ԼՂՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքի սոցիալական պաշտպանության մասին

 Ուժը  կորցրել  է 2014թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի
նոյեմբերի 30-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների,վարչապետի, կառավարության անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների (այսուհետ` պաշտոնատար անձ) կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում նրանց հուղարկավորության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 2. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում`

1) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն` զոհվածի պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով.

2) նրա խնամքի տակ գտնված ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամներին «Պետական կենսաթոշակների մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է կենսաթոշակ` զոհվածի պաշտոնային դրույքաչափով:

 

Հոդված 3. Իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում պաշտոնատար անձին նշանակվում է կենսաթոշակ` նրա պաշտոնային դրույքաչափով:

Այս դեպքում պաշտոնատար անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում ապահովվում է անվճար որակյալ բժշկական սպասարկմամբ` համապատասխան մարմինների միջոցների հաշվին:

Բուժման ծախսերը հետագայում փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 4. Սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` ըստ նրա ընտրության:

 

Հոդված 5. Կենսաթոշակը նշանակում է զոհված կամ հաշմանդամ ճանաչված անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող և վճարող մարմինը: Սույն օրենքով սահմանված կենսաթոշակն ու միանվագ դրամական օգնությունը վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 6. Համապատասխան պաշտոնային դրույքաչափի փոփոխման դեպքում նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է:

 

Հոդված 7. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի ՀանրապետությանՆախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, գլխավոր դատախազի և դատավորների, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասինե 2001 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-140 օրենքը:

Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 1‑ին մասն ուժի մեջ մտնելը՝ սույն օրենքով սահմանված միանվագ դրամական օգնության և կենսաթոշակների չափերը հաշվարկելիս, որպես ոչ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորի պաշտոնային դրույքաչափ, հիմք է ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի՝ օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 50%-ը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

16 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-61-Ն