Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին

 ՈՒժը կորցրել  է 2017թ.

 

                                                                                     ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական oրենuգիրքը (այuուհետ` Օրենuգիրք) ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար uույն oրենքով uահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:

 

Հոդված 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) «Դատավորի կարգավիճակի մաuինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-79 oրենքը.

2) «Դատարանակազմության մաuինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ- 21 oրենքը:

 

Հոդված 3. Արդարադատության խորհուրդը կազմավորվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

Արդարադատության խորհուրդը կազմավորվելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-81 oրենքը և դադարում է դատական մագիստրատուրայի խորհրդի գործունեությունը:

 

Հոդված 4.  Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

 

Հոդված 5.  Դատավորների թեկնածուների ցուցակը պահպանում է իր ուժը մինչև Օրենսգրքով սահմանված կարգով նոր ցուցակի կազմումը: Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված և դատավորի պաշտոնում չնշանակված անձինք նոր ցուցակում ընդգրկվում են Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարությունը տրվում է արդարադատության խորհրդի կազմավորումից հետո եռամսյա ժամկետում:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի (այսուհետ` Գերագույն դատարան) պալատներին վերաբերող Օրենսգրքով նախատեսված դրույթներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:

Մինչև «Սահմանադրական արդարադատության մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունումը Գերագույն դատարանը սահմանադրական գործերը քննում է «Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այնքանով, որքանով դա չի հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը:

 

Հոդված 8.  Օրենսգրքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից: Մինչև Գերագույն դատարանի սահմանադրական և վճռաբեկ պալատների կազմավորումը դատարանների նախագահների խորհրդի նիuտն իրավազոր է, եթե նիuտին ներկա են դատարանների նախագահները կամ նրանց փոխարինողները:

 

Հոդված 9.  Օրենսգրքով նախատեսված դատական կարգադրիչների ծառայությունն ստեղծվում է 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 10. Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը  վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին Գերագույն և մարզային դատարանների անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները, նախկին շրջանային (քաղաքային) եւ նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին Գերագույն և մարզային դատարանների անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին շրջանային (քաղաքային) և ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

 

Հոդված 11. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ ̀                                                   Բ. ՍԱՀԱԿՅԱՆ