ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
03 դեկտեմբերի 2018

 

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին Վարդգես Ուլուբաբյանը և Արամ Գրիգորյանը:

Քննարկվել է «ԱՀ 2019թ.-ի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցը:

Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի բնագավառներին հատկացված գումարները՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ այն կազմել է 15մլրդ 191մլն դրամ: 2018թ. համեմատ 106մլն 856հազ դրամ ծախսային աճը պայմանավորված է հանրակրթության ոլորտի՝ 67մլն 287հազ դրամ, գիտության ոլորտի՝ 11,1մլն և մարզական միջոցառումների՝ 28մլն 710հազ  հատկացումների ավելացմամբ:

Պատգամավորները նախարարին են առաջադրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձավճարների փոխհատուցմանը, սպորտային ֆեդերացիաներին հատկացվող գումարներին, Բերձորում մասնագիտական քոլեջի կառուցմանը, գիտական թեմաների ֆինանսավորմանը, տեխնիկական գիտությունների խթանման ծրագրերին, ինչպես նաև ոլորտի բյուջեի չնչին աճի պայմաններում կրթության զարգացման հեռանկարներին  վերաբերող հարցեր:

Վերջինիս ի պատասխան՝ նախարար Աղաբալյանը նշել է, որ ոլորտում օպտիմալացման ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի:

Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մշակույթի և երիտասարդության ոլորտներին պետական բյուջեից կհատկացվի 2մլրդ 123մլն դրամ, նախորդ տարվա՝ 2 մլրդ 180մլն-ի փոխարեն: Ոլորտի գերակա ուղղությունը ՀՀ և արտերկրի հետ համագործակցությունն է լինելու, որի համար կտրամադրվի 13մլն 603հազ դրամ: Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ բնագավառի կարևոր ծրագրերից է հուշարձանների վերականգնման, պահպանման և ուսումնասիրման ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է 120մլն դրամ, նախորդ տարվա 100 մլն-ի փոխարեն:

Նախարարը պատասխանել է թատրոնի շենքի տանիքի վերանորոգմանը, հոբելյանական միջոցառումների համար հատկացվող գումարներին, պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքին և այլ թեմաներով պատգամավորների առաջադրած հարցերին:

Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ-ում Նախագահի ներկայացուցիչ Զոյա Լազարյանը,  ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը և ոլորտների այլ պատասխանատուներ:

 Դեկտեմբերի 4-ին և 5-ին բյուջեի քննարկումները կշարունակվեն Աժ խմբակցություններում:

 

 

ԼՈՒՐԵՐ