«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                          ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                       ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետը, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե սույն կետում և սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված գույքը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող (իրականացված) ձեռնարկատիրական գործունեության առարկա:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 17-րդ կետի տասնչորսերորդ պարբերությունում «և վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության և պետության ստեղծած հիմնադրամի» բառերով, իսկ «կամ վարկային կազմակերպության» բառերից հետո լրացնել «կամ պետության ստեղծած հիմնադրամի» բառերը.

2) 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 33-րդ կետից հանել «ջրօգտագործողների ընկերությունների կողմից» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններում «(վարկային կազմակերպությանը)» բառերից հետո լրացնել «կամ պետության ստեղծած հիմնադրամին» բառերը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ