Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                                                                  ՆԱԽԱԳԻԾ

 

 

                                                                                                   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ                                                                                                                     

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող  էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-210 օրենքի (այսուհետ` Oրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`

ա) արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.

բ) երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).

գ) էներգաարդյունավետության ցուցանիշ` էներգատեղակայանքների համար Ազգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.

դ) էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.

ե) էներգակիր` զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձևեր (պլազմա, դաշտ, ճառագայթում և այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.

զ) էներգակիրների արդյունավետ օգտագործում` տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով.

է) էներգատեղակայանք` էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման և սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների և կառույցների համալիր.

ը) էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված և պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.

թ) էներգետիկ փորձաքննություն` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.

ժ) ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա, կենսագազ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

ժա) կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր.

ժբ) հողմային էներգիայի աղբյուր` քամի.

ժգ) ջրային էներգիայի աղբյուր` մակերևութային և ստորերկրյա ջրեր.

ժդ) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածի վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով.

ժե) վերականգնվող էներգետիկա` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ::

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում՝

1) «ա» կետում «փոխադրող,» բառից հետո լրացնել «բաշխող,» բառը.

2) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասում վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գ» կետում «պետական ծրագրերում» բառերից հետո լրացնել «, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում» բառերը.

2) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և հաստատումը.».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում և ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող և կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝

  1. վերնագրում և 1-ին մասում «պետական» բառը փոխարինել «Ազգային» բառով.
  2. «բ» կետում «փոխադրման,» բառից հետո լրացնել «բաշխման,» բառը.

 

  1. «ե» կետում «էներգաարդյունավետության» բառից հետո լրացնել «և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8.

Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը

1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

2. Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի Արցախի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 9.

Էներգակիրների պետական հաշվառումը և վիճակագրությունը

1. Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտեսության ճյուղերն ըստ էներգատարության` բարձր, միջին և ցածր:

2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, բաշխվող և պահեստավորվող, արտահանվող և օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որի արդյունքների հիման վրա էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակում է պետական վիճակագրություն իրականացնող մարմինը:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 12.

Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը

Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից, ինչպես նաև հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:»:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից:»:

3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «համապատասխանության հավաստման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով, իսկ «կառավարությունը» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարությունը» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «բ» կետում «կառավարությունը» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարությունը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.

«Հավելված. Ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգը

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքի և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը:

1. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով:

2. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում տարվա ընթացքում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ):

Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը բաշխման լիցենզիա ունեցող անձը կատարում է՝

1) տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված սակագների 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն պարբերության 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի.

2) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոս, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար:

3) Արեգակնային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` սույն մասի 1-ին կետով նախատեսված 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:

Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողը կատարում է ամսական հաշվարկի արդյունքով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալի և հատուցման ոչ ենթակա ծավալի դրական տարբերության հիման վրա, որի դիմաց ինքնավար արտադրողը վճարում է էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի սահմանած սակագներով:

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը::

 

 

Հոդված 13. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Արցախի Հանրապետության կառավարությունն Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված էներգետիկ փորձաքննության կարգը համապատասխանեցնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ