Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-198 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`
1) 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«կոշտ կենցաղային թափոններ` սպառման թափոնների տեսակներ, որոնք առաջանում են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում, ինչպես նաև ապրանքներ, որոնք անձնական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից օգտագործման ընթացքում կորցրել են իրենց սպառողական հատկությունները: Կոշտ կենցաղային թափոններին են պատկանում նաև այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում և կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին:».
2) 4-րդ պարբերության «փոխադրմանը,» բառից հետո լրացնել «տեղադրմանը,» բառը.
3) 16-րդ պարբերության «տեղաբաշխման տեղեր,» բառերից հետո լրացնել «փոխաբեռնման կայաններ,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) աջակցում է համայնքում սպառման թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրմանը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-53-Ն