«Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «7200.0 հազար դրամը» բառերը փոխարինել «12 000 000 ՀՀ դրամը» բառերով.

2) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 7-րդ մասում «չի տրամադրվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գործունեության վայրի (ավտոտրանսպորտային միջոցի) փոփոխության դեպքի» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Արտոնագրի գործողության ժամկետում գործունեության վայրի (ավտոտրանսպորտային միջոցի) փոփոխության դեպքում արտոնագրային վճար վճարողը պարտավոր է դիմել հարկային մարմին` արտոնագրի փոփոխության համար` վերադարձնելով արտոնագրի իր օրինակը: Հարկային մարմինը դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործունեության վայրի (ավտոտրանսպորտային միջոցի) փոփոխության ամսաթվից մինչև տվյալ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) ավարտը ներառող ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարողին է տրամադրում նոր արտոնագիր: Սույն մասում նշված արտոնագրի տրամադրման նպատակով սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան արտոնագրային վճարի վճարում չի կատարվում:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3.1-ին մասում «նոր սկսող» բառերից հետո լրացնել «(վերսկսող)» բառը, իսկ «սկսելու» բառերից հետո` «(վերսկսելու)» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4-րդ մաս.

 «3.4. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով սահմանված արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս կիրառվում է՝ Ստեփանակերտ քաղաքում` 0,5, շրջկենտրոններում և այլ վայրերում` 0,3 գործակից: Սույն մասով սահմանված գործակցի կիրառման արդյունքում արտոնագրային վճարի եռամսյակային չափը 1 000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում արտոնագրային վճարը հաշվարկվում է 1 000 ՀՀ դրամի չափով:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում «3-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետը հետաձգվում է» բառերը փոխարինել «3-րդ մասով սահմանված ժամկետները հետաձգվում են» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը հանել:

Հոդված 6. Օրենքի NN 1-5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հոդված 7. Օրենքի N 6 հավելվածում «իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի» բառերը փոխարինել «կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի» բառերով:

Հոդված 8.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 1 հավելվածի 1-ին տողով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը) և Օրենքի N 1 հավելվածի 3-րդ տողով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք արտոնագրային վճար վճարող համարվելու համար առաջին անգամ դիմում-հայտարարությունները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում և արտոնագրային վճարը վճարում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 20 օրվա ընթացքում:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

Հավելված

««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային

Ղարաբաղի Հանրապետության օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 Արցախի Հանրապետության օրենքի

 

«Հավելված N 1

«Արտոնագրային վճարների մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ

ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ

ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

 

NN

Գործունեության տեսակները

Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը

Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը` 1 միավորի (հազար ՀՀ դրամ)

ք. Ստեփա-նակերտում

Շրջկենտրոն-ներում

այլ վայրե-րում

1.

10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութի, կրպակի, տաղավարի, ավտոկրպակի, մոտոկրպակի, ավտոսայլակի, մոտոսայլակի միջոցով առևտրական գործունեություն

խանութ, կրպակ, տաղավար, ավտոկրպակ, մոտոկրպակ, ավտոսայլակ, մոտոսայլակ

20,0

18,0

10,0

2.

Թեթև մարդատար ավտոմեքենայով

ուղևորափոխադրումների իրականացում, այդ թվում`

 

 

 

 

1)

ներհանրապետական փոխադրումներում

x

20,0

18,0

10,0

2)

Հայաստանի Հանրապետության հետ կապված միջպետական փոխադրումներում

x

30,0

3.

Բեռնատար մեքենայով բեռնափոխադրումների իրականացում

բեռնատարողություն (տ)

7,0

5,0

3,0

4.

Բնակչության պատվերով կատարվող`

x

15,0

5,0

2,0

4.1.

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

4.2.

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

4.3.

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

4.4.

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

 

 

 

 

4.5.

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

4.6.

հագուստի արտադրություն և նորոգում

 

 

 

 

4.7.

գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

 

 

4.8.

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

 

4.9.

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

 

 

 

 

4.10.

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգում, ծրագրային սպասարկում

 

 

 

 

4.11.

ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

 

 

 

 

5.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

x

15,0

5,0

2,0

6.

Լեզուների ուսուցման դասընթացներ

x

18,0

10,0

3,0

7.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

x

18,0

10,0

3,0

8.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

x

12,0

5,0

3,0

9.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

x

12,0

5,0

3,0

10.

Ստեղծագործական գործունեություն

x

12,0

5,0

3,0

11.

Խնջույքավարների գործունեություն

x

35,0

10,0

3,0

12.

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

x

12,0

5,0

3,0

13.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

x

12,0

5,0

3,0

14.

Դարբնոցային գործունեություն

x

12,0

5,0

3,0

15.

Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում

x

12,0

5,0

3,0

16.

Թիթեղագործական գործունեություն

x

12,0

5,0

3,0

17.

Զոդման գործունեություն

x

54,0

43,0

32,0

18.

Խառատի գործունեություն

x

54,0

43,0

32,0

19.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

սենյակ

10,0

5,0

3,0

 

Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:

 

 

 

Հավելված N 2

 «Արտոնագրային վճարների մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 Ց Ա Ն Կ

 

 ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ

 

NN

Գործունեության տեսակը

Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը

Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը` 1 միավորի (հազար ՀՀ դրամ)

ք. Ստեփա-նակերտում

Շրջկենտրոն-ներում

այլ վայրե-րում

1.

Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպում

ավտոմատ

15,0

12,0

9,0

2.

Վարսավիրական ծառայությունների մատուցում

x

40,0

25,0

20,0

3.

Ավտոմեքենաների տեխնիկական                                                                                                                                                                                                                                                                                               սպասարկում և նորոգում, այդ թվում`

 

մետա­ղա­­դրա­մով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացում

x

 

 

ավտոմատ

45,0

35,0

25,0

4.

Համակարգչային խաղերի կազմակերպում

մոնիտոր

40,0

25,0

15,0

5.

Բիլիարդ խաղի կազմակերպում

խաղասեղան

75,0

45,0

30,0

6.

Սեղանի թենիս խաղի կազմակերպում

խաղասեղան

30,0

15,0

10,0

7.

Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպում

ավտոմատ

15,0

12,0

9,0

8.

Մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների, հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների, հովերբորդների վարձույթ

ավտոմեքենա, հեծանիվ, անվաչմուշկ, սկուտեր, հիրոսկուտեր, հովերբորդ

54,0

32,0

21,0

 

 

Հավելված N 3

 «Արտոնագրային վճարների մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

ԴԻՄՈՒՄՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը
_______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Ֆիզիկական անձի անունը և ազգանունը

 

Անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը

 

Գտնվելու (բնակության) վայրը

 

 

Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)

Սկիզբը (ամիս)

Ավարտը (ամիս)

Գործունեության վայրը

Արտոնագրային վճարի չափը
(ՀՀ դրամ)

Ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի պետհամարանիշը.

 

        

 

 

 

 

Սույնով հայտարարում եմ, որ`

1) նախորդ տարվա ընթացքում և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 12 000 000 ՀՀ դրամը.

2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքuային ռեժիմով ներմուծում.

4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.

5) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.

6) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.

7) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Արցախի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 000 ՀՀ դրամ և ավելի ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` տույժերի և տուգանքների գումարը):

 

          Դիմումատուի ստորագրությունը`

Հարկային մարմնի պետ`

Տեսուչ`

 

Դիմում-հայտարարության ներկայացման օրը

«___» __________________ 20___ թ.

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 4

 «Արտոնագրային վճարների մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ԴԻՄՈՒՄՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը
_______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

 

Պետական հաշվառման վկայականի համարը     

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)     

 

Գտնվելու (բնակության) վայրը   

 

 

Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)

Սկիզբը (ամիս)

Ավարտը (ամիս)

Գործունեության վայրը

Արտոնագրային վճարի չափը
(ՀՀ դրամ)

Ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի պետհամարանիշը

 

 

 

 

 

 

Սույնով հայտարարում եմ, որ`

1) նախորդ տարվա ընթացքում և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 12 000 000 ՀՀ դրամը.

2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.

4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.

5) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.

6) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.

7) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Արցախի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 000 ՀՀ դրամ և ավելի ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` տույժերի և տուգանքների գումարը):

 

     Դիմումատուի ստորագրությունը`   

Հարկային մարմնի պետ`

Տեսուչ`

 

 

Դիմում-հայտարարության ներկայացման օրը

 

«___» __________________ 20___ թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հավելված N 5

 «Արտոնագրային վճարների մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

  

Արցախի Հանրապետության հարկային մարմին

 Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր   N _______

                                                                                                        ____ ______________ 20___թ.

 Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին

___________________________________________________________________________________
 (անունը, ազգանունը)

______________________ հաշվառված ____ _____________ 20___թ. ՀՎՀՀ _______________ և

հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող

Գործունեության տեսակները

Սկիզբը (ամիս)

Ավարտը (ամիս)

Գործունեության վայրը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի պետհամարանիշը.

 

 

 

 

 

Հարկային մարմնի պետ __________________________      _________________________
                                                                        (անունը, ազգանունը)                      (ստորագրությունը)

Կ.Տ.

 

»: