Ուժը կորցրել է 2014թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
սեպտեմբերի 14-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագիրը նախաստորագրելու, ստորագրելու, վավերացնելու կամ հաստատելու, դրան միանալու, ուժի մեջ մտնելու, գրանցելու, դա ժամանակավորապես կիրառելու, կատարելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համարմիջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու և դրա հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման ոլորտում ընդգրկված միջազգային քաղաքացիաիրավական հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի:
Հոդված 2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգայինկազմակերպությունների կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև կնքված գրավոր համաձայնություն է, որը կարգավորվում է միջազգային իրավունքով, սահմանում, փոփոխում կամ դադարեցնում է կողմերի իրավունքները և պարտականությունները, սահմանված կարգով մտնում է իրավաբանական ուժի մեջ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ճանաչվում է պարտադիր:
2. Սույն օրենքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության, նոտաների փոխանակման կամ միջազգային պրակտիկայում ընդունված այլ անվանմամբ փաստաթղթի տեսքով:
Միջազգային պայմանագիրը կարող է ձևակերպված լինել մեկ ընդհանուր փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով:
3. Սույն օրենքի համաձայն՝ միջազգային կազմակերպություն է համարվում երկու և ավելի պետությունների կամ դրանց կառավարությունների մասնակցությամբ ստեղծված միջպետական կամ միջկառավարական կազմակերպությունը:
Հոդված 3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմերը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է լինել երկկողմ կամ բազմակողմ:
2. Երկկողմ միջազգային պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ որպես պայմանագրի մյուս կողմ հանդես է գալիս միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ:
Երկկողմ միջազգային պայմանագրում (ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ մյուս կողմի հետ) որպես տվյալ պայմանագրի մեկ միասնական (հավաքական) կողմ կարող են հանդես գալմիջազգային իրավունքի մեկից ավելի սուբյեկտներ:
3. Բազմակողմ միջազգային պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ որպես պայմանագրի ինքնուրույն կողմեր հանդես են գալիս միջազգային իրավունքի մեկից ավելի սուբյեկտներ:
Հոդված 4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի մասինօրենսդրությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով:
Հոդված 5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների հարաբերակցությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, ապա կիրառվում ենմիջազգային պայմանագրի նորմերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չվավերացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերը չեն կարող հակասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն, եթե պայմանագրով նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներպետական ակտի ընդունում, կամ եթե վերջինիս ընդունումը չի բխում այդ պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
Գ Լ Ո Ւ Խ 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտներ կարող են լինել օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կարող է կնքվել նաև դաշնային կամմիջազգային իրավունքով ընդունված համանման կառուցվածք ունեցող
(այսուհետ՝ դաշնային) օտարերկրյա պետությունների դաշնության սուբյեկտի և ինքնավարության կամ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմավորման հետ, եթե նրանք դաշնային պետության օրենքների համաձայն ունեն միջազգային պայմանագրեր կնքելու իրավունք:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է կնքվել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից (միջպետական պայմանագիր).
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունից (միջկառավարական պայմանագիր).
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների, գլխավոր դատախազության անունից (միջգերատեսչական պայմանագիր):
3. Անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ում անունից է կնքվել (այսուհետ՝ արցախյան կողմ)՝ դրանում որպես կողմ և միջազգային պայմանագրի սուբյեկտ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատասխանատու է արցախյան կողմի ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Հոդված 7. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական պայմանագրովկարգավորվող հարաբերությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են՝
ա) այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու,միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ.
բ) մարդու իրավունքների, ազատությունների և պարտականությունների, քաղաքացիույան, օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի, փախստականների, հարկադիր տեղահանվածների, ինչպես նաև քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների հաստատման հետ կապված հարաբերությունները.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն համարվող մշակութային արժեքների և այլ օբյեկտների օտարման հետ կապված հարաբերությունները.
դ) սույն օրենքով միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կարգավորման շրջանակների մեջ մտնող հարաբերությունները, եթե պայմանագրի մյուս կողմը ցանկանում է դրանք կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
Հոդված 8. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվող հարաբերությունները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքին և այլ օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերություններ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են՝
ա) ընդհանուր տնտեսական, ներառյալ՝ առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի, կրթության, օտարերկրյա ներդրումների և հարկային հարաբերությունները.
բ) տնտեսության առանձին ճյուղերի հետ կապված հարաբերությունները, եթե դրանք ուղղակիորեն չեն մտնում համապատասխան ճյուղի պետական կառավարում իրականացնող հանրապետական գործադիր մարմնի իրավասության մեջ.
գ) միջկառավարական միջազգային կազմակերպություններ ստեղծելու, դրանց միանալու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, այնպես էլ ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ այլ միջկառավարական պայմանագրի:
4. Բացառիկ դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է միջազգային պայմանագիր կնքել միջազգային կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կամ միավորման հետ, որը հիմնադրվել է բարեգործական կամ մարդասիրական գործունեության նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնելու է բարեգործական, մարդասիրական կամ զարգացման, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական գործունեություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրելու է մարդասիրական, բարեգործական, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական օգնություն:
Այդպիսի պայմանագիրը նույնպես համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագիր:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագրով չեն կարող կարգավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվող հարաբերություններ:
Հոդված 9. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով կարգավորվող հարաբերությունները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով կարգավորվում են միջգերատեսչական համագործակցության, փոխօգնության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն հարաբերությունները, որոնք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր համապատասխան մարմնի, գլխավոր դատախազության (այսուհետ՝ գերատեսչություններ) իրավասության մեջ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես գերատեսչությունների նախաձեռնությամբ, այնպես էլ ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական, միջկառավարական կամ այլ միջգերատեսչական պայմանագրի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով չեն կարող կարգավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական և միջկառավարական պայմանագրերով կարգավորվող հարաբերություններ:
Գ Լ Ո Ւ Խ 3
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ
Հոդված 10. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, գերատեսչությունները՝ իրենց գործունեության ոլորտին կամ իրավասությանը վերաբերող հարցերով, ինչպես նաև օտարերկրյա պետությունները և միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է միջազգայինպայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես գալ նաև այլ գերատեսչության իրավասությանը վերաբերող հարցերով՝ վերջինիս համապատասխան առաջարկություն ներկայացնելու միջոցով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ գերատեսչությունները կարող են նաև սեփական նախաձեռնությամբ կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված մարմինների և պաշտոնատար անձանց հանձնարարությամբ համատեղ մշակել միջազգային պայմանագրի նախագիծ: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող և պատասխանատվություն է կրում պայմանագրի նախագծի համաձայնեցման և հետագա ընթացքի համար:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու հանձնարարական կարող են տալ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելու վերաբերյալ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելու վերաբերյալ, բացառությամբ գլխավոր դատախազության անունից կնքվող միջգերատեսչական պայմանագրի:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանձնարարականների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրի կնքման առաջարկությանն ընթացք տալու վերաբերյալ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի «բե ենթակետի, 13-րդ հոդվածի, ինչպես նաև 14-րդ հոդվածի 2-րդ կետի նորմերով, եթե այդ հանձնարարականներով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 11. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամմիջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությունը |
1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս գերատեսչությունը, ապա նա մշակում է համապատասխան պայմանագրի նախագիծը և դրա կնքման անհրաժեշտության կամ նպատակահարմարության հիմնավորմամբ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է եկել օտարերկրյա պետությունը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, և համապատասխան առաջարկությունը ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ապա վերջինս՝ առաջարկությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, դա հասցեագրում է համապատասխան գերատեսչությանը:
Եթե առաջարկությունն ստացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կամ անմիջականորեն, ապա համապատասխան գերատեսչությունը դա ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, դրա վերաբերյալ գրավոր կարծիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով համապատասխան գերատեսչությունների առաջարկությունները կամ կարծիքներն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է դրանք և տվյալ միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները նախարարության կարծիքի հետ համապատասխանաբար ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:
Հոդված 12. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանն ընթացք տալը |
1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխան որոշում ընդունելով, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով այդ մասին հայտնվում է այն գերատեսչությանը, որը հանդես է եկել տվյալ պայմանագրի կնքման նախաձեռնությամբ կամ այն գերատեսչությանը, որի իրավասության մեջ են մտնում այդ պայմանագրով կարգավորվող հարցերը (այսուհետ՝ իրավասու գերատեսչություն):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է համաձայնության հետ միաժամանակ որոշակի հանձնարարականներ տալ տվյալ պայմանագրի կնքման հետ կապված հարցերի վերաբերյալ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկության վերաբերյալ համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաձայնությունն ստանալուց հետո (եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը այլ ժամկետ չեն սահմանել), իրավասու գերատեսչությունը մեկ ամսվա ընթացքում՝
ա) վերանայում է միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկության հետ կապված բոլոր փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում ճշգրտում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը կամ մշակում է այդպիսի նախագիծ, եթե օտարերկրյա պետությունից կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտից ստացված առաջարկությանը դա կցված չէ:
Եթե առաջարկությունն ստացվել է օտարերկրյա պետությունից կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտից, և դրան կցված է եղել համապատասխան պայմանագրի նախագիծը, ապա իրավասու գերատեսչությունը մշակում է այդ նախագծի վերաբերյալ իր նախնական կարծիքը.
բ) սույն կետի «աե ենթակետով նախատեսված գործողություններն ավարտելուց հետո համապատասխան միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծը համաձայնեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ:
Հոդված 13. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծին ընթացք տալը |
1. Համաձայնեցման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն:
Համաձայնեցման նպատակով ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարության վրա:
Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Եթե իրավասու գերատեսչությունը լրիվ կամ մասամբ համաձայն չէ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների կամ դիտողությունների ու առաջարկությունների հետ, ապա այդ մասին նույնպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ նշելով անհամաձայնության պատճառները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող դրույթների պահպանման նպատակահարմարության հարցը լուծում է նախագիծը կազմողը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծն իրավասու գերատեսչությունից ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, ներկայացնում է պայմանագրի մյուս կողմին:
Եթե նախատեսվում է կնքել միջպետական կամ միջկառավարական բազմակողմ պայմանագիր, ապա դրա նախագիծն ուղարկվում է բոլոր կողմերին կամ այն միջազգային կազմակերպությանը կամ դրա մարմնին, որը պատասխանատու է կամ լիազորված է նախագծի տեքստի համաձայնեցման համար:
Հոդված 14. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկությանն ընթացք տալը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկությունը, անկախ այն հանգամանքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, օտարերկրյա պետության, թեմիջազգային իրավունքի այլ սուբյեկտի նախաձեռնությամբ է դա արվել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համաձայնեցման է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն, որը դրա վերաբերյալ ընդունում է համապատասխան որոշում:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկություն է արել իրավասու գերատեսչությունը, ապա վերջինս առաջարկությանը պետք է կցի համապատասխան պայմանագրի նախագիծը՝ հիմնավորելով դրա կնքման անհրաժեշտությունը կամ նպատակահարմարությունը:
Եթե առաջարկությունն արել է օտարերկրյա պետությունը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ և այն դիվանագիտական ուղիներով տրամադրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, ապա վերջինս առաջարկությունը հասցեագրում է իրավասու գերատեսչությանը:
Միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկությունն ընդունելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, այդ մասին հայտնում է իրավասու գերատեսչությանը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաձայնությունն ստանալուց հետո իրավասու գերատեսչությունը տվյալ միջգերատեսչական պայմանագրի նախագիծը ներկայացնում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի «բե ենթակետով նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցմանը:
Միջգերատեսչական պայմանագրի կնքման առաջարկության, այդ պայմանագրի նախագծի վերաբերյալ կարծիք կամ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու, դրանք քննարկելու և պայմանագրի մյուս կողմին տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի «աե ենթակետով և 13-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 15. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու, նախաստորագրելու, ստորագրելու,վավերացման կամ հաստատման ներկայացնելու աշխատանքների կազմակերպումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը կամ այդպիսի պայմանագրի նախագծի վերաբերյալ արցախյան կողմի կարծիքը կամ դիտողու-թյուններն ու առաջարկությունները պայմանագրի մյուս կողմին ներկայացնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` ներգրավելով իրավասու գերատեսչություններին, կազմակերպում և ղեկավարում է այդ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ համաձայնեցնելու, նախաստորագրելու, ստորագրելու և սահմանված կարգով վավերացման կամ հաստատման ներկայացնելու հետ կապված աշխատանքները:
Հոդված 16. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այն նախաստորագրելու և ստորագրելու իրավասություն ունեցող անձինք |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել այն:
Գերատեսչության ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի բանակցություններ վարել միջգերատեսչական պայմանագրի շուրջ և ստորագրել այն:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և այդ պայմանագիրն ստորագրելու իրավունք ունեն նաև այն անձինք, ովքեր դրա համար ստացել են հատուկ լիազորություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և այն ստորագրելու համար հատուկ լիազորություններ տալիս են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ միջպետական պայմանագրի վերաբերյալ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ.
գ) գերատեսչության ղեկավարը՝ գերատեսչության անունից կնքվելիք միջգերատեսչական պայմանագրի վերաբերյալ:
Սույն կետով սահմանված կարգով լիազորություններ են տրվում նաև միջազգային պայմանագիրը նախաստորագրելու համար:
Սույն կետով նախատեսված դեպքերում հատուկ լիազորությունների տրամադրումը կատարվում է համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագրով:
Հոդված 17. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը այն կնքելու փուլն է, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձն այդ պայմանագրի յուրաքանչյուր էջի վրա նշագրում կատարելու միջոցով հավաստում է գրավոր տեքստի վերաբերյալ արցախյան կողմի նախնական համաձայնությունը, որից հետո պայմանագիրը սահմանված կարգով պատրաստ է ստորագրման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:
2. Միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:
Միջազգային պայմանագիրը նախաստորագրելուց առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մյուս կողմի հետ համաձայնեցնում է պայմանագրի նախաստորագրման վայրը, ժամկետը և ծանուցում է արցախյան կողմի պաշտոնական ներկայացուցչի կամ պատվիրակության կազմի մասին:
Միջազգային պայմանագրի նախաստորագրմանը հավասարեցվում է պայմանագրի վերջնական տեքստը մյուս կողմին ուղարկելը և այդ տեքստի հետ համաձայն լինելու մասին նրա պաշտոնական ծանուցումը արցախյան կողմին ներկայացնելը, եթե որևէ պատճառով հնարավոր չի եղել նախաստորագրման իրականացումը:
3. Նախաստորագրված միջազգային պայմանագրի տեքստը կարող է փոփոխվել միայն պայմանագիրն ստորագրելուց առաջ դրանում որոշակի ճշգրտումներ կամ ուղղումներ կատարելու համար կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության դեպքերում:
Հոդված 18. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը այն կնքելու փուլն է, որով ավարտվում են պայմանագրի շուրջ բանակցությունները, և որի ընթացքում նախաստորագրված պայմանագիրը՝ ի հաստատումն դրա տեքստի հետ վերջնական համաձայնության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստորագրում է սույն օրենքով այդպիսի իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը, որից հետո պայմանագիրը համարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կնքված կամ ենթակա է վավերացման, կամ հաստատման սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ստորագրված միջազգային պայմանագրի տեքստը ենթակա չէ փոփոխման:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգայինպայմանագրի դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող, ապա դրա տեքստը կարող է սույն օրենքով սահմանված կարգով փոփոխվել, նոր հիմունքներով ստորագրվել և ներկայացվել վավերացման՝ տեքստից հանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթները:
Այդ դեպքում պարտադիր չեն միջազգային պայմանագրի նախագծի համաձայնեցման և դրա նախաստորագրման վերաբերյալ սույն օրենքի պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ:
3. Եթե միջպետական պայմանագրով նախատեսվում է, որ այն ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից կամ մինչև ուժի մեջ մտնելը կարող է ժամանակավորապես կիրառվել, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից այդ պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը պարտավոր է բանակցությունների ընթացքում մյուս կողմի հետ համաձայնեցնել, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի դրա վավերացումից հետո: Այդպիսի համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից իրավասու կամ լիազոր անձը նման դրույթներ պարունակող պայմանագիրն ստորագրելիս պետք է վերապահում կատարի՝ նշելով, որ այդ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու կամ կիրառվելու է սույն օրենքով սահմանված կարգով:
Սույն կետի նորմերը տարածվում են նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերիվրա, որոնք սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի «աե, «բե և «գե ենթակետերի, ինչպես նաև 24-րդ հոդվածի նորմերին համապատասխան վավերացնում կամ հաստատում են համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:
5. Միջազգային իրավունքի նորմերով և սույն օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է ստորագրել նաև ստորագրման համար բաց միջազգային պայմանագիր, որի նախագծի նախապատրաստման, ինչպես նաև նախաստորագրման և ստորագրման ներկայացնելու աշխատանքներին ինքը չի մասնակցել:
Հոդված 19. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրովպարտավորություններ ստանձնելու առանձնահատուկ դեպքերը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված ծավալների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի վարկային, երաշխիքային կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրի նախապատրաստման նպատակով կնքել նախնական պայմանագիր, որն ուժի մեջ
է մտնում և կիրառվում այդ պայմանագրով սահմանված կարգով՝ առանց սույն օրենքի ընթացակարգերի պահպանման, ինչպես նաև օգտագործել միջազգային պայմանագրի նախապատրաստման և դրա հետ կապված պարտավորությունների կատարման համար նախատեսված դրամական և այլ միջոցներ:
Հոդված 20. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի լեզուն |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերինախագծերը մշակվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցվում են հայերենով:
Եթե երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի նախագիծը ներկայացրել է որևէ օտարերկրյա պետություն կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, ապա դա թարգմանվում է հայերեն:
2. Միջազգային պայմանագրի հայերենով և օտար լեզվով տեքստեր կազմելու կամ դրանք հայերեն թարգմանելու (եթե պայմանագրի նախագիծը ստացվել է մյուս կողմից) պարտականությունը դրվում է իրավասու գերատեսչության վրա:
3. Երկկողմ միջազգային պայմանագրի բնօրինակներից մեկն ստորագրվում է հայերենով:
4. Բազմակողմ միջազգային պայմանագիրը կարող է ստորագրվել օտար լեզվով, ինչպես նաև հայերենով, եթե դա նախատեսված է տվյալ միջազգային պայմանագրով:
5. Հայերենով ստորագրվող միջազգային պայմանագրին զուգահեռաբար ստորագրվող որևէ օտար լեզվով տեքստի նկատմամբ նույնականությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
6. Սույն հոդվածով սահմանված կարգով՝ օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագիրը հայերեն թարգմանելու պարտականությունը դրվում է իրավասու գերատեսչությունների վրա:
Օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրի տեքստի հետ հայերեն թարգմանության նույնականությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Նույնականացված հայերեն տեքստը (պաշտոնական թարգմանությունը) հավասարազոր է օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրի տեքստին:
Հոդված 21. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացումը, հաստատումը կամ ընդունումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումն` այդ պայմանագրի կնքման փուլն է, որի ընթացքում արցախյան կողմից ստորագրված միջազգային պայմանագրի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու մարմինը համապատասխան որոշում է ընդունում, և այդ հիմքով պայմանագիրը, դրա ուժի մեջ մտնելու պահից, ճանաչվում է պարտադիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար:
Եթե արցախյան կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը նախատեսում է դրա ընդունումը, ապա սույն օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնի՝ այդ պայմանագրի վավերացման կամ հաստատմանմասին որոշումը փոխարինում է պայմանագրի ընդունման մասին որոշմանը:
Հոդված 22. |
Միջազգային պայմանագրին միանալը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կարող է միանալ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին, որում ինքը հանդես չի եկել որպես պայմանագրի կողմ:
2. Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, գերատեսչությունները՝ իրենց գործունեության ոլորտին կամ իրավասությանը վերաբերող հարցերով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է հանդես գալմիջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ նաև այլ գերատեսչության իրավասությանը վերաբերող հարցերով՝ վերջինիս համապատասխան առաջարկություն ներկայացնելու միջոցով:
Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող, որը պատասխանատու է այդ պայմանագրին միանալու նպատակահարմարությունը հիմնավորելու և հետագա ընթացքի համար:
3. Միջազգային պայմանագրին միանալու հանձնարարականներ կարող են տալ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերին միանալու վերաբերյալ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերին միանալու վերաբերյալ, բացառությամբ գլխավոր դատախազությանը վերաբերող միջգերատեսչական պայմանագրերի:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան միջազգային պայմանագրին միանալու առաջարկությանը կամ հանձնարարականին ընթացք տալու համար իրավասու գերատեսչությունը հայերեն է թարգմանում միանալու ենթակա միջազգային պայմանագիրը, որի նույնականությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Միջազգային պայմանագիրը, դրան միանալու նպատակահարմարության հիմնավորմամբ, իրավասու գերատեսչությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
5. Համապատասխան գերատեսչությունների առաջարկություններն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է դրանք և տվյալ միջազգային պայմանագրին միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները նախարարության կարծիքի հետ համապատասխանաբար ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաձայնեցմանը:
Եթե միջազգային պայմանագրին միանալու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխան որոշում ընդունելով, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով այդ մասին հայտնվում է այն գերատեսչությանը, որը հանդես է եկել տվյալ պայմանագրին միանալու նախաձեռնությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է համաձայնության հետ միաժամանակ որոշակի հանձնարարականներ տալ տվյալ պայմանագրին միանալու հետ կապված հարցերի վերաբերյալ:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային պայմանագրին կարող է միանալ սույն օրենքով իրավասու մարմնի՝ տվյալ միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալումասին որոշում ընդունելու միջոցով, որը հիմք է դրանով նախատեսված կարգով դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար պարտադիր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այդ պայմանագրի կողմ ճանաչելու համար:
Հոդված 23. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու, այդ պայմանագրին միանալու կարգը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է միջպետական պայմանագիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերը, որոնք՝
ա) վերաբերում են վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ դրանք տրամադրելուն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար առաջացնում են այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ:
Սույն օրենքի համաձայն՝ այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ են համարվում, մասնավորապես, հարկային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ, միջազգայինկազմակերպությունների պահպանման, միջպետական (միջկառավարական) հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող պարտավորությունները:
Այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ չեն համարվում, մասնավորապես, գործուղումների, օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության հետ կապված պարտավորությունները.
բ) պարունակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր.
գ) պարունակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը վավերացնում է բոլոր միջկառավարական պայմանագրերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Միջգերատեսչական պայմանագիրը, եթե դա, սույն հոդվածի 2-րդ կետի «աե, «բե և «գե ենթակետերի համաձայն, ենթակա չէ վավերացման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, սակայն պարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, կամ կողմերը նախատեսել են այդ պայմանագրի հաստատումը, ապա այդ պայմանագիրը հաստատում են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, եթե պայմանագիրը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ կնքված է գլխավոր դատախազության անունից.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, եթե պայմանագիրը կնքված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ գերատեսչությունների անունից:
5. Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու հարցը որոշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, համապատասխան գերատեսչությունը՝ ելնելով սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի և սույն օրենքի 24-րդ հոդվածի պահանջներից:
Այն միջգերատեսչական պայմանագրին միանալու դեպքում, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, այդ պայմանագիրը, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, ներկայացվում է համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Հոդված 24. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիվավերացման կամ հաստատման հատուկ կարգը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար հաստատված արտաքին փոխառության ծավալների շրջանակներում նախապատրաստված և ստորագրված վարկային, երաշխիքային կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջկառավա-րական և միջգերատեսչական պայմանագրերը, ինչպես նաև միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերը, որոնք նախատեսում են մարդասիրական օգնության, նվիրատվության կամ դրամաշնորհների տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ վերաբերում են տեխնիկատնտեսական, ֆինանսական համագործակցությանը,
որոնք արցախյան կողմի վրա փոխադարձ համարժեք պարտավորություններ չեն դնում, և եթե դրանք նույնիսկ նախատեսում են հարկային, մաքսային, պետական տուրքի և պարտադիր այլ վճարումների գծով արտոնություններ՝
ա) վավերացնում կամ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, եթե դա համապատասխանաբար միջպետական կամ միջկառավարական պայմանագիր է կամ կնքված է գլխավոր դատախազության անունից.
բ) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, եթե դա միջգերատեսչական պայմանագիր է:
Հոդված 25. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալուն ներկայացնելը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը, սույն օրենքով սահմանված կարգով, վավերացման, հաստատման կամ դրան միանալուն ներկայացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է հետևյալ փաստաթղթերն ստանալը՝
ա) պայմանագիրը վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալու նպատակահարմարության վերաբերյալ դրա կնքման համար պատասխանատու գերատեսչության հիմնավորումը.
բ) պայմանագրի դրույթների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքը.
գ) պայմանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար անմիջական ֆինանսական պարտավորություններ սահմանող կամ դրա բացակայության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարծիքը.
դ) տվյալ պայմանագրի կողմ համարվող օտարերկրյա պետության կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտի կողմից այդ պայմանագիրը վավերացրած կամ հաստատած լինելու կամ նրանց համար պայմանագիրն ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքը:
Սույն կետի «աե, «բե և «գե ենթակետերով նախատեսված փաստաթղթերը գերատեսչությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում վերջինիս կողմից համապատասխան հարցում ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, դրանք միջազգայինպայմանագրի հետ ներկայացնում է համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:
Հոդված 26. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրելը |
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագիրն ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, և դա սույն օրենքին համապատասխան ենթակա չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը, ապա պայմանագիրը վավերացված է համարվում դրա ստորագրման պահից:
Հոդված 27. |
Միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգայինպայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը նախապես ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարան՝ պայմանագրում ամրագրված պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ գերագույն դատարանի որոշումն ստանալու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի դրական որոշումն ստանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը միջազգային պայմանագիրը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
Հոդված 28. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասողմիջազգային պայմանագիրը |
1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանը որոշում է ընդունել միջազգայինպայմանագրով ամրագրված պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու մասին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար այդ պայմանագրի կարևորությունից, կարող է՝
ա) հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ պայմանագրի մյուս կողմի հետ բանակցություններ վարել դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություններ նախատեսող նորմերը փոփոխելու, վերացնելու և սահմանված կարգով վավերացման ներկայացնելու համար.
բ) աննպատակահարմար համարել տվյալ միջազգային պայմանագիր կնքելը՝ հանձնարարելով այդ մասինդիվանագիտական ուղիներով պարտադիր ծանուցել պայմանագրի մյուս կողմին:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթներ պարունակող միջազգային պայմանագիրը վավերացնել առանց այդ դրույթները վերացնելու, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը նշված պայմանագիրը կարող է վավերացնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության մեջ սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարվելուց հետո:
Հոդված 29. |
Միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու, դրան միանալու կամ այն մերժելու իրավական ակտերը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնելու, դրան միանալու կամ այն մերժելու մասին ընդունում է որոշում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ տալիս է հրամանագիր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը միջգերատեսչական պայմանագիրը հաստատում կամ մերժում է հրամանագրով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ որոշմամբ:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում (հրամանագիր) են ընդունել տվյալ միջազգային պայմանագիրը չվավերացնելու, չհաստատելու կամ դրան չմիանալու մասին, ապա այդ պայմանագիրը կարող է կրկնակի վավերացման, հաստատման կամ միանալու ներկայացվել՝ անհրաժեշտության դեպքում պահպանելով դրա համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգը:
Երկրորդ անգամ պայմանագիրը չվավերացնելու, չհաստատելու կամ դրան չմիանալու դեպքում այն այլևս չի կարող վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալու ներկայացվել, եթե համապատասխան իրավասու մարմինն այլ որոշում չընդունի:
3. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիրը սույն օրենքի պահանջների պահպանմամբ ուժի մեջ է մտել կամ ենթակա է ժամանակավորապես կիրառման ստորագրման պահից, և եթե դա սույն օրենքին համապատասխան վավերացնում կամ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ վերջիններս երկրորդ անգամ մերժել են դրա վավերացումը կամ հաստատումը և այլ որոշում չեն ընդունել, ապա իրավասու գերատեսչությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում այդ պայմանագրի գործողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար դադարեցնելու ուղղությամբ:
Եթե մերժվել է սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատասխանատու է այդ պայմանագրով ստանձնած այն պարտավորությունների շրջանակներում, որոնք սույն օրենքի 19-րդ հոդվածի նորմերի պահպանմամբ նախատեսվել են նախքան տվյալ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգերի կատարումը:
Հոդված 30. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելն այդ պայմանագրի կնքման ավարտական փուլն է, երբ միջազգային իրավունքի նորմերին և սույն օրենքի պահանջներին համապատասխան՝ այդ պայմանագիրն ստորագրելուց, վավերացնելուց, հաստատելուց կամ դրան միանալուց հետո իրականացվում են տվյալ պայմանագրով նախատեսված իրավունքների ու պարտականությունների ծագման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավաբանական վերջին գործողությունները, որոնց ավարտմամբ կամ ավարտից հետո տվյալ պայմանագիրը համարվում է կնքված, և պայմանագրով նախատեսված ժամկետից այդ իրավունքներն ու պարտականությունները համարվում են ծագած:
Միջազգային պայմանագրի կնքմանը հավասարազոր է ճանաչվում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից իրեն միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելը (հայտարարելը):
2. Սույն օրենքով սահմանված կարգով ստորագրված, վավերացված, հաստատված կամ դրան միացած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում՝
ա) վավերացվելուց, հաստատվելուց կամ դրան միանալուց հետո՝ տվյալ պայմանագրով նախատեսված կարգով.
բ) միջազգային պայմանագրի պաշտոնական հրապարակումից հետո, եթե պայմանագիրը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.
գ) ստորագրման կամ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված այլ պահից, եթե պայմանագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական է և, սույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածների նորմերին համապատասխան, ենթակա չէ վավերացման կամ հաստատման համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 31. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու և մինչև ուժի մեջ մտնելը ժամանակավորապես կիրառելու նկատմամբ հատուկ պահանջները |
1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դա ուժի մեջ է մտնում ստորագրման պահից կամ դա կարող է ժամանակավորապես կիրառվել մինչև սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, և այդ պայմանագրի ստորագրման պահին չի ապահովվել վերապահում կատարելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, ապա այդպիսի միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները, եթե՝
ա) միջազգային պայմանագիրն ստորագրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, կամ դա դասվում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի «աե ենթակետով նախատեսված միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի շարքին, ապա մինչև սույն օրենքով սահմանված կարգով դրա ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար չեն գործում այդ պայմանագրի՝ ստորագրման պահից ուժի մեջ մտնելու կամ ժամանակավորապես կիրառելու վերաբերյալ դրույթները.
բ) միջազգային պայմանագիրը պարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին հակասող կամ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու վերաբերյալ դրույթներ, ապա մինչև սույն օրենքով սահմանված կարգով այդ պայմանագրի ուժի մեջ մտնելը ստորագրման պահից ուժի մեջ մտնելու կամ ժամանակավորապես կիրառելու մասին տվյալ պայմանագրի դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար գործում են այդ պայմանագրով նախատեսված միայն այն պարտավորությունների կամ նորմերի նկատմամբ, որոնք չեն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բե ենթակետով նախատեսված միջազգային պայմանագրի՝ սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը չեն ավարտվում այդ պայմանագիրն ստորագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ապա նշված ենթակետով նախատեսված պայմանագրի գործողությունը ենթակա է դադարեցման արցախյան կողմի համար:
Հոդված 32. |
Միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահումներ կատարելը |
Սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագիրն ստորագրելիս կամ վավերացնելիս, հաստատելիս կամ դրան միանալիս արցախյան կողմը կարող է դրա վերաբերյալ կատարել վերապահումներ կամ վերացնել կատարված վերապահումները, ինչպես նաև ընդունել մյուս կողմի՝ նույն պայմանագրի վերաբերյալ կատարված վերապահումները կամ առարկել դրանց դեմ՝ միջազգային իրավունքի նորմերին և սույն օրենքի պահանջներին համապատասխան:
Միջազգային պայմանագրի վերաբերյալ կատարված վերապահումների և դրանց վերաբերյալ առարկելու իրավաբանական հետևանքների նկատմամբ կիրառվում են միջազգային իրավունքի և սույն օրենքի համապատասխան նորմերը:
Հոդված 33. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիվերաբերյալ վավերագիր կամ հայտարարագիր ստորագրելը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահն ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը:
Սույն կետով նախատեսված միջազգային պայմանագրի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահն ստորագրում է վավերագիր, որով այդ պայմանագրի մյուս կողմին կամ ավանդապահին տեղեկացվում է այն մասին, որ այդ պայմանագրի վավերացմամբ դա պարտադիր է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար:
2. Միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահն ստորագրում է հայտարարագիր, որով այդ պայմանագրի մյուս կողմերին կամ ավանդապահին տեղեկացվում է այդ պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալումասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ստորագրած վավերագրերը և հայտարարագրերն ամրագրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կնիքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:
3. Սույն օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատածմիջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիրը, ինչպես նաև միջազգային պայմանագրերին միանալու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ հայտարարագրերն ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և ամրագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կնիքով:
4. Միջազգային պայմանագրի վավերագրերի փոխանակման կամ այդ պայմանագրի ավանդապահներին վավերագրերի և հայտարարագրերի հանձնման գործառույթներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Հոդված 34. |
Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինպայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կնքելը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետությանմիջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կարող է կնքվել, եթե այդպիսի պահանջ կա ուժի մեջ մտած պայմանագրում, կամ եթե նոր միջազգային պայմանագրի կնքումն անհրաժեշտ է ուժի մեջ մտած պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
2. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող նորմիջազգային պայմանագիրը կնքվում է միջազգային պայմանագիրը կնքելու՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերով, եթե այլ կարգ նախատեսված չէ ուժի մեջ մտած պայմանագրով, կամ եթե նոր կնքվող պայմանագրով չի նախատեսվում այնպիսի լրացուցիչ դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
Հոդված 35. |
Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինպայմանագրում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ պայմանագիրը մեկնաբանելը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ:
Փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագիրը կնքելու՝ սույն օրենքով նախատեսված ընթացակարգերը, եթե այլ կարգ սահմանված չէ այդ պայմանագրով, կամ եթե փոփոխությունները և լրացումները չեն նախատեսում այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
Միջազգային պայմանագրում ուղղումները կատարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա դրա պայմանները մեկնաբանվում են՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում դա սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Եթե սույն կետով նախատեսված կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը՝ հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները՝ ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունները, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, կողմերի հետագա վարքը:
Գ Լ Ո Ւ Խ 4
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, Ի ՊԱՀ ՏԱԼԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 36. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի պետական գրանցումը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագիրը ենթակա է գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինպայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի գրանցման և այդ պայմանագրերիպետական գրանցման միասնական գրանցամատյանի լրացման և պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպություն, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններ, որոնց մասնակից է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և որոնց հիմնադիր կամ այլ փաստաթղթերով նախատեսված է, որ մասնակից պետությունների միջազգային պայմանագիրը ենթակա է գրանցման կամ պահպանման այդ կազմակերպություններում:
Հոդված 37. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրն ի պահ տալը և դրա պատճեններն իրավասու մարմիններին ուղարկելը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երկկողմ միջազգային պայմանագրի ավանդապահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է:
Եթե բազմակողմ միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա ավանդապահն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա այդ պայմանագրի ավանդապահի գործառույթներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրն ստորագրելուց հետո դրա բնագիրը (սահմանված կարգով հաստատված պատճենը, պաշտոնական թարգմանությունը) երկշաբաթյա ժամկետում ի պահ է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրա պատճենը, պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին նշումով, ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն և այլ իրավասու գերատեսչություններ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն հոդվածի 3-րդ կետում նշված մարմիններին տեղեկատվություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու, ինչպես նաև ժամկետը լրացած պայմանագրի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ:
Հոդված 38. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիպաշտոնական հրապարակումը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագիրը հրապարակվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկագրումե, որը հրատարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից սահմանած պարբերականությամբ:
2. Մարդու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում են նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրումե` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ Ո Ւ Խ 5
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 39. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիկատարումը |
Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինպայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:
Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռնպահ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են հակասել այդ պայմանագրի նպատակներին և առարկային:
Հոդված 40. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ապահովումը |
Միջազգային պայմանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկում են համապատասխան կազմակերպչական և իրավական միջոցներ:
Հոդված 41. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրըկատարողները |
1. Գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ են մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագրով կարգավորվող հարցերը, ապահովում են դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը, իրականացնում են այդ պայմանագրից բխող արցախյան կողմի իրավունքները, հետևում են, որ նշված պայմանագրի մյուս կողմը (կողմերը) կատարի (կատարեն) պարտավորությունները:
2. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունների բնույթից (միջպետական առևտուր, սահմանների պաշտպանություն, ներդրումների խրախուսում և այլն), դրանով նախատեսվող պարտավորությունների ծավալից, նշանակությունից և առանձնահատկություններից՝ այդ պայմանագրի կատարման աշխատանքներում կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ գերատեսչություններ և այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:
3. Միջազգային պայմանագրի արցախյան կողմի և մյուս կողմի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, ինչպես նաև ֆիզիկական անձինք այդ պայմանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և մյուս կողմի օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով, նշված պայմանագրի կատարմանը կարող են մասնակցել, եթե նրանց մասնակցությունը բխում է այդ պայմանագրից:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գերատեսչությունները, այլ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկներն ու ֆիզիկական անձինք այդ պայմանագրի մյուս կողմի համապատասխան մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների և ֆիզիկական անձանց հետ հաղորդակցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, եթե նշված պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ:
Հոդված 42. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման աշխատանքների համակարգումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարմանը: Այդ նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու գերատեսչություններում ծանոթանալ միջազգային պայմանագրի կատարման վիճակին և ընթացքին, համակարգել միջազգային պայմանագրի կատարման ուղղությամբ գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները:
Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է համապատասխան առաջարկություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
Գ Լ Ո Ւ Խ 6
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 43. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիգործողությունը կասեցնելը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել այդ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կամ ցանկացած ժամանակ՝ այդ պայմանագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ, պայմանավորվող այլ պետությունների հետ խորհրդակցելուց հետո, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դեպքերում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել նաև, եթե՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական իրավիճակում, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ, կամ երկրաշարժի, բնական այլ աղետի, կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները.
բ) միջազգային պայմանագրի մյուս կողմը (կողմերը) էականորեն խախտում է (են) այդ պայմանագրով ստանձնած անմիջական պարտավորությունները և վտանգում պայմանագրի կատարումը.
գ) միջազգային պայմանագրի մյուս կողմը (կողմերը) կասեցրել է (են) այդ պայմանագրի գործողությունը:
Սույն կետով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինպայմանագրի գործողությունը կասեցնելը կատարվում է տվյալ պայմանագրի մյուս կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այդ կողմի համաձայնությունն ստանալով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու ծանուցման մեջ նշվում են կասեցման պատճառները, հնարավորության դեպքում՝ նաև կասեցման ժամկետը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողության կասեցումն սկսվում է այդ մասին մյուս կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու կամ մյուս կողմի համաձայնությունը պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստանալու պահից:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու համար հիմք դարձած հանգամանքների վերացումից հետո այդ պայմանագրի գործողությունը վերսկսվում է: Այդ մասինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է մյուս կողմին (կողմերին):
Հոդված 44. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիգործողությունը դադարեցնելը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել (ուժը կորցնել) այդ պայմանագրով սահմանված կարգով և այն պահից, երբ՝
ա) որոշակի ժամկետով կնքված միջազգային պայմանագրի ժամկետը լրացել է, եթե այդ պայմանագրով սահմանված կարգով այդ ժամկետը չի երկարաձգվում.
բ) անորոշ ժամկետով կնքված միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին ծանուցել է արցախյան կողմը կամ մյուս կողմը, եթե այդ պահից հետո պայմանագրով նախատեսված ժամկետը լրացել է.
գ) բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է եկել այդ պայմանագրից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև պայմանագրի մյուս կողմի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի վերացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սուբյեկտին փոխարինել է միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ, որը, միջազգայինիրավունքի նորմերին համապատասխան, ստանձնել է վերացած սուբյեկտի իրավահաջորդի պարտականությունները, ինչպես նաև նույն հարցով նոր (հաջորդական) պայմանագիր կնքելով:
2. Եթե միջազգային պայմանագրով դրա գործողությունը դադարեցնելու մասին դրույթներ նախատեսված չեն, ապա դրա գործողությունը կարող է դադարեցվել (ուժը կորցնել) միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:
Հոդված 45. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելը |
Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայինպայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև չեղյալ հայտարարելու միջոցով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից միակողմանիորեն և այդ պայմանագրով չսահմանված կարգով նշված պայմանագիրն իր համար այլևս պարտադիր չհամարելու մասին որոշում ընդունելն է:
Միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կարող է չեղյալ հայտարարվել, եթե պայմանագրի մյուս կողմը (կողմերը)՝
ա) պատերազմական կամ այլ ռազմական գործողություններ է (են) սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ կամ իրականացնում է (են) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող այլ գործողություններ.
բ) էականորեն խախտում է (են) պայմանագրով ստանձնած սեփական պարտավորությունները, որի հետևանքով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս նպատակահարմար չի գտնում իր համար այդ պայմանագրի հետագա պարտադիր լինելը.
գ) չեղյալ է (են) հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կնքված միջազգայինպայմանագիրը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարել նաևմիջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ դեպքերում:
Միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար դադարում է պարտադիր լինել չեղյալ հայտարարելու մասին՝ իրավասու մարմնի որոշումն ընդունելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ այդ որոշմամբ:
Հոդված 46. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիգործողությունը կասեցնելու և դադարեցնելու կարգը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանմիջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին առաջարկությամբ կարող են հանդես գալ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրի առնչությամբ, բացառությամբ սույն կետի «բե ենթակետով նախատեսված դեպքերի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վավերացրած (հաստատած) միջազգային պայմանագրի առնչությամբ.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ սույն կետի «աե և «բե ենթակետերով չնախատեսված մնացած միջազգային պայմանագրերի առնչությամբ:
Առաջարկություն ներկայացնող մարմինը հիմնավորում է միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մատնանշելով դրդապատճառները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝ իր վավերացրած միջազգային պայմանագրի վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ իր վավերացրած միջազգային պայմանագրի վերաբերյալ, կամ իրավասու գերատեսչության ղեկավարը՝ համապատասխան միջգերատեսչական պայմանագրի վերաբերյալ:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիրը սույն օրենքին համապատասխան հաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ապա դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու որոշումը նույնպես հաստատում է համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իրավասու մարմնի որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այդ մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է տվյալ միջազգային պայմանագրի մյուս կողմին (կողմերին):
Հոդված 47. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիգործողությունը կասեցնելու իրավաբանական հետևանքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից արցախյան կողմի համար ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականություններն ամբողջությամբ կամ դրանց մի մասով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու ընթացքում արցախյան կողմը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել տվյալ միջազգային պայմանագրի գործողության վերսկսմանը:
Հոդված 48. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրիգործողությունը դադարեցնելու իրավաբանական հետևանքները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու պահից արցախյան կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են գործել կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ծագել են ի կատարումն այդ պայմանագրի, ապա այդ իրավունքներն ու պարտականությունները գործում են մինչև սահմանված կարգով դրանց դադարելը:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են գործել այդ պայմանագրին համապատասխան կնքված տնտեսական և այլ քաղաքացիաիրավական պայմանագրերը, ապա այդ պայմանագրերը գործում են մինչև սահմանված կարգով դրանց դադարելը:
2. Եթե գործողությունը դադարեցրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել և գործում է այլ միջազգային պայմանագիր, ապա վերջինս շարունակում է գործել և կարող է դադարեցվել այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ գործողությունը դադարեցրած այն պայմանագրով, որի հիման վրա կնքվել է այդ պայմանագիրը:
Հոդված 49. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու իրավաբանական հետևանքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահից տվյալ պայմանագիրը արցախյան կողմի համար համարվում է առ ոչինչ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն միակողմանիորեն լրիվ ազատում է այդ պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարումից, ինչպես նաև այն հետևանքների համար պատասխանատվությունից, որոնք կարող են բխել նախքան չեղյալ հայտարարելն այդ պայմանագրի գործողության ընթացքում ծագած պարտավորություններից:
Գ Լ Ո Ւ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 50. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
20 դեկտեմբերի 2005թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-237 |
|