«Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                                                                           ՆԱԽԱԳԻԾ

 

                                                                                                        ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                      ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ  ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Օրենք)   9.2-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներն են (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ).».

  1. աղյուսակում՝

ա. ԱՏԳ ԱԱ 0209 ծածկագրին դասվող ապրանքախմբի անվանման մեջ «առանձ­նացված» բառից հետո լրացնել «խոզի ճարպ և» բառերը,

բ. ԱՏԳ ԱԱ 2501 00 91 ծածկագրին վերա­բե­րող տողը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասեր.

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով՝ առանց քաշը (ծավալը) փոփոխելու, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպ­քերի:

3. ԱՏԳ ԱԱ 0405, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավոր­ված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

 

Հոդված 2. Օրենքի 9.4-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 9.2-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0406, 1601, 1602, 1603, 1604 և 1605 ծածկագրերին դասվող ապրանքատեսակ­ների՝ հայտում ներկայացված քաշի և օտարման պահին փաստացի քաշի միջև առկա դրական տարբերությունը չի համարվում ապրանքների դրոշմավորման կանոն­ների խախտում, եթե այդ տարբերությունը չի գերազանցում հայտում ներկայացված քաշի 10 տոկոսը:»:

 

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                           

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ