ԼՈՒՐԵՐ
ԱԺ ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
22 հոկտեմբերի 2018

 

Ազգային ժողովի ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանդես է եկել հայտարարությամբ:

«Օրենքով սահմանված ժամկետում Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար թեկնածու է առաջադրել միայն ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությունը: Խմբակցության առաջադրած թեկնածուն Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանն է: Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին»,- նշված է հայտարարության մեջ:

 

ԼՈՒՐԵՐ