«Ազգային անվտանգության մարմինների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-75 օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Ազգային անվտանգության մարմինների աշխատողների

                      սոցիալական պաշտպանությունը

 

  1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

      ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՆԱԽԱԳԱՀ`                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-75-Ն