ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2018Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 29 պատգամավոր, բացակա՝ 3-ը:
Ժամը 1100
Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Այսօրվա լիագումար նիստով մեկնարկում է 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական 8-րդ նստաշրջանը: Նախորդած ամիսների ընթացքում, թեև պատգամավորների համար արձակուրդային ժամանակաշրջան էր, այնուամենայնիվ խորհրդարանը շարունակել է իր գործունեությունը՝ իրականացնելով իրեն վերապահված գործառույթները և մասնակցելով երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, որոնց անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հակիրճ: Այսպես, սեպտեմբերի 20-ին և 21-ին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երևանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 100 ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Ինչպես գիտեք, հուլիս և օգոստոս ամիսներին, իրենց դիմումների համաձայն դադարեցվել են երեք պատգամավորների լիազորությունները, իսկ սեպտեմբերին պատգամավորական թափուր տեղերի համար հանրապետության տարածքում անց են կացվել լրացուցիչ ընտրություններ: Եվս մեկ՝ թիվ երկու ընտրատարածքում ընտրություններ կկազմակերպվեն հոկտեմբերին:
Անցած ժամանակահատվածում եզրակացություն է հրապարակվել նախորդ նստաշրջանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ՝ Ազգային ժողովում ձևավորված էթիկայի հանձնաժողովի կողմից: Միջանկյալ հաշվետվությամբ հանդես է եկել հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրության համար Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը: Խորհրդարանը ակտիվ աշխատանքներ է տարել նաև արտաքին կապերն ու շփումները ընդլայնելու ուղղությամբ՝ հյուրընկալելով տարբեր երկրների քաղաքական գործիչների և խորհրդարանականներին: Նշենք՝ հուլիսի 6-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիլյեի այցը խորհրդարան, հուլիսի 20-ին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախկին ղեկավար Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոուժբլանի ընդունելությունը Ազգային ժողովում: Օգոստոսի 29-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոննեբոռնի գլխավորած պատվիրակության այցը խորհրդարան: Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի ընդունելությունը Ազգային ժողովում: Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դվինազի այցը խորհրդարան և, երեկ, սեպտեմբերի 25-ին կայացել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակության հետ հանդիպումը՝ քաղաքապետ Միշել Ժելչինովիչի գլխավորությամբ: Շարունակվել են Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հանդիպումները Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների հետ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, արդարադատության նախարար Արտակ Զենյալյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների այցերի վերջին անգամ խորհրդարանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության: Անցած ամիսներին ընթացքում խորհրդարանում հյուրընկալվել են հայ և արտասահմանյան հասարակական, լրագրողական գիտա-կրթական և այլ ասպարեզների ներկայացուցիչների և սփյուռքից ժամանած հայ երիտասարդների: Սեպտեմբերի 2-ից 4-ը աշխատանքային այցով Լիբանան է այցելել Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պարոն Վահրամ Բալայանը: Ընդհանուր առմամբ, այսպիսինն է անցած ժամանակահատվածում Ազգային ժողովի գործունեության համառոտ պատկերը: Նախորդ շաբաթների ընթացքում մշտական հանձնաժողովներում նախապատրաստական աշխատանքներ են տարվել նստաշրջանի օրակարգ ձևավորելու և դրանում առկա հարցերին նախնական հարցերի քննարկման ուղղությամբ և, կարծում եմ, մենք պատրաստ ենք այդ հարցերով մեկնարկել 8-րդ նստաշրջանի աշխատանքները: Ուստի, ինձ վերապահված լիազորությամբ 6-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը հայտարարվում եմ բացված:
Հնչում է հիմնը:
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ մինչև պատգամավորների գրանցման անցնելը ուզում եմ հիշեցնել, որ սույն տարվա սեպտեմբերի 9-ին Հանրապետության թիվ 10 և 11 ընտրատարածքներում անց են կացվել Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ, որոնց արդյունքներով պատգամավոր են ընտրվել Էրիկ Ռոբիկի Հարությունյանը՝ թիվ 10 ընտրատարածքից և Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը՝ թիվ 11 ընտրատարածքից: Թույլ տվեք բոլորիս անունից շնորհավորել նորընտիր պատգամավորներին և մաղթել հանրօգուտ և արդյունավետ օրենսդրական գործունեություն, իսկ այժմ համաձայն Ազգային ժողովի նստաշրջանի 29-րդ հոդվածի, որը հենց այդպես էլ ենթադրում է՝ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի իր մասնակցությամբ առաջին նիստում: Ես մեր նորընտիր պատգամավորներին հրավիրում եմ ամբիոնի մոտ երդում տալու համար, խնդրեմ Էրիկ Ռոբիկի Հարությունյան:
Էրիկ Հարությունյան - Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Արցախի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհավորում ենք, խնդրում ենք ստորագրել: Շնորհակալություն կարող եք նստել: Գեղամ Հրաչիկի Ստեփանյան՝ թիվ 11 ընտրատարածք:
Գեղամ Ստեփանյան - Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Աշոտ Ղուլյան – Խնդրում եմ ստորագրեք: Շնորհակալություն, ուզում եմ մեկ անգամ էլ շնորհավորելով արձանագրել, որ այս պահից մեր երկու գործընկերները կարող են լիարժեք օգտվել իրենց պատգամավորական լիազորություններից: Հարգելի գործընկերներ այժմ պիտի խնդրեմ գրանցվել նիստի աշխատանքները սկսելու համար: Գրանցում: Գրանցման արդյունքներով նիստին ներկա են 29 պատգամավորներ, բացակա՝ 3 պատգամավոր: Երկու պատգամավոր բացակայում են հարգելի պատճառով և որի մասին մեզ տեղեկացրել են: Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգին անդրադառնալը կցանկանայի երկու հարցերի մասին տեղեկացնել նիստի մասնակիցներին: Առաջինը՝ այսօր մեր գործընկերոջ՝ Ռուդիկ Հյուսնունցի ծննդյան օրն է, ուզում եմ բոլորիս անունից շնորհավորել: Նա այսօր բացակայում է՝ հարգելի պատճառով, բայց հոբելյանական ծննդյան օր է և մաղթենք առողջություն, հաջողություններ, աշխատանքում և անձնական կյանքում: Եվ երկրորդը այսօր առաջին անգամ մենք փորձարկում ենք լիագումար նիստի հեռարձակումը ուղիղ եթերի ռեժիմով: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այն իրականացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը և, քանի որ իրենց համար նույնպես առաջին փորձն է իրենց իսկ առաջարկով այսօրվա նիստի հեռարձակումը կկատարվի փորձնական փակ ռեժիմով, բոլոր դեպքերում անկախ ուղիղ եթերի ապահովման արդյունքներից այս նիստի ամբողջական տեսագրությունը կներբեռնվի և հասանելի կլինի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում: Սա էլ երկրորդ հայտարարությունը, իսկ այժմ օրակարգերի հետ կապված:
Վահրամ Բալայան – Նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տանք Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ մեր նստաշրջանի և նիստի օրակարգերը մենք առաջին անգամ չենք ներկայացնում և կազմում, քանի որ ամեն ինչ արված է Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի պահանջների հիման վրա, չեմ ուզում անդրադառնա դրանց, 34-րդ հոդվածով Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգը ձևավորում է երկու խմբից: Մենք այս անգամ պարտադիր քննարկման հարցեր չունենք՝ առայժմ, եթե լինեն հաջորդ նիստերին մենք անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կկատարենք նստաշրջանի օրակարգում, իսկ երկրորդ խմբում՝ դրանք օրենսդրական նախաձեռնություններ են հիմնականում, ներկայացվել են այն նախագծերը, որոնց շուրջ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն: Նստաշրջանի օրակարգում կարող են լինել նաև բացասական եզրակացություններ, բայց այս փուլում մենք այդպիսի հարցեր չունենք, հետևաբար նստաշրջանի օրակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ձեր ձեռքի տակ կա, հերթականությամբ որպեսզի բոլորը չընթերցեմ մենք աշխատանքային խորհրդակցության ժամանակ խմբակցության ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ այդ քննարկումները արել ենք, այստեղ ներառված են թվով 8 օրենսդրական նախաձեռնություններ՝ առայժմ այդքանն են: Մենք շրջանառության մեջ ունենք նույնպես նախագծեր, այդ նախագծերը հաջորդ արդեն աշխատանքային օրերին մենք կքննարկենք և արդեն պատրաստ լինելուն պես դրանք կներկայացվի նստաշրջանի օրակարգը լրացնելու համար: Թերևս, այսքանը, որպեսզի այդ ամենը նորից չկրկնվի, որովհետև մենք մի քանի անգամ արդեն վերնագրերը կարդալու ենք:
Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան, խնդրեմ: Չկան հարցե՞ր: Եթե մտքերի փոխանակություն կա խնդրեմ, եթե չէ, անցնենք նիստի օրակարգի ներկայացմանը:
Աշոտ Ղուլյան – Նիստի օրակարգը Ազգային ժողովի 2018թ. սեպտեմբերի 26-ի լիագումար նիստի մասին է խոսքը, ձևավորվել է Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում ներառված հարցերից, ինչպես արդեն նշեցի պարտադիր քննարկման հարցեր մենք չունենք, այստեղ ներառված են բոլոր 8 օրենսդրական նախաձեռնությունները, որոնք գլխադասային հանձնաժողովների կողմից ներկայացվել են դրական եզրակացությամբ: Ինչպես կանոնակարգով նախատեսված է այս լիագումար նիստում նախատեսվում է նաև Կառավարության հետ հարց ու պատասխան, մենք դա, նույնպես ներառել ենք նիստի օրակարգում և ունենք, ինչպես բոլոր նիստերում, սովորաբար ընդգրկվում է պատգամավորական հայտարարություններ: Ահա այսպիսի օրակարգ ունենք այսօր լիագումար նիստի համար նախատեսած, եթե հարցեր չլինեն, խնդրեմ կարող ենք անդրադառնալ հարցերին:
Վահրամ Բալայան – Խնդրեմ, եթե հարցեր կան: Չկան:
Աշոտ Ղուլյան – Ամեն դեպքում մենք պարտավոր ենք նույնպես դա ներկայացնել, եթե ցանկություն կա այսօրվա նիստի օրակարգի հետ մտքերի փոխանակություն, բայց, քանի որ հարցեր չեն եղել, կարծում եմ դա էլ, ոնց որ ասում են հանում ենք արանքից և այժմ անցնում ենք մեր հաստատած օրակարգով օրենսդրական նախաձեռնություններին: Քվեարկում ենք հերթով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի համար: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումը հաստատված է և 2018թ. սեպտեմբերի 26-ի լիագումար նիստի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումներն հաստատված են և մենք անցնում ենք օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը: Առաջինը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծն է այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պարոն Լևոն Մնացականյանը, խնդրեմ պարոն գեներալ:
Լևոն Մնացականյան – Մեծարգո նախագահ Ազգային ժողովի, հարգելի պատգամավորներ և ներկաներ: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը, որը որ ներկայացվում է ձեզ, գործողության դրվելուց հետո այն կփոխարինի Արցախի Հանրապետության երեք օրենքներ՝ Զինվորական ծառայության անցնելու մասին, Զինապարտության մասին և Զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական ապահովածության մասին օրենքները: Ընդհանուր առմամբ, ներկայացված օրենքի նախագիծը բաղկացած է 15 գլխից, որոնք շարադրված են հիմնական դրույթները 7 բաժնում, որոնք ես մանրամասն արդեն մեկ անգամ ներկայացրել եմ հանձնաժողովի նիստում և հաշվի առնելով հատկացված ժամանակահատվածը: Ես կառաջարկեի, որպեսզի կանգ առնեմ հիմնական այն փոփոխությունների վրա, որոնք որ ունեցել ենք նախկին գործող մեր օրենքներից և ունենք փոփոխություն Հայաստանի Հանրապետության նույնանման օրենքներից: Փոփոխություններ մենք ունենք՝ երկրորդ գլխում, որը կարգավորում է զինվորական ծառայության և զինծառայող հասկացություննեը, այստեղ, ուրեմն Հայաստանի Հանրապետության օրենքի հետ կա փոփոխություն, որտեղ նշված է այլընտրանքային ծառայության մասին դրույթը և այդ դրույթը հանվել է Արցախի Հանրապետության օրենքից, քանի որ հաշվի առնելով այս տարիների ընթացքում, ընդհանրապես պաշտպանության բանակը իր ողջ ընթացում և զորակոչերի ընթացքում մենք չենք առնչվել նման հարցերի հետ և ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա Արցախի Հանրապետությունում, դրանք հանվել են մեր օրենքից և դրանք չեն նշվում: Հաջորդ փոփոխությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհվում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ և հաշվի առնելով մեզ մոտ տեղի ունեցած կառավարման կարգի փոփոխության հետ հանվել է Արցախի Հանրապետության վարչապետ բառերը և այդ լիազորությունները տրված է Արցախի Հանրապետության Նախագահին: Հաջորդ փոփոխությունը, որը որ մենք ունեցել ենք 4-րդ գլխում, որ որը կարգավորում է քաղաքացիներին զինվորական ծառայության նախապատրաստման հարցերը հետևյալն է, որ զորահավաքային, զորակոչիկները, պայմանագրային զինվորական ծառայության և վարժանքին հավաքին ներգրավվելու ժամանակ իրականացվում է նրանց առողջական վիճակի առաջնահերթ և անվճար հետազոտում և բժշկական փորձաքննություն, լրիվությամբ մնացել է, պարզապես Արցախի Հանրապետության օրենքում մենք հանել ենք պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվելու դեպքում այդ փորձաքննությունն իրականացնելու դեպքում այդ փորձաքննությունը իրականացնելը հաշվի առնելով, որ մենք ունենք խնդիրներ նույն պայմանագրային զինծառայողներն իրենց ծառայության ընթացքում բժշկական օգնություն ցուցաբերելու, հաշվի առնելով որոշակի ֆինանսական թերապահովման հարցերը և այդ մինիմալ գումարները, որոնք որ հավաքագրվում են դրանց բժշկական փորձաքննության արդյունքում՝ 4-ից մինչև 4,5 միլիոն դրամ, որը որ ուղղվում է հենց զինվորական ծառայության անցնելու զինծառայողների առողջական վիճակը բարելավելու համար, մենք դա հանել ենք, որպեսզի այդ գումարը հավաքագրվի և ուղղենք հենց այդ կազմի առողջական վիճակի բարելավմանը: Հաջորդ փոփոխությունը՝ 5-րդ գլխում, որը սահմանում է զորակոչի հետ կապված կազմակերպչական հարցերը, փոփոխությունը հետևյալն է, որ 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն ՀՀ – ում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ, իսկ Արցախի Հանրապետությունում Նախագահի հրամանագրով: Նույնպես էլի պայմանավորված նախագահական, պետական կառավարման համակարգով: Հաջորդ փոփոխությունը նույն գլխում՝ կապված է հետևյալի հետ, որ զինվորական ծառայության ընթացքում նախքան զորակոչելը պետք է ծանուցելուց ներկայանալ զինկոմիսարիատ, Հայաստանի Հանրապետության օրենքում նշվում է՝ եթե անհնար է ներկայանալ հետևյալ զինկոմիսարիատ, ապա կարող է ինքը ներկայանա մոտակա զինկոմիսարիատ, քանի որ Արցախի Հանրապետությունում ևս նման խնդիրներ չի եղել և հաշվի առնելով տարածական փոքր լինելը այդ մասը Արցախի Հանրապետության ներկայացվող օրենքի նախագծում դրանք հանվել է: Որպես նորույթ մտցվել է նպատակային ուսումնառության համար տարկետման տրման իրավունքը, ինչպես մենք բոլորս գիտենք դա Պատիվ ունեմ-ն է և Արցախի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր բարձրագույն կրթօջախները ևս օգտվում են դրանից համապատասխան պայմանագրեր կնքելուց, փաստաթղթային ձևակերպումներ տալուց հետո: Նույն գլխում հստակեցվել է միայնակ ծնող հասկացությունը, առայսօր դրան հստակեցված չի եղել, որոնք են համարվում միայնակ ծնող, ինչը քաղաքացիների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել և երկիմաստ ընկալման տեղիք է տվել, որը որ հանգեցրել է հետագայում որոշակի խոչընդոտների, անախորժությունների և այլն: Այս ներկայացված օրենքում միայնակ ծնող հասկացությունը կոնկրետացել է, ինձ թվում է հետագայում նման դեպքերից խուսափելու համար: 6-րդ գլխում, որը որ ամրագրում է և առնչվում է զինվորական ծառայության անցնելու հարցերի հետ՝ հանվել է բնակության վայրի մոտ գտնվող զորամասում ծառայելու պայմաններ նշված հասկացությունը, բայց դրա փոխարեն նախագծի, ուրեմն 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ նշված կատեգորիաների շարքային կազմի պարտադիր զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության առաջնային գծում՝ այդպես նշված է Հայաստանի Հանրապետության օրենքում: Մեզ մոտ առաջնային գծում բառակապակցությունը ավելի է հստակեցվել և մեզ մոտ ընդգրկվում են հերթապահության, հրետանային ստորաբաժանումներում, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, կապի ստորաբաժանումներում ընդգրկում ենք, բայց ոչ անմիջական շփման գծում, որտեղ դրա հետ կապված բարդություններ չեն առաջանա, այսինքն` գտնվում են թիկունքում և ծառայության հետ կապված որևիցե վտանգներ չկան: Նույն գլխի՝ 11-րդ հոդվածի 8-րդ մասում, նախկինում ևս կար, որ եղբայրները նույն զորակոչի ընթացքում իրենց ցանկությամբ ծառայության կարող են նշանակվել նույն զորամասում, լրացվել է ևս լրացուցիչ, եթե նույն զորակոչը չեն, տարբեր զորակոչի են և եղբայրներ են, ուրեմն առաջին զորակոչվածի մոտ ընկնելու համար պետք է լինի 17 ամսից ավել-պակաս ծառայություն: Եթե 17 ամիս և ավել է ծառայությունը, ուստի երկրորդ եղբայրը կարող է չնշանակվի իր հարազատ եղբոր մոտ: Ինչու՞ 17 ամիս՝ կարող է այստեղ հարց առաջանա, որովհետև առաջին հենց զորակոչի օրվանից ընդգրկվում է նախապատրաստական գումարտակներում և ստանում են համապատասխան պատրաստություն և 6 ամսից հետո արդեն իր հարազատ եղբայրը զորացրված է լինելու, ուստի համատեղ մարտական հերթապահության ընդգրկվելու էլ կարիք էլ չի առաջանալու՝ այնտեղ օգնելու, խորհուրդ տալու, և այլ, և այլ նման հարցեր չի առաջանալու, ուստի այդ փոփոխությունն էլ է արվել, որպես նորույթ մտցվել է նույն գլխի 26-րդ հոդվածի 5-րդ մասով Ես եմ՝ ծրագիրը, որը դուք ևս արդեն տեղյակ եք՝ երկու զորակոչ է ստանում պաշտպանության բանակը ստանում է և մենք սկզբնական նախընտրել ենք 4-րդ պաշտպանական բազայի վրա դա փորձարկել և ունենք երկու զորակոչից: Առաջին զորակոչից 142 հոգի ներկա և 139 հոգի մնացած և այս վերջին զորակոչից 114 հոգի: Ես ծրագրի սխեման էլ գիտենք մեկ պլյուս մեկ պլյուս երկու սխեմայով իրականացնում են զինվորական ծառայություն, եթե կարիք լինի հարցերի ժամանակ ավելի մանրամասն կպատասխանեմ: Այստեղ, ուրեմն փոփոխություն կա մտցված սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողներին, զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 10 տարի ժամկետով և յուրաքանչյուր դեպքում կնքելով պայմանագիր մեկ տարով: Դա ևս տարբերություն է նախորդ մեր օրենքներից: 8-րդ գլխում կան փոփոխություններ, որը որ կարգավորում է պաշտոնների նշանակման, կոչումների շնորհման, իջեցման և այլն, և այլն: Այդ բաժինը փոփոխությունը կապված է հետևյալի հետ, որ բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակում Է Արցախի Հանրապետության Նախագահը, նշված հատվածում կարգավորվել է 28.06.2018թ. օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, որպես առանձին հոդված և ՀՀ հատվածում պայմանագրային զինվորական ծառայողին բարձրագույն հրամանատարական, սպայական և զինվորական պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ, էլի կապված կառավարման կարգի փոփոխության հետ, մեզ մոտ այդ լիազորությունները վերապահված են Արցախի Հանրապետության Նախագահին միանձնյա: Հաջորդ փոփոխությունը կատարված է 10-րդ գլխում, որը սահմանվում է զինծառայողների հերթական, լրացուցիչ, ուսումնական կամ հիվանդության պատճառով արձակուրդների տրմանը՝ այստեղ փոփոխություններ չկան, այս բաժնում չկան փոփոխություններ: Փոփոխությունը 11-րդ գլխում է, որը որ սահմանում է՝ զինվորական ծառայությունից արձակելու հիմքերն ու կարգը: Այստեղ Հայաստանի Հանրապետության նախկին օրենքը՝ 51-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված պայմանագրի զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորելու, արագ կատարելու դեպքում, որը ներկայացված նախագծի 54-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետով փոխարինվել է զինվորական ծառայությունից արձակում կարգապահական տույժ կիրառելու հիմքով: Հիմնական վերլուծությունը նա է, որ եթե պայմանները չի կատարում՝ պատիվն արատավորում է և դա հիմնականում կրում է պարբերական բնույթ, ուստի այլ պատիժ չկիրառել, այլ միանգամից կիրառել զինվորական ծառայությունից արձակում կարգապահական տույժը, որը նաև հետագայում նմանատիպ դեպքերից զերծ մնալու պայմանն ենք մենք ընդհանուր մեր վերլուծությունը ցույց տալիս, որ մենք դրական տենդենց ենք ունենալու: 12-րդ գլխում՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում նախկինում գործող օրենքի լրացվել է 7-րդ կետով համաձայն, որի պահեստազորի 2-րդ խմբում հաշվառվում է նաև զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող՝ իգական սեռի քաղաքացիները, հիմնականում դա վերաբերվում է բժիշկներին, վերաբերվում է կապավորներին, վերաբերվում է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում պլանշետավարներին և այլ: Իրոք դրա անհրաժեշտությունը մենք ունենք: Տվյալ գլխում նաև մտցված է նորություն՝ ակտիվ պահեստազոր այդ հասկացողությունը, օրենքում հստակ չի նշված ակտիվ պահեստազոր, բայց այն ինչ-որ հիմք է դրված դա հենց իրենից ներկայացնում է այդ ակտիվ պահեստազոր հասկացողությունը և հետագայում դրանք ավելի մանրամասն արդեն կարգավորվելու են Արցախի Հանրապետության Կառավարության որոշումներով: Մենք դրա տակ արդեն ունենք՝ հաջորդ տարվա ընթացքում դրված ֆինանսական միջոցներ և համարում ենք, որ դա մեր զորահավաքային հարցերը ահագին կբարելավվեն:
14-րդ գլուխը կարգավորում է դրամական, պարենային, իրային, բնակարանային, տրանսպորտային, սոցիալական և այլն բնույթի հարցերը: Այստեղ փոփոխությունը կատարված է հետևյալը. Հայաստանի Հանրապետության Կառավարության համալիր 384 N որոշմամբ հաստատված կարգով, որի 5-րդ կետը զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսը ապահովող չափը սահմանում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր: Մեր ներկայացված նախագծում ևս առաջարկվել է այն սահմանել 7 քառակուսի մետր, բայց 5 ու 5-ի փոխարեն, որովհետև նախկինում եղել է 5 ու 5, հիմա նախկինի հետ փոփոխությունը դարձել է 7 ու 7: Համարում ենք, որ իրոք անհրաժեշտություն կա՝ ընդհանուրի հետ միասին այդ նույն քառակուսին սահմանվի: Հաջորդ փոփոխությունը կապված է ջրահեռացման և աղբահանության հետ, վարձերը 50% զեղչով վճարելու իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետությունում նույնանման օրենքից, մեզ մոտ դրանք հանել ենք, քանի որ Արցախի Հանրապետությունում դեռևս 2011թ. զինծառայողները և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովվածության մասին օրենքի փոփոխությունում նշված կատեգորիայի, նախկին զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվող կենսաթոշակներ նշանակվել է գազի, ջրամատակարարման ծառայությունից, տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդավճարներն վճարելու համար վճարել պարգևավճարներ, ուստի դրա անհրաժեշտությունից գտնում ենք, որ հիմա չկա: Հաջորդ փոփոխությունը՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող 2 տարվա ժամանակահատվածով՝ սահմանափակվելու մասով, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդվածին հակասող և անվավեր: Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինվորական ծառայությունից արձակվող և ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը ևս սահմանափակվում է զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով՝ առաջարկվել է, որպեսզի նշված մասը վերախմբագրել և առաջին նախադասությունից հանել ոչ ավելին, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց բառերը: Այսինքն, որպեսզի հաշվարկվի լրիվությամբ: Ավարտելով կցանկանայի նշել հետևյալը, որ օրենքը ընդունվելուց հետո կան ահագին հոդվածներ, որոնց մասով ընդունվելու է Արցախի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշումներ, որոնք որ ավելի մանրամասն կսահմանվի այս կամ այն դրույթները:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար, ինչպես հանձնաժողովի նիստի ժամանակ, այնպես էլ հիմա մանրամասնորեն ներկայացվեց: Հարցե՞ր, հարցերի համար խնդրում եմ գրանցվել, Հայկ Խանումյան, ուրի՞շ Վահրամ Բալայան, Հարցերի համար գրանցվել են երկու պատգամավորներ՝ Հայկ Խանումյանը և Վահրամ Բալայանը, խնդրեմ, հարցի համար պատգամավոր Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Պարոն նախարար, հարցը վերաբերվում է հիմնավորման մեջ նշված Ազգ Բանակ գաղափարախոսության տերմինին՝ երկու անգամ օգտագործել եք, օրենսդրական հիմքերի վրա դնել և ապա արդյունք ապահովել: Արդյո՞ք, սա Պատիվ ունեմ, Ես եմ ծրագրերին է վերաբերվում թե այլ կոմպոնենտ ևս ունի և երկրորդ հարցը՝ կոնկրետ Ես եմ ծրագրին է վերաբերվում և փաստորեն լրացուցիչ տարվա համար՝ մարտական հերթապահության ծառայության համար մենք առաջարկում ենք 5 միլիոն դրամ այն պարագայում, երբ մեր պայմանագրային զինծառայողները մարտական հերթապահություն անելու համար, մեկ տարվա ընթացքում լավագույն դեպքում 2-ից, 2,5 միլիոն դրամ է ստանում: Այսինքն, ի՞նչ կարիք կա առաջարկել 5 միլիոն դրամ լրացուցիչ այդ մի տարի լրացուցիչ ծառայողների համար, եթե առաջարկենք 5 միլիոն, կարծում եմ, ոչ թե տարեկան 110, 130 հոգի կարձագանքեն, այլ հազարավոր մարդիկ կարձագանքեն պայմանագրային ծառայությանը:
Լևոն Մնացականյան – Հարցի առաջին մասը՝ Ազգ բանակ, իրոք դա վերաբերվում է և Ես եմ և Պատիվ ունեմ ծրագրերին և, բացի դրանից մենք ինչ-որ տեղ կարելի է դրա հետ շաղկապել նաև այդ ակտիվ պահեստազոր հասկացողությունը, որ մենք մտցնում եք և մենք վերլուծությունները, համենայնդեպս թույլ է տալիս եզրակացնելու, որ Պատիվ ունեմ-ը, որը որ մտցնում ենք, ահագին շտկելու է սպայական կազմի համալրման գործընթացը, և Ես եմ-ով, արդեն ահագին ցանկություն հայտնողներ կան և դա կարելի է ընդհանուր Ազգ բանակ գաղափարախոսությունում դիտարկվել և Պատիվ ունեմ-ը, որ հետագայում շարունակելու է իրա զինվորական ծառայությունը դա ևս ոչ թե միայն զինվորական մասնագիտություն ստացած սպաներն են իրենց պարտականությունը կատարելու իրեն ծառայության ընթացքում, այլ բոլոր, կարելի է ասել հասարակական շերտերի բոլոր մասնագիտությունները հենց ներառվելու են, ոչ միայն զինվորական ծառայության և դա կարելի է ասել, որ խթանելու են Ազգ բանակ հասկացողությանը: Կապված պահեստազորայինների հետ, պահեստազորայինների հետ մենք, ընդհանուր առմամբ ահագին միջոցներ ենք նախատեսում, որպեսզի հաջորդ տարվա ընթացքում դրվի՝ ահռելի գումարներ, մոտավորապես մինչև 250 միլիոն, դա ոչ թե Արցախի Հանրապետությունով, այլ ընդհանուր բյուջետային ծախսերով և ակտիվ պահեստազորը, որ մենք մտցնենք դա մենք նաև համարում ենք այդ պահեստազորային աշխատանքներից մեկը, դա հետագայում: Դա միայն այս օրենքում ներկայացվածը չէ, ես նշեցի, որ ահագին բաներ կա, որ պետք է կարգավորվի Կառավարության որոշումներով: Դա նաև իր տեղն է գտնելու Կառավարության որոշումներում և դրա հետ կապված ակտիվ պահեստազորը՝ այստեղ նշված է, որ ընդգրկելով իրենք այդ բոլոր հավաքներին, իրենց աշխատավարձը չի կտրվելու, մնալու է անփոփոխ, որը որ հիմա մենք իրականացնում ենք: Հենց 825 հոգի, որ գտնվում են հիմա առաջնային գծում նրանք վարձատրվելու են առանց կորցնելու իրենց հիմնական աշխատավարձը և երկրորդ փուլը դրա լինելու է վաղը և վաղը պատրաստում անցնելուց 28–-ից արդեն ընդգրկվելու են նույնը նաև լինելու է իրենց հետ: Այստեղ նախատեսված է պայմանագրեր իրենց հետ, նախատեսված է պարբերականությունը, որը նշված է նաև այս օրենքում՝ տարվա ընթացքում երկու անգամ ոչ ավել 3 ամիս՝ օրենքում նշված կա և այդ ակտիվ պահեստազոր մեր մոտեցումները մեր տրամաբանությունը, որ դրված է այս օրենքի հիմքում թույլ է տալու իրա հետ տարվա ընթացքում կատարել պարապմունքներ մարզումներ և տանք բոլոր վճարումները:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան, Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Ես էլ իմ վերաբերվող հարցը և մեկ տարվա լրացուցիչ ծառայության համար պայմանագրային ծառայության 5 միլիոն ենք տալիս մեր սովորական պայմանագրային ծառայողին տալիս ենք ասեն 2 ու 2,5 միլիոն աշխատավարձ:
Լևոն Մնացականյան – 3 տարվա համար է տրվում այդ 5 միլիոնը՝ 3 տարվա համար է տրվում այդ 5 միլիոնը, իրոք ավելանում է մեկ տարի, բայց գոնե այդ հաշվարկը, որը որ հաշվարկվել է այդ 5 միլիոնը, հաշվարկները կատարվել է Հայաստանի Հանրապետության ՊՆ–ի կողմից, մենք չենք կատարել այդ հաշվարկներ, բայց հետագայում, իհարկե լավ կլինի, որ պայմանագրային աշխատավարձը լինի ավելի բարձր, հիմա բարձրացվում է պայմանագրային այսինքն` մենք աշխատավարձը, բարձրացվելու է: Կարող է մոտ ամիսներին դա երևա, այսինքն` մենք չենք կանգնում մենակ այդ մասում, նաև պայմանագրայինների, զուտ հերթապահության ընդգրկվող պայմանագրայինները միանշանակ հաջորդ ամիս արդեն ստանալու են մինչև 20-30 հազար դրամ ավել աշխատավարձ՝ ամեն ամիս, միանշանակ: Առանձնահատուկ հատուկ պայմաններ, ունենք այս ձևի բան, որով շկալա է վճարվում է, այնտեղ կան պայմաններ 1/1, 1,2, 1/1 դա առաջին դիրքն է,1/2 ավելի խորության: Այդ 1/1 բաժանվել է ըստ կատեգորիաների, հիմքում դրվել է որպեսզի հերթապահության ընդգրկված պայմանագրայինների աշխատավարձը ավելանա և իրոք ավելացել է: Մինչև ունենք աշխատավարձի աճ մարտական հերթապահության ընդգրկվող մինչև 50-ից 60-հազար և զուտ Ես եմ-ը հաշվի առնելով հարցի սրությունը, հաշվի առնելով, որ ժամկետային զինվորական ծառայությունը գնալով կրճատվում է, նվազում է ռեսուրսները մինիմալ շեմը վերցվել է այդ հինգ միլիոնը, որպեսզի խթանվի, որպեսզի մենք վաղը մյուս օրը խնդիրներ չունենանք մարտական հերթապահության հետ: Բացի դրանից էլ ամեն ամիս վարձատրվում է 35 հազար դրամով, արձակուրդ տրամադրելուց, բնակության վայր մեկնելուց և բնակության և բնակության վայրից հետ զորամաս վերադառնալու համար: 1 պլյուս 1 պլյուս 2 սխեման հետևյալն է մեկ շաբաթ իրենց տանը, մեկ շաբաթ զորամասում պատրաստություն և երկու շաբաթ մարտական հերթապահությունում: Այդ, որ սխեման նշեցի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, Վահրամ Բալայան:
Վահրամ Բալայան – Պարոն նախարար, մի պահ Հայաստանի Հանրապետությունում քննարկվում էր զինվորականությանը սպաներին հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների ապահովմանը: Այսինքն, անցումը այդ գործընթացին, արդյո՞ք այդ հարցը քննարկվում է թե, պարզապես մնացել է:
Լևոն Մնացականյան – Չորս օր առաջ եմ այդ հարցով զինված ուժերի իրավաբանի հետ խստացել, քննարկման փուլում է, բայց, ցավոք սրտի, այդ քննարկման տեմպը, արագությունը, որ կգան վերջնական որոշման, իհարկե գոհացուցիչ չէ, դեռևս չեմ կարող ասել ոչ մի բան, կարող ենք նախնական մոտեցումները ասենք, որ նախատեսվում է տարվա կտրվածքով այդ հիփոթեքային վարկից օգտվելու 500 սպայի, որն նախկինում եղել է սահմանած, 500-ից ավելին լինելու է պաշտպանության բանակի համար, բայց մենք մեր առաջարկները տվել ենք, մոտեցումները տվել ենք, չնայած ներդրվելու է այդ հիփոթեքային վարկը ՊԲ-ի մասով առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի և հիփոթեքային վարկավորումը մենք մտցնենք միայն Ստեփանակերտում, շրջաններին դրանք չի վերաբերվի, որովհետև կան տարբեր մտավախություններ, եթե շրջաններում էլ այդ հիփոթեքային վարկերը մտցնելու լինեն, չենք կարծում, որ դա այնտեղ կաշխատի, չենք կարծում, որ դրանից կօգտվեն ու լայն արձագանք կստանա: Մենք առաջարկել ենք շրջաններում թողնել նախկին կարգը, ինչպես կապիտալ շինարարությունը, մենք դրանով կատարենք, իսկ Ստեփանակերտում հիփոթեքային կարգով և բոլոր շինարարությունը մենք տեղափոխենք արդեն Հադրութ, Մարտունի, Ասկերան,Մարտակերտ: Վերջին երկու շենքը, որ պիտի հանձնվի դրանից հետո մենք Ստեփանակերտում բնակարանաշինության ծրագրով մենք շենք չենք կառուցելու, հաջորդ տարի նախատեսված է Մարտակերտում՝ երկու հատ 28 բնակարանոց, որի ավարտից հետո արդեն նորից էլի, երևի կամ Մարտունի, Հադրութ արդեն կուսումնասիրենք, որտեղ կա անհրաժեշտությունը: Բայց մենք էլ ենք այդ մտահոգությունը բարձրացրել խնդրել ենք, որպեսզի արագացնեն, քանի որ հիմա դադարեցված է բնակհերթը վերցնելու ահագին հարցեր կան, որ չեղյալ է համարվել այս օրենքը Հայաստանում, որ ընդունվել է մնացած օրենքները դադարեցվել է: Բնակհերթի էլ չենք կարողանում վերցնել, ուստի բողոքի պատճառ է հանդիսանում մարդկանց կողմից: Բայց այստեղ մի բան էլ ասեմ, գոնե Արցախում կա օրենք՝ հիփոթեքային վարկավորումից օգտվում են և մարտական հերթապահության և այլ պայմանագրային մեր զինծառայողները և ունենք 42 հոգի, որ արդեն Արցախի Հանրապետության օրենքով օգտվել են հիփոթեքով: Վերլուծական արդյունքը, իհարկե լավ չէ, դա արվել է, որպեսզի խթանվի մարտական հերթապահությունը, ավելի շատ օգտվում են հերթապահության չընդգրկվող պայմանագրային զինծառայողները, քան թե հերթապահության ընդգրկվող զինծառայողները: Ասեմ, իրազեկվածությունը ցածր է, ցածր չի, բայց չգիտեմ պատկերը այդպիսինն է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար հարցերը ավարտվեցին դուք կարող եք նստել: Մենք հարցի քննարկման ընթացակարգով այժմ պետք է լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որի համար ես հրավիրում եմ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանին, խնդրեմ:
Ժաննա Գալստյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ: Պաշտպանության նախարարը ինչպես և հանձնաժողովի նիստում հիմա էլ մանրակրկիտ ներկայացրեց օրինագծի և խնդիրը, և իմաստը, և դրույթները: Պիտի ասեմ, որ հանձնաժողովում մի քիչ ավելի մանրակրկիտ ենք քննել՝ կետ առ կետ, հոդված առ հոդված: Օրինագծում նախատեսվել էր և մեր փորձագիտական ծառայության առաջարկությունները, և մեր պատգամավորների նախկին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հանվել են և հետաձգվել են: Ճիշտն ասած, բացի իմ օրենսդրական նախաձեռնությունից՝ հույս ունեմ, որ մինչև երկրորդ ընթերցումը այդ հարցն էլ կստանա ինչ-որ լուծում: Ուստի, հանձնաժողովը առաջարկում է ձեր քննարկմանը դրական եզրակացությամբ նախագիծը առաջին ընթերցմամբ ու ակնկալում ենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետում ձեզանից կստանանք առաջարկություններ, ինչը կխթանի մեր հետագա աշխատանքները օրինագծի վրա: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն տիկին Գալստյան: Հարցերի համար, խնդրում եմ գրանցվել: Հարցե՞ր տիկին Գալստյանին, չկա: Շնորհակալություն տիկին Գալստյան: Մենք հարցի քննարկումը կարող ենք շարունակել ելույթներով, մտքերի փոխանակությամբ, եթե կա այդպիսի ցանկություն, խնդրում եմ գրանցվել, ելույթնե՞րի համար, չկա ցանկություն: Մենք՝ հարցի քննարկումը հիմնական մասով սպառեցինք և մենք ունենք միայն եզրափակիչ ելույթների հնարավորությունը, պարոն նախարար եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք, եթե ինչ-որ բաներ մնացել են: Չկան: Եթե մտքերի փոխանակություն չի եղել նոր հարցեր չեն առաջադրվել, տիկին Գալստյան, չկա եզրափակիչ ելույթի ցանկություն: Քանի որ հարցը ներկայացվում է առաջին ընթերցմամբ ընդունելու համար, ես կարծում եմ, որ մենք ժամանակ ունենալու ենք այս օրինագիծը նորից քննարկելու և այս օրինագծի հետ կապված մեր մտահոգությունները և առաջարկությունները ներկայացնելու ու նաև համաձայնության եզրեր գտնելու համար: Ինձ մնում է քվեարկության ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծը Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Արցախի Հանրապետության օրենքը առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29 , դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Միաձայն որոշումն ընդունված է, օրենքի նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ և ինչպես կանոնակարգով նախատեսված է: Ես առաջարկում եմ պատգամավորներին չհետաձգել, եթե կան հարցեր կամ դիտողություններ, ապա այն ընդունված ձևով ներկայացնել աշխատակազմ: Շնորհակալություն, մենք այս հարցի քննարկումը ավարտեցինք: Հաջորդ մեր օրակարգային հարցը վերաբերվում է Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին և հաջորդը նույնպես այս ոլորտից է՝ Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին-ը հիմա ներկայացնենք և այն ներկայացնում է արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը:
Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նշված օրենքը, որը ընդունվել է 2015թ. ապրիլի 20-ին առաջարկում է 3-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետում 11 հոդվածում ԼՂՀ բառակապակցությունը փոխարինել Արցախի Հանրապետության արդարադատության բառերով: Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը քննարկվել է համապատասխան պետա-իրավական հանձնաժողովի նիստում, եղել է առաջարկ, այդ առաջարկը ընդունվել է, կազմվել է ամփոփաթերթ, ներկայացվել: Խոսքը վերաբերվում է սահմանված կարգի տեքստը ավելի է հստակեցվել և առաջարկվում է հետևյալ կերպ: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանված կարգով տեղեկություններ է հրապարկվում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին: Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության դիմումներն և դիմումին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և Կառավարության սահմանված դեպքերում՝ թղթային կրիչի վրա: 16-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է գործակալության նախնական ուսումնասիրության համար փաստաթղթերը կաբինետ ներկայացնել տեղեկատվական համակարգի միջոցով, մինչդեռ թղթային կրիչի վրա փաստաթղթերը ներկայացնելու որոշակի դեպքերի սահմանումը, ինչպես նաև տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի նախնական ուսումնասիրման համար ընթացակարգ նախատեսելու կսահմանափակի դիմումատուի իր նախընտրած ձևով գործակալություն փաստաթղթեր, թե պետական գրանցման համար, և թե նախնական ուսումնասիրության համար ներկայացնելու ընտրության հնարավորություն: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործակալության սպասարկման գրասենյակը իր գործառույթները իրականացնում է դիմումատուների պետական գրանցման գործընթացի հետ կապված անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հետ կապված, ինչպես նաև ելնելով Արցախի Հանրապետության Ե ռեգիստր կետ ամ էլեկտրոնային համակարգի առանձնահատկություններից նախագծով նախատեսվել են օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 16-րդ հոդվածի 2-րդ մասում համապատասխան փոփոխություններ: Պետական գրանցման հաշվառման գործընթացը ու քաղաքացիների սպասարկման բարձր որակը, ինչպես նաև քաղաքացիների գործակալություն դիմելով՝ իրենց համար խնդրել էին ձրի ձևի ապահովելու նպատակով: Անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայել մասնավոր խմբերի, տեղեկությունների տրամադրման ձևի, որը գործող օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն իրականացնում է միայն ինքնաշխատ համակարգի միջոցով: Նախագծով նախատեսվում է գրանցամատյանում պահվող տեղեկությունների տրամադրումը, առանց տրամադրման որևէ ձևի սահմանափակման, այդ նշված էլեկտրոնային համակարգի հնարավորություններից ելնելով, ինչպես նաև այլ էլեկտրոնային փաստաթղթերի թղթային կրիչի եղանակով, հիմնականում վերաբերվում է այդ դրույթներին՝ օրենքում փոփոխություններում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար հարցերի համար խնդրում եմ գրանցվել, եթե կան հարցեր: Չկա՞ն հարցեր, շնորհակալություն պարոն նախարար, կարող եք նստել: Հաջորդն էլ ներկայացնե՞նք, հաջորդը Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է, միանգամից դա էլ ներկայացրեք, խնդրեմ:
Արարատ Դանիելյան – Երկրորդ օրինագիծը՝ Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն է վերաբերվում: Առաջինը՝ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետ Բ,Ե,Զ,Թ ենթակետերը ներկայումս սահմանում են պետական ռեգիստրում գրանցված ենթակա կամ դրանցից առանձնացված ստորաբաժանումների գրանցման վկայականի փոխարեն նորը տալու համար և այդ կետերը հիմնականում կարգավորում են այդ հարցերը: Այսինքն` այն վկայականները, որոնք կան դրանց փոխարեն նորը տալը, իսկ հիմա սախ կատարվում է էլեկտրոնային եղանակով և այդ կետերը առաջարկում է Պետական տուրքի մասին օրենքից հանել և նաև առաջարկում է 20-րդ հոդվածում կատարել լրացում: 26-րդ հոդվածը սահմանում է բազային տուրք, ֆիրմային անվանումները կրելու ժամանակ սուբյեկտը գրանցելու ինչքան տուրք պետք է տալ և առաջարկում է 26/1 հոդվածը՝ պետական ռեգիստրի կողմից առևտրային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին առանձին որոշման տրամադրման համար բազային տուրքը տասնապատիկի չափով: Սա պարզաբանում է հետևյալ կերպ. Երբ սուբյեկտը դիմում է գրանցման համար և էլեկտրոնային համակարգով որևիցե մի տվյալ համընկնում է, ապա այդ տվյալ փաստաթղթերը չեն գրանցվում: Դրա համար պետք է լինի հատուկ թղթային համաձայնություն, պահանջ, այդ դեպքում էլեկտրոնային մերժումը, եթե չի բավարարում դիմող անձին, ապա ինքը հետագայում, եթե խնդիր է առաջանում դիմելու դատարան, ապա այդ դեպքում ինքը պահանջում է մերժման մասին գրավոր որոշում: Այդ դեպքում գործակալությունը այդ գրավոր տեսքով փաստաթղթեր է պատրաստում և ներկայացնում այդ սուբյեկտը: Այ դրա համար էլ նախատեսվում է այդ բազային տուրքը: Երկրորդ փոփոխությունը 20-րդ հոդվածում՝ լրացումը, իրավաբանական անձանց պետական միասնական, պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրության բազային տուրքի եռապատիկի չափով: Սրանք են հիմնական փոփոխությունները, որոնք առաջարկվում է կատարել Պետական տուրքի մասին օրենքում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, երկրորդ նախագծի հետ կապված հարցեր կա՞ն, եթե հարցեր կան գրանցենք: Չկան: Շնորհակալություն պարոն նախարար: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան – Ողջույն բոլորին: Հիմնական զեկուցողը՝ արդարադատության նախարարը ներկայացրեց երկու օրենքների նախագծերը, որոնք նաև փոխկապակցված են իրար հետ, կարծում եմ, մանրամասն օրենքի նախագծերը ներկայացրեցին: Պետա-իրավական հանձնաժողովը նույնպես հանձնաժողովի նիստում քննարկել է, անդրադարձել է, որ պատշաճ հարցերի կարգավորումներին և տվել է իր դրական եզրակացությունը: Հիմա էլ առաջարկում եմ օրենքների նախագծերը ընդունել, որպես օրենքներ, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք, պարոն Հովիկ Ջիվանյանին՝ գլխադասային հանձնաժողովի նախագահին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան կարող եք նստել, եթե ցանկություն կա ելույթ ունենալ, մտքերի փոխանակությամբ, խնդրեմ գրանցենք: Մտքերի փոխանակության ցանկություն չկա: Մենք կարող ենք ամփոփել այս երկու օրինագծերի քննարկումները: Հանձնաժողովում մենք, իհարկե բոլոր հնարավոր մտահոգությունների մասին և նախարարից և գլխադասային հանձնաժողովի նախագահից տեղեկացել ենք կարծում եմ, այդքանով սպառվել է նաև մեր մտահոգությունները: Ես առաջարկում եմ հիմա քվեարկություն իրականացնենք ներկայացված օրենքի նախագծերի մասով: Քվեարկության է ներկայացվում Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:
Երկրորդ օրինագիծը Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումներն ընդունված են, շնորհակալություն: Անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնություններին այն վերաբերվում է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքի նախագծին և դրան կից ներկայացված նախագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնությունը այստեղ պատգամավոր Արպատ Ավանեսյանին է, խնդրեմ պարոն Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան - Հարգելի գործընկերներ, ներկաներ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի վերաբերյալ ես՝ փորձեմ որոշակի դրույթներ ներկայացնել: Առաջինը. օրենքի կարգավորման առարկան: Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները՝ սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները իրականացման կարգը աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառում: Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Արցախի Հանրապետության Կառավարության լիազորությունները. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Արցախի Հանրապետության Կառավարության իրավասություններն են՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման համակարգումը: Երկրորդն. աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը: Երրորդը աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների թափոնների ժամանակակից հավաքման, տեսակավորման, պահպանման,տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման մեխանիզմների ներդրումը: Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են՝ մասնակցությունը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը: Երկրորդը՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմակերպում: Աղբահանությանը ծառայությունների բարելավման ծրագրերի մշակումը և համակարգումը: Չորրորդը՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը: Հինգերորդը՝ չհսկվող և չարտոնագրված աղբահանության վերացումը լիկվիդացման աշխատանքների համակարգումը: Վեցերորդը՝ կոշտ կենցաղային թափոնների գործածության և ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը: Աղբահանության վճար վճարողների շրջանակը: Աղբահանության վճար վճարում են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ իրավունքով այդ գույքը տիրապետող այլ ֆիզիկական անձինք, ներառյալ` անհատ ձեռնարկատեր և արտոնագրային վճար վճարողը, իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում վարձակալը անհայտ օգտագործողը: Երկրորդը՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշած աղբը տեղադրում են սեփական միջոցներով: Երրորդը, համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի առանձին կատեգորիայի անձանց համար, սակայն արգելվում է, որպեսզի սահմանել անհատական որևէ անձի նկատառմամբ: Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորումը: Համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականցվում են ֆինանսավորվում են առանձին ծախսային ծրագրով կամ արտաբյուջետային հաշվից: Աղբահանության վճարի դրույքաչափը: Բնակելի նպատակային նշանակության շենքերում կամ շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է 1. Հաշվառված անձանած քանակի համայնքում հաշվառված անձնագրային բնակվող յուրաքանչյուր բնակչի համար, ամսական 50-ից 400 ՀՀ դրամ կամ՝ երկրորդը., ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետր մակերեսի համար 5-ից մինչև 25 ՀՀ դրամ: Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում կամ շինություններում, այդ թվում հասարակական և արտադրական շենքերում և շինություններում աղբահանության վճարը սահմանում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով: Առևտրի, այդ թվում շուկաների հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություն իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար 50-ից մինչև 100 դրամ: 2. Հյուրանոցները և հյուրանոցային տնտեսությունների ծառայություններ, ինչպես նաև այլ հասարակական կազմակերպություններ..մեկ քառակուսի մետր մակերեսի համար 20-ից մինչև 50 դրամ: 3. Արտադրական արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար 5-ից մինչև 15 դրամ: Կրթական, մշակութային, առողջապահական,սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ շինությունների մասով մեկ քառակուսի մետրի համար 3-ից մինչև 15 դրամ: Շինությունները, որտեղ իրականացնում են մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով: Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարների դրույքաչափը սահմանում է յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում է յուրաքանչյուր համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով սույն հոդվածի 1-ից 3-ի մասերով սահմանված չափի դրույքաչափերի սահմաններում: Աղբահանության վճարման կարգը. յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վճարը պետք է վճարվի կանխիկ ձևով մինչև տվյալ ամսվա 15-ը: Աղբահանության վճար վճարողներին հաշվառողները աղբահանության վճարը հաշվարկողները և աղբահանության վճարի գանձումը: Աղբահանության վճար վճարողների հաշվառումը աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը, գումարի փոխանցումը իրականացնում է համայնքի ղեկավարը: Աղբահանության վճար վճարողները հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև գանձումը, մուտքագրումը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել օպերատորում կամ այլ կազմակերպությանը: Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը օպերատորի կամ այլ կազմակերպության կողմից իրականացնելու կողմից օպերատորը կամ տվյալ կազմակերպությունը համայնքի ղեկավարին ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում իր կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների վերաբերյալ: Աղբահանության վճար վճարողների կարգը սահմանում է համայնքի ավագանին: Այս փաթեթի մեջ ներառված են նաև ևս 4 օրենքներ, որոնց անհրաժեշտությունը առաջացել է այն բանի պատճառով, որ այս առաջին օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կա, որ այդ նշված օրենքներում, որոնք են Թափոնների մասին, Տեղական ինքնակառավարման մասին, Տեղական տուրքերի և վճարների մասին, Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին այս օրենքներում կատարվի լրացուցիչ փոփոխություններ: Եվ այդ փոփոխությունները կատարված են ու ներկայացված է:
Օրենքի նախագիծը փորձաքննության է տրվել մեր Ազգային ժողովի փորձաքննության հանձնաժողովի կողմից և կա փորձաքննության այդ կարծիքը փաթեթի վերաբերյալ: Եզրակացությունը այսպիսին է: Փաթեթը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և լրացուցիչ առաջարկություններ չկան, բացի դրանից այս փաթեթը նաև ներկայացվել է Կառավարությանը և Կառավարության կողմից տրվել է եզրակացություն և առաջարկություններ հանձնաժողովում քննարկման արդյունքում մենք պայմանավորվել ենք, որպեսզի եթե, մեր այս օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները իրենք պնդում են մենք երկրորդ ընթերցման ժամանակ դա հաշվի կառնենք և կարող ենք այդ փոփոխությունները կատարել, բայց նախնական պայմանավորվածությունը այն է, որ մենք համարում ենք այն ինչ-որ ներկայացվել է բավարարում է այդ օրենքի պահանջներին և լրացուցիչ քայլեր կատարել պետք չէ: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ավանեսյան հարցերի համար խնդրում եմ գրանցվել, հարցե՞ր պարոն Ավանեսյանին, որպես նախագծի հեղինակ, հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ավանեսյան կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու համար ես արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի անդամ պատգամավոր Արթուր Թովմասյանին, խնդրեմ պարոն Թովմասյան: Մենք հնարավորություն կունենանք նաև լսել հարակից զեկուցում կառավարության մասով, խնդրեմ պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան – (չի լսվում ) Խորհրդարանի պատգամավոր ընտրվեց իր գրքում գրել է, որ առաջին նիստի ժամանակ ես զարմացա՝ նայելով խորհրդարանի դահլիճում նստած պատգամավորներին, թե ինքը ոնց է հայտնվել այդտեղ, բայց մի երեք նիստից հետո նա նորից զարմացավ, որ սրանք բա ո՞նց են հայտնվել խորհրդարանում: Հայրենիք խմբակցության պատգամավորների անունից շնորհավորելով նորընտիր պատգամավորներին նրանց ցանկանում ենք հաջողություններ և անձնական կյանքում և օրինաստեղծ գործունեության մեջ: Հիմա, Աղբահանության և սանիտարական մաքրման օրենքի նախագծի մասով: Շատ լավ է, որ պատգամավորը օրինաստեղծ գործունեությամբ է նաև զբաղվում: Պատգամավոր Արպատ Ավանեսյանը ահռելի մեծ աշխատանք է կատարել: Օրենքը անթերի է գրված, բայց մեր հանձնաժողովի նիստի ժամանակ ես խորհուրդ եմ տվել, որ շրջանառությունից հանել այդ օրենքի նախագիծը, ինչի՞ համար, որովհետև մենք տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը ընդունելուց հետո, այդ գործը կատարված է, նոր դրանք կքննարկենք: Իհարկե, աղբահանությունը Արցախում կատարվել է առանց այս օրենքը ունենալով: Ասեմ, որ եվրոպական ստանդարտի օրենքի նախագիծ է: Կան հարցեր, որոնք միաժամանակ կողմ քվեարկելով ես, որպես պատգամավոր առաջին ընթերցմամբ, որն ինձ համար անհասկանալի է Արցախում պետականորեն դա պետք է կատարվի, թե մասնավորը պետք է կատարվի, որ ես չգիտեմ, ո՞րն է ճիշտ, այս հարցերը ինձ տանջում են, ահռելի մեծ գումարներ են պետք այս օրենքը ամբողջությամբ աշխատացնելու համար: Ես նորից եմ ասում, որ մենք ավանդապահ ազգ ենք, երբ, որ մտնում ենք մի գյուղ և այդ գյուղը մաքուր է հասկանում ես, որ ճիշտ են ընտրել այդ գյուղի գյուղապետին և ավագանուն: Այս օրենքի նախագիծը, ավելի շատ աշխատելու է Ստեփանակերտ քաղաքում և ինչ-որ չափով շրջկենտրոններում: Ես նորից եմ ասում անհնարին է այս օրենքը աշխատացնել ամբողջ հանրապետությունում: Տույժ տուգանքների մասով ես ասեմ, որ օրենքի նախագծի հեղինակի հետ համաձայն չեմ, պետք է գոնե երկու, երեք անգամ տույժ, տուգանքները նվազեցնել, որովհետև մենք խորհրդարաններս մի մեծ առաքելություն ունենք, որ ընդունենք այնպիսի օրենքներ, որոնք մեր ժողովրդի համար լինեն ավելի մատչելի և մեր ժողովրդի բարեկեցությանը ավել լավ ծառայեն: Այս առումով այն բոլոր հոդվածները, որոնք գրված են անթերի են: Ես երազում եմ տեսնել այն Արցախը, որ այս օրենքի նախագիծը 100%-ով կաշխատի: Միաժամանակ մեր հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու համար և ակնկալում ենք ձեր աջակցությունը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան հարցեր ունե՞նք, պարոն Թովմասյանին: Չկան հարցեր: Շնորհակալություն պարոն Թովմասյան: Ինչպես առաջ նշեց հեղինակը, ինչպես ենթադրում է կանոնակարգը նախագիծը ուղարկվել է Կառավարություն և ունենք նաև Կառավարության կողմից ունենք եզրակացություն և Հանրապետության Նախագահի կողմից Ազգային ժողովում քննարկվելու ժամանակ նշանակվել է ներկայացուցիչ, այժմ ես պիտի խնդրեմ պարոն Արայիկ Լազարյանին՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին հանդես գա հարակից զեկուցմամբ կապված այս օրենքի նախագծի հետ: Խնդրեմ, պարոն Լազարյան:
Արայիկ Լազարյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ինչպես նշեց պարոն Թովմասյանը, պարոն Ավանեսյանը մանրամասն ներկայացրել է օրենքի նախագիծը, ընդունման հիմնավորումները: Ընդհանուր առմամբ, առարկություններ չկան օրենքի նախագծի հետ կապված, ուղղակի մեկ նկատառում կա, որը դրվել է նաև Կառավարության առաջարկությունների հիմքում՝ դա հետևյալն է, որ նպատակահարմար է, գործադիրը այդպես առաջարկում է, որ ներկայացված օրենքը և հարակից նախագծերը քննարկվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում նախատեսվող բարեփոխումների համատեքստում, որովհետև օրենքի նախագիծը ինչպես անթերի գրված լինի այն գործադրի կարծիքով գործելու է միայն Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում, ինչպես հիմա, որ կա, քանի որ ինչպես տեղական ինքնակառավարման օրենքով, այնպես էլ այս նախագծով, աղբահանությունը և սանիտարական մաքրումը դա համայնքների պարտականությունն է և համայնքների պատասխանատվությունն է: Կարծում ենք, որ այն ավելի կայուն կգործի առաջիկայում նախատեսվող բարեփոխումների համատեքստում, որովհետև համայնքային ռեսուրսները այդ դեպքում կարծում ենք էլ ավելի են ուժեղանալու, ավելի են շատանալու, իսկ եթե այս ընդհանուր առաջարկը հավանության չարժանանա, ապա առաջարկում ենք գոնե օրենքում նախատեսել անցումային դրույթ, որը նաև այստեղ գրավոր ներկայացվել է, որ գյուղական համայնքների մասով մի քիչ տարաժամկետվի, ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվի, թեկուզ մինչև 2020թ.: Նախագծում ժամկետ նշված չէ, բայց կարծում ենք, որ գյուղական համայնքների մասով կարելի է անցումային դրույթ սահմանել: Հիմնական նախագծի հետ կապված կան մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում խմբագրական բնույթի են և մի առաջարկը վերաբերվում է սահմանված վճարը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժի դրույքաչափին, որը առաջարկվում է միջին կշռված տարեկան դրույքաչափը պահպանել՝ տույժի հաշվարկման՝ 27,3%, սակայն յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվող տույժը երկու անգամ նվազեցնել 0,15–ի փոխարեն սահմանել 00,75%, բայց հաշվարկել 180 օր, ինչպես նախագծում է, այլ մի տարի: Այսպես` են նաև ներկայումս հարկային և պարտադիր այլ վճարների համար ուշացնելու համար տույժերի դրույքաչափերը: Այս տրամաբանությամբ են գործում, այսքանը առաջարկների մասով: Շնորհակալություն,
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն Լազարյան, եթե հարցեր ունեք պարոն Լազարյանին գրանցվեք: Արթուր Թովմասյան, ուրիշ հարցե՞ր կան: Չկան: Արթուր Թովմասյան, խնդրեմ:
Արթուր Թովմասյան – Եթե անցումային դրույթներ գրենք, ապա մինչև 2050թ. պիտի գրենք, որովհետև ես համոզված եմ, որ մինչև 2020թ. էլի չի ստացվելու, դրա համար անիմաստ է այդ անցումային դրույթների մասը: Շնորհակալություն:
Արայիկ Լազարյան – Դա առաջարկ է, որը կարող է Կառավարությունը ընդունել, չընդունել:
Աշոտ Ղուլյան - Եթե 2049թ. հասցնենք այդ դեպքում ի՞նչ անենք: Շատ լավ: Շնորհակալություն, պարոն Լազարյան: Կարծում եմ, ընդհանուր կառուցակարգը պարզ է՝ աշխատելու կառուցակարգը պարզ է, շնորհակալություն կարող եք նստել, հարցեր չեն եղել: Եթե կա արտահայտվելու այս հարցով, տեսակետ ներկայացնելու ցանկություն, խնդրում եմ գրանցվել նաև մտքերի փոխանակության համար: Չկան: Մենք ամփոփում ենք այս հարցի քննարկումը, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ընդունենք Կառավարության կողմից ներկայացված առաջարկը, լրացուցիչ քննարկման համար, իսկ դա մենք կարող ենք անել հանձնաժողովային քննարկման ընթացքում: Մենք այնտեղ կարող ենք անդրադառնալ և այդ ժամկետին, և այդ միջոցառումների հետաձգմանը, և այդ տույժ-տուգանքների չափերին, բայց որպեսզի մենք այդ աշխատանքը կատարենք, երևի ճիշտ կլինի, որ մենք առաջին ընթերցմամբ օրենքը ընդունենք, որից հետո պարզ կլինի: Եթե մեր այս տեսակետները չկարողանանք համաձայնեցնել կարծում եմ, օրենքի նախագծի հեղինակը ինքը իրավասու է որոշելու թե ինչպես անել կամ պնդել, որպեսզի դա անցնի, կամ էլ ինչպես պարոն Թովմասյանն էր ասում մենք կմտածենք ինչպես լրամշակել նախագիծը: Եթե այս առաջարկը ընդունելի է քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկաներ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին, Թափոնների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական տուրքերի և վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքներն 1-ին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է և ես առաջարկում եմ, որ հանձնաժողովը և նախագծի հեղինակը իրենք էլ հետամուտ լինեն, որպեսզի մենք այս սահմանված ժամկետներում կարողանանք այդ առաջարկությունները ստանալ և շարունակենք քննարկումները: Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունն է ներկայացվում այժմ քննարկման և օրակարգով ինչպես նախատեսված է Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է և դրան կից նախագծերի փաթեթով: Կառավարության կողմից այն Ազգային Ժողովին է լիազորված ներկայացնելու էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, պարոն Տիգրան Թորոսյանը, խնդրեմ պարոն Թորոսյան:
Տիգրան Թորոսյան – Հարգարժան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ ձեր քննարկմանն ենք ներկայացնում Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հաստատագրված վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին: Արտոնագրային վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը սահմանված է մարդատար տաքսի ավտոմոբիլներով միջպետական փոխադրումների կազմակերպման: Արցախի Հանրապետության տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությամբ կարող են զբաղվել միայն տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա, որը տրամադրում է մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար: Ներկայումս հանրապետության տարածքում՝ դեպի այլ պետություններ իրականացնող թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները իրականացվում են առանց համապատասխան իրավական կարգավորման: Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Արցախի Հանրապետության օրենքի պահանջները պետական և մեր հանրապետական նշանակության տաքսոմոտորային, ուղևորափոխադրումներ իրականցվող տրանսպորտային միջոցների համար սահմանվում է միևնույն պահանջները: Այդ թվում ուղևորասրահում տեղադրված և ստուգաչափված տաքսոմետր առկայության պահանջը: Միջպետական, թեթև մարդատար ավտոմոբիլներով, ուղևորափոխադրումները իրականացվում են հաստատուն նախապես կողմերի միջև պայմանավորված փոխադրավարձով, ինչի պարագայում սակարկիչի առկայությունը դառնում է անարդյունավետ: Փոխադրումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև տաքսոմոտորային փոխադրումները իրականացման սուբյեկտ հանդիսացող անձանց միջև գործող անհավասար պայմանների վերացմամբ: Ինչպես նաև համապատասխան գործունեության կատարմանը համարժեք համապատասխան հարկային պարտավորությունների գործածմամբ: Խնդրի առարկա օրենքի փաթեթեի ընդունմամբ առաջարկվում է տրանսպորտի ոլորտը կարգավորող իրավական ակտերում մտցնել մեկ նոր հասկացողություն՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով միջպետական փոխադրում: Կարգավորման նպատակն է առանձնացնել վերոնշյալ գործունեությունը ավանդական տաքսոմոտորային փոխադրումներից, հաշվի առնելով այն հանգամանքը, որը միջպետական փոխադրումների ամբողջական միջոցառումներն ունեն յուրահատուկ և կարգավորման տեսանկյունից առանձնացված համալիր: Վերոնշյալ հասկացողության ներդրման հետ մեկտեղ տաքսոմոտորային փոխադրումներ իրականացվող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներում անհրաժեշտ է նախատեսել բացառություն միայն միջպետական փոխադրումների կազմակերպման պարագայում: Կարգավորման վերջին քայլը վերաբերվում է հարկային պարտավորություններին: Համաձայն ներկայացված փոփոխությունների հաստատագրված վճարներում կնախատեսվի համապատասխան ելակետային տվյալներ և պետական տուրք, որոնց չափը ավելի կլինի արդեն իսկ գործող ընդհանուր ելակետային տվյալներից: Նախագծերի փաթեթի ընդունմամբ, ինչպես տաքսոմոտորային, այնպես էլ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացնող սուբյեկտները կգործեն հավասար մրցակցային պայմաններում, որն իր հերթին կբերի բնակչության մատուցվող ծառայությունների բարձրացման որակին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Թորոսյան: Խնդրում եմ, եթե հարցեր ունե՞ք, հարցերի համար գրանցվեք: Հայկ Խանումյան, Դավիթ Իշխանյան և ես: Ուրի՞շ: Երեք հոգի են գրանցվել, ուրեմն պատգամավոր Հայկ Խանումյան, խնդրեմ:
Հայկ Խանումյան – Պարոն Թորոսյան նախնական հաշվարկ ունե՞ք, միջպետական տաքսի փոխադրումներով զբաղվողների վերաբերյալ:
Տիգրան Թորոսյան – Մինչև ներկա պահը գործող լիցենզավորման ենթական տաքսոմոտորային փոխադրումներ ծառայություն կատարող ֆիզիկական և անհատ ձեռնարկատերի հաշվարկով՝ օրվա կտրվածքով կարող եմ ասել մեկ անհատի համար ընդհանուր ծախսը 308 դրամ է, իսկ այս նոր գործող օրենքը, եթե ընդունենք արդեն միջպետականի ծախսը մեկ օրվա կտրվածքով մոտավորապես 440 դրամ է:
Աշոտ Ղուլյան - Պարոն Թորոսյանը հարցը դա չէր, չէ՞, պարոն Խանումյան, խնդրեմ նորից կրկնեք հարցը:
Հայկ Խանումյան - Խոսքը վիճակագրությանն է, ինչքան մեքենա է միջպետական փոխադրում իրականացնում, ինչքան սուբյեկտ:
Տիգրան Թորոսյան – Մեր ոչ ստույգ տվյալներով մոտավորապես 150 մեքենայից անհատից ավել զբաղվում են այդ գործունեությամբ:
Աշոտ Ղուլյան - Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Մի առնչվող հարց էլ: Նախագծում չկա, սակայն ոլորտին է վերաբերվում: Աջ ղեկով տաքսիների կարգավորման հարցը, եթե այդ մեքենաներին թույլատրված է ընդհանրապես ուղևորափոխադրում իրականացնել ինչու՞ տաքսի ծառայություններն իրավունք չունեն իրականացնել:
Տիգրան Թորոսյան – Ես, նույնպես գտնում եմ, որ տաքսի ծառայություններ մատուցելը ծառայություն է, որը ուրիշի կյանքերի վտանգի հետ կապված է, այսինքն` դու չես վարում մեքենան և գտնում եմ, որ անհրաժեշտ է, որ միայն ձախակողմյան ղեկով մեքենաներ ընդգրկվեն: Անվտանգության հետ կապված է:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, պարզ է, բայց տեղավորվենք նախագծի մեջ: Դավիթ Իշխանյան:
Դավիթ Իշխանյան - Ես վստահ եմ, որ շատ շատերը օգտվում են տաքսի ծառայությունից՝ հատկապես Երևան-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Երևան հետևյալ ձևակերպումը հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներ, և սահմանված, ես ուզում եմ իմանալ, բնականաբար քննարկումներ տաքսու ծառայությունների և վարորդների հետ, հավանաբար, եղել են: Արդյո՞ք այս հաստատագրված վճարների մեջ հաշվարկված են վճարները, որ գանձվում է անուղղակիորեն Ստեփանակերտի և Երևանի ավտոկայաններում մեկ ուղևորի դիմաց ինչ-որ վճարների դիմաց:
Տիգրան Թորոսյան – Ես, Ստեփանակերտի հետ կապված վստահում եմ, որ այդպիսի անօրեն գործունեություն չի կատարվում, բայց Երևանում տեղի են ունենում այդպիսի բացասական երևույթներ:
Աշոտ Ղուլյան – Բավարարվա՞ծ եք, պարոն Իշխանյան: Դավիթ Իշխանյան:
Դավիթ Իշխանյան - Այսինքն, ես հասկացա, որ գործադիրը տեղեկացված է մեր այդ գործողություններից և ակնկալում եմ համապատասխան քայլեր ձեռնարկելու նաև միջպետական հարաբերություններում կազմակերպվածության:
Տիգրան Թորոսյան – Երևանի հետ կապվա՞ծ:
Դավիթ Իշխանյան - Բնականաբար:
Տիգրան Թորոսյան – Քայլեր ձեռնարկում ենք, ընթացքում տեսնենք ոնց է հարցը լուծվում:
Աշոտ Ղուլյան – Իմ հարցը, մոտավորապես պարոն Իշխանյանը սկիզբը այդպես նույն ձևով տվեց, բայց ուզում եմ, երևի կրկնելով մի քիչ էլ այդ հարցի վրա ուշադրություն դարձնել: Այդ տնտեսվարող սուբյեկտների հետ քննարկվել է հարցը: Մեր կարծիքով՝ նորմալ դրույքաչափեր են նախատեսված, բայց արդյո՞ք քննարկվում են այս կարգի թեմաները՝ տնտեսվարող սուբյեկտների հետ, եթե այո, ապա ինչ կարծիք ունեն նրանք:
Տիգրան Թորոսյան – Տնտեսվարող սուբյեկտների հիմնավորումները կայանում են նրանում, որ իրենք կատարում են միայն միջպետական ուղևորափոխադրումներ և կարիք չեն զգում պարտադիր պայման հանդիսացող սակաչափիչի տեղադրումը, որը հավելյալ ծախս է իրենց համար և այդ մեքենայի վրա տեղադրվող նշանը, որը փաստում է տաքսի ծառայություն մատուցելու փաստը: Քննարկումներ շատ են եղել ոչ միայն այս տարի, այլ տարիներով եղել են քննարկումներ ու դրանք նույնպես կողմ են, որպեսզի օրենք ընդունվի և օրենքի դաշտում հաստատվի և գործեն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, մենք նաև հարցերը ավարտեցինք: Շնորհակալություն, պարոն Թորոսյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար ես հրավիրում եմ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ պատգամավոր Արպատ Ավանեսյանին:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին այս օրենքների փաթեթը, շատ լուրջ քննարկվել է մեր հանձնաժողովի կողմից և այստեղ բարձրացված հարցերը ևս քննարկվել է, եթե հիշում եք, ովքեր որ եղել են, ուրեմն, ես ձեզ լսում եմ ու ակամայից հիշեցի երեկ չէ մյուս օրը մեր Հոկտեմբերյանի այդ գործառույթներով զբաղվող տաքսիստների ու իշխանությունների հանդիպումը: Ինչքան տեղին է, որ այսօր այստեղ այդ օրենքը ընդունում ենք և պետք է աշխատենք այս օրենքի շրջանակներում, որի համար էլ հանձնաժողովի քննարկման արդյունքներով մենք տվել ենք դրական եզրակացություն և ակնկալում ենք ձեր բարեհաճ վերաբերմունքը: Ունենք նաև մեր փորձագիտականի եզրակացությունը, որը ևս դրական է և կարծում եմ՝ իսկապես մենք դա կընդունենք որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք, պարոն Ավանեսյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Ավանեսյան, եթե կա ցանկություն արտահայտվելու այս թեմայով՝ մտքերի փոխանակություն բացելու, չկա այդպիսի ցանկություն, շնորհակալություն: Մենք ամփոփում ենք այս քննարկումները՝ այս նախագծի շուրջ և կարծում եմ, որ ներկայացված առաջարկությունը, իհարկե այս ոլորտում տարիներով կուտակված խնդիրների և մտահոգությունների լուծման ճանապարհ է ցույց տալիս, ինչքանով դա ճիշտ կլինի ժամանակը ցույց կտա, մենք ընթացքում էլ կարող ենք անդրադառնալ, բայց այս պահին կարծում եմ, որ դա հնարավորություն է, որպեսզի նման կարգի դժգոհություններ և նաև պետության կողմից ներկայացվող պահանջները կարողանանք համադրել: Կոնկրետ դրույքաչափերի մասով խոսեցինք, եթե դա քննարկվել և ընդունվել է, կարծում եմ դա էլ, երևի նորմալ ընթացակարգ է: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հաստատագրված վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Արտոնագրային վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 1: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Մենք, հիմա մի քանի րոպե անցել ենք մեր աշխատանքային գրաֆիկից՝ արդեն ընդմիջման ժամ է, ուզում եմ մինչև ընդմիջում գնալը նորից հիշեցնել, որ մենք հիմա էլ և հետո էլ աշխատելու ենք ուղիղ հեռարձակման ռեժիմով, որպեսզի բոլորդ էլ զգաք և խոսելու և նաև դահլիճում նստելու ժամանակ: Մենք հիմա հայտարարում ենք ընդմիջում՝ մինչև 13.00-ն Նախագահի և Կառավարության հետ հարցուպատասխանի ժամը, շնորհակալություն՝ ընդմիջում:
13.00
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, մենք այսօր մեկնարկել ենք Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ հերթական նստաշրջանի աշխատանքները և այսօր այդ նոր նստաշրջանի առաջին նիստն է, ինչպես Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով նախատեսված է՝ 109-րդ հոդվածով. Սեպտեմբեր, նոյեմբեր, փետրվար, ապրիլ և հունիս ամիսներին գումարվող հերթական նիստերում, իսկ մյուս ամիսներին գումարվող հերթական նիստերում պատգամավորների առնվազն 1/5-րդ կողմից հարցեր ունենալու դեպքում, Հանրապետության նախագահն և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերվի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին, հարցերը տրվում են Կանոնակարգի 53-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով ըստ հերթագրման հաջորդականության: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում՝ 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարցերի համար հատկացվում է 2-ական րոպե, հարցերին պատասխանելու համար հատկացվում է 3-ական րոպե, արձագանքելու համար հատկացվում է 1-ական րոպե: Ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօրվանից Ազգային ժողովի նիստերը, փորձնական ուղիղ եթերով ենք հեռարձակում, բայց Ազգային ժողովի Կանոնակարգօրենքի համաձայն և մեր աշխատակարգով՝ հարցուպատասխանը և պատգամավորական հայտարարությունները տեսագրվում են և հեռարձակվելու են առաջիկա կիրակի օրը: Սա, որպես, երևի սկիզբ, ուզում եմ պատգամավորական կազմի անունից ողջունել և Նախագահին, և Կառավարության անդամներին՝ այս նստաշրջանը մեր առաջին հանդիպումն է: Այժմ, ես պատգամավորներին հրավիրում եմ հերթագրվել՝ հարցերի համար, որից հետո անցնելու ենք պատասխանների, խնդրեմ:
Գագիկ Բաղունցը, Դավիթ Իշխանյան, Ռոմելա Դադայան, Արմեն Օհանյան, Արամ Գրիգորյան, Վարդգես Ուլուբաբյան, Ռիտա Մնացականյան, Լյուդմիլա Բարսեղյան, Հայկ Խանումյան, Էդուարդ Աղաբեկյան և Վիլեն Սաֆարյան, Վահրամ Բալայան: Ես հիմա նորից պիտի ընթերցեմ, որպեսզի սխալմունք չլինի, բայց երևում է լավ կուտակվել են հարցերը: Հարցերի համար գրանցվել են պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Դավիթ Իշխանյան, Ռոմելա Դադայան, Արմեն Օհանյան, Արամ Գրիգորյան, Վարդգես Ուլուբաբյան, Ռիտա Մնացականյան, Լյուդմիլա Բարսեղյան, Հայկ Խանումյան, Էդուարդ Աղաբեկյան, Վիլեն Սաֆարյան և Վահրամ Բալայանը: Ճի՞շտ է, ովքեր ցանկություն ունեն գրանցվել են: Շնորհակալություն: Այժմ հարցի համար հրավիրվում է Գագիկ Բաղունցը թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը: Հարցերը և պատասխանները, խնդրում եմ ամբիոնից:
Գագիկ Բաղունց – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարցս վերաբերվում է կրթության ոլորտին: Նախ, մի փաստ՝ 2018-2019 ուսումնական տարվա բուհ ընդունելիության ֆիզիկայի միասնական քննությանը մասնակցած ընդամենը 74 դիմորդներից դրական գնահատականի շեմը հաղթահարել են 36, գրեթե նույն վիճակն է մաթեմատիկայի պարագայում: Նման իրավիճակը հանրակրթության ոլորտում չի կարող բացասաբար չանդրադառնալ ուսման որակի վրա՝ բարձրագույն կրթության ոլորտում, ինչի վկայությունն է օրինակ «Սինոփսիս» ընկերության ձախողված ծրագիրը Արցախի պետհամալսարանում, «Այտի» ոլորտի Արցախում չկայացման հանգամանքը, չնայած արտաքին լուրջ և բազմակողմանի նյութական և ինտելեկտուալ ներդրումների և օգնության, որը ցուցաբերվում է «Թումո» արմատ լաբորատորիա սիներջի, ինստիգենտ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական համալսարանների կողմից: Անմիջապես հարցերս՝ առաջին. Կրթության նախարարության կողմից կա արդյո՞ք ընկալում, որ կրթության որակի ապահովմանը ուղղված գործող ծրագրերը մեծամասնությամբ անարդյունավետ են և կարիք ունեն լուրջ վերանայման: 2-րդ՝ ինչո՞ւ չեն ձեռնարկվում արդյունավետ քննարկումներ և աշխատանքներ կրթության համակարգի օպտիմալացման ուղղությամբ, երբ այդ ամենի ֆինանսավորումը նախատեսված է պետբյուջեով: 3-րդ Արցախում պետբյուջեի ֆինանսավորում մեկ աշակերտի հաշվարկով ԱՊՀ տարածքում ամենաբարձրերից է: Նախատեսվո՞ւմ է արդյոք այդ միջոցների էֆեկտիվ օգտագործման հաշվին բարելավել ուսուցիչների վարձատրումը և դպրոցների լաբորատորիաների հագեցումը ժամանակակից սարքավորումներով և նյութերով: 4-րդ՝ բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել մասնակցել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Սակայն այդ ուղղությամբ ծայրահեղ անհրաժեշտ աշխատանքները մնում են անբավարար: Ի՞նչ է պլանավորվում այս ուղղությամբ: Եվ 5-րդ սահմանամերձ դպրոցներում որակյալ մասնագետների բացակայությունը կարելի է մասնակի փոխհատուցել օնլայն դասախոսությունների կազմակերպմամբ: Մշակվո՞ւմ է արդյոք ծրագիր ուղղված դպրոցների համապատասխան տեխնիկապես հագեցմանը և որակյալ ինտերնետ կապի ապահովմանը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, խնդրեմ:
Նարինե Աղաբալյան – Մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության, մեծարգո նախագահ Ազգային ժողովի, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, նախ՝ ուզում եմ ողջունել բոլորիդ և ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերի համար, կփորձեմ հերթով պատասխանել: Այո, ֆիզիկայի բաժնում ընդունելիության վիճակը տխուր է և սա նոր երևույթ չէ: Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, բնագիտական գիտությունների վիճակի մասին Արցախի Հանրապետությունում, դա՝ բնորոշ է ոչ միայն Արցախի Հանրապետությանը, այլև այսօր Հայաստանում նույն վիճակն է և, իհարկե, սա հայեցակարգային նոր մոտեցում է պահանջում: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նախարարության կողմից: Պարոն Բաղունց, դուք գիտեք, որ ամռանը ներկայացրած միջազգային գիտաժողովի ժամանակ՝ մենք կազմակերպել էինք նաև ուսուցիչների հետ միասին, որին դուք էլ եք մասնակցել, ֆիզիկայի դասավանդման խնդիրները Արցախում և որպես դրա շարունակություն ներկայումս մշակվում է նոր հայեցակարգ: Նախատեսված էր սեպտեմբերի 15–հետաձգվել-ին այդ նոր հայեցակարգի քննարկումը հանրային, սակայն տեխնիկական պատճառներով մի քիչ հետաձգվել է առաջիկայում կկազմակերպվի այդ քննարկումը և, իհարկե նաև դուք կունենաք հնարավորություն մասնակցելու և ձեր դիտարկումները ներկայացնելու, սակայն ուզում եմ ասել, որ այսօր նախարարության կողմից, ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես վերջին տարիներին նախարարության կողմից ձեռնարկվող քայլերը, այս առումով, որոշակի հույսեր են ներշնչում, որ իրավիճակը փոխվելու է: Խոսքս այն մասին է, որ գիտեք վերջին տարիներին սերտ համագործակցություն է սկսվել այդ նորարական տեխնոլոգիական ծրագրերն իրականացնող կազմակերպությունների հետ, մասնավորապես «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի հետ նաև «Արմատ» ինժեներական լաբորատորիայի ծրագիր է իրականացվում դպրոցներում: Կարծում եմ, այս ամենը նպաստելու է դեպի տեխնիկական, բնագիտական առարկաների հետաքրքրության առաջացումը մեր աշակերտների մոտ, բայց ակնհայտ է, որ պետք է նպատակային աշխատանք տարվի հենց դպրոցականների հետ: Ուզում եմ ասել, որ նաև լրացուցիչ խրախուսման միջոցներ ենք փնտրում և վերջերս Մոսկվայից մեկ հովանավոր՝ մեր նախկին շրջանավարտներից, պատրաստակամություն է հայտնել հենց ֆիզիկայի լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին շատ զգալի խրախուսման ծրագիր իրականացնել: Կարծում եմ, նման միջոցներն էլ կնպաստեն այդ իրավիճակը փոխելուն:
Աշոտ Ղուլյան - Տիկին նախարար, թողեք արձագանքի, ժամանակի մեջ տեղավորվենք: Արձագանքո՞ւմ եք, որպեսզի նախարարը շարունակի, մեկ րոպե ունի:
Գագիկ Բաղունց – Ընդհանրացնի:
Աշոտ Ղուլյան - Ընդհանրացնելու բան չկա, դուք արձագանքում եք կամ չէ, դու հարց եք տալիս:
Գագիկ Բաղունց – Խոսքը գնում է ոչ թե, ընդհանրապես ծրագրի բացակայության մասին, այլ գործող ծրագրերի էֆեկտիվ օգտագործման իրականացման մասին և այդ ուղղությամբ ես կուզենայի ևս շեշտադրեմ, որ մոտեցումը պետք է լինի կոմպլեքս, այսինքն` ընդգրկի և հանրակրթական ոլորտը, և բարձրագույն կրթության ոլորտը: Միայնությանն, այսպես կարելի է ինչ-որ արդյունավետություն ակնկալել:
Նարինե Աղաբալյան - Համամիտ եմ, այդ ամենը նախատեսված է նոր հայեցակարգում, առաջիկա օրերին մենք այդ քննարկումը կկազմակերպենք:
Երկրորդ հարցի վերաբերյալ՝ օպտիմալացման դպրոցական համակարգի և արդյունավետության բարձրացման խնդրի շուրջ քննարկումների վերաբերյալ, կարող եմ ասել, որ այո դրա անհրաժեշտությունը կա, պարզապես հիմա մենք զբաղված ենք նոր ուսումնարանի ցանցի հաստատման հարցերով, այսինքն` նորից ուսումնասիրվում է իրավիճակը, ավելի ճիշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Եվ, նաև փոխվում է մեր կողմից գործող կարգեր, մասնավորապես դասարան-կոմպլեկտների ձևավորման կարգը և մի շարք գործող կարգեր, որոնք կարծում եմ, նպաստելու են օպտիմալացման իրականացմանը: Նաև օպտիմալացում իրականացնելու համար մենք՝ նախ և առաջ, պետք է լուծենք տրանսպորտային միջոցների հարցը և նախատեսվում է հովանավորչական միջոցներով ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, փոքր համակազմ ունեցող դպրոցներին նրանց ուսումը հարևան դպրոցներում, ավելի մեծ դպրոցներում կազմակերպելու նպատակով:
Աշոտ Ղուլյան - Տիկին նախարար, շնորհակալություն հետո առանձին կխոսենք այդ հարցերով, որովհետև կամ հիմա պետք է խախտենք բոլորի համար, կամ…: Շնորհակալություն:
Նարինե Աղաբալյան - Սահմանամերձ գյուղերի դպրոցներում օնլայն կրթություն կազմակերպելու հարցը ևս քննարկվում է: Կա երկու տեսակետ, այսինքն` մի կողմից այո ուսուցիչների, թափուր տեղերը հնարավոր չէ ամբողջությամբ համալրել և այս առումով պետք է դիմել նաև օնլայն կրթության հնարավորությանը, բայց մյուս կողմից առանց այն էլ մեր դպրոցները սահմանամերձ, այդ փոքրիկ դպրոցները, կտրված են հաղորդակցության առումով մեկուսացած են և չեմ կարծում, թե օնլայն կրթության կազմակերպումը կնպաստի երեխաների ընդհանուր զարգացմանը:
Աշոտ Ղուլյան - Տիկին նախարար, ես ստիպված եմ ընդհատել, բայց ժամանակը մենք սպառել ենք: Հետո առանձին կխոսենք: Շնորհակալություն:
Հարցի համար հրավիրվում է Դավիթ Իշխանյանը, հաջորդը Ռոմելա Դադայանը: Ես, խնդրում եմ հարցերը այնպես դասավորեք, որ այդ երեք րոպեի մեջ տեղավորվենք: Այդպես է կարգը ամբողջ աշխարհում:
Դավիթ Իշխանյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, կառավարության հարգարժան անդամներ: Օրեր առաջ հրապարակվեց Հայաստան Համահայկական հիմնադրամի տնօրենի անունը: Մեր շնորհավորանքները պարոն Հայկազ Արշամյանին հուսով ենք, որ նրա գործունեությունը կլինի բեղմնավոր: Այս հարթակից բացատրելու կարիք չկա, թե ինչպիսի դեր և ազդեցություն ունի Հայաստան Համահայկական Հիմնադրամը և նրա կողմից իրականացվող ծրագրերը Արցախում: Ամենամյա դրամահավաք մարաթոնի արտերկրում իր մասնակցությունն է ունենում Արցախի Հանրապետության նախագահը կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնյա: Հարցս, ի՞նչ նախատեսումներ ունենք առաջիկա աշնանը կազմակերպվելիք դրամահավաք և 2019թ. Արցախում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերի առումով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահը, խնդրեմ պարոն Բակո Սահակյանը:
Բակո Սահակյան – Շնորհակալություն, դուք գիտեք որ ժամանակավոր տնօրինությունը ստանձնել էր Ֆրանսիայի հիմնադրամի մասնաճյուղի ղեկավարը՝ Պետրոս Ֆերմանը և այս ընթացքում մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Ես հեռախոսակապ եմ ունեցել հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների հետ: Բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել տեղական մարմինների ղեկավարների հետ և այդ քննարկումների արդյունքում որոշում էր ընդունվել մրցույթ կազմակերպելու և այդ մրցույթը կազմակերպվել է, այդ կազմակերպված մրցույթի և այդ պահանջներին համապատասխան հիմնադրամի՝ Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրեն է ընտրվել Հայկազ Արշամյանը: Նա պատրաստվում է մեկնել Արցախ՝ հիմնադրամի մյուս պատասխանատուների հետ և մենք նախատեսելու ենք հաջորդ մեր քայլերը: Մենք այս պահի դրությամբ խնդիր ունենք Հայաստան Համահայկական Հիմնադրամի հեղինակությունը վերականգնելու և այդ ուղղությամբ, նույնպես աշխատանքներ ենք իրականացնում: Լինելով Երևան քաղաքում, օգտագործել եմ այդ հնարավորությունը, երբ մասնակցում էի անկախության նվիրված տոնական միջոցառումներին, կարճ այդ մեր հանդիպումների ընթացքում և Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ, նույնպես անդրադարձ ենք կատարել հիմնադրամի հարցերին և, այս ամիսները օգտագործելու ենք՝ մայիս ամսին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստին պատրաստվելու: Մոտավորապես Միացյալ Նահանգներից այցելելու է մի մեծ պատվիրակություն և այդ պատվիրակությունը, բացի նրանից, որ իրականացնելու է ավելի շուտ մատուցելու է մասնագիտական ծառայություն, այդ պատվիրակությունը կազմված է լինելու հիմնականում բժիշկներից, բայց մենք նպատակ ունենք և երեկ ես «Թուխիկյան» հիմնադրամի հետ օրեր առաջ այստեղ հանդիպելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ և մեր բոլոր հնարավորությունները օգտագործում ենք հնարավորինս այս շրջանը սահուն անցնելու և հիմքեր ստեղծելու, նախադրյալներ ստեղծելու հիմնադրամի աշխատանքները բնականոն հունի վերադարձնելու: Ես ավելի քան համոզված եմ, որ հաջողվելու է մեզ այդ նշված աշխատանքները կատարելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հոգաբարձուների խորհրդի նիստին պատրաստվենք և ներկայացնենք այն առաջարկությունը, որը տվյալ ժամանակաշրջանում կլինի պահանջված:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Նախագահ: Արձագանքո՞ւմ եք:
Դավիթ Իշխանյան – Չէ:
Աշոտ Ղուլյան – Չէ, շնորհակալություն: Հաջորդ հարցը պատգամավոր Ռոմելա Դադայանն է հնչեցնում, թող պատրաստվի Արմեն Օհանյանը:
Ռոմելա Դադայան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ: Թույլ տվեք, քանի որ մեր լիագումար նիստին՝ առաջին անգամ է ներկա առողջապահության նախարարը, շնորհավորել և համոզված լինել, որ մեր համատեղ աշխատանքը այսուհետ նաև այսուհետ արդյունավետ կլինի: Առաջին հարցով ուզում եմ դիմել աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար, պարոն Ավանեսյանին: 2018թ. հունվարի մեկից Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Մարտական Խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով հետմահու պարգևատրված անձանց ընտանիքներին տրվում է ամենամյա դրամական օգնություն, չնայած պատշաճ չէ այն դրամական օգնություն անվանել: Ըստ հավաստի աղբյուրների նման ընտանիքները Արցախում 311 են, սակայն հուլիսի մեկի դրությամբ դրամական օգնությունը ստանում են 183 ընտանիք, մյուսները կամ իրազեկված չեն, կամ հանրապետությունում չեն, կամ օրինական ներկայացուցիչ չունեն, կամ մերժվել են, որովհետև հաշմանդամության խումբ ունեն և դրա համար դրամական օգնություն են ստանում: Ըստ ունեցած տվյալների և ստացած գրավոր դիմումների սեպտեմբերի 15-ի դրությամբ ունենք դեռևս 14 նման ընտանիք, հնարավոր է էլի ավելացում, որոնք չեն ստանում այս դրամական օգնությունը: Մեր հանձնաժողովի՝ Ձեզ դիմած նամակին ի պատասխան նշել եք, որ դա իրոք խնդրի առարկա է և խախտվում է արդարության սկզբունքը: Հարց՝ հնարավոր է արդյոք Արցախի Հանրապետության Կառավարության 2018թ. փետրվարի 7–-ի համար 74 Ն որոշման, Զ ենթակետում մեջբերում եմ «Սույն կարգով սահմանված երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող քաղաքացուն իր ընտրությամբ նշանակվում է մեկ դրամական օգնություն» մեջբերման ավարտը արտահայտությունից հետո ավելացնել, բացառությամբ զոհված հետմահու մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքից արտահայտությունը: Գտնում ենք, որ նույն կարգավիճակով մարդկանց մեջ տարբերություն դնելով ավելի ենք խոցում նրանց: Այդ գումարը ավելի շատ հարցի բարոյական լուծում է, քան նյութական:
Աշոտ Ղուլյան – Տիկին Դադայան մենք էլի հարցը անցնում ենք, գուցե ինքը պատասխանի, դուք արձագանքի, հետո երկրորդ տաք: Մենք ստիպված պիտի ասենք կամ րոպեներ չեք դնում: Դուք արձագանքեք հետո կասի, կտեսնենք:
Ռոմելա Դադայան – Ոնց հարմար է: Հիմա Ես կարող եմ նստել:
Աշոտ Ղուլյան – Հա, հիմա ինքը կպատասխանի, արձագանքի ժամանակ երկրորդ հարցը կտաք: Հարցին պատասխանում է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման հարցերով նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը:
Սամվել Ավանեսյան - Շնորհակալություն, հարցի համար: Ուրեմն նշեմ, որ մենք նշված հարցին անդրադարձել ենք, համատեղ քննարկել ենք, գրավոր դիմում ենք ստացել, որին նաև գրավոր պատասխանել ենք: Այս պահին ես իմ վերաբերմունքն հարցի նկատմամբ նույնն է, անփոփոխ է: Իհարկե, այն, որ 2018թ. նոր նպաստ է սահմանվել՝ դա ողջունելի է և մենք ամեն ինչ արել ենք իրազեկելու նպատակով, առավել ևս, որ նման հարցերը տարբեր առիթներով լուսաբանվում են, տարբեր հարթակներից դրանց մասին խոսվում է և ձեր նշված պատճառներից, երևի թե, ամենավերջին պատճառը իրազեկված չլինելը: Ինչ վերաբերվում է նրան, որ այդ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում,բացառության կարգով նշել այս մի նպաստի դեպքում, ընտրության խնդիր չլինի, այլ ստանան այն բոլոր այն նպաստները, որ ենթադրում է իրենց սոցիալական խումբը, իմ վերաբերմունք դուք գիտեք բացասական է: Անկախ նրանից մենք ինչ կատեգորիա քաղաքացիների մասին ենք խոսում: Տարբեր լուծումներ կան, առավել ևս, որ դուք նշեցիք, որ դա ֆինանսական կամ նյութական խնդիր չէ, դա բարոյական խնդիր է: Կարելի է համարել, որ մենք բարոյական խնդիրը լուծել ենք, իսկ մեր տարբեր սոցիալական խմբերը՝ խոցելի խմբերը, նրանք ոչ միայն նպաստների կարգով են օժանդակություն և աջակցություն ստանում, այլ նաև բազմաթիվ այլ ծրագրերով: Եվ ուղղակի կենտրոնանալ մի խմբի վրա, ներողություն, կարող է ձևակերպումներս ճիշտ չընկալվի, ճիշտ չէ: Կա տրամաբանություն, որով այդ բոլոր հարաբերությունները կարգավորվում են՝ պետական աջակցություն, տարբեր սոցիալական խմբերին: Եվ այդ տրամաբանությունը մեկի դեպքում խախտել, մյուսի դեպքում թողնել ամփոփոխ, ինչքանո՞վ կպահպանեք այդ արդարության սկզբունքը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Դադայան, երկրորդ հարցն էլ հնչեցրեք:
Ռոմելա Դադայան – Երկրորդ հարցս չի վերաբերվում պարոն Ավանեսյանին:
Աշոտ Ղուլյան – Հ՞ա:
Ռոմելա Դադայան – Բայց ուզում եմ արձագանքել:
Աշոտ Ղուլյան – Խնդրեմ, արձագանքեք:
Ռոմելա Դադայան – Պարոն Ավանեսյան, կներեք, չեմ ուզում համաձայնվել, որովհետև ունենք այնպիսի խոցելի խումբ, որոնց պարտավոր ենք մենք աջակցել: Ես բերեմ մի կոնկրետ օրինակ, ընդամենը: Ստեփանակերտ քաղաքից Խաչատրյան Անժելա ազգանունով մեկը 1993թ. ամուսնու զոհվելուց հետո հենց հաջորդ օրը սթրեսից ստացել է հաշմանդամություն: Մինչ այսօր նա ամուսնու զոհվելուց հետո, դաստիարակել է երկու աղջիկներին՝ պատվավոր Ղարաբաղի քաղաքացիներ դաստիարակել: Այսօր, նա ստանում է հաշմանդամության համար մի չնչին գումար, հիմա նրա համար անչափ վիրավորական է, երբ իր ամուսինը անձնավորեն ծառայել է հայրենիքին, զոհվել է հայրենիքի համար: Հիմա դնում են տարբերություն, որ դու այդ հարվածից հետո՝ ամուսնուն կորցնելուց հետո, հաշմանդամություն ես ստացել, ուրեմն քեզ դրամական օգնությունը, որը հենց այդպես էլ չեմ ընդունում դրամական օգնություն, սա կարող է պարգևավճար է: Եթե լիներ պարգևավճար անունը, կարծում եմ կստանար կամ դրամական օգնությունը պիտի փոխվի, կամ էլ մենք պարտավոր ենք այդ գումարը, քանի որ հատկացվել է, այս առումով հատկացվել է և այն բավականին զգալի գումար է, իսկ այդ գումարից չի տրվելու այն շահառուներին, որոնք այլևս կամ չկան, կամ իրավունք չունեն ստանալու, կարծում եմ, կարելի է բացառության կարգով նման հաշմանդամներին ընդունել, որպես պարգևավճար և տալ այդ գումարը: Չտալը, համենայնդեպս ճիշտ չեմ գտնում:
Աշոտ Ղուլյան – Կարող եք արձագանքել, պարոն Ավանեսյան:
Սամվել Ավանեսյան - Մասնավոր դեպքերը քննարկելով՝ մենք, երևի թե կշեղվենք այդ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի տրամաբանությունից, բայց, իրոք այդ խնդրին կանդրադառնանք, մանրամասն նորից կքննարկենք, ինչի՞ որովհետև, այս ամենը ինչ-որ կատարվել է հունվարի մեկից՝ սա ևս Ազգային ժողովի և Կառավարության քննարկումների առաջարկությունների, առաջարկության ընդունման և համապատասխան կառավարության որոշման նման հարցին լուծում տալու արդյունք է: Մենք միշտ էլ բաց ենք եղել, իհարկե, միասին քննարկել ենք: Հարցը կարգավորել ենք հունվարի 1–-ից նման ձևով, ոչ մի խոչընդոտ չկա, նորից քննարկումները կարող ենք քննարկել և կարող ենք ինչ-որ փոփոխություններ, լրացումներ ու ինչ-որ նոր մոտեցումներ է պետք մշակել: Ընդունելի է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցը Արմեն Օհանյան խնդրեմ:
Արմեն Օհանյան - Մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության, հարգելի ներկաներ: Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի մշակումը նախնական քննարկումների փուլում է: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեր հանրապետության համար էական նշանակություն ունեցող հարց է: Համայնքներ ունենք, որոնց ընտրության խնդիրը վաղուց ժամկետն անց է, չնայած վարչակազմի ծագած հարցերին վերջնականորեն լուծումներ է տալիս, չնայած զգացում է տալիս այդ հարցի վերջնական լուծման խնդիրը: Ի՞նչ տեսակետ ունի գործադիրը տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի վերաբերյալ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, հարցի համար: Իրականում նախատեսվել է օրենսդրությամբ ժամանակավոր լուծում, որը գործող օրենսդրության շրջանակներում տրվել է այդ ամիսների, այդ տարիների, այդ ժամանակահատվածի համար որոշակի, այսպես ասած լուծում և 2019թ. նախատեսվող ընտրությունների անցկացման վերաբերյալ, անհրաժեշտ կլինի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կնախապատրաստվի Կառավարության կողմից և կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, որպեսզի այն համայնքներում, որոնցում ժամկետը լրանում է 2019թ. անցկացվեն ընտրություններ և ընտրվեն համայնքների ղեկավարներ, ավագանի անդամներ և այլն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք, պարոն Օհանյան:
Արմեն Օհանյան - Ոչ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Հաջորդ հարցը, պատգամավոր Արամ Գրիգորյան, թող պատրաստվի Վարդգես Ուլուբաբյանը:
Արամ Գրիգորյան – Մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության, հարգելի Կառավարության անդամներ, գործընկերներ և ներկաներ: Հարցս վերաբերվում է Ասկերանի շրջանի, այսպես անվանված Նորագյուղի կամ Հիլիսի ջրամբարին, որը 2007թ. վթարվել է: Ինչքան ես տեղյակ եմ նոր կատարվել է ուսումնասիրություն և հաշվարկներ և վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 300-ից 350միլիոն գումար: Հարցս հետևյալն է հաշվի առնելով խնդրի արդիականությունը արդյո՞ք նախատեսվում է մոտակա ժամանակահատվածում այդ աշխատանքների մեկնարկում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կլուծի այդ գյուղերի և մոտակա տարածքների ոռոգման խնդիրը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է գյուղատնտեսության նախարար, պարոն Ժիրայր Միրզոյանը, խնդրեմ:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն, հարցի համար, պարոն Գրիգորյան, իրոք Նորագյուղի կամ Հիլիսի ջրամբարը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար, որովհետև հիմնականում ոռոգման նշանակություն ունեցող ջրամբար է, բայց ներկայում ոչ 2018թ. ոչ էլ միջնաժամկետ ծախսերի և ծախսային ծրագրում նախատեսված չէ նման գումար, բայց հրավիրվել են Հայաստանի Հանրապետությունից մասնագետներ, գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, որոնք առաջիկայում կատարելու են ուսումնասիրություններ և այդ թիվը՝ ձեր նշած 300 քանի միլիոնը կարող է 1ու 7 անգամ աճել, սա մասնագետների նախնական տպավորությունները, երբ արդեն ունենանք վերջնական թիվ նախագծային արժեքի վերաբերյալ, այդ ժամանակ քննարկման կներկայացնենք, բայց այս պահին ոչ 2018թ. ոչ էլ 2019թ. նախագծվող տարբերակում նախատեսված չէ, համենայնդեպս, գյուղատնտեսության նախարարության մասով: Այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք, պարոն Գրիգորյան:
Արամ Գրիգորյան – Չէ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Միրզոյան: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը, թող պատրաստվի Ռիտա Մնացականյանը:
Վարդգես Ուլուբաբյան – Շնորհակալություն, մեծարգո պարոն նախագահ, պարոնայք և տիկնայք, ես ստիպված եմ կրկնվեմ նույն հարցն եմ տալիս առողջապահության նախարարին: Վերջերս, նորից խոսել եմ ես բժիշկների հետ ու իրենք ինձ առաջարկություն են արել՝ հերթերին է վերաբերվում՝ պոլիկլինիկայում, որ կարելի է տարբեր եղանակներով լուծել հարցը: Օրինակ, մի հատ պիլոտային ծրագիր են առաջարկում՝ ժամադրել բանավոր կամ էլեկտրոնային տարբերակով ու ինչ-որ տեղ, երևի թեթևացնել այդ հերթերը: Չգիտեմ, ձեր կարծիքը այդ հարցի վերաբերյալ: Երկրորդ հարցս, կլինի կարճ: Մեր ուռուցքաբանականը, ե՞րբ է տեղափոխվելու նոր շենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, պարոն Արայիկ Բաղրյանը, խնդրեմ:
Արայիկ Բաղրյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Նախ, շնորհակալություն հայտնեմ, տիկին Դադայանին՝ շնորհավորանքի համար և ողջունում եմ բոլորիդ, քանի որ առաջին անգամ եմ ելույթ ունենում այս ամբիոնից, շնորհակալություն հարցի համար: Տեղեկացնեմ, որ էլեկտրոնային համակարգ ներդնելը դա եղել է իմ առաջարկը, կա պայմանավորվածություն Հայաստանի Հանրապետության մեր կոլեգաների հետ, որպեսզի հոկտեմբերի 15-ին հանրապետական բժշկական կենտրոնից խումբ գնան, անցնեն վերապատրաստում, փորձենք պիլոտային այդ էլեկտրոնային ծառայությունը ներդնենք մեր առողջապահության ոլորտում: Դրանով վստահեցնում եմ, որ հերթագրվողների ավելի կթեթևացնեն և ազգաբնակչությունը դրանից կլինի գոհ: Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին՝ ուռուցքաբանական կենտրոնը, արդեն պատրաստ է տեղափոխման, քանի որ սեպտեմբերի 30-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից բժիշկների մեծ խումբ ունենք՝ մոտ 60 հոգի պիտի այցելեն մեզ և մեծ քանակի վիրահատություն իրականացնեն մեզ մոտ: Մենք պլանավորել էինք, որպեսզի այդ կենտրոնում էլ վիրահատությունները իրականացնելուց հետո, նոր բացման արարողությունը: Նախատեսվում է մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, ավելացնելու բան ունե՞նք, շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ռիտա Մնացականյանը, հաջորդը Հայկ Խանումյանն է:
Ռիտա Մնացականյան – Հարցը, որի մասին ուզում եմ խոսել առաջին անգամ չէ, որ բարձրացնում եմ, բայց ամեն անգամ, երբ բարձրացել եք, պետք է խոստովանեմ, այն դեմ է առել բյուրոկրատիայի պատին: Խոսքս վերաբերվում է Արցախի դպրոցներում՝ Արցախի պատմություն առարկա մտցնելուն: Վերջերս, ինչպես ասում են, օրերը տաքացել են և տիկին Աղաբալյանը խոստացել է ստեղծել հանձնաժողով՝ Արցախի պատմության Արցախի պատմության դասագիրք ստեղծելու համար: Ուզում եմ հարցնել, ստեղծե՞լ է արդյոք հանձնաժողովը և ի՞նչ ժամկետներում այն կարող է ավարտել իր աշխատանքները և որպես ենթահարց, քանի դեռ դասագիրքը չկա, քանի դեռ դպրոցներում չեն անցնում, հնարավոր չէ՞ արդյոք, Արցախի բուհերում, Արցախի պատմությունը դասավանդվի բոլոր ֆակուլտետներում, որովհետև ներկայումս այն դասավանդվում է միայն պատմության ֆակուլտետում և որպես այդ վերջին նախադասություն, ուզում եմ ասել, զրկելով մեր սերնդին իրենցից պատմության իմացությունից, մենք զրկում ենք մեր սերունդներին հայրենաճանաչության հզոր զենքից, որը մեր անվտանգության երաշխավորն է:
Երկրորդ հարցս, բնակչության մեջ շրջանառվում են լուրեր, որ պետական բյուջեի միջոցներով գնված, պետական գույք հանդիսացող բնակարանները, որպես նվիրատվություն տրվում են առանձին մարդկանց: Եթե ճիշտ են այդ լուրերը, ապա ո՞ւմ են տրվում այդ բնակարանները և ինչ հիմունքներով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է կրթության, գիտության և սպորտի նախարար, տիկին Նարինե Աղաբալյանը:
Նարինե Աղաբալյան – Կարծում եմ, բոլորս էլ համամիտ ենք, որ այո Արցախի պատմությունը պետք է մեր սերունդը ավելի խորը ուսումնասիրի և պիտի աշխատանքներ տարվեն՝ դրա համար հիմքեր ստեղծելու նպատակով: Օրեր առաջ մենք՝ ձեզ հետ քննարկումից հետո, նաև հանդիպում ենք ունեցել պատմության առարկայի մեթոդմիավորում անդամների հետ և քննարկել ենք այդ հարցը և իմ կողմից նման առաջարկություն եղել է, որպեսզի մեր պատմաբանների հետ աշխատելով ստեղծեն, կոնկրետ ուսումնական ծրագիր՝ Արցախի պատմության համար, որը կարող ենք դպրոցական բաղադրիչի ժամերի հաշվին դասավանդել երեխաներին: Բայց, մինչև համապատասխան ծրագրի մշակումը մենք նախատեսում ենք այդ գիտելիքները խորացնել այլ ծրագրերով՝ մասնավորապես ճանաչողական էքսկուրսիաների կազմակերպման և բաց դասերի կազմակերպման միջոցով:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք, տիկին Մնացականյան: Ռիտա Մնացականյան:
Ռիտա Մնացականյան - Բուհերում՝ բոլոր ֆակուլտետներում:
Նարինե Աղաբալյան – Բուհերում՝ բոլոր ֆակուլտետներում, ինչքանով տեղյակ եմ հայ ժողովրդի պատմություն դասավանդվում է, այսինքն` ուսումնասիրում են և այս մասով լրացուցիչ կուսումնասիրենք և կասենք:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն տիկին նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, ընդհանուր առմամբ տեղեկացնեմ, որ բնակարանային ապահովության ոլորտում՝ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից մշակվել է կարգ, որը ներկայումս շրջանառության մեջ է և դրանով նախատեսված են բազմաթիվ հարցերի պատասխաններ և ընդհանուր առմամբ, այդ կարգի ընդունմամբ կկանոնակարգվի պետության կողմից բնակարանային ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքները և քաղաքականությունը: Բնակարանների տրամադրման գործընթացը հիմնականում վերաբերվում է հրապարակված, այսինքն` քաղաքականությամբ ընդգրկված այն խմբերին, որոնք հայտնի են: Դա, ուրեմն զոհված ազատամարտիկների ընտանիքներն են, երկկողմանի ծնողազուրկ երեխաներն են, առաջին կարգի զինվորական հաշմանդամներն են և բազմազավակ ընտանիքներն են: Առանձին դեպքերում սոցիալապես առանձնակի խոցելի ընտանիքներին նույնպես տրամադրվում է օգնություն: Նման դեպքերում Կառավարության որոշումներով, տարբեր ձևակերպման առանձնահատկություններով պայմանավորված, կարող են ձևակերպվել տարբեր ձևով՝ գույքի փոխանակման, գույքի նվիրաբերության, գույքի նվիրատվության: Հնարավոր են դեպքեր, երբ որ պետության կողմից, որպես շինարարության շրջանակներում որոշակի քանդված բնակարանների, որպես փոխհատուցում ևս տրամադրվում է այլ գույք, որը Կառավարության որոշմամբ ընդունված գույքի դիմաց ևս որևէ մի բնակարան կամ բնակելի տուն տրամադրվում է, որպես նվիրատվություն: Եթե տրամադրվի որոշակի տեղեկատվություն, թե որ դեպքի մասին է խոսքը, մենք այդ դեպքը առանձին կուսումնասիրենք և ձեզ կհայտնենք դրա հիմնավորումները, իսկ ընդհանուր առմամբ նշեցի, որ այն հիմնականում այդ կատեգորիաներին տրամադրվող բնակարանների մասին է խոսքը լինում:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, տիկին Մնացականյան:
Ռիտա Մնացականյան - Մենք գրավոր կդիմենք՝ փաստերով և կակնկալենք ձեր պատասխանը:
Գրիգորի Մարտիրոսյան – Եղավ, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցի համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, հաջորդը Լյուդմիլա Բարսեղյանն է:
Հայկ Խանումյան – Արցախի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 2-րդ կետը ասում է, որ նույն անձը ասում է, որ նույն անձը չի կարող առավել, քան երկու անգամ ընտրվել նախագահի պաշտոնում: Ես հարցս ուղղում եմ Բակո Սահակյանին, որը նաև իրավաբան է և իրավագիտության ուսումնառության ընթացքում վստահաբար սահմանադրական իրավունք է ուսումնասիրել: Ինչպե՞ս կբացատրեք, որ նույն անձը՝ հակառակ Սահմանադրության պահանջների երրորդ անգամ է պաշտոնավարում նախագահի պաշտոնը:
Երկրորդ հարցը, պարոն պաշտպանության նախարարին է ուղղված բազմաթիվ քաղաքացիներ են դիմում, որոնք ուզում են զինվորական հաշվառումից դուրս գալ և գրանցվել այլ տեղ՝ Հայաստանի Հանրապետությունում, սակայն զինվորական կոմիսարիատները ասում են, որ դա չեն կարող անել, որովհետև բանավոր հրաման ունեն պաշտպանության նախարարից, որը արգելում է զինվորական հաշվառումից հանել: Խնդրում եմ, ասել ի՞նչ հրամանի մասին է խոսքը և ո՞րն է դրա իրավական օրենսդրական հիմքը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար, ինչպես նշվեց հարցադրմամբ հոդված 88-ը դա ընդգրկում է գլուխ 4-ում, բայց Սահմանադրությունը ունի նաև անցումային դրույթներ: Ընդհանրապես Սահմանադրությունը դա միասնական փաստաթուղթ է և առաջի հոդվածը կամ վերջին հոդվածը մեկը մյուսի առջև չունի առավելություն: Կան առանձին գլուխներ, որտեղ կարգավորում է ցանկացած հասարակական հարաբերություններ, բայց գիտեք, նաև, որ մեր Սահմանադրությունը, որը ընդունվել է հանրաքվեի միջոցով և ունի անցումային դրույթներ և այդ անցումային դրույթներով սահմանված է Ազգային ժողովի կողմից Հանրապետության Նախագահի ընտրություն և այն ինչ-որ այսօր մենք ունենք այդ իրականությունն է: Այստեղ ոչ թե երրորդ ժամկետի մասին է խոսքը գնում, այլ խոսքը վերաբերվում է 2-րդ ժամկետի մասին, մանավանդ անցումային շրջանը՝ 2017թ. մինչև 2020թ. սահմանվել է այդ ժամկետը: Ի՞նչու է սահմանվել այդ ժամկետը, մենք որոշ չափով, երևի նախապատմությունը ներկայացնեմ, մի հատ փոքր էքսկուրսիա դեպի 2015-2016թթ.: Գիտենք, երբ մենք ունեին երկու-երեք տարի մեկ ընտրություն էր կազմակերպվում: 2015թ. խորհրդարանական ընտրություններ, 2010թ. Նախագահի ընտրություններ, 2012թ-ին: Այնուհետև, նորից 2010թ. 2007, 2005թ. երկու- երեք, երկու-երեք և խնդիր առաջացավ, ընդհանրապես փոքր պետությունում, նման բնակչության քանակ ունենալով՝ երկու-երեք տարին մեկ անցկացնել համապետական ընտրություններ: Եվ այդ ժամանակ նաև 2015թ. հետո, նախընտրական շրջանը, երբ խորհրդարանական ուժերը հանդես են գալիս բազմաթիվ առաջարկներ են ներկայացնում սահմանադրական փոփոխությունների մասով. Կար նաև այդ առաջարկությունը, որ կատարվեր համատեղ ընտրություններ և երկու համապետական ընտրությունները՝ նախագահական և խորհրդարանական կատարվի մի օրում: Կար նաև առաջարկ՝ Ազգային ժողովը արձակելու հարցը: Դա, երևի բոլորդ մասնակցել եք և գիտեք: Ընդհանրապես խորհրդարանի արձակելը՝ դա վատ երևույթ է և աշխարհում: Վերցրեք Ուկրաինան, Տաջիկստանը, Մոլդովան, որտեղ արձակվել է խորհրդարանը առայսօր այդ պետությունները ուշքի չեն գալիս: Այն ժամանակ քաղաքական ուժերի համատեղ որոշմամբ առաջարկվել է ընդունել մի սահմանադրություն և, այդ անցումային շրջանում հնարավորություն տա, որպեսզի Ազգային ժողովը հնարավորություն ունենա մեկ անգամ ընտրել Հանրապետության նախագահ: Եվ դրանք վերջնական կանոնակարգված է Սահմանադրության անցումային դրույթներին, իսկ ինչ վերաբերվում է 88-րդ հոդվածին, դուք գիտեք, որ այդ հոդվածը, գրեթե շատ քիչ պետություններում է այդ ձևակերպումը տրված և հուշում է, որ Հանրապետության նախագահ ընտրվում է երկու անգամ: Այսինքն` անընդմեջ բառն էլ չկա, այսինքն` այն քաղաքացին, որը երկու անգամ ընտրվել է Հանրապետության նախագահ, ինքը այսուհետ Հանրապետության նախագահ առաջադրվելու իրավասություն չունի: Այ դրանով է պայմանավորված: Այս հոդվածը 2020թ. հետո է սկսել գործել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան - Պարոն Դանիելյան, ես հստակ նշեցի Սահմանադրության հոդված, որը հստակ ասում է, որ նույն անձը առավել, քան երկու անգամ չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում: Դուք նշեք Սահմանադրության որևէ հստակ հոդված, որը հստակ ասում է, որ երկու անգամ պատենտավորված անձը կարող է ընտրվել, թեկուզ Ազգային ժողովի կողմից, թեկուզ անցումային շրջանում նախագահի պաշտոնում:
Արարատ Դանիելյան – Ես նշեցի՝ Սահմանադրությամբ այդ կապը՝ աղերսները, թեկուզ դա չի երևում, նույն հոդվածը, դուք եթե 88 հոդվածի վրա եք հղում կատարում, ապա այստեղ նշում է, որ անցումային շրջանում 1-ից, 3-րդ գլուխները օրինական ուժի մեջ է մտնում անմիջապես հրապարակելուց հետո, կա 4-ից և 11-րդ գլուխները, երբ են մտնում ուժի մեջ՝ ընտրված հանրապետության նախագահի իր պաշտոնը ստանձնած: Այսինքն, այդ հոդվածները 2020թ. ընտրված նախագահի կողմից՝ պաշտոնը ստանձնելուց հետո են գործում այդ դրույթները: Այս ձևի է գրված՝ սևով սպիտակի վրա գրված է: Եթե 2020թ. ցանկացած անձ առաջադրվի՝ ինքը չի կարա մի անգամ ընտրվի, երկու ժամկետ բաց թողնել նորից ընտրվի:
Հայկ Խանումյան - (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Պարոն Խանումյան պատասխանն ենք լսում: Խոսքը վերաբերվում է համապետական ընտրություններով ընտրված նախագահին և այդ Սահմանադրությանը, որը ընդունվել է համաժողովրդական հանրաքվեով:
Արարատ Դանիելյան – Այդ անցումային դրույթներում չկան հակասություններ: Դա քաղաքական ուժերի բանակցությունների միջոցով է ընտրվել, վերջում էլ համաժողովրդական եղանակով հաստատվել: Նման դրույթ, գրեթե աշխարհի սահմանադրություններում չկա: Կան անընդմեջ բառը մի ժամկետ, ընդմիջում նորից երկու սրոկ կամ երկու ժամկետ, մի ժամկետ անընդմեջ, բայց այստեղ ընդհանրապես ընտրվում է երկու անգամ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Երկրորդ հարցն է՝ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Լևոն Մնացականյան – Ինչ, որ վերաբերվում է հաշվառումից դուրս գալուն՝ կան նման դեպքեր, բայց դա բացառապես վերաբերվում է այն քաղաքացիներին, ովքեր երկար տարիներ առանց ներկայանալու զինկոմիսարիատ, ըստ իրենց պատճառաբանությամբ, բնակվում են այս կամ այն բնակավայրում, խախտելով օրենքի տարրը և առանց ներկայանալու զինկոմիսարիատ և հարց է առաջանում մերժել և այդ ընթացքում պարզել: Իրո՞ք տվյալ քաղաքացին եղել է Հանրապետության տարածում, թե որտե՞ղ: Կա նման, ինչպես ներկայացրեցի ես օրենքը, կա նաև հետևյալը, եթե զինապարտը տեղափոխվում է իր մշտական տեղը և մշտական բնակվում է այնտեղ նա ևս պետք է վերցվի հաշվառման և դրանք, բացառապես հիմնականում վերաբերվում են նման զինապարտներին, նման քաղաքացիներին: Բացի դրանից կան քաղաքացիներ, ովքեր ներկայացնում են զեկուցագրեր հաշվառումից դուրս գալու այս կամ այն կոմիսարիատում հաշվառվելու համար, բայց իրենք իրենց հիմնական աշխատանքի վայրը գտնվում է Ստեփանակերտում, գտնվում է որևիցե մի այլ տեղ: Եվ նման ճանապարհով փորձում են խուսափել զորահավաքից: Հիմա, այդ հարցերը կարգավորման ընթացում է, արդեն մեկ գրություն իմ կողմից ուղարկվել է գլխավոր շտաբի պետին և խնդրվել, որպեսզի մեր զինկոմիսարիատներից հաշվառումից հանված և տեղափոխված հայաստանյան հատված այլ բնակավայրեր, որպեսզի իրենք ևս կցագրվեն պաշտպանության բանակի զորամասերին: Բայց նման դեպքեր լինում են՝ մերժվում են և հիմնական պատճառը դա է, որպեսզի ընթացքում դրանք պարզենք: Ներքին տեղաշարժերը՝ Հադրութից Ստեփանակերտ, Ստեփանակերտից Շուշի, Շուշի: Չկա դեպք, որ նման դեպքում մերժվի հիմնականում մերժումը լինում է այդ դեպքում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան:
Հայկ Խանումյան - Ասենք, ճիշտ եմ հասկանում, որ ենթադրենք հայաստանյան զինկոմիսարիատներում հաշվառված մարդիկ, որ արդեն նախօրոք հաշվառված, որ արդեն դիմում են հաշվառումից դուրս գալու համար խնդիր չեն ունենում:
Լևոն Մնացականյան – Կան մարդիկ, ովքեր ներկայացնում է, որ 2004թ. գտնվում եմ չգիտեմ որտեղ, բայց դիմումը ներկայացնում է 2018թ. ու ոչ մի բանի չի մասնակցում հիմա հարց ենք տալիս. Ընկեր ջան այս 14 տարվա ընթացքում, որտե՞ղ եք եղել: Այ էդ նման դեպքերը ստուգվում է ու ընթացք է տրվում վերջում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, պատրաստվում է Էդուարդ Աղաբեկյանը:
Լյուդմիլա Բարսեղյան – Շնորհակալություն, Արցախի հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի կառավարության անդամներ, գործընկերներ: Հարցս վերաբերվում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Բոլորը գիտենք, որ Ստեփանակերտ քաղաքի, գրեթե բոլոր հանրակրթական դպրոցների մոտակա տարածքներում տեղադրված են կրպակներ, որտեղ վաճառվում են երեխաների առողջությանը վտանգ ներկայացնող սննդամթերքներ՝ բուտերբրոդներ երշիկով, նրբերշիկով, մայոնեզով, կետչուպով, պղպեղով և այլն: Կասեք այսօր շուկայական հարաբերությունների պարագայում չեք կարող արգելել վերոհիշյալ սննդամթերքի վաճառքը, բայց խոսքը ազգի ապագայի, մատաղ սերնդի առողջապահության մասին է, ուստի դա պետք է մտահոգի բոլորիս: Որոշ դպրոցների բուֆետներում ևս կան նման փաստեր: Այստեղ հնարավոր է այն ինչ-որ չափով կարելի է կարգավորել, սակայն դպրոցներին կից գործող տարածքներում գործող կրպակների հարցը խնդիր է և լուծում է պահանջում: Չե՞ք կարծում, որ ժամանակն է օրենսդիրն ու գործադիրը համատեղ քննարկումներ կատարեն այդ խնդրի շուրջ և հանուն երեխայի առողջության դրական լուծում տան: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցին պատասխանում է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, խնդրեմ:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն, հարցի համար: Տիկին Բարսեղյան, իրոք խնդիրը ամենաշատ մտահոգող հարցերից մեկն է՝ սննդամթերքի անվտանգության ծառայությունը այսօր իր հնարավորությունները ամբողջությամբ սկսել է մի գործընթաց, որոնք վերաբերվում են հենց կրթական ուսումնական հաստատություններում տեղակայված սննդի օբյեկտներին: Այս պահին Ստեփանակերտում ընդանում են և դիտարկումներ և ստուգումներ մանկապարտեզներում հատկապես, նախատեսվում է հաջորդ ամսվանից սկսել շրջաններում նույն կարգի դիտարկումներ և ստուգումներ, բայց ծառայությունը իր պոտենցիալով միայն հնարավորություն չունի ամբողջությամբ վերահսկողության տակ պահել, մանավանդ, որ մենք շրջաններում չունենք սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչություններ կամ ներկայացուցիչներ: Հարցը քննարկվել է պետական նախարարի հետ, փորձելու ենք հունվարի 1-ից աշխատել այլ ռեժիմով: Ունենք նաև տեխնիկական հագեցվածության խնդիր, որովհետև այդ նույն բուտերբրոդները և նման կարգի ուտելիքը, որը պատրաստվում է անհասկանալի վայրերում և չունի համապատասխան մակնշողներ դրանք տեղում ստուգելու հնարավորություն չունենք, բայց մենք պարբերաբար վերցնում ենք նմուշներ և սննդամթերքի անվտանգության լաբորատորիայում ենթարկում ենք փորձաքննության: Ունենք մի շարք օբյեկտներ, որտեղ մենք բավականին կոպիտ ասած նշանառության տակ ենք վերցրել, նախազգուշական գրություններ էլ ունենք ուղարկված, բայց նորից եմ կրկնում հարցը ամբողջությամբ լուծելու համար և ամբողջությամբ թեման, այսպես կոչված, վերահսկողության տակ պահելու համար բավարար ոչ կադրային ոչ տեխնիկական միջոցներ չունենք: Հունվարի 1-ից մենք նախատեսում ենք և բարեգործական, ունենք այդպիսի ցանկացողներ, և բարեգործական միջոցներով և պետական միջոցներով ձեռք բերել սարքավորումներ, որը տեղում հնարավորություն կտա պարզելու պահպանման տվյալ պահպանման պայմանների առկայության պարագայում: Արդյո՞ք թույլատրելի է օգտագործելու, թե ոչ: Որովհետև ուսումնական հաստատություններում գտնվող սննդի օբյեկտներում վաճառվող հիմնական սննդամթերքը չունի մակնշում, իսկ դա արգելված է օրենքով:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք, տիկին Բարսեղյան: Լյուդմիլա Բարսեղյան:
Լյուդմիլա Բարսեղյան – Չեք նախատեսում այդ հարցի օրենսդրական կարգավորումը: Ստուգումներով, կարծեմ հարցը չի լուծվելու: Այսօր ստուգեցին, վաղը կարող է ուրիշ ձև լինի:
Ժիրայր Միրզոյան – Ես նշեցի, որ օրենսդրությունը տվյալ ոլորտում բավարար չափով հագեցված է, նույնիսկ համապատասխանում է որոշ չափով եվրոպական ստանդարտներին: Մենք կադրային և տեխնիկական միջոցների խնդիր ունենք: Ես նշեցի շրջաններում մենք ստուգումներ և դիտարկումներ մենք անց ենք կացնում երեք-չորս ամիսը մեկ անգամ: Երեք տեսչություն ունենք սննդամթերքի անվտանգության ծառայությունում, որոնցից կազմված հանձնաժողովը երեք-չորս ամիսը մեկ անգամ է հնարավորություն լինում լինել համայնքում: Հարցը, իրոք մտահոգիչ հարց է: Քննարկել ենք Կառավարությունում և հունվարի 1-ից մենք աշխատելու ենք այլ ռեժիմով:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, պատրաստվում է Վիլեն Սաֆարյանը:
Էդուարդ Աղաբեկյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ: Առաջին հարցս վերաբերվում է Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքին: Երկու հայկական հանրապետություններում մեր նորագույն պատմության ընթացքում միշտ էլ կարևորվել է այդ ռազմաքաղաքական դաշինքի հարցը, սովորաբար միշտ նախընտրական գործընթացներում հայկական նոր իրողություններում՝ վերջին նոր իրողություններում՝ Հայաստանի նոր իրողությունների պայմաններում, նոր Հայաստան: Ինչպի՞սի քայլեր են ձեռնարկում այս ռազմաքաղաքական դաշինքի կնքման վերաբերյալ և երկրորդ: Կրթության համակարգում իրավական հիմքը հնգամյա պետական ծրագիրն է: Սա Աղաբեկյան Էդուարդը չի ասում, սա կրթության մասին օրենքի դրույթն է՝ պարտադիր նորմ, որը Կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը, որի մեջ ներառվում է՝ կրթություն, նախակրթություն, հանրակրթություն, միջին, միջնակարգ, բուհ, հետագա, դաստիարակություն, սնունդ, հագուկապ, դասագրքեր, որակ, դաստիարակություն, որը նաև պիտի լինի, որը առայսօր չունեն: Այս համակարգված ընդհանուր փաստաթղթի բացակայության պատճառով հարցերն էլ շատ են կրթության ոլորտին վերաբերյալ: Մոտավորապես հին ավտոների ավտոմեքենաների առանձին պահեստամասեր փորձում եք ներկենք տարբեր գույներով: Ընդհանուր համակարգված խնդրի բացակայության պատճառով: Անցած սեպտեմբերին, իհարկե, շուտ էր նման հարցադրումը տալու, բայց կարծում եմ, մի տարին բավարար է կրթության նախարարին դիմելու: Ե՞րբ է ներկայացվելու Ազգային ժողովի հաստատմանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահ, պարոն Բակո Սահակյանը:
Բակո Սահակյան – Շնորհակալություն, Էդուարդ Արտավազդի, մենք տարիներ առաջ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների մշակել ենք այդպիսի փաստաթուղթ և այս վերջերս Հայաստանի Հանրապետության նոր ղեկավարության հետ մեր հանդիպումների ժամանակ նույնպես մեր քննարկումների շրջանակներում անդրադարձ ենք կատարել նաև այդ ռազմաքաղաքական փաստաթղթին: Հատուկ այդ հարցը բարձրացվել է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մոտ և մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների արձագանքին: Ուզում եմ, դուք տեղյակ լինեք, որ նախկինում, երբ մենք այդ փաստաթղթի շուրջ աշխատում էինք հաշվի էինք առնում մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև մի շարք գործոններ՝ աշխարհաքաղաքական զարգացումները: Այդ փաստաթղթի մշակումը ու ստորագրումը և կյանքի կոչելը կապված է իրականում մի շարք այդպիսի հանգամանքներից և մենք պարտավոր ենք այդ ամենը հաշվի առնելու: Հաշվի ենք առել նախկինում, հաշվի ենք առնելու նաև այս շրջանում: Եվ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, և Արցախի ղեկավարությունը գիտակցում է այդ փաստաթղթի կարևորությունը, բայց մենք գիտակցում ենք նաև իմ կողմից նշված հանգամանքները և այստեղ ոչ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, ոչ Արցախի ղեկավարությունը նպատակ չունեն խուսափելու այդ փաստաթղթի ընդունումից, ուղղակի, կան մի շարք իմ կողմից նշված հանգամանքներ, որոնք հաշվի են արվել և հաշվի են առնում այս շրջանում: Մենք՝ փորձելու ենք ամեն ինչ անել և այդ կարևորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթուղթը վերջնականապես կյանքի կոչել: Դուք էլ կարող եք մասնակցություն ունենալ, որովհետև մեր քննարկումների ժամանակ մենք այդպիսի անհրաժեշտություն տեսել ենք և Գեորգի Միխայլովիչը նույնպես այդ փաստաթղթի մշակման մասնակցություն է ունեցել ժամանակին, կարող եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ, ուղղակի այդ փաստաթուղթը ենթակա չէ այս շրջանում ավելի լայն և ավելի հրապարակավ քննարկման:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Նախագահ: Երկրորդ հարցին պատասխանում է կրթության, գիտության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանը:
Նարինե Աղաբալյան – Յուրաքանչյուր զարգացման ծրագրի հիմքում, կարծում եմ, պարտադիր պետք է լինի համապատասխան հետազոտությունը և ես առիթ եմ ունեցել այս ամբիոնից արդեն ասելու, որ նախարարության կողմից իրականացվում է հետազոտություն և մշակվում է 2019-2023թթ.կրթության զարգացման ծրագիրը: Ինձ համար, որպես ոլորտի պատասխանատուի, համենայնդեպս մեկ ուսումնական տարի, գոնե անհրաժեշտ էր սեփական նաև դիրքորոշում, տեսակետ ձևավորելու համար: Այդ ծրագիրը կներկայացվի բյուջեի հետ միասին:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան: Շնորհակալություն, տիկին նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, պատրաստվում է Վահրամ Բալայանը:
Վիլեն Սաֆարյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի կառավարության անդամներ, գործընկերներ: Առաջին հարցս վերաբերվում է էկոլոգիական մոնիտորինգին: Շուշի-Ստեփանակերտ և Ասկերանի քաղաքների, Իվանյան զորավարի և շրջակայքում տեղադրված բոլոր բնակավայրերի կենցաղային և արտադրական թափոնները բոլորը լցվում են Կարկառ: Կառկարի ջուրը օգտագործվում է ոռոգման նպատակով սակավաջուր շրջանում ամբողջովին: Հարց է առաջանում, այդքա՞ն կեղտաջրերը, այդ քիմիական ամբողջ տարրերը ինչպե՞ս են ազդում մեր կողմից օգտագործվող գյուղմթերքների որակի վրա: Երկրորդ՝ արդյունաբերական օբյեկտների, մասնավորապես լեռնահանքարդյունաբերական հանքաարդյունաբերության հարստացման այդ պոչամբարների և բնակավայրերի շրջանում քիմիական ծանր մետաղների պարունակությունը: Ինչպե՞ս է ազդում տվյալ բնակավայրերի բնակչության առողջության վրա: Կատարվո՞ւմ է արդյոք էկոլոգիական մոնիտորինգ նշված խնդիրների վերաբերյալ: Երկրորդ հարցս վերաբերվում ե պետական գրանցում ստացած բնական հուշարձաններին: Արդյո՞ք, գրանցում ստանալուց հետո այդ բնական հուշարձանների վիճակի վերաբերյալ որևէ հսկողություն իրականացվում է, թե՞ չէ, որովհետև այդ պետական գրանցում ստացած բնական հուշարձանների մի մասը որոշ անձանած կողմից դարձել է հանգստի գոտիներ, ամբողջ պլաստիկայի թափոններով և աղբանոցի տպավորություն է թողնում: Նրանց հետագա հսկողությունը ո՞վ պետք է իրականացնի: Երրորդ հարցս՝ խոսքս վերաբերվում է անտառային ռեսուրսների օգտագործման կանոնակարգման վերաբերյալ: Ուղիղ մի տարի առաջ, նախագահի կողմից առաջարկվել է բնապահպանության նախարարության, որպեսզի բնապահպանության նախարարությունը մշակի կանոնակարգ՝ անտառային ռեսուրսները օգտագործման վերաբերյալ, որը համոզված եմ, որ մինչև հիմա դեռևս չկա: Ինչքա՞ն է այսպես շարունակվելու անտառային ռեսուրսների ոչ կանոնակարգված օգտագործումը: Չի կատարվում քարտեզագրում, տաքսացիա և այլն: Ինչքան ժամանակ է այսպես շարունակվելու: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է բնական պաշարների և բնապահպանության նախարար պարոն Ֆելիքս Գաբրիելյանը: Երևի, պարոն Գաբրիելյանի համար էլ է առաջին անգամ իրեն էլ շնորհավորենք՝ Ազգային ժողովում, իհարկե առաջին անգամ է ներկայացնում:
Ֆելիքս Գաբրիելյան – Առաջին հերթին, շնորհակալություն հարցի համար, ուրեմն այդ թափոնների մասին է խոսքը գնում՝ առաջին հարցը: Նախատեսված է ծրագիր և այդ ծրագրերի համաձայն մեր համապատասխան ընկերները բոլոր համայնքներով շրջում են և այդ ծրագիրը նախատեսված է երկու տարվա ընթացքում վերջնական ավարտից հետո ներկայացվելու է համապատասխան որոշում՝ առաջին հարցի մասով: Այդ պոչամբարների հետ կապված, ուրեմն այսօրվա դրությամբ Դրմբոնի մասով երկու պոչամբարների հետ կապված, երկուսը փակված է երրորդի մասով համապատասխան աշխատանքը գնում է և բոլոր ուսումնասիրությունները կատարվում են ժամանակին: Երրորդ հարցը՝ անտառահատումների հետ կապված, Ձեզ ասեմ, որ անտառահատումների հետ կապված բոլոր ուսումնասիրությունները այսօրվա դրությամբ այն անտառները, որոնք գտնվում են վատ վիճակում, բոլոր այդ անտառների մասով հնարավորություն է տրվել, որպեսզի չօգտագործվեն անտառահատումների մասով և տարվա կտրվածքով ուսումնասիրվելու են, որպեսզի այդ անտառահատումները օգտագործվի անտառի ընդհանուր հնարավորության սահմանում:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան, Վիլեն Սաֆարյան:
Վիլեն Սաֆարյան – Ուրեմն, մի քիչ անհասկանալի է փակ պոչամբարներ արտահայտությունը, պարոն նախարար, որովհետև պոչամբարը ինքը արդեն բաց կամ փակ նույն վնասն է, նույն պոտենցիալ վտանգ է ներկայացնում, իսկ անտառների վատ կամ լավ լինելը, փաստորեն դա տաքսացիայի արդյունքներով է որոշում, եթե չի կատարվել տաքսացիա, ապա նրա որակական հանտկանիշների վերաբերյալ եզրակացություն կատարելը, իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ: Իմ երրորդ հարցը մնացել է անպատասխան, որը վերաբերվում է բնական հուշարձանների մասով: Բնական հուշարձանների մասով մշակույթի նախարարությունը չի զբաղվում, պարոն Ղուլյան:
Ֆելիքս Գաբրիելյան – Բնական հուշարձանների մասով մեր միջնաժամկետ ծրագրի մեջ նախատեսված է դրա ուսումնասիրությունների մասով և դրա համար համապատասխան որոշում ընդունվելու է: Մեր ծրագրերի մեջ դա նախատեսված է՝ միջնաժամկետ ծրագրի մեջ: Պոչամբարների հետ կապված, որ ասում եք փորձագիտական եզրակացությունները կան, փակ հասկացողությունը, որ ասում ենք՝ այսօրվա իրավիճակում, այսօրվա վիճակի մասին է խոսքը գնում, եթե դուք խորն եք ուսումնասիրել և ասում եք դրա անվտանգության մասով, ես այսօրվա դրության մասով եմ խոսում, որ երկու պոչամբարներըԿարող է փակված է՝ Դրմբոնի մասով, իսկ երրորդի մասով համապատասխան աշխատանքներ են ընդանում: Ավելի խորը ուսումնասիրման համար, որ ասում եք. Կարող է պատճառահետևանքային ինչ-որ կապ լինի՝ հետագայի մասին, դա արդեն մասնագիտական գնահատական տալու հարց է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Պարոն Սաֆարյան, խնդրում եմ կարդաք Կանոնակարգը, դուք հարցը տալիս եք դրանից հետո պատասխանում է նախարարը, դրանից հետո դուք իրավունք ունեք մեկ րոպե արձագանքել, դուք արձագանքեցիք, հիմա նախարարն է ձեր արձագանքին է հիմա արձագանքում:
Վիլեն Սաֆարյան – (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Ես չեմ կարող մեկի համար արտոնյալ ռեժիմ սահմանել, մյուսի համար…
Ֆելիքս Գաբրիելյան – Եթե հարցը գնում է անտառների մասով, ես ասեցի, որ մեր անտառների հնարավորությունը օգտագործում ենք մինիմալ չափով: Մեր հնարավորությունը մենք ուսումնասիրել ենք մեր անտառների հնարավորությունը և այդ անտառահատման հետ կապված ամեն ինչը կատարվում է մինիմալ չափով:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Վերջին հարցն է հնչում՝ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն է:
Վիլեն Սաֆարյան – (Չի լսվում):
Ֆելիքս Գաբրիելյան – Ուրեմն ասեմ, որ մենք Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ համատեղ քննարկել ենք այդ հարցը, որպեսզի իրեն հնարավորությունը օգտագործենք՝ տեխնիկական հնարավորության մասին է գնում խոսքը, որպեսզի ձեր ասածը բերենք վերջնական տեսքի:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Խնդրեմ, պարոն Վահրամ Բալայան՝ Ազգային ժողովի փոխնախագահ:
Վահրամ Բալայան – Հարգարժան նախագահ, հարգելի ներկաներ, երկու հարց պետք է ներկայացնեմ, առաջինը՝ լավ է, որ վերջին շրջանում Ստեփանակերտի երիտասարդությունը ցանկություն ունի առանձնատներ կառուցելու, բայց վատ է, որ հողատարածքներ չկան, որովհետև Ստեփանակերտը մեծանում է՝ դա լավ է, որ մեծանում է և հասել են համապատասխան համայնքների տարածքներին, այստեղ խնդիրներ են առաջանում: Ինչպես է Կառավարությունը տեսնում այս հարցի լուծում: Երկրորդ հարցը՝ Զորգե փողոցի վրա՝ դպրոցի կողմից՝ աջ, երբ մտնում է Սարալանջ այդ հատվածը, ես տեղում եղել եմ, մի 30 մետր տարածք կա, որ գնում է դեպի Ենիկոլոպո և Գուրգեն Հարությունյան փողոցները: Այդ 30 մետրը, ասենք այդ թփուտները այնքան են աճում, ճիշտ է էս վերջերս մաքրել են, չկա մայթ: Շրջադարձի վրա է, երեխաների համար բավականին վտանգավոր է: Հնարավոր չէ այնտեղ այդ 30 մետրի վրա կառուցել մի մայթ, որ երեխաները հանգիստ գնան, որովհետև ստիպված են գնալ ճանապարհի միջով: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն, ներկայումս քննարկվում են քաղաքի զարգացման մի քանի տարբերակներ, այսինքն` ոչ թե զարգացման, այլ բնակարանաշինության համար տրամադրվող հողատարածքների հետագա ուղղությունը: Ունենք մի քանի տարբերակ: Ճիշտ նշեցիք, որ քաղաքի ներկայիս սահմաններում, հիմնականում այդ հողային ֆոնդը արդեն սպառված է և, քաղաքի հետագա զարգացումը նախատեսվում է հիմնականում երկու ուղղություններով՝ Աջափնյակ և Արեշ ուղղություններով: Մեր հետագա ծրագրերում, որոնք կուղղվեն բնակարանաշինությանը, կնախատեսվեն առանձին հատակագծեր՝ այդ տարածքների բարեկարգման և այդ հատվածներում բնակարանաշինության համար հողատարածքների տրամադրման համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, արձագանքո՞ւմ եք պարոն Բալայան: Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, պարոն Գեորգի Հայրիյանը:
Գեորգի Հայրիյան – Շնորհակալություն հարցի համար, պարոն Բալայան: Մենք լրացուցիչ կճշտենք կոնկրետ տեղամասը, ինչի մասին է խոսքը այդ Զորգե փողոցի և Ենիկոլոպո հատվածի մասին՝ անպայման կուսումնասիրվի և կընդգրկվի հետագա ծրագրերի մեջ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Բավարարվա՞ծ եք, շնորհակալություն պարոն Հայրիյան: Մենք այսքանով ավարտել ենք, բայց պարոն Նախագահ, եթե որևէ բան կա ամփոփելու, խնդրեմ:
Բակո Սահակյան – Ես ուզում եմ Կանոնակարգին անդրադառնալ: Քանի երրորդ անգամն է, նկատում եմ, որ և հարցադրում, այսպես ասած, նրանք, ովքեր հարցադրումներ են ուղղում և բոլոր նրանք ովքեր պատասխանում են, կարծես՝ մենք ձևական աշխատանք ենք իրականացնում: Չի կարե՞լի կանոնակարգը վերանայել, հնարավորություն տալ լիարժեք հարցադրումներ անել և լիարժեք պատասխաններ հնչեցնել: Դա մեկ՝ երկրորդը մեր դահլիճը կահավորված չէ, ես տեսնում եմ, որ ամեն անգամ հարցը ուղղելու համար բարձրանալ տրիբունա: Դա էլ է որոշակի այսպես ավելորդ է: Տեղից չի կարելի այդ հարցը ուղղել:
Աշոտ Ղուլյան – Նկարահանման համար ենք անում:
Բակո Սահակյան – Թող նկարահանեն մի կամերա ավել դնեն ու տեղից նկարեն, դրանից ինչ է փոխվում: Ասենք, եթե դա աշխատանքային քննարկումների ընթացքում կարելի է նման որոշում ընդունել, ինչու չընդունենք: Մի քիչ դեկլարատիվ բնույթի պահեր եմ նկատում և, եթե դա խախտում չէ՝ Կանոնակարգը վերանայելու և համապատասխանեցնելու այդ բնական ռեժիմին, կարծում եմ, ճիշտ կլինի: Եթե, իհարկե պատգամավորները նույն կերպ են մտածում: Սա, կուզենայի ասել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախագահ, մենք հաշվի կառնենք կարծում եմ, այս նիստից հետո կամ վաղը մենք խմբակցությունների հետ այդ հարցը կքննարկենք, պարզապես խնդիրը նա է, որ ամեն դեպքում մենք պարտադրված ենք լինելու սահմանափակել, որովհետև, երբ որ հինգ րոպե սահմանենք այն ժամանակ էլ հինգ րոպեն էլ չի հերիքելու: Սա իմ կարծիքն է, որպես նիստեր վարողի:
Բակո Սահակյան – Հասկանում եմ, բայց մի քիչ հետևյալն է: Այ, որ հետևում եմ աշխատանքներին նախ՝ ընդհատում ենք պատգամավորին, դա, կարծես թե,, զրկում է պատգամավորին լիարժեք, հետևյալ պահին կատարել իր աշխատանքը: Ազգային ժողովի նախագահն է ստիպված հաճախ, ընդհատելու: Դա էլ, վայել չէ, կարծես թե, Ազգային ժողովի նախագահին, ամեն անգամ իր գործընկերոջը ընդհատելու և այլն: Տեսեք, դա իմ անձնական դիտարկումն եմ ասում:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, պարոն նախագահ կքննարկենք: Ամփոփելով, ուզում եմ հանրագումար ասել: Այսօր մենք հարցուպատասխանի ժամանակ ունեցել ենք 12 պատգամավորների հարցադրումներ: Ընդհանուր առմամբ հնչել են 23 հարցեր՝ մեծամասամբ հարցերին տրվել են պատասխաններ: Ուզում եմ նաև, որպեսզի հավելյալ՝ մենք միայն այս դահլիճում չենք կարող հարցեր տալ և ստանալ պատասխաններ: Ինչ-որ մնացել է կիսատ, կարող ենք աշխատանքային կարգով շարունակել: Շնորհակալություն բոլորին՝ Ձեզ և կառավարության անդամներին: Հինգ րոպե ընդմիջում, որից հետո շարունակում ենք աշխատանքը:
Ընդմիջում
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա լիագումար նիստի աշխատանքները և շարունակում ենք մեր օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը: Մինչև ընդմիջում՝ մենք հինգ նախագծերի ենք անդրադարձել և բոլորի մասով էլ արդեն ունենք ընդունված որոշումներ, այժմ շարունակում ենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով, դրան կից ևս երկու նախագծեր կան՝ փաթեթով է այն ներկայացվում, Կառավարության կողմից այն լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար պարոն Ժիրայր Միրզոյանը, խնդրեմ պարոն Միրզոյան:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Նշեմ, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Բացառությունները սահմանված են հողային օրենսգրքով, որի 64-րդ հոդվածը, որը վերնագրված է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելը, սահմանում է, որ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկումն, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար, հողամասի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք, միայն մինչև 2006թ. հուլիսի 6-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործման կամ վարձակալված իրավունք ձեռք բերված կամ այդ իրավունքները գրանցված լինելու դեպքում: Այսպիսի կարգավորմամբ 2006թ. հուլիսի 6-ից հետո բացառվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից վարձակալած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի, նույնիսկ հատուցմամբ ձեռք բերման հնարավորությունը:
Հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն այգեգործության ոլորտում օտարերկրյա ներդնողների համար օրենքով սահմանել բացառություն, իրենց կողմից հիմնադրված արտադրական նշանակություն այգով զբաղեցրած հողամասը, որպես սեփականություն, ձեռք բերելու մասով, իսկ Արցախի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց պարագայում Կառավարության սահմանած կարգով տրամադրելու հնարավորություն է ստեղծվում:
Այս փոփոխությունը հնարավորություն կտա լիարժեք օգտագործել Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության, մանավանդ այգեգործության ոլորտի զարգացման հնարավորությունները՝ թե օտարերկրյա ներդրումների ներգրավելու, թե տեղական ներուժը արդյունավետ և ամբողջությամբ օգտագործելու առումով:
Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածում առաջարկվում է, որտեղ նշված է, որ օտարերկրացիները չեն կարող օգտվել սեփականության իրավունքից, առաջարկվում է լրացնել տնամերձ՝ բազմամյա տնկարկներով: Մենք՝ այստեղ, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի փոխել ենք այգեգործական նպատակը բազմամյա տնկարկներով զբաղեցրած տերմինով: Նպատակ ունենալով հողամասերը, բազմամյա տնկարկներ ասելով, հասկանալ բացառապես այգիները: Այսինքն, ոչ տնկարանային տնտեսությունները և այլ նպատակով զբաղեցրած տարածքները: Խոսքը վերաբերվում է բացառապես այգեգործական, այսինքն` այգի հիմնադրելու համար, ոչ այլ:
Նախատեսվում է 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ՝ ունենալու ենք բազմամյա տնկարկներով զբաղեցրած, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում, 3-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը: Սա հողային հարաբերություններին վերաբերվող հոդվածն է, որտեղ նախատեսված է, որ օտարերկրացիները չեն կարող Արցախի Հանրապետությունում լինել հողի սեփականատեր:
56-րդ հոդվածում, նախատեսվում է ավելացնել հետևյալ բովանդակությամբ՝ հղում կատարելու 102-րդ հոդվածին՝ ավելացնել, որ օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8-ի 1 կետով նախատեսված դեպքում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը: Սա հարկադիր կարգով հողը՝ սեփականության իրավունքից զրկելուն է վերաբերվում: Քիչ հետո ես սրան էլ կանդրադառնամ: Օրենսգրքի 64-րդ հոդվածի, որը վերաբերվում է պետական և համայնքային հողամասերի սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն, նախատեսվում է. Լրացնել նոր կետ բազմամյա տնկարկների մշակության նպատակով վարձակալած հողերում ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգի հիմնադրած Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց, համաձայն Կառավարության սահմանած կարգին: Սա վերաբերվում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն` այս փոփոխությունը երկու հիմնական ուղղություն ունի. Մեկը՝ օտարերկրացիների մասով, մեկը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների մասով: Մի դեպքում Արցախի Հանրապետության քաղաքացիների մասով՝ նախատեսվում է արտադրական նշանակության այգի ունենալու, որի հավաստումը տրվելու է Կառավարության կողմից համապատասխան եզրակացության հիման վրա՝ անհատույց տրամադրել սեփականության իրավունքով տրամադրել հողօգտագործողին: Իսկ օտարերկրյա քաղաքացու համար նախատեսվում է հնարավորություն ընձեռվել սեփականության իրավունքով ձեռք բերելու համար, այսինքն, գնելու համար, բայց այստեղ կան մի շարք սահմանափակումներ, որոնք վերաբերվում են, այսինքն` այդ հողամասերը վերաբերվում են միայն համայնքից կամ պետության պահուստային ֆոնդից վարձակալած հողերին: Որպեսզի օտարերկրյա քաղաքացին իրավունք ձեռք բերի Արցախի Հանրապետությունում այգեգործական նպատակով հող ձեռք բերելու համար, անհրաժեշտ է, որպեսզի հողը վարձակալի կամ պետական պահուստային ֆոնդից կամ համայնքի պահուստային ֆոնդից: Անհրաժեշտ է, որպեսզի ամբողջությամբ սեփական ներդրումներով կառուցի արտադրական նշանակության այգի և ստանա Կառավարության եզրակացությունը, որ այգին իրոք արտադրական նշանակության է: Արտադրական նշանակության այգի սույն օրենքի և Կառավարության սահմանած կարգերի իմաստով դա ժամանակակից տնկման սխեմայով, կաթիլային ոռոգման համակարգով, կահավորված այգին է և օգտվելու են տվյալ դեպքում այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ստանալու են Կառավարության որոշմամբ կամ հնարավորություն համայնքը, այսինքն` Կառավարության համաձայնությունը, որը պետք է պարտադիր սահմանվի Կառավարության որոշմամբ կամ սեփականաշնորհման ակտը պետք է լինի Կառավարության որոշումը: Քաղաքացիական օրենսգրքի և Տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխությունները բխում են հողային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից, քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը վերաբերվում է 283-րդ հոդվածին, որի հիմնական բովանդակությունը՝ դա ավելացնել նոր կետ, որտեղ նախատեսվում է: Եթե օրենքով թույլատրվող հիմքով անձին, որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, ապա սեփականատերը այդ գույքը պետք է օտարի, այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո մեկ տարվա ընթացքում: Այսինքն, եթե սեփականատեր դարձած օտարերկրյա քաղաքացին օտարում է Արցախի Հանրապետությունում ունեցած՝ այգեգործական նպատակով ձեռքբերված այգին, եթե օտարում է նոր սեփականատերը չի օգտագործում այգեգործական նպատակով, ապա պարտավոր է մեկ տարվա ընթացքում օտարել այլ քաղաքացու կամ վերադարձնել պետությանը կամ համայնքին: Տվյալ դեպքում ստանալով համարժեք փոխհատուցում ի կատարած ծախսերի մասով:
Եթե մեկ տարվա ընթացքում չի վերադարձնում նախատեսված է նաև երկրորդ մաս: Երկրորդ մասը նոր խմբագրությամբ է շարադրված: Այդ դեպքում, երբ սեփականատերը մեկ տարվա ընթացքում գույքը չի օտարում, ապա գույքը նրա բնույթի և նշանակության հաշվառման պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացած դատարանի վճռով վաճառում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում է գույքն օտարելու ծախսերը: Այստեղ տեղական ինքնակառավարման մարմնին ևս իրավունք է վերապահվում տվյալ դեպքում դիմելու դատարան և դրան համապատասխան Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում համայնքի ղեկավարին նոր լիազորություն է նախատեսվում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-ի 1 կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխհատուցելու պահանջով: Այսքանը, ես նաև նշեմ, որ և Արցախի Հանրապետության քաղաքացիներին և օտարերկրյա քաղաքացիներին հողամաս տրամադրելու կարգը սահմանվելու է Կառավարության կողմից, նախատեսվում է օտարերկրյա քաղաքացիներին, եթե օտարվում է համայնքային հող պարտադիր Կառավարության որոշմամբ տրված համաձայնությամբ, իսկ պետական պահուստային ֆոնդի հողերից՝ օտարվելու դեպքում, Կառավարության որոշմամբ: Այսքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն Միրզոյան: Պարոն Միրզոյանին հարցեր տալու համար, խնդրում եմ գրանցվել: Արմեն Սարգսյան, Գեորգի Պետրոսյան, Էդուարդ Աղաբեկյան, Դավիթ Իշխանյան, Վահրամ Բալայան: Ուրեմն, Արմեն Սարգսյան, Գեորգի Պետրոսյան, Էդուարդ Աղաբեկյան, Դավիթ Իշխանյան և Վահրամ Բալայան: Խնդրեմ, հարցի համար՝ Արմեն Սարգսյան:
Արմեն Սարգսյան – Հնարավո՞ր չէ, արդյոք ներդրումների նույն ծրագիրը ապահովել, առանց սեփականաշնորհելու հողը: Օրինակ, երկար ժամկետով տալ վարձավճարների հիմունքներով, օրինակ 99 տարով, որովհետև, կարող է սեփականաշնորհված հողը տերը հետագայում վաճառի այլ սեփականատիրոջը, անվտանգության համար լուրջ խնդիրներ լինի: Այդտեղ պետությունը շատ քիչ հնարավորություն ունի միջամտելու: Երկրորդ հարցս հետևյալն է, հաշվարկվել է արդյոք, մոտավորապես այն հողերը, որ ըստ ձեզ կարող է ներդրումներ անել հավանականությամբ և դրա կողքին գտնվող համայնքները կարող է մի քանի տարուց հետո լուրջ հողային պրոբլեմ ունենա և, քանի որ այդ հողերը սեփականաշնորհված է բնակիչները, խոսքը վերաբերվում է բնակիչներին, ապա լուրջ պրոբլեմ ունենա հողային խնդիրների հետ կապված: Շնորհակալություն:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն, առաջին հարցի հետ կապված, որևէ մտավախություն չկա, որովհետև մեր քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը կատարել ենք հենց այդ նպատակով, եթե վաճառվում է այլ քաղաքացու կամ, նույնիսկ հողը ժառանգությամբ անցնում է որևէ այլ քաղաքացու այս դեպքում այս դեպքում, եթե տվյալ նոր սեփականատերը հողը չի օգտագործում տվյալ նպատակային, ոչ թե նպատակային, այլ նաև գործառնական նշանակությամբ:
Արմեն Սարգսյան – (Չի լսվում):
Ժիրայր Միրզոյան – Եթե օգտագործում է որևէ խնդի՞ր:
Աշոտ Ղուլյան - Պարոն Սարգսյան, թողեք պատասխանի նոր կարձագանքեք:
Ժիրայր Միրզոյան – Եթե սեփականաշնորհված հողը պարտավոր է օգտագործել բացառապես այգեգործական գործառնական նշանակությամբ, ապա վտանգը վարձակալելու դեպքում՝ 99 տարով, գրեթե նույնն է, եթե որևէ վտանգ կա: Այստեղ որևէ տարբերություն չկա: Ինչի՞ համար է սեփականաշնորհում՝ հարցի շարունակությունը, որովհետև մեկ հեկտար հող՝ ընդունենք վարելահողը, այգի հիմնադրելու համար առանց պետական աջակցությամբ, խոսքը վերաբերվում է օտարերկրացիներին, անհրաժեշտ է լինելու 5-ից, 5 ու կես միլիոն դրամ ներդրում կատարել: Վարձակալված հողամասի վրա որևէ ներդրող չի պատրաստվում նման ներդրում կատարել, մանավանդ գործող օրենսդրությամբ գյուղատնտեսական նշանակության տարածքները մինչև 25 տարի վարձակալության ժամկետ ունեն, նույնիսկ ավելացման դեպքում վարձակալության իրավունքով ձեռք բերելու դեպքում չեն պատրաստվում: Ունենք արդեն չորս հոգի դիմած, որոնք 500-ից ավելի հեկտար պատրաստվում են սեփական ներդրումներով: Հինգ, հինգ ու կես միլիոն դրամը նշեցի՝ դա նաև վերաբերվում է կաթիլային ոռոգման համակարգ և արտիզան խորքային հոր հորատելու հետ միասին: Այսինքն` չկա որևէ մեկը, ով պատրաստվի վարձակալած հողի վրա, չնայած մենք այդ իրավունքը ընձեռնում ենք՝ արդեն կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելուց հետո և արտադրական նշանակություն եզրակացություն ստանալուց հետո միայն՝ ձեռք բերման հնարավորություն ենք տալիս: Ոչ թե տրամադրում ենք, այլ ձեռք բերման՝ վաճառելու: Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր դեպք քննարկվելու է Կառավարությունում և առանց Կառավարության որոշման որևէ հողամաս չի օտարվելու օտարերկրյա քաղաքացուն:
Աշոտ Ղուլյան – Երկու հարցին էլ պատասխանեցի՞ք:
Ժիրայր Միրզոյան – Երկրորդ հարցի հետ կապված, այս պահին ազատ հողատարածք, որ օտարերկրացին կամ թեկուզ մեր քաղաքացին հնարավորություն ունենա վարձակալել ոչ գյուղամերձերում կա՝ համայնքների մերձակա տարածքներում, ոչ էլ պետական պահուստային այն ֆոնդի են հատվածներում, որտեղ շատ ավելի բարենպաստ են ունեն ոռոգման հնարավորություններ: Խոսքը վերաբերվում է սահմանամերձ տարածքներին և այդտեղ որևէ վտանգ չեմ տեսնում, որ հետագայում կարող են համայնքները կամ բնակիչները խնդիրներ ունենան:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Սարգսյան՝ Արմեն Սարգսյան:
Արմեն Սարգսյան - Իմ սուբյեկտիվ կարծիքով, հայրենիքի թեման շատ ավելի բարձր է, քան ֆինանսների ներդրումից և վարձակալական հողում շատ ավելի ուրիշ իրավունքներ ունի պետության կողմից, քան սեփականաշնորհված հողը և վարձակալած հողը, օրինակ` չի կարող տերը ծախել մեկ ուրիշի: Իմ կարծիքով շուտ է այդ օրենքի ընդունման համար: Շնորհակալություն:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Նաև նշեմ, որ սեփականաշնորհման նպատակներից մեկն էլ, հետագա ներդրումներ կատարելու համար, վարկային, բանկային և, ընդհանուր առմամբ այլ ֆինանսական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ստեղծելու հնարավորությունն է, որովհետև մեր կողմից, ես նշեցի, որն ենք համարում արտադրական նշանակության այգի: Ես այդտեղ այդ ցանկում չեմ նշել կարկտապաշտպան ցանցով ծածկված այգին, որը նախատեսում ենք արդեն սեփականաշնորհելուց հետո, որպես գրավի առարկա դիտել և հիմնադրամներում և բանկերում գրավ դնելով և ընդլայնել, և կարկտապաշտպան ցանցերով պաշտպանել, որովհետև գիտեք գյուղատնտեսությունը վերջին տարիներին, մանավանդ այգեգործության ոլորտում ինչքան ռիսկային է դարձել բանական աղետների հետ կապված:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցը՝ Գեորգի Պետրոսյան, խնդրեմ:
Գեորգի Պետրոսյան – Պարոն նախարար, քաղաքական տեսանկյունից օտար սեփականատերը դա ես համարում եմ պրեցեդենտ: Ինչքանով է դա քաղաքական դեռ քննարկում, ափսոս ես չեմ եղել, որ կարողանանք այդ տեսանկյունից քննարկել, բայց մի հատ ավելի կոնկրետ մի բան: Եթե օտար քաղաքացին յուրիձիգցիայի մասով դիմի ոչ թե Արցախի Հանրապետության դատարան, այլ Միացյալ Նահանգների դատարան, ի՞նչ ենք մենք անելու, դուք նախատեսե՞լ եք նման տիպի մի բան կամ Իսրայելի քաղաքացին, որը որ ես վերցնում եմ տալիս եմ իրան, իսկ ինքը դիմում է դատարան: Ի՞նչ ենք անելու այդ դեպքում:
Ժիրայր Միրզոյան – Ի՞նչի համար, ի՞նչ պահանջով է դիմի դատարան:
Գեորգի Պետրոսյան – Տարաձայնություն եղավ Կառավարության և սեփականատերի, տարբեր ձևերով: Ես չեմ կարող նախատեսել ի՞նչ հարց կարող է լինել, բայց որպես պրեցեդենց և յուրիձիգցիայի խնդիրը, որ ինքը կարող է տեղափոխի ուրիշ տեղ: Գոնե նախատեսե՞լ եք սրա մասին:
Ժիրայր Միրզոյան – Ես իմ խոսքում նշել եմ, որ տվյալ իրավունքի ծագման պահը լինելու է իր կողմից արդեն ներդրումներ կատարելուց հետո: Իսկ ներդրումներ կատարելուց հետո ինքը պայմանով է սեփականաշնորհվելու, որ այն չի կարող օգտագործել այլ նպատակներով, բացառապես այգեգործական նպատակներով: Այգեգործական՝ ինչի համար, որովհետև այգին հիմնադրելուց հետո կախված ծառատեսակից ինքը ունենալու է 40,50 կամ 60 տարի կյանք, իսկ որոշ դեպքերում ավելի, իսկ մենք տրամադրում ենք մինչև 25 տարի ժամկետով: Տրամաբանական չէ վարձակալած հողամասերի վրա ավելի կարճաժամկետ՝ վարձակալած հողամասերի վրա ավելի երկարաժամկետ նպատակով ներդրում կատարել: Տվյալ դեպքում, խոսքը ոչ միայն օտարերկրացիներին է վերաբերվում նաև մեր հայրենակիցներին:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Պետրոսյան:
Գեորգի Պետրոսյան – Հա: Ինձ համար նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, սա միասնական մի դաշտ է, որի մեջ կարելի է լուծել հարցերը: Քաղաքական առումով այն մյուսը բավականին լուրջ խնդիրների առջև կարող ենք մենք կանգնել, շատ լուրջ և, եթե նույնպես դա մենակ չի վերաբերվում հողագործության, ինչքան ես իմանում եմ, այն փոփոխությունը, որ մենք կատարել ենք, մի քանի շեշտադրումներ կա ու ինչ ձևով՝ այդ տեսանկյունից դուք նայե՞լ եք:
Ժիրայր Միրզոյան – Իհարկե:
Գեորգի Պետրոսյան – Ասենք, արտգործնախարարության հետ գոնե քննարկվել է այդ հարցերի շուրջ խնդիրները: Արդարադատության հետ և այլն և այլն: Այդ տեսանկյունից եզրակացություն կա՞:
Ժիրայր Միրզոյան – Արտաքին գործերի նախարարության հետ չի քննարկվել, բայց արդարադատության նախարարության հետ քննարկվել է: Քննարկվել է Կառավարության տարբեր օղակներում և տվյալ հարաբերությունները կարգավորվելու են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ: Չի կարող այլ երկրի օրենսդրություն մեր երկրում ինչ-որ առաջնահերթություն ունենա: Իսկ մեր օրենսդրությամբ մենք զուգահեռ և քաղաքացիական օրենսգրքում, և տեղական ինքնակառավարման մասին փոփոխություններ ենք կատարել, որպեսզի բացառենք, այսինքն` գործուն իրավական մեխանիզմներ սահմանենք տվյալ դեպքում վերականգնելու համար:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ, Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն նախարար, ճիշտ ասած լավ այդ նախորդ մտահոգություններից ես անցնեմ գնամ: Ցանկացած ներդրում լինի դա աշխատատեղի, չգիտեմ աշխատանքի, արտադրության և այլ կազմակերպման, բնական է ներգրավում: Հնարավոր չէ այդ նույն նպատակին հասնել առանձին օրենքով՝ ինչպես Արցախգազը, Արցախէներգոն: Առանձին օրենքի տեսքով յուրաքանչյուրին սեփականաշնորհել և ենթահարց՝ առիթից օգտվելով, Ադրբեջանի Հանրապետությունից փախստականները 10 տարուց ավելի է այդ նույն հարցը բարձրացնում եք, մարդիկ, որ պարտավոր ենք այդ մարդկանց տալ սեփական իրավունք, բայց անընդհատ հողային օրենսգիրքը մատնանշելով հողային օրենսգիրքը սահմանափակում ենք: Հաջորդ ենթահարցը՝ մեր՝ Արցախի քաղաքացիներին, թեկուզ այդ Ամարասի և այլն, և այլն տարածքներից, բավականին տեղեր կան բավականին, աշխարհագրորեն, եթե կարելի է այսպես ասել թեքություններ են, իսկ կողքը հարթ տարածքներ, որից և պատրաստ են այդ քաղաքացիները (չի լսվում): Որ պատրաստ են այս թեքությունից: Ի՞նչու է հրաժարվում, որովհետև կողքը տեսնում է, որ կողքը բավականին հարթ տարածք: Առիթից օգտվելով նաև դրանց լուծումը, եթե կարելի է: Բայց առանձին-առանձին օրենքներով հնարավոր չէ, արդյոք այդ նպատակին հասնել:
Ժիրայր Միրզոյան – Իհարկե, հնարավոր է, բայց նպատակահարմար ենք գտել, քանի որ հողային հարաբերությունները կարգավորում են հողային օրենսգրքով նաև գույքային հարաբերությունները քաղաքացիական օրենսգրքով, նախատեսել ենք, որպեսզի յուրաքանչյուր դեպքում առանձին օրենք չընդունվի, նախատեսել ենք, որպեսզի Կառավարության որոշմամբ թույլտվություն տրամադրվի մի դեպքում համայնքների հողերի մասով, երկրորդ դեպքում թույլտվության արդեն դեպքում: Երկրորդ դեպքում հենց սեփականաշնորհվի Կառավարության որոշմամբ և Կառավարության որոշմամբ սահմանվի առանձնահատկությունները, որոնք ունենալու են այդ սեփականության իրավունքը համեմատած Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ: Որևէ վտանգ այս դեպքում՝ Կառավարության որոշմամբ սահմանելու և օրենքով սահմանելու, ասենք որևէ էական տարբերություն չեմ տեսնում: Թեքությունների հետ կապված հարցը արդեն տարիներով անընդհատ բարձրացվող և բոլորիս հուզող հարցերից մեկն է: Այս պահին Արցախի Հանրապետության պետական և համայնքային պահուստային ֆոնդի հողերի, գրեթե 90%-ը վարձակալված է, խոսքը ոչ թեքությունների մասին է, իսկ այն 10%-ը գտնվում է վտանգավոր գոտում, 10 չէ, նույնիսկ ավելի քիչ է եղել: Այդ ինտենսիվ կրակոցների պատճառով շատերը հրաժարվել են սահմանամերձ տարածքներից և այսօր որևէ ռեալ ծրագիր, որ նախագծվում է կամ ունի Կառավարությունը վերանայելու՝ սեփականաշնորհման գործընթացի արդյունքում ունեցած պատկերը կամ հետ վերցնի վարձակալությամբ տրամադրված հողերը նոր-նոր վարձակալության տրվի, չկա: Բայց այն տարածքները, մանավանդ Մարտունու շրջանում, որոնք ներկայում ազատ են, համեմատաբար պիտանի են, համեմատաբար բարենպաստ դիրքում են գտնվում՝ վարելահողերը հիմնականում օգտագործելու համար, քննարկել ենք վարչակազմի ղեկավարի հետ և փորձելու ենք գույքագրել բոլոր խնդիրները, բոլոր չմշակվող տարածքները, որոնց չմշակման պատճառը թեքություններն են և անբարենպաստ տարածքներն են, փորձելու ենք նախապատվության իրավունք տալ նոր հողամասեր պետական պահուստային ֆոնդից վարձակալելու համար:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ ենք, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Չէ:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հաջորդ հարցը Դավիթ Իշխանյան:
Դավիթ Իշխանյան - Ես կասեմ հանձնաժողովային քննարկումներին չեմ մասնակցել, ներկա չեմ եղել: Գուցե այն հարցերը, որ ես պիտի ուղղեմ պարոն նախարարին հնչել են այնտեղ և պատասխաններ ստացել եք, բայց այնուհանդերձ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են օտարերկրյա քաղաքացիներ տվյալ պարագայում:
Ժիրայր Միրզոյան – Տվյալ պարագայում այո:
Դավիթ Իշխանյան - Եղավ: Դուք խոսեցիք գրավադրման մասին և կա նաև հիմնավորումների մեջ, որ կան երաշխիքներ և գրավադրման հնարավորություն: Հավանաբար, նաև որոշ քննարկումներ տեղի են ունեցել կոմերցիոն բանկերի հետ, եթե օրենքը ընդունվի կամ համապատասխան փոփոխություններ ընդունվի այդ սեփականաշնորհված, սեփականություն հանդիսացող հողը հնարավոր է բանկերում գրավադրել և համապատասխան գումարներ ստանալ:
Ժիրայր Միրզոյան – Դրանք նախնական քննարկումներ են եղել, այո որոշ բանկերի կողմից նախնական համաձայնություն կա, բայց որևէ կոնկրետ փաստաթուղթ ստորագրված այդպիսին չկա, բայց, բացի բանկերից նաև մենք ունենք գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ, որի միջոցներով՝ ռեալ հնարավոր է այդպիսի աշխատանք կատարել: Գիտեք կարկտապաշտպան ցանցերի արժեքը մեկ հեկտարի մասով սկսում է ավելի քան 8 միլիոնի դրամից, իսկ այդպիսի ներդրում առանց բանկային կամ վարկային ռեսուրսի հնարավոր չէ կատարել: Բացի կարկտապաշտպան ցանցերով ապահովելուց նաև շատ հողօգտագործողներ ունեն հնարավորություններ ընդլայնելու այգիները: Նաև գրավադրման նպատակներից մեկն էլ դա է, ոչ միայն պաշտպանել ցանցով, այլ մեծացնել հեկտարների քանակը ավելացնել, որովհետև մեր դիտարկումների արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ միավոր հողակտորի սեփականատերը կամ վարձակալը՝ ինքը ամբողջությամբ չի դրել այգեգործական գործառնական նշանակության տակ, դրա մի մասն է դրել և հնարավորության դեպքում ինքը հաստատ կավելացնի, նաև այսպիսի հնարավորություն ստեղծելու համար:
Դավիթ Իշխանյան – Ես՝ երկու հարց, նաև: Արդյո՞ք, եթե օրենքը ընդունի սեփականաշնորհված այդ հողը, հողատարածքները կարող են գրավադրվել նաև Հայաստանի Հանրապետության դեպոզիտարիային:
Ժիրայր Միրզոյան – Իհարկե:
Աշոտ Ղուլյան - Մյուսն էլ տվեք:
Դավիթ Իշխանյան – Եվ վերջին հարցս, գյուղհիմնադրամի միջոցները մեր բավարար չեն համապատասխան ներդրումային դաշտ ապահովելու համար:
Ժիրայր Միրզոյան – Ներդրումային հիմնադրամի միջոցները, իհարկե բավարար չեն, քանի որ հիմնադրամի միջոցով իրականացվում ենք բազմաթիվ ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում և ամբողջությամբ չի կարողանալու այս ներդրումները կատարել, իսկ ներդրումների մասին ես խոսեցի 4 ներդրողի մասին ովքեր պատրաստվում են, իհարկե այս օրենքը ընդունելուց հետո պատրաստվում են ներդրում կատարել 550 հեկտար տարածքի վրա, տվյալ դեպքում յուրաքանչյուր 3 տարի մասով 5 միլիոն դրամ գումար, կարող է ամբողջ տարվա հնարավորությունները չհերքի հիմնադրամին:
Աշոտ Ղուլյան - Իսկ այդ գրավադրո՞ւմը:
Ժիրայր Միրզոյան – Գրավադրումը կարող է: Այո:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Պարոն Բալայանը հանում է իր հարցը, շնորհակալություն, պարոն Միրզոյան: Մենք այս ընթացակարգը ավարտեցինք հարցերի համար այժմ գլխադասային եզրակացության համար հրավիրում են Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանին, խնդրեմ պարոն Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, ինչպես տեսաք այստեղ բարձրացրած հարցերի և ներկայացման ժամանակ, պարոն նախարարը շատ հանգամանալից ներկայացրեց՝ մենք էլ հանձնաժողովում քննարկելու ժամանակ ոչ պակաս կծու հարցեր ենք առաջադրել և բոլոր հարցերին էլ սպառիչ պատասխաններ հնչեցին, որի համար էլ մեր հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ակնկալում ենք, որ դուք կնպաստեք, որ ընդունվի, որպես օրենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյանին հարցեր տալու համար գրանցվում ենք՝ եթե ցանկություն կա, չկա: Շնորհակալություն պարոն Ավանեսյան: Մենք կարող ենք նաև մտքերի փոխանակություն անցկացնել այս հարցով, եթե այդպիսի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել՝ Դավիթ Իշխանյան, ուրի՞շ, չկա: Ելույթի համար խոսքը տրվում է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանին, խնդրեմ:
Դավիթ Իշխանյան – Հարգելի գործընկերներ, համենայնդեպս, ես կարծում եմ, այստեղ կա լուրջ քաղաքական և անվտանգության կոմպոնենտ այս օրենսդրական նախաձեռնության և փոփոխության հետ կապված: Չի կարելի ցուցաբերել շտապողականություն: Այստեղ, միանշանակ զգացվում է որոշակի շտապողականության ցուցաբերումը և համապատասխան նաև հիմնավորումների՝ ըստ իս բացակայությունը: Ես կփորձեմ մեջբերել՝ ակնկալվող արդյունքները, ըստ ներկայացված հիմնավորումների և համապատասխան փաստաթղթի: Նախագծի ընդունմամբ, կստեղծվեն Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության, մասնավորապես, այգեգործության զարգացման համար կհիմնադրվեն արտադրական այգիներ կձևավորվի ներդրումային և գործարարական բարենպաստ,,առավելությունները, կմեծանան երկրում,,շուկայական ենթակառուցվածքների,,կստեղծվեն որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղեր և այդ բոլորի հիման վրա կապահովի տնտեսական կայուն աճը և բնակչության բարեկեցությունը, իհարկե շատ գեղեցիկ է և որևէ մեկը կարծում եմ, չպետք է դեմ լինի այսպիսի նախաձեռնությանը, երբ որ ակնկալում են համապատասխան արդյունքներ: Սակայն, ըստ իս, նաև հնչեցրած հարցերին տրված պատասխանների հիմնավորմամբ պիտի փորձեմ նաև որոշակի մտքերս իմի գումարել: Եթե խոսքը վերաբերվում է գրավադրմամբ բանկեր, բանկային համակարգի կամ Հայաստանի Հանրապետության դեպոզիտային համապատասխան գրավադրման, ապա մենք մեր ընտրողների հետ տարբեր առիթներով հանդիպումների ժամանակ, Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից բարձրաձայնում ենք՝ սեփականաշնորհման գործընթաց, վարկային համակարգի հետ կապված կամ բանկերի հետ մեր գյուղացիների սեփականաշնորհած հողերի, տարբեր, այսպես ասած իրավահարաբերությունների բացակայության: Ինչպե՞ս կարող ենք բացատրել դա:
Երիտասարդ ընտանիքներին համապատասխան հնարավորությունների ընձեռման բաց կա այստեղ, ապագայում նաև սեփականաշնորհման հնարավորություններ ունենալու: Բայց, ամենակարևորը ներդրումային դաշտի առավելություն կամ համապատասխան պայմաններ տրամադրելու հարցը, ըստ իս չի պայմանավորվում հողի կարգավիճակով: Հողի կարգավիճակը այստեղ որևէ էական նշանակություն չունի: Կան տարբեր երկրներ, որ հողը չի սեփականաշնորհվում: Կան տարբեր երկրներ, որ նույնիսկ սեփականության իրավունք ունենալու հնարավորությունից են զրկում, բայց տնտեսական աճ, բարեկեցիկ պայմաններ: Ապահովում են, այդ իսկ առումով անհրաժեշտ է վստահություն, անհրաժեշտ է ռիսկերի նվազեցում, անհրաժեշտ է շահութաբերություն, շուկաների առկայություն: Այս ամենը այն հիմնական կոմպոնենտներ են, որ կարող են նաև ապահովել: Ես կուզենային սևեռել իմ գործընկերների ուշադրությանը ելույթի հենց սկզբում արտահայտած մտքի վրա՝ այստեղ կա քաղաքական կոմպոնենտ և նաև անվտանգության հարցեր: Կարծում եմ, ձեր ուշադրությունը հիմնականում առաջին հերթին պետք է սևեռել հենց դրա վրա: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Խշխանյան: Մենք, մտքերի փոխանակության համար գրանցել էինք միայն մեկ պատգամավորի, այս մասն էլ ավարտեցինք: Մենք հիմա եզրափակիչ ելույթների հնարավորություն ունենք, այդպես է Կանոնակարգը նախատեսում, պարոն Միրզոյան, եթե կա ցանկություն եզրափակիչ ելույթի, այստեղ այդ նույն մտահոգությունները, որ հնչեցվել է կարող եք դրան արձագանքել և ես, պարզապես խորհրդի կարգով եմ ասում, եթե դուք վստահ չեք, որ դուք համոզել եք պատգամավորներին, կարող ենք մենք առաջին ընթերցում առաջարկել, որպեսզի լրացուցիչ քննարկվի, որովհետև, եթե հիմա քվեարկենք և օրենքը չանցնի այն շրջանառությունից պիտի դուրս գա, այսինքն` լրացուցիչ քննարկման, եթե հնարավորություն տեսնում եք, տեղը տեսնում եք կարող եք առաջարկել, խնդրեմ եզրափակիչ ելույթի համար և կարող եք այդ ելույթին անդրադառնալ ու նաև ձեր առաջարկությունը՝ ի՞նչ եք առաջարկում:
Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն պարոն Իշխանյան, իհարկե մենք նույնպես գտնում ենք քաղաքական և անվտանգության հետ կապված բաղադրիչները, օրենսդրական նախաձեռնությունը, բայց հենց դրա համար ենք մենք առանձնահատկություն սահմանել և նշել, որ օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի սեփականաշնորհել միայն այն հողը, որը վարձակալել է կամ համայնքից կամ պետական պահուստային ֆոնդից, տվյալ դեպքում քաղաքացուն կամ այլ իրավաբանական անձին պատկանող հողը իրավունք չունի օտարերկրյա քաղաքացին ձեռք բերի, բացի դրանից ի տարբերություն մնացած սեփականաշնորհման դասական եղանակից մենք նշել ենք, որ Կառավարության որոշմամբ է սեփականաշնորհվելու հենց հաշվի առնելով այդ երկու հանգամանքները և քաղաքական և անվտանգության հետ կապված, իսկ Կառավարությունը կոլեգիալ կազմով որոշում է ընդունելու, եթե որևէ խնդիր տեսնի, բնականաբար չի տրամադրելու: Առանձնահատկությունը հենց դրա համար է սահմանած, որ իրոք կա, և քաղաքական և անվտանգության հետ կապված բաղադրիչներ:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, դուք ի՞նչ եք առաջարկում:
Ժիրայր Միրզոյան – Առաջարկում եմ քվեարկել:
Աշոտ Ղուլյան – Որպես օրենք վերջնական տեսքո՞վ:
Ժիրայր Միրզոյան – Այո:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, ձեր իրավունքն է, կարող եք պնդել, կարող եք նաև առաջարկել առաջին ընթերցմամբ, ինչպես ես եմ առաջարկել, տեսեք:
Ժիրայր Միրզոյան – Առաջին ընթերցմամբ:
Աշոտ Ղուլյան – Առաջին ընթերցմամբ ե՞նք առաջարկո՞ւմ: Ինձ թվում է դա ավելի ճիշտ տարբերակ է, որպեսզի մենք հետո կարողանանք խոսել այդ մասին: Առաջին ընթերցմա՞մբ: Շատ լավ: Շնորհակալություն: Շատ լավ, ամփոփենք և հաշվի առնելով կատարված քննարկումները, մտքերի փոխանակությունը և արտահայտված մտահոգությունները, նախագծի հեղինակը առաջարկում է օրենքների փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ՝ հնարավորություն տալով նորից այն քննարկել հանձնաժողովում և փորձել նաև փարատել այդ մտահոգությունները: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 16, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 3: Որոշումն ընդունված է՝ առաջին ընթերցմամբ: Կգրանցեք 5 դեմ, 3 ձեռնպահ: Շատ լավ, մենք և անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնություններին, ուրեմն Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այն Ազգային ժողովին է ներկայացնում աշխատանքի, սոցիալական և վերաբնակեցման հարցերի նախարար պարոն Սամվել Ավանեսյանը:
Սամվել Ավանեսյան - Ազգային Ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ Ձեր քննարկմանն է ներկայացվում Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է նշված օրենքը համապատասխանեցնել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և Արցախի Հանրապետության Դատական օրենսգրքին: Քանի որ գործող Սահմանադրության 102-րդ հոդվածի առաջին մասի համաձայն Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից, ուրեմն առաջարկվում է օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներից հանել վարչապետ բառը: Ինչպես նաև ներկայացվող փոփոխությունները պայմանավորված են 2017թ. Արցախի Հանրապետությունում ընդունված նոր դատական օրենսգրքով, ըստ որի օրենքի 2-րդ և 9-րդ հոդվածներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով բառերը առաջարկվում է փոխարինել Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ կետով և 136-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով բառերով: Նշված հոդվածները վերաբերվում են դատավորի լիազորությունները դադարեցման հիմքերից 2-ին՝ կապված դատավորի պաշտոնում նշանակման խոչընդոտող ֆիզիկական արատի՝ հիվանդության և պաշտոնավարման տարիքը լրանալու հետ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցերի համար կարող ենք գրանցվել, հարցեր եթե ունենք, խնդրեմ, հարցե՞ր չկան, շնորհակալություն, պարոն նախարար: Երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը էլի նույն շարքից՝ Նվազագույն ամսական աշխատավարձի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, խնդրեմ պարոն Ավանեսյան:
Սամվել Ավանեսյան – Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Նվազագույն ամսական աշխատավարձի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառերի հոլովաձևերը փոխարինել Արցախի Հանրապետություն բառերի հոլովաձևերով, ինչպես նաև օրենքի 3-րդ հոդվածից հանել և վարչապետի բառերը: Այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե հարցեր կան գրանցվենք: Նույն տրամաբանությունն է համապատասխանեցման հետ կապված, հարցեր չկան: Շնորհակալություն պարոն նախարար: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ պատգամավոր Արարատ Օհանջանյանը:
Արարատ Օհանջանյան - Հարգելի գործընկերներ, երկու օրենքի նախագծերն էլ՝ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և Նվազագույն ամսական աշխատավարձի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում: Երկու օրենքներն էլ այս քննարկման չեն ենթարկվել, խմբագրական բնույթի են: Երկու փոփոխություններն էլ երկու նախագծերի դեպքն էլ ընդունել է դրական եզրակացություն, ներկայացվել է Ազգային ժողովին այն ընդունել, որպես օրենքներ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Օհանջանյան: Եթե կա ցանկություն մտքերի փոխանակության, ելույթների, խնդրեմ գրանցում ենք, չկա ցանկություն: Մենք այս հարցի քննարկումն էլ ենք ավարտում և քիչ առաջ ինչպես նշվեց, իհարկե ավելի շատ այստեղ խմբագրական փոփոխություններն են և հանձնաժողովը այդ մասին քննարկումները իրականացրել է և, կարծես հարցերի մեծ մասը սպառվել են հանձնաժողովային քննարկումների ժամանակ: Մենք հիմա քվեարկում ենք վերջին երկու օրինագծերի համար, խնդրում եմ պատգամավորներին ուշադիր լինել: Առաջինը՝ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծն է քվեարկվում: Քվեարկություն: Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես, որոշումն ընդունված է: Հաջորդը՝ Նվազագույն ամսական աշխատավարձի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի համար: Քվեարկություն: Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես, որոշումներն ընդունված են, շնորհակալություն: Մենք այսքանով ավարտում ենք և սպառել ենք այսօրվա մեր լիագումար նիստի օրակարգը՝ օրենսդրական նախաձեռնությունների մասով, օրենքների նախագծերի մասով, մենք նաև ընդմիջումից հետ Կառավարության հետ հարցուպատասխան ենք արել և մեզ մնում է միայն պատգամավորական հայտարարությունները: Եթե կա հայտարարությունների ցանկություն, խնդրեմ գրանցում ենք հիմա՝ Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան, Ռիտա Մնացականյան, Դավիթ Իշխանյան և ես: Ուրեմն, պատգամավորական հայտարարությունների համար Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Ռիտա Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Աշոտ Ղուլյանը: Պատգամավորական հայտարարությունների համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը: Ուզում եմ հիշեցնել, որ մեն երեք րոպե ունենք հայտարարությունների համար, խնդրեմ:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, այստեղ ներկաներից յուրաքանչյուրը, անկասկած, փորձել և փորձում է որոշել Հայաստանում տեղի ունեցող իրոք հեղափոխական փոփոխությունների ճիշտ ու սխալը, բայց մեզանից յուրաքանչյուրի վրա դամոկլյան սրի պես կախված է զորեղ զգուշացումը՝ մի դատիր, որպեսզի չդատվես: Իրոք, դժվար է որոշարկել մարդկանց հանդեպ, ովքեր մի կողմից կանգնած են եղել Արցախյան շարժման մեր պետականության կայացման և պաշտպանության ակունքներում, իսկ մյուս կողմից հանդիսացել են մի համակարգի ստեղծողը, որը կողոպտել է մեր հայրենիքը: Մադրիդյան սկզբունքների և Կազանյան արձանագրությունները փակուղի մտցրել մեր արտաքին քաղաքականությունը: Մեր ժողովրդի հիմնական մասը մատնել աղքատության և անգրագիտության: Մենք չենք կարող չողջունել այն քայլերը, որոնք ուղղված են մեր հասարակության մեջ գերիշխող բացասականից ձերբազատվելուն, բայց չենք կարող կուրորեն կրկնօրինակել թավշյա հեղափոխությունը արցախյան իրականության մեջ: Ճշմարտությունը հնարավոր չէ այսուհետ շարունակել չտեսնել, արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ելքը՝ դա իրոք փորձված պարադիգմայի մեջ է՝ ձայն բազմաց, ձայն Աստծո: Օրերս Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունները ապացուցեցին Հայաստանի նոր իշխանությունների ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը: Հատկապես, այդ պատճառով չհավակնելով լինել ճշմարտության վերին ատյան՝ կուզենայի ձևակերպել և լայն հանրային քննարկման դնել այն հիմնական հարցերը, որ փոթորկում են հայկական երկու պետությունների գիտակից բնակչության միտքը վերջին ամիսներին: Սկզբունքային եմ համարում, որպեսզի նման քննարկումները սկսվեն հատկապես Արցախի Ազգային ժողովում: Հույս ունեմ, որ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերը կբարձրացվեն և կլուծվեն հասարակական դիսկուսի բոլոր հնարավոր հարթակներում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ պատգամավորական հայտարարությունը Հայկ Խանումյան, թող պատրաստվի Ռիտա Մնացականյանը:
Հայկ Խանումյան – Իմ հայտարարությունը շատ կարճ հայտարարություն է լինելու, քանի որ հունիսյան նիստից հետո, այսինքն` նիստ չենք ունեցել առիթ չի եղել արտահայտվելու և հիմա ես կուզեմ ասեմ: Այ տղա Ղուլյան կոռեկտության և էթիկայի սահմաններում մնա և եթե այդ սահմանը անցնում եք՝ Ազգային ժողովում նախադեպեր են լինում ներողություն խնդրելու: Բարի լինեիր, ներողություն խնդրեիր: Այսքանը:
Աշոտ Ղուլյան – Հաջորդ հայտարարությունը Ռիտա Մնացականյան, թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը:
Ռիտա Մնացականյան – Խնդիրը, որի մասին պիտի խոսեմ բոլորովին էլ անլուծելի չէ: Ավելին՝ խնդրի լուծումը սկսվել է մեր հանրապետության հռչակման առաջին իսկ օրերին, բայց վերջնական լուծում չի ստացել: Խոսքս մեր բնակավայրերին՝ մասնավորապես, Ստեփանակերտի փողոցների անվանափոխության մասին է: Առայսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներ կրում են մարդկանց անուններ, որոնք ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ կամ նրանց գործունեությունը եղել է հակագազային, հակահայկական և այս պարագայում, որ իրենց ամբողջ կյանքը նվիրած Արցախին և հայ ժողովրդին նվիրած բազմաթիվ հայ որդիները մոռացության են մատնվել ու մատնվում: Փողոցների անվանումների պատմության մի մասն են կազմում, այդտեղ ապրող բնակիչների կյանքի ուղեկիցը դառնում և դրանով իսկ հարգանքի տուրք մատուցում տվյալ դեպքերին ու դեմքերին:
Դաշնակցություն խմբակցությունը այդ կապակցությամբ դիմել է համապատասխան մարմիններին, թե բանավոր, թե գրավոր, բայց ինչպես ասում են. Ձայն բարբառո անապատի: Մասնավորապես, առաջարկել ենք հայոց պետականության վերականգնման 100-ամյակի շրջանակներում փողոցներից մեկը կոչել մայիսի 28-ի կամ Հայաստանի Հանրապետության առաջին հիմնադիրներից որևէ մեկի, կամ էլ այդ դժվար ժամանակներում արցախահայության ինքնապաշտպանություն կազմակերպած որևէ անձի անունով, այն որ խորհրդային շրջանում անտեսում են ազգային հերոսները, միտումնավոր խեղաթյուրվում անկախության և պետականության գաղափարները՝ կարծում եմ, մեկնաբանության կարիք չունեն: Բայց, որ այդ քաղաքականությունը լուռ, դավադիր շարունակում են նաև այսօր, արդարացում չունի: Եվ դա արտահայտվում է ոչ միայն փողոցների անվանակոչության մեջ, ես զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց: Բայց մի բան հստակ է այս ամենը կամ չիմացության կամ չկամության արդյունք է: Երկուսն էլ հավասարապես վտանգավոր են: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ պատգամավորական հայտարարությունը Դավիթ Իշխանյան և հաջորդը՝ ես:
Դավիթ Իշխանյան – Հարգելի գործընկերներ, ձեր համբերությունը շատ չեմ չարաշահի: Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցան ԱՀ ԱԺ արտահերթ ընտրությունները թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա թիվ 2 ընտրատարածքում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ ներկա օրերին՝ թիվ 2 ընտրատարածքում, քարոզարշավի շրջանակներում մենք ականատեսն ենք առաջադրված տարբեր թեկնածուների հրապարակային ելույթների՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ կամ ԶԼՄ-ների միջոցով:
Անկեղծ ասած որոշ մտահոգիչ ելույթներն էլ պատճառ դարձան այսօրվա հայտարարությանս:
Քարոզարշավի շրջանակներում տարբեր թեկնածուների կողմից, երբեմն, կամ նույնիսկ հաճախ, հնչում էր հետևյալ միտքը՝ «ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ես կոճակ սեղմող չեմ» և այլ նմանատիպ մտքեր:
Հարգելիներս, պոպուլիզմն ու դեմագոգիան չեն կարող ուղղորդող լինել քաղաքական գործընթացներում: Քննադատությունը, պայքարը, հաստատակամությունն ու ճկունությունն ավելի են համապատասխանում քաղաքական գործիչներին: Հրապարակ իջած մեր որոշ «քաղաքական» գործիչների նման կեցվածքը միայն հարվածում են մեր կուսակցություններին, ավերում քաղաքական դաշտը, քանդում, ամայացնում մեր հասարակական ու քաղաքական կյանքը: Թվում է թե հատուկ գիծ է որդեգրվել կուսակցություններին քաղաքական դաշտից դուրս մղելու համար:
Հավանաբար, համաշխարհային զարգացումների մեջ պետք է «վերանայել» կուսակցությունների դերն ու դերակատարությունը՝ հրաժարվել կուսակցական մրցապայքարներից և կուսակցական կառավարման դասական մոդելներից:
Առ ի հիշեցում.
ԱՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի 2-րդ կետով (Ազգային Ժողովի բաժին) հաստատվում է, որ Ազգային Ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով»:
Ասել է, թե Ազգային Ժողով որպես պատգամավոր մուտք գործելու համար պետք է լինել կամ կուսակցական, կամ առնվազն որևէ կուսակցության ցանկի մեջ:
Ես չեմ ուզում առավել խորանալ թե ինչպիսի գաղափարախոսություն կամ քաղաքական համոզմունք են դավանում այդ թեկնածուները, ընկերաբար են, լիբերալ, կենտրոնամետ թե ձախակողմյան: Սա այլ հարց է:
Բայց կարևոր է գիտակցել, որ ուզեք թե չուզեք պատգամավոր դառնալու համար պետք է հարաբերեք որևէ քաղաքական կուսակցության հետ, եթե չեք ուզում անդամակցել որևէ «պարտիայի»:
Ուզեք, թե չուզեք՝ քաղաքական մարմնի մաս կազմելու, քաղաքական գործունեություն ծավալելու համար պարտավոր եք որևէ քաղաքական կառույցի մեջ լինել: Սա առ այսօր այն գերագույնն է, որով պայմանավորված է ոչ միայն քաղաքական, հասարակական, այլ նաև սոցիալական ու տնտեսական առաջընթաց ապահովելու նախադրյալները: Ազնիվ, արդար, քաղաքակիրթ ու կառուցողական քաղաքական մրցակցությունը պայմանավորված է կայացած կուսակցությունների գոյությամբ:
Մի քանի խորհուրդներ ունեմ տալու քաղաքական ասպարեզ մտնող մեր նոր գործիչներին՝ մի ավերեք քաղաքական դաշտը, մի նվաստացրեք պետական կարևոր ատրիբուտ օրենսդիր մարմինը, կողմնորոշվեք քաղաքական հորձանուտում: Ընտրվելու դեպքում կոճակ պարտադիր եք սեղմելու, կարևորը քաղաքական հենասյանը ամուր լինելու հանգամանքն է»: Շնորհակալություն:
Վահրամ Բալայան - Վերջին հայտարարության համար, խոսքը տրվում է պատգամավոր Աշոտ Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մեր հասարակության մեջ կան սպասումներ, թերևս արդարացի, որ իրենց կյանքում ևս պետք է տեղի ունենան փոփոխություններ՝ դրական իմաստով: Ինչ խոսք, այս սպասումների մի մասը կապված է Ազգային ժողովի գործունեության՝ օրենսդրական կարգավորումների վերահսկողական և ներկայացուցչական գործառույթների իրականացման հետ: Հենց այս ոլորտներում եմ ակնկալում մեր ժողովրդի ակտիվ ներգրավվածությունը: Սիրելի քաղաքացիներ, առաջարկում եմ ակտիվորեն աշխատել ձեր ընտրատարածքի պատգամավորի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրեք ձեզ հուզող այն հարցերը, որոնց կարելի է տալ օրենսդրական լուծում՝ այո, օրենսդրական: Մեր հայրենակիցներին պետք է աջակցել, որպեսզի կարողանան տարբերակել օրենսդիր և գործադիր իշխանությունների գործառույթները: Մենք պետք է օրենսդրից ակնկալենք օրենք, գործադրից ծրագրի իրականացում, դատական մարմնից արդարադատություն: Մենք պետք է յուրաքանչյուր մարմնից պահանջենք իր Սահմանադրական լիազորությունների մեջ ընդգրկող գործառույթների իրականացում: Միայն այդպես կարելի է արդյունավետ աշխատել, միայն այդպես կարող է գործել օրենքը և միայն այդպես կլուծվեն խնդիրը: Իմ այս նկատառումները ծագել են ամառվա ընթացքում մեր ազգաբնակչության հետ տարբեր թեմաներով կայացած հանդիպումների ընթացքում: Միանգամայն, հասկանալի են, որ մարդիկ ավելի շատ սպասումներ ունեն՝ իշխանություններից ձեռնարկած քայլերից, բայց իշխանությունների համար էլ շատ ավելի դյուրին կլինի ստանալ հանրության հասցեական պահանջները: Հավանաբար, նորություն չի լինի իմ առաջարկը, բայց վերջին տարիներին, կարծես թե, նկատելիորեն թուլացել է այն աշխատանքը, որ տևական ժամանակ տանում էին հասարակական ոչ կառավարական կազմակերպությունները հանրային տարբեր խմբերի հետ, հետևողական աշխատելով, իրավունքները պարզաբանելու ազատություններից լիարժեք օգտվելու ուղղությամբ: Կարծում եմ, որ հասարակական կազմակերպություններին աջակցելու պետական ծրագրերի մեջ այս ուղղությունը ավելի մեծ ուշադրության է արժանի:
Ես հատուկ չեմ ուզում անդրադառնալ, պարոն Հայկ Խանումյանի կողմից բարձրացված հարցին, քանի որ այն խախտումը, որ կատարել է իր կողմից այդ նույն նիստում շատ ավելի անընդունելի ու դատապարտելի է, քան իմ դիտողությունը, որը տվյալ պարագայում կոռեկտ չէր, բայց համարժեք էր այդ վիճակին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Երկու րոպե, 16 վայրկյան է տևել իմ հայտարարությունը, որպեսզի հետո չասենք, որ ինքս խախտել եմ:
Հարգելի գործընկերներ շնորհակալություն, այսօր մենք աշխատեցինք, կարծում եմ, հագեցած օրակարգով, մի քիչ էլ մեր ընդմիջման ժամերի հաշվին, բայց, հավանաբար, այն ինչ-որ կուտակվել էր այս անցած ամիսներին, երևի կարիք ուներ, որպեսզի մենք մի քիչ ավելի տևական աշխատեինք: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, բոլոր նրանց ում, որ նեղացնել եմ ներողություն եմ խնդրում՝ հարցուպատասխանի ժամանակ: