաղային կարիքների բավարարման նպատակով:

6. Սոցիալական աջակցության բնագավառում Արցախի Հանրապե­տու­թյան կառավարության կողմից լիազորված մարմինը Արցախի Հանրապե­տության կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում Հանձնաժողովին՝ խոցելի սպառողների համար էներգիայի և բնական գազի մատակարարման հատուկ սակագներ և պայմաններ սահմանելու նպատակով, ինչպես նաև խոցելի սպառողներին էներգիա և բնական գազ մատակարարող լիցենզավորված անձանց՝ վերջիններիս հաշվառելու նպատակով:

 

Հոդված 39. Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցումը

 

1. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

2. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան և բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումը սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ և այդ փոխանցումը բխում է սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):»:

 

«Հոդված 42. Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքը

 

1. Ցանկացած անձ իրավունք ունի իր նոր կամ վերակառուցված սպառման համակարգը կամ կայանը ոչ խտրական պայմաններով միացնել էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին` համաձայն Արցախի Հանրապետությունում ընդունված տեխնիկական կանոնակարգերի և Հանձնաժողովի կողմից սահմանված միացման կանոնների:

2. Անձն իր սպառման համակարգը կամ կայանը էլեկտրական, ջերմային կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին միացման համար Հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով վճարում է միացման վճար: Միացման վճարը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև կամ որոշվել անհատական կարգով՝ յուրաքանչյուր նոր միացվող սպառման համակարգի կամ կայանի համար:

3. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգի կամ կայանի միացումը էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին կարող է ազդել նշված համակարգի հուսալիության և անվտանգու­թյան վրա, ապա այդպիսի միացումներն իրականացվում են էլեկտրաէներ­գետիկական կամ գազամատակարարման համակարգի օպերատորի համա­ձայ­նությամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում և կարգով:

4. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգը կառուցվել է գործող էներգակայանքների անվտանգության գոտիներում, ապա այդ էներգակա­յանք­ների տեղափոխման ծախսերը կրում է տվյալ տարածքի սեփակա­նատերը:

5. Էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) կամ բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են շուկայի կանոն­ների և պայմանագրերի հիման վրա ապահովել համապատաս­խանաբար իրենց հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերին ցանկացած անձի ոչ խտրական մուտքի իրավունքը, ինչպես նաև իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել) կամ բաշխել սպառողի կամ այլ անձանց էլեկտրական էներգիան կամ բնական գազը` Հանձնաժողովի սահմանած սակագնով:»:

 

Հոդված 33. Օրենքի 44-րդ և 45-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 34. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «գ» ենթակետում «20 տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «տրվում է» բառերը, «էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով» բառերը փոխարինել «էլեկտրաէներգիայի գնման երաշխիք» բառերով, իսկ վերջին պարբերու­թյունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:».

2) 2-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել  հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.

«6.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար  էներգաարտադրողների տեղակայանքների դրված­քային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատտ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման և արտադրության ժամանակահատվածներում:»:

 

Հոդված 35. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 9-րդ հոդվածով լրացվող Օրենքի 12.1-ին հոդվածի 2-րդ կետը գործում է մինչև սույն օրենքով լրացվող՝ Օրենքի 33.3-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում Հանձնա­ժողովը պարտավոր է սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկինում տրված լիցենզիաներում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա ընթացքում Հանձնաժողովը պարտավոր է իր կողմից ընդունված որոշումները համապա­տասխանեցնել սույն օրենքի պահանջներին և ընդունել սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր:

        

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2018թ. դեկտեմբերի 13

Ստեփանակերտ

ՀՕ-71-Ն