ԼՈՒՐԵՐ
ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի են ունեցել օրենքների նախագծերի քննարկումներ
24 հոկտեմբերի 2018

 

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Քննարկմանը ներկա է եղել նաև ԱԺ «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թափուր պաշտոնի թեկնածու Արտակ Բեգլարյանը:

Այնուհետև կառավարության  լիազոր ներկայացուցիչ, ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը   ներկայացրել է  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագիծը:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է հարցերն ընդգրկել առաջիկա լիագումար նիստի օրակարգում:

Ավելի վաղ տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արպատ Ավանեսյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը քննարկել է Արպատ Ավանեսյանի հեղինակած՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  լրացումներ կատարելլու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագիծը:

Նախագծերի փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկվել է լիագումար նիստի օրակարգում:

 

ԼՈՒՐԵՐ