Սարգսյան Արամ Ալեքսեյի
Սարգսյան Արամ Ալեքսեյի
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական
Ծննդյան թիվ. 05.08.1983
Կուսակցություն. «Ազատ hայրենիք»
Խմբակցություն. «Հայրենիք»

Ծնվել է 1983թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտ քաղաքում:

1999թ. ավարտել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:

1999-2003թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսություն և կառավարում (էներգետիկայի ճյուղում)» բաժինը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:

2003-2005թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:

2005թ. ընդունվել է աշխատանքի «Արցախէներգո» ՓԲԸ որպես էլեկտրափականագործ:

2006-2008թթ. սովորել և ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2007-2012թթ.՝ «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի իրացման բաժնի տեղամասի պետ

2012-2018թթ.՝ քաղաքաշինության նախարարության ԿՇՎ համաշինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ-տեխհսկիչ

2018թ. հոկտեմբերի 7-ին  ԱՀ ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 2 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր: 

Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

2019թ. հոկտեմբերի 31-ից ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք որդի: