«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է  2018 թվականի

                                                                                                                                                                                                                                      սեպտեմբերի 26-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ

 ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ  մասի աղյուսակի «15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

 

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

5.

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական ուղևորափոխադրումների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«

5.1

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ 

 

 

 

2018թ. հոկտեմբերի 6

Ստեփանակերտ

ՀՕ-42-Ն