Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին

                                                                                                                                                                                                                                                                    ՆԱԽԱԳԻԾ

 

                                                                                                  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                            Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

                                                                                ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

                                                                                             ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Արցախի Հանրապետության 2019 թվականի համախմբված բյուջեն կկազմի`

ա. եկամուտների գծով` 113,521.5 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարը,

բ. ծախսերի գծով` 112,168.3 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ. հավելուրդը`  1,353.2 մլն դրամ.

2) Արցախի Հանրապետության համայնքների 2019 թվականի բյուջեները կկազմեն`

ա. եկամուտների  գծով`  3,731.4 մլն  դրամ  (ներառյալ` պետական  բյուջեից  ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ. ծախսերի գծով` 3,731.4 մլն դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն`    

 

                                                      

Գումարը

(հազար դրամներով)

1.  Եկամուտների գծով

112,340,860.8

2.  Ծախսերի գծով

110,987,639.1

3. Հավելուրդը

1,353,221.7

 

 

Հոդված 3. Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները`     

 

ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ  ՀԱՎԵԼՈՒՐԴԻ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

(1,353,221.7)

այդ թվում`

 

Փոխառու զուտ միջոցներ

(1,353,221.7)

 

 

Հոդված 4. Հաստատել Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները (առանց Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի)` ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետևյալ չափերով` 

 

ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ

54,700,000.0

այդ թվում`

 

Հարկային եկամուտներ և պետական տուրքեր

54,200,000.0

Այլ եկամուտներ

500,000.0

 

 

  Հոդված 5. Հաստատել Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետևյալ չափերով`

 

Բաժին

Խումբ

Դաս

 

Գումարը            (հազար դրամներով)

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

110,987,639.1

 

 

 

այդ թվում`

 

01

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13,336,273.9

 

 

 

այդ թվում

 

 

1

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

6,042,836.3

 

 

1

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

3,649,504.6

 

 

2

Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ

1,385,742.4

 

 

3

Արտաքին հարաբերություններ

1,007,589.3

 

3

 

Ընդհանուր բնույթի ծառայություններ

503,240.4

 

 

1

Աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայություններ

144,357.4

 

 

2

Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ

258,873.8

 

 

3

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

100,009.2

 

4

 

Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք

72,643.3

 

 

1

Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք

72,643.3

 

6

 

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

666,827.9

 

 

1

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

666,827.9

 

7

 

Պետական պարտքի գծով գործառնություններ

3,500,000.0

 

 

1

Պետական պարտքի գծով գործառնություններ

3,500,000.0

 

8

 

Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ

2,550,726.0

 

 

1

Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ

2,550,726.0

02

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

100,000.0

 

 

 

այդ թվում`

 

 

2

 

Քաղաքացիական պաշտպանություն

100,000.0

 

 

1

Քաղաքացիական պաշտպանություն

100,000.0

03

 

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

7,750,399.7

 

 

 

այդ թվում`

 

 

1

 

Հասարակական կարգ և անվտանգություն

5,102,347.9

 

 

1

Ոստիկանություն

2,911,179.1

 

 

2

Ազգային անվտանգություն

2,191,168.8

 

2

 

Փրկարար ծառայություն

1,348,033.7

 

 

1

Փրկարար ծառայություն

1,348,033.7

 

3

 

Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն

789,646.1

 

 

1

Դատարաններ

596,416.4

 

 

2

Իրավական պաշտպանություն

193,229.7

 

4

 

Դատախազություն

510,372.0

 

 

1

Դատախազություն

510,372.0

04

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16,608,460.7

 

 

 

այդ թվում`

 

 

1

 

Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ

5,343,203.7

 

 

1

Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ

5,343,203.7

 

2

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

5,082,269.8

 

 

1

Գյուղատնտեսություն

5,082,269.8

 

3

 

Վառելիք և էներգետիկա

2,300,000.0

 

 

5

Էլեկտրաէներգիա

2,300,000.0

 

5

 

Տրանսպորտ

201,555.8

 

 

1

Ճանապարհային տրանսպորտ

41,150.0

 

 

4

Օդային տրանսպորտ

160,405.8

 

7

 

Այլ բնագավառներ

383,964.4

 

 

2

Հյուրանոցներ և հասարակական սննդի օբյեկտներ

358,964.4

 

 

3

Զբոսաշրջություն

25,000.0

 

9

 

Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)

3,297,467.0

 

 

1

Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)

3,297,467.0

05

 

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

222,007.2

 

 

 

այդ թվում`

 

 

4

 

Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն

21,177.4

 

 

1

Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն

21,177.4

 

6

 

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

200,829.8

 

 

1

Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

200,829.8

06

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

698,965.9

 

 

 

այդ թվում`

 

 

3

 

Ջրամատակարարում

400,000.0

 

 

1

Ջրամատակարարում

400,000.0

 

6

 

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

298,965.9

 

 

1

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

298,965.9

07

 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

       6,923,443.5

 

 

 

այդ թվում`

 

 

1

 

Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ

212,340.0

 

 

1

Դեղագործական ապրանքներ

198,340.0

 

 

3

Բժշկական սարքեր և սարքավորումներ

14,000.0

 

2

 

Արտահիվանդանոցային ծառայություններ

2,416,616.0

 

 

1

Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ

1,171,822.9

 

 

2

Մասնագիտացված բժշկական ծառայություններ

451,352.2

 

 

3

Ստոմատոլոգիական ծառայություններ

107,243.4

 

 

4

Պարաբժշկական ծառայություններ

686,197.5

 

3

 

Հիվանդանոցային ծառայություններ

2,494,012.4

 

 

1

Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ

1,123,237.2

 

 

2

Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ

552,734.3

 

 

3

Բժշկական, մոր և մանկան կենտրոնների ծառայություններ

818,040.9

 

4

 

Հանրային առողջապահական ծառայություններ

787,939.7

 

 

1

Հանրային առողջապահական ծառայություններ

787,939.7

 

6

 

Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)

1,012,535.4

 

 

1

Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր

865,954.7

 

 

2

Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)

146,580.7

08

 

 

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

3,158,859.7

 

 

 

այդ թվում`

 

 

1

 

Հանգստի և սպորտի ծառայություններ

344,874.5

 

 

1

Հանգստի և սպորտի ծառայություններ

344,874.5

 

2

 

Մշակութային ծառայություններ

1,523,918.1

 

 

1

Գրադարաններ

100,102.5

 

 

2

Թանգարաններ և ցուցասրահներ

102,462.4

 

 

3

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ

357,337.0

 

 

4

Այլ մշակութային կազմակերպություններ

35,771.9

 

 

5

Արվեստ

727,360.3

 

 

7

Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում

200,884.0

 

3

 

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ

821,083.7

 

 

1

Հեռուստառադիոհաղորդումներ

664,085.9

 

 

2

Հրատարակչություններ, խմբագրություններ

156,997.8

 

4

 

Կրոնական և հասարակական այլ ծառայություններ

244,000.0

 

 

1

Երիտասարդական ծրագրեր

34,000.0

 

 

2

Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ

135,000.0

 

 

3

Կրոնական և հասարակական այլ ծառայություններ

75,000.0

 

6

 

Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)

224,983.4

 

 

1

Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)

224,983.4

09

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

14,766,765.4

 

 

 

այդ թվում`

 

 

1

 

Նախադպրոցական  կրթություն

1,215,747.2

 

 

1

Նախադպրոցական կրթություն

1,215,747.2

 

 2

 

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

10,049,190.6

 

 

1

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

10,049,190.6

 

3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

630,471.6

 

 

1

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

324,312.9

 

 

2

Միջին մասնագիտական կրթություն

306,158.7

 

4

 

Բարձրագույն կրթություն

948,431.2

 

 

1

Բարձրագույն մասնագիտական կրթություն

948,431.2

 

5

 

Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն

894,253.5

 

 

1

Արտադպրոցական դաստիարակություն

781,653.5

 

 

2

Լրացուցիչ կրթություն

112,600.0

 

6

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

756,772.3

 

 

1

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

756,772.3

 

8

 

Կրթություն (այլ դասերին չպատկանող)

271,899.0

 

 

1

Կրթություն (այլ դասերին չպատկանող)

271,899.0

10

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

23,387,559.0

 

 

 

այդ թվում`

 

 

1

 

Վատառողջություն և անաշխատունակություն

96,914.3

 

 

1

Վատառողջություն

16,088.4

 

 

2

Անաշխատունակություն

80,825.9

 

2

 

Ծերություն

13,971,741.7

 

 

1

Ծերություն

13,971,741.7

 

3

 

Հարազատին կորցրած անձինք

240,000.0

 

 

1

Հարազատին կորցրած անձինք

240,000.0

 

4

 

Ընտանիքի անդամներ և զավակներ

5,245,635.1

 

 

1

Ընտանիքի անդամներ և զավակներ

5,245,635.1

 

5

 

Գործազրկություն

65,077.0

 

 

1

Գործազրկություն

65,077.0

 

7

 

Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)

1,291,890.0

 

 

1

Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)

1,291,890.0

 

9

 

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

2,476,300.9

 

 

1

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

641,585.3

 

 

2

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

1,834,715.6

11

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

24,034,904.1

 

 

 

այդ թվում`

 

 

1

 

Պետական բյուջեի և համայնքների պահուստային ֆոնդեր

2,500,000.0

 

 

1

Պետական բյուջեի պահուստային ֆոնդ

2,500,000.0

 

2

 

Այլ ծախսեր

21,534,904.1

 

 

1

Այլ ծրագրեր

21,534,904.1

 

                             

Հոդված 6. Հաստատել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով`

 

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման

հոդվածների անվանումները

Գումարը                (հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

110,987,639.1

այդ թվում՝

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

90,051,653.1

այդ թվում՝

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

11,444,613.4

այդ թվում՝

 

Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ

11,444,613.4

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

10,427,188.5

այդ թվում՝

 

Շարունակական ծախսեր

1,096,146.3

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

579,638.6

Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում

6,717,128.4

Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում

209,610.9

Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր)

211,394.0

Նյութեր (ապրանքներ)

1,613,270.3

ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ

3,500,000.0

այդ թվում՝

 

 - Ներքին տոկոսավճարներ

3,500,000.0

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

17,376,783.1

այդ թվում՝

 

Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին

17,376,783.1

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

11,471,366.5

այդ թվում՝

 

Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

825.2

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

11,470,541.3

որից`

 

 - Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին

1,000.0

 - Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ

2,550,726.0

 - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

771,743.2

- Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին

231,000.2

 - Այլ ընթացիկ դրամաշնորհներ

  

 7,916,071.9

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

24,469,771.9

այդ թվում՝

 

Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)

10,616,911.9

այդ թվում՝

 

 - Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից

144,754.1

 - Մայրության նպաստներ բյուջեից

935,400.0

 - Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

3,653,740.0

 - Հուղարկավորության նպաստներ բյուջեից

319,800.0

 - Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից

144,744.5

 - Բնակարանային նպաստներ բյուջեից

133,568.0

 - Այլ նպաստներ (տրանսֆերտներ) բյուջեից

5,284,905.3

Կենսաթոշակներ

13,852,860.0

այդ թվում՝

 

Կենսաթոշակներ

13,852,860.0

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

11,361,929.7

այդ թվում՝

 

Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին

178,100.0

Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ

64,861.4

Այլ ծախսեր

8,618,968.3

Պահուստային միջոցներ

2,500,000.0

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ  ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20,935,986.0

այդ թվում՝

 

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

20,948,486.0

այդ թվում՝

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

20,948,486.0

այդ թվում՝

 

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19,827,700.0

ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

561,336.0

այդ թվում՝

 

- Տրանսպորտային սարքավորումներ

38,000.0

 - Վարչական սարքավորումներ

110,913.0

 - Այլ մեքենաներ և սարքավորումներ

412,423.0

ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

559,450.0

այդ թվում՝

 

 - Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր

215,100.0

 - Նախագծահետազոտական ծախսեր

344,350.0

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ

-12,500.0

 

 

Հոդված 7. Սահմանել, որ`

1) 2020 թվականի հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2019 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը ներգրավվում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն` մարման այլ ժամկետների վերաբերյալ).

3) 2019 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 63300 դրամ.

4) յուրաքանչյուր պետական ծառայության մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով ըստ կառավարության կանխատեսումների, 2019 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետևյալ ուղղություններին`

ա. պետական պարտքի մարում և սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ,

գ. պետական բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատանքի վարձատ­րութ­յուն (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ,

դ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող դոտացիաների գծով հատկացումներ.

6) Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` պետական հիմնարկների համար Արցախի Հանրապետության կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված դեպոզիտային հաշիվների), ինչպես նաև Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության և Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և /կամ/ համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2019 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային ու փաստացի ցուցանիշները Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող` 2019 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման` սույն օրենքի             2-րդ հոդվածով հաստատված հավելուրդի ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի հավելուրդի գումարները: Նախահաշիվներով նախատեսվող ծախսերի ֆինանսավորումը 2019 թվականին կարող է իրականացվել ինչպես արտաբյուջետային հաշիվներին 2019 թվականին ստացվող գումարների, այնպես էլ մինչև 2019 թվականի հունվարի   1-ը այդ հաշիվներում ստացված մուտքերի` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին:

Հոդված 8. Հաստատել`

1) սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը` ըստ Արցախի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների` սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր չափերը` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

3) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

4) 2019 թվականի համար սահմանվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվութ­յան տրամադրման (գործողութ­յան ժամ­­­­­կետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիո­հա­ճա­խականության օգտա­գործ­ման պար­­տադիր վճար­­­ների չափերը` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն:

 

Հոդված 9. Թույլատրել կառավարությանը` 2019 թվականին անհրաժեշտության դեպքում`

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի նույն խմբի նույն դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական  դասակարգման նույն բաժնի նույն խմբի նույն դասին պատկանող` սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Արցախի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների  ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն  արտահայտելով Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման  մասին  հաշվետվություններում և  այդ գումարների  չափով  ավելացնելով սույն օրենքի 2-րդ և                       4-6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների (Արցախի Հանրապետության կառավարության ռեսուրսների հաշվին տրամադրված վարկերի վերականգնման մասով) կողմից դա­տա­րան հայցադիմումներ, դի­մում­ներ ու գանգատներ, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռա­բեկ բողոքներ ներ­կա­յացնելիս, ինչպես նաև դատարանի կողմից տրա­մադր­վող փաստաթղթե­­րի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեն­քով սահմանված վճա­րումները, ինչպես նաև դատական ակ­տերի հի­­ման վրա հօ­գուտ պետական բյուջեի պետական հիմնարկներից բռնագանձված պե­­տա­կան տուր­քի գու­մարների վճարումները,

բ. Արցախի Հանրապետության հարկային մարմինների կողմից Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով առաջադրված լրացուցիչ պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրա­վունք­­ների գրանցում կատարելու համար Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 30-րդ հոդվածի պահանջների համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախսերը,

ե. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորող զորակոչային տարիքի քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայական տալու, պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման և յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (մեկ անգամ) Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված  վճարումները.

4) Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով և փոփոխություններով պայմանավորված փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել սույն օրենքի NN 2,3 հավելվածներում և N 1 հա­վելվածի համապատասխան  աղյուսակներում.

5) սույն օրենքի 4-րդ հոդվածով բյուջետային եկամուտների` ըստ դրանց ձևավորման («Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տութ­յան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների գծով սահման­ված համապա­տաս­խան գու­մար­ները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազան­ցած՝ լրացուցիչ ստաց­ված եկա­մուտ­ների գումարի չափով ավելացնել սույն օրեն­քի 2-րդ և 4-րդ հոդվածներով հաստատ­ված բյու­ջե­տա­յին եկա­մուտների գումարները, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատար­վելիք բյու­ջե­տա­յին ելքերի պատկանելության` համա­պա­­տասխան փոփոխության ենթարկել բյուջե­տային ծախ­սե­րի ֆինանսավորման համար սույն օրեն­քի 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով հաս­տատ­ված բյու­ջե­տա­յին հատկացումների գու­մար­ները և N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հա­վել­վա­ծում լրացվող որևէ ծախսային ծրագ­րի գծով սահ­ման­ված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդ­վա­ծով հաս­տատ­ված հավելուրդի, սույն օրենքի                 3-րդ հոդվածով և N 3 հավել­վա­ծով սահ­ման­ված հավելուրդի գումարները՝ դրանց օգտագործումն իրականացնելով «Արցախի Հան­րա­պե­տու­թ­յան բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կե­տին հա­մա­պա­տասխան: Սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդ­վածի 3-րդ և 6-րդ կե­տե­րով, ինչպես նաև  սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետով նախա­տես­ված դեպքերի վրա. 

6) սույն օրենքի 4-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն օգտագործելու դեպքում այդ  գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 5-րդ և  6-րդ  հոդվածներով  հաստատված  բյուջետային  ծախսերի  համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հավելուրդի և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 3 հավելվածով հաստատված հավելուրդի գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 հավելվածով, ապա դրանք, որպես առանձին լրացուցիչ ծրագրեր, ըստ պատկանելիության արտացոլել նշված հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

7) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում սահմանված հատկացումների ընդհանուր գումարը` փոփոխել վերջինիս բաշխումն ըստ սահմանված ծախսային ծրագրերի միջև (առանց վերաբաշխվող գումարների սահմանափակման).

8) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը` փոփոխել վերջինիս բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց վերաբաշխվող գումարների սահմանափակման).

9) բյուջետային տարվա ընթացքում, պահպանելով պետական բյուջեի հավելուրդի` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պե­տա­կան բյուջեի հավելուրդի օգտագործման առանձին ուղղությունների, ինչպես նաև վերջիններիս առան­ձին տար­րերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 3 հա­վելվածով հաստատ­ված գու­մար­նե­րը, և (կամ) կատարել պետական բյուջեի հավելուրդի ընդհանուր գումարի ավելացմանը չհան­գեց­նող այլ հաշվեկշռված փոփո­խու­թ­յուններ և (կամ) լրա­ցումներ` դրանցից բխող հա­մա­պա­տաս­խան փոփոխություններ կատարելով սույն օրեն­քի N 3 հավելվածում.

10) բյուջետային տարվա ընթացքում, պահպանելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների ընդհանուր գումարը, բյուջետային եկամուտների ձևավոր­ման («Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հան­­րա­պե­տու­թ­յան օրեն­քի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների դա­սա­կարգման խմբերի միջև կա­տա­րել դրանց գծով սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված համապատասխան գու­մար­նե­րի վե­րա­­բաշ­խումներ:

Հոդված 10. Սույն օրենքի NN 1-4 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 11.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

     

  

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                  

                                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ