ԼՈՒՐԵՐ
ԱԺ «Վերածնունդ» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ
14 դեկտեմբերի 2018

Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, դատախազության ներկայացուցիչ Կարեն Գաբրիելյանը և փաստաբաններ:

Տեղի ունեցած քննարկման արդյունքում առաջարկվել է նախագծի մեջ առաջարկվող գաղափարներին անդրադառնալ ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ընդունելուց հետո:

ԼՈՒՐԵՐ