Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                               Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                 հոկտեմբերի 31-ին

 

 

                                                                               ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

                                                                                ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

                                                                                                                      ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայ­նությամբ» բառերը փոխարինել  «հրապարակվում է դռնփակ դատական նիստում» բառերով:

 

Հոդված 2. 159-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ կետից հանել «, ինչպես նաև խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը» բառերը.

3) 9-րդ կետը «համաձայնություն» բառից առաջ լրացնել «հրաժարում կամ գրավոր» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 160-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբա­գրու­թյամբ.

 

«Հոդված 160.

Դիմումի քննությունը

 

1. Որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է`

1) որդեգրել ցանկացող անձի, խնամակալության և հոգաբարձության մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ՝ Արցա­խի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի, երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության ոլորտում նախատեսված` Արցախի Հանրապետության կառավարության նշանակած կենտ­րոնական մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակ­ցու­թյամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։

2. Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար` հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը։

3. Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց:

4. Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, որի մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապա­րակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                            Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2018թ. նոյեմբերի 12

Ստեփանակերտ

ՀՕ-59-Ն