Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.
«19.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.»:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը «աղբահանությունը» բառից հետո լրացնել «և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «աղբահանության» բառից հետո լրացնել «և սանիտարական մաքրման կազմակերպման» բառերով.
2) 5-րդ մասը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-54-Ն