Ընդունված է 2014թ. հոկտեմբերի 29-ին
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի 3-րդ հոդվածում`
1) վերնագիրը «խմբերը» բառից հետո լրացնել «և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկը» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների և փրկարարական ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. նոյեմբերի 18
Ստեփանակերտ
ՀՕ-44-Ն