Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ` Օրենք) 111-ին հոդվածի 12-րդ կետում և 28-րդ հոդվածի 1-ին մասում «հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «նյութական խրախուսման և» բառերը:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը».
2) 2-րդ մասի`
ա. 1-ին կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. 4-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) օրենքով սահմանված կարգով հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին:».
3) 3-րդ մասի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետեր.
«8) հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի).
9) սույն հոդվածի 31-ին մասում նշված դեպքում Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցների վերականգնման համար:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-ին մաս.
«31. Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդի կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի միջոցների հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-62-Ն