ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
սեպտեմբերի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի աղյուսակի 1-ին կետի «բ», «ե», «զ» և «թ» ենթակետերը, 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ կետի «բ» ենթակետը և 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին և 27.1-ին կետերով.
|
26.1. պետական ռեգիստրի կողմից առևտրային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին առանձին որոշման տրամադրման համար |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
». |
|
27.1. իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
|
»։
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի աղյուսակի 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. հոկտեմբերի 6
Ստեփանակերտ
ՀՕ-38-Ն