Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին

Ուժը կորցրել է 2013 թվականին

                                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2003 թվականի
                                                                                                                                                                                                                                                      դեկտեմբերի 24-ին

 

                                                                         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ

                                                                     ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

                                                                                               ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

         Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 340000 դրամ:

 

         Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 300000 դրամ:

 

         Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 260000 դրամ:

 

         Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության պետի և Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 250000 դրամ:

 

         Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանել 180000 դրամ:

 

Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության և Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետերի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 145000 դրամ:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 224400 դրամ:

 

Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 187000 դրամ:

 

Հոդված 9. Դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները սահմանվում են «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

         Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 180000 դրամ:

 

         Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գնումների գործակալության պետի տեղակալի և Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 145000 դրամ:

 

         Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի  պաշտոնային դրույքաչափը սահմանել 120000 դրամ:

 

         Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը սահմանել 15000 դրամ:

 

         Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

        

Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ամրագրված և սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:

 

Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ամրագրված և սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային  դրույքաչափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը:

 

Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն և առաջին ատյանի դատարանների` սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային  դրույքաչափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 20. Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք հայտարարագրում են  իրենց եկամուտները և ծախսերը` օրենքով սահմանված կարգով:

 

         Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի ապրիլի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

 

         Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ  

 

 

 

29 դեկտեմբերի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 85