ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2018Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 29 պատգամավորներ, բացակա՝ 4-ը:
Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ և ներկաներ, խորհրդարանական գործունեության մեջ կան ընդհանրական կետեր, որոնցից մեկն էլ՝ տարեվերջի աշխատանքային ծանրաբեռնվածությունն է, ինչն էլ մեծամասամբ պայմանավորված է բյուջետային գործընթացով: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են հաջորդ տարվա՝ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Երեկ և այսօր մենք ընդմիջել ենք այդ քննարկումները անդրադառնալու համար նախորդ շաբաթների ընթացքում Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված և մշտական հանձնաժողովներում համապատասխան ընթացակարգով հավանության արժանացած օրինագծերին, ինչպես նաև խորհրդարանի լիազորությունների շրջանակներում պարտադիր քննարկման ենթակա մի շարք հարցերի: Ուզում եմ հաստատել, որ վաղվանից մենք շարունակելու ենք բյուջեի նախագծի հանձնաժողովային, ապա և խմբակցություններում նախատեսված քննարկումները և, ինչպես նախատեսված է ժամկետացանկում, դեկտեմբերին նախատեսված նվազագույնը՝ երկու հերթական նիստերում, խորհրդարանն իր վերաբերմունքն է ամփոփելու գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հանդեպ: Այսքանը՝ մեր գալիք և ընթացիկ ծրագրերի մասին: Հիմա պատգամավորներին խնդրում եմ գրանցվել հերթական նիստը սկսելու համար:
Գրանցում: Գրանցման արդյունքներով այսօրվա հերթական նիստին ներկա են՝ 29, բացակա՝ 4: Մեր բոլոր բացակա գործընկերները տեղեկացրել են և հարգելի պատճառով ներկա չեն: Այսօրվա հերթական նիստը կարող ենք հայտարարել բացված:
Վահրամ Բալայան - Նստաշրջանի օրակարգը հաստատելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, մենք, երեկ աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեր գործընկերների, հանձնաժողովի նախագահների և խմբակցության ղեկավարների հետ, քննարկել ենք Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող հարցերի այն շրջանակը, որոնք ենթակա են արդեն նիստում քննարկելու համար և, ըստ այդմ, երաշխավորվել են այն լրացումներն ու փոփոխությունները, որոնք այսօր ներկայացվում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար: Նախագիծը ձեզ բաժանված է, պարզապես ուզում եմ համառոտ ասել, որ մենք, ինչպես կանոնակարգը ենթադրում է նոր կարգով՝ նստաշրջանի օրակարգի առաջին բաժնում, մտցրել ենք այն հարցերը, որոնց շուրջ տեղի են ունենալու գաղտնի քվեարկություններ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի հետ կապված և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի ընտրության նշանակման մասին: Պարտադիր հարցերի շարքում մենք ունենք նաև հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019թ. տարեկան գործունեության ծրագիրը, իսկ երկրորդ բաժնում մենք ավելացրել ենք, լրացումներ ենք կատարել՝ մտցնելով 4 օրենքի նախագծեր, որոնք այսօրվա նիստում արդեն մենք կարող ենք քննարկել: Նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները այսպիսին են: Եթե հարցեր կան, խնդրեմ: Հարցեր չունե՞ք: Շնորհակալություն: Մենք հիմա քվեարկում ենք Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Նստաշրջանի օրակարգը հաստատված է:
Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Քիչ առաջ նշեցի արդեն այն մասին, որ նստաշրջանի օրակարգում կատարված փոփոխությունների մեծ մասը այսօրվա լիագումար հերթական նիստի օրակարգում ներառված են և որպեսզի կրկնություն չլինի, ուզում եմ պարզապես շեշտել, որ մենք այսօր երկու բաժնով ենք ներկայացնելու նիստի օրակարգը: Առաջինը պարտադիր քննարկվող հարցեր, երկու գաղտի ընտրություններ: Առաջինը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության համար և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակման համար: Ունենք մեկ տարեկան գործունեության ծրագիր: Նաև այսօրվա հերթական նիստին, ինչպես կանոնակարգն է պահանջում՝ ներկայացված են չորս օրենքի նախագծեր, որոնցից երեքը մայր օրենքներ են, և մենք այն ներկայացնելու ենք առաջին ընթերցմամբ ընդունելու ռեժիմով: Բացի դրանից, մենք այսօրվա հերթական նիստում, ինչպես կանոնակարգն է պահանջում ունենք Նախագահին և Կառավարությանը հարցեր տալու հնարավորություն՝ օրակարգային հարցով և ինչպես միշտ՝ պատգամավորական հայտարարությունները: Ահա այսպիսի օրակարգ է առաջարկվում այսօրվա հերթական նիստի համար:
Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ:
Արպատ Ավանեսյան - Ձեր կողմից հնչեցրած այդ հարցերի անվանումները ճիշտ են, բայց, կարծում եմ՝ այստեղ ինչ-որ բացթողում կա՝ երկրորդ կետով:
Աշոտ Ղուլյան - Ո՞րը:
Արպատ Ավանեսյան - Երկրորդ կետով՝ Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակում: Դուք ասացիք ընտրություն և նշանակում: Այստեղ կա բացթողում, որովհետև որոշման տեքստում այսպես չի կարելի:
Աշոտ Ղուլյան - Ազգային ժողովը իր գաղտնի ընտրությամբ նշանակում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորին, դրա համար ձևակերպումը այնպիսին է, ինչպես մենք ունենք դատական օրենսգրքում: Մենք ընտրությամբ նշանակում ենք: Որոշումը գրվում է այդպես, նշանակվում է:
Վահրամ Բալայան - Եթե ուրիշ հարցեր կա՞ն, խնդրեմ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մեզ արդեն մնում է միայն քվեարկել: Քվեարկում ենք այսօրվա՝ 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու համար: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Մենք սկսում ենք այսօրվա՝ հաստատված օրակարգային հարցերի քննարկումը: Առաջին հարցը, մեր օրակարգում՝ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության մասին հարցն է: Մինչև բուն ընթացակարգին անցնելը՝ ես ուզում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովի կանոնակարգով՝ հոդված 128-ը կանոնակարգում է, կարգավորում է իրավասու, մշտական հանձնաժողովների առաջադրման, պաշտոնատար անձանց ընտրության կարգը: Ըստ այդմ, Մարդու իրավունքի պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը անց է կացվում ....3 ամիս առաջ, ոչ ուշ, քան մեկ օր առաջ: Պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամյա ժամկետում, հաջորդ կետը, հաջորդ մասով՝ Ազգային ժողովը, սույն հոդվածի առաջին մասով նշված պաշտոնում թեկնածու է առաջարկում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից: Կետերը բոլորը չեմ ներկայացնելու, երևի այն մասերը, որոնք այս պահին, երևի, հրատապ են: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս խմբակցությունների առաջադրված թեկնածուների, ինչպես նաև Ազգային ժողովին թեկնածու ներկայացնելու մասին, հարցի քննարկման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքների պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում է խմբակցությանը: Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ հարցի քննարկման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը: Սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձի հարցը քննարկվում է կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստում: Մարդու իրավունքների պաշտպանը, սա, պարզապես թվարկում է, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով և 121-րդ հոդվածով նախատեսված կարգը: Այժմ մենք անցնելու ենք դրան, մինչև 10-ական րոպե տևողության ելույթներով ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականությամբ թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք: Այժմ ես հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ պարոն Արամ Գրիգորյանին, որովհետև իրավասու հանձնաժողովը հենց ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովն է, խնդրեմ, պարոն Գրիգորյան:
Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ և ներկաներ: Ինչպես արդեն նշվեց, այս հարցը կանոնակարգվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և հինգերորդ մասերով, բոլոր պահանջները՝ կանոնակարգ օրենքի, պահպանվել են: Ժամկետը լրանալուց հետո, թեկնածուների առաջադրումը, որը ավարտվել է հոկտեմբերի 19-ին, 1800-ին: Մենք, որպես իրավասու հանձնաժողով, ստացել ենք միայն մեկ թեկնածուի առաջարկ: Ձեզ ենք ներկայացնում Ժողովրդավարություն խմբակցության որոշումը՝ Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանի թեկնածությունը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում քննարկելու համար: Այնուհետև, իրավասու հանձնաժողովը հրավիրել է նիստ, և մեր նիստում որոշվեց. Ազգային ժողովին առաջարկել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար ներկայացնել Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանի թեկնածությունը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք՝ սահմանված կարգով, կարող ենք հարցեր ուղղել և իրավասու անձին, ով ներկայացնում է թեկնածությունը և կոնկրետ թեկնածուին: Եթե հարցեր կան ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահին՝ խնդրեմ: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Այժմ մենք նույն ընթացակարգով պետք է լսենք Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջարկված թեկնածուին և ես հրավիրում եմ Շուշանիկ Հայրապետյանին, խնդրեմ:
Շուշանիկ Հայրապետյան – Բարև Ձեզ, կարծում եմ իմ կենսագրությունը ներկայացնելու կարիք չկա, մենք արդեն երրորդ անգամ ենք այստեղ հանդիպում: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ: Թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար: Ինչպես, երևի, տեղյակ եք, Հաշվեքննիչ պալատի գործունեությանը և գործառույթներին ես ծանոթ եմ ոչ միայն իրավական ակտերից: Լինելով պալատի ստեղծման ակունքներում՝ 2008թ.- ից վեր պալատում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, ինձ վերապահված լիազորությունների բնույթից ելնելով անմիջական մասնակցություն եմ ունեցել Հաշվեքննիչ պալատի առջև օրենսդրությամբ ծառացած խնդիրների իրականացման գործում: Դա, մասնավորապես արտահայտվում էր ինչպես հաշվեքննության ողջ գործընթացում իմ անմիջական ներգրավվածության, սկսած հաշվեքննության նախապատրաստական աշխատանքներից՝ ավարտած արդյունքների ամփոփմամբ, այնպես էլ Հաշվեքննիչ պալատի տարեկան ծրագրերի և հաշվետվությունների կազմամբ, Հաշվեքննիչ պալատի գործունեության և հաշվեքննության իրականացման ներքին ընթացակարգերը կանոնակարգող իրավական ակտերի մեթոդական ուղեցույցների մշակմամբ: Ձեզնից շատերը, երևի տեղյակ են, որ ունեմ իմ մասնակցությունը Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի և դրան հարակից օրենքների նախագծերի մշակման գործում: Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Հաշվեքննիչ պալատի անդամին կոլեգիալության սկզբունքով լուծվող խնդիրներից բացի, վերապահված է անհատական պատասխանատվություն սահմանող գործառույթ.
Հաշվեքննիչ պալատի անդամը համակարգում է հաշվեքննությունը իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի կամ մի քանիսի աշխատանքները, ապահովում է հաշվեքննության իրականացումը տվյալ ստորաբաժանման կողմից իրավական ակտերին և օրենքներին համապատասխան և ամենակարևորը Հաշվեքննիչ պալատի առջև կրում է պատասխանատվություն իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման գործունեության արդյունքների համար: Ինչո՞ւ եմ մեջբերում այս իրավակարգավորումը: Միշտ կողմնակից եմ եղել անհատական պատասխանատվության սկզբունքին, որը առավել կարևորվում է կոլեգիալ մարմիններում: Վերահսկիչ պալատից Հաշվեքննիչ պալատ՝ անցումային փուլում, իմ առաջարկությամբ, հաշվեքննության գործընթացին առնչվող գործընթաց իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման մեր պալատում մեթոդաբանության վերլուծության միաձայն որոշմամբ...վերապահվել է աշխատակազմի ղեկավարին, որի պաշտոնը հիմա ներկայումս ես զբաղեցնում եմ: Փաստորեն, իմ ներկայիս, անմիջական պարտականությունների մեջ արդեն իսկ առկա է ստորաբաժանման աշխատանքների համակարգման գործառույթը, և կարծում եմ՝ այս տարիներին պալատում ձեռք բերված իմ փորձը, ինչպես նաև իմ գործընկերների աջակցությունը հնարավորություն կտան սահուն անցնելու պալատի անդամի գործառույթներին և դրանք իրականացնել հավուր պատշաճի: Հարգելի պատգամավորներ, հավաստիացնում եմ ձեզ, որ անկախ այսօրվա քվեարկության արդյունքներից, շարունակելու եմ նույն եռանդով, նվիրվածությամբ, պատրաստակամությամբ և ամենայն պատասխանատվությամբ ներդնել իմ բոլոր կարողությունները Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակների արդյունավետ իրականացմանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ինձ նման բարձր վստահության արժանացնելու համար, սրանք լոկ խոսքեր չեն, քանզի ցանկացած մասնագետ երախտապարտ է, երբ իր աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Խնդրում եմ, Շուշանիկ Հայրապետյանին հարցեր տալու համար գրանցվել: Հարցե՞ր: Էդուարդ Աղաբեկյան: Ուրի՞շ: Չկա: Խնդրեմ, հարցի համար՝ պարոն Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Տիկին Հայրապետյան, մեր նորանկախ պետության պատմության ընթացքում մենք պետական վերահսկողությունը՝ ֆինանսական հսկողությունը սկսել ենք և Ազգային ժողովին կից վերահսկիչ պալատից, այնուհետև լիազորությունների շրջանակը ընդլայնել վերահսկիչ պալատ և ներկայումս՝ հաշվեքննիչ: Տարուց ավելի է արդեն անվան փոփոխությունը Սահմանադրության ընդունելուց հետո, բնական է ենթադրել, որ պիտի բերի, չգիտեմ՝ իրավասությունների շրջանակ, այդ թվում որոշումները ընդունելը ընձեռվել է Հաշվեքննիչ պալատին, բայց ենթադրում եմ զուտ անվան փոփոխություն չպիտի լինի՝ ուսուցումներ, թրենինգներ, մասնագիտական և այլն, և այլն: Եթե կարելի է՝ հակիրճ, ինչ է կատարվում այդ վերջին ժամանակահատվածում, անվանափոխությունից հետո նաև համապատասխան որակական փոփոխություններ ակնկալելու առումով: Շնորհակալություն:
Շուշանիկ Հայրապետյան - Շնորհակալություն հարցի համար: Ուրեմն, Հաշվեքննիչ պալատը, որպես Հաշվեքննիչ պալատ, սկսել է գործել 2017թ. սեպտեմբերի 7-ից, երբ արդեն ուժի մեջ մտավ նշված օրենքը: Զուտ անվանափոխություն չէր: Վերահսկիչ պալատի մասին օրենքում չէր նախանշվում վերահսկիչ պալատի գործունեության նպատակները, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում այդ նպատակները նշված են: Դրանք են՝ հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում, պետական համայնքային, բյուջետային, ինչպես նաև պետական սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ ժամանակին մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության ներկայացումը: Այսինքն, Հաշվեքննիչ պալատի գործունեության զուտ նպատակները արդեն կորցվել են, մենք ներկայացնում ենք մասնագիտական տեղեկատվություն: Մեր հասցեատերերը, ինչպես գիտեք, Ազգային ժողովն է, Արցախի հանրապետության նախագահը և հանրությունը, և մենք ապահովում ենք մեր գործունեության, նշված իրավասու անձանց տեղեկատվությանը ծանոթ լինելու իրավունքը: Որակական փոփոխությունները ընթացքի մեջ են: Մենք սկսել ենք առավել ակտիվ ուշադրություն դարձնել մեր մասնագետների վերապատրաստման գործընթացին՝ դա ամրագրված է օրենքում: Արդեն կազմակերպվել է մեկ վերապատրաստում, նախապատրաստում ենք դեկտեմբեր ամսին ևս մեկը: Օրենքի համաձայն՝ մենք իրավունք ունենք, ոչ միայն իրավունք ունենք, այլ նաև պարտավոր ենք ամփոփել մեր նախորդ տարիների կամ տվյալ տարվա հաշվեքննության արդյունքները և ներկայացնել մեր դիրքորոշումը դրա առթիվ: Եվ վերահսկիչ պալատ գործելիս, և Հաշվեքննիչ պալատ գործելիս միշտ փորձել ենք մեր մասնագիտական փորձով օգնել հաշվեքննվող օբյեկտներին: Առայսօր մենք ստանում ենք զանգեր և տալիս ենք մասնագիտական խորհրդատվություններ՝ անկախ նրանից՝ տվյալ օբյեկտում այս պահին մենք իրականացնում ենք հաշվեքննություն, թե՝ ոչ: Մեր մասնագիտական խորհրդատվությունները, միշտ հիմնված են լինում օրենքի վրա: Երբ տալիս ենք մի խորհրդատվություն մենք հղում ենք կոնկրետ օրենքին, չենք ելնում փորձից և այլն: Ճիշտ եք ասում, երևի թե այնքան էլ մեծ փոփոխություններ՝ Հաշվեքննիչ պալատ, վերահսկիչ պալատ, այդ հասկացությունները չեն ենթադրում, որովհետև գործառույթների առումով, չնայած վերահսկողություն է կոչվում, հիմա հաշվեքննություն է կոչվում, մեծ առումով բան չի փոխվել: Մենք նույն կերպ, նույն ընթացակարգերով, մի ընթացակարգ պակաս, մի ընթացակարգ ավել նույն տեսակներով՝ հանվել է միայն բնապահպանության տեսակը, իրականացնում ենք հաշվեքննություն և այդ հաշվեքննության տեսակներում մնացել են այդ հասկացությունների հիմնական բովանդակությունը և ֆինանսական, և համապատասխանության, և կատարողական հաշվեքննության հասկացությունները մնացել են: Ուղղակի, նախանշվել է մեր գործունեության նպատակները: Ինչի՞ համար ենք դա անում, ինչի՞ն է ուղղված մեր հաշվեքննությունը, որպեսզի վեր հանենք բյուջետային միջոցների պետական սեփականության օրինական, արդարացի, նպատակային, ծախսային արդյունավետության օգտագործումը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան: Հարցերի համար միայն մեկ պատգամավոր է գրանցվել, հարցերը տրվել են: Շնորհակալություն: Դուք կարող եք նստել, որովհետև մենք նաև պետք է շարունակենք այդ ընթացակարգը: Թեկնածուին ներկայացնող անձը ելույթ ունեցավ, մենք լսեցինք նաև թեկնածուին, որից հետո մենք ունենք նաև մտքերի փոխանակության հնարավորություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եվ մենք ունենք մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթների հնարավորություն և հաջորդականությամբ այստեղ կարող են հանդես գալ նաև թեկնածուները: Այդպիսի ցանկությո՞ւն կա՝ եզրափակիչ ելույթի: Սովորաբար, եթե մտքերի փոխանակություն է լինում, դրանից հետո է ծագում: Մենք և երեկ, և այսօր հնարավորություն էինք տվել, որ խմբակցությունները ցանկության դեպքում հանդիպումներ ունենան, և ինչքան գիտեմ, այսօր էլ առավոտյան եղել են հանդիպումներ և հարցերի մի մասը հենց այդ հանդիպումների ժամանակ են տրվել ու դրանք սպառվել են: Մենք հիմա կանոնակարգի պահանջներին համապատասխան, պետք է անցնենք գաղտնի քվեարկության, կարծում եմ՝ պայմանները, պահանջները հայտնի են, մենք առաջին անգամ չենք այդպիսի ընտրություն անում, և եթե ընթացակարգով մենք պատրաստ ենք, այժմ հայտարարվում է գաղտնի քվեարկություն, բայց խնդրում եմ շատ հեռու չգնալ, որովհետև մենք արդեն պատրաստ ենք, կարծես դա իրականացնել: Շնորհակալություն, գաղտնի քվեարկություն:
Մենք ավարտեցինք Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության համար գաղտնի քվեարկությունը, և այժմ քվեարկության արդյունքները ներկայացնելու համար ես հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Ռոմելա Դադայանին, խնդրեմ տիկին Դադայան:
Ռոմելա Դադայան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը արձանագրում է. Արցախի Հանրապետության հաշվիչ պալատի անդամ ընտրվելու համար առաջարկվել է Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 29 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա է 29 քվեաթերթիկ: Անվավեր ճանաչված քվեաթերթիկ չունենք: Ձայները բաշխվել է հետևյալ կերպ կողմ՝ 27, դեմ՝ չկա: Շնորհակալություն:
Ծափահարություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք արդեն ծափահարություններով շնորհավորեցինք, պարզապես մեր բարեմաղթանքը հղենք, որ այս ընտրությունը, ինչպես Դուք ինքներդ նշեցիք՝ շատ մեծ վստահության քվե, և ցանկանում ենք բեղմնավոր աշխատանք և նաև այն իրավասուների ու պարտականությունների ամբողջական փաթեթը կարողանաք կիրառել ի շահ մեր երկրի զարգացման, մեր տնտեսության զարգացման: Շնորհավորում ենք: Այժմ ես հրապարակում եմ որոշումը՝ Ազգային ժողովի որոշումը, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվելու մասին: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության 161-րդ հոդվածի 2 մասով և Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանին ընտրել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ: Սա արդեն պաշտոնական հաստատումն է, բայց, քանի որ մենք, ինչպես օրակարգը հաստատելու ժամանակ խոսեցինք՝ Դուք Ձեր լիազորությունները ստանձնում եք հունվարից: Շատ լավ: Մենք այս օրակարգային հարցը ավարտեցինք: Ես հայտարարում եմ օրակարգային երկրորդ հարցի սկիզբը: Հաջորդ օրակարգային հարցը Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակման հարցն է: Քանի որ մենք կանոնակարգի 125-րդ նախատեսված ընթացակարգին արդեն ծանոթ ենք, թե ոնց ենք պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը քննարկում: Ես ուզում եմ միայն հավելել, որ կանոնակարգի 125-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը նաև նախատեսում է դատավորների նշանակման կարգը առանձին և այստեղ՝ առաջին մասով, դատարանի նախագահները, և դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի, ձայների մեծամասնությամբ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ: Դատարանների նախագահների, դատավորների նշանակման հարցը քննարկվում է 121-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում: Թեկնածուին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Այժմ ես հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ տիկին Գայանե Գրիգորյանին, խնդրեմ, ներկայացրեք թեկնածությունը:
Գայանե Գրիգորյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: 2018թ. ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ իրականացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ դատավորներ և դատարանի նախագահներ նշանակելով: Նշանակվել են ինչպես դատարանի նախագահ՝ ստորադաս դատարանից վերադաս դատավոր է նշանակվել, այնպես էլ նշանակվել ենք Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նոր դատավորներ: Այսօր կրկին Ձեզ ենք ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, որով Ազգային ժողովի նշանակմանն է ներկայացվում Նարեկ Մարատի Հովհաննիսյանի թեկնածությունը, իրեն՝ Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Մեր թեկնածուն դատական համակարգի համար նոր չէ, չնայած նոր է ներկայացվում: 2006թ.-ից աշխատում է դատական համակարգում: Նախ` որպես դատական նիստերի քարտուղար, որպես գրասենյակի քարտուղար, այնուհետև պարտադիր զինծառայություն անցնելուց հետո աշխատել է, որպես դատավորի օգնական, ինչը շատ մեծ դեր և նշանակություն ունի դատավորի կայացման գործում: Բարձրագույն դատական խորհուրդը 2018թ. նոյեմբերի 19-ի նիստին որոշում է կայացրել՝ հավանություն տալով նշված անձի թեկնածությանը և ներկայացնում ենք Ձեր նշանակմանը: Կենսագրական տվյալները և անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը դուք ունեք՝ թեկնածուին ծանոթացել եք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գրիգորյան: Մեր կարգով մենք կարող ենք հարցեր ուղղել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Եթե այդպիսի հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գրիգորյան: Այժմ, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի պաշտոնի համար առաջադրված թեկնածուին՝ պարոն Նարեկ Հովհաննիսյանին, ես խնդրում եմ ամբիոնի մոտ՝ ներկայացնելու իրեն և նաև պատասխանելու պատգամավորների հարցերին:
Նարեկ Հովհաննիսյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ: Յուրաքանչյուր դատավոր ներկայացնում է իր երկրի արդարադատությունը, և նրա վարքագծից է կախված հասարակության վերաբերմունքը արդարադատության նկատմամբ: Լինելով հանրության ուշադրության կենտրոնում՝ յուրաքանչյուր դատավոր պարտավոր է դրսևորելու անձնական որակների բարձր չափանիշներ՝ խուսափելով անպատասխանատու արարքներից, անպատշաճ վարքագիծ դրսևորելուց կամ նման վարքագծի տպավորություն թողնելուց: Ի պաշտոնե գործելիս և դրանից դուրս իր վարվեցողությամբ դատավորը պետք է կարողանա հասարակության մեջ ստեղծել և ամրապնդել վստահության, արդարադատության համակարգի նկատմամբ, նման վարվեցողություն ու մոտեցում պահանջեն նաև դատարանի աշխատակազմից և իր ղեկավարության կամ վերահսկողության ներքո գտնվող անձանցից: Արդարադատության իրականացմանն ուղղված պարտականությունների կատարումը, դատավորի համար պետք է լինեն առաջնային օրենքով թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ: Կարևոր հանգամանք է այն, որ դատավորը կարողանա իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության և արդարամտության հասարակական ընկալումը: Մարդու իրավունքների և ազատությունների ճիշտ օրինական և լիարժեք իրականացումը հնարավոր է միայն դատավորի անկախության պայմաններում, ինչը չի կարելի որակել որպես դատավորի անձնական առավելություն: Այն պետք է դիտարկել դատավորի՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորի դերի իրագործման անհրաժեշտության տեսանկյունից: Այս համատեքստում, թույլ տվեք վստահեցնել, որ քաջ գիտակցում եմ դատավորի դերից ու կարգավիճակից բխող առանձնահատկությունները, անկախ և անաչառ գործելու, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնները անվերապահորեն պահպանելու պարտադիր լինելը, որոնք ինձ համար լինելու են սկզբունքային:
Հարգելի խորհրդարան, եզրափակելով ելույթս ցանկանում եմ ավելացնել, որ դատական համակարգում ձեռք բերած աշխատանքային փորձը, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները, դատական համակարգը, որպես հարազատ կառույց ընդունելու հանգամանքը, շարժառիթ հանդիսացան կայացնելու դատավոր դառնալու որոշում, ինչի պարագայում ապահովելով իմ պատշաճ մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործումը, ակնկալում եմ մասը կազմել մեր երկրի արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում իրականացված և շարունակաբար կատարվող մեծածավալ աշխատանքի: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան: Այժմ դատավորի թեկնածուին, եթե հարցեր ունեն պատգամավորները, խնդրում եմ գրանցվել: Ալյոշա Գաբրիելյան: Չկա՞ ուրիշ: Հարցի համար, խնդրեմ, պատգամավոր Ալյոշա Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան – Կենսագրության մեջ, պարոն Հովհաննիսյան, մի անցք կա՝ այսպես. 2008թ. հուլիսի 1-ին, Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանի գործունեությունը դադարեցվել է, և Դուք ազատվել եք աշխատանքից, բայց նորից օգոստոսի 11-ից աշխատանքի եք անցել նորից Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանում: Սա, ինչպե՞ս բացատրել: Գործունեությունը դադարեցվե՞լ է և նորի՞ց բացվել, ինչ-որ անհասկանալի է:
Նարեկ Հովհաննիսյան – Շնորհակալություն հարցի համար: Քանի որ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման այդ գործընթացը սկսվել է 1994թ., այն ժամանակ բոլոր այդ կառույցները, կլիներ դա դատարան և մնացած կառույցներ, գտնվում էին Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո: Հետագայում, երբ որ 2008թ. սկսվեցին դատական բարեփոխումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարան կառույցը, որպես այդպիսին, գործունեությունը դադարեցվեց, և այդ օրենքի համաձայն, դարձավ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Քաշաթաղի նստավայր:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարզ է: Ուրիշ հարցեր չեն եղել, շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, կարող եք նստել: Մենք կարող ենք, եթե ցանկություն կա մտքերի փոխանակության, ելույթ ունենալ ներկայացված թեկնածուի մասին: Եթե այդպիսի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել, մտքերի փոխանակության համար: Չկա ցանկություն: Դատավորի թեկնածուի հետ նույնպես հանդիպումներ եղել են և երեկ, և այսօր էլ՝ ինչքան տեղյակ եմ, այդպիսի հանդիպումներ կայացել են, և եթե հարցեր եղել են, դրանց մեծ մասը արդեն ստացել են իրենց պատասխանները: Մենք, եզրափակիչ ելույթների հնարավորություն էլ ունենք կանոնակարգով: Կա՞ ցանկություն, տիկին Գրիգորյան, պարոն Հովհաննիսյան: Չկա: Մենք, հիմա անցնում ենք երկրորդ գաղտնի քվեարկությանը, քանի որ սրանք առանձին և հաշվարկով, և իրենց բնույթով առանձին քվեարկություններ են, դրանք պետք է անկախ իրարից կատարվեն և նորից կարգը բացատրելու կարիք չկա, կարծում եմ՝ մենք արդեն շատ սահուն ձևով իրականացնում ենք գաղտնի քվեարկությունը: Հայտարարվում է կարճատև ընդմիջում՝ գաղտնի քվեարկություն ճեմասրահում: Նորից պիտի խնդրեմ՝ չգնալ շատ հեռու:
Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա հերթական նիստի աշխատանքները և քիչ առաջ ավարտված գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակելու համար ես նորից հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Ռոմելա Դադայանին, խնդրեմ:
Ռոմելա Դադայան – Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու համար առաջարկվել է Նարեկ Մարատի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել է 29 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 29 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել մեկը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 26, դեմ՝ 2:
Աշոտ Ղուլյան – Շնորհավորենք պարոն Հովհաննիսյանին:
Ծափահարություն:
Աշոտ Ղուլյան – Ես հրապարակում եմ գաղտնի քվեարկության արդյունքներով Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու մասին. ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 135-րդ հոդվածի առաջին մասով և Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 125-րդ հոդվածի առաջածին մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է՝ Նարեկ Մարատի Հովհաննիսյանին նշանակել Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պարոն Հովհաննիսյան, քանի որ Դուք առաջին անգամ եք ընտրվում, որպես դատավոր, Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, ես Ձեզ հրավիրում եմ դատավորի երդման, որովհետև դատավորի պաշտոնում նշանակված անձը, դատավորի պաշտոնը առաջին անգամ ստանձնելիս, նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսյա ժամկետում իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ: Խնդրեմ:
Նարեկ Հովհաննիսյան – Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի առջև, երդվում եմ՝ դատավորի պարտականություններս կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անկախ, անաչառ ու սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Աշոտ Ղուլյան – Այս պահից դուք դատավորի կարգավիճակում եք, և բոլորիս անունից՝ պատգամավորների անունից, ցանկանում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք և բոլոր այն նկատառումները, որ Դուք ներկայացրեցիք այսօր Արցախի Հանրապետության արդարադատության ապահովման մասին, մեր բոլորի ցանկությունն է, որ դա ապահովի և ամենակարևորը, մեր հանրությունը գոհ լինի Ձեր այդ կարգավիճակում գործունեությունից: Շնորհավորում ենք:
Նարեկ Հովհաննիսյան – Շնորհակալ եմ:
Աշոտ Ղուլյան – Մենք ավարտեցինք օրակարգային այս երկու հարցերի քննարկումը: Մենք պարտադիր հարցերի ցանկից ունենք ևս մեկ հարց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019թ. տարեկան գործունեության ծրագիրը: Այժմ՝ ես հրավիրում եմ հանձնաժողովի նախագահ, պարոն Հակոբ Ղահրամանյանին ներկայացնելու ծրագիրը, խնդրեմ:
Հակոբ Ղահրամանյան – Հարգելի Ազգային Ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 2019 թվականին իր բնականոն աշխատանքը կառուցելու է Ազգային Ժողովում հրապարակելու համար ներկայացրած իր գործունեության ծրագրից բխող ենթածրագրերի հիման վրա և ապահովելու է գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Ազգային Ժողովին ներկայացրած ծրագիրը և տեղեկանքը կազմվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցության ոլորտները կարգավորող օրենքների, նախորդ տարիներին Ազգային Ժողովում հրապարակած ծրագրերի և հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքների հիման վրա: Ծրագիրը ամփոփ տեղեկատվություն է պարունակում կարգավորվող ոլորտների առկա իրավիճակի, հիմնախնդիրների և կատարման ենթակա աշխատանքների վերաբերյալ: Ծրագրային աշխատանքները Հանձնաժողովն իրականացնելու է կառուցվածքային- կազմակերպչական նոր փոփոխություններով կազմավորված աշխատակազմի, իսկ գործունեությունը կազմակերպելու է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:
Իր իրավասությունների շրջանակում Հանձնաժողովը մասնակցելու է՝ հանրապետության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակման աշխատանքներին, հանրապետության տնտեսական կարգի հիմքի՝ սոցիալական շուկայական տնտեսության մաս կազմող հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտների կարգավորմանը՝ գործունեություն իրականացնող անձանց և շահերի հավասարակշռման, գործունեության միատեսակ պայմանների ստեղծման, մրցակցային շուկաների զարգացման ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման բնագավառներում:
Հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները էլեկտրոնային հաղորդակցության, ծառայությունների մատուցման ընթացակարգերը շուկայի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ և ընդունելու է հանրային ու ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ և կարգեր, ինտերնետ հասանելիության ուղիների թողունակությունների ավելացման, մատուցվող ծառայությունների որակը շուկայական պահանջներին համապատասխանեցման, օպտիկամանրաթելային, մալուխային գծի կառուցման, ցանցի բազային կայանների ավելացման, համակարգի վերազինման և ինտերնետի հասանելիության աշխարհագրական տարածքի ընդլայնման գծով պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը: Ըստ ներկայացված նախագծի՝ այդ աշխատանքների իրականացման համար օպերատորը նախատեսում է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:
Հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահելու էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի սպասարկման որակի նկատմամբ ներկայացվող պահանջների կատարումը:
Անվտանգությանը վերաբերող ցուցանիշների բարելավման անհրաժեշտությունից ելնելով հստակեցվելու են ցանցերին միացման, բնակչության ներտնային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործման, տեխնիկական սպասարկման և բողոքների քննարկման գործընթացները:
Խստացվելու են կարգավորման կարևորագույն մեխանիզմի՝ լիցենզիայի պայմանների կատարման հաշվետվողականության նկատմամբ պահանջները և կատարելագործվելու են կարգավորվող ընկերություններ-հանրություն փոխադարձ կապին վերաբերող իրավական նորմատիվ ակտերը:
Ծառայություններ մատուցողների կողմից գանձվող վճարները կարգավորելիս հաշվի կառնվի այն հանգամանքը, որ ծառայություններ մատուցողները հնարավորություն կունենան արդյունավետ կառավարման և կատարած ներդրումների հիման վրա հանրությանը լիարժեք ծառայություններ մատուցելու և ստանալու կատարած ներդրումների իրական արժեքին համարժեք շահույթ:
Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, գիտակցելով, որ ապրանքային շուկաներում մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների իրականացրած մրցակցային քաղաքականությունը վճռորոշ ազդեցություն է ունենում գների, մրցակցային միջավայրի ձևավորման վրա, ուստի մոնիթորինգների և ուսումնասիրությունների միջոցով վերլուծության է ենթարկվելու դրանց գործունեությունը և արվելու են անհրաժեշտ հետևություններ:
Հանձնաժողովը ծրագրային դիտանցումների արդյունքների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ուսումնասիրելու է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը, ընդունելու է որոշումներ և հետևողական ու հրապարակային վերահսկողություն է իրականացնելու այդ որոշումների կատարման նկատմամբ:
Բարեխիղճ և ազատ մրցակցային միջավայրի ապահովման նպատակով կհրավիրվեն հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ցանկության դեպքում մասնակցելու առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաների դիտանցումներին:
Ծրագրային տարում Հանձնաժողովը առավել ակտիվ է համագործակցելու Արցախի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների և Հայաստանի Հանրապետության համապատասխան հանձնաժողովների հետ՝ ապահովելով նրանց մասնակցությունը հանրային հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներին և կարծիք ներկայացնելու դրանց վերաբերյալ:
Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող օրենքում փոփոխություններ կատարելու մասին ներկայացված նախագիծը Ազգային Ժողովի կողմից ընդունվելու դեպքում, համագործակցությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ Հանձնաժողովի տարեկան պահպանման ծախսերի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումար կուղղվի կարգավորվող բնագավառներում սպառողների շահերը պաշտպանող, Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպություններին՝ կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման համար:
Հարգելի պատգամավորներ, հրապարակելով հանձնաժողովի 2019թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ակնկալում ենք ձեր համակողմանի աջակցությունը և մասնակցությունը խնդիրների լուծման ու ծրագրային դրույթների իրականացման գործում:
Հանձնաժողովը բաց է իր գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկման համար և խրախուսելու է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք կնպաստեն կարգավորվող ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և զարգացման կարողությունների ավելացմանը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ղահրամանյան: Մենք կանոնակարգով կարող ենք հարցեր ուղղել հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարագավորող հանձնաժողովի նախագահին, և կարող ենք նաև մտքեր փոխանակել: Այժմ՝ եթե կան հարցեր պարոն Ղահրամանյանին, խնդրում եմ գրանցվել: Էրիկ Հարությունյան, Արպատ Ավանեսյան: Անցնում ենք հարցերին, խնդրեմ՝ Էրիկ Հարությունյան:
Էրիկ Հարությունյան – Շնորհակալություն, պարոն Ղահրամանյան, վերջին շրջանում բնակչության մոտ մեծ դժգոհությունների և բուռն քննարկումների առիթ են դարձել Արցախգազ ՓԲԸ-ի կողմից մատակարարման նոր պայմանագրերը: Բնական գազի մատակարարման նոր պայմանագրեր, որը կարգավորված է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018թ. մայիսի 18-ի թիվ 24-ի որոշմամբ սպառողների քանակը մեր հանրապետությունում կազմում է 28903 բաժանորդ, որից բնակիչ բաժանորդ կազմում է 28903: Միջին տարեկան հաշվարկող այդ տեխնիկական սպասարկման դիմաց մոտ 136 միլիոն դրամ է վճարվելու բնակչության կողմից: Արդյո՞ք, սա գազի գների բարձրացում չէ, և կարո՞ղ է փոփոխության ենթարկվի այս որոշումը:
Հակոբ Ղահրամանյան – Շնորհակալություն հարցի համար: Վերջին ժամանակներս, վերջին ժամանակահատվածում բուռն քննարկման առարկա դարձած գազասպասարկաման հարցը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էլ է գտնվում: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, պետնախարարը ձևավորել է մի գերատեսչական հանձնաժողով, որը ուսումնասիրում է, ուսումնասիրության արդյունքները պատրաստ լինելու դեպքում կներկայացվի Ձեզ և հանրությանը: Ինչ վերաբերվում է սակագների վերացմանը, ասեմ, որ դա զուտ տեխնիկական սպասարկման համար վճար է լրացուցիչ, որը սպառողը վճարելու է Արցախ գազ ՍՊԸ-ի կողմից կատարած աշխատանքների դիմաց: Եթե այդ աշխատանքները չկատարեն, ոչ մի դեպքում այդ վճարները չի գանձվելու: Ինչ վերաբերվում է պայմանագրերի ստորագրմանը, պայմանագրերը՝ դա, ընդհանրապես վերաբերվում է բոլոր գազի մատակարարման և օգտագործման կանոններին, որտեղ ահագին դրույթներ ավելի հստակեցված է՝ հաշվի առնելով պատասխանատվության և իրավական նորմերի պահանջները և այդ ստորագրել կամ չստորագրելը, կարծում եմ, որ կախված չէ սպասարկման հետ, որովհետև այդ նույն պայմանագրում նախատեսվում է համաձայնագիր՝ տեխնիկական սպասարկման վերաբերյալ և նախատեսվում է արձանագրությունների կազմում կամ ակտերի ստորագրում կատարած աշխատանքների վերաբերյալ: Սա՝ դրա մասին, իսկ ինչ վերաբերվում է գների մասին՝ 130 քանի միլիոն, այդ բոլոր կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված սակագների հիմնավորվածությունը ստուգված է, ներկայացված թվերը ուրիշ էին, հանձնաժողովը հաստատել է ուրիշ սակագին: Դուք կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում և, եթե խնդիրներ ու հարցեր կան, մանրամասնորեն այնտեղ շարադրված է այդ 2270 դրամը ինչից է ձևավորվել: Դուք էլ տեղյակ լինեք, որպեսզի ավելի ճիշտ տեղեկատվություն տարածվի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք պարոն Ղահրամանյան:
Էրիկ Հարությունյան – Պարոն Ղահրամանյան, ինձ մոտ կա ծանուցում, որ եթե չստորագրվի պայմանագրերը՝ դեկտեմբերի 1-ից բնակիչների գազը կանջատվի, դրա մասին ի՞նչ կասեք: Արդյո՞ք այդ պայմանագրերի չստորագրման դեպքում գազի մատակարարումը չի լինի և, երկրորդ, ասեմ, որ ես ուսումնասիրել եմ, որ այդ գազի սարքի դիմաց 2270 դրամ է և միջին հաշվով յուրաքանչյուր ընտանիք ունի երկու գազի սարք: Դա տարեկան կտրվածքով գալիս է մոտավորապես 140,136 միլիոն դրամի ծառայություն: Իմ կարծիքով, սա այն բանն է, որ վաղն էլ պիտի հիվանդանոցի հետ պայմանագիր կնքենք, որ վաղը, եթե տանը մի մարդ վատանա, շտապօգնությունը վրա հասնի և առաջին բուժօգնությունը ցուցաբերի:
Հակոբ Ղահրամանյան – Ճիշտն ասած, ես այս ձևի կձևակերպեմ իմ պատասխանը, որ հանձնաժողովը նույն ձևի, Արցախգազը դիմել է հանձնաժողովին, որպեսզի երկարաձգվի այդ դեկտեմբերի մեկ ժամկետը: Հանձնաժողովը քննարկում է դրա իրավական հիմնավորվածությունը, և իհարկե, հնարավորության դեպքում երկարաձգվելու է, բայց ես չեմ կարող տանել համեմատություններ հիվանդության և գուցե դա ինչ-որ հայտարարության ..եթե Դուք սակագների հիմնավորվածությանը կասկածում եք, խնդրեմ, կարող եք ուսումնասիրել միասին և Դուք ինքներդ համոզվեք, որ այնտեղ ընդամենը նախատեսված է 12 % շահութաբերություն, որը տարվա ընթացքում տալիս է ընդամենը 10 միլիոն դրամ: Թվերը, իհարկե, մոտավոր թվեր են: Ավելի ճիշտ թվերին դուք կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կատարած հաշվարկներին, որտեղ մանրամասնորեն գրված է աշխատողների թվաքանակը և փականագործներին ինչ աշխատավարձ է տրված, վարպետներին ինչ աշխատավարձ, համակարգչային վարպետներին ինչ աշխատավարձ, հսկիչներին ինչ աշխատավարձ է նախատեսվում և դրա համար Արցախգազ ընկերությունը ինչ թիվ է ներկայացրել հանձնաժողովին, հանձնաժողովը ինչպիսի թիվ է նշանակել:
Ասեմ, որ համապատասխանեցված է Հայաստանի Հանրապետությունում գործող սակագնին և դա հիմնականում միտված է անվտանգության ապահովմանը: Եթե լրացուցիչ տեղեկացնելու լինեմ, ասեմ, որ 9 ամսվա տվյալներով այդ նույն, չգիտեմ, դա հրապարակման համար որքան է ճիշտ: Ըստ ներկայացրած տվյալների Արցախգազի մոտավորապես 44 դեպք ունենք գազի թունավորման՝ նոյեմբերի մեկի դրությամբ: Այդքանը կարող եմ ասել: Եթե ուրիշ հարցեր կան.
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Իմ հնչեցնելիք հարցը հիմնականում հնչել է իմ գործընկերոջ կողմից՝ երկրորդ մասի համար, ուզում եմ իմ հարցը փոխանցել, պարոն Թովմասյանին:
Աշոտ Ղուլյան – Այդպիսի կարգ չունենք փոխանցելու, դե եթե Դուք որոշել եք փոխանցել, շատ հետաքրքիր է: Խնդրեմ, պարոն Թովմասյան, Արպատ Ավանեսյանի տեղը:
Արթուր Թովմասյան - Հարցը հանձնարարված էր խմբակցության կողմից, որպեսզի հարցը պարոն Ավանեսյանը չհնչեցնի, շատ համամիտ ենք բարձրացված հարցի հետ: Այդ դժգոհության ալիքը ամբողջ Արցախում կա, սկսած գյուղերից մինչև...դրա մասին են խոսում: Արցախում գործում են 100-ից ավել սոցիալական ծրագրեր և պետական բյուջեում, գիտեք, որ մեկ միլիարդ 300 միլիոնը, այդ ծախսային… չի կատարվել: Կան սոցիալական ծրագրեր, որոնք չեն գործում, գուցե հնացել են, ժողովուրդը չի օգտվում: 136 միլիոն դրամը՝ դա այն գումարը չէ 112 միլիարդ բյուջե ունեցող երկրի համար, կարծում եմ, եթե մենք, համենայն դեպս, Հայրենիք խմբակցությունում այդ հարցը կքննարկենք և պետական բյուջեում 2019թ. փոփոխություն կառաջարկվի: Եթե խմբակցությունը դրական տրամադրված լինի այդ ծրագիրը մտցնելուն:
Աշոտ Ղուլյան - Հարց կա՞, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Հարցս սա է, հարցս հրատապ է և այստեղ հանրային ծառայությունները իր լիազորության սահմաններով՝ կատարել է: Էլ բա՞ն ունեք սակագները իջեցնելու առումով, հարցս սա է: Համենայն դեպս, պետական հանձնաժողովը տեսնենք ինչ որոշում է կայացնում: Գուցե, պետական հանձնաժողովը այնպիսի մի որոշում է կայացնելու, որ այսօրվա մեր առաջարկները լինելու են ավելորդ:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ:
Հակոբ Ղահրամանյան – Ճիշտն ասած, քաղաքականության վերաբերյալ ասեմ՝ սակագնային քաղաքականության վերաբերյալ, հանձնաժողովը սակագնային քաղաքականությանը վերանայմանն անդրադառնում է տնտեսական պայմանների փոփոխության առկայության դեպքում և գործոնների առկայությամբ, բայց ուզում եմ լրացնել, որպեսզի ավելի ճիշտ տվյալները օգտագործել, մենք ունենք 10 հազար 341 սպառող, որը ունի մեկ սարք, 13 հազար 547 սպառող, որն ունի 2 սարք և 4872 սպառող, որն ունի 3 և ավելի սարքեր, որպեսզի թվաբանությունը ավելի ճիշտ դուրս գա: Ընդամենը սակագնի հիմքում դրված է 28 հազար 760 սպառող:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ, շնորհակալություն, պարոն Ղահրամանյան: Դուք կարող եք նստել: Հարցերի համար գրանցվել են երկու պատգամավոր և հարցերը հնչել են: Եթե կա ցանկություն ելույթ ունենալու, մտքեր փոխանակելու, բայց ուզում եմ հիշեցնել՝ կա օրակարգի հարցը, դա պետական հանձնաժողովի հաջորդ տարվա գործունեության ծրագիրն է, եթե այս շրջանակում կա ցանկություն ելույթ ունենալու խնդրեմ, չկա՞ն: Մենք այսքանով ավարտում ենք, որովհետև մենք որոշում չենք ընդունում, պարզապես գործունեության ծրագիրը ներկայացնում է Ազգային ժողովին և Ազգային ժողովն էլ, առիթը օգտագործելով, այս ծրագրի շրջանակներում խոսում է հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի լիազորությունների շրջանակում կարգավորող թեմաներից: Այսքանով մենք ավարտում ենք, շնորհակալություն պարոն Ղահրամանյան: Եվ անցնում ենք օրակարգային հաջորդ հարցերին, որոնք արդեն Ազգային ժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերն են: Այս շարքից՝ առաջինը ներկայացնում եմ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պարոն Լևոն Մնացականյանը, խնդրեմ պարոն գեներալ:
Լևոն Մնացականյան – Ողջունում եմ բոլորիդ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ձեզ եմ ներկայացնում Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծը և նրա առանձնահատկությունները: Սկզբից նշեմ, որ օրենքի փոփոխությունը նորով, իրոք կա անհրաժեշտություն և կան ահագին հոդվածներ, որոնք անհրաժեշտ է փոփոխել, որովհետև հարցեր կան, որոնք հաշվի չեն առնված: Հարցը՝ իրավական առումով, կարգավորման համար և կա անհրաժեշտություն հարցին օպերատիվ արձագանքելու, հաշվի առնելով ներկա դրությամբ տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և այդ ներկայացրածները հիմնականում կայանում են հետևյալում. ներկայացվող նախագծում ամրագրվել են ռազմական դրության այն հայտարարելու իրավական հիմքերն ու նպատակները, ինչը կարգավորված չէր Արցախի Հանրապետության ռազմական դրության մասին օրենքով: Այսպես. իրավական հիմքերն ենք մենք սահմանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը:
Իրավական հիմքեր ենք համարել սույն օրենքը և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը և դրանից բխող նպատակներն ենք մենք համարել, առավելագույնս բարենպաստ պայմանների ստեղծմամբ ապահովենք Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայումը և ստեղծվի համապատասխան բարենպաստ պայմաններ տվյալ իրավիճակում Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների համար աշխատանքի կազմակերպման և ամենից կարևորներից մեկը մարդկանց պաշտպանության համար: Բացի այդ, եթե գործող ռազմական դրության մասին օրենքում նախատեսված չէ ռազմական դրություն հայտարարելու համար 5 ծառայող հանգամանքները, ապա ներկայացված նախագծով ևս դրանք մենք լրիվությամբ ներկայացրել ենք, դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները և 6 կետում մանրամասն շարադրել ենք, թե ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի երկրում մտցվի ռազմական դրություն:
Նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելու դեպքում, իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ, ռազմական դրության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենքի 2-րդ հոդվածի իմաստով՝ Նախագահի ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը պետք է ներկայացվի Ազգային ժողով ոչ ուշ, քան 48 ժամ, որ սկզբից ներկայացրեցի՝ օպերատիվ արձագանքելու, այդ պահը հանվել է և միանգամից՝ օրենքի ուժով, նիստ է հրավիրվում: Առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ի տարբերություն գործող օրենքի 3-րդ հոդվածի, որտեղ նախագահի հրամանագիրը բովանդակում է ընդամենը 4 կետ: Նոր ներկայացված նախագծով այդ 4 կետը մենք հասցրել ենք մինչև 9 կետ և ավելի, մանրամասն և ավելի բազմակողմանի նշել այն բոլոր հանձնարարականները, որը որ պետք է իրականացնենք դրա ստորագրելուց հետո:
Որոշակի նորույթ ենք մտցրել՝ փոփոխություն ենք մտցրել և սահմանվել են իրականվող միջոցառումներն ու ժամանակավոր սահմանափակումներ ռազմական դրության գործելու ժամանակահատվածում, ինչպես նաև այդ միջոցառումների և սահմանափակումների սահմանները, թե որտեղ են դրանք ավարտվում: Սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավական երաշխիքները, որը որ նախկին օրենքում գործում էր, որը որ նախկին օրենքում՝ գործող օրենքում չկար: Կար պատասխանատվության հոդվածներ, բայց չկար այդ պատասխանատվությունը, որտեղ է ավարտվում սահմանները և ինչու է ենթարկվում պատասխանատվության: Եվ այդ սահմանները կոնկրետացրել ենք և համաձայնեցրել ենք Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջներին, որը որ նաև պահանջեց Սահմանադրությունը: Բացի դրանից, ներկայացված նախագծում մենք ավելի ենք հստակեցրել՝ իրավական առումով, Արցախի Հանրապետության նախագահի, Կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որը որ գործող օրենքում չկար ընդհանրապես և ներկայացված չէր: Այդ բոլոր փոփոխությունները, որոնք որ մտցվել են ռազմական դրության մասին օրենքի մեջ և այս ներկայացվող նախագիծն ընդունելուց հետո, իհարկե կարիք է լինելու նաև համապատասխան Կառավարության որոշումներով սահմանել որոշ դրույթներ, որը էլի այդ ուղղությամբ մեր առաջարկները կներկայացնենք Արցախի Հանրապետության կառավարությանը: Այդքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալության, պարոն Մնացականյան, եթե հարցեր կան հիմնական զեկուցողին՝ գրանցում ենք: Արթուր Թովմասյան: Ուրի՞շ: Չկա: Հարցի համար խնդրեմ, Արթուր Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Պարոն նախարար, Արցախի՝ մեր այս կարճ պատմության մեջ, անկախության հռչակումից հետո, և միջազգային պրակտիկայում, արդյո՞ք 48 ժամը շատ չեք տալիս Ազգային ժողովին, որովհետև հնարավոր է այնպիսի ֆորսմաժորային իրավիճակ լինի, որ մենք գիշերն էլ ենք Ազգային ժողովի նիստ արել, Դուք գիտեք, ժամը 8-ին էլ ենք արել: Ասենք 48 ժամ տրամադրել, որ հատուկ նիստ լինի, որպեսզի հրամանագիրը ուժի մեջ մտնի, կարծում եմ՝ մենք նաև պիտի հաշվի առնենք, որ պատերազմը չի ավարտել, մենք պատերազմական իրավիճակում ենք: Եթե պետք է թող 48 մնա, բայց շատ շուտ պիտի հավաքվենք:
Աշոտ Ղուլյան – Չկա 48-ը:
Լևոն Մնացականյան - Դա հանված է, ես ասեցի, որ դա հանվել է՝ 48 ժամը: Օրենքի ուժով միանգամից Ազգային ժողովի նիստ է հրավիրվել: Կա մի կետ՝ 7-րդ հոդվածը, որտեղ որ Ազգային ժողովին տալիս է լիազորություն, Նախագահին, ռազմական դրության ժամանակ, ընտրությունների անցկացման, չանկացման համար: Տալիս է 48 ժամ՝ Ազգային ժողովին չխառնվելու կամ համաձայնվելու: Դրա համար այդ կետը նշեցի, որ օպերատիվ արձագանքելու համար դա հանվել է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցեր այլևս չեն եղել: Մենք կանոնակարգի պահանջներին համապատասխան, այժմ լսում ենք Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովին՝ այս դեպքում, պաշտպանության, անվտանգության և օրինասահմանության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյան, խնդրեմ:
Ժաննա Գալստյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ ձեզ է ներկայացնում Արցախի Հանրապետության Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծը և առաջարկում է կողմ քվեարկել առաջին ընթերցմամբ, որպեսզի մենք կարողանանք նախագիծը ընդունել, որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի նախագահին հարցեր, եթե կա գրանցում ենք: Չկան հարցեր: Շնորհակալություն, տիկին Գալստյան: Մենք այս հարցով կարող ենք նաև մտքերի փոխանակություն կազմակերպել, եթե ցանկություն կա, խնդրում եմ պատգամավորները գրանցվեն: Չկա: Մենք այս օրենքի նախագծի մասին տարիներ շարունակ խոսել ենք, որ գործող օրենքի մեջ կան թերություններ, կա հստակեցումների կարիք, կարգավորումները պետք է ավելի ճշգրիտ լինեն և Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխան, այժմ մենք այդ նույն ցանկից՝ Սահմանադրությանը համապատասխանելու ցանկից, պետք է ընդունենք Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծը և հաշվի առնելով, որ այն մայր օրենք է և պետք է ընդունենք առաջին ընթերցմամբ և կարծում եմ՝ այս օրենքի շուրջ ժամանակ կունենանք պատգամավորների կարծիքներ լսել: Քանի որ ուրիշ ընթացակարգեր չկան, այժմ անցնում ենք քվեարկության Ազգային ժողովի որոշման նախագիծը Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:
Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, և ես խնդրում եմ այդ սահմանված կարգով՝ ժամկետները պահպանելով, մենք պատրաստվենք հաջորդ՝ երկրորդ ընթերցման: Շնորհակալություն, պարոն նախարար:
Մեր օրակարգով հաջորդ օրենքի նախագիծը՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, այն Կառավարության կողմից լիազորված է ներկայացնել էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը: Հարցը ներկայացված է փաթեթով: Այս նախագիծը երեք նախագծերի հետ միասին է:
Լևոն Գրիգորյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Էներգետիկայի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված փոփոխությունների և լրացումների նպատակները միտված են լուծելու մի շարք խնդիրներ, որոնցից են՝ վերանայվում է օրենքում հիմնական հասկացությունների գործող կառուցվածքը՝ ներառելով վերականգնող էներգետիկ աղբյուրների, ինչպիսիք են՝ արեգակնային էներգիայի աղբյուր, երկրաջերմային էներգիայի աղբյուր, կենսազանգվածի էներգիայի աղբյուր, հողմային էներգիայի աղբյուր, ջրային էներգիայի աղբյուր, ինչպես նաև էներգետիկ հաշվեկշիռ հասկացությունները: Նշված փոփոխությունները պայմանավորված են էներգետիկայի բնագավառում վերականգնող էներգառեսուրսների կիրառման ռեսուրսը խթանման և օրենսդրական կարգավորում մտցնելու անհրաժեշտությամբ: Սահմանվում է նոր իրավահարաբերություն, որը պետք է կարգավորի վերականգնող էներգիա… և շուկայում մյուս մասնակիցների հարաբերությունները: Դրանից պետական կարգավորումն ու հսկողությունը. մասնավորապես, սահմանում է նորմեր, համաձայն որոնց վերականգնող էներգառեսուրսների ինքնավար արտադրողները կարող են տեղադրել սեփական կարիքների համար արևային կայաններ մինչև 500 կիլովատ հզորությամբ, դրանց գործունեությունը շինարարության փուլում կարգավորման ենթակա չէ: Օգտագործված փաստացի էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել բաշխիչ ցանցի: Կարգավորում է դրանց պայմաններն ու պահանջները սակագների սահմանման կարգն ու ձևը: Էներգախնայողության և վերականգնող էներգետիկայի ոլորտում անհրաժեշտություն է առաջացել սահմանել էներգոէլեկտրամատակարարման նոր տեսակ՝ բաշխման ոլորտը, որի գործողության դաշտում են ընդգրկված արեգակնային, հողմային և այլ ընտրանքային էներգիայի աղբյուրներ: Վերանայվում են իրականացվող քաղաքականությանը վերաբերվող մարմինների պահանջները, ինչպես նաև լիազոր մարմնի կարգավորվող մարմնի լիազորություններն ու գործառույթները: Մասնավորապես սահմանվել են լիազոր մարմնի լիազորությունների շրջանակը՝ ներառելով այնպիսի իրավասություններ, ինչպիսիք են էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակումը, էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը և դրանց իրականացման մասնակցությունը: Կարգավորման դաշտում նույնպես իրականացվել են գործառնական փոփոխություններ, լրացնելով նոր լիազորություններ, ինչպիսիք են էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում, միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ էներգետիկայի բնագավառի Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ հարաբերությունը, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշակած շուկայի ցանցի հաղորդման կանոնների, ինչպես նաև համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշների հաստատումը:
Փոփոխությունների մի մասը համապատասխանեցված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերջերս ընդունված օրենքների պահանջներին, որոնք սահմանում են հստակ կանոններ. Էներգախնայողության և վերականգնող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը այսուհետ կհիմնվի պարտադիր տեխնիկական պահանջների վրա էներգատար համապատասխան ճյուղերում էներգախնայողության և էներգաարդյունավետություն ապահովելու համար: Կառավարության որոշումներում տնտեսական ճյուղերը կդասակարգվեն ըստ էներգատարության, որպեսզի հետագայում կառուցվող օբյեկտներում կիրառվեն կառուցվող էներգախնայողության և էներգաարդյունավետության համապատասխան պարտադիր տեխնիկական պահանջներ: Մի շարք նաև խմբագրական բնույթի փոփոխություններ կան, իսկ Պետական տուրքի մասին օրենքի և Լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունները պայմանավորված են նոր հասկացությունների համապատասխանության հետ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալության, պարոն Գրիգորյան: Այժմ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել և, ըստ այդմ, կորոշենք, եթե քիչ լինեն հիմա կանենք, եթե շատ լինեն, կընդմիջենք: Էրիկ Հարությունյան և Արթուր Թովմասյան: Ուրի՞շ: Ես առաջարկում եմ լսենք երկու հարցն էլ: Ուզում եմ հիշեցնել, որ հարցի համար տրվում է երկու րոպե, պատասխանը երեք րոպե, հետո արձագանքում ենք մեկական րոպե, խնդրեմ Էրիկ Հարությունյան:
Էրիկ Հարությունյան – Ինչպես գիտեք, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ, որը ֆինանսավորվում է Հայաստան հիմնադրամի, Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից: Դա մեր պետությունում շատ ողջունելի է և նորություն է: Պարոն Գրիգորյան, շարունակական կլինի՞ այս ծրագիրը մեր հանրապետության ուրիշ համայնքներում: Երկրորդ հարցս վերաբերվում է արևային պանելներին, որը ուղղված է էներգախնայողությանը: Այդ ավելացված, կուտակված էներգիայի ավելցուկը, լիցենզավորված անձը ի՞նչ գնով կարող է վաճառել ցանցին: Հստակ գին սահմանվելո՞ւ է, թե ուղղակի շուկայականից ցածր:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն հարցի համար: Ինչ վերաբերվում է Հայաստան հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրին, իհարկե մեծ կարևորություն, դեր ու նշանակություն ունի մեր երկրի կյանքում, քաղաքացիների կյանքում, կենցաղային պայմանների բարելավման առումով և ինչու չէ, նաև իրական եկամուտների նվազեցման առումով: Քարին տակում 130,132 միավոր պետք է տեղադրվեր: Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ 50 տոկոսի չափով տեղադրված է: Ծրագիրը շարունակական է նաև այս տարվա հեռուստամարաթոնի շրջանակներում: Հետագայում, եթե Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշի շարունակության մասին, իհարկե կշարունակվի: Այս օրենքների փաթեթը հնարավորություն է ստեղծում, ուղղակի քաղաքացիներին ներդնել առանց որևէ այլ միջամտության, մենք վստահ ենք, որ կկազմենք և կներկայացնենք համապատասխան ծրագրեր՝ խթանելու համար էներգախնայող տեխնոլոգիաները, ինչպես արդյունաբերության տարբեր ճյուղերում, այնպես էլ քաղաքացիների բնակչության շրջանում: Ցանցին վաճառելու առումով գործող օրենսդրությամբ սահմանվում է հետևյալ կարգը այն ինքնավար էներգաարտադրողները, որոնք արտադրում են իրենց սպառման համար սահմանված հզորությունից ավելի էլեկտրաէներգիա, փոխհարաբերությունների և փոխհաշվարկների մեջ են լինելու բաշխիչ ցանցի հետ: Սահմանվում է, որ բաշխիչ ցանցը փոխհաշվարկները իրականացնելու է գործող սակագնի 50 տոկոսի չափով՝ այդ պահի դրությամբ գործող սակագնի 50 տոկոսի չափը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալության: Արձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան: Շնորհակալություն, Արթուր Թովմասյան, խնդրեմ:
Արթուր Թովմասյան – Արևային էներգիայի մասին կուզեմ հարց տամ: Արևային էներգիա ստանալու համար ավելի քիչ ծախս է կատարվում, իմ կարծիքով, քան թե, հիդրո կամ ատոմային: Ատոմայինն էլ է էժան: Սրանք բաշխիչ ցանցերին տարբեր գներով պետք է վաճառվի և այստեղ էլեկտրաէներգիայի գնի վրա էլ պետք է ազդի, ասենք ժողովուրդը, որը վճարում է այդ էլեկտրաէներգիայի գինը: Մեզ մոտ արևային էներգիան այդքան էլ շատ չէ՝ մի մեգավատտ:
Լևոն Գրիգորյան – Քիչ:
Արթուր Թովմասյան – Ավելի քիչ, գները պետք է տարբերվի:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան տեսակետը կարելի է քննարկել: Կա համապատասխան մեթոդաբանություն սակագների որոշման մասով, մենք մեր էլեկտրականությունը ստանում ենք այս պահի դրությամբ միայն հիդրոէլեկտրոկայանների մասով և ամեն մի առանձին հիդրոէլեկտրակայանի ծախսեր տարբեր են: Այդ առումով քննարկումները հանձնաժողովում իրականացվում են սակագին սահմանելուց առաջ: Արևային էներգետիկայի բլոկում այս օրենքների փաթեթը հնարավորություն է ստեղծելու աշխուժացնել: Մենք այսօր մեծ համատարած էլեկտրակայանների համար աշխատող չունենք: Հիմա մենք որոշ ընկերությունների հետ բանակցում ենք: Արդյունքների նպատակով, կարծում եմ՝ եկող տարի կլինի արդյունք, իսկ սակագների մասին պատրաստ ենք ցանկացած տեսակետ քննարկել ձեզ հետ միասին:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Թովմասյան: Շնորհակալության, պարոն Գրիգորյան: Ես առաջարկում եմ ավարտենք այս հարցը: Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյան, խնդրեմ, պարոն Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, այս օրենքի և նրան ուղեկցող երեք օրենքի նախագծերը քննարկվել են մեր հանձնաժողովում Կառավարության լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, ինչպես այստեղ, հանձնաժողովում ևս Կառավարության լիազոր ներկայացուցիչը սպառիչ պատասխանել է բոլոր բարձրացված հարցերին և հանձնաժողովը դրական եզրակացությամբ ներկայացվել է ձեր դատին ու ակնկալում է ընդունել, որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյանին, որպես գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչի: Չկա՞ն: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Եթե կա ցանկություն կիսվել մտքերով, ելույթներ ունենալ այս հարցով, կարող ենք գրանցվել: Չկան:
Ինձ թվում է, որ շատ պարզ է այս նախագիծը, հենց այն նորույթների և այն նորամուծությունների հետ կապված է արվում, որ քիչ առաջ մեր պատգամավորներն էլ և Կառավարության լիազոր ներկայացուցիչները խոսեցին: Խոսքը վերականգնող էներգիայի մասին է, և իհարկե, դրա հետ կապված էներգախնայողության: Կարծում եմ՝ մեր այս իրավական կարգավորումներով, մեր երկրում ավելի մեծ ճանապարհ կբացենք վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների համար: Վստահ եմ, որ պատգամավորները պատրաստ են հենց այս մտադրությամբ քվեարկել և Ազգային ժողովի որոշման նախագծերը՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Էներգետիկայի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որպես օրենքներ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Օրենքները, կարող ենք ասել, Ազգային ժողովի կողմից ընդունված են և երաշխավորվում են Հանրապետության նախագահին: Մենք օրենքի նախագծերը քննարկեցինք և ընդունեցինք որոշումները: Այժմ, ես հայտարարում են ընդմիջում՝ մինչև 13.00-ն Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամը: Շնորհակալություն:
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
13.00
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ, շարունակվում են այսօրվա՝ նոյեմբերի 29-ի Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքները և, ինչպես նախատեսված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, մասնավորապես՝ 109-րդ հոդվածով, նոյեմբեր ամսի հերթական լիագումար նիստերին Ազգային ժողովում տեղի են ունենում հարց ու պատասխանի ընթացակարգ: Մենք առավոտյան հաստատված օրակարգով արդեն նախատեսել ենք այդ հարց ու պատասխանը, կարծում եմ՝ շատերը տեղյակ են, որ Հանրապետության նախագահը երեկ ուշ է վերադարձել Ստեփանակերտ և այսօր նա բացակայում է, բայց ես վստահ եմ, որ առաջիկա մեր քննարկումներում հաստատ առիթ կլինի կիսել նրա հետ և հարցեր ուղղել նրան: Կառավարությունը այսօր ներկա է Ազգային ժողովի հարց ու պատասխանի՝ պետական նախարարի գլխավորությամբ: Ես հիմա, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել հարցերի համար, որից հետո ինչպես ընդունված է, ինչպես մենք արդեն գիտենք այդ սահմանված ընթացակարգով ներկայացնել ձեզ հուզող հարցերը:
Գրանցում: Գագիկ Բաղունց, Էրիկ Հարությունյան, Գեղամ Ստեփանյան, Ալյոշա Գաբրիելյան, Վիլեն Սաֆարյան, Ռոմելա Դադայան, Արարատ Օհանջանյան, Դավիթ Մելքումյան, Վահրամ Բալայան:
Ես նորից ընթերցում եմ գրանցված պատգամավորների անունները: Հարցեր տալու համար գրանցվել են՝ Գագիկ Բաղունցը, Էրիկ Հարությունյանը, Գեղամ Ստեփանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Վիլեն Սաֆարյանը, Ռոմելա Դադայանը, Արարատ Օհանջանյանը, Դավիթ Մելքումյանը և Վահրամ Բալայանը: Շատ լավ, այժմ ես հրավիրում եմ պատգամավոր Գագիկ Բաղունցին, թող պատրաստվի Էրիկ Հարությունյանը: Նորից ուզում եմ հիշեցնել՝ հարցերի համար՝ պատգամավորներին տրվում է երկու րոպե, պատասխանի համար երեք, և առաջին արձագանքից հետո պատգամավորը և հարցին պատասխանողը ունեն մեկական րոպեի արձագանքելու հնարավորություն: Խնդրեմ, պարոն Բաղունց:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, վերջերս հարևան Վրաստանում տեղի է ունեցել 2019-23 թվականների դպրոցական կրթության զարգացման ծրագրի շնորհանդես: Հիմնական շեշտը դրված է ուսուցիչների վերապատրաստման եւ աշխատավարձի բարձրացման վրա, այն ինչի մասին վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք: Վրաստանում ծրագիրը նախատեսում է 2022թ. ուսուցիչների աշխատավարձի բարձրացում մինչև ամսական 2000 լարի կամ շուրջ 770 դոլար:
Մեր երկրի ֆինանսական դրության նկատառմամբ իմ կողմից առաջարկվել է անցկացնել ատեստավորում և դրանց արդյունքներով ուսուցիչների գոնե տասը տոկոսի աշխատավարձի բարձրացում: Կուզենայի իմանալ Կառավարության տեսակետն այս հարցի առթիվ:
Եվ երկրորդ հարցս՝ որևէ ձևով չնսեմացնելով գյուղատնտեսության ոլորտում այնպիսի ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպիսիք են կաթիլային ոռոգման համակարգը կամ ազնվացեղ խոշոր եղջերավորների ձեռքբերումը, ինչի համար վերջին տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներից տրամադրվել է հարյուր միլիոնավոր դրամ, կուզենայի ամենից առաջ լսել նման ներդրումների արդարացիության մասին կոնկրետ հաշվարկային արդյունքներ, երկրորդ՝ ե՞րբ է կառավարությունը մտադիր նման ծավալի ներդրումներ անել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանը:
Նարինե Աղաբալյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի գործընկերներ: Շնորհակալություն հարցի համար: Նախ՝ ուզում եմ ներկայացնել, քանի որ դեռ Ազգային ժողովի հանձնաժողովում քննարկումները չեն եղել՝ կրթության ոլորտի բյուջեի, ուզում եմ տեղեկացնել, որ ներկայացված է բյուջեն 15 միլիարդ 446 միլիոնի չափով, որից աշխատավարձ՝ 12 միլիարդ 311 միլիոն և աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ՝ ինչը, կարծում եմ՝ պայմանավորված է ընդհանուր երկրի զարգացման և երկրի հնարավորություններով: Ինչ վերաբերվում է ուսուցիչների վարձատրությանը տարբերակված մոտեցմանը, ապա այդ հարցը քննարկվում է: Այսօր դա արվում է տարակարգերի միջոցով, իսկ վերապատրաստման միջոցով բարձրացնել աշխատավարձը՝ այս հարցն առայժմ քննարկման փուլում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանրապես, ռազմավարության վերաբերյալ, ռազմավարական ծրագրի վերաբերյալ ուզում ասել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում մենք գործում ենք նույն դաշտում և գործում է նույն կրթական չափորոշիչները և առաջնորդվում ենք նույն չափորոշիչներով, ապա Արցախում կոնկրետ ռազմավարական ծրագրի ներկայացումը հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության հետ գոնե զուգահեռ կամ դրանից հետո: Հայաստանի Հանրապետությունում 2015թ. հետո ծրագիր չի հաստատվել, հետևաբար պարզ չէ, դեռ բովանդակային փոփոխությունների մասով ինչ ենք ունենալու և վերջնական նախագիծ ներկայացնելու համար կա այդպիսի խնդիր, խոչընդոտ: Համենայնդեպս, այդ տարբերակված վարձատրության հարցը, առայժմ քննարկման փուլում է և պիտի հասկանալ մեխանիզմները, որովհետև մեր դպրոցները շատ տարբեր են՝ քաղաքի դպրոցները և գյուղերի դպրոցները: Կան ուսուցիչներ, ովքեր աշխատում են 35 աշակերտի հետ և գյուղական դպրոցներում, որտեղ աշխատում են մեկ աշակերտի հետ: Պետք է ընտրել մեկ մեխանիզմ, որը կիրառելի կլինի բոլոր դպրոցների համար: Համենայնդեպս, քննարկումներ իրականացվում են և առաջիկայում ևս կանդրադառնանք այդ հարցին:
Աշոտ Ղուլյան – Արձագանքում եք, պարոն Բաղունց, խնդրեմ՝ Գագիկ Բաղունց:
Գագիկ Բաղունց – Իմ առաջարկած մեխանիզմը նախատեսվում է ատեստավորման արդյունքում ուսուցիչների տարակարգի բարձրացում, ինչը ոչ մի ձև հակասության մեջ չի մտնի Հայաստանի կրթական դաշտի պարագայի հետ և արդյունքում՝ ասեմ, որ 10%-ի թիվը հակասում է 100-ից 1060…ինչը՝ կարծում եմ բյուջեի պրոֆիցիտի առկայության՝ առավել ևս դեպքում նման հարմար իրավիճակ մենք հետագայում դժվար թե կունենանք: Առաջին քայլը, կարծում եմ կարելի է հիմա էլ նախատեսել: Շնորհակալություն:
Նարինե Աղաբալյան – Տարակարգի բարձրացման համակարգը այսօր էլ գործում է, ուղղակի դրա արդյունավետության խնդիր կա, այդ հարցը պետք է քննարկվի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար, պարոն Լևոն Գրիգորյանը:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն հարցի համար: Իհարկե, տեխնոլոգիական ոլորտը շատ կարևոր է երկրի կյանքում, մանավանդ այնպիսի երկրների համար, որոնք որ շրջափակված են տնտեսական առումով: Այդ առումով մենք քննարկում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որպես գերակայություն երկրի համար, բայց զարգացնելու համար ունենք շատ մեծ աշխատանք կատարելու անհրաժեշտություն: Եվ ոչ միայն Կառավարությունը, այլ նաև հասարակությունը պիտի հետաքրքրություն առաջացնելու համար առաջին հերթին երեխաների շրջանում՝ իրենց ուսումը կառուցելու տեխնոլոգիական դաշտում, իրենց ուսումը և հետագա աշխատանքը կառուցելու տեխնոլոգիական հմտությունների դաշտում: Կան շատ փորձեր՝ տարբեր պետություններում, տեխնոլոգիական ոլորտի զարգացման: Ճանապարհների մի մասը մեծ ներդրումների արդյունքում են հասնում հաջողության, ճանապարհի մի մասը արտոնություններ, տրամադրություններ տալու արդյունքում են զարգանում: Մենք այսօր ընտրել ենք հարկային արտոնություններ տրամադրել սկսնակ բիզնեսին, որովհետև ոլորտի զարգացումը կախված չէ միայն մի խնդրից: Այդտեղ կա կրթական լուրջ բաղադրիչ՝ կրթական համակարգից պիտի սկսենք տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, ինչպես նաև պիտի աջակցենք բիզնեսին, որպեսզի ավարտած և հմտություն ստացած երիտասարդներին կարողանան ընդունել իրենց մոտ աշխատանքի և ապահովել համապատասխան աշխատանքով: Այսօր Հայաստանի Հանրապետությունում տարբեր գնահատականներով, մինչև 6000 աշխատողի պահանջարկ կա տեխնոլոգիական ոլորտում, որի հետևից կրթական համակարգը չի հասցնում պատրաստել: Դուք գիտեք, որ մեր բարձրագույն կրթությունը 4-5 տարի է այն պարագայում, երբ տեխնոլոգիական ոլորտում կրթությունը համարվում է 6 ամսից ավել ուշացած: Դրա համար այդտեղ լուրջ աշխատանքի անհրաժեշտություն կա: Կառավարության կողմից հիմա շրջանառության մեջ է դրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աջակցության մասին օրենքը, որը նախատեսվում է հաստատագրված եկամտային հարկ սերտիֆիկացված ընկերություններին, որը հնարավորություն կտա ներգրավել աշխատատեղեր ստեղծելու պատրաստ ընկերությունները: Մենք նաև մեր բյուջետային հնարավորությունների սահմաններում նախատեսել էինք ծրագիր՝ սկսնակների աջակցության: Առաջին անգամ կլինի Կառավարության կողմից նման ծրագրի իրագործում 2019թ.: Հաջորդ տարվա համար, կմտածենք լուրջ ներդրումներ կատարելու մասին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Էրիկ Հարությունյանը, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:
Էրիկ Հարությունյան – Հարգարժան նախագահ Ազգային ժողովի, հարգելի ներկաներ: Հարցս վերաբերվում է Քաշաթաղի շրջանի ճանապարհների բարեկարգմանը: Առաջինը՝ նշեմ Աղավնուից մինչև Մոշաթաղ, Միրիք տանող ճանապարհը, որն ունի թե տնտեսական թե զբոսաշրջության առումով մեծ նշանակություն, քանզի այդ ճանապարհի վրա է գտնվում մեր Ծիծեռնավանք եկեղեցին և, երկրորդ հարցս՝ առաջնային և երկրորդային շուկայի հետ կապված: Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, երբ որ առաջնային շուկայից ես ձեռք բերում բնակարան՝ եկամտային հարկը գործում է, իսկ երկրորդային շուկայում՝ ոչ, քանզի մեր բնակչության հիմնական խավը օգտվում է երկրորդային շուկայից: Կցանկանայի նաև նշել, որ պարոն Մարտիրոսյանի կողմից ներկայացվեց Ստեփանակերտ քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագիրը շատ ողջունելի է և մատչելի է ժողովրդի համար: Վերադառնամ նորից առաջին հարցիս՝ հարցս հետևյալն է՝ կցանկանայի իմանալ արդյո՞ք ծրագրեր կան, կան զարգացումներ Քաշաթաղի շրջանի ճանապարհների հետ կապված մոտակա ժամանակահատվածում լուծելու համար: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար, պարոն Կարեն Շահրամանյանը:
Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն հարցի համար, բոլորս տեղյակ ենք, որ 2017թ. Արցախուղի ընկերությունը, որը հիմնականում զբաղվում էր Հանրապետության ճանապարհների բարեկարգման ընթացիկ վերանորոգմամբ, ձմեռային պահպանմամբ, վերակազմավորվել է և շրջաններում գործող աշխատանքային խմբերը փոխանցվել են շրջանների վարչակազմերին՝ այնտեղ իսկ ստեղծելով առանձին փակ բաժնետիրական ընկերություններ: Դրանից առաջ՝ առաջինը մենք իրականացրել ենք այդ գործընթացը՝ Քաշաթաղի շրջանում և Քաշաթաղի շրջանում ստեղծվել է առանձին ընկերություն, որը զբաղվում է և շրջանի մատակարարմամբ ոռոգման, և խմելու, և ճանապարհների պահպանման, շահագործման, և ընթացիկ վերանորոգմամբ: Այդ ընկերությունը հագեցված է անհրաժեշտ քանակությամբ շինարարական և ճանապարհաշինարարական մեխանիզմներով, մեքենա-մեխանիզմներով և այդ աշխատանքները շրջանում իրականացվում են այդ ընկերության կողմից: Դրա համար պետական բյուջեով անհրաժեշտ միջոցներ է հատկացվել յուրաքանչյուր տարի և այդ աշխատանքները այդ ընկերությունը իրականացնում է իր միջոցներով՝ վարչակազմի հետ համագործակցելով: Կոնկրետ, քաղաքաշինության նախարարությունը ի դեմս «Արցախուղիի շրջանում ոչ մի աշխատանքներ չի կիրականացնում, բացառությամբ՝ Ստեփանակերտ-Շուշի-Գորիս Հայաստանի Հանրապետության սահման ավտոճանապարհի պահպանման և շահագործման: Ինչ վերաբերվում է հետագա զարգացումներին ճանապարհների հետ կապված՝ կոնկրետ շրջանում, մենք առաջիկա տարիներին այդպիսի աշխատանքներ չենք իրականացնելու ֆինանսական միջոցների սղության պատճառով, իսկ այդ ընկերությունը յուրաքանչյուր տարի իր կողմից աշխատանքներ է իրականացնելու:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան: Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Ինչ վերաբերվում է առաջնային շուկայից բնակարանների ձեռք բերման վարկային պարտավորությունների դիմաց տոկոսների եկամտային հարկի վերադարձման այդ դրույթին, ասեմ որ, այդ դրույթն ընդունվել է հաշվի առնելով ոչ թե սոցիալական այդ հարցի բաղադրիչը, այլ մենք այստեղ հիմք ենք ընդունել, որ, քանի որ մենք ունենք բնակարանային ֆոնդի թարմացման և բնակարանաշինության լուրջ խնդիր, դրա համար մենք խրախուսելու ենք առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների դիմաց եկամտային հարկի վերադարձը, իսկ երկրորդային շուկայում այսօր մենք ունենք բազմաթիվ ծրագրեր սուբսիդավորման, որը վերաբերվում է և առաջնային, և երկրորդային շուկային, այսինքն` ներդրումային հիմնադրամի միջոցով կամ սոցիալական ծրագրերի հիմնադրամի միջոցով, տարբեր տեսակի աջակցություններ տրամադրվում է մեր քաղաքացիներին: Այս նոր բնակարանաշինության ծրագիրը և հիփոթեքային վարկերի նոր պայմանները, որոնք որ հայտարարվել են Կառավարության կողմից, այդտեղ ևս կան փոփոխություններ և կապված յուրաքանչյուր նոր ծնված երեխայի հետ նվազեցվելու է վարկառուի կողմից վճարվող տոկոսները, այսինքն` պետության կողմից մասնակցությունը այդ վարկային պարտավորությունների մարմանը և նաև կանխավճարների հետ կապված ունենք փոփոխություններ: Այսինքն, այս երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանների ձեռք բերվող ծրագրերի մասով կա մեծ աջակցություն մեր բնակիչներին:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, թող պատրաստվի Ալյոշա Գաբրիելյանը:
Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ գյուղատնտեսության նախարարին և այն վերաբերվում է պետական աջակցության և պետական աջակցության և պետական երաշխավորության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին: Խոսքը, մասնավորապես, խոշոր եղջերավոր անասունների ձեռք բերման կամ գլխաքանակի շատացմանն ուղղված փոխառությունների և բանկերի կողմից տրված վարկերի մասնակի սուբսիդավորմանն է վերաբերվում: Երկու օր առաջ, հարցը ներկայացրել եմ նաև բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ ուղղելով այն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պատասխանատուին, սակայն լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն կա: Վերջերս՝ Շահումյանի շրջանում, բնակիչների հետ հանդիպումների ժամանակ քննարկումները ցույց են տվել, որ ծրագիրը այդքան էլ արդյունավետ չէ: Նախ՝ շատ ցածր է վարկերի վերադարձելիության մակարդակը, մյուս կողմից արդյունավետությունը փաստող գրեթե հիմնավորումներ չունենք: Խոսքը վերաբերվում է նաև Արի ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցությանը, որի գործընթացը կազմակերպում է Արցախի Հանրապետության Կառավարության հետ պայմանագրի հետ համաձայն, Կառավարության աջակցության երաշխավորության և գյուղի, և գյուղատնտեսության աջակցության հետ համագործակցությունից: Ծրագիրը արդեն տևական ժամանակ գործում է: Կա՞, արդյո՞ք, հաշվարկ, ինչքանով է այն արդյունավետ, որոնք են ծրագրի արդյունավետության երաշխիքները, և արդյոք նպատակային եք համարում այս տարբերակով շարունակել ծրագիր գործունեությունը, թե, այնուամենայնիվ, վերանայման անհրաժեշտություն կա: Վերանայում ասելով, նկատի ունեմ վարկավորման հասցեականության մակարդակը և վերահսկողության մեթոդները: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է գյուղատնտեսության նախարար, պարոն Ժիրայր Միրզոյանը:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն հարցի համար: Անասնապահության զարգացման ծրագիրը ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում ունի ընդգծված գոտիական առանձնահատկություններ: Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում և Շահումյանի շրջանում ամբողջությամբ անասնագլխաքանակը մոտավոր, եթե համեմատենք արոտավայրերի ծանրաբեռնվածության վրա մինչև 10 տոկոս է՝ Քաշաթաղի հետ կապված, Շահումյանի շրջանը՝ մինչև 5 տոկոս: Այսինքն, մենք անասնագլխաքանակի ավելացման հրատապ խնդիր ունենք այդ երկու շրջաններում, որովհետև միայն արոտավայրերի քանակով Շահումյանի շրջանը գերազանցում է Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններին: Չափազանց լուրջ պոտենցիալ կա Շահումյանի շրջանում, նույնը՝ Քաշաթաղի հյուսիսային հատվածում: Վարկերի հետ կապված, մենք վերջերս նայում ենք հոգաբարձունների խորհրդի որոշման՝ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավար փաստաթղթերը, մասնավորապես, վարկավորման և բանկերի կողմից տրամադրվող վարկերի սուբսիդավորման կարգերը: Այնտեղ եղել են հստակեցումներ և որոշակի իրավական կարգավորումներ, որոնք կանխորոշելու են և արդյունավետությունը կապված բիզնես ծրագրերի հուսալիության հետ, բիզնես ծրագրերի համապատասխանության հետ, և վարկերի վերադարձելիության ապահովության հետ: Ծրագիրը միանշանակ արդյունավետ է, մանավանդ ձեր նշած տարածքներում: Արի ծրագրի հետ կապված, գիտե՞ք, Արի ծրագիրը իրականացնում է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով, այսինքն` այնքան էլ հիմնադրամը չէ այդ ծրագիրը իրականացնողը: Այստեղ ուսումնասիրությունների խնդիր կա, որը պետք է կատարվի շրջանների վարչակազմերի հետ միասին, որովհետև նաև կողմ են հանդիսանում տարածքային կառավարման մարմինները: Իսկ պետական աջակցության ծրագրերը, միանշանակ արդյունավետ են, սակայն բավարար չեն: Ինչու բավարար չեն, որովհետև մեր հայրենակիցները՝ Շահումյանի շրջանի և Քաշաթաղի շրջանի, միշտ չէ, որ կարողանում են լուծել ապահովության խնդիրը վարկի վերադարձելիության: Ինչպես Դուք ճիշտ նկատեցինք, այստեղ մենք չափազանց լուրջ խնդիր ունենք և այդ խնդիրը լուծելու համար ենք մենք, վարկին վերադարձելիության ապահովությունը գրավի պարտադիր լինելը և համապատասխանելիությունը առաջնային պայման դարձրել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Ստեփանյան: Շատ լավ: Շնորհակալություն, պարոն նախարար; Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, հաջորդը՝ Վիլեն Սաֆարյանը;
Ալյոշա Գաբրիելյան – Հարցս, որ պիտի հնչեցնեմ, ծրագրավորել էի, ընդհանրապես, ավելի վաղ, բայց այլ առիթներով ավելի կարևոր հարցեր կար: Այսօր, ուղղակի առաջնորդություն եմ համարում, որովհետև մի բան կար, որ վերահսկողությունից դուրս է: Խոսքը Կարկառ գետի երկայնքով փռված, կարելի է ասել բազմաթիվ արտադրական նշանակության շինանյութեր արտադրող հիմնարկների մասին է, որոնց արտադրած շինանյութը քարից խճի տեսքով, ավազի տեսքով, քարերի տեսքով տեղափոխվում է հիմնականում դեպի մայրաքաղաք: Այստեղ կարելի է ասել տեղափոխման նկատմամբ վերահսկողություն ընդհանրապես չկա: Այսօր, ուղղակի գալու ժամանակ այնքան խիճ էր թափվել՝ մայրուղիով, որ անցնելը անհնարին էր: Ընդհանրապես մեքենաներից հաճախակի թափվող խիճը, քարը ավազը խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար: Ես Հայաստանում տեսել եմ, որ այդ մեքենաները փակում են թաղանթներով, բայց այստեղ, կարծես թե, ինչքան շատ տանեն այնքան օգուտ է և չկա ոչ մի հսկողություն: Նույն այդ ճանապարհով անցնում են ավտոտեսչության աշխատակիցները՝ ամեն օր: Հետևաբար` հարց է առաջանում. ինչո՞ւ չի վերահսկվում այս ոլորտը, որովհետև դրանից կախված շատ վնասներ ենք կրում մենք ինքներս: Վաղը կարող է լինել ավտովթարներ, ջարդվել մեքենաների ապակիները: Ես խնդրում եմ, չգիտեմ ով է իրավասու այս հարցը պատասխանելու, երևի՝ ոստիկանությունը: Հետևաբար` կցանկանայի, որպեսզի կարգավորի այս հարցը, որովհետև այլապես այսպես էլ չի կարելի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Անպայման կպահենք ուշադրության կենտրոնում, կփորձենք համագործակցել ճանապարհային ոստիկանության, ոստիկանության հետ, որպեսզի հարցին պատշաճ ուշադրություն դարձվի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Շնորհակալություն, պարոն պետնախարար: Հաջորդ հարցը պատգամավոր Վիլեն Սաֆարյանն է, թող պատրաստվի տիկին Ռոմելա Դադայանը:
Վիլեն Սաֆարյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի Կառավարության անդամներ, գործընկերներ: Առաջին հարցս վերաբերվում է ջեռուցման գործընթացին: Հանրապետության մի շարք բնակավայրեր գտնվում են 1500 մետր և ավել բարձրության վրա: Մասնավորապես Քարվաճառ բնակավայրը 1500 մետրից բարձր, Լիսագոր բնակավայրը համարյա 2000 մետր, Շուշին համարյա 1500 և այլն: Ինչքանով է տրամաբանական այս բնակավայրերում՝ հատկապես նախադպրոցական, դպրոցական այդ հիմնարկների ջեռուցման սեզոնի սկիզբը կապել ոչ թե ջերմաստիճանի հետ, այլ օրացույցի հետ: Նշեմ, որ Քարվաճառում (չի լսվում) հոկտեմբերի սկզբին առավոտվա ժամերին՝ նկատի ունեմ ժամը 11-ը, ջերմաստիճանը եղել է 8-9 աստիճան: Մանկապարտեզում համապատասխանաբար 11-12 աստիճան: Ինչքանով է տրամաբանական ջեռուցման սեզոնի սկիզբը կապել օրացույցի հետ, ոչ թե փաստացի ջերմաստիճանի հետ:
Երկրորդ հարցս վերաբերվում է Մաղավուզի ածխի հանքավայրի հարավային տեղամասին, որտեղ առանց տարածքի վերաբերյալ իրավունքի գրանցման մոտ երեք տարվա բուռն գործունեությունից հետո լքվել է նշված հանքավայրը և արդյունքում ունենք մի այսպիսի պատկեր: Առաջացած սողանքի հետևանքով ավերվել է հյուսիս-հարավ ավտոճանապարհի մոտ 200 մետրանոց հատված, որը հետագայում վերականգնվել է պետական բյուջեի հաշվին: Ներկայումս սողանքը շարունակում է հետընթաց զարգանալ և նույն հատվածը կրկին քանդվել է հայտնվել վտանգի տակ: Առանց ռեկուլտիվացիայի հնարավորության անվերադարձ կորցվել է մոտ 45 հեկտար անտառապատ տարածք, որը վերածվել է լուսնային լանդշաֆտի, կորցվել է նաև մոտ 13 հեկտար վարելահող: Այրվել են միջնադարյան շինություններ և գերեզմանոց: Արցախի Հանրապետության ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում կան բազմաթիվ փաստեր, երբ մեկ ապօրինի ծառի հատման դեպքում կատարվում է ստուգում և ճշտվում է վնասը: Իսկ այստեղ հատվել և արմատախիլ է արվել մոտ 20 հազար ծառ: Նշված իրավիճակի համար ո՞վ է պատասխան տալու, ո՞վ է պահանջատերը և ինչքա՞ն է շարունակվելու այսպիսի վիճակը տվյալ տարածքում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար, պարոն Լևոն Գրիգորյանը:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն հարցի համար: Այս պահի դրությամբ գործող իրավական ակտերը, ջեռուցման սեզոնը, հաստատվում են ընդհանուրի համար և բարձր լեռնայինի համար մի քիչ երկար: Բայց այդ խնդիրը կա և մենք ամեն տարի առնչվում ենք այդ խնդրի հետ՝ դպրոցական հաստատություններում, նախադպրոցական հաստատություններում և ինչու չէ նաև վարչական որոշ շենքերում՝ ժամանակից շուտ, այսինքն` հաստատված ժամանակից շուտ ջեռուցման սեզոնին անցնելու համար: Մտահոգությունը կիսում ենք Ձեր: Փորձենք աշխատել համատեղ ավելի լուրջ որոշում կայացնենք ժամանակը սահմանելու համար, որովհետև մենք պիտի դիտարկենք եղանակային պայմանները ինչպիսին են լինում: Շատ դեպքերում եղանակը, զուտ ջերմաստիճանը բարձր է լինում, բայց հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունը, խոնավությունը, դպրոցներում աշխատելն անհնար է լինում, առնչվել ենք, ունենք այդպիսի խնդիրներ: Կառաջարկեի Ձեր առաջարկությունը գրավոր ստանալ և քննարկել միասին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան: Շնորհակալություն, պարոն Սաֆարյան: Երկրորդ հարցին պատասխանում է բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար, պարոն Ֆելիքս Գաբրիելյանը, խնդրեմ պարոն նախարար:
Ֆելիքս Գաբրիելյան – Շնորհակալություն հարցի համար: Այդ մասով մենք կուսումնասիրենք, որովհետև հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները և գրավոր կներկայացնենք համապատասխան պատասխանը: Դուք ասացիք, որ դա փակված է արդեն ու դա հին գործերից է: Ես կուսումնասիրեմ և ավելի հստակ գրավոր կպատասխանեմ Ձեզ:
Աշոտ Ղուլյան –Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան: Վիլեն Սաֆարյան:
Վիլեն Սաֆարյան – Պարոն Գաբրիելյան, ես նկատի չունեմ ինչ-որ մեկին մեղադրելու կամ հին ու նորի մասին չէ խոսքը, պարզապես դա տենդենց է դառել: Նույն ձևի գործելակերպ կա նաև բազմաթիվ լքված քարհանքերի մասով և ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ մեղավորներ գտնելու կամ չգտնելու…: Խնդիրը նա է, որ լինեն հետամուտ, որովհետև 20 հազար ծառը..., ինչու 45 հեկտար, 13 հեկտար և այլն…:
Ֆելիքս Գաբրիելյան – Ուղղակի, որ հարցը կոնկրետ էր դրա համար պատասխանեցի այդպես: Մենք այդ հարցով իրար հետ խոսեցինք և ես ասեցի, որ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ և արդյունքը Դուք հետագայում կտեսնեք: Այսօրվա դրությամբ այդ կարգի հարցեր չունենք, այդ կարգի մտահոգող հարցեր չունենք: Իսկ կոնկրետ հարցի վերաբերյալ, խնդրեմ, ես կուսումնասիրեմ և գրավոր կպատասխանեմ Ձեզ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ռոմելա Դադայանը, թող պատրաստվի Արարատ Օհանջանյանը:
Ռոմելա Դադայան – Շնորհակալություն: Հարգելի ներկաներ, վերջերս Կառավարությունից ստացանք առաջարկություններ բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագրերի բարեփոխումների վերաբերյալ: Խոսքս՝ սոցիալական որոշ խմբերին տրամադրվող աջակցության մասին է: Հանրապետությունում ունենք մի խավ, ովքեր երեք տասնամյակ առաջ կորցրել են բնօրրանը հայտնի պատճառներով և ապաստան գտել հայրենիքում: Դրանք խեղված ճակատագրերով քաղաքացիներ են, որոնց տարբեր տեսակ բախտ է վիճակվել: Մեր հանձնաժողովին են դիմել մեծ թվով փախստական ընտանիքների անդամներ: Այսօր նրանցից 60-ը ապրում են վարձով, որի վարձի մի մասը տրվում է պետության կողմից: Նրանք հիմնականում սոցիալապես անապահով և թոշակառու ընտանիքներ են: Պարզ է, հիփոթեքից ոչ մի հնարավորություն չունեն: Վարձի մի մասը վճարելուց բացի, արդյո՞ք նախատեսվում է սեփական անկյուն ունենալու առումով որևէ այլ արտոնություն տալ նման այլ ընտանիքներին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման հարցերի նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը, խնդրեմ:
Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն, հարցի համար: Դուք ճիշտ նկատեցիք՝ բազմաթիվ ծրագրեր իրականացվել են, իրականացվում են: Ես համոզված եմ, որ հետագայում նոր ծրագրեր էլ կդրվեն և գործողները ավելի մատչելի և ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն բոլոր կարիքավոր, սոցիալական խմբերի համար: Ինչ վերաբերվում է փախստականի կարգավիճակ ունեցող մեր քաղաքացիներին, որոնք ունեն բնակարանային խնդիր. այսպես ասած, այլընտրանքը այսօրվա գործող ծրագրերի՝ դա ուղղակի պետության կողմից այդ ընտանիքներին բնակարան տրամադրելն է, որը հասկանալի պատճառներով, երևի թե, ցավոք սրտի դեռ այսօրվա դրությամբ էլ հնարավոր չի լուծել: Եթե հաշվի առնենք մեր հայրենակիցների թիվը և բնակարանային պայմանները, որոնք ունեն փախստականի կարգավիճակ: Լրացուցիչ ասեմ, որ մենք մեկ տարի առաջ ուսումնասիրություններ ենք արել՝ թիվը բնակարանային խնդիր ունեցող փախստականների այդքան էլ մեծ չէ: Իրականում մեր փախստականները հիմնականում դրանք մեր հայրենակիցներն են, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել են Ադրբեջանի հանրապետություն բնակության և վերադառնալուց հետո, փաստորեն, հիմնականում այն հատվածը, որոնք որ բնակվում են գյուղական բնակավայրերում՝ ապահովված են բնակարաններով՝ հիմնականում նշում եմ, մի մասը իրենց ուժերով լուծել են այդ խնդիրը: Կան մարդիկ, որոնք թոշակառու են, որոնք համապատասխան եկամուտներ չունեն, որ գործող ծրագրերով լուծեն իրենց բնակարանային խնդիրը: Այստեղ, մենք առիթ ենք ունեցել խոսելու, բնակարանային ծրագրերի տրամաբանության շարունակությունը նաև պետք է լինի սոցիալական բնակֆոնդը, սոցիալական բնակարան գաղափարը: Երբ այդ ամենը արդեն միս ու արյուն կստանա, ինձ թվում է այդ ժամանակ կկարողանանք հստակ պատասխանել նման կատեգորիա և նման խնդիր ունեցող բնակիչների բնակարանային խնդիրը ինչ ձևի է լուծվելու: Բայց, երևի թե լավագույն ճանապարհը չէ, բոլոր գործող ծրագրերի կողքին նաև մի նոր ծրագիր ներդնել և պետությունը լրացուցիչ բեռ կամ լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություն ստանձնի՝ ևս մի կատեգորիա քաղաքացիներին բնակարան տրամադրելու:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, տիկին Դադայան, Ռոմելա Դադայան:
Ռոմելա Դադայան – Այդ սոցիալական բնակարան արտահայտությունը շատ լավ էր, ճիշտ ասած, բայց չի կարե՞լի բազմազավակ ընտանիքներին տրամադրվող, գոնե ամեն անգամ քանի հոգու տրամադրվում է, մեկն էլ տրամադրել փախստականներին գոնե տարին մեկ մարդիկ զգան, որ ինչ-որ բան արվում է իրենց համար:
Սամվել Ավանեսյան – Հարցի պատասխանը, երևի, կարելի ու չի կարելի հարթության վրա չէ: Իհարկե, ցանկալի կլինի, որ մենք բոլոր կարիք ունեցող քաղաքացիներին ի վիճակի լինեինք բնակարան տրամադրելու: Պարզ է, որ աշխարհում՝ ես նման օրինակ չունեմ, կա՞ երկիր արդյո՞ք, նախկինում կար՝ կոչվում էր սովետական միություն կամ, երևի էլի կային, որ այդ խնդիրը լուծում էին, բայց այսօր կա՞ արդյո՞ք մի երկիր, որ ի վիճակի է բոլորի բնակարանային խնդիրները լուծել: Ինչ վերաբերվում է բազմազավակ ընտանիքներին, ապա Դուք գիտեք, որ այդ ծրագրում ընդգրկելով հինգ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները ինչ լրացուցիչ բեռ է ստանձնել Կառավարությունը և ինչ ջանքեր է գործադրվում այդ ծրագիրը ժամկետում և պատշաճ ձևով կատարելու: Նորից եմ ասում՝ լրացուցիչ բեռ: 2019թ. բյուջեի նախագծով, համենայն դեպս, ինձ թվում է, որ հնարավոր է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար հարցի համար հրավիրվում է պատգամավոր Արարատ Օհանջանյանը, թող պատրաստվի Դավիթ Մելքումյանը:
Արարատ Օհանջանյան – Հարցս, իհարկե առողջապահական համակարգի վերաբերյալ է: Ինչքան տեղյակ եմ 2019թ. հունվարի 1-ից հանրապետական հիվանդանոց բժշկական կենտրոնը և օնկոլոգիական դիսպանսերը միավորվում են և գործելու են, որպես մեկ իրավաբանական միավոր: Ես տեղյակ եմ, որ համապատասխան քննարկումներ են տեղի ունեցել մասնագետների հետ և հիվանդանոցի բժիշկների հետ: Կուզենայինք իմանալ այն հիմնավորումները, որից ելնելով կատարվել է այդ միավորումը և այն օգուտը, շահը: Ի՞նչ է շահում Կառավարությունը դրանից, ի՞նչ է շահում առողջապահական համակարգը դրանից: Միանշանակ ասեմ, որ մենք կորցնում ենք օնկոլոգիական դիսպանսեր ծառայությունը, որը ստեղծվել է 60 տարիների ընթացքում հաշվի առնելով ժամանակակից օնկոլոգիայի ակտուալությունը և այն ուշադրությունը, որին պիտի արժանանա այդ ծառայությունը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, պարոն Արայիկ Բաղրյանը:
Արայիկ Բաղրյան – Շնորհակալություն, հարցի համար: Նախ, նշեմ, որ քննարկումները բազմաթիվ են եղել և օնկոլոգիական ծառայության աշխատակազմի հետ՝ բժիշկների հետ, և հանրապետական հիվանդանոցի հետ, և նախարարության մասնագետների հետ: Առաջին հարցը դիտարկել ենք այն միացման պարագայում, որ երբեք ծառայությունը չպիտի տուժի՝ ազգաբնակչությունը չտուժվի, բոլորս համակարծիք այդ որոշմանը կողմ ենք քվեարկել: Առաջին պատճառն այն է, որ բոլորս տեղյակ ենք, որ հոկտեմբեր ամսին տեղափոխվել ենք նոր մասնաշենքը, սակայն նոր մասնաշենքում ապահովված չէ, նոր շինարարական սարքավորումների մասով ապահոված է ամեն ինչով, բայց մասնագետների խնդիր կա, չունենք ռեանիմացիոն բլոկ և հանրապետությունում ունենք վերակենդանացման բաժանմունքում համապատասխան մասնագետները և ապագայում մենք չենք էլ սպասում նոր մասնագետների ներգրավվումը՝ դիտարկելով մեր պետպատվերի շրջանակներում ուսանողների շրջանակների մեջ: Նշեմ, որ երկու կոլեկտիվները համատեղ ուրախությամբ են արձանագրել այդ փաստը, որ համատեղ աշխատելով այդ աշխատանքային ռեսուրսի պակասը լրացվելու է:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Օհանջանյան: Արարատ Օհանջանյան:
Արարատ Օհանջանյան – Ֆինանսական առումով՝ տարբերություն կա՞ թե չէ, կրճատումներ նախատեսվում է, թե չի նախատեսվում:
Արայիկ Բաղրյան – Միանշանակ ֆինանսական առումով կրճատումներ չի նախատեսվում: Հաստիքացուցակի առումով՝ անձնապես ոչ մի աշխատող մարդ չի կրճատվելու, եթե նա թոշակի տարիքին չի համապատասխանում: Պետության կողմից էլ, որ նշեցիք ինչ օգուտ կլինի, նախատեսված էր լրացուցիչ հաստիքներ, որը որ նեղ մասնագիտական չէ՝ քույրերի պերսանալ, սանիտարուհիների, որը որ տարվա կտրվածքով չեմ սխալվի, 15, 16 միլիոն դրամի տնտեսում կունենանք: Ավելի մանրամասն գումարը՝ Ձեզ կասեմ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Դավիթ Մելքումյանը և եզրափակիչ հարց Վահրամ Բալայանը:
Դավիթ Մելքումյան – Շնորհակալություն: Հարգելի Կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ քաղաքաշինության նախարարին՝ պարոն Շահրամանյանին: 2018թ. մայիս-ապրիլ ամիսների հարատև անձրևների պատճառով Ստեփանակերտ քաղաքի մի շարք փողոցներ դարձել են դժվարանցանելի և այդ փողոցների բնակիչների կոչով, համատեղ Ձեր նախարարության համապատասխան մասնագետների հետ, մենք այցելել ենք, տեղում ուսումնասիրել ենք խնդիրը և որոշակի լուծումներ տրվել են, ճիշտ է ժամանակավոր, որի համար հայտնում ենք շնորհակալություն, սակայն կային փողոցներ, որոնք որ պահանջում են կապիտալ վերանորոգման, բարեկարգման, ասֆալտապատման: Խոսքս վերաբերվում է, մասնավորապես Մարիետա Շահինյան, Նագոռնայա, Բարսեղով և այլ փողոցներին, այսպես ժողովրդի լեզվով ասած, նախկին Շվեյցարական ժամացույցի գործարանի հարակից փողոցները և այլն, և այլն: Նույնիսկ, տեղում մենք բնակիչների հետ հանդիպման ժամանակ, կոնկրետ պայմանավորվել ենք, նույնիսկ ժամկետ էլ ենք խոստացել, որ 2019թ. կսկսվի այդ փողոցների կապիտալ վերանորոգումը: Սակայն 2019թ. պետական բյուջեի մեջ ներառված չէ կապիտալ շինարարությունների կամ այդ փողոցների վերանորոգման համար այդպիսի տող կամ գումարներ չկան գրված այդ էջում: Նախատեսվո՞ւմ է, արդյո՞ք, 2019թ. այդ փողոցների շինարարությունը՝ բարեկարգում, ասֆալտապատում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար, պարոն Կարեն Շահրամանյանը:
Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն հարցի համար: Բոլորս ականատես եք, որ Ստեփանակերտ քաղաքում՝ վերջին տարիներին ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարվում փողոցների բարեկարգման և բակերի բարեկարգման ուղղությամբ: Դա պարբերաբար շարունակվելու է և կոնկրետ Ձեր բարձրացված հարցի հետ կապված՝ խոսքը վերաբերվում է Մելիք Փաշայի և հարակից այդ փողոցներին: Այդ ուղղությամբ, այս տարի այցելել ենք, ինչպես նշեցիք, փողոցի բնակիչների հետ հանդիպման և մեր կողմից խոստացել, որ 2019թ. այն, անպայման, ընդգրկվելու է կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրում և աշխատանքները կսկսեն: Մեր կողմից արդեն ավարտվել են նախագծերի մշակման աշխատանքները, որը նշեմ, որ կազմում է մոտ մեկ միլիարդ դրամին մոտ թիվ, եթե չեմ սխալվում 923 միլիոն դրամ: 2019թ. պետական պատվերում մենք տեղադրել ենք 200 միլիոն դրամ՝ կոնկրետ այդ օբյեկտով և աշխատանքները իր բնական հունով սկսվելու են: Կփորձենք մենք երկու և մաքսիմում՝ երեք տարվա ընթացքում ընդհանուր այդ թաղամասի փողոցները լրիվությամբ ավարտել և հանձնել բնակիչներին: Օգտվելով առիթից, ուզում եմ նշել, որ Ստեփանակերտ քաղաքում ևս մի քանի փողոցներ ընդգրկվել են՝ նոր փողոցների մասին է խոսքը, կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրում: Քանի որ վերջին ժամանակներին ավելի շատ են բողոքները բնակիչների կողմից: Ճիշտ է պարբերաբար թե քաղաքաշինության նախարարության, թե Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից իրականացվում են խճապատման աշխատանքներ, սակայն դրանք ժամանակավոր են: Այդ փողոցներն էլ, եթե գիտեք, բարձր ռելիեֆային գոտում են գտնվում և յուրաքանչյուր հորդառատ անձրևներից դառնում են անանցանելի: Ճիշտ է, դրանց մենք շուտ արձագանքում ենք, բայց կապիտալ ծախսերով, վերանորոգման աշխատանքներով մենք փորձելու ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում այդ փողոցներում իրականացնել կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Դրանք շատ բարդ և ֆինանսապես և աշխատատար աշխատանքներ են, բոլորս տեղյակ ենք, այդ իսկ պատճառով ինչքան հնարավորություն ունենք մենք փորձելու ենք ավելի սեղմ ժամկետներում այդ աշխատանքները իրականացնել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Մելքումյան: Շնորհակալություն, պարոն նախարար: Եզրափակիչ հարցը, պարոն Վահրամ Բալայան՝ Ազգային ժողովի փոխնախագահ, խնդրեմ:
Վահրամ Բալայան – Երևի, իմ երկու հարցն էլ ուղղեմ պարոն Կարեն Շահրամանյանին, ուրեմն վերջին տարիներին Արցախի Հանրապետության և Ազգային ժողովի հետ միասին մի լավ ծրագիր է իրագործվում՝ հանրակացարանների վերակառուցման, մեր բնակիչներին տրամադրելու տեսանկյունից և այս տարի նաև բյուջեով վերջին 68 միլիոնը կհատկացվի Ալեք Մանուկյան փողոցի 120 շենքի վերջնական ավարտին հասցնելու՝ դա, իսկապես ողջունել է: Կառավարությունը հետագայում կշարունակի այս ծրագիրը և ի՞նչ մոտեցումներ կունենա, մասնավորապես, խոսքը վերաբերվում է հենց այդ նույն շենքի մոտ գտնվող 120ա շենքին կամ Օբուվնի թաղամաս հատվածի շենքերին, հարկայինի հետևի մասի հանրակացարանին և ընդհանրապես մյուս հանրակացարաններին: Երկրորդ հարցը՝ Թումանյան 121-րդ հասցեում գտնվող նորակառույց շենքը՝ կաթի կոմբինատի դիմաց շենքի մասին է խոսքը: Մի մասը շահագործման չի հանձնվել, չնայած բնակիչներ են ապրում և խնդիրներ է առաջանում կենցաղի հետ կապված: Մասնավորապես՝ գազի սպասարկման, կամ՝ դրանից օգտվելու: Ե՞րբ դա վերջնականապես կշահագործի և խնդիրը ինչ մեջ է: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախարար, պարոն Կարեն Շահրամանյանը:
Կարեն Շահրամանյան – Առաջին հարցի հետ կապված, իրոք մենք 2017թ. սկսել ենք Ալեք Մանուկյան փողոցի 120 շենքի հանրակացարանային տիպի շենքի վերակառուցման աշխատանքները, որը վերակառուցում է 50 բնակարանով բնակելի շենքի, իսկ այստեղ բնակվում են, եթե չեմ սխալվում 70-ից ավելի ընտանիքներ և 2017թ. մենք թվով 20 բնակարաններ արդեն հանձնել ենք շահագործման և արդեն տրամադրվել են այդ բնակիչներին, իսկ մնացած 30 բնակարանները մենք հաջորդ տարվա սկզբին լրիվությամբ ավարտելու ենք և հանձնենք շահագործման: Ստեփանակերտ քաղաքում կան մի շարք այդպիսի հանրակացարաններ, որտեղ պահանջված է արդեն դրանց վերակառուցումը բնակելի տների, դա արդեն օրախնդրի հարց է և, ինչպես տեսնում եք, մենք արդեն Կառավարության հետ միասին սկսել ենք այդ գործընթացը և ինձ թվում է՝ պարբերաբար շարունակվելու են այդ աշխատանքները և յուրաքանչյուր բնակելի շենքի, եթե ճարտարապետական և քաղաքաշինության տեսանկյունից հնարավոր է բնակարանները կառուցել առանձին, այդ աշխատանքները կատարվելու է ըստ հերթականության: Նշեմ նաև, որ 2019թ. սկսվել է մեծ բնակարանային շինարարություն Ստեփանակերտ քաղաքում, կապված հիփոթեքային վարկավորման ծրագրով տրամադրելու հետ և միանգամից այդպիսի զգալի աշխատանքներ մեկ տարում իրականացնելը անհնարին է, թե ֆինանսական, թե ֆիզիկական տեսանկյունից: Ինձ թվում է՝ այդ բոլոր հանրակացարանները, լրիվությամբ մենք գույքագրելու ենք, անհրաժեշտ նախագծային աշխատանքներ իրականացնենք և արդեն ըստ հնարավորության յուրաքանչյուր տարի, հնարավորության սահմաններում, դնենք պետական բյուջեում և իրականացնենք: Առաջին հարցի կապակցությամբ այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Բալայան:
Կարեն Շահրամանյան – Երկրորդ հարցը, կոնկրետ հենց այսօր առավոտյան իմ մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության ներդրումային հիմնադրամի տնօրենը: Հարցը վերաբերվում էր հենց այդ շենքի շահագործման խնդիրների հետ: Տեղյակ ենք, որ այդ շենքը ձեռք է բերվել ներդրումային հիմնադրամի կողմից՝ բնակարանները գնվել է ներդրումային հիմնադրամի կողմից և տարբեր պետական, սոցիալական ծրագրերով տրամադրվել է բնակիչներին, մի մասը հիփոթեքային վարկավորման ծրագրերով:
Վերջերս Ստեփանակերտի քաղաքապետարանի և նախարարության անհրաժեշտ մասնագետների կողմից կազմվել է աշխատանքային խումբ, որը պետք է ընդունի շահագործման այդ շենքը, սակայն այնտեղ կային խնդիրներ, որոնք արձանագրվել է հանձնաժողովի կողմից և այդ խնդիրները տարանջատվել է ըստ իրականացնողների, որովհետև և շինարարի կողմից, և պատվիրատուի կողմից կային բացթողումներ, թերություններ: Դրանց մի մասը արդեն իսկ վերացված են և մնացած մասը այս առաջիկա 10 օրվա ընթացքում մենք՝ այսօր որոշել ենք, որ միանգամից ավարտենք և նորից հանձնաժողովի այցելության դեպքում արդեն այդ թերությունները լրիվությամբ վերացված լինեին: Հանձնաժողովի կողմից ընդունվելու է և արդեն հիմք է հանդիսանալու բնակիչների կողմից իրենց կոմունալ ծառայությունների դիմաց պայմանագրի կնքման և այլ աշխատանքների կատարմանը:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Բալայան: Շնորհակալություն, պարոն նախարար: Ամփոփենք մեր այսօրվա հարց ու պատասխանի արդյունքները: Այսօր, Կառավարության հետ հարց ու պատասխանի համար գրանցվել են 9 պատգամավորներ, բոլոր 9 պատգամավորները հնչեցրել են իրենց հարցերը: Ընդհանուր առմամբ տրվել է 13 հարց: Բոլոր հարցերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: Մենք այսքանով ավարտում ենք, շնորհակալություն եմ ուզում հայտնել պատգամավորական կազմի անունից, Կառավարության անդամներին պետական նախարարի գլխավորությամբ: Այս նստաշրջանում պաշտոնապես մեր վերջին հարց ու պատասխանն էր, բայց, քանի որ առաջիկայում բյուջետային քննարկումները շարունակվելու են, վստահ եմ, որ մենք Կառավարության պատասխանատուների հետ շարունակելու ենք հանդիպել: Հայտարարվում ընդմիջում 5 րոպե, որից հետո պատգամավորներին խնդրում եմ վերադառնալ դահլիճ, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, շարունակում ենք Ազգային ժողովի հերթական նիստը և մեր օրակարգում՝ նախքան ընդմիջում գնալը և Կառավարության հետ հարց ու պատասխան անցկացնելը, մնացել են երկու օրենքի նախագծեր: Այժմ, ես հայտարարում եմ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի քննարկման սկիզբ և այն Կառավարության կողմից լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Մասիս Մայիլյանը, խնդրեմ, պարոն Մայիլյան:
Մասիս Մայիլյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ և պատգամավորներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության նոր օրենքի նախագիծը: Ասեմ, որ գործող օրենքն ընդունվել է 2005թ. և կանոնակարգել է աշխատանքները դիվանագիտական ծառայության մեջ: Այս վերջին 13 տարիների ընթացքում եղել են որոշակի զարգացումներ, հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումները՝ մենք նպատակահարմար ենք գտել ներկայացնել նոր օրենքի նախագիծը: Նոր իրողություններ են և ապահովելու համար դիվանագիտական ծառայության հետագա զարգացումը, նոր օրենքը առաջարկում է, որը բաղկացած է 12 գլխից, դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական աստիճանները, դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը, դիվանագիտական ծառայության ընթացքը, գործուղումը, դիվանագետների ատեստավորումը, վերապատրաստումը, կադրերի պատրաստումը, մրցութային հանձնաժողովի, էթիկայի հանձնաժողովը, լիազորությունների դադարեցումը, դիվանագետների իրավասուները և պարտականությունները, դիվանագիտական անձնագիրը, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը, և անցումային, և եզրափակիչ դրույթներ: Նոր օրենքում կատարված փոփոխություններն ուղղված են, մասնավորապես, Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների նշանակման և ազատման, պաշտոնավարման ժամկետների կանոնակարգելուն, դիվանագիտական ծառայողների ատեստավորման կարգի, ինչպես նաև արտաքին մրցույթով և արտամրցութային կարգով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնները համալրման մեխանիզմների պարզեցմանը և, միաժամանակ, նոր օրենքում լրացումներ են կատարվել նաև դիվանագետների վերապատրաստման և դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերի վերաբերյալ:
Կան նաև անցումային դրույթներ, որոնք պայմանավորված են նրանով, որ մինչև 1961թ. դիվանագիտական հարաբերությունների մասին և 1963թ. Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում մեր լիարժեք դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը օտարերկրյա պետությունների հետ, մեր մշտական ներկայացուցիչներին և ներկայացուցչությունները օժտված են դեսպանատների գործառույթներ: Գիտեք, որ գործող օրենքում մենք ունենք դրույթ կար դեսպանների մասին և նաև մշտական ներկայացուցիչների, բայց որոնք պետք է աշխատեին, գործեին միայն միջազգային կազմակերպություններում: Բայց դե ֆակտո մենք ունենք այդ մշտական ներկայացուցիչներին օտարերկրյա պետություններում, այսինքն` երկու հարաբերությունները ապահովելու համար, բայց օրենքում կանոնակարգված չէ իրենց գործունեությունը: Այս անցումային դրույթը մենք կարևորում ենք:
Օգտվելով առիթից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և առանձին պատգամավորներին, ինչպես նաև աշխատակազմի փորձագետներին, որոնք օգնել են, որ շահագրգիռ քննարկումներ ենք ունեցել, և այդ քննարկումների ընթացքում երեք առաջարկներ են ի հայտ եկել. մեկը վերաբերում է 8-րդ հոդվածին, որտեղ գրված է, որ առաջարկ կա, որ նախարարի և նախարարի տեղակալների աշխատանքները կանոնակարգվում են ոչ միայն կանոնադրությամբ նախարարության, այլ նաև օրենքներով և նախագահի հրամանագրերով: 30-րդ հոդվածում ևս կա առաջարկ՝ օտարերկրյա դիվանագիտական ծառայության ծառայողները, քանի որ նշանակվում են ռոտացիոն սկզբունքում երկու տարվա համար, մենք կարող ենք երկու անգամ իրենց շրջանը աշխատանքային կարող են հետաձգել, բայց ոչ ավել, քան մեկ տարի: Այսինքն, երկու անգամ մեկ տարում կարելի է երկարաձգել իրենց գործուղումը արտերկիր: 48 հոդվածում մի կետ ենք առաջարկում, որ դա, երևի երկրորդ ընթերցմամբ պետք է ընդունվի, որով Հանրապետության նախագահի թույլտվությամբ այն ցուցակից դուրս գտնվող մարդկանց, պաշտոնատար անձերը կարող են ստանալ նաև դիվանագիտական անձնագրեր:
Հաշվի առնելով այս օրենքի կարևորությունը՝ առաջարկում ենք Ազգային ժողովին քվեարկել կողմ այս օրինագծին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Մայիլյան, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հետ կապված: Հարցե՞ր: Չկան: Շնորհակալություն, պարոն նախարար, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար ես հրավիրում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Արզիկ Մխիթարյանին, խնդրեմ:
Արզիկ Մխիթարյան – Մեծարգո նախագահ Ազգային ժողովի, հարգարժան ներկաներ: Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 122 հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի, ամիսներ առաջ արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախագիծ, որը որ քննարկվել է մեկ անգամ հանձնաժողովի նիստում և վերադարձվել է լրամշակմամբ: Սակայն արտաքին գործերի նախարարությունը գտել է անհրաժեշտ, լրամշակման հետ մշակվել և ներկայացվել է այսօր ներկայացվել է նոր նախագիծ, որը որ քննարկվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում և տրվել է դրական եզրակացություն: Կարծում եմ՝ այսօր այդ նախագիծն արդեն ներկայացված է ձեր քննարկմանն ու քվեարկությանը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Մխիթարյան: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Մխիթարյան:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն:
Արզիկ Մխիթարյան - Եթե այս հարցով կա մտքերի փոխանակության, ցանկություն, ելույթների ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա մտքերի փոխանակության ցանկություն:
Ես ուզում եմ ամփոփել այս հարցով մեր քննարկումները, քանի որ արդեն և արտաքին գործերի նախարարը և խորհրդարանի հանձնաժողովի նախագահը ներկայացրեցին այս ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, ինձ մնում է հավելել, որ համատեղ լավ աշխատանք է կատարվել՝ դրական աշխատանք, և մեզ հաջողվել է օրենքի նախագծի այն դրույթները, որոնք վիճահարույց էին, որոնք կարող էին տարընթերցումների տեղիք տալ, դրանք շտկումներ անել, ուղղել և երևի թե, այս պահին նախագիծը ավելի է համապատասխանում: Ուզում եմ կարևորել այս նախագծի կարևորությունը, հատկապես միջազգային ճանաչման ձգտող հանրապետության համար, որովհետև մենք պիտի կարողանանք մեր արտաքին քաղաքական գործառույթները, այդ գործիքակազմը այնպես կազմակերպես և ուղղորդել, որպեսզի դրանք աշխատեն առանց խոչընդոտների, գոնե ներքին գործունեության մասով որևէ խոչընդոտ չլինի: Այս իմաստով, իհարկե, նախկինում ընդունած օրենքը թույլ է տվել որոշակի մակարդակի բերել հասցնել, բայց այս փոփոխություններով էլ, կարծում եմ՝ մենք արձանագրում ենք, որ մեր արտաքին քաղաքական գործունեությունը այս պահին արդեն որակական այլ նոր մակարդակի է և միջազգային չափանիշներին համապատասխանող: Սա էլ է, երևի, այս իմաստով կարևոր:
Ազգային ժողովի պատգամավորներին եմ խնդրում ուշադրություն դարձնել, այժմ մենք քվեարկելու ենք, որոշման նախագիծն է ներկայացվում՝ «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 23 դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Ես վստահ եմ, որ այս պահին բացակա մեր պատգամավորները որևէ առարկություն չեն ունենա, բայց, նույնիսկ հարցադրումների դեպքում էլ՝ մենք, պարզապես բացում ենք առաջին ընթերցումից հետո օրենքի հետ աշխատելու նոր հնարավորություն: Այնպես որ, առաջիկա շաբաթներին մենք շարունակելու ենք այս ուղղությամբ, և խնդրում եմ պատգամավորներին այս երկշաբաթյա ժամկետն օգտագործել, եթե կան հարցեր, առաջարկություններն, անպայման ներկայացնեն: Շնորհակալություն, մենք այս հարցն էլ ավարտեցինք՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Մեզ միայն մնացել է, որպես օրենքի նախագիծ՝ վերջին մեր հարցն է օրակարգի՝ «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և դրա հետ ներկայացրած փաթեթը մի քանի օրենքի նախագծերի հետ միասին: Այն ներկայացնելու համար Կառավարությունը լիազորել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանին, խնդրեմ, պարոն նախարար:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում հարկային օրինագծերի փաթեթը, որը պայմանավորված է գործարար միջավայրի, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության բարելավման և արդյունավետ հարկային վարչարարության քաղաքականության իրականացան անհրաժեշտությամբ: Մասնավորապես, Հարկային և այլ պարտադիր վճարներ գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է պարտավորություններ կուտակած հարկ վճարողներին հնարավորություն ընձեռնել հարկային մարմինների հետ կնքելու հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների ժամանակացույց: Ըստ որի մարումների կատարման դեպքում հարկ վճարողները կազատվեն 2019թ. հունվարի մեկի դրությամբ հաշվարկված և չվճարված տույժերի 90%-ից և 2018թ. հունվարի մեկի դրությամբ հաշվարկված ու չվճարված տուգանքներից: Այն ժամանակ, եթե հարկ վճարողների պարտավորությունների մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը գտնվում է հարկադիր կատարման ընթացքում, ապա հարկ վճարողները կազատվեն նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերից: Ընդ որում, ժամանակացույցով հաստատված գումարների մարման ժամկետը կախված կլինի հարկ վճարողի պարտավորության գումարի մեծությունից: Մինչև 4 միլիոն դրամ պարտավորության դեպքում ժամանակացույցը կկազմի 12՝ ամսյա տևողությամբ, 4 միլիոն դրամ և ավելի պարտավորության դեպքում 24՝ ամսյա տևողությամբ: Միաժամանակ, առաջարկվում է նաև 2011թ. հունվարի 1-ի փաստացի գործունեություն չիրականացրած՝ գույք և եկամուտներ չունեցող հարկ վճարողներին, որոնց նկատմամբ հարկային մարմինը կիրառել է օրենսդրությամբ սահմանված հարկադիր գանձման բոլոր հնարավոր միջոցառումները, ազատել պարտավորությունների կատարումից: Հարկերի մասին օրենքի նախագծում նախատեսվում է եռամսյա ժամկետով հարկային արտոնությունից օգտվող նոր ստեղծված հարկ վճարողների կողմից նշված ժամկետներում գործունեությունը դադարեցնելու դեպքում հնարավորություն տալ հետագայում գործունեությունը վերսկսելիս չօգտված ամիսների համար ևս օգտվել արտոնությունից: Գործող օրենքով գործունեությունը նոր սկսող հարկ վճարողներին արտոնությունը հիմնավոր հավաստագիրը տրվում է գործունեության սկսման առաջին երեք ամիսների համար՝ անկախ հարկ վճարողի կողմից հարկ նշված ժամկետի դադարեցման և հետագայում վերսկսման հանգամանքից, ինչը, հատկապես սեզոնային բնույթ կրող գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար առաջացնում է որոշակի խոչընդոտներ:
Շահութահարկի մասին օրենքի նախագծով առաջարկվում է արդյունահանվող օգտակար հանածոների ինքնարժեքին, մակաբացման աշխատանքների գծով ծախսերի վերագրման կարգի որոշակի իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության Կառավարությանը: Ներկայումս նման կարգ սահմանված չէ, ինչի հետևանքով վարչարարական գործընթացներում առաջանում են տարընթերցումներ:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման, բաշխման ու մատակարարման լիցենզավորում գործունեություն իրականացնող անձանց շահութաբերության դրույքաչափը 10%-ից դարձնել 20%՝ հաշվի առնելով ոլորտի շահութաբերության մակարդակը: Դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված առաջարկվում է 2019թ. համար շահութահարկի կանխավճարը 1/16-ի փոխարեն սահմանել 1/8-ի չափով: Միաժամանակ առաջարկվում է փոփոխել նաև (չի լսվում) Կապիտալում 100 միլիոն դրամ և ավելի ներդրում կատարելու դեպքում շահութահարկի արտոնությունից օգտվելու համար առավելագույն շեմը ներդրման ընդհանուր արժեքի 10%-ի փոխարեն սահմանելով 20%:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը տվյալ տարվա համար կատարված կանխավճարներից պակաս լինելու դեպքում ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև հարկային մարմնի փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու օրն ընկած ժամանակահատվածի համար կատարել տույժերի վերահաշվարկ: Ներկայումս տույժերի վերահաշվարկ չի կատարվում, որը արհեստականորեն բերում է տույժերի ավելացմանը:
Եկամտային հարկի մասին օրենքի նախագծով առաջարկվում է եկամտային հարկի գումարների վերադարձ իրականացնել նաև հիփոթեքային վարկի շրջանակում անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում: Զուգահեռաբար առաջարկվում է վերադարձի սահմանափակումներ նախատեսել, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման գործարքի պայմանագրային արժեքը կամ անհատական բնակելի տան կառուցման նախահաշվային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է նոր աշխատողի կողմից աշխատանքի ընդունվելու օրը աշխատանքը փաստացի սկսելու դեպքում գրանցման հայտի ներկայացման ժամկետը այն սահմանելով մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14.00-ն: Գործող օրենքով գործատուն գրանցման հայտը պետք է ներկայացնի նախապես, առնվազն մեկ օր առաջ, ինչը գործնականում առաջացնում է որոշակի խոչընդոտներ տնտեսվարող սուբյեկտների համար: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ֆիզիկական անձանց պատկանող գրավ դրված գույքը, պետության ստեղծման հիմնադրամին սեփականության իրավունքով անցնելու դեպքում, եկամտային հարկով հարկել օտարման գնի և վարկային պարտավորության տարբերությունը: Նման փոփոխություն նախատեսվում է նաև ավելացված արժեքի հարկի մասին օրենքում: Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված զինվորական հանդերձանքի իրացումը հարկել ավելացված արժեքի հարկով: Հաշվի առնելով, որ արտադրողների կողմից հումք և նյութերը հիմնականում ձեռք են բերվում ավելացված արժեքի հարկով, որն էլ հետագայում կարող են հաշվանցել հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարներից: Բացի այդ, արտադրությունը համատեղ գործունեությամբ իրականացնելու դեպքում առաջանում են նաև մի շարք վարչարարական խնդիրներ: Նախագծում նախատեսվում է նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից, հասարակական և արտադրական նշանակության գույքի օտարման գործարքների մասով գործող ավելացված արժեքի հարկով չհարկվող 40 միլիոն դրամ շեմը տարածել նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը գրանցված է նաև որպես անհատ ձեռնարկատեր, եթե նշված գույքը չի հանդիսանում անհատ ձեռնարկատերի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության առարկա:
Հաստատագրված վճարների մասին և արտոնագրային վճարների մասին օրենքների նախագծերով առաջարկվում է էականորեն նվազեցնել արտոնագրային վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների և հաստատագրված վճարներով հարկվող որոշ գործունեության տեսակների մասով սահմանված դրույքաչափերը: Կիրառելով Ստեփանակերտ քաղաքում վճարների չափերը նվազեցնող 05, այլ վայրերում՝ 03 գործակիցներ, ինչի արդյունքում Ստեփանակերտ քաղաքում վճարումների չափը կնվազի 50 տոկոսի, իսկ շրջաններում 70 տոկոսի չափով:
Օրենքի ընդունմամբ շուրջ 2000 փոքր ու միջին հարկ վճարողներ, որոնք կազմում են գործող հարկ վճարողների ավելի քան 35 տոկոսը, կօգտվեն այս արտոնությունից և կգործեն հարկման ավելի արտոնյալ պայմաններում:
Հաստատագրված վճարների մասին օրենքի հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է գազալցման կայանների համար սահմանել նվազեցման գործակիցը կիրառել Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանից դուրս ուղիղ գծով մեկ կմ հեռավորության վրա սահմանված :
Արտոնագրային վճարների մասին օրենքով նախատեսվում է 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների կրպակների, տաղավարների, ավտոկրպակների, ավտոսայլակների և մոտոկրպակների միջոցով առևտրական գործունեություն իրականացվող փոքր սուբյեկտներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում չեն օգտագործում այլ ֆիզիկական անձանց աշխատանքը, հնարավորություն ընձեռնել աշխատել արտոնագրային վճարների համակարգով: Օրենքի ընդունմամբ շուրջ 300 հարկ վճարողներ հնարավորություն կունենան հարկերը հաշվարկել արտոնագրային վճարներով հարկման համակարգով՝ ազատվելով գրանցման գրքերի վարման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման և հարկային մարմինների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման պարտավորությունից, ինչի շնորհիվ էապես կկրճատվեն հարկերի հետ կապված ծախսերը, և այդ մասով տեղի կունենա նաև հարկային վարչարարության սահմանափակում:
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է արտոնագրային վճարներով հարկվող շրջանառության շեմը 7 միլիոն 200 հազար դրամից բարձրացնել 12 միլիոն դրամի, ինչի շնորհիվ կընդլայնվի արտոնագրային վճարների հարկման շրջանակները՝ ներառելով ավելի մեծ թվով փոքր սուբյեկտների: Նախագծով առաջարկվում է նաև արտոնագրային վճար վճարողների կողմից եռամսյակի ընթացքում գործունեության վայրի փոփոխության դեպքում հնարավորություն ընձեռել շարունակել գործունեությունը արտոնագրային վճարների ռեժիմով, իսկ արտոնագրային վճար վճարողների կողմից գործունեությունը եռամսյակ երկրորդ կամ երրորդ ամսվանից վերսկսելու դեպքում արտոնագրային վճարի հաշվարկը կատարել ըստ փաստացի աշխատած ամիսների: Գործող օրենքով արտոնագրային վճարի հաշվարկը կատարվում է ամբողջ եռմասյակը համար՝ անկախ աշխատած թվից:
Առևտրի և ծառայությունների մասին օրենքի նախագծում նախատեսվում է աղը և մինչև 100 գրամանոց կարագը, սուրճը, թեյը հանել դրոշմավորման ենթակա ապրանքերի ցանկից: Քանի որ այդ փոքր ապարանքները հիմնականում վաճառվում են տուփերով և հետևաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդություններ է առաջացնում տնտեսվարող սուբյեկտների համար: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի և ձկնեղենի համար մինչև 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ապրանքների իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում ենք քաշի որոշակի մաս: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար, կարծում եմ մանրամասն ներկայացվեց, խնդրեմ, եթե հարցեր կան, գրանցվում ենք հարցերի համար: Հարցե՞ր: Չկան հարցեր: Շնորհակալություն, պարոն նախարար: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, օրենքների նախագծերի փաթեթը նոյեմբերի 5-ին մտել է Ազգային ժողով, այնուհետև, համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի, Հանրապետության նախագահի կողմից ճանաչվեց անհետաձգելի, ուստի առաջարկների համար նախատեսվել է երկուշաբաթյա ժամկետ, որի ավարտից հետո գլխադասային հանձնաժողովը իրականացրել է համապատասխան նիստը, նիստում օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն՝ առաջարկելով այն ընդունել առաջին ընթերցմամբ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկա՞ն: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Կա՞ ցանկություն՝ ելույթների, մտքերի փոխանակության: Չկան:
Մենք այս հարցով, նույնպես շարունակելու ենք մեր քննարկումները և ինչպես արդեն նշվեց, իհարկե, խոսքը վերաբերվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելուն և հարկային օրենսդրությանը, վերաբերվող տարբեր օրինագծերում նույնպես փոփոխություններ են առաջարկվում: Այս փաթեթը ներկայացված է, որպեսզի 2019թ. բյուջեի ընդունման հետ միասին՝ հունվարի 1-ից կգործեն նաև հարկային արդեն նախատեսված դրույքաչափերը կամ այդ արտոնությունները: Վստահ եմ, որ մենք առաջիկա օրերին կշարունակենք, քանի որ առաջարկվում է առաջին ընթերցմամբ ներկայացնել հարցը և մինչև երկրորդրդ ընթերցում պատգամավորները առաջարկություններ ու հարցեր կունենան: Եթե այլ հարցեր չունենք, այժմ անցնում ենք քվեարկության:
Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին, Հարկերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Շահութահարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Եկամտային հարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Ավելացված արժեքի հարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաստատագրված վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Արտոնագրային վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Առևտրի և ծառայությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, և մենք այս պահից արդեն սկսում ենք աշխատել օրինագիծը հաջորդ փուլի քննարկումներին նախապատրաստելու համար: Շնորհակալություն, պարոն նախարար: Մենք այսքանով ավարտում ենք օրենքի նախագծերի քննարկումը, և մեզ մնում է միայն օրակարգային մի հարց՝ պատգամավորական հայտարարությունների մասին հարցն է: Եթե կա պատգամավորական հայտարարությունների ցանկություն, այժմ, խնդրում եմ գրանցվեք, որպեսզի շարունակենք: Գագիկ Բաղունց:
Պատգամավորական հայտարարությունների համար գրանցվել է պատգամավոր Գագիկ Բաղունցը, ես հիմա հրավիրում եմ պարոն Բաղունցին հայտարարությունը հնչեցնելու համար, խնդրեմ:
Գագիկ Բաղունց – Հայտարարություն
Գագիկ Բաղունց - Այս ամբիոնից ես բազմիցս եմ խոսել երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար կրթության որակի արտակարգ կարեւորության մասին: Որպես ակնհայտ եւ անհետաձգելի քայլեր առաջարկվել են ուսուցիչների վերապատրաստման եւ աշխատավարձերի բարձրացման բազմաստիճան եւ հետեւողական քաղաքականություն, դպրոցական կրթության օպտիմալացման ծրագիր: Բայց դատելով պետական բյուջեի հերթական նախագծից, այդ պարզ եւ ակնհայտ ճշմարտությունն այդպես էլ մեր կառավարության կողմից չի ընկալվել: Ավելի համոզիչ ձեւակերպումներ որոնելիս ես հանդիպել եմ հանճարեղ պարադիգմայի, որ արդեն մի քանի ամիս է լցրել է համաշխարհային ԶԼՄ-ների բոլոր հնարավոր հաղորդուղիները: Որպես ծանուցում այն փակցված էր Հարավային Աֆրիկայի մի համալսարանի մուտքին եւ ազդարարում է՝ ցանկացած ազգի ոչնչացում չի պահանջում ատոմային ռումբերի կամ հեռահար գործողության հրթիռների կիրառում: Բավական է միայն իջեցնել կրթության մակարդակը եւ թույլատրել խաբեություն սովորողներին գնահատելիս: Ու այդ ժամանակ՝ հիվանդները մեռնում են նման բժիշկների ձեռքով, շենքերը փլվում են նման ինժեներների ձեռքով, փողերը կորչում են նման տնտեսագետների և հաշվապահների ձեռքից, քաղաքակրթությունը մեռնում է նման աստվածաբանների ձեռքով, արդարադատությունը կորսվում է նման իրավաբանների եւ դատավորների ձեռքով, կառավարումը խարխլվում է նման օրենսդիրների ձեռքով: Արցախյան իրականության համատեքստում ինձ թույլ եմ տալիս ավելացնել՝
բանակի զորությունը կորսվում է նման զինվորականների ձեռքով:
Եւ՝ ցավալի, բայց կրթության ոլորտում նման քաղաքականության շարունակելու դեպքում անխուսափելի եզրափակիչ ակորդը՝ կրթության կործանումն ազգի կործանումն է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բաղունց: Մենք պատգամավորական հայտարարությունների բաժինն էլ ավարտեցինք: Այսօրվա՝ մեր օրակարգը, ընդհանուր առմամբ, սպառված է: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ համատեղ աշխատանքի համար, ցտեսություն, մինչև հաջորդ հանդիպում: