Ուժը կորցրել է 2013 թվականին
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունված է 2003 թվականի
դեկտեմբերի 24-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքա-ցիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքները, կարգավորում է նրանց վար-ձատրության, պարգևատրման և դրամական օգնության կազմակերպման հետ կապված հարա-բերությունները:
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստնե-րը.
աշխատավարձի սանդղակ` քաղաքացիական ծառայության պաշտոնների որևէ ենթա-խմբի համար աշխատավարձի մակարդակների (դրույքաչափերի) շարք` նվազագույն մեծությու-նից առավելագույնը.
աշխատավարձի մակարդակ` պաշտոնային դրույքաչափի հերթական դիրք, որին համա-պատասխանում է բազային աշխատավարձի նկատմամբ սահմանված գործակիցը.
բազային աշխատավարձ (բազային պաշտոնային դրույքաչափ)՝ քաղաքացիական ծա-ռայողների հիմնական աշխատավարձի օրենքով սահմանված նվազագույն չափ.
գործակից` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառա-յողի հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.
հիմնական աշխատավարձ (պաշտոնային դրույքաչափ)՝ քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբին և այդ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատաս-խան պաշտոնային դրույքաչափ.
աշխատավարձի բնականոն աճ` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում ծա-ռայության ստաժի վրա հիմնված վերընթաց շարժում` համապատասխան ենթախմբի աշխա-տավարձի սանդղակով.
միավոր ավելացում (աճ)՝ աշխատավարձի սանդղակում պաշտոնային դրույքաչափերի հերթական ավելացման համար սահմանված տոկոսային աճ.
աշխատավարձի վերանայում` սույն օրենքով սահմանված կարգով բազային դրույքաչա-փի բարձրացման կամ աշխատավարձի սանդղակների կառուցվածքի, գործակիցների կամ դրանց միջև գոյություն ունեցող հարաբերակցությունների փոփոխության արդյունքում` հիմնական աշ-խատավարձի բոլոր դրույքաչափերում իրականացվող համարժեք փոփոխություններ.
հավելում` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հատուկ պայմաններում աշխատելու դեպ-քում տոկոսային ավելացում.
հավելավճար` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացում, որը սահ-մանված է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար.
պարգևատրում` միանվագ վճար, որը տրվում է քաղաքացիական ծառայողին` հիմք ըն-դունելով նրա` տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը:
միևնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նա-խատեսված նույն ենթախմբի պաշտոններ.
հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացմանը, անվտանգության ապա-հովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշ-խատանք:
(լրաց. 30.12.06)
Հոդված 3. Սույն օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:
Հոդված 4. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը
Քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:
Հոդված 5. Քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական
սկզբունքները
Քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակար-գում որակյալ կադրերի ներգրավման ապահովումը.
2) աշխատանքի սոցիալական էթիկան բավարարող աշխատավարձի մակարդակի ապա-հովման ձգտումը.
3) համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը.
4) ծառայության ընթացքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը.
5) քաղաքացիական ծառայության տարբեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հիմնավորված հարաբերակցության ապահովումը` աշխատավարձը տարբերակելով քաղա-քացիական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների գրաված դիրքին համապատասխան.
6) քաղաքացիական ծառայողների ունակությունների բացահայտումը և անձնական ավանդի խթանումը ծառայության մեջ.
7) ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից կախված` քաղաքացիական ծառայող-ների վարձատրության խտրականության բացառումը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ
Հոդված 6. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կառուցվածքը
1. Քաղաքացիական ծառայողների աշխատավարձը ձևավորվում է սույն օրենքով սահ-մանված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերից:
2. Հիմնական աշխատավարձը քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբին պատկանելությանը և այդ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխան պաշտոնային դրույքաչափն է:
3. Լրացուցիչ աշխատավարձը ներառում է`
1) աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տրվող հավելումները.
2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար տրվող հավելավճարը.
3) ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միա-նվագ պարգևատրումը, ինչպես նաև հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումները.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված աղբյուրներից և կարգով տրվող պարգևատրումները:
Հոդված 7. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը և
հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակները
Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահ-մանվում է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առա-վելագույնը հաշվարկելու հետևյալ սանդղակների աղյուսակը (այսուհետ` աղյուսակ).
Աշխատա- վարձի |
Աշխատա- վարձի |
Կրտսեր պաշտոններ |
Առաջատար պաշտոններ |
Գլխավոր պաշտոններ |
Բարձրա- գույն պաշտոններ |
|||||||
մակարդակ- ները |
բնականոն աճը |
3-րդ ենթա- խմբի սանդ- ղակ |
2-րդ ենթա- խմբի սանդ- ղակ |
1-ին ենթա- խմբի սանդ- ղակ |
3-րդ ենթա- խմբի սանդ- ղակ |
2-րդ ենթա- խմբի սանդ- ղակ |
1-ին ենթա- խմբի սանդ- ղակ |
3-րդ ենթա խմբի սանդ ղակ |
2-րդ ենթա խմբի սանդ ղակ |
1-ին ենթա խմբի սանդ ղակ |
2-րդ ենթա խմբի սանդ ղակ |
1-ին ենթա խմբի սանդ ղակ |
11 |
Աճ չկա |
1.34 |
1.56 |
1.81 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.38 |
5.08 |
5.89 |
10 |
Երեք |
1.30 |
1.51 |
1.75 |
2.03 |
2.36 |
2.73 |
3.17 |
3.67 |
4.26 |
4.93 |
5.72 |
9 |
տարին |
1.27 |
1.47 |
1.70 |
1.97 |
2.29 |
2.65 |
3.07 |
3.56 |
4.13 |
4.79 |
5.55 |
8 |
մեկ |
1.23 |
1.43 |
1.65 |
1.92 |
2.22 |
2.58 |
2.99 |
3.46 |
4.01 |
4.65 |
5.39 |
7 |
Երկու |
1.19 |
1.38 |
1.60 |
1.86 |
2.16 |
2.50 |
2.90 |
3.36 |
3.90 |
4.52 |
5.23 |
6 |
տարին |
1.16 |
1.34 |
1.56 |
1.81 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.38 |
5.08 |
5 |
մեկ |
1.13 |
1.30 |
1.51 |
1.75 |
2.03 |
2.36 |
2.73 |
3.17 |
3.67 |
4.26 |
4.93 |
4 |
Յուրա- |
1.09 |
1.27 |
1.47 |
1.70 |
1.97 |
2.29 |
2.65 |
3.07 |
3.56 |
4.13 |
4.79 |
3 |
քան- |
1.06 |
1.23 |
1.43 |
1.65 |
1.92 |
2.22 |
2.58 |
2.99 |
3.46 |
4.01 |
4.65 |
2 |
չյուր |
1.03 |
1.19 |
1.38 |
1.60 |
1.86 |
2.16 |
2.50 |
2.90 |
3.36 |
3.90 |
4.52 |
1 |
տարի |
1.00 |
1.16 |
1.34 |
1.56 |
1.81 |
2.09 |
2.43 |
2.81 |
3.26 |
3.78 |
4.38 |
2. ЪбхсіщіЭгЫбхс ліЭ№ХіП բіХПіуіН ї іЯЛіпінісУЗ 11 ЩіПіс№іПЗу, бсбЭуЗу ЫбхсіщіЭгЫбхсбхЩ СЗЩЭіПіЭ іЯЛіпінісУЗ СіЯнісПЩіЭ СіЩіс ліСЩіЭнбхЩ ї բіЅіЫЗЭ іЯЛіпінісУЗ ЭПіпЩіЩբ բіЅЩіеіпЗП գбсНіПЗу: ШЗЁЭбхЫЭ ліЭ№ХіПЗ ЭեслбхЩ іЯЛіпі-нісУЗ ЩЗЩЫіЭу Сізбс№бХ ЩіПіс№іПЭեсЗ ЩЗзЁ ліСЩіЭнбхЩ ї ЩЗзЗЭБ եсեщ пбПблЗ гічбн ЩЗінбс інեЙіубхЩ:
3. шіХіщіуЗіПіЭ НійіЫбХЭեсЗ բіЅіЫЗЭ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічБ СіЩіеіпіл-ЛіЭбхЩ ї щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЭեсЗ Псплեс еіЯпбЭЭեсЗ եссбс№ եЭГіЛЩբЗ СіЩіс ліСЩіЭніН ліЭ№ХіПЗ ЭніЅіգбхЫЭ №сбхЫщігічЗЭ, бсБ ліСЩіЭнбхЩ ї ЫбхсіщіЭгЫбхс піс-ні еեпіПіЭ բЫбхзեЗ ЩілЗЭ ысեЭщЗ ійіЭУЗЭ Сб№ніНбн:
4. шіХіщіуЗіПіЭ НійіЫбХЭեсЗ բіЅіЫЗЭ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічБ пнЫіЙ пісні СіЩіс гЗ ПісбХ ліСЩіЭнեЙ ЭіЛбс№ пісні բіЅіЫЗЭ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічЗу інեЙЗ уіНс:
Рб№ніН 8. шіХіщіуЗіПіЭ НійіЫбХЭեсЗ СЗЩЭіПіЭ іЯЛіпінісУЗ СіЯнісПБ
ґіЅіЫЗЭ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічЗ ЩЗзбубн щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЗ СЗЩЭіПіЭ іЯЛіпінісУЗ гічБ бсбЯнбхЩ ї բіЅіЫЗЭ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічЗ Ё лбхЫЭ ысեЭщЗ 7-с№ Сб№ніНЗ ійізЗЭ Ё եсПсбс№ Щілեсбн ліСЩіЭніН` Эсі еіЯпбЭЗЭ СіЩіеіпілЛіЭбХ ліЭ№ХіПЗ СіЩіеіпілЛіЭ лпіЕЗ գбсНіПуЗ іспі№сЫіЙбн:
(чбч. 30.12.06)
Рб№ніН 9. шіХіщіуЗіПіЭ НійіЫбХЗ СЗЩЭіПіЭ іЯЛіпінісУБ еіЯпбЭбхЩ
ЭЯіЭіПнեЙЗл
1. ІйізЗЭ іЭգіЩ щіХіщіуЗіПіЭ НійіЫбхГЫіЭ еіЯпбЭ ЅբіХեуЭбХ іЭУБ ніс-УіпснбхЩ ї пнЫіЙ еіЯпбЭЗ եЭГіЛЩբЗ СіЩіеіпілЛіЭ ліЭ№ХіПЗ ійізЗЭ ЩіПіс№іПЗ СЗЩЭіПіЭ іЯЛіпінісУЗ гічбн (еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічбн):
2. ШсубхЫГЗ іс№ЫбхЭщбн, ЗЭгеեл ЭіЁ іспіЩсубхГіЫЗЭ Пісգбн щіХіщіуЗіПіЭ НійіЫбхГЫіЭ інեЙЗ բісУс еіЯпбЭЗ ЭЯіЭіПніН щіХіщіуЗіПіЭ НійіЫбХБ Эбс եЭГіЛЩբЗ ліЭ№ХіПбхЩ Зс ЭіЛбс№ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічЗЭ Сініліс №сбхЫщігічЗ ійПіЫбхГЫіЭ №եещбхЩ лпіЭбхЩ ї нեсзЗЭЗл ЭПіпЩіЩբ եсПбх ЩЗінбс інեЙіубхЩ, СіПійіП №եещбхЩ` Эбс եЭГіЛЩբЗ ліЭ№ХіПЗ ЭніЅіգбхЫЭ №сбхЫщігіч:
(чбч. 30.12.06)
3. ШсубхЫГЗ іс№ЫбхЭщбн щіХіщіуЗіПіЭ НійіЫбхГЫіЭ інեЙЗ уіНс еіЯпбЭЗ ЭЯіЭіП-ніН щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЭ лпіЭбхЩ ї іЯЛіпінісУЗ СіЩіеіпілЛіЭ ліЭ№ХіПбхЩ Зс ЭіЛбс№ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічЗЭ Сініліс ПіЩ ійінեЙ Щбп №сбхЫщігіч:
31. РіЩіеіпілЛіЭ ЩісЩЭЗ нեсіПіЅЩіПեсеЩіЭ ПіЩ ПійбхуніНщіЫЗЭ чбчбЛбх-ГЫіЭ, іЭніЭічбЛбхГЫіЭ №եещбхЩ еіСеіЭнбхЩ ї щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЗ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічБ, եГե Эбс еіЯпбЭЗ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічЗ ЩіПіс№іПБ уіНс ї: кбхЫЭ Щілбн ліСЩіЭніН №եещեсбхЩ іЯЛіпінісУЗ բЭіПіЭбЭ іЧБ СіЯнісПнбхЩ ї ысեЭщЗ 10-с№ Сб№-ніНбн ліСЩіЭніН Пісգбн:
(Йсіу. 30.12.06)
4. шіХіщіуЗіПіЭ НійіЫбхГЫіЭ ЕіЩіЭіПінбсіеեл Гічбхс еіЯпбЭ ЅբіХեуЭбХ щіХіщіуЗіПіЭ НійіЫбхГЫіЭ Пі№сեсЗ йեЅեснбхЩ գпЭнбХ щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЭ лпіЭбхЩ ї СіЩіеіпілЛіЭ іЯЛіпінісУЗ ліЭ№ХіПбхЩ Зс ЭіЛбс№ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫ-щігічЗЭ Сініліс ПіЩ ійінեЙ Щбп еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігіч:
Рб№ніН 10. ІЯЛіпінісУЗ բЭіПіЭбЭ іЧБ
1. шіХіщіуЗіПіЭ НійіЫбхГЫіЭ ЩЗЁЭбхЫЭ еіЯпбЭбхЩ щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЗ іЭБЭ№Щեз іЯЛіпіЭщЗ СіЩіс ліСЩіЭнбхЩ ї іЯЛіпінісУЗ բЭіПіЭбЭ іЧ` іЯЛіпі-нісУЗ СіЩіеіпілЛіЭ ліЭ№ХіПЗ еіЯпбЭіЫЗЭ №сбхЫщігічЗ ЭніЅіգбхЫЭ ЩեНбхГЫбхЭЗу ійінեЙіգбхЫЭБ, եГե щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЗ ЩЗЁЭбхЫЭ еіЯпбЭбхЩ іЯЛіпіЭщЗ БЭ№ЩЗзбхЩБ гЗ գեсіЅіЭубхЩ нեу іЩЗлБ:
(чбч. 30.12.06)
2. ІЯЛіпінісУЗ բЭіПіЭбЭ іЧБ ЫбхсіщіЭгЫбхс ліЭ№ХіПЗ ЭեслбхЩ ЗсіПіЭіунбхЩ ї іХЫбхліПЗ СіЩіУіЫЭ, СեпЁЫіЙ лЛեЩіЫбнЄ
1) іЯЛіпінісУЗ 1-4-с№ ЩіПіс№іПЭեсЗ СіЩіс ліСЩіЭнбхЩ ї ЩեП ЩЗінбс інեЙі-убхЩ пісЗЭ ЩեП іЭգіЩ.
2) іЯЛіпінісУЗ 5-7-с№ ЩіПіс№іПЭեсЗ СіЩіс ліСЩіЭнбхЩ ї ЩեП ЩЗінбс інեЙі-убхЩ ЫбхсіщіЭгЫбхс եсПбх пісЗЭ ЩեП іЭգіЩ.
3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավե-լացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.
4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ:
3. Տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճը կի-րառվում է քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատ-մամբ:
Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հերթական միավոր ավելացման ժա-մանակ հաշվի են առնվում նաև նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունք-ները:
4. Երեք տարի անընդմեջ ծառայողական գործունեության պահանջները գերազանցող արդյունքների համար տրվում է աշխատավարձի արագացված աճ՝ երկու միավոր ավելացման չափով, սակայն ոչ շուտ, քան նախորդ արագացված աճից հինգ տարի անց: Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարությունը:
(լրաց. 30.12.06)
5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումն իրա-կանացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից: Սույն օրենքով նա-խատեսված աշխատավարձի հերթական միավոր ավելացումն ստանում են այն քաղաքա-ցիական ծառայողները, ովքեր տվյալ պաշտոնում հունվարի 1-ի դրությամբ ունեն ավելի, քան վեց ամսվա ստաժ, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Քաղաքացիական ծառայողների համար, ովքեր հունվարի 1-ի դրությամբ տվյալ պաշտո-նում ունեն վեց ամսից պակաս ստաժ, աշխատավարձի հերթական ավելացումն իրականացվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Հոդված 11. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի աճի կասեցումը և
աշխատավարձի իջեցումը
1. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն հերթական միավոր ավելա-ցումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է:
2. Նախորդ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողի ներկայացրած կիսամյա-կային հաշվետվությունների երկու բացասական եզրակացությունների դեպքում նրա աշխատա-վարձն իջեցվում է մեկ միավորով, եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:
Հոդված 12. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի նկատմամբ սահմանվող
հավելավճարները և հավելումները
1. Քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարները և հավելումները սահմանվում են նրա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
2. Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառա-յողին տրվում է հավելավճար` նրա հիմնական աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
3. Հատուկ պայմաններում աշխատելու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում են հավելումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
Հոդված 13. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման աղբյուրները,
չափերը և կարգը
1. Տվյալ մարմնի համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշ-վարկվում է այդ մարմնի քաղաքացիական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված բոլոր մարմինների համար քաղաքացիական ծառայողների պարգևատըր-ման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:
2. Քաղաքացիական ծառայողի պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգե- վատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:
Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը)` հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշ-վետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեու-թյան գնահատման եզրակացությունը կամ տվյալ մարմնում մեկ կիսամյակ և ավելի փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա ան-միջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:
(խմբ. 30.12.06)
Քաղաքացիական ծառայողը պարգևատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթաց-քում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական:
3. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից պարգևատրումները նախորդ տարվա արդյունքների հիման վրա տրվում են հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:
4. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը) տարվա ընթացքում հատուկ առաջադրանքների, ինչպես նաև որակյալ աշխատանքի կատարման համար կարող է պարգևատրել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:
Քաղաքացիական ծառայողը հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առա-ջարկությամբ:
(խմբ. 30.12.06)
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայողները կարող են պարգևատրվել դրանցով սահմանված աղբյուրներից և կարգով:
Հոդված 14. Քաղաքացիական ծառայողների վարձատրության
վերանայումները
1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականաց-վում է բազային պաշտոնային դրույքաչափի մեծության կամ քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով` ելնելով ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծությունից:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը յու-րաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույց է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու-թյուն:
Գ Լ ՈՒ Խ 3
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. Քաղաքացիական ծառայողներին տրվող դրամական օգնության
դեպքերը և պայմանները
1. Քաղաքացիական ծառայողին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամնե-րին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն` քաղաքացիական ծառայողի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:
2. Դրամական օգնությունը կարող է տրվել՝
1) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան,
2) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
(փոփ. 30.12.06)
3) տարերային աղետի հետևանքով պատճառված վնասի դեպքերում:
3. Դրամական օգնությունը կարող է տրվել քաղաքացիական ծառայողի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից` սույն օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցների առկայության դեպքում:
Հոդված 16. Քաղաքացիական ծառայողներին տրամադրվող արտոնությունները և
փոխհատուցումները
Քաղաքացիական ծառայողներին տրամադրվում են հետևյալ արտոնությունները՝
1) «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողների ատեստավորման, վերապատ-րաստման և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում քաղաքացիական ծառայողի գործող աշխատավարձը պահպանվում է նույն չափով.
2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամա-նակіСіпніНбхЩ щіХіщіуЗіПіЭ НійіЫбХЗ СіЩіс ліСЩіЭнбхЩ ї іЯЛіпінісУ` Зс ЅբіХեусіН нեсзЗЭ еіЯпбЭбхЩ бхЭեуіН еіЯпбЭіЫЗЭ դсбхЫщігічбн, ліПіЫЭ бг інեЙЗ, щіЭ բісУсіգбхЫЭ ЛЩբЗ 1-ЗЭ եЭГіЛЩբЗ ійінեЙіգбхЫЭ դсбхЫщігічБ.
(փոփ. 30.12.06)
3) հիմնական արձակուրդային վճարից բացի, քաղաքացիական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում քաղաքացիական ծառայողին միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.
(լրաց. 30.12.06)
4) այլ արտոնություններ, ինչպես նաև առանձին ծախսերի փոխհատուցումներ (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԴՐԱՄԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 17. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կարգը
1. Աշխատավարձը վճարվում է քաղաքացիական ծառայողին ամսական առնվազն մեկ անգամ` հաջորդ ամսվա առաջին յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Քաղաքացիական ծառայողի վարձատրության և դրամական օգնության վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Քաղաքացիական ծառայողներին վճարումները տրվում են անկանխիկ, նրանց հայեցո-ղությամբ տրվում են չեկերով կամ նրանց նշած բանկային հաշվին դրամական փոխանցում-ներով:
4. Քաղաքացիական ծառայողի վճարովի արձակուրդի համար հիմնական արձակուրդա-յին ու սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վճարները տրվում են արձակուրդից առնվազն երեք օր առաջ, ընդ որում, լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ տարվա վերջում, եթե արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի:
5. Քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատման դեպքում վարձատրության հարցերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխա-տավարձի վճարումը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատան-քային օրենսդրությամբ:
6. Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
7. Աշխատաժամանակի հաշվարկի, ինչպես նաև գիշերային, հանգստյան, տոներին և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար, պարապուրդի, ինչպես նաև ոչ լրիվ աշխա-տաժամանակի պայմաններում քաղաքացիական ծառայողների վարձատրությունը կարգավոր-վում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահման-ված կարգով:
8. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում սահմանված վարձատրությունը քաղաքացիական ծառայողն ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից:
(փոփ. 30.12.06)
Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության և դրամական
օգնության ֆինանսավորման աղբյուրները
1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից`
1) «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինների քաղաքացիական ծառա-յողների համար` այդ մարմինների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից.
2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքա-ցիական ծառայության խորհրդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից:
(փոփ. 30.12.06)
2. Քաղաքացիական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական
ծառայողների վարձատրության մասին օրենսդրությունը
խախտելու համար
1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատա-կան կարգով:
2. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս-դըրությամբ սահմանված կարգով:
Հոդված 20. Քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր
համակարգի ներդրումը
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվում է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին և այդ պաշտոնում նրա ստաժին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով սահ-մանված բնականոն առաջընթացի սխեման:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժը հաշվարկվում է լրիվ աշխատած տարիներով` ավելացնելով մեկ տարի, եթե ոչ լրիվ աշխատած տարվա աշխատած ամիսները վեց ամսից ավելի են:
3. Քաղաքացիական ծառայողների վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կա-րող հանգեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի աշխատավարձի չափի նվազեցման: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվող պաշտոնային դրույքաչափը ներկա-յումս գործողի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի գործող դրույքաչափը:
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված քաղաքացիական ծառայողների համար աշխա-տավարձի բնականոն աճը կասեցվում է մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունքի ձեռքբերումը:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի երրորդ մասն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
29 դեկտեմբերի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 86