Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-47 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը «որոշված այլ վճարներ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է անձանց պարտադիր վճարների գանձման հետ կապված լիազորություններ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-56-Ն