Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի 68-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով, և երբ որպես պարտապան հանդես է գալիս Արցախի Հանրապետությունը՝ կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:».
7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման, համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման, ինչպես նաև սույն կետի երրորդ պարբերությունում նշված դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդի կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնման համար:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդի կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-66-Ն