«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                                          ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                                                  ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «իգ» կետում, 93.11-րդ և 93.13-րդ հոդվածների 1-ին մասում «հեծանիվներ» բառից և դրա հոլովաձևից առաջ լրացնել «մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաներ,» բառերը և դրանց հոլովաձևը:

 

Հոդված 2.  Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «դ» (բացառությամբ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով), «ե», «է», «ժե», «ժթ», «ժթ.1» և «իգ» կետերով  նախատեսված գործունեության տեսակների մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս Ստեփանակերտ քաղաքում լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից:

Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «գ», «դ», «ե», «է», «թ», «ժ», «ժե», «ժթ», «ժթ.1», «ի», «իա», «իբ» և «իգ» կետերով նախատեսված գործունեության տեսակների մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս շրջկենտրոններում և այլ վայրերում լրացուցիչ կիրառվում է 0,3 գործակից:»:

 

Հոդված 3.  Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «32-ապատիկի չափով»  բառերը փոխարինել «20-ապատիկի չափով» բառերով:     

 

Հոդված 4. Օրենքի 254-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`

Ստեփանակերտ քաղաքի համար`                           1,1.

շրջկենտրոնների համար`                                       0,9.  

այլ  վայրերի համար`                                              0,5:»:

 

Հոդված 5.  Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում «1.6» թիվը փոխարինել «1,2» թվով:

 

Հոդված 6.  Օրենքի 595-րդ հոդվածի «ա» կետում «4» թիվը փոխարինել «1» թվով:

 

Հոդված 7.  Օրենքի 90-րդ հոդվածի`

1) «ա» կետում «2.0» թիվը փոխարինել «1,3» թվով.

2) «բ» կետում «1.5» թիվը փոխարինել «0,8» թվով.

3) «գ» կետում «1.0» թիվը փոխարինել «0,5» թվով:

 

Հոդված 8.  Օրենքի 17.3-րդ գլխում`

 1) վերնագիրը «ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ» բառից առաջ լրացնել «ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ,» բառերով.

2) 93.11-93.14-րդ հոդվածներում «Հեծանիվների» բառերը փոխարինել «Մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների, հեծանիվների» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի  1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ 20 օրվա ընթացքում, Օրենքի           7-րդ հոդվածի «ա», «ա1», «ժե» կետերով նախատեսված և «դ» կետով նախատեսված՝ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ