Ուժը կորցրել է 2016 թվականին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի
սեպտեմբերի 18-ին
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հարաբերությունները բուսասանիտարիայի բնագավառում:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) բույսեր՝ բույսերն ամբողջությամբ և բույսերի առանձին մասերը, այդ թվում` սերմերը, սաղմը.
2) բույսերի կարանտին՝ բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է կանխել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար առանձնապես վնասակար օրգանիզմների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ինչպես նաև բացահայտել, մեկուսացնել և վերացնել դրանցով վարակված օջախները.
3) բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ.
4) բուսական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ (ներառյալ` հացահատիկը), ինչպես նաև վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման վտանգ.
5) բուսասանիտարական հավաստագիր` հավաստագիր, որը պատրաստված է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի նմուշին համապատասխան և հավաստում է, որ բեռը համապատասխանում է բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջներին.
6) բուսասանիտարական վտանգի վերլուծություն` կենսաբանական և տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու և դրա դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.
7) բուսասանիտարական կանոններ և նորմեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բուսասանիտարական պահանջներ, ինչպիսիք են զննումը, ստուգումը, փորձաքննությունը, վերլուծությունը, վերահսկողությունը կամ մշակումը, որոնք կիրառվում են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակման, առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրության կամ ներմուծման նպատակով.
8) բույսերի պաշտպանություն՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում (այդ թվում` վնասակար օրգանիզմների դեմ) քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում, ինչպես նաև շրջակա միջավայրի, բույսերի և կենդանիների պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների համալիր.
9) բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.
10) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեսական նշանակություն ունեցող վնասակար օրգանիզմ, որում նա դեռևս բացակայում է կամ առկա է, սակայն սահմանափակ է տարածված և պայքարի օբյեկտ է ու պաշտոնապես հսկվում է.
11) բույսերի վնասակար օրգանիզմ՝ բույսերի, բուսական արտադրանքի համար վնասակար օրգանիզմների՝ հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի ցանկացած տեսակ.
12) բույսերի կարանտին գոտի՝ տարածք, որտեղ գոյություն ունեն կարանտին վնասակար օրգանիզմներ, որոնց հետագա տարածումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն և անցկացվում են բուսասանիտարական պայքարի միջոցառումներ.
13) բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ՝ ոչ կարանտին վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում սերմանյութի և տնկանյութի նպատակային օգտագործմանը և որը հսկվում է ներմուծող երկրի կողմից.
14) բույսերի ներմուծման թույլտվություն՝ տվյալ ապրանքի ներմուծման համար ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջները ապահովելու նպատակով արտահանող երկրին տրվող պաշտոնական փաստաթուղթ.
15) բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար՝ կարանտին վնասակար օրգանիզմների սերնդատվության ճնշման, տեղայնացման կամ վերացման, ինչպես նաև կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոնների պարտադիր կիրառում.
16) բուսասանիտարական վերահսկողություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (տեսուչի) կողմից իրականացվող բուսասանիտարական ստուգում, որը նպատակաուղղված է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և հետագա տարածման կանխարգելմանը կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը, առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրությանը կամ ներմուծմանը, պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացման և օգտագործման բացառմանը.
17) բույսերի սահմանային կարանտին հսկիչ կետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում գործող բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (այսուհետ` տեսչություն) ստորաբաժանում, որը պետական սահմանում իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման և արտահանման ժամանակ բուսասանիտարական վերահսկողություն, ինչպես նաև պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն օտարերկրյա պետություններից բույսերի համար վնասակար օրգանիզմների ներթափանցումից.
18) կարգավորվող առարկա (կարանտին օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել վնասակար օրգանիզմ և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.
19) բուսասանիտարական փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների լաբորատոր հետազոտություն՝ վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.
20) բուսասանիտարական ստուգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննում և (կամ) բուսասանիտարական փորձաքննություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև փաստաթղթերում ներկայացված տվյալների համապատասխանությունը որոշելու նպատակով.
21) ներմուծման (արտահանման) բուսասանիտարական հավաստագիր` հավաստագիր, որը բուսասանիտարական ստուգման դրական արդյունքների դեպքում տրվում է մաքսային սահմանի անցումային կետերում և հավաստում է ներմուծման (արտահանման) թույլտվությունը.
22) բուսասանիտարիա` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ.
23) բուսասանիտարական հաշվառում` բուսասանիտարական վերահսկողության իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում, թարմացում և օգտագործում.
24) բուսասանիտարական հաշվառման վկայական` ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ, որը ներառում է նրանց ծածկագիրը, գործունեության տեսակը և գտնվելու վայրը.
25) բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական ընթացակարգ՝ ուղղված կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.
26) բուսասանիտարական անձնագիր` փաստաթուղթ, որն ուղեկցում է հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաները և հավաստում, որ բեռը ստուգված է ու զերծ կարանտին վնասակար օրգանիզմներից, նաև հիմք է հանդիսանում արտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման համար.
27) մոնիթորինգ` բուսասանիտարական իրավիճակի ստուգման պաշտոնական շարունակական գործընթաց.
28) խմբաքանակ` միևնույն ապրանքի միավորների համակցություն, որոնք տարբերվում են միմյանցից իրենց կազմի համասեռությամբ, ծագմամբ և կազմում են բեռի մաս.
29) համապատասխանության ստուգում` բուսասանիտարական պահանջներին համապատասխանության ստուգման պաշտոնական ընթացակարգ.
30) հետազոտություն` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմների սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.
31) վերաարտահանվող բեռ` բեռ, որը ներմուծվող երկրից հետագայում արտահանվում է: Բեռը կարող է պահպանվել, բաժանվել մասերի, խառնվել այլ բեռների հետ կամ վերափաթեթավորվել.
32) տեսուչ` բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ.
33) տեսչություն` բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող լիազորված պետական մարմնի ստորաբաժանում.
34) տարանցիկ փոխադրվող բեռ` բեռ, որը փոխադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով և ենթարկվում պաշտոնական ընթացակարգերի, որոնք ապահովում են դրա ամբողջական, առանձնացված և փաթեթավորված պահպանությունը.
35) սերմնանյութ և տնկանյութ` բույսեր` նախատեսված ցանքի, տնկման, վերատնկման (սածիլավորման) կամ հողում մնալու համար:
Հոդված 3. |
Բուսասանիտարիայի օրենսդրությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 4. |
Բուսասանիտարիայի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Բուսասանիտարիայի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
1) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.
2) բուսասանիտարիայի միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը.
3) բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի սահմանումը.
4) բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգի և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձևերի սահմանումը.
5) բույսերի կարանտինի սահմանումը և կարանտինի չեղյալ հայտարարումը.
6) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:
Հոդված 5. |
Բուսասանիտարիայի բնագավառում լիազոր մարմնի իրավասությունները |
Բուսասանիտարիայի բնագավառում լիազոր մարմինը`
1) հաստատում է բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.
2) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքների սահմանները.
3) հաստատում է ֆիզիկական և իրավաբանական անձանց` սույն օրենքին համապատասխան լիազորված մարմնի կողմից տրվող փաստաթղթերի օրինակելի ձևերը՝ նմուշառման, վարակազերծման, վերադարձման, ոչնչացման ակտերի, կարանտին փորձաքննության վկայագրի, փորձարկման արձանագրության, ներմուծվող ապրանքի և վնասակար օրգանիզմների հանդեպ արգելքի ծանուցման և այլն.
4) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանի օրինակելի ձևը.
5) հաստատում է բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ցանկը, դրանց բուսասանիտարական փորձաքննության մեթոդներն ու եղանակները.
6) վերահսկողություն է իրականացնում բուսասանիտարական կանոնների և նորմերի կատարման նկատմամբ.
7) փորձաքննության միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է եզրակացություն` բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման, ներմուծման և արտահանման համար.
8) կազմակերպում է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջոցառումներ.
9) ուսումնասիրում և վերլուծում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, վերամշակման, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացները.
10) համագործակցում է միջազգային և այլ կազմակերպությունների հետ.
11) ապահովում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.
12) հաստատում է բուսասանիտարական անձնագրի ձևը.
13) հաստատում է վնասակար օրգանիզմներից ազատ գոտիների սահմանման կարգը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացվող մոնիթորինգի հիման վրա.
14) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 6. |
Բուսասանիտարիայի խնդիրները |
Բուսասանիտարիայի խնդիրներն են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպման վերահսկողությունը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը.
3) բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման ժամանակ.
4) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողությունը.
5) բույսերի վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացումը.
6) գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի բուսասանիտարական վիճակի բարելավման, օրգանական բերքի ստացման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:
Հոդված 7. |
Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը |
1. Բույսերի պաշտպանության միջոցները պարտադիր ենթակա են պետական գրանցման:
2. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի կազմը և լիազորությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված բույսերի պաշտպանության նոր միջոցների պետական գրանցումն իրականացվում է, եթե՝
1) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.
2) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:
4. Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:
5. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բույսերի պաշտպանության նոր սինթեզված, փորձարկված միջոցների համար՝
ա. տեղեկանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում դրանց երկու տարվա դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին,
բ. առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության լիազոր մարմնի մասնագիտական դրական եզրակացությունները.
2) օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման համար՝
ա. բույսերի պաշտպանության միջոցի առևտրային անվանումը, ազդող նյութը, ձևը, արտադրող ֆիրման,
բ. գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում,
գ. բույսերի պաշտպանության միջոցի ծախսի նորման, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները,
դ. բույսերի պաշտպանության միջոցի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում),
ե. բույսերի պաշտպանության միջոցի քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, բույսերի պաշտպանության տվյալ միջոցի՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը),
զ. թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի ֆլորա, ֆաունա և միկրոֆլորա),
է. ազդեցությունը վերարտադրողականության վրա,
ը. մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ հատկությունները:
6. Հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:
7. Բույսերի պաշտպանության նոր միջոցների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
8. Լիազոր մարմինը փորձարկման եզրակացությունը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է տվյալ բույսերի պաշտպանության միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկելու կամ մերժելու մասին որոշում և տեղյակ է պահում հայտատուին:
Հոդված 8. |
Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացություն տալու կարգը |
1. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման նպատակով լիազոր մարմինը հայտատուի դիմումում նշված բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի յուրաքանչյուր տեսակի համար բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն:
2. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների և պարարտանյութերի հաշվին:
3. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների և պարարտանյութերի անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի մասով:
4. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`
1) դիմում (իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինք դիմումում տեղեկությունների շարքում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).
2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.
3) ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը).
4) բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:
5. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնի մոտ, իսկ մյուս օրինակը տրվում է հայտատուին:
6. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր կողմից ներկայացված սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
7. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
8. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են հանդիսանում սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության բացասական արդյունքները:
Գ Լ ՈՒ Խ 4
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. |
Հողերի մշակությունը, պարարտանյութերի ու բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը |
1. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել`
1) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումներ.
2) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումներ.
3) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումներ.
4) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.
5) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումներ.
6) հողը պարարտանյութերի, թունանյութերի և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումներ.
7) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումներ.
8) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:
2. Արգելվում է`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, բայց ժամկետանց թունանյութերի և կենսաբանական միջոցների ներմուծումը, իրացումն ու օգտագործումը.
2) բուսասանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում թունանյութերի և կենսապատրաստուկների պահպանումը.
3) պահեստներում պարարտանյութերի, թունանյութերի, կենսապատրաստուկների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.
4) բուսաբուծական այն մթերքի իրացումը, որը պարունակում է թունանյութերի, պարարտանյութերի անթույլատրելի քանակություն.
5) թունանյութերի և պարարտանյութերի օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը:
Հոդված 10. |
Սերմնանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը |
1. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`
1) սերմնանյութի ու տնկանյութի արտադրության համար հողի տեղանքի ընտրությունը.
2) մշակաբույսերի ցանքափոխանակությունը.
3) սերմնանյութի ու տնկանյութի սորտայնության (սորտ, հիբրիդ, վերարտադրություն) դասի և որակի վկայականի առկայությունը.
4) սորտերի շրջանացվածությունը.
5) սերմնանյութի և տնկանյութի նախացանքային մշակությունը` զտումը, տեսակավորումը, ախտահանումը.
6) սերմնադաշտերի և տնկարանների գնահատման (ապրոբացիա) հատուկ միջոցառումների իրականացումը՝ դաշտային հետազոտություններ՝ սերմնադաշտերի և տնկարանների տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, վնասակար օրգանիզմներով վարակվածության որոշման միջոցառումներ.
7) սերմնանյութի ու տնկանյութի ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման համալիր միջոցառումների (փաթեթավորում, պիտակավորում, որակի վկայական և բուսասանիտարական անձնագիր) իրականացումը:
2. Արգելվում է անհայտ ծագում ունեցող սերմնանյութի և տնկանյութի օգտագործումը:
Հոդված 11. |
Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարը |
1. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`
1) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների առավել վտանգավոր՝ կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների՝ հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.
2) հողում և բուսական արտադրանքում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակի չգերազանցումը.
3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը և փորձաքննությունը:
2. Արգելվում է`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը.
2) մինչև 18 տարեկան, բժշկական քննություն չանցած անձանց և հղի կանանց ներգրավումը թունանյութերի հետ կատարվող աշխատանքներում.
3) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.
4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի և ներմուծման բուսասանիտարական հավաստագրի:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. |
Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները |
1. Բույսերի պաշտպանություն կարող է իրականացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
2. Բուսասանիտարիայի բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու տեսչության գործողությունները.
2) վերահսկողություն իրականացնող մարմնից ստանալու համապատասխան պարզաբանումներ իր իրավունքների մասին.
3) չենթարկվելու տեսուչի այն պահանջներին, որոնք չեն համապատասխանում նրա իրավասություններին:
Հոդված 13. |
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները |
Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, տեղափոխմամբ կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են՝
1) ապահովել օրենսդրությամբ սահմանված բուսասանիտարական կանոնների և նորմերի կատարումը.
2) չխոչընդոտել տեսչության կողմից ուսումնասիրությունների և բուսասանիտարական այլ միջոցառումների իրականացմանը.
3) բուսասանիտարական ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.
4) ապահովել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վնասակար օրգանիզմների կանխարգելմանն ու վարակի օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
5) բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ ներմուծել, արտահանել, վերաարտահանել կամ տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան.
6) ներմուծել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ` արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, ներմուծող սուբյեկտի բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի առկայությամբ: Այդ դեպքում կատարվում է միայն բուսասանիտարական զննում.
7) արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում բեռը կարող է ներմուծվել միայն բուսասանիտարական փորձաքննության եզրակացության հիման վրա, իսկ սերմնանյութը և տնկանյութը՝ նաև ներմուծող երկրի համապատասխան մարմնի տված սերմնանյութի և տնկանյութի որակի վկայականի առկայության դեպքում: Բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի բացակայության դեպքում բեռի ներմուծումը կամ արտահանումն արգելվում է.
8) ներմուծել, արտահանել, արտադրել, վերամշակել, իրացնել և տեղափոխել միայն բուսասանիտարական զննման, ստուգման կամ փորձաքննության ենթարկված բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ.
9) ներմուծել, արտահանել և իրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված, օգտագործման համար թույլատրվող և պահանջվող բնութագրին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ.
10) իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ գործողություններ:
Գ Լ ՈՒ Խ 6
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. |
Տեսչության գործառույթները |
Տեսչությունը ՝
1) իրականացնում է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծրագրեր.
2) վերահսկում է ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանող երկրի տված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանությունը.
3) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ, վերահսկողություն է իրականացնում այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ, կատարում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, արդյունքների հիման վրա որոշում կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը.
5) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
6) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում լիազորված մարմին՝ հաստատման.
7) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.
8) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային և պահեստային տարածքներում, այլ կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների նկատմամբ.
9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
10) վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական հողերից, ոռոգման ջրից, բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից փորձաքննության նպատակով կատարվող նմուշառման, հողերի մշակության, սերմնանյութերի և տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում որակի բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.
11) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության միջազգային կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին:
Հոդված 15. |
Տեսուչի իրավունքները |
Տեսուչն իրավունք ունի՝
1) վերահսկելու ֆիզիկական և իրավաբանական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված միջոցառումների իրականացումը.
2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու տվյալ երկրի բուսասանիտարական հավաստագիր.
3) բուսասանիտարական կանոններին և նորմերին համապատասխան` վերահսկելու բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծման իրականացումը.
4) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան կատարելու ստուգումներ.
5) սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում կատարելու բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների տարանցիկ փոխադրվող և վերաարտահանվող բեռների բուսասանիտարական կանոններին համապատասխանության ստուգումներ.
6) ստուգելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների փոխադրման և իրացման գործընթացներում բուսասանիտարական անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը (բուսասանիտարական հաշվառման վկայական, բուսասանիտարական հավաստագիր կամ բուսասանիտարական անձնագիր): Բուսասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված` կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բուսական արտադրանքն ուղարկելու տեխնիկական վերամշակման կամ ոչնչացման, իսկ սերմնանյութն ու տնկանյութը` վարակազերծման կամ ոչնչացման.
7) իրականացնելու մաքսային սահմանով տեղափոխվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը.
8) բուսասանիտարիայի բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով կարանտին հայտարարված գոտում տալու առաջադրանքներ և հսկողություն իրականացնելու դրանց կատարման նկատմամբ.
9) բուսասանիտարական զննման և ստուգման միջոցով որոշելու`
ա. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել ներմուծվող բեռի կամ դրա որոշակի խմբաքանակի համար, եթե դա զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից,
բ. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել տեխնիկական կամ պարենային նպատակներով օգտագործման համար նախատեսված այն բեռներին, որոնցում հայտնաբերվել են կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ.
10) տալու բուսասանիտարական անձնագիր, ստուգելու բուսասանիտարական հաշվառում անցած ֆիզիկական և իրավաբանական անձանց լրացրած բուսասանիտարական անձնագրի և բեռի բուսասանիտարական վիճակի համապատասխանությունը.
11) իրականացնելու բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ առևտրային նպատակով արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող և պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը.
12) պահանջելու փաստաթղթեր, կազմելու տեղանքի սխեման, իրականացնելու արտադրատարածքների ու ցանքատարածությունների բուսասանիտարական զննում և ստուգում:
Հոդված 16. |
Տեսուչի պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Տեսուչը պարտավոր է՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային հսկիչ կետերում զննել ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաները և փոխադրամիջոցը, ստուգել դրանց համապատասխանությունը արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրին և անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության դեպքում նմուշը ներկայացնել լիազոր մարմնի լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության: Փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր ամբողջ խմբաքանակի համար, եթե խմբաքանակը կազմված է տարբեր տեսակի բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից` յուրաքանչյուր տեսակի համար, իսկ բեռնաթափման վայրը տարբեր լինելու դեպքում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար.
2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման, ներմուծման և վերաարտահանման ժամանակ իրավաբանական ու ֆիզիկական անձանց տալ բուսասանիտարական հավաստագիր և ներմուծման թույլտվություն.
3) չհրապարակել ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին օրենսդրությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.
4) հատուցել սեփական մեղքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասը.
5) վերլուծել գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
6) վերահսկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացումը և օգտագործումը.
7) կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը կանխարգելու նպատակով վերահսկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման գործընթացը.
8) ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով վերահսկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման գործընթացը.
9) ներմուծվող բեռներում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում լրացնել համապատասխան ծանուցման ձևը և քսանչորս ժամվա ընթացքում ներկայացնել տեսչություն:
2. Տեսուչն իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու դեպքերում պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. |
Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ, պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը |
1. Բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձինք հաշվառվում են տեսչության կողմից՝ հաշվառման գրանցամատյանում գրանցման և բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրման միջոցով:
2. Հաշվառման գրանցամատյանի տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարի:
3. Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 18. |
Բույսերի կարանտինի սահմանումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման, վերացման և տարածման կանխարգելման նպատակով տեսչության իրականացրած մոնիթորինգի և դրա արդյունքում տրված եզրակացության հիման վրա լիազոր մարմինը կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:
2. Բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, շրջանի, համայնքի, բնակավայրերի կամ կազմակերպության տարածքում կամ դրանց մի մասում:
3. Եզրակացության մեջ նշվում են հայտնաբերված վնասակար օրգանիզմները, դրանց տարածման աստիճանը, հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը, դրանք իրականացնող մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությունը կարանտին միջոցառումներին:
4. Լիազորված մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
5. Լիազորված մարմինը հաստատում է կարանտին միջոցառումների ցանկը:
6. Բույսերի կարանտին սահմանման դեպքում արգելվում և սահմանափակվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը կարանտին գոտի:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով տեսչությունը կարանտին գոտում վերահսկողություն է իրականացնում կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման և կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ:
8. Բույսերի կարանտին սահմանված գոտիներից բույսերի և բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտահանումը կատարվում է տեսուչի հսկողության ներքո:
9. Առանց բուսասանիտարական հավաստագրի կամ բուսասանիտարական անձնագրի առկայության արգելվում է կարանտին սահմանված գոտուց սերմերի, տնկանյութի արտածումը: Առանց հավաստագրի և առանց բուսասանիտարական անձնագրի արտածված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում՝ ոչնչացման:
10. Արգելվում է կարանտին գոտում առանց տեսչության տված ակտի, չհետազոտված, կարանտին վնասակար օրգանիզմներով, ինչպես նաև վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը և չհետազոտված տարածքներից պատվաստակալների և պատվաստացուների մթերումը:
11. Յուրաքանչյուր տնկարանային տնտեսություն պարտադիր պետք է ունենա կարանտին հսկողության մատյան` աճեցված և իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները և կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, պարտադիր կատարման միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:
12. Բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում և անցկացնում են տեսչության անմիջական հսկողության ներքո:
13. Տեսուչը ստուգում է բուսասանիտարական անձնագրի առկայությունը և բեռի համապատասխանությունը բուսասանիտարական անձնագրի տվյալներին:
14. Եթե բուսասանիտարական զննումից և (կամ) ստուգումից և (կամ) փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի արտադրած, օգտագործած կամ պահեստավորած բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է և վնասակար օրգանիզմների տարածման վտանգ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է միայն տվյալ խմբաքանակի համար:
15. Եթե կարանտին վնասակար օրգանիզմներով վարակումը հայտնաբերված է, ապա տեսչությունը տվյալ արտադրական տարածքում, շենքերում, պահեստներում, փոխադրամիջոցներում հայտնաբերված բույսերի, բույսերի մասերի կամ այլ վարակակիրների նկատմամբ սահմանում է կարանտին` անհրաժեշտության դեպքում վարակազերծում կամ ուղարկում վերամշակման, ոչնչացնում` միայն էկոլոգիապես անվտանգ եղանակով, համայնքի ղեկավարի հատկացրած վայրում ու նշանակված ներկայացուցչի մասնակցությամբ, և կազմում է լիազոր մարմնի հաստատած ձևի ակտ:
Հոդված 19. |
Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը |
1. Բույսերի կարանտինի գոտում իրականացվում է՝
1) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների պարտադիր ախտահանում (վարակազերծում) կամ ոչնչացում.
2) բույսերի կարանտինի գոտում սահմանափակվում կամ արգելվում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը:
2. Տեսուչը պարտավոր է կարանտին գոտում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ առաջադրանքներ սույն օրենքի պահանջների կատարման վերաբերյալ և հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:
3. Բույսերի կարանտինը չեղյալ է հայտարարվում վնասակար օրգանիզմների օջախների ոչնչացման և համապատասխան միջոցառումների իրականացման դեպքում` տեսչության եզրակացության հիման վրա՝ լիազորված մարմնի առաջարկությամբ:
4. Բույսերի կարանտինի սահմանման և կարանտինի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունները տրվում են ռադիոյի, հեռուստատեսության, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 20. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վերաարտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային կետերից բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծումը թույլատրվում է միայն բուսասանիտարական զննում և ստուգում անցկացնելուց հետո:
2. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մաքսային ձևակերպումը կատարվում է միայն բուսասանիտարական ստուգումից հետո` բուսասանիտարական կանոնները և նորմերը բավարարող ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
3. Գյուղատնտեսական, գեղազարդային բույսերի և բուսական արտադրանքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, տեսչության տված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, բացառությամբ մինչև 50 կիլոգրամի, իսկ սահմանամերձ տարածքներից տվյալ տարածքին բնորոշ բույսերի և բուսական արտադրանքի համար` մինչև 500 կիլոգրամի (բացի սերմնանյութից ու տնկանյութից): Սահմանամերձ տարածքների և թույլատրվող մշակաբույսերի անվանացանկը և քանակները հաստատում է լիազոր մարմինը:
4. Եթե տեսուչի կողմից արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագիրը մերժվում է, ապա ներմուծման բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, և բուսասանիտարական հավաստագրի բոլոր օրինակների առաջին էջում տեսուչը դնում է լիազոր մարմնի հաստատած ձևի կնիք, որի վրա նշված են «Մերժված էե բառերը, և նշում իր անունը, ազգանունը, պաշտոնը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հսկիչ կետի անվանումը և ստորագրում այն:
5. Ցուցահանդեսում ցուցադրության նպատակով ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները բուսասանիտարական ստուգում, զննում ու բուսասանիտարական փորձաքննություն են անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում և ցուցահանդեսի կազմակերպման վայրերում:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց ձեռքի ուղեբեռներում առկա բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները ներկայացնել բուսասանիտարական զննման: Կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում տեսուչը արգելում է դրանց ներմուծումը:
7. Տեսուչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների 50 կիլոգրամից ավելի յուրաքանչյուր խմբաքանակի, սերմնանյութի և տնկանյութի համար՝ անկախ քաշից, անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո կատարում է բեռի ու փոխադրամիջոցի զննում, ստուգում բեռի բուսասանիտարական վիճակը, համապատասխանությունը արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրին և անմիջապես տալիս ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության դեպքում նմուշը ներկայացնում է լիազոր մարմնի լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության, որը կատարվում է ոչ ավելի, քան 72 ժամվա ընթացքում: Դրական եզրակացության դեպքում անմիջապես տալիս է ներմուծման բուսասանիտարական հավաստագիր:
8. Տեսուչը մաքսային սահմանի անցումային կետերում ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննումը կատարում է մինչև մաքսային զննման նպատակով տրանսպորտային միջոցների բեռնաթափումը, իսկ անհրաժեշտության դեպքում բուսասանիտարական փորձաքննության համար փորձանմուշ վերցվում է մաքսային պահեստում բեռնաթափումից հետո` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. Բույսերի կարանտին և վնասակար այլ օրգանիզմներով վարակված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները, որոնց նկատմամբ հնարավոր չէ ձեռնարկել վարակազերծման և մաքրման արդյունավետ միջոցներ, բեռան տիրոջ ընտրությամբ ենթակա են վերադարձման կամ ոչնչացման, որի մասինտեսուչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային անցումային կետում կազմում է լիազոր մարմնի սահմանած ձևի ակտ:
10. Տեսուչը ներմուծվող բուսասանիտարական զննում կամ փորձաքննություն անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք ու կնիք, որոնց ձևերը սահմանում է լիազոր մարմինը, իսկ հավաստագրի հակառակ երեսին ձեռագրով նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում տեսուչի կազմած փաստաթղթերի (հավաստագիր, ակտ) մեկ օրինակը կցվում է ապրանքն ուղեկցող փաստաթղթերին, իսկ մեկ օրինակը պահվում է տեսուչի մոտ:
12. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաարտահանման դեպքում վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան:
13. Բեռի վերաարտահանման դեպքում բեռը վերաարտահանողը հայտ է ներկայացնում տեսչություն վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար` ներկայացնելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա պատճենը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծման բուսասանիտարական հավաստագիրը:
14. Նախքան վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը տեսուչը ստուգում է բեռի ծագման երկրի տված բուսասանիտարական հավաստագիրը:
15. Եթե բեռը վերաարտահանվող է, և բեռի ծագման երկրի բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջները համապատասխանում են, ապա տեսուչը առանց լրացուցիչ ստուգման տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր՝ կցելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը և այն գրանցում հավաստագրերի տրամադրման գրանցամատյանում:
16. Եթե վերաարտահանվող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված են հատուկ պահանջներ, ապա տեսուչն անցկացնում է բեռի լրացուցիչ ստուգում, որի հիման վրա տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր:
17. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված են լրացուցիչ հատուկ պահանջներ, իսկ արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրում բացակայում են այդ պահանջներին համապատասխանության մասին նշումները, ապա վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում:
18. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը ուղեկցում է բեռը մինչև նշանակման վայրը, իսկ մյուս օրինակը պահվում է տեսչությունում:
Հոդված 21. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը |
1. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան և թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռան համար տեսուչի կողմից:
2. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում և տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես:
3. Արտահանվող բեռների բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սկզբնական բեռնման տեղերում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում:
4. Արտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է երկու օրինակից, որոնցից առաջին օրինակը տրվում է առաքողին, իսկ մյուսը մնում է տեսչությունում:
5. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրվում է, եթե դրանք համապատասխանում են ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին:
6. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր, եթե դրանում առկա են չվավերացված փոփոխություններ և ուղղումներ:
7. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչև երկրի սահմաններից դուրս բերելը:
8. Տեսուչն արտահանվող բուսասանիտարական ստուգում անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք:
9. Բեռն արտահանողը պարտավոր է պահպանել բեռի բուսասանիտարական վիճակը՝ բուսասանիտարական հավաստագիր ստանալու պահից մինչև բեռի նշանակման վայր հասցնելը:
10. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով հատուկ պահանջներ են սահմանված տվյալ բեռի համար, ապա բուսասանիտարական հավաստագիրը տրվում է միայն դրանք բավարարելու դեպքում: Բուսասանիտարական հավաստագրի «Լրացուցիչ պահանջներե բաժնում կատարվում է նշում՝ ներկայացված հատուկ պահանջները բավարարելու մասին:
Հոդված 22. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները սահմանային հսկիչ կետերում ենթակա չեն բուսասանիտարական վերահսկողության, եթե դրանք գտնվում են կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների արտածումը բացառող, կնիքով զմռսված և փակ բեռնատարաներում:
2. Եթե բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները գտնվում են այնպիսի տարաներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցումը շրջակա միջավայր, ապա դրանք նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:
Գ Լ ՈՒ Խ 9
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Հոդված 23. |
Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը |
1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով բուսասանիտարական փորձաքննության արդյունքում տեսուչի տված եզրակացության հիման վրա վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները վարակազերծվում կամ ոչնչացվում են՝ բուսասանիտարական կանոններին համապատասխան` տեսուչի հսկողությամբ:
2. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծման անհրաժեշտությունը, կատարման վայրը (մաքսային սահման, առաքման կամ ստացման վայրեր) և եղանակը որոշում է տեսուչը:
3. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 10
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 24. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքի խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Բուսասանիտարիայի բնագավառի օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով խախտումները վերացնելու և հասցված վնասը հատուցելու պարտավորությունից:
Գ Լ ՈՒ Խ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-131 օրենքը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
2014թ. հոկտեմբերի 4 Ստեփանակերտ ՀՕ-29-Ն |
|