ԱԺ հերթական նիստում կընտրվի Հաշվեքննիչ պալատի նոր անդամ
13 նոյեմբերի 2018
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը քննակել և հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության կողմից առաջադրված Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:
«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում: