«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2018 թվականի

                                                                                               սեպտեմբերի 26-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվա­կա­նի դեկտեմբերի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին  մասի 4-րդ٫5-րդ  և 7-րդ կետերում, 2-րդ մասում, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 4-րդ հոդվածում, 5-րդ հոդվածի 4-րդ մասում, 6-րդ հոդվածի 3-րդ մասում, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով կամ դադարել՝ Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերով, իսկ 7-րդ կետից հանել «վարչապետը,» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում, 6-րդ հոդվածի 4-րդ մասում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «վարչապետի,» բառը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապա­րակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2018թ. հոկտեմբերի 6

Ստեփանակերտ

ՀՕ-44-Ն