«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2004թ. հունիսի 23-ին

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբե-րությունով՝

«Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներ-մուծվող՝ ԱՏԳ ԱԱ - 2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապ-րանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչ-պես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասեր՝

«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշների վերադարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում հարկային մարմինների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:

4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշները հարկային մարմին-ների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝

ա) ակցիզային դրոշմանիշները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալ-քերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետա-կան կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամ-սից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝

«8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշների վերադարձման ժամկետը լրանալու կամ հարկային մարմինների կողմից դրոշմանիշները հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը:

Վնասված ակցիզային դրոշմանիշները սահմանված կարգով հարկային մարմիններ վերա-դարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցի-զային դրոշմանիշների ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշների յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխա-նաբար հարկային մարմնի կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճա-րողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ԱՏԳ ԱԱ-2203 ծածկագրին դասվող ապրանքների մասով սույն օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի «բ» կետի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված դրոշմանիշների նկատմամբ:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


15 հուլիսի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-126