ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանական լսումներ՝ «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի շուրջ
17 դեկտեմբերի 2018

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ պատգամավոր Գագիկ Բաղունցի հեղինակած՝ «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

Գագիկ Բաղունցի խոսքով՝ լսումների նախօրյակին, հավաքագրելով Արդարադատության նախարարության, Ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջարկությունները՝ ներկայացրել են նախագծի լրամշակված տարբերակը:

Լսումների մասնակիցներից շատերը ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ օրինագծի ներկայացումը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի հետ կապակցված՝ նպատակահարմար չէ, քանի օր նշված օրենսգիրքը մշակման փուլում է: Հաշվի առնելով նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու գերակայությունը՝ առաջարկվել է այն ուղարկել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խորհուրդ:

ԼՈՒՐԵՐ