Ընդունված է 2003թ. նոյեմբերի 26-ին
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների տեղն ու դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, ինչպես նաեւ նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության
հասկացությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության եւ հա-սարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործա-ռույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:
Հոդված 2. Ազգային անվտանգության մարմինները, դրանց դերն ու նշանակությունը
Ազգային անվտանգության մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են եւ իրենց իրավասության սահ-մաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:
Հոդված 3. Ազգային անվտանգության մարմինների համակարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների միաս-նական համակարգը կազմված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից (այսուհետ՝ լիազորված մարմին), նրան ենթակա շրջանային (քաղաքային) մարմիններից, հատուկ նշանակության եւ այլ ստորաբաժանումներից:
Հոդված 4. Լիազորված մարմինը
Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումը իրականացնում են Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ իրենց իրավասության սահմաններում:
Լիազորված մարմինը հանրապետական գործադիր մարմին է,“որի ղեկավարին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հա-կահետախուզական եւ ռազմական հակահետախուզության ստորաբաժանումներ:
Լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականաց-նում է ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների եւ ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:
Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից եւ լիազորված մարմնի կանոնադրությունից:
Հոդված 5. Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին
օրենսդրությունը
Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը բաղկա-ցած է սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, այդ թվում՝ լիազորված մարմնի՝ իր իրավասության սահմաններում ընդունած գերատեսչական նորմատիվ ակտերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Հոդված 6. Ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքները
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու իրավունք-ներն ու ազատությունները հարգելու եւ պահպանելու,“կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության,“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:
Հոդված 7. Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների
պաշտպանության երաշխիքները
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավոր-վում է մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույ-լատրվում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախա-տեսված դեպքերի:
Անձն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ գործողություն-ները:
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները,“կազմակերպությունները եւ քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ եւ տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:
Պետական մարմինները, կազմակերպությունները եւ քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված նյութական վնասի հատուցում:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված՝ քաղա-քացու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել,“պահել,“օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 8. Ազգային անվտանգության մարմինների մասին տեղեկությունների
պահպանությունը
Ազգային անվտանգության մարմինների գործունեության վերաբերյալ պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխա-նատվություն են կրում դրանց հրապարակման համար:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների կողմից հետախուզական, հակահետախուզական ու օպերատիվ-հետախուզական գործունեության գործելակերպի, մեթոդների եւ միջոցների մասին տեղեկություններ պարու-նակող փաստաթղթերը եւ նյութերը ենթակա են պահպանման լիազորված մարմնի արխիվում:
Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կար-գով:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետեւյալ հիմնական ուղղություններով.
ա) հետախուզական գործունեություն.
բ) հակահետախուզական գործունեություն.
գ) ռազմական հակահետախուզական գործունեություն.
դ) պետական սահմանի պահպանություն.
ե) պայքար հանցագործությունների դեմ:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության այլ ուղղությունները որոշվում են սույն օրենքով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով:
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, դրանց կողմից կիրառվող մեթոդներն ու միջոցները չպետք է խախտեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, վնասեն մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին եւ շրջակա միջավայրին:
Հոդված 10. Հետախուզական գործունեությունը
Հետախուզական գործունեությունը, այդ թվում՝ արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն եւ պետության հիմքերն ամրապնդելուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների հետ լիազորված մարմնի հետախուզական մարմնի համագործակցության կարգը եւ պայմանները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ եւ համատեղ ընդունված իրավական ակտերով, իսկ միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային պայմանագրերով:
Հետախուզական միջոցառումներ անցկացնելու կարգը, ինչպես նաեւ հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:
Հոդված 11. Հակահետախուզական գործունեությունը
Հակահետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը եւ խափանմանը:
Ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերն են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայությունը.
բ) իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը.
գ) պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման անհրաժեշտությունը.
դ) ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտությունը.
ե) ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերը կարող են փոփոխվել միայն օրենքով: Հակահետախուզական գործունեության ընթացքում ազգային անվտանգության մարմինները կարող են օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ եւ գաղտնի մեթոդներ ու միջոցներ, որոնց բնույթը որոշվում է այդ գործունեության պայմաններով:
Հակահետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը, քաղաքացիների բնակարանների անձեռնմխելիությունը շոշափող հակահետախուզական գոր-ծունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինները, հակահետախուզական գործունեության իրականացման համար, դատարանի պահանջով, ներկայացնում են հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերին վերաբերող ծառայողական փաստաթղթեր (բացառությամբ օպերատիվ-ծառայողական փաստաթղթերի, որոնք տեղեկություններ են պարունակում ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաեւ հակահետախուզական գործունեության իրականացման կազմակերպման, գործելակերպի, մեթոդների եւ միջոցների մասին):
Հակահետախուզական գործունեության իրականացման իրավունքի վերաբերյալ դատարանի որոշումը եւ դրա ընդունման համար հիմք ծառայած նյութերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահվում են ազգային անվտանգության մարմիններում:
Հոդված 12. Ռազմական հակահետախուզական գործունեությունը
Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հա-կահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրակա-նացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ներքին զորքերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասերում եւ այլ զինվորական կազմավորումներում, ինչպես նաեւ դրանց կառավարման մարմիններում՝ իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունները բացահայտելու, կանխելու եւ խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաեւ մարտունակությունը եւ մարտական պատրաստությունը պահպանելիս հրա-մանատարությանն աջակցելու նպատակով:
Հոդված 13. Պայքար հանցագործությունների դեմ
Ազգային անվտանգության մարմինները սույն օրենքով եւ այլ օրենքներով իրենց առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարում են հետաքննություն եւ նախաքննություն՝ ուղղված իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը եւ խափանմանը:
Ազգային անվտանգության մարմինների վրա օրենքով կարող են դրվել հանցագործություն-ների դեմ պայքարի այլ խնդիրներ:
Հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական,“քրեական դատավարության եւ օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող օրենս-դըրությանը, սույն օրենքին եւ գերատեսչական նորմատիվ ակտերին համապատասխան:
Հոդված 14. Պետական սահմանի պահպանությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. Ազգային անվտանգության մարմինների իրավունքները
Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն՝
ա) գաղտնի հիմունքներով համագործակցել դրա համար համաձայնություն տված անձանց հետ.
բ) ներթափանցել հետախուզական եւ այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ ու կազմակերպություններ, ինչպես նաեւ հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգությանը.
գ) օրենքով սահմանված կարգով հետաքննություն եւ նախաքննություն կատարել, իրակա-նացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ունենալ եւ օգտագործել քննչական մեկուսարաններ.
դ) օրենքով սահմանված կարգով տեղեկատվական անվտանգության ոլորտում իրականացնել պետական վերահսկողություն,“ինչպես նաեւ համակարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային եւ տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը,“սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը.
ե) ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործել պետական եւ տեղա-կան ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի եւ դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաեւ կազմակերպություններին ու քաղաքացիներին պատկանող կապի միջոցները՝ համարժեք հատուցմամբ.
զ) հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կա-տարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու եւ ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բուժհիմնարկներ հասցնելու, ինչպես նաեւ դեպքի վայր մեկնելու համար, անհետաձգելի դեպքերում օգտագործել քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: Ազգային անվտանգության մարմինները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հատուցել նրանց ծախսերը կամ պատճառած վնասը.
է) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, օրենքով սահ-մանված կարգով, մուտք գործել քաղաքացիներին պատկանող բնակելի եւ այլ շինություններ, հողամասեր, կազմակերպությունների շինություններ, եթե բավարար տվյալներ կան ենթադրելու, որ այնտեղ հանցագործություն է կատարվում կամ կատարվել է, եւ հապաղումը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը.
ը) ստուգել քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց անձը հաստատող փաստաթղթերը, եթե հանցագործության կատարման մեջ նրանց կասկածելու համար բավարար հիմքեր կան.
թ) ձերբակալել այն անձանց, ովքեր ներթափանցել են կամ ներթափանցելու փորձ են կա-տարել հատուկ ռեժիմային օբյեկտների եւ պահպանվող այլ օբյեկտների հսկվող տարածքներ, ինչպես նաեւ ստուգել նրանց անձը հաստատող փաստաթղթերը, նրանցից բացատրություններ ստանալ, կատարել այդ անձանց զննում, նրանց իրերի ու փաստաթղթերի զննում եւ առգրավում.
ժ) սահմանված կարգով պետական մարմիններ եւ կազմակերպություններ առաջարկություն-ներ կամ միջնորդություններ ներկայացնել անվտանգության սպառնալիքների եւ այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ վերապահված է լիազորված մարմնի իրավասությանը.
ժա) պետական մարմիններից եւ կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման եւ արդյունքների ամփոփման համար ունենալ տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման եւ տեխնիկական կենտրոններ.
ժգ) ազգային անվտանգության մարմինների պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ունենալ հատուկ նշանակության ստորաբաժանումներ.
ժդ) անցկացնել քրեագիտական եւ այլ փորձաքննություններ ու հետազոտություններ.
ժե) իրենց իրավասության սահմաններում հրապարակել ազգային անվտանգության ապա-հովման հարցերի վերաբերյալ գերատեսչական ակտեր ու վերահսկել պետական կառավարման մարմինների եւ կազմակերպությունների կողմից դրանց կատարումը.
ժզ) ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, համագործակցել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ ու լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակել օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ:
Իրենց իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով, մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը եւ կնքել միջգերատեսչական պայմանագրեր.
ժէ) ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին գործուղել օտարերկրյա պետություններ՝ այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով.
ժը) իրականացնել միջոցառումներ՝ ուղղված սեփական անվտանգության ապահովմանը, ազգային անվտանգության մարմինների պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանմանը, օգտագործել տեխնիկական միջոցներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, հանցավոր խմբերի եւ առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով.
ժթ) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների անձի, ազգային անվտան-գության մարմինների ստորաբաժանումների, շինությունների եւ տրանսպորտային միջոցների քո-ղարկման նպատակով օգտագործել այլ նախարարությունների, գերատեսչությունների եւ կազմակերպությունների փաստաթղթերը.
ի) անցկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հիմ-նահարցերի գիտական հետազոտություններ.
իա) պայմանագրային հիմունքներով օգտվել կազմակերպությունների ծառայողական շինու-թյուններից, ինչպես նաեւ քաղաքացիների բնակելի եւ այլ շինություններից.
իբ) կադրերի մասնագիտական նախապատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունենալ համապատասխան ուսումնական հաստատություններ.
իգ) հատուցմամբ կամ անհատույց իրականացնել կադրերի պատրաստում օտարերկրյա պե-տությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին:
Ազգային անվտանգության մարմինները չեն կարող ունենալ այլ իրավունքներ եւ կրել այլ պարտականություններ, բացառությամբ սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
Հոդված 16. Ազգային անվտանգության մարմինների պարտականությունները
Ազգային անվտանգության մարմինները պարտավոր են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ու նրանց հանձնարարությամբ այլ պետական մարմիններ եւ կազմակերպություններ տեղեկատվություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.
բ) բացահայտել, կանխել, խափանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտան-գության դեմ ուղղված՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հետախուզական գործունեությունը.
գ) հետախուզական տեղեկություններ հավաքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական եւ պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.
դ) բացահայտել, կանխել եւ խափանել իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունները, իրականացնել այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.
ե) բացահայտել, կանխել եւ խափանել ահաբեկչական գործողությունները.
զ) մշակել եւ պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ՝ ուղղված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների մարմիններում առանձնապես խոշոր չափերի կաշառակերության, օտարերկրյա պետությունների հետ կապված զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց եւ կազմակերպությունների դեմ պայքարին.
է) իրենց իրավասության սահմաններում ապահովել անվտանգությունը Լեռնային Ղարաբա-ղի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում եւ հիմնարկներում.
ը) իրենց իրավասության սահմաններում ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, ֆինանսների եւ արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաեւ առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.
թ) իրենց իրավասության սահմաններում մասնակցել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների մարմինների անվտանգության ապահովմանը.
ժ) մասնակցել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպա-նության վերաբերյալ միջոցառումների մշակմանը եւ իրականացմանը, վերահսկել պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով միջոցառումներ իրականացնել՝ կապված քաղաքացիներին պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու հետ.
ժա) անցկացնել միջոցառումներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների եւ քաղաքացիների անվտանգության ապահովմանը.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապահովել օտարերկրյա պետու-թյունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը.
ժգ) իրենց իրավասության սահմաններում, մյուս պետական մարմինների հետ համատեղ, մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անցկացվող հասարակական-քաղաքական, կրոնական եւ այլ զանգվածային միջոցառումների անվտանգության ապահով-մանը.
ժդ) ռադիոհսկողության ճանապարհով իրականացնել հաղորդող ռադիոէլեկտրոնային մի-ջոցների, ռադիոտվյալների եւ ռադիոառաքումների գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, բացահայտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումները եւ ռադիոալիքները.
ժե) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն եւ քաղաքացիությունը դադարեցնելուն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու նրա սահմաններից դուրս գալուն, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը.
ժզ) պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածությունը.
ժէ) մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղոր-դակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղե-կատվության գաղտնագրային եւ տեխնիկական պաշտպանության“ տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը եւ իրացնել դա: Ինչպես խաղաղ ժամանակ,“այնպես էլ ռազմական դրության պայմաններում կառավարական կապով եւ հատուկ կապի այլ տեսակներով ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Նախագահին,“պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համապա-տասխան պաշտոնատար անձանց.
ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը.
ժթ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը:
Հոդված 17. Զենքի, հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառումը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառել:
Հոդված 18. Համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ
օտարերկրյա կազմակերպությունների հետ
Ազգային անվտանգության մարմինները կարող են համագործակցել պետական մարմին-ների եւ կազմակերպությունների հետ:
Ազգային անվտանգության մարմիններն իրավապահ մարմինների հետ համագործակցում են հանցագործությունների բացահայտման եւ կանխման ու այլ հարցերի լուծման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ իրականացնելիս, որոնք սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ լիազորված մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նորմատիվ ակտերով:
Ազգային անվտանգության շրջանային (քաղաքային) մարմիններն իրենց օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ անկախ են պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից:
Ազգային անվտանգության մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք-ներով սահմանված կարգով կարող են օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման այլ ուժերի հնարավորությունները:
Պետական մարմինները եւ կազմակերպությունները պարտավոր են աջակցել ազգային անվտանգության մարմիններին՝ դրանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները կատարելիս:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի, էլեկտրոնային կապի, այդ թվում՝ հեռակոդային, գաղտնի, արբանյակային կապի համակարգերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները եւ քաղաքացիները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների պահանջով ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ եւ ծրագրային միջոցներ, ինչպես նաեւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրների լուծման նպատակով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է գործուղվել պետական մարմիններ եւ կազմակերպություններ՝ նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ: Նշված սպաներին կենսաթոշակ նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործուղվող սպաները կենսաթոշակի ընտրության եւ ստանալու իրավունք ունեն՝ ըստ մինչեւ գործուղվելը կամ գործուղվելուց հետո զբաղեցրած պաշտոնի:
Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների եւ կազ-մակերպությունների հետ ազգային անվտանգության մարմինների համագործակցությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 19. Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները
Ազգային անվտանգության մարմինների աշխատակից կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով ընդունակ է իր անձնական ու գործնական հատկանիշներով, կրթությամբ եւ առողջական վիճակով կատարել իր վրա դրված պարտականությունները:
Ազգային անվտանգության մարմինների հիմնական կադրերը դրանց զինծառայողներն են: Բացառիկ դեպքերում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ եւ բանվորներ (քաղաքացիական անձնակազմ):
Ազգային անվտանգության մարմինների սպաները եւ ենթասպաները զինծառայողներ են եւ զինվորական ծառայությունն անցնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են նրանց կողմից կատարվող պարտականությունների յուրահատ-կությամբ:
Ազգային անվտանգության մարմինների սպաները եւ ենթասպաները գտնվում են լիազոր-ված մարմնի կադրային կազմում (ներառյալ՝ պետական կառավարման հանրապետական եւ շրջանային (քաղաքային) մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները) եւ պահեստազորում:
Ենթակա զինծառայողներին խրախուսելու, կարգապահական տույժ տալու, ինչպես նաեւ զինվորական կոչումներ շնորհելու, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու եւ պաշտոնից ազատելու վերաբերյալ ազգային անվտանգության մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական անձնակազմի պարտականությունները, իրավունքները եւ արտոնությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ լիազորված մարմնի գերատեսչական նորմա-տիվ ակտերով:
Ազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ ծառայություն-ների համար թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին պարգեւատրել առանց հրապարակման (գաղտնի):
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ձեռ-նարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ):
Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը եւ տարբերանշանները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 20. Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների իրավական
պաշտպանությունը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո: Միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով լիազորված պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավունք ունեն միջամտել նրանց ծառայողական գործունեությանը:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները կատարող աշխատակցին դիմադրելը, վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ազգային անվտանգության մարմինների աշխատակցի եւ նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, պատվի, արժանապատվության եւ գույքի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծառայողական պարտականությունները կատարող ազգային անվտանգության մարմինների աշխատակցին բերման ենթարկելը,“ ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական եւ ծա-ռայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանցավոր խմբերում ազգային անվտանգության մարմինների հատուկ առաջադրանք կատարած (կատարող) աշխատակիցների վերաբերյալ եղած տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիք են ու կարող են հրապարակվել միայն նշված աշխատակիցների գրավոր համաձայնությամբ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցը պատասխանատվություն չի կրում օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժի“ հատուկ միջոցների ու հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար:
Հոդված 21. Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների սոցիալական պաշտպանվածությունը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
Լիազորված մարմնի աշխատակիցների համար, կապված նրանց ծառայության առանձնահատկությունների հետ, պայմանագրային հիմունքներով կամ լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով, կարող են նախատեսվել սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ, որոնց վճարումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:
Հոդված 22. Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների
պատասխանատվությունը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
Հոդված 23. Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձանց
իրավունքները եւ պարտականությունները
Ազգային անվտանգության մարմինները կարող են առանձին անձանց, նրանց համաձայնությամբ, ներգրավել ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման գործում բացահայտ կամ գաղտնի համագործակցության, ընդ որում, նաեւ որպես արտահաստիքային աշխատակիցներ: Ազգային անվտանգության մարմինների արտահաստիքային աշխատակցի գործունեության կարգը սահմանվում է լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:
Ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձն իրավունք ունի՝
ա) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներից պարզաբանում ստանալ իր առջեւ դրված խնդիրների, իրավունքների եւ պարտականությունների մասին.
բ) գաղտնագործունեության նպատակով օգտագործել օպերատիվ քողարկման փաստա-թղթեր.
գ) պարգեւատրում ստանալ առանձին հանձնարարությունների անթերի կատարման համար.
դ) փոխհատուցում ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափերով՝ ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս առողջությանը կամ գույքին պատճառված վնասի համար:
Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցող անձը պարտավոր է՝
ա) կատարել ազգային անվտանգության մարմինների հանձնարարությունները.
բ) թույլ չտալ, որ ոչ օբյեկտիվ, կեղծ կամ զրպարտչական տեղեկությունները միտումնավոր ներկայացվեն.
գ) չհրապարակել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները եւ այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցելիս:
Հոդված 24. Ազգային անվտանգության մարմինների տեղեկատվական ապահովումը
Իրենց գործունեությունն իրականացնելու համար ազգային անվտանգության մարմինները, լիազորված մարմնի գիտությամբ կամ հանձնարարությամբ, առանց լիցենզավորման, կարող են մշակել, ստեղծել եւ շահագործել տեղեկատվական, կապի եւ տվյալների փոխանցման համակարգեր, ինչպես նաեւ տեղեկատվության պահպանության միջոցներ (ներառյալ՝ գաղտնագրային պաշտպանության միջոցները):
Տեղեկատվական համակարգերում իրավաբանական անձանց եւ քաղաքացիների մասին տեղեկությունների առկայությունն ազգային անվտանգության մարմինների կողմից նշված անձանց իրավունքների սահմանափակման հիմք չէ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման բնա-գավառում կատարված իրավախախտումների մասին տեղեկությունների, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ կազմակերպությունների, առանձին անձանց հետախուզական եւ այլ գործունեության մասին տեղեկությունների հաշվառման ու օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:
Հոդված 25. Ազգային անվտանգության մարմինների սպառազինության եւ
հանդերձավորման միջոցները
Ազգային անվտանգության մարմինները մշակում, ստեղծում, ձեռք են բերում եւ օգտագոր-ծում են սպառազինության եւ հանդերձավորման միջոցներ (ներառյալ՝ տեխնիկական եւ այլ հատուկ միջոցներ), ձեռք են բերում եւ օգտագործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների համար նախատեսված եւ սպառազինության համար ընդունված մարտական զենք, ինչպես նաեւ ծառայողական զենք ու ռազմամթերք:
Ազգային անվտանգության մարմինների կողմից օգտագործվող սպառազինության եւ հանդերձավորման միջոցների (ներառյալ՝ հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ) փոխանցումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծումն ազգային անվտանգության մարմիններն իրագործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 26. Ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը
Ազգային անվտանգության մարմինների ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:
Լիազորված մարմնի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված:
Լիազորված մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշ-վին, կարող է կառուցել բնակելի շենքեր՝ ազգային անվտանգության մարմինների աշխատա-կիցների կարիքները հոգալու համար:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար ստեղծված կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ
վերահսկողությունը
Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, կապված իրենց պատգամավորական գործունեության իրականացման հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին:
Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թ. հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
23 դեկտեմբերի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 75