ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
25 հոկտեմբերի 2018

 

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:

Օրակարգում ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Զինվորական ծառայության և զինվորական ծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումն էր: Հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգով նախատեսված ժամկետում նախագծի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել միայն օրինագծի հեղինակը՝ ԱՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ով նաև պարզաբանումներ է տվել առաջարկի վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառելու համար:

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ