Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-7 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Գանձապետարանը ներառում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կենտրոնական գանձապետարանը և լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժինները (այսուհետ՝ գանձապետարանի ստորաբաժանումներ):
2. Գանձապետարանը լիազոր մարմնի աշխատակազմի՝ սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների ամբողջությունն է, որը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի (այսուհետ՝ գլխավոր գանձապետ) կողմից:
3. Գանձապետարանի ստորաբաժանումների թվաքանակն ու տեղաբաշխումը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
4. Գանձապետարանի ստորաբաժանումներն ունեն Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և իրենց անվանումով ձևաթղթեր:
5. Սույն օրենքով նախատեսված խնդիրների իրագործման ժամանակ գանձապետարանը հանդես է գալիս լիազոր մարմնի անունից:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում `
- «ա» կետից հանել «գործի» բառը.
- «գ» և «ե» կետերի «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով.
3) «ժ» կետի «արտաքին պետական պարտքի սպասարկումը» բառերը փոխարինել «պետական պարտքի կառավարման կազմակերպումը» բառերով.
4) «ժա» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Կենտրոնական գանձապետարանի և գանձապետական բաժանմունքների» բառերը փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումների Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`
- 1-ին մասի «պաշտոնի է նշանակվում և ազատվում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է» բառերով.
- 2-րդ մասի «համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ» բառերը փոխարինել «իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ» բառերով.
- 4-րդ մասի «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`
ա) ֆինանսական կառավարման համակարգի առկայությունը,
բ) գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:».
2) 2-րդ մասի «և հրապարակային օգտագործման համար» բառերը փոխարինել «օգտագործման ու դրա հրապարակայնության ապահովման համար» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել`
ա) պետական մարմնի և (կամ) համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը,
բ) պետական մարմնի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը,
գ) պետական մարմնի անունից լիազոր մարմին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` բյուջետային ելքերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող բյուջետային մուտքերի թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում,
դ) պետական մարմնի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները,
ե) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության պատրաստումը և պետական մարմնի անունից ներկայացումը:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:»:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «և համայնքների բյուջեների» բառերը փոխարինել «պետական և համայնքների բյուջեների» բառերով:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում`
- 1-ին մասի «Կենտրոնական գանձապետարանի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով, իսկ «բացվում» բառից առաջ լրացնել «(այսուհետ` սպասարկող բանկ)» բառերը.
- 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արցախի Հանրապետության պետական հիմնարկները չեն կարող ունենալ բանկային հաշիվներ առևտրային բանկերում (եթե այլ բան չի նախատեսված Արցախի Հանրապետության միջազգայինպայմանագրերով),բացառությամբսույնհոդվածի 1-ին մասով և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Արցախի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:
5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները`
ա) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները,
բ) Արցախի Հանրապետության համայնքների բյուջեների միջոցների ենթահաշիվները,
գ) պետական և համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային),
դ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները,
ե) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները,
զ) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:».
- ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.
«5.1. Գանձապետական միասնական հաշվի հետևյալ ենթահաշիվները տնօրինում է լիազոր մարմինը`
ա) Արցախի Հանրապետության պետական բյուջեի ըստ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների չբաշխված միջոցների ենթահաշիվները,
բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները,
գ) լիազոր մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման նպատակով բացված արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները:».
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվներից`
ա) պետական մարմինները տնօրինում են`
- Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- պետական հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
բ) տեղական ինքնակառավարման մարմինները տնօրինում են`
- համայնքների բյուջեների միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
գ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
դ) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամները, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
ե) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:»:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Գանձապետական արտարժութային հաշիվները
Լիազոր մարմնի անվամբ սպասարկող բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում են նաև լիազոր մարմնի գանձապետական արտարժութային հաշիվները:»:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ, որը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`
- տարեկան հաստատված բյուջեն,
- հաստատված բյուջեում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները,
- հաստատված բյուջեում Արցախի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները,
- ճշգրտված բյուջեն,
- աճողական մուտքերը (վճարումները),
- շեղումը ճշգրտված բյուջեից,
- շեղումների համառոտ պատճառները.».
2) 2-րդ մասի «ա» կետում «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով:
Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) վերնագրի և 1-ին մասի «և համայնքների բյուջեների» բառերը փոխարինել «պետական և համայնքների բյուջեների» բառերով.
2) 2-րդ մասի «բ» կետի «գանձապետական բաժանմունքի պետը» բառերը փոխարինել «գանձապետարանը» բառով:
Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում «Գանձապետարանը» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերը:
Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Արցախի Հանրապետության պետական պարտքի կառավարման ապահովումը
Գանձապետարանն ապահովում է Արցախի Հանրապետության պետական պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Արցախի Հանրապետության պետական պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:»:
Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
- 16. Oրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. նոյեմբերի 10
Ստեփանակերտ
ՀՕ-47-Ն