«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                     սեպտեմբերի 26-ին

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  37-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) թեթև մարդատար ավտոմեքենա է համարվում մինչև ինն ուղևորների նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցը.»:

 

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորների փոխադրման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝

1) ներհանրապետական փոխադրումներում՝

ա. Ստեփանակերտ քաղաքում՝ 3.0,

բ. այլ բնակավայրերում՝ 2.8.

2) միջպետական փոխադրումներում՝

ա. Հայաստանի Հանրապետության հետ՝ 5.0,

բ. այլ պետությունների հետ՝ 10.0:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ 

 

                       

2018թ. հոկտեմբերի 6

Ստեփանակերտ

 ՀՕ-40-Ն