Ուժը կորցրել է 2016 թվականին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունվել է 2000 թվականի
դեկտեմբերի 22-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման կարգը:
Հոդված 2. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը
1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝
փոշի 600 դրամ
ածխածնի մոնօքսիդ 80 դրամ
ազոտի օքսիդ և երկօքսիդ 7400 դրամ
ծծմբական անհիդրիդ 600 դրամ
քլոր 6000 դրամ
քլորոպրեն 45000 դրամ
քրոմ և քրոմի միացություններ 18957000 դրամ
ֆորմալդեհիդ 23400 դրամ
տոլուոլ 500 դրամ
քսիլոլ 1500 դրամ
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց՝ ըստ շարժիչի հզորության՝
|
|
|
մինչև 50 Ձ |
10XՁ դրամ |
|
50 - 80 Ձ |
20XՁ դրամ |
|
81 - 100 Ձ |
30XՁ դրամ |
|
101 - 150 Ձ |
40XՁ դրամ |
|
151 - 200 Ձ |
50XՁ դրամ |
|
201 - 250 Ձ |
60XՁ դրամ |
|
251 - 300 Ձ |
70XՁ դրամ |
|
300 Ձ-ից ավելի |
|
100XՁ դրամ |
որտեղ Ձ-ն հզորությունն է՝ արտահայտված ձիաուժով.
գ) այլ պետություններում գրանցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց՝ ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության՝
մարդատար
|
|
- թեթև մարդատար ավտոմեքենաներ |
2500 դրամ |
- մինչև 12-տեղանոց ավտոբուսներ |
5000 դրամ |
- 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ |
10000 դրամ |
բեռնատար
|
|
- մինչև 8տ բեռնատարողությամբ |
5000 դրամ |
- 8-20 տ բեռնատարողությամբ |
10000 դրամ |
- 20 և ավելի տ բեռնատարողությամբ |
15000 դրամ |
2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետևյալ դրույքաչափերը՝
կախված նյութեր |
5300 դրամ |
ազոտ ամոնիակային |
5100 դրամ |
ացետոն |
301000 դրամ |
թթվածնի կենսաբանական պահանջը |
18400 դրամ |
նավթամթերք |
204600 դրամ |
պղինձ |
1023900 դրամ |
սուլֆատներ |
100 դրամ |
ցինկ |
1023000 դրամ |
քլորիդներ |
30 դրամ |
եռավալենտ քրոմ |
153400 դրամ |
ընդհանուր ֆոսֆատ |
40000 դրամ |
ֆտոր |
511500 դրամ |
թունաքիմիկատներ |
18200 դրամ |
քացախաթթու |
16900 դրամ |
ծծմբաթթու |
16900 դրամ |
դետերգենտ (լվացող քիմիական նյութեր) |
102300 դրամ |
մետաղական աղեր |
511500 դրամ |
ցիան և ցիանի միացություններ |
511500 դրամ |
ֆենոլներ |
1023900 դրամ |
Հոդված 3. Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը
Սահմանել շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը՝
առաջին դասի վտանգավորության |
36000 դրամ |
երկրորդ դասի վտանգավորության |
18000 դրամ |
երրորդ դասի վտանգավորության |
3600 դրամ |
չորրորդ դասի վտանգավորության |
1200 դրամ |
ոչ թունավոր և ոչ վտանգավոր թափոններ |
600 դրամ |
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում:
Հոդված 4. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը
Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ասբոշիֆեր, ջերմամեկուսացնող ասբեստային սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ, |
3 տոկոս |
կապար պարունակող արտադրանքներ, ներկեր |
3 տոկոս |
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ (սնդիկային) |
3 տոկոս |
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) |
3 տոկոս |
նավթ, նավթամթերքներ (բացառությամբ բենզինի) |
2 տոկոս |
մայթաձյութ |
2 տոկոս |
վառելիքաքսուքային նյութեր |
2 տոկոս |
հանքային յուղեր |
2 տոկոս |
անտիֆրիզ |
2 տոկոս |
արգելակող հեղուկ |
2 տոկոս |
հիդրավլիկ հեղուկ |
2 տոկոս |
էլեկտրոդներ (եռակցման) |
1.5 տոկոս |
նավթալին (կարծր) |
1.5 տոկոս |
ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, լիթիումային) |
1.5 տոկոս |
տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ |
1.5 տոկոս |
ավտոդողեր |
0.8 տոկոս |
կինո-ֆոտո ժապավեններ |
0.8 տոկոս |
ապակյա մանրաթելեր |
0.8 տոկոս |
չմաքրված դատարկ տարողություններ (կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ) |
0.8 տոկոս |
դետերգենտներ (լվացող նյութեր) |
0.5 տոկոս |
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ (սառնարաններ, դեզոդորանտներ) |
0.5 տոկոս |
պլաստիկ, պոլիէթիլենային տարաներ և փաթեթներ |
0.5 տոկոս |
ԳԼՈՒԽ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը.
1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է “«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի “«ա»” ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի “«բ»” ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի “«գ»” ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան:
4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է “«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Հոդված 6. Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի հաշվարկման կարգը
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է “«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Հոդված 7. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի հաշվարկման կարգը
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է “«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
9 փետրվարի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-134