ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ
17 հոկտեմբերի 2018
17 հոկտեմբերի 2018
Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ:
Թափուր պաշտոններում ընտրվել են՝
Գեորգի Միքայելի Պետրոսյանը՝ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով,
Արթուր Բաբկենի Թովմասյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,
Ռամելա Նիկոլայի Դադայանը՝ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով,
Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով: