Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետի և 50-րդ հոդվածի 2-րդ մասի «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «հարկային պետական ծառայության» և «նշանակված են բացառապես» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարկային մարմնի» և «օգտագործվում են» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պետական բյուջեի ծախսերում պետական մարմնի աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդ նախատեսված լինելու դեպքում պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում է նշված ֆոնդի միջոցների, իսկ դրանց անբավարարության դեպքում՝ պետական բյուջեի այլ միջոցների հաշվին, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի համալրմանը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-61-Ն