ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 2017թ.
Ընդունված է 2005 թվականի
փետրվարի 9-ին
ՄԱ ՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները եւ երաշխիքները:
Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը
1. Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:
2. Պաշտպանը նպաստում է մարդու և քաղաքացու իրավունքների, դրանց պաշտպանության ձևերի ու մեթոդների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանը և նրա համապատասխանեցմանը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին, մարդու իրավունքի բնագավառում միջազգային համագործակցության զարգացմանը, մարդու իրավունքների և ազատության հարցերով իրավական դաստիարակությանը:
Հոդված 3. Պաշտպանի նշանակումը
1. Պաշտպանի պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, հասարակության մեջ վայելում է բարձր հեղինակություն:
2. Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամա¬վորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Պաշտպանի պաշտոնում:
Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը` երդվում եմ` հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
3. Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա` իր ընտրության հաջորդ օրը:
4. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:
Հոդված 4. Պաշտպանի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը
1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառա-վարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
2. Պաշտպանը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առա-ջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը:
3. Պաշտպանը պարտավոր է սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործու-նեությունն ընդհատել պաշտոնավարության անցնելուց հետո՝ ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:
Հոդված 5. Պաշտպանի անկախությունը
1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, նաեւ առաջնորդվում է միջազգային իրա-վունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով: Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձի:
2. Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում՝ նաեւ որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթաց-ման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում և բողոքարկման ենթակա չեն:
Հոդված 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը
1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝
1) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.
2) նա հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն.
3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.
4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
5) նա մահացել է:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:
4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանը նշանակվում է պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
Հոդված 7. Պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները
1. Պաշտպանը քննարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ միջազ-գային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված՝ մարդու (այդ թվում՝ նաեւ քաղա-քացու) իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները:
Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատարաններից` կապված սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ: Պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն՝ դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ:
2. Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:
3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կա-ռավարության, ինչպես նաեւ պետական այլ մարմինների նիստերին եւ ելույթ ունենալ, եթե քննարկվում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր:
4. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազ-գային ժողովի նիստերին, ելույթ ունենալ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր:
Հոդված 8. Պաշտպանին դիմելու իրավունքը
1. Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ՝ անկախ ազգությունից, քա-ղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացք-ներից ու գործունակությունից:
Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այ-ցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրեր՝ դրանցում գըտ-նըվող անձանց դիմումներն ընդունելու համար:
Պաշտպանին իրավունք ունի դիմել ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պա-տիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը:
Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է երաշխավորվի զորամիավորումներում, ձերբակալման վայրերում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկ-ներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությամբ: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչ-ների՝ այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա չեն միջամտության եւ գաղտնալսման:
Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողո-քողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որեւէ խտրա-կանության:
2. Պաշտպանին կարող են դիմել նաեւ իրավաբանական անձինք:
Իրավաբանական անձի անունից տրված բողոքը վերաբերում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտմանը, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետեւանքով խախտվել են նաեւ նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատե-րերի, անդամների եւ այլն), ինչպես նաեւ նրա պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնա-րար ազատությունները, կամ այդ անձինք իրավաբանական անձի իրավունքների խախտման հետեւանքով վնաս են կրել, կամ առկա է այդ անձանց վնաս կրելու հնարավորությունը:
3. Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամ-ներն ու ժառանգները:
4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակա-լության եւ հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:
5. Պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմել միայն իրենց՝ որպես ֆիզի-կական անձանց խախտված իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով:
Հոդված 9. Պաշտպանին տրվող բողոքը
1. Բողոքը պետք է Պաշտպանին տրվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտ-ման մասին:
2. Սույն օրենքի գործողության առաջին տարում Պաշտպանին կարող են տրվել բողոքներ վերջին երեք տարվա ընթացքում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտ-ման վերաբերյալ: Բողոքի համար որեւէ հատուկ ձեւ չպետք է սահմանվի, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը: Բողո-քում պետք է նշվեն նաեւ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների եւ հիմնարար ազա-տությունների մասին տեղեկությունները:
Եթե դիմողն ունի գործի պարզաբանման եւ լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաեւ բողոքի հետ կապված դատական կամ վարչական կարգով ընդունված ակտեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին:
3. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր: Բանավոր բողոքների բովանդակու-թյունը եւ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված տվյալները պետք է արձանագրի Պաշտ-պանը կամ նրա աշխատակազմը:
4. Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկ-ներում պատիժը կրող, ինչպես նաեւ այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման ու որեւէ գրա-քննության: Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին:
5. Պաշտպանին ուղղված բողոքներն ընդունող մարմինը պարտավոր է դիմողի պահանջով վերջինին տրամադրել հավաստագիր (ստացական)՝ բողոքի ստացման մասին:
6. Պաշտպանին ուղղված բողոքների համար պետական տուրք չի գանձվում:
Հոդված 10.. Պաշտպանի կողմից քննարկման ոչ ենթակա բողոքները
1. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաեւ դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շա-հագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան:
2. Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները և այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, ինչպես նաև այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում:
3. Եթե բողոքում բարձրացված հարցն իր բնույթով կարող է լուծել նաեւ պետական այլ մարմինը կամ պաշտոնատար անձը, եւ եթե այդ անձը նախապես չի քննարկել տվյալ գործը, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է բողոքը քննարկման նպատակով փոխանցել նրան՝ վերահսկողություն սահմանելով դրա քննարկման նկատմամբ:
Այս դեպքում դիմողը տեղեկացվում է, որ բողոքն այլ պաշտոնատար անձի է փոխանցվել:
Հոդված 11. Բողոքների ընդունումը
1. Բողոքը ստանալով՝ Պաշտպանը որոշում է ընդունում՝
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) դիմողին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորություն-ները ներկայացնելու մասին.
3) բողոքը ներկայացնողի համաձայնությամբ բողոքը այն պետական մարմիններ, տեղա-կան ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը.
4) բողոքը չքննարկելու մասին:
2. Բողոքի քննարկման մերժումը պետք է հիմնավորվի սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Բողոքը չքննարկելու մասին որոշում ընդունելիս Պաշտպանը պարտավոր է դիմողին բացատրել այդ բողոքի քննարկման՝ օրենքով նախատեսված կարգը:
3. Պաշտպանն ընդունված որոշման պատճենն ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
4. Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկումը, հատ-կապես այն դեպքերում, երբ տեղեկություն կա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատու-թյունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի բացառիկ հասարակական նշա-նակություն, կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները:
5. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանն իրավա-սու է դիմելու համապատասխան պետական մարմիններ կամ դրանց պաշտոնատար անձանց, որպեսզի նրանք նպաստեն բացահայտման ենթակա հանգամանքների ուսումնասիրմանը:
6. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չի կարող կատարել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որի որոշումները կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են:
Հոդված 12. Բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրումը
1. Պաշտպանն իրավասու է՝
1) անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ՝ զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում՝ նաեւ նախնական կալանքի եւ ազատազրկման վայրեր.
2) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշ-տոնատար անձանցից պահանջել եւ ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաս-տաթղթեր.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնա-տար անձանցից եւ պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների« ստանալ բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբա-նումներ.
4) իրավասու պետական մարմիններին հանձնարարել բողոքի ուսումնասիրության ընթաց-քում պարզելու ենթակա հարցերի վերաբերյալ անցկացնել փորձագիտական հետազոտություններ եւ պատրաստել եզրակացություններ.
5) ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական եւ այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակ-ցությամբ մերժվել է գործերի հարուցումը.
6) ծանոթանալ բողոքին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի.
7) դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խոր-հուրդ` առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով.
8) հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ: Հաղորդումն ստացած վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը պարտավոր է հաղորդ-ման քննարկման արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:
Պաշտպանի գրավոր որոշմամբ սույն մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատես-ված լիազորությունները կարող են իրականացնել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատա-կիցները կամ փորձագետների խորհրդի անդամները:
2. Պետական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղե-կություններին Պաշտպանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պար-տավոր են իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ բողոքը քննարկելու համար անհրաժեշտ ցանկացած տեղեկություն ներկայացնել Պաշտպա-նին անվճար եւ անարգել:
4. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ տեղեկությունները պետք է ուղարկվեն Պաշտպանին հնարավորինս արագ, հարցումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ:
5. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ կազմակերպու-թյունների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց, հարկադրական պահման վայրերի վար-չակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից:
Հոդված 13. Բողոքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պարզաբանումները
1. Բողոքներն ուսումնասիրելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պե-տական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, պարզաբանումներ տալ բողոքի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնա-վորել իրենց դիրքորոշումն ամբողջությամբ:
2. Բողոքի վերաբերյալ քննարկման արդյունքները, քննարկման ավարտից հետո՝ տասն-օրյա ժամկետում, հանձնվում են այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են: Վերջինս պարտավոր է իր դիրքորոշումն ու պարզաբանումները Պաշտպանին ուղարկել ուսումնասիրության արդյունքներն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ըն-թացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգել Պաշտպանը:
Հոդված 14. Բողոքների կամ դրանց բովանդակության հրապարակումը
1. Մինչեւ բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը, քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն:
2. Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել՝ առանց նրանց գրավոր համաձայնու-թյան:
Հոդված 15. Պաշտպանի կողմից ընդունվող որոշումները
1. Քննարկված բողոքի արդյունքների հիման վրա Պաշտպանը պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը.
1) առաջարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումների կամ գործողությունների (անգործության) մեջ նա տեսնում է մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում, վերացնելու թույլ տրված խախտումները՝ նշելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ եւ կատարման ենթակա հնարավոր միջոցառումը.
2) մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում չի բացահայտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատու-թյունների խախտում.
3) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր.
4) մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները խախտող պետական կամ տե-ղական ինքնակառավարման մարմնի եւ դրա պաշտոնատար անձի՝ օրենքին եւ այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում թույլ տված պե-տական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահ-մանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատաս-խան իրավական ակտը.
5) առաջարկել իրավասու պետական մարմիններին՝ կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել պաշտոնատար այն անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, եւ (կամ) որը խախտել է սույն օրենքի պահանջները:
2. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման պատճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, ուղարկել այն պետա-կան կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որո-շումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որն ստացել է Պաշտպանի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունը, պար-տավոր է դա ստանալու օրվանից քսանօրյա ժամկետում ձեռնարկված միջոցների մասին գրավոր հայտնել Պաշտպանին: Անհրաժեշտության դեպքում Պաշտպանի համաձայնությամբ այս ժամկե-տը կարող է երկարաձգվել:
4. Պաշտպանը, բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատ-ճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, պարտավոր է ուղարկել բողոքն ուղարկած անձին:
Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները եւ հիմ-նարար ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:
5. Պաշտպանը կարող է անհրաժեշտության դեպքում հատուկ զեկույցներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով:
6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնոր-դությանը չպատասխանած կամ միջնորդության պահանջները չկատարած կամ անբավարար կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն՝ Պաշտպանի որոշման եւ միջնորդության վերաբերյալ պետա-կան կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց պատասխան-ների հետ միասին, եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:
Հոդված 16. Պաշտպանի կողմից տրվող պարզաբանումները
Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների եւ ազատությունների մասին տեղեկատ-վության ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքների հիման վրա, ուսումնասիրության ար-դյունքների ամփոփման նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ եւ առա-ջարկություններ:
Հոդված 17. Պաշտպանի զեկույցը
1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մար-միններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրա-վունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում: Պաշտ-պանը զեկույցը ներկայացնում է նաեւ զանգվածային լրատվամիջոցներին եւ համապատասխան հասարակական կազմակերպություններին:
2. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ինչպես նաեւ խախտումները զանգվածաբար չվերացնելու դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ արտահերթ հրապարակային զեկույցներով:
Հոդված 18. Պատասխանատվությունը օրենքի պահանջների խախտման համար
Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտելը կամ պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքով սահմանված Պաշտպանի լիազորությունների իրա-կանացմանը խոչընդոտելը կամ սահմանված ժամկետներում նյութեր կամ փաստաթղթեր չներ-կայացնելը կամ Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելն առաջացնում է պատասխանատվություն՝ դատավորի կամ դատարանի հանդեպ համանման խախտումների համար նախատեսված կարգով եւ չափով:
Հոդված 19. Պաշտպանի անձեռնմխելիությունը
Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 20. Պաշտպանի սոցիալական երաշխիքները
1. Պաշտպանի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա վճարովի արձակուր-դի իրավունք:
3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատ-վում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքնե-րից:
4. Պաշտպանի պաշտոնն առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցրած` 65 տարին լրացած անձի` ՙՊետական կենսաթոշակների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար, որը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. Պաշտպանի անվտանգությունը
Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները Պաշտպանի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռ-նարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ Պաշտպանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգու-թյունն ապահովելու նպատակով:
Հոդված 22. Պաշտպանի տեղակալը կորց 45
Հոդված 23. Պաշտպանի աշխատակազմի կարգավիճակը
1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ նաև` Պաշտպանի աշխա-տակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որում իրականացվում է պետական ծառայություն` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատա-կազմում պետական ծառայություն (այսուհետ նաև` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն) անվանմամբ:
2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերա-պահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագի-տական գործունեություն է:
3. Հիմնարկի հիմնադրին և կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը:
4© Այն անձինք« ովքեր որեւէ պաշտոն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում« չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որեւէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար: Եթե աշխատակազմում որեւէ պաշտոն զբաղեցնող անձը ձերբակալվում է, կալանքի է ենթարկվում կամ դատի է տրվում այլ հանգամանքի պատճառով, ապա մեղադրող մարմինը պետք է սահմանված կարգով եւ ժամկետում այդ մասին տեղեկացնի Պաշտպանին:
Հոդված 23.1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող
իրավական ակտերը
1. Պաշտպանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխ-նիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, պետա-կան ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխա-տողները պետական ծառայողներ են:
2. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերություն-ների վրա տարածվում են ՙԴատական ծառայության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:
3. ՙԴատական ծառայության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթները Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերու-թյունների նկատմամբ տարածելիս`
1) դատական ծառայություն` ենթադրում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառա-յություն.
2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականաց-նում է Պաշտպանի աշխատակազմի ղեկավարը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանի նախագահին վերապահված լիազորություն-ներն իրականացնում է Պաշտպանը.
4) այն լիազորությունները, որոնք իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է Պաշտպանը միանձնյա:
Հոդված 24. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը
1. Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի նրանց բնականոն գործունեությունը:
2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով:
2.1. Պաշտպանի աշխատավարձը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
2.2. Պաշտպանի աշխատակազմի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասինե Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ՙԲյուջետային համակարգի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:
5. Պաշտպանն ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական միջոցները:
6. Ֆինանսական և բյուջետային հաշվետվությունները Պաշտպանը ներկայացնում է համապատասխանաբար սույն օրենքի 17-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան:
Հոդված 25. Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը
կորց103
Հոդված 26. Փորձագիտական խորհուրդը
1. Պաշտպանը, խորհրդատվական օգնություն ստանալու նպատակով, կարող է ստեղծել փորձագիտական խորհուրդներ՝ կազմված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բնա-գավառում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող անձանցից:
2. Փորձագիտական խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը:
3. Փորձագիտական խորհրդի կազմը չի կարող գերազանցել 5 անդամը:
4. Փորձագիտական խորհրդի անդամները ներգրավվում են կամավորական հիմունքներով եւ իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական կարգով:
Հոդված 27. Անցումային դրույթներ
Առաջին Պաշտպանը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
9 մարտի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 177