ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
սեպտեմբերի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
ե) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար՝ |
|
ներհանրապետական փոխադրումներում` |
|
- մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով` տարեկան |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
- մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով` տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
միջպետական փոխադրումներում` |
|
- մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով` տարեկան |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
- մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. հոկտեմբերի 6
Ստեփանակերտ
ՀՕ-41-Ն