ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
սեպտեմբերի 26-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-62 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «կազմակերպվում են» բառից հետո լրացնել «միջպետական կամ ներհանրապետական հաղորդակցություններում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական հաղորդակցությունում ուղևորափոխադրումները կազմակերպվում են ուղևորի անձնական կամ խմբային պատվերի հիման վրա՝ հաստատուն փոխադրավարձով:»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «դ» կետերի դրույթները չեն տարածվում մարդատար-տաքսի ավտոմոբիլով միջպետական հաղորդակցությունում փոխադրումներ իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցների վրա:»:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ պարբերությունում «տաքսամետրի ցուցմունքով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ միջպետական հաղորդակցությունում կազմակերպվող փոխադրումների)» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. հոկտեմբերի 6
Ստեփանակերտ
ՀՕ-39-Ն