ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2018Թ. ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 1100
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 29 պատգամավոր, բացակա՝ 4-ը:
Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Ուզում եմ՝ մեր այսօրվա լիագումար նիստը սկսենք շնորհավորանքի խոսքերով՝ այսօր լրանում է Մարտակերի ազատագրման 25-ամյակը և ուզում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և նիստին ներկա մեր բոլոր հայրենակիցների անունից շնորհավորենք, առաջին հերթին, իհարկե, մեր հայրենակիցներին՝ մարտակերտցիներին, բայց ուզում եմ նաև այսօր մեր երախտագիտության խոսքը ասեմ Մարտակերտը ազատագրողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախում, Հայաստանում և Սփյուռքում օժանդակել են այդ մեծ գործին և ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, որովհետև դա շատ կարևոր նշան է, շատ կարևոր կետ էր մեր ազատագրական պայքարում և, կարծում եմ, որ այն միասնականությունը, որ այդ օրերին մեզ թույլ է տվել այդպիսի սխրագործություններ անել, այսօր էլ շարունակում է լինել մեզ հետ: Երկու օր առաջ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր քննարկած նախագծերի ցանկը արդեն հուշում էր, որ մեր աշխատանքները մեկ օրում չեն ավարտվելու և երեկվա նիստում մենք հաստատելով նստաշրջանի օրակարգը՝ հարցերի միայն մի խումբ ենք կարողացել ներառել, ընդգրկել լիագումար նիստի օրակարգում: Այն նախագծերը, որոնք չեն ներառվել երեկվա՝ հունիսի 27-ի նիստի օրակարգում, մենք նախատեսում ենք քննարկել այսօր և այդ ցանկում հիմնական թեմաներից է՝ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Հիշեցնեմ, որ երեկ մենք առաջին ընթերցմամբ քննարկել ենք նաև երկու օրենսդրական փաթեթներ և դրանց շուրջ քննարկումները ուղղորդել ենք հատուկ ընթացակարգով՝ 2-րդ ընթերցումը նախանշելով 24-ժամվա ընթացքում: Կարծես թե, այսօրվա նիստի հետ կապված մենք բոլոր հիմքերն արդեն ունենք և դրանք պարզ են, և ես, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել նիստի աշխատանքներն սկսելու համար: Գրանցում: Այսօրվա լիագումար նիստին ներկա են 29 պատգամավորներ, բացակա՝ 4-ը, այսօր մենք ունենք նաև երեկվա բացականերից արդեն՝ ներկա, բայց նաև առողջության պատճառով մեր գործընկերներից 2-ը նույնպես բացակայում են այսօր: Ամեն դեպքում նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, և ես պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել այսօրվա լիագումար նիստի օրակարգին ձեզ բաժանված Ազգային ժողովի որոշման նախագծին, մենք այս նիստին, քանի որ երեկ նստաշրջանի օրակարգը համալրել ենք նոր նախագծերով, նստաշրջանի օրակարգին չենք անդրադառնալու: Այսօրվա լիագումար նիստում մենք ներառել ենք, ինչպես քիչ առաջ նշեցի՝ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, մենք ունենք այդ երկու փաթեթները՝ «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հավաքների ազատության մասին», իրենց ուղղորդող նախագծերով և ունենք «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը: Ինչպես միշտ, նաև՝ պատգամավորական հայտարարություններ: Ահա այսպիսի օրակարգ ունենք մենք այսօրվա մեր նիստի համար, եթե կան հարցեր, խնդրեմ, եթե չէ, հաստատենք ու անցնենք այդ հարցերի քննարկմանը: Վարման կարգով՝ Հայկ Խանումյան, խնդրեմ:
Հայկ Խանումյան – Վարման կարգի վերբերյալ էի ուզում հարց տալ, խոսքս ուղղում եմ կանոնակրգ-օրենք ստեղծողներին, երբ կանոնակարգ-օրենք ստեղծվում էր և առաջարկություններ են լինում, դրանք հիմնականում մերժվեցին, իմ առաջարկությունների մասին է խոսքը, բայց մի տարրական բան, այս դահլիճում մի քանի տեսախցիկ է նկարահանում և այս խցիկներից տարիներ շարունակ ես չեմ կարողացել ստանամ, գոնե իմ ելույթների տեսանկարահանումը, հիմա ես իրավունք ունեմ լուսաբանման, թե չէ, երբ որ ասում եմ՝ թույլ տվեք իմ օգնականը նկարի հեռախոսով, ցույց տա, էլի արգելում եք: Ասեցեք, հիմա ես ու իմ գործընկերները լուսաբանման իրավունք ունենք, թե չէ, թե Հանրայինի հույսին ենք մնալու: Ինչի եք ստեղծել այս վիճակը, գոնե ջրի հարցը լուծեք էլի,թե 2500 դրամ չեք գտնում 25 հոգու համար ջուր դնեք:
Աշոտ Ղուլյան – Ես, կարծում եմ, այդ երկրորդ հարցը շատ տեղին է՝ ուղղված աշխատակազմին, և դա Ազգային ժողովի նախագահի լուծման հարց չի, շատ հանգիստ դա կարելի է լուծել, պարոն Ժամհարյան: Ինչ վերաբերվում է լուսաբանմանը, ապա 33 պատգամավոր իրենց առանձին օգնականերով և իրենց լուսանկարահանման, կամ տեսանկարահանող սարքերով շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե՝ ամեն մեկը իր համար, դա արդեն անձնական փիառի մոտեցող բաներ են: Ինչ վերաբերվում է Ձեր ելույթների տեսագրություններին, ապա ինչպես բոլորը, Դուք էլ կարող եք դիմել և Հանրային հեռուստաընկերությունից վերցնել, եթե այդպիսի ցանկություն կա: Ես չեմ կարծում, որ եթե տեխնիկապես ինչ-որ դժվարություններ չկան, ապա որևէ պատճառ չկա: Դիմեք մեր լրատվության ծառայություն:
Հայկ Խանումյան – (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Արգելվում է, դա մենք չենք հնարել, բոլոր Ազգային ժողովներում է: Հիմա պատկերացրեք՝ բոլոր պատգամավորներն կամ օգնակաները իրենց հեռախոսները վերցրած նկարում են:
Հայկ Խանումյան – (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Կամերաները թույլատրվում է և այն էլ չափավոր քանակով, որպեսզի կարողանանք ապահովել: Ի դեպ, սեպտեմբերից մեր Ազգային ժողովի նիստերը լինելու են ուղիղ եթերով, այնպես որ, այդ հարցը հանվում:
Հայկ Խանումյան – (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Չենք թողում, պարոն Խանումյան: Շատ լավ, ուրի՞շ, չկան հարցեր: Եթե չկան՝ քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Ազգային ժողովի 2018թ. նիստի օրակարգը հաստատելու մասին հարցը: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Այսօրվա լիագումար նիստի օրակարգը պարզ է: Ես առաջարկում եմ այն ձևով, ինչպես բաժանված է ձեզ օրակարգը, մի փոքր շտկումներ անենք, որովհետև բոլորդ հղում եք անում կանոնակարգի և կանոնակարգի պահանջների համապատասխան առաջին խմբում ներառվում են երկրորդ ընթերցում անցած օրենքները: Մենք բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որպես հաշվետվություն ենք գրել, բայց, կարծում եմ՝ մեր գործընկերներին էլ կլինի հետաքրքիր: Ուրեմն, առաջին խմբում մենք քննարկելու ենք երեկվա մեր առաջին ընթերցում անցած նախագծերը և, առաջինը՝ դա «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» նախագծերն են: Այստեղ ունենք մի յուրահատկություն, եթե երկրորդ ընթերցման համար չի եղել գրավոր առաջարկություններ, հանձնաժողովի լրացուցիչ նիստ չի լինում, բայց, պարոն Գրիգորյան, եթե նոր բան կա ասելու կամ ինչ- որ բան կարող եք ավելացնել մինչև երկրորդ ընցերցումը, խնդրեմ: Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան:
Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն, մենք կանոնակարգի համաձայն անցած նիստից մինչև հիմա որևէ առաջարկություն կամ առարկություն չենք ստացել, ոչ գրավոր, ոչ բանավոր: Առիթ ունեցել ենք քննարկենք նաև օրինագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում: Վստահ եմ՝ առիթ կունենանք դեռ աշխատելու որակի ենթակառուցվածքներին վերաբերվող օրինագծերի վրա հետագայում, որովհետև սա մի երկար գործընթաց է: Մենք մի մեծ օրենսդրական աշխատանք ունենք միասին իրականացնելու: Հաշվի առնելով կարևորությունը այս օրինագծերի փաթեթների, թե քաղաքացիների, սպառողների, այնպես էլ արտադրողների կյանքում: Կարծում եմ, և հայցում եմ ձեր աջակցությունը՝ որակի ենթակառուցվածքներին վերաբերող օրինագծերը համատեղ կառուցողական քննարկելու և կյանքի կոչելու: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք լրացուցիչ պարոն Գրիգորյանին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Քանի որ, առաջարկություններ չեն եղել, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը մնում է նույնը, հանձնաժողովը նոր նիստ չի արել, և այսքանով մենք ամփոփում ենք այս օրինագծերի փաթեթի քննարկումները, և այնպես, ինչպես մեր Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքն է պահանջում, մենք, փաստորեն հատուկ ընթացակարգով՝ հաշվի առնելով օրենքի նախագծերի ընդունման նաև այդ անհրաժեշտ ժամանակահատվածը կամ ցանկալի ժամանակահատվածը, որ պետք է ընդունվի, մենք այս աշխատանքները ավարտել ենք, և եթե որևէ ցանկություն կա մտքերի փոխանակության, կարող ենք անցնել դրան, ելույթներ, մտքերի փոխանակություն չկա: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին» և «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Այս նախագծերի փաթեթը մենք արդեն ուղարկում ենք հանրապետության նախագահի ստորագրելուն:
Հաջորդ մեր օրակարգում երկրորդ ընթերցմամբ ներկայացվող նախագծերից «Հավաքների ազատության մասին» նախագիծն է: Այստեղ, երևի թե հիմնական զեկուցողը կասի, մենք երկրորդ ընթերցման համար հատուկ ընթացակարգը երեկ պահել ենք ամբողջությամբ՝ ժամը 19 անց 16-ին ավարտելով այդ առաջարկությունների ընդունումը և հետագայում՝ 3 ժամվա ընթացքում նաև գլխադասային հանձնաժողովի նիստ անցկացնելով: Բայց, երևի թե, և հիմնական զեկուցողը, և գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը այդ ամենի մասին կանդրադառնա: Այժմ, ես հրավիրում եմ արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանին «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը իր փաթեթով երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու համար, խնդրեմ:
Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ներկաներ: Ինպես նշեց Ազգային ժողովի նախագահը, երեկ հանձնաժողովի նիստում գրավոր առաջարկությունների վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում և կազմվել է ամփոփաթերթ, հիմա ես որոշ չափով անդրադառնամ այդ ամփոփաթերթում ամրագրված առաջարկներին: Պատգամավոր Առստամյանի կողմից առաջարկ է եղել՝ նախագծի 4-րդ հոդվածի Լեռնային Ղարաբաղի բառերը փոխարինել Արցախի բառով: Խոսքը «Վերաբերվում է վարչարարության հիմունքների և վարչակա վարույթի մասին» օրենքին: Այդ առաջարկը չի ընդունվել, քանի որ այդ օրենքը դեռ ընդունվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք և հղում կատարել, որպես Արցախի Հանրապետության օրենք, ճիշտ չի և հակասում է իրավական ակտերի մասին օրենքին: Դա ճիշտ չէ և հակասում է իրավական օրենքին, երկրորդ առաջարկը վերաբերվում է 6-րդ հոդվածի 3-րդ մասին, առաջարկ է եղել հանել «հավաքին մասնակցելու նպատակով» բառերը այդ առաջարկը չի ընդունվել, քանի որ հավաքի անցկացման ժամանակ հավաքի վայրում գտնվող անձը կարող է չհետապնդել հավաքին մասնակցելու նպատակ: Այսինքն, կոնկրետ հավաքին մասնակցելու նպատակով այդ բառակապակցությունը անհրաժեշտ է, որպեսզի մնա նախագծի տեքստում: Հաջորդ առաջարկը, որը վերաբերվում է հավաքի կազմակերպիչ կարող է լինել Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում գրանցված ցանկացած իրավաբանական անձ: Այս առաջարկը ընդունվել է մասնակի, քանի որ մենք գիտենք՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ հավաք կազմակերպելու իրավունքը ունի յուրաքանչյուր ոք, իսկ երկրորդ մասը՝ առաջարկը ընդունվել է, որ իրավաբանական անձը՝ ինքը պետք է պարտադիր գրանցված լինի Արցախի Հանրապետությունում: Հաջորդ առաջարկը ընդունվել է, որը վերաբերվում է նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասին: Խոսքը հետևյալի մասին է՝ երկրորդ մասը կարգավորում է հավաքների մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումներին: Երկրորդ մասը հետևյալ ձևակերպումն է ստանում. սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավունք ունի՞ կազմակերպելու հավաքներ: Այսինքն, առաջին մասում նշում է դատախազների, քննիչների, դատավորների, զինված ուժերում՝ ազգային անվտանգության, ոստիկանությունը, ռազմականացված ծառայողները: Հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն դրսևորեն: Իսկ երկրորդ մասով իրավունք չունեն կազմակերպելու հավաքներ ու, այս կետի հետ և, այս կետը մենք ընդունում ենք, մյուս այդ բոլորը այդ փաթեթում ընդգրկված փոփոխությունների ենթարկվեն և լրացվեն: Նախագծի 9-րդ հոդվածի մարմին բառից հետո բութը փոխարինել ստորակետով, փոխարինել և-ը, դա չի ընդունվել, որովհետև դա իմաստը փոխվում է այդ հանրային հավաքի անցկացման մասին իրազեկումը նախատեսվում է, որ լիազոր մարմին պետք է իրազեկումը տեղի ունենա…նախագծով 20 դրա մասին մի քիչ հետո կխոսենք, շտապ և ինքնաբուխ հավաքներ, այսիքն տարբեր իրադարձություններ են դրանք, դրա համար այդ կամ բառը չի ընդունվել: Հաջորդը նախագծի 10-րդ հոդվածի (չի լսվում) բառը ընդունվել է և առաջարկությունը ընդունվել է նախագծի 11-րդ հոդվածի համաձայն (չի լսվում) ավագանու բառերով և դա չի ընդունվել քանի որ իրազեկումը քննարկելով և որոշում կայացնելով իրավասությունը համայնքի ղեկավարին վերապահել է ինքնանպատակ չէ, միաժամանակ, փաթեթով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին, փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով ներկայացվող փոփոխության հավաքների անցկացումը, օրենքով և սահմանադրությամբ սահմանված կարգով կանոնակարգող իրավասությունը, համայնքի ղեկավարին, այսինքն համայնքի ղեկավարը կազմակերպում է լսումներ, կարող է ներգրավել տարբեր անհատների, անձանց, կազմակերպչին, փորձագետներին և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախագծի 13-րդ հոդվածի վերնագրում «իրազեկում» բառը փոխարինել «իրազեկում» բառով ընդունվել է առաջարկը: Նախագծի 14-րդ հոդվածից հանել փաստաթղթերի բառերը դա չի ընդունվել, որովհետև դա իմաստը կորցնում է՝ ամբողջ նախադասության: 2-րդ մասի՝ «այդ մասին» բառերը ևս չի ընդունվել: 4-րդ մասը չի ընդունվել, քանի որ նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասը՝ երեխաների իրավունքների պաշտպանության երաշխիքի: 7-րդ մասը նրան բառը հանել՝ ընդունվել է, նախաձեռնությունը այդ: Հաջորդ առաջարկը, երբ նշվում է օրենքում, որ լիազոր մարմինը կարող է կարծիք ստանալու համար դիմել մեր մշակույթի նախարարությանը: Այդ առաջարկը ընդունվել է և համապատասխան ձևակերպում է ստացել և ամփոփագրում տեղադրված է այդ առաջարկը և ընդունվել է: Մի երեք կամ չորս տեղ այդ կիրառումը, հասկացությունը: Հաջորդ առաջարկը 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ՝ ընդունվել է՝ Կառավարության բառը գրել մեծատառով: Հաջորդը վերաբերվում է նաև օրենքի անվանմանը, դա չի ընդունվել, քանի որ օրենքը ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք և դա հետագայում կանդրադառնանք այդ նորմատիվ իրավական ակտերի օրենքի ընդունմամբ: Հաջորդը՝ 31-րդ հոդվածում ընդունվել է առաջարկը, այդ կարգադրիչներից բառերը, նախաձեռնությունը ընդունվել է և այստեղ կար նաև «ովքեր» բառը, «որոնք» բառի փոխարեն ընդունվել է նաև դա: 32-րդ հոդվածի 1-ին մասի «ոստիկանություն» բառից հետո ավելացնել, «պարտավոր է» բառը: 1-ին, 2-րդ,3-րդ, 4-րդ կետերից «պարտավոր» բառերը հանել: Այդ առաջարկը ընդունվել է և սյունյակում ներկայացվել է հոդվածի տեսքով, այսինքն ոստիկանությունը «պարտավոր է» և թվարկում է, թե ինչ պարտավորություններ ունի: Նախագծի 32-րդ հոդվածի 3-րդ մասի այդ «ԼՂՀ» բառերը փոխարինել «Արցախի» բառով, դա չի ընդունվել նշված պատճառներով: Ինչ վերաբերվում է պատգամավոր Առստամյանի առաջարկին: Եղել է նաև պատգամավոր Խանումյանի առաջարկը՝ գրավոր առաջարկը: Երկրորդ գլխի 9-րդ հոդվածի 20 թիվը՝ խոսքը վերաբերվում է հավաքների մասնակիցներին: Առաջարկը ընդունվել է մասնակի: Այդ 20 թիվը փոխարինվել է 25-ով և այդ 20-ը՝ 25-ով, տարբեր, 9-րդ հոդվածից բացի նաև 24-րդ հոդվածում, 25-րդ հոդվածում, 12-րդ հոդվածում: Այդ հոդվածներում ևս փոփոխության է ենթարկվել: Երկրորդ առաջարկը վերաբերվում էր 12-րդ հոդվածի մեջ «7 օր» արտահայտությունը փոխարինել 4 օրով: Այդ առաջարկը քննարկվել է, բայց ես նշել էի այն ժամանակ, որ 7-օրը սահմանել էինք, որպեսզի հնարավորություն լինի բողոքարկել: Դրա համար այդ 4-ը, 5-ն է ընդունվել, ասենք մասնակիորեն է դա բավարարում, որովհետև արդեն 24 ժամ պետք է տրամադրվի համայնքի ղեկավարին՝ որոշումն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում լիազոր մարմինը պետք է որոշում կայացնի այնուհետև 48 ժամ տրամադրվում է հավաքի կազմակերպչին, որպեսզի, եթե խնդիր կա՝ դիմի դատարան, և դատարանը 24 ժամվա ընթացքում պետք է այդ դիմումը քննարկի, այսինքն դա ամենից ռեալ, դա պրակտիկայում կտեսնենք, ոնց է աշխատելու, որովհետև 7-ից իջեցրել ենք 5 օր: Հեղինակի կողմից առաջարկ կար՝ դա նշվել էր նաև երեկվա նիստում, հոդված 3-ի ձևակերպումը այսպիսինն է ստացվում: Ոչ հանարային, ինչպես նաև շինություններում անցկացվող հավաքների վրա, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառվի, տարածվում են սույն օրենքի 1-ին գլխի, ինչպես նաև սույն օրենքի 29՝ 34-րդ հոդվածների դրույթները: Խոսքը վերաբերվում է «մոտածիս» այն լատիներեն ձևակերմանը՝ «մոտածիս», «մոտանձիս» բառակապակցությանը: Այդքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Դանիելյան, ես ուզում եմ հիշեցնել, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացվող նախագծերի քննարկումը Ազգային ժողովում կատարվում է հոդված 77-ի համապատասխան և զեկուցողներն իրավունք ունեն տալ հարցեր միայն նախագծի վերաբերյալ կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված առաջարկությունների հեղինակները: Խնդրեմ, եթե հարցեր կան, մի հավելում էլ, որ պարոն Դանիելյանը նշեց, որ այդ իրազեկման հետ կապված դիմումների մասով՝ 7 օրը, 5 օր դարձնելը մենք մինչև երեկ էլ քննարկումների ժամանակ, մարդու իրավունքի պաշտպանի առաջարկն է եղել՝ կրճատելու և, կարծում եմ, խելամիտ առաջարկ է կրճատելու, հաշվի առնելով մեր գործառույթները իրականացնելու բնականոն ժամանակահատվածը: Հարցե՞ր: Եթե հարցերի հեղինակները ունեն:
Աղաբեկյան Էդուարդ - (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան - Մարդու իրավունքի պաշտպանը գրավոր առաջարկ չի արել: Եթե լիներ գրավոր առաջարկ, կասեի գրավոր, ինքն է առաջարկել: Այս նախագիծը մարդու իրավունքի ոլորտից է, այնպես որ, նույնիսկ այսօր էլ պիտի օրենքը լիներ:
Հայկ Խանումյան – Մի փոքր ճշտում. Ես 20 թվի փոխարեն առաջարկել էի 100: Հեղինակը 25 էր զեկուցում, ստացվեց, որ առաջարկել եմ 20-ը 25 դարձնել, իրականում առաջարկել էի 20-ը դարձնել 100:
Աշոտ Ղուլյան - Հարց չի՝ այսինքն: Ուրիշ հարցեր, հեղինակների կողմից հարցե՞ր: Շնորհակալություն, պարոն Դանիելյան, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:
Հովիկ Ջիվանյան – Ողջույն բոլորին: Ինչպես արդեն նշվեց հիմնական զեկուցողի կողմից: Մանրամասն ներկայացվեց՝ առաջին ընթերցումից հետո, հանձնաժողովի կողմից ստացված գարավոր առաջարկությունները: Մենք՝ երեկ, գլխադասային հանձնաժողովի նիստում ժամը 21 անց 00-ին մանրամասն քննարկել ենք այդ առաջարկությունները, արդեն նշվեց՝ որոնք են ընդունվել, որոնք՝ ոչ: Գլխադասային հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ակնկալում է ձեր դրական քվեարկությունը օրենքի նախագիծը որպես օրենք ընդունելու համար: Այսքանը, եթե կան հարցեր, խնդրեմ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞նք պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան, Շնորհակալություն, պարոն Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Մենք՝ հիմնական զեկուցողը և գլխադասային հանձնաժողովը եզրակացությունը լսեցինք: Եթե ցանկություն կա ելույթների, մտքերի փոխանակության, խնդրեմ: Արթուր Թովմասյան, հերթագրվում ենք, միայն Արթուր Թովմասյանը, խնդրեմ, պարոն Թովմասյան: Ելույթի համար հերթագրվել է «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Շատ կարևոր օրենքի նախագիծ է քննարկվել Ազգային ժողովում՝ այս երկու օրվա ընթացքում: Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, որը անշրջելի է: Ես, որպես «Հայրենիք» խմբակցության ղեկավար գտնում եմ, որ այս օրենքը հնարավոր է որոշ ժամանակ անց ենթարկենք փոփոխության և հաշվի առնենք նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական փոքրամասնությունների կարծիքը: Եթե մենք ժողովրդավարության ուղին ենք բռնել, մենք այնքան թափանցիկ, այնքան ճիշտ օրենք պիտի ընդունենք հանրահավաքների մասին: Ցույց են ուզում անեն՝ 100 հոգի է՝ ընդգրկենք, 25 հոգի են, ընդգրկենք: Ի՞նչ է ցույցը: Ես Մարտունու ցույցը՝ հավաքը, ես լրիվ տեսագրությունը նայել եմ: Հենց որ մանդատս ցած դնեմ, այնտեղ հարցեր կան, պատասխան են տալու: Ցույցերը ինչի՞ համար է՝ հանրահավաքները, դժգոհությունը արտահայտելու: Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը ինչի՞ համար է, այն ծրագրերը որոնք ձախողվել են մեր կողմից՝ քննադատելու: Բազմաթիվ անգամ հայտարարել եմ ու նորից եմ հայտարարում: Երեք տարի առաջ, խնդրել եմ՝ խաղաղություն և սեր հանուն Արցախի: Այդպես սա թուլության նշան է: Եթե տեսել եք թուլություն, ապա ճիշտ արտահայտվեք: Ես կարծում եմ, որ ամենամեծ ձեռք բերումը՝ դա մեր ժողովրդավարությունն է, Արցախի անկախության հռչակումից հետո: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան, մենք ավարտեցինք նաև մտքերի փոխանակության փուլը: Ինձ մնում է երկու բառով ամփոփել: Ես լիովին համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, որ մենք շատ կարևոր օրենքի նախագիծ ենք քննարկել և հիմա պիտի ընդունենք և ուզում եմ նորից շեշտել, որ խոսքը ոչ թե սահմանափակումների, այլ հավաքների ազատության մասին է: Դա առաջին հերթին բխում է՝ հավաք անցկացնողների, հավաք կազմակերպողների շահերից: Եվ այն, ինչ որ մենք այսօր դրել ենք օրենքի մեջ, լրիվությամբ արտացոլում է այն իրողությունները, որ այսօր կան, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև հաշվի առնելով միջազգային փորձը: Այնպես որ, այս քայլով, իհարկե մենք այն, ինչ որ պետք է արվի ի նպաստ ժողովրդավարության, բայց նաև անում ենք՝ հաշվի առնելով մեր գործընկերների առաջարկությունները: Անպայման գերադասելով մեր ազգային շահերը: Սա չի կարող դուրս մնալ մեր ուշադրությունից, բայց մենք պիտի կարողանանք գտնել այն ոսկե միջինը, որը մեզ թույլ է տալիս ապահովել մարդկանց իրավունքը հավաքներ կազմակերպելու, բայց ապահովելով մյուսների իրավունքը նաև երաշխավորված և պաշտպանված լինել այդպիսի հավաքներից: Ուզում եմ մի բան էլ ընդգծել, որ հավաք միայն չի նշանակում, որ դա միայն դժգոհություն արտահայտելու միջոց է: Մենք կարող ենք հավաքներ անել…
Աղաբեկյան Էդուարդ - Վարման կարգի վերաբերյալ (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան - Ես ասում եմ՝ ամփոփում եմ:
Աղաբեկյան Էդուարդ - Ամփոփելու իրավունքը, որտեղ է գրված: Իրավական հիմքը Ձեր ելույթի, ռեպլիկի, չգիտեմ՝ անդրադարձը:
Աշոտ Ղուլյան - Նիստը վարողի իրավունքով:
Աղաբեկյան Էդուարդ - Նիստը վարողը նման իրավասություն չունի, չուներ նաև Բաղունց Գագիկին նման արտահայտություն անելու:
Աշոտ Ղուլյան - Շատ լավ, կխոսենք, եղավ: Այսքանով, մենք ամփոփում ենք, և ուզում եմ բոլորիդ կոչ անել այս օրենքի քվեարկությանը վերաբերվել շատ լուրջ նաև մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին: Քվեարկության է ներկայացվում, եթե կարդամ ամբողջությամբ, շատ երկար է լինելու վերնագիրը, բայց, կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է. «Հավաքների, ազատության մասին» և դրան կից՝ 17 նախագծերը, որոնք ներկայացված են ամբողջական փաթեթով: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 3: Որոշումն ընդունված է: Օրենքն ընդունված է, և ես, կարծում եմ, որ մեր քայլերը այսուհետ պետք է արդեն տեղավորվեն հենց այս ընդունված նախագծի շրջանակներում: Շնորհակալություն բոլորին, ես, կարծում եմ, որ մենք շատ էֆեկտիվ աշխատանք ենք կատարել այս օրենիքի նախագծի վրա աշխատելով և հանձնաժողովին եմ ուզում հայտնել շնորհակալություն և մյուսներին: Մենք ավարտեցինք 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագծերի քննարկումը, հիմա մենք անցնում ենք օրակարգի 2-րդ խումբ հարցերին և այդ հարցերը, ինչպես նշեցինք, առաջին հերթին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանն է վերաբերվում: Ուզում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը տեղի է ունենում կանոնակարգի 107-րդ հոդվածի համապատասխան և այդ ընթացակարգով Ազգային ժողովի նիստում՝ պետական բյուջեի տարեկան կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում մինչև 30-ական րոպե տևողությամբ կարող են հիմնական զեկուցմամբ հանդես գալ հանրապետության նախագահի մինչև 3 ներկայացուցիչ: Հաջորդ ելույթը լինելու է հաշվեքննիչ պալատի նախագահին՝ ներկայացնելով բետական բյուջեի կատարման մասին հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, այնուհետև գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ տվյալ դեպքում ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ներկայացուցիչը, իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը հաջորդ՝ դա ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության հիմնավորվածության մասին է և եթե ուրիշ հանձնաժողովներից կան եզրակացություններ, մենք կարող ենք լսել նաև այդ եզրակացությունները, որից հետո մենք լսելու ենք խմբակցությունների տեսակետները բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ: Եվ, եթե լինի մտքերի փոխանակության ցանկություն նաև հենց այդ ընթացակարգն էլ: Պա՞րզ է ընթացքը ինչպիսին պետք է լինի: Այժմ, ես բյուջեի կատարման տարեկան հաշվետվության (չի լսվում):
Էդուարդ Աղաբեկյան - Վարման կարգով: Եթե հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ հանրապետության նախագահի երեք ներկայացուցիչ, հոդված 107-ի համաձայն՝ բյուջեի վերաբերյալ, այստեղ կարող են, ապա մինչև խմբակցությունների ելույթները ոչ թե կարող են, այլ իմպերատիվ՝ պարտադիր նորմ է, կառավարության անդամներ, Ստեփանակերտի քաղաքապետ, շրջվարչակազմերի երեք ներկայացուցիչներ: Սրանք ոչ թե կարող են, այլ պարտադիր է:
Աշոտ Ղուլյան - Տրվում է արտահերթ ելույթի իրավունք, որոնք նրանք կարող են օգտագործել, կարող են չէ: Կարծում եմ՝ կանոնակարգը բոլորս էլ կարդում ենք:
Էդուարդ Աղաբեկյան - Կարդում եմ, երբ, որ հոդված 107-ի և (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Գլխավոր բառերը բաց թողեցիք, պարոն Աղաբեկյան, հանրապետության նախագահի ներկայացմամբ, ներկայացմամբ եթե կա, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան - Ոչ մի բան էլ բաց չեմ թողել:
Աշոտ Ղուլյան – Կարդում եք ելույթները, ասում եք կառավարության անդամները, հանրապետության նախագահի ներկայացմամբ:
Էդուարդ Աղաբեկյան - Այո, հանարապետության նախագահի ներկայացմամբ:
Աշոտ Ղուլյան – Հանրապետության նախագահը չի ներկայացրել:
Էդուարդ Աղաբեկյան – (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Հանրապետության նախագահի ներկայացմամբ, եթե չկա այդ ներկայացումը, ուրեմն չկա: Արտահերթ ելույթի մասին է խոսքը: Երբ որ ասում է արտահերթ ելույթի միջև, նշանակում է, որ եթե հանաձնաժողովի կարծիքում ինչ-որ բան կա, որ հանրապետության նախագահի ներկայացուցիչները համաձայն չեն, դրա համար տրվում են արտահերթ ելույթ, եթե լինի այդպիսի ցանկություն, անպայման կօգտագործենք: Խնդրեմ, բյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար կառավարության կողմից լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Բյուջետային համակարգի մասին ԼՂՀ օրենիքի 26-րդ հեդվածի համաձայն մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նախքան պետական բյուջեի հաշվետվությունը ներկայացնելը, կուզենայի անդրադառնալ հանրապետության սոցիալ-տնտեսական որոշ հիմնական ցուցանիշներին, ներկայացնելով, թե ինչ մակրոտնտեսական միջավայրում է իրականացվել բյուջեի կատարողականը:
2017թ. անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 272.1 մլրդ դրամ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 միլիոն 855 հազար 900 դրամ կամ 3844.8 ԱՄՆ դոլար` 2016թ. 1 միլիոն 577 հազար 300 դրամի կամ 3282.6 ԱՄՆ դոլարի դիմաց, 2017թ. ունեցել ենք բավականին բարձր տնտեսական աճ, որը կազմել է 15.6%, 2.5%, դեֆլատորի պայմաններում: Հաշվետու ժամանակաշրջանում գնաճը կազմել է 1.5%: 2017թ. պետական բյուջեով նախատեսված 38.8 միլարդ դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել է 41.3 միլարդ դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 106.6%, որը իր հերթին 22.7%, կամ 7.6 միլարդ դրամով ավել է 2016թ. փաստացի ցուցանիշից: Նախատեսված 37.5 միլարդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 39.8 միլարդ դրամ, կամ կատարվել են 106% ով: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի աճը կազմել է 22.7%, կամ 7.4 միլարդ դրամ: 2017թ. արդյունքերով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է ՀՆԱ-ի 14.6%` նախորդ տարվա 14.1%-ի դիմաց: Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 92,1 մլրդ դրամ կամ ապահովել է պլանի 96,5%-ը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 8,8 տոկոսով: 2017թ. պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 3.3 մլրդ դրամը նախորդ դրամ համեմատ նվազելով 10.5 տոկոսով կամ 387 մլն դրամով: Հայաստանի Հանրապետությունից ստացված միջպետական վարկը կազմել է 47.4 մլրդ դրամ ևս 3.3 մլրդ դրամը հաշվանցվել է Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված վարկերի գծով մարումների հետ: Ներկայացված հաշվետվությունը քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում, հաշվետվության շուրջ ծավալված քննարկումների արդյունքում բարձրացվել են բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք պարզաբանվել են պետական կառավարման մարմինների պատասխանատուների կողմից: Հարկ եմ համարում նշել, պատգամավորների բարձրացված հարցադրումների շահագրգիռ ու կառուցողական բնույթը և ընդգծել դրանց նշանակալի դերակատարումը կառավարության կողմից իրականացվող միջոցառումները ավելի արդյունավետ դարձնելու գործում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցեր ունե՞նք կառավարության լիազոր ներկայացուցչին: Հարցեր, Էդուարդ Աղաբեկյան:
- Պարոն Հարությունյան, մեզ այդպես էլ հնարավոր չի եղել պարզել հաշվետու ներկայացված հաշվետվություններից պարտադիր տեխնիկական զննման վճարներից պետության եկող, պետական բյուջե մտնող գումար: Կան այդպիսին, թե չկան:
Արթուր Հարությունյան – Ուրեմն, երկու տեսքով է մտնում հավաքագրված այդ գումարներից պետական տուրքի գծով, այսինքն դրա դիմաց յուրաքանչյուր…
Էդուարդ Աղաբեկյան - Չի լսվում:
Արթուր Հարությունյան – Միայն պետական տուրքի և հարկերի տեսքով:
Էդուարդ Աղաբեկյան - (Չի լսվում):
Արթուր Հարությունյան – Այո:
Աշոտ Ղուլյան – Ուրիշ հարցե՞ր: Չկա՞ն ուրիշ հարցեր, շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք նստել:
Արթուր Հարությունյան – Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Մեր նախանշած կարգի համաձայն, այժմ ես հրավիրում եմ հաշվեքննիչ պալատի նախագահին՝ ներկայացնելու պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, խնդրեմ, պարոն Ավանեսյան: Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ Էռնեստ Ավանեսյան:
Էռնեստ Ավանեսյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, «Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացվում է՝ ի կատարումն Արցախի Հանրապետության Սահմանադրության 124-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների: Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ գնահատվել է Կառավարության կողմից հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը.
1. Հաշվետվությունը, հիմնականում, պարունակում է օրենսդրությամբ պահանջվող համապատասխան տեղեկությունները, մասնավորապես այն ներառում է`
1) տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների ու չափերի վերաբերյալ.
2) պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հիմնավորվածությունը, ինչպես նաև դրանց համեմատական վերլուծությունը նախորդ տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.
Սակայն պետք է փաստել, որ հաշվետվության վերլուծական մասում դեռևս բացակայում են բյուջեի դեֆիցիտի վերաբերյալ տեղեկությունները:
2. Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ապահովվել է հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարումը, բացառությամբ արտաբյուջետային միջոցների արտացոլմանը և ծրագրերի միջև թույլատրվող վերաբաշխումներին վերաբերող դրույթների:
Ինչպես և նախորդ տարիներին, հաշվետվությունում արտաբյուջետային միջոցների ծախսային ցուցանիշները ներառված են բյուջեով հաստատված ծրագրերում՝ առանց առանձնացնելու: Բացակայում են պետական կառավարման մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման մասին ամփոփ հաշվետվությունները՝ ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական և տնտեսագիտական դասակարգման առանձին տարրերի: Վերջիններիս նախահաշվային և փաստացի ցուցանիշների մասին տեղեկությունը հաշվետվությունում նշված է ծանոթության տեսքով:
Չնայած դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված «Ֆինանսական ակտիվներ» բաժնում արտացոլված փաստացի ցուցանիշներն արժանահավատ են, սակայն 2017թ. պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցները և արտաբյուջետային միջոցների փաստացի շարժն ամփոփված են մեկ տարրում:
3. Պետական բյուջեի փաստացի ծախսերի վերլուծություններից հետևում է, որ նախորդ տարվա համեմատ ծախսերի ուղղվածության գերակայությունները պահպանվել են. ընդհանուր ծախսերի 22.4%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության, 15.2%-ը` կրթության ոլորտներին, իսկ 17.9%-ը՝ կապիտալ ներդրումներին:
4. Ըստ ֆինանսավորվող ծրագրերի՝ ծախսերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախատեսված 250 ծրագրից՝
ա) զրոյական կատարողական է արձանագրվել 7-ում, որոնց ընդհանուր գումարը ճշտված պլանով նախատեսվել է 35,075.0 հազ. դրամ: Նշված ծրագրերի 87.7%-ը կազմում է «Սոցիալական պաշտպանություն» բաժինը (5 ծրագիր՝ 30,750.0 հազ.դրամ),
բ) ճշտված պլանով զրոյացվել է 6 ծրագիր, որոնց ընդհանուր գումարը Օրենքով նախատեսվել է 450,000.0 հազ. դրամ: Նշված ծրագրերի 93.3%-ը կազմում են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը (4 ծրագիր՝ 420,000.0 հազ.դրամ),
գ) հիսուն տոկոսից ցածր կատարողական է արձանագրվել 13 ծրագրով: Այդ ծրագրերի ճշտված պլանային ցուցանիշը կազմել է 155,993.0 հազ. դրամ, փաստացի կատարողականը՝ 50,357.9 հազ. դրամ կամ ճշտված ծրագրի 32.3 %-ը,
դ) 95-ից 100 տոկոս կատարողական է ապահովվել 162 ծրագրով, որոնց ընդհանուր գումարը ճշտված պլանով նախատեսվել է 75,631,566.3 հազ. դրամ, փաստացի կատարողականը կազմել է 74,481,797.7 հազ. դրամ կամ ճշտված ծրագրի 98.5 %-ը,
ե) մեկ ծրագրով փաստացի ծախսը 1.4 անգամ գերազանցել է ճշտված պլանով նախատեսված գումարը, ինչը պայմանավորված է նախատեսվածի նկատմամբ ոչ ֆինանսական ակտիվների մուտքերի ավելացմամբ:
Փաստացի ծախսերի 62.8%-ը կամ 57,860,493.1 հազ. դրամ ընդհանուր գումարի 177 ծրագիր իրականացրել են 6 մարմիններ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, ֆինանսների, կրթության, գիտության և սպորտի, առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները:
Ընդհանրացնելով ուսումնասիրության և վերլուծության արդյունքները և Ազգային ժողովի ուշադրությունը հրավիրելով վերը նշվածին՝ Հաշվեքննիչ պալատը եզրակացնում է, որ Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում Կառավարության կողմից, ընդհանուր առմամբ, պահպանվել են հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջները, հաշվետվությամբ արտացոլված թվերն արժանահավատ են: Թերևս, այսքանը: Շնորհակալություն ուշադրության համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞նք հաշվեքննիչ պալատի նախագահին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Այժմ, կանոնակարգի պահանջներին համապատասխան, գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար ուզում եմ հրավիրել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի անդամ, պարոն Գրիգորի Կասպարյանին:
Գրիգորի Կասպարյան – Հարգելի գործընկերներ, համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 105-րդ հոդվածի, հանրապետության նախագահն ներկայացվել է Ազգային ժողով 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, համաձայն ժամկետին: Ազգային ժողովի նախագահի կողմից սահմանվել է ժամկետացանկ, համաձայն նրան՝ քննարկվել է այն գլխադասային հանձնաժողովում և մյուս հանձնաժողովի նիստում: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամները և պատգամավորները՝ պետական այրերը և նախագահի ներկայացուցիչը: Համատեղ այդ քննարկումներից հետո մենք տվել ենք դրական եզրակացություն և ներկայացրել Ազգային ժողովին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Կասպարյան: Երբեք ուշ չէ նոր բան սկսելը, այնպես որ, մենք ողջունում ենք: Հարցեր ունե՞նք, պարոն Կասպարյանին: Չկան, շնորհակալություն: Իրավասու մշտական հանձնաժողովը՝ մենք նկատի ունենք պաշտպանության, անվտանգության և օրինականության հանձնաժողովի ներկայացուցիչը, խնդրեմ հանձնաժողովի նախագահ՝ պատգամավոր Ժաննա Գալստյան:
Ժաննա Գալստյան – Ողջույն, նախագահ Ազգային ժողովի, հարգելի կառավարության անդամներ, գործընկերներ: Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեով նախատեսված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը հիմնավորված են և օրինական: Ուստի, հանձնաժողովի եզրակացությունը դրական է, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գալստյան: Հարցեր ունե՞նք, պաշտպանության հանձնաժողովի եզրակացության հետ կապված: Չկա՞ն հարցեր, շնորհակալություն, տիկին Գալստյան: Եթե ուրիշ հանձնաժողովներից, բայց հանձնաժողովի որոշում կա, եզրակացություն կա խնդրեմ, եթե չէ՞: Չկան: Այժմ խմբակցություններին եմ ես ուզում խոսք տալ, և ինչպես կանոնակարգը նախատեսում է՝ փոքրից մինչև մեծ: Վերածնունդ խմբակցություն՝ Հայկ Խանումյան: Հաջորդը՝ Շարժում 88:
Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ, բյուջեի կատարողականների վերաբերյալ իմ կարծիքը այս տարիների ընթացքում չի փոխվել: Անցյալ կատարողականների վերաբերյալ իմ ելույթներում ես նշել եմ, որ ոչ հանրությունն ընդհանրապես, ոչ էլ նրա ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Այն տեսքով, ինչ տեսքով որ կազմվում է բյուջեն և ներկայացվում է կատարողականը, Ազգային ժողովի պատգամավորները շատ բան պարզել չեն կարողանում, իսկ հանրությանն էլ մութ է մնում իրենց վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ մենք պետք է անցում կատարենք ծրագրային բյուջետավորման, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ ծառայություններ և ապրանքներ է ստացել կոնկրետ գումարների դիմաց: Չնայած, սա ես առաջին անգամ չէ, որ ասում եմ, սակայն ծրագրային բյուջետավորման ուղղությամբ գործուն քայլեր մենք քիչ ենք տեսել կառավարության կողմից: Այս տարի նույնիսկ կատարողականի քննարկումները հանրությունից թաքցնելու հաջող փորձ կատարվեց և դրա մեղավորը միանշանակ Աշոտ Ղուլյանն է, որի պաշտոնավարումն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իրական խոչընդոտներ է ստեղծում խորհրդարանի բնականոն գործունեության համար:
Բակո Սահակյանի վերաբերյալ իմ կարծիքը բոլորիդ է հայտնի: Նշեմ միայն, որ նախորդ տարիներին, երբ խմբակցություններն առանձին բյուջեի շուրջ հանդիպում էին նախագահի հետ և ներկայացնում իրենց նկատառումները, ես նշել եմ կոնկրետ կոռուպցիայի և գումարների փոշիացման դեպքեր: Այդ դեպքերը ոչ միայն չեն վերացել, այլ խրախուսվել են: Ու ես վստահ եմ, որ եթե Բակո Սահակյանը շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, ապա իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա, անցյալ տարի գնված ծառայողական մեքենաները կրկին սեփականաշնորհվելու են կոպեկներով և նոր մեքենաներ գնվեն պետբյուջեի հաշվին, շարունակվելու է ապօրինի կերպով մարդկանց գլխին սարքելով սեփականության հափշտակությունները և դրանք Բակո Սահակյանի մտերիմների ձեռքին հայտնվելու գործընթացը:
Ես ողջունում եմ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին և նրա գործելակերպը, կարծում եմ, որ պրոֆեսիոնալի ու պարկեշտ պաշտոնյայի նրա կերպարն օգտակար կլինի շատ հարցերի լուծման հարցում, մասնավորապես ակնկալում եմ ելույթիս առաջին մասում հնչած հարցերի լուծման ուղղությամբ քայլեր: Ելույթիս երկրորդ մասում հնչած հարցի լուծումը հնարավոր է միայն սահմանադրական հեղաշրջման միջոցով նախագահի աթոռին կառչած անձի հեռանալու դեպքում: Ամփոփելով ասեմ, որ ես դեմ եմ քվեարկելու 2017թ. բյուջեի կատարողականին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն:
Ժաննա Գալստյան – Ա, միտինգս ընական՝ մատ տվայու, դե բոլա հերիքա լի, դե եթե բյուջեյա, բյուջեի մասին լի խուսեցիք:
Հայկ Խանումյան – Բյուջեի մասին ենք խոսում:
Ժաննա Գալստյան – Ա, հմանչումչս:
(Չի լսվում): Լեզվակռիվ:
Աշոտ Ղուլյան – Հանգիստ, հանգիստ:
Ժաննա Գալստյան – Բոլա հերիքա:
Հայկ Խանումյան – Ձենդ կտրի:
Ժաննա Գալստյան – Գյալմա գյոթվերան:
Հայկ Խանումյան – Գյոթվերանելս, բանելս:
Ժաննա Գալստյան – Դե բոլա լի, բոլա, հերիքա, սկածինա:
Հայկ Խանումյան – Ձենդ կտրի:
Ժաննա Գալստյան – Բոլա հերիքա, բոլա հերիքա, սկածինա:
Հայկ Խանումյան – Զզվցրից, էս անասունը:
Ժաննա Գալստյան – Սկածինա:
Հայկ Խանումյան – Արա, դու սուս մնա, արա:
Ժաննա Գալստյան – Անասուն, վռճճո:
Հայկ Խանումյան – Անասունը դու ես, դու ես անասունը, դու:
Ժաննա Գալստյան – Իհարկե եսում, իհարկե, վեր քեզ հանդուրժալում, անասուն:
Հայկ Խանումյան – Անասունը դու ես, դու ես:
Աշոտ Ղուլյան – Խանումյան: Այ տղա ա, դահլիճումս է գտնվում:
Ժաննա Գալստյան – Բոլա հերիքա, պետություն չնք սարքալ, վեր կյաս քանդիս ա (չի լսվում):
Աշոտ Ղուլյան – Տիկին Գալստյան, հանգիստ, հանգիստ: Ես ձեզ զրկում եմ խոսքի իրավունքից՝ ձեր բառերի համար, հետո կլսեք զապիսը:
Հայկ Խանումյան – Դե իրան էլ զրկեք:
Աշոտ Ղուլյան – Տիկին Գալստյանին էլ ենք զրկում: Էթիկայի հանձնաժողովն էլ ստեղծեք, թող զբաղվեն:
Ժաննա Գալստյան – Ես իմ ասելիքս ասեցի:
Խոսում են, չի լսվում:
Աշոտ Ղուլյան – Ես երկուսին էլ զրկում եմ խոսքի իրավունքից: Խնդրեմ, առաջարկությունը տվեք, թող էթիկայի հանձնաժողովը զբաղվի: Առաջարկությունը ներկայացրեք, ստեղծեք էթիկայի հանձնաժողովը և քննեք: Ես զարմացած չեմ, որովհետև այն նախապատրաստությունները, որ կար այս դահլիճում և մի շարք հավանություններց՝ վերջը պիտի այսպես լիներ: Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ դա, պարզապես առիթ է, որպեսզի հերթական սլաքները ուղղեն: Լավ, Ազգային ժողովի նախագահը հասկացանք՝ լավ չի վարում, մենք կարող ենք դրա մասին խոսել, բայց խոսեք բյուջեի կատարման հաշվետվության մասին: Ես սա ուզում եմ ուղղել բոլոր խմբակցություններին: Իսկ ինչ որ տեղի է ունեցել՝ ասում եմ պաշտոնապես, Հայկ Խանումյանը և Ժաննա Գալստյանը զրկվում են ձայնի իրավունքից: Եվ այս նիստում և ժամկետն էլ կորոշենք: Էթիկայի հանձնաժողովը, պարոն Թովմասյանի առաջարկությամբ կստեղծվի և կքննի: <<Շարժում 88>> խմբակցություն՝ Էդուարդ Աղաբեկյան: Պատգամավորական հայտարարություների ժամանակ կարող եք բոլորդ էլ արտահայտվել, որովհետև սա արտառոց դեպք է: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսպիսի բան չի եղել:
Էդուարդ Աղաբեկյան - Ճիշտն ասած, չգիտեմ, ելույթ ունենամ թե չէ, բայց ամեն դեպքում: Շատ տհաճ է, խորհրդարանի ոչ խորհրդարանական պահվածքը: Հարգելի գործընկերներ, ես կուզենայի բյուջեի հաշվետվությանը վերաբերվել, հատկապես, կարծեմ, եթե չեմ սխալվում, մեր Ազգային ժողովի կանոնակարգով առաջին անգամ՝ նոր կանոնակարգով, առաջին անգամ ենք բյուջեի հաշվետվություն ընդունում: Փորձեմ մի քանի մասի բաժանել իմ ելույթները. Հաշվեքննիչ պալատի մասով առանձին, տնտեսությունը առանձին, բյուջեի քննարկման պրոցեսը առանձին: Սկսենք մեջտեղից, միանշանակ ողջունելի է պետական բյուջեում հարկերի ավելացումը: Տնտեսության վերաբերյալ դրական տեղաշարժերը՝ ընդհուպ, մինչև հարկեր ՀՆԱ հարաբերակցության տոկոսների դրական դինամիկայի տեղաշարժերը, որոնք պետք է անպայման ողջունել: Ողջունելի է նաև պակասորդի, մնացորդի, նվազման միտումները: Սակայն, կան որոշ մտահոգիչ փաստեր՝ խոսքս, հատկապես վերաբերվում է ապառքներին, ճիշտն ասած, մանրամասն վերլուծություններ չհաջողվեց ստանալ ապառքների աճման տենդենցի մասին, առավել ևս, որ նկատելի է աճ, համարյա 50%: Արտաբյուջետային հաշիվների մասին, բյուջեի ընդունման ժամանակ մենք բարձրաձայնել ենք, անդրադարձել ենք, արտաբյուջետային հաշիվների: Ընհանրապես, ես չեմ պատկերացնում. ի՞նչ գործ է հնարավոր անել արտաբյուջեով, որ հնարավոր չէ անել բյուջեով, դրանք պետք է լինեն բյուջետային մուտքեր: Եթե արտաբյուջե, ապա բանն այն չէ՝ թաքնված է: Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ վերլուծաբանների, մասնագետների ու, առավել ևս, որ նման առիթի մենք առնչվում ենք: Այդ արտաբյուջետայինին անդրադառնում է նաև հաշվեքննիչ պալատը, նշում թերությունները և այլն և այլնի կարգով, կարծում եմ, որ հարիր չէ: Հաշվետվությունների մասով, վերջին տարիներին տնտեսության աճ ունենք քաղաքական համակարգի, եթե հետաճ չասեմ, առնվազն ոչ աճ չէ, ինչո՞ւ, օրինակ 15 տարի առաջ բյուջեի հաշվետվություն նշանակում էր բյուջեի չանցնելու պարագայում կառավարության հաշվետվություն: Մեր նորագույն պատմության մեջ՝ Կառավարության հրաժարականը, այո, նորմալ, սա ավելի լրջացնում էր, ավելի դերակատարների՝ օրենսդիր, հստակ, գործադիր իշխանությունների: Բյուջեն չանցնելու պարագայում հաշվում են մերժված, կանոնակարգ, վերջակետ, հետո՞, էլ ո՞ւմ է պետք այդ քննարկումը: Իսկ ո՞ւմ է պետք այդ քննարկումը, որ քաղաքական հետևություններ, քաղաքական այդ բաները չի ունենալու: Մեր կանոնակարգի համաձայն ընթացքը՝ բյուջեի քննարկումների, հանձնաժողովների, թող հանձնաժողովները այդ մասով ասեն, ես հանձնաժողովներին չեմ անդրադառնում: Ֆրակցիաների մասով, ես միանշանակ ընդունում եմ երիտասարդներին՝ երիտասարդ ներկայացուցիչներին սկսած այդ կոռեկտ պահվածքից, նաև իրենց մասնագիտական բաներից: Ֆրակցիայի հետ քաղաքական հարցերի լուծման, գալիս է պետնախարար, որը գալիս է ու պատասխան է տալիս, կանոնակարգում է հինգ, վեց ոլորտ, ընդամենը: Բյուջեի քննարկումը մեծամասամբ վերաբերվում է սովորական հաշվապահության: Այդ բյուջեն հաշվապահական փաստաթուղթ չէ, բյուջեն նաև քաղաքական փաստաթուղթ է, բյուջեն պիտի պատասխանի նաև քաղաքական խնդիրներին: Այս հետևությունների մասին եմ կոչ անում: Իհարկե, մենք դեմ ենք քվեարկելու այս բյուջեին: Ինչի՞, որովհետև մի Կառավարություն ներկայացրել է բյուջեն, ուրիշ Կառավարություն ներկայացնում է հաշվետվություն, միայն այդ պատճառով էլ կարելի է դեմ քվեարկել: Դեմ ենք քվեարկելու բյուջեին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ժողովրդավարություն խմբակցության կողմից, խմբակցության ղեկավար՝ Վարդգես Բաղրյան:
Վարդգես Բաղրյան – Հարգելի գործընկերներ, մենք քիչ հետո՝ հայտարարությունների ժամին, կանդրադառնանք, քիչ առաջ կատարվածի մասին, իհարկե, հիմա, պարզապես բյուջեի մասով: Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես, 2017թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված տարեկան հաշվետվությունը, ժամանակացույցի համաձայն, քննարկվել է «Ժողովրդավարություն» խմբակցությունում: Խմբակցության անդամները ակտիվ և շահագրգիռ մասնակցություն են ունեցել նաև մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակ, արել առաջարկություններ:
Հիմք ընդունելով 2017թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության ժամանակ և ոլորտային քննարկումների ընթացքում գործադիր իշխանության ներկայացուցիչների տված պարզաբանումները՝ խմբակցությունը գտնում է, որ հաշվետվությունը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրության «Բյուջետային համակարգի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքների պահանջներին և արտացոլում է «2017թ. Պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված ծախսային առաջնահերթությունները:
Խմբակցությունը տեղին է համարում հիշեցնել, որ 2017թ. պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում քննարկելու ժամանակ «Ժողովրդավարություն» խմբակցության կողմից արվել են մի շարք առաջարկություններ, որոնց մի մասն ընթացքավորվել է, իսկ մյուս մասը, ցավոք սրտի, մնացել է թղթի վրա: Մասնավորապես, չլուծված են մնում Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի շենքի տանիքի վերանորագման հարցը: Լուծում չի տրվել նաև Ազոխի քարանձավում հնագիտական ուսումնասիրություններ իրականացնող արշավախմբին 2017թ. պետական բյուջեից գումարի հատկացման խնդրին:
Այդուհաներձ, առաջնորդվելով ստանձնած քաղաքական պատասխանատվությամբ, մենք կողմ ենք քվեարկելու 2017թ. պետական բյուջեի կատարման կառավարության տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշմանը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը առաջիկայում հաշվի կառնի մեր նկատառումները: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը ներկայացնում է խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյան:
Ալյոշա Գաբրիելյան – Հարգարժան կոլեգաներ, կառավարության անդամներ Դաշնակցություն խմբակցությունը ուսումնասիրելով Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, գտնում է, որ իրոք վերջին տարիներին ԼՂՀ կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, իրական քայլ է կատարել գործարարների և սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանվածության, հարկային վարչարարության մեղմացման, գյուղին և գյուղատնտեսության, պետական աջակցության ուղղությամբ:
Դաշնակցություն խմբակցությունը կարևոր է համարում նաև Արցախի Հանրապետությունում տնտեսական աճի դինամիկ զարգացումը, մասնավորապես վերջին 10 տարիներին ապահովված ՀՆԱ 9-10 % տնտեսական աճը: Ունենալով սոցիալ-տնտեսական ուղղվածության բյուջե՝ կարող ենք արձանագրել, որ 2017 թ. բյուջեն ևս չի առանձնանում իր սոցիալ-տնտեսական ուղղվածությունից:
Ողջունելի է 2017թ. բյուջեի հարկային եկամուտների աճը 2016թ. համեմատ:
Կատարողականի հաշվետվությամբ տնտեսության ընդհանուր բնութագրությունը խմբակցությունը գնահատում է կայուն և տոկոսային համեմատությամբ զարգացող:
Նշված ներկայացված ֆինանսական փաստերի հետ միասին խմբակցությունը ուշադրություն է դարձնում հետևյալ հանգամանքներին՝
1.Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում կարևոր է՝ որպես դինամիկ զարգացող երկրի փաստաթուղթ, բացի անվանական ՀՆԱ–ի և դրա ֆինանսական իրական ծավալների արտացոլումից, ներառված լինի նաև տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշները:
Հաշվի առնելով, որ վերջին տարիներին իշխանությունների կողմից մշտապես կարևորվել է նաև առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների զարգացումը, գտնում ենք՝ անհրաժեշտ է նաև ներառել մարդկային զարգացման ինդեքսի, մասնավորապես կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և մարդկանց կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշներ՝ թույլ տալով նաև բնութագրել երկրի տնտեսության որակական կողմերը:
2. Տեսանելի է, որ բյուջեի կատարողականի հաշվետվութան վերլուծությունը մեծամասամբ արտացոլում է եկամուտներն ու ծախսերը: Բացակայում է ՀՆԱ-ում արտացոլված ճյուղերի ենթաճյուղերի դասակարգման վերլուծությունը, մասնավորապես ճյուղերի ենթաճյուղերի աճին նպաստող գործոններն ու անկում ունեցած ենթաճյուղերի պատճառները:
3.Ուսումնասիրելով պահուստային ֆոնդի ծախսերը եկել ենք այն եզրահանգման, որ պահուստային ֆոնդի ծախսերի մի մասը ցույց են տալիս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պլանավորման աշխատանքներում գործադիրի գերատեսչությունների առավել մասնագիտական և խորը բյուջետային պլանավորման անհրաժեշտությունը: Օրինակ՝ ինչու պետք է Մոնթե Մելքոնյանի 60-ամյակի կազմակերպման միջոցառման ֆինանսավորումը կատարվի պահուստային ֆոնդից. այն պետք է լիներ պետական բյուջեի պլանավորված միջոցառումների ծրագրերի շրջանակներում:
Բացի դրանից, անհրաժեշտ ենք համարում պահուստային ֆոնդի ծախսերի համար նախապես սահմանել առաջնահերթ ուղղություններ,որոնք կկազմեն պահուստային ֆոնդի ոչ պակաս քան 80%-ը: Նկատենք նաև, որ հիմնադրամին հատկացված գումարներից ֆինանսավորվել է ընդամենը գյուղաբնակ երիտասարդների 40 ընտանիք:
4.Տնտեսական աճի 15,6%-ը, որի էական մասը ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման շնորհիվ, մարտահրավեր է նետում երկրի կառավարությանը առավել մեծ ջանքեր և առավել արագ տեմպեր ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման աշխատանքներում:
5.Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, ուշադրություն ենք դարձրել նաև այն հանգամանքին, որ ծախսումների մասով արտացոլված մի շարք ծրագրերում անգամ հակիրճ նկարագրված չէ դրանց ֆինանսավորման շնորհիվ արձանագրված փաստացի արդյունք ներկայացնող տվյալները: Գտնում ենք, որ ծախսերը պետք է կատարվի շատ արդյունավետ՝ առաջնայինի և երկրորդայինի դասակարգմամբ: Օրինակ՝ գույքի գնման մի շարք ծախսերի փոխարեն կարելի էր առավել հրատապ հարցեր լուծել:
Մենք՝ որպես կուսակցություն և խմբակցություն, կարևորում ենք սեփական էներգետիկ ներուժ ունենալու հանգամանքը: Սակայն կարծում ենք, որ վերջին տարիներին կառավարությունը չափից ավելի է հրապուրվել մանր և միջին ՀԷԿ-երի շինարարությունում, մանավանդ, որ անզեն աչքով էլ տեսանելի է բնապահպանական փորձագիտության բացակայության հանգամանքը:
Հաշվետվության մեջ տեսանելի է նաև որոշ դեկլարատիվ հայտարարությունների կտրվածքի մոտեցումները: Օրինակ՝ խոսվում է Եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու և արտասահմանյան ԲՈւՀ-երի հետ կապերի ընդլայնման մասին: Ինչպե՞ս է դա արտահայտվել՝ իրականում չի մանրամասնվում:
Վստահ ենք, որ մեր առաջարկները տեղ կգտնեն 2018թ. տարեկան հաշվետվության մեջ:
Հարգելի գործընկերներ, ելնելով վերոնշյալից «Դաշնակցություն» խմբակցությունը Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գնահատում է դրական: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Խմբակցություններից վերջին եզրակացությունը՝ «Ազատ Հայրենիք» խմբակցության տեսակետը, խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյան, խնդրեմ:
Արթուր Թովմասյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո պետական նախարար, հարգելի գործընկերներ և կառավարության անդամներ:
Շատ կարևոր է արձանագրել, որ 2017թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության խորհրդարանական քննարկումն անցկացվել է կառուցողական մթնոլորտում: Պետք է նշել, որ «Հայրենիք» խմբակցության պատգամավորները ակտիվ մասնակցություն են ունեցել հանձնաժողովային քննարկումներում և գործադիր իշխանության ներկայացուցիչներից, հիմնականում ստացել են իրենց հարցերի հուզող պատասխանները:
15.6 տոկոս տնտեսական աճ արձանագրված կառավարության ձևավորված բյուջեի քննարկումն ի սկզբանե հետաքրքիր էր, քանի որ շատ կարևոր էր ծանոթանալ կատարված աշխատանքին: Խորհրդարանական քննարկումների արդյունքում մեր խմբակցության դիրքորոշումը, ընհանուր առմամբ, դրական է:
Անդրադառնալով « Հայրենիք» խմբակցության պատգամավորների կողմից արված որոշ դիտարկումների՝ կցանկանայի նշել, որ բյուջեի հաշվետվության խորհրդարանական քննարկմանը անհրաժեշտ է ավելի լայն ներգրավել զանգվածային լրատվամիջոցներին, քանի որ մեր համոզմամբ, հասարակությանը կատարված աշխատանքի վերաբերյալ ավելի մեծ տեղեկատվություն ներկայացնելու և քաղաքացիներից հետադարձ կարծիքներ ստանալու խնդիր կա: Հաջորդ տեխնիկական խնդիրը վերաբերում է գործադիրի կողմից բյուջեի կատարման հաշվետվությունը խորհրդարանում ավելի մասնրամասն ներկայացնելուն, որը ավելի շատ օրենսդրական կարգավորման հարց է:
Ամփոփելով տեղի ունեցած քննարկումները «Հայրենիք» խմբակցությունը գտնում է, որ 2017թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի ծախսային և եկամտային մասը կատարվել է արդյունավետորեն, և հույս ենք հայտնում, որ այս տարի նույնպես պլանավորված բյուջեն ամբողջությամբ կկատարվի, ինչ համար առկա են համապատասխան նախադրյալները: «Հայրենիք» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2017թ. պետական բյուջեի կատարողականին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան:
Էդուարդ Աղաբեկյան – (Չի լսվում):
Աշոտ Ղուլյան - Խմբակցություններին հարց չի տրվում: Բոլորին խորհուրդ եք տալիս կանոնակարգին հետևեք, բայց ամեն մեկդ տեղում նստած, ամեն րոպե օգտագործում եք կանոնակարգ խախտելուն:
Արթուր Թովմասյան – Իհարկե, գոհ եմ:
Աշոտ Ղուլյան - Մենք կանոնակարգով առաջ ենք շարժվում և, պարոն Աղաբեկյանի մեզ հուշած տարբերակը՝ եթե արտահերթ ելույթի ցանկություն կա, հա՞, պարոն Մարտիրոսյան, խնդրեմ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան:
Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն: Հաշվեքննիչ պալատի եզրակացության վերաբերյալ, 2017թ. պետական բյուջեի կատարման ընթացքի մասին 2 նկատառում: Ուրեմն, հնչեցված փաստերը, արձանագրված խնդիրները, որոնք որ ներառված էին հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ, ընդունվել են կառավարության կողմից: Խոսքը, հիմնականում վերաբերվում է արտաբյուջետային տեղեկատվության ներկայացման ձևաչափին, ինչպես նաև դեֆիցիտի վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ ձևաչափին: Տեղեկությունները, այնուամենայնիվ, ներառված էին 2017թ. պետական բյուջեի հաշվետվության տեքստում, սակայն այլ ձևաչափով, քան առաջարկվել է հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ և այդ խնդիրները ընդունվել են և հետագա տարիների պետական բյուջեների հաշվետվություններում դրանք կներկայացվեն պահանջված ձևաչափով: Երկրորդը, մի քանի բառով կուզենայի անդրադառնալ խմբակցությունների կողմից հնչեցված խնդիրներին: Նախ նշեմ, որ ծրագրային բյուջետավորման վերաբերյալ գործընթացը երբեք կանգ չի առել, շարունակվել են աշխատանքները այդ գործելաչափի ներդրման ուղղությամբ, որովհետև կառավարությունը գիտակցում է այդ ձևաչափի կարևորությունը, թափանցիկ, արդյունավետ, նպատակային բյուջե ունենալու գործում: Հաշվի առնելով այդ գործընթացի աշխատատարությունը և իրականում բարդությունը՝ օգտագործվել է հայաստանյան գործընկերների փորձը և այդ գործընթացի ներդրման փուլային տարբերակն է ընտրվել և ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ այս տարի առաջին անգամ փորձնական մեկ նախարարության երեք ծրագիր կմշակվի ծրագրային բյուջետավորման ձևաչափով և նաև կներկայացվի 2019թ. պետական բյուջեի հետ համատեղ, որպես փորձնական Ազգային ժողով, բյուջեի նախագծի հետ միասին, դեռևս ոչ պաշտոնական այդ մի (չի լսվում) այդ երեք ծրագրերը կլինեն գյուղատնտեսության նախարարության երեք ծրագիր: Հաջորդը՝ արտաբյուջեների հետ կապված: Կուզենայի նշել, որ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները և դրանց գոյացման և ծախսման ուղղությունները սահմանված են օրենսդրությամբ, առկա են օրենքներ կամ ենթաօրենսդրական ակտեր դրանց նախահաշիվները հաստատված են կառավարության որոշմամբ և հաշվետվությունները ներառված են պետական բյուջեի հաշվետվության մեջ: Որևէ մութ բան այնտեղ չկա: Համապատասխան օրենքներով հիմնականում սահմանված են ուղղությունները, որոնց ուղղությամբ այդ արտաբյուջետային միջոցները ծախսվում են, ինչպես նաև սահմանված են արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրները: Մյուս տարի մենք ևս ձևաչափ որոշակի կփոխենք արտաբյուջետային հաշիվների հաշվետվություններն ավելի թափանցիկ դարձնելու համար: Այսինքն, կներկայացնենք դրանք առանձին հավելվածներով՝ ըստ հոդվածների, որպեսզի ավելի տեսանելի լինի այդ հաշիվների ծախսման ուղղությունները: Նույնը վերաբերվում է նաև դեֆիցիտի ֆինանսավորման հաշվետվությանը: Ընդհանուր առմամբ նշեմ, որ, այնուամենայնիվ, պետական բյուջեի հաշվետվությունը, ըստ էության դա ֆինանսական փաստատուղթ է՝ ի տարբերություն պետական բյուջեի նախագծի, որը քննարկելուց հիմք է ընդունվում պետության քաղաքականությունը տարբեր ուղղություններով, իսկ հաշվետվությունը ուղղակի արձանագրում է նախորդ տարվա պետական բյուջեի կատարողական տվյալները: Հենց դրանով պայմանավորված նաև, մեր պատասխաններում հնչել են, հիմնականում հնչել են ֆինանսական ցուցանիշներ: Ապառքների մասով ես կուզենայի երկու բառով կանգ առնել, որ ապառքների թվի աճ, բացարձակ թվով, իհարկե աճել են, բայց հարաբերական տեսակետից, այսինքն ընդհանուր առմամբ, հաշվարկված հարկերում, դրանց հարաբերակցությունը նախորդ տարվա նկատմամբ ոչ միայն չի աճել այլ նվազել է: Այնպես որ, զուտ ապառքների թիվը պայմանավորված է ընդհանուր հաշվարկված հարկերի ծավալի աճով և այդ համամասնությունը պահպանվել է, որոշ չափով նաև նվազել: Մարդկային զարգացման ինդեքսի վերաբերյալ առաջարկությունը ընդունվել է, մենք կհամագործակցենք ազգային վիճակագրական ծառայության հետ, ուսումնասիրելու բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունների առկայության հարցը՝ մարդկային զարգացման ինդեքսի հաշվարկման վերաբերյալ, որովհետև ինքը բաղկացած է երեք առանձին ինդեքսներից և անհրաժեշտ վիճակագրական տեղեկությունների առկայության դեպքում, նույնպես դրա մասին տեղեկությունները կներառենք մեր հաշվետվություններում: Ըստ հարցերի, որոշակի նկատառումները սրանք էին, ուղղակի վերջում ես կուզենայի ասել, որ յուրաքանչյուր դեպքում պետական բյուջեի հաշվետվության վերաբերյալ կարծիքներ, քաղաքական հայտարարությունները, կարծում ենք՝ մեր համար ընդունելի չէ, նաև, կարծում եմ՝ դատապարտելի է ոչ կոռեկտ արտահայտությունները և վերաբերմունքը, ուղղակի դրա վերաբերյալ այսպիսի դիրքորոշում: Կարծում եմ՝ ճիշտ կլինի արտահայտվեմ, որովհետև կառավարությունը այս պահին ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» նախապատրաստել է հաշվետվության ներկայացմանը և բոլոր հնչեցրած խնդիրները ընդունվել է ի գիտություն: Հնարավորինս կաշխատի մյուս տարիներին այդ բոլոր հնչեցրած խնդիրները հաշվի առնել, սակայն ամեն ինչ ընդունելով ..կոռեկտ քաղաքակիրթ սահմաններում գործելաոճի կողմնակից եմ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Եթե շարունակենք հետևել մեր կանոնակարգային պահանջներին հիմա մտքերի փոխանակության փուլ կարող է լինել, եթե այդպիսի ցանկություն կա: Սա, արդեն առանձին պատգամավորների կողմից, խնդրում եմ հերթագրվել՝ Ալյոշա Գաբրիելյան, ուրի՞շ: Չկա: Խնդրեմ, մտքերի փոխանակության համար, պատգամավոր Ալյոշա Գաբիրելյան:
Ալյոշա Գաբրիելյան – Շնորհակալություն: Կարծում եմ, որ մի մասը ասվել է հայտարարությամբ, բայց ընդհանուր փակագծերը չենք կարողանում ավելին բացել, դրա համար ես կաշխատեմ ներկայացնել մտահոգություններ և հաշվի առնելով, որ կառավարության կազմում կա նաև փոփոխություններ և հավատ՝ երիտասարդ ղեկավարների՝ կառավարության պետնախարարի նկատմամբ, որ հետագայում, իհարկե ավելի լավ և բյուջե կունենանք, և լավ կատարողական: Ի՞նչն է մտահոգությունը: Նախևառաջ, եթե խոսքը գնում է առաջին համայնքների մասին, ապա ես կցանկանայի, որպեսզի այն պրակտիկան, որ մինչ այս պահը՝ մինչ 2017թ. բյուջեն և 2018թ. ներառյալ միանգամայն կփոխվի և հաշվի կառնվի տեղական ինքնակառավարման որոշումը, ավագանու որոշումը և համայնքների բյուջեի կատարողականի հարցում պետական մոտեցումը միանգամայն 180 աստիճանով կփոխվի: Այն պրակտիկան, որ իրականացվում է, այսինքն նախկինում, որքան է կատարողականը համայնքի բյուջեով դոտացիա տրամադրել, դա դատապարտելի է, ես, խնդրում եմ այս բանը հաշվի առնել: Երկրորդը, մենք, իհարկե նշեցինք, որ բավականին հաջողություններ կան էլեկտրաֆիկացիայի, հիդրոէլեկտրակայանների կառուցման գործում, բայց մի կերպ ես տեղափոխվեցի իմ մասնագիտական, այն ժամանակ, երբ դասավանդում էի ֆիզիկա առարկան: Ես չեմ հիշում՝ խորհրդային տարիներին, իսկ ես դասավանդել եմ խորհրդային տարիներին, որ կառուցվեր որևէ հիդրոէլեկտրակայան առանց ամբարտակի: Ջուրը ամբարում են, պոտենցիալը մեծացնում, վերածում կինետիկի: Սա է ֆիզիկայի կանոնը, բայց այսօր, ընկած շահույթի հետևից, ոչ մի ամբարտակ չի կառուցվում: Էկոլոգիական հարցեր կան այստեղ, որ ամեն մի ամբարտակ ինքը բավականին կլիմայի վրա ազդում է, իհարկե նաև կենդանական ազդեցություն է գործում, ամեն ինչի վրա: Այս տեսակետից դատապարտելի է այն մոտեցումը, որ կատարվում է: Այսինքն, ի՞նչ են անում: Ջուրը փոխում են, գետից վերցնում են, խողովակները տեսել եք, որ անցնում եք Շահումյանի շրջանով: Խողովակները շարած է, գետի գույնը փոխելու եք, քցելու եք, մի քանի կիլոմետր բերելու, կինետիկ էներգիայի հաշվին, շատ էժան: Դատապարտելի է այդ բանը, դա բնությանը մեծ հարված է: Երկրորդ բանը, որ կատարվում է Թարթառ գետից, ես նոր եղել եմ Գետավանում և տեսել եմ՝ ինչ են կառուցում: Այնտեղ կառուցում են մի ջրանցք: Որն էլի գետից վերցնելու են և տանեն ցածր դիրքում.... Դատապարտելի երևույթ է, առանց ամբարտակ կառուցելու հիդրոէլեկտրոկայան ոչ մի ծրագիր չպիտի ընդունվի: Չգիտեմ, տարիքս է ենթադրաբար պահանջում այս մասին խոսել, ավելի կոռեկտ ձևով ես կցանկանամ խոսել այս մասին: Ինձ չեմ տեսնում, կներեք, որ ասում եմ 70 անց է, որ երևի մի անգամ էլ կլինեմ պատգամավոր, կամ, ընդհանրապես քաղաքական դաշտում: Ուզում եմ բարեմաղթանք ցանկանալ, որ այն թերությունները, որ եղել են մեր իրականության մեջ և որոնց մասին խոսել ենք նոր կառավարության, նոր պետնախարարը թույլ չտա այն, ինչ, որ կատարվել է և սա վերաբերվում է և լավագույն ձևը իրենց կյանքը ձևավորող պետական պաշտոնյաներին մեքենաների բարձրագույն տեսակների, թանկարժեք, չհասկանալով, որ կարելի է ավելի էժան մեքենայով ման գալ և այն ինչ որ կառուցում են, չգիտեմ իրենց ինչի հաշվին՝ լավ առանձնատներ, լավ սեփականություն, և, վերջապես, երբ մենք խմբակցությամբ հաշվարկ ենք կատարել, ստացվել է, որ այն մեքենաները, որ ձեռք են բերվում և նախկինները, որ եղել են, սեփականաշնորհվում են չնչին, ընդամենը միջին հաշվով, ստացվում է, որ կառավարության կողմից սեփականության տեսքով գիտենք ում են տվել, դա էլ պիտի ասենք, եթե անմիջապես ղեկավարը չէ, ապա իրա մերձավորներից մեկին: Միջինը 500 հազար դրամ է ստացվել, ծիծաղելի երևույթ է: Սա միջինն եմ ասում: բայց ես ընդամենը կոչ եմ անում նոր կառավարությանը, նոր պետնախարարին, նոր ֆինանսների նախարարին, փոփոխությունները կատարվում են շատ լավ է: Հաշվի առնելով այս ամենը, որպեսզի հետագայում չկրկնվի, և ինձ համար անհաճելի է եղել, որ ասել եմ պաշտոնաթող նախագահին 53 միլիոն դրամ են տվել, որպեսզի մեքենա առնի: Ինչի՞ համար, դե պիտի ասենք էլի, սաղ պիտի ասենք: Ես այսքանը ասում եմ, որպեսզի 2018թ. հաշվետվության մեջ այս ամենը բացառվի: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Ա՜, դու պետնախարար ես:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան, հնարավորություն կլինի, կխոսեք: Հիմա գրանցվել է, ասել եք մտքերի փոխանակություն, մտքերի փոխանակություն է անում: Շատ լավ, բյուջեի կատարողականն է, բյուջեի հաշվետվությունն է: Եթե ֆինանսավորական պետական լիազորած մարմինը եզրափակիչ խոսքի ցանկություն ունի, կարող ենք... կա՞, պարոն Հարությունյան: Ամեն դեպքում, դուք պիտի ասեք, որ խնդրում եք հաշվետվությունը դնել քվեարկության: Խնդրեմ:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ինչպես նշվեց պետնախարարի կողմից, Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունում նշված՝ հիմնականում այդ երեք դիտողությունները մեր կողմից ուսումնասիրվել են, ընդունվել են լրիվությամբ և հետագա տարիների պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում կներառվեն: Ինձ թվում է՝ բոլոր քննարկումները կատարված են և, խնդրում եմ դնել քվեարկության:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան կարող եք նստել: Մենք ավարտեցինք այսքանով՝ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և ավարտեցինք բոլոր կանոնակարգային պահանջները պահպանելով և բոլորին լսելով: Այժմ, մենք անցնում ենք քվեարկության, խնդրում եմ պատգամավորներին լինել ուշադիր: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է հաստատել Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների գծով, 88 միլիարդ 793 միլիոն 376 հազար, 200 դրամ, ծախսերի գծով, 92 միլիարդ 98 միլիոն 562 հազար դրամ: Բյուջեի պակասորդը՝ դեֆիցիտը՝ 3 միլիարդ 305 միլիոն 185 հազար 800 դրամ: Սա հատուկ նշում եմ, որովհետև այս թվերը որոշման մեջ պետք է արձանագրվի և մենք հենց այս ձևով պետք է կայացնենք որոշումը: Քվեարկության է դրվում քիչ առաջ կարդացված որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ 4, ձեռնպահ՝ չկա: Որոշումն ընդունված է, բյուջեի հաշվետվությունը հաստատված է Ազգային ժողովի որոշմամբ, շնորհավորում եմ կառավարությանը, մաղթում եմ հետագա էֆեկտիվ և կշռադատված այս բոլոր դիտողությունները հաշվի առնելով աշխատանք, որում չեմ էլ կասկածում: Մենք մի հարց ունենք, մենք կարող էինք այդ հարցնել անել և ավարտել, բայց կարծում եմ՝ խմբակցություններով քննարկելու բան ունենք, մինչև ավարտը հայտարարվում է ընդմիջում, մինչև 13 00-ն:
(Ընդմիջում)
Շարունակում ենք այսօրվա մեր աշխատանքները և այսօրվա մեր նիստի օրակարգով նախատեսված՝ միայն մեկ հարց ունենք՝ օրակարգային հարց, որը հիմա պետք է ներկայացվի և որից հետո, երևի նիստը և նստաշրջանի աշխատանքները ամփոփելու ենք, իհարկե նաև պատգամավորական հայտարարություններ են լինելու:
Այժմ, «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվություննը հաստատելու մասին» հարցը Ազգային ժողովին կներկայացնի Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար, պարոն Լևոն Գրիգորյանը, խնդրեմ:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան գործընկերներ: Երևի Կանոնակարգ օրենքով նախատեսված չի իմ հայտարարությունը, բայց ես իմ էությամբ անտարբեր մարդ չլինելու հանգամանքով պայմանավորված, պետք է մի երկու բառ ասեմ: Նախ՝ դատապարտելի է այն, ինչը այսօր տեղի է ունեցել այստեղ: Մենք, շատ դժվարությամբ կառուցում ենք իրավական պետություն: Իրավական պետության կառուցելու այս դժվար ճանապարհին մենք ունենք այնպիսի արժեքներ, ինչպիսի են խոսքի ազատությունը, ազատ կամարտահայտությունը և դրանք լոկ խոսքեր չեն, այլ դրանք երևույթներ և սկզուբունքներ են, որոնք պետք է ձևավորվեն գործող՝ իրավական և բարոյական օրենքների շրջանակներում: Քաղաքական հարթության մեջ ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի երկրում տեղի ունեցող երևույթների կամ պրոցեսների վերաբերյալ ունենալ իր կարծիքը, եթե չասենք, որ պարտավոր է ունենալ: Բայց, նաև ցանկացած քաղաքական պատասխանատու կամ քաղաքական գործիչ պարտավոր է իր անձնական կարիծիքը կամ իր գնահատականը հնչեցնել գործող իրավական և բարոյական տիրույթում: Անթույլատրելի են համարում ցանկացած գնահատական հնչեցնել վիրավորական և անպատասխանատու տիրույթում: Վստահ եմ՝ Ազգային ժողովը ունի համապատասխան կամք գնահատական տալու երևույթին, և իրավական և բարոյական տեսանկյունից, հետագայում նման երևույթները բացառելու նպատակով: Շնորհակալություն, եթե կարելի է հարցս ներկայացնեմ:
Աշոտ Ղուլյան - Խնդրեմ:
Լևոն Գրիգորյան – Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թ. ապրիլի 22-ին ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման մասին» օրենքի նախագիծը ներկայացվում է ձեր քննարկմանը: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել: Գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում ծրագրի ցանկից մասնավորեցման է ներկայացվել 14 ընկերություն, որից երեքը պատկանում է էներգետիկայի, 7-ը կոմունալ տնտեսության, մեկը ճանապարհաշինության, մեկը շինանյութի արտադրության, մեկը նյութատեխնիկական մատակարարման և մեկը այլ ոլորտների: Մնացած 4 ընկերությունից մեկը մասնավորեցվել էր, մեկը լուծարվել, մեկն էլ գտնվում է լուծարման ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին ԼՂՀ օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը սահմանվել են 20 միլիոն դրամի շրջանակներում: Կատարողականը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ կամ պլանի 96 %-ը: Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում, նախարարության վերահսկողության ներքո շարունակվել է գտնվել թվով 14 մասնավորեցման գործերի ընթացքը, որոնց ընդհանուր ստանձնած պարտավորությունները ներդրումների մասով կազմել է 1 միլիարդ 711 միլիոն դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով 101 աշխատատեղ: Հաշվետու ժամանակաշրջանում օրենքով նախատեսված կարգով վերահսկողությունից հանվել են 5 մասնավորեցման սուբյեկտներ, որոնց նախորդող ժամանակաշրջանի համար ստանձնած ընհանուր պարտավորությունները կազմել են ներդրումների մասով 337,5 միլիոն դրամ, իսկ սոցերաշխիքների ապահովման մասով 21 աշխատատեղ: Կատարողականը կազմել է (չի լսվում) կամ ստանձնածի համապատասխանաբար 93,2 %-ը և 80,9 %-ը: Հաշվետու ժամանակաշրջանում «Պետական գույքի մասնավորեցման» նոր պայմանագրեր է կնքվել երեք գնորդների հետ, որոնք ընհանուր առմամբ ստանձնել են 4 միլիարդ 217 միլիոն դրամի չափով ներդրումների կատարման պարտավորություններ: Միևնույն ժամանակ նախարարության կողմից ստուգվել է հաշվետու ժամանակաշրջանի համար պատասխանատվություն ստանձնած թվով 9 սուբյեկտների կատարման ընթացքը: Տվյալ սուբյեկտների ընդհանուր պարտավորությունները ներդրումների և սոցերաշխիքների ապահովաման մասով տվյալ ժամանկահատվածի համար կազմել են 502 միլիոն և 10 աշխատատեղ: Արձանագրված ընդհանուր կատարողականը հետևյալն է՝ ներդրումներ 549,1 միլիոն դրամ (չի լսվում) 10 աշխատատեղի ստեղծումը կամ ստանձնածի 100%-ը: Փակ բաժնետիրական սեփականությունը հանդիսացող ընկերությունների գույքի օտարումն՝ 4 ու մեկ միլիոն գումարը համապատասխան պահանջների ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին: Հաշվետու ժամանակաշրջանի վերջին դրությամբ նախարարության վերահսկողության ներքո մնացել են 12 սուբյեկտների գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պարտականությունները կազմել են ներդրումների մասով՝ 5 միլիարդ 571 միլիոն դրամ, սոցերաշխիքների մասով՝ 82 աշխատատեղ: Այսքանը ընդանուր օրենքի վերաբերյալ, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, հարցեր ունե՞նք պարոն Գրիգորյանին: Վիլեն Սաֆարյան, խնդրեմ:
Վիլեն Սաֆարյան – Պարոն Գրիգորյան, սեփականատիրոջ կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում, կամ ներդրումների, կամ աշխատատեղերի ստեղծման հարցում, արդյո՞ք, ինչ-որ միջոցառումներ սեփականատիրոջ նկատմամբ իրագործվում է, թե չէ: Նու, կամ գույքը հետ վերցնելու, կամ տուգանքների առումով, ինչ -որ պարտադրելու առումով:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն հարցի համար, անշուշտ մենք պետության իրավունքները սեփականության կառավարման ոլորտում պահպանում ենք և պայմանագրերով մասնավորեցման նախատեսված են համապատասխան դրույթներ: Չկատարման համար սահմանված են տույժեր և տուգանքներ: Առաջին անգամ պարտավորություները չկատարելու համար տույժերն ու տուգանքները սահմանվում են ելնելով ներդրումների և աշխատատեղերի չափերից: Դրանք երկրորդ կամ երրորդ անգամ չկատարելու պարագայում մենք դատական կարգով հետ ենք ստանում այդ գույքը՝ չփոխհատուցելով այն ծախսերը, որը սուբյեկտը կատարել է մինչ այդ պահը:
Աշոտ Ղուլյան - Բավարարվա՞ծ եք, պարոն Սաֆարյան, այո: Շնորհակալություն: Ուրիշ հարցե՞ր: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Մենք, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը պիտի լսենք: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ պարոն Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, որպեսզի նմանակած չլինեմ, ես իմ ներքին լարվածությունը պահեմ իմ հայտարարության ժամանակ կասեմ, բայց խոսքս հիմա ուղղված է այս օրենքի նախագծին, որ ինչ լավ բաներ էլ ասեք, ես կարող եմ այստեղից հնչեցնել և կառավարության լիազոր ներկայացուցիչը ևս ներկայացնելու և հանձնաժողովի նիստին մասնակցների կողմից, որովհետև բոլոր շահագրգիռ հարցերը բարձրացրել են և ստացել սպառիչ պատասխան, որի համար այս անգամ ևս, քանի որ մենք ոչ մի լրացուցիչ առաջարկություն չենք ստացել, մեր առաջարկությունը մնում է ուժի մեջ: Մենք դրական եզրակացությամբ ներկայացնում ենք ձեր դատին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք պարոն Ավանեսյանին: Պարոն Ավանեսյանին հարցեր չկան: Խնդրեմ, պարոն Ավանեսյան, կարող եք նստել: Ցանկություն կա՞ մտքերի փոխանակության, ելույթների՝ գույքի մասնավորեցման 2017թ. ծրագրի մասին: Չկա՞ն: Այդ դեպքում ամփոփենք այս հարցի քննարկումն էլ, և քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Եթե, որևէ մեկի մոտ տեխնիկական խնդիր կա՝ ասեք ժամանակին: Արսեն Առստամյանի կոճակը չի երևում: Քվեարկե՞լ եք, չե՞ք քվեարկել, շատ լավ: Կողմ՝ 24, դեմ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: Մենք այս հարցն էլ ենք ավարտում, մենք «Հայրենիք» խմբակցության կողմից առաջարկություն ունենք՝ Ազգային ժողովի որոշման նախագիծ են ներկայացնում, խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ՝ Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի կողմից 2018թ. հունիսի 28-ի նիստում վեճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածի ինչպես նաև Ազգային ժողովի «Կանոնակարգ» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով հիմք ընդունելով Ազգային ժողովի պատգամավորներ՝ Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի միջև վեճակռիվը Ազգային ժողովի նիտում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է 1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի կողմից 2018թ. հունիսի 28-ի նիստում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար: Առաջարկում եմ հանձնաժողովը ունենա 5 անդամ, որոնիցից 2-ը «Հայրենիք» խմբակցությունից, մեկական «Դաշնակցություն» և « Շարժում 88» խմբակցություններից: Հաջորդը, հանձնաժողովը գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-ից 4-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով: Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ: Հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը: Հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև 2018թ. սեպտեմբերի 28-ը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Կարող է հարցեր լինի:
Աշոտ Ղուլյան - Հարցեր ունենք որոշման հետ կապված, Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Իրավիճակը հաշվի առնելով և այստեղ ընթացող գործընթացները, որ այսքան ժամանակ, որ ես հետևում եմ, շատ լավ մոտեցում է, բայց իմ կարծիքով, մի բաց թողում կա, որպեսզի հետագայում չլինի շահարկում, ես, կարծում եմ, որ այդ հանձնաժողովում պետք է ընտրվի Խանումյանի խմբակցության երաշխավարությամբ մի մարդ, որ իրենց շահերը ձեր հանձնաժողովում պահպանի, թե չէ դա հետագայում կդառնա սպեկուլիացիայի առիթ:
Աշոտ Ղուլյան - Որևէ ձև չկա, սա պատգամավորական էթիկայի հանձնաժողով է և ուրիշ որևէ մեկը (չի լսվում)
Աշոտ Ղուլյան - Դե դրա համար ասում ենք, որ պիտի լինի պատգամավորներից: Ուրիշ, ուրիշ հարցեր: Չկա՞ն ուրիշ հարցեր: Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Կա՞ ցանկություն արտահայտվելու: Հա՞րց:
Էդուարդ Աղաբեկյան – Կազմը:
Աշոտ Ղուլյան - Հա, կազմը, Կանոնակարգով որոշված է որոշել թիվը: Կազմը մեկական խմբակցություններից նախապես արդեն ունենք, շնորհակալություն, պարոն Թովմասյան, եթե արտահայտվելու ցանկություն չկա, կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է և որևէ մեկն էլ ցանկություն չունի դա արհեստականորեն ուռճացնելու, սա պատգամավորական գործունեության բնականոն ձև է, մենք պիտի կարողանանք արտահայտվել և լրագրողներին էլ խնդրենք, դրանից որևէ բան չսարքել, խնդրում եմ: Նորմալ գործընթաց է, պարզապես բոլոր պատգամավորները պիտի իմանան, որ իրենք ունեն պարտավորություններ, և այստեղ միտինգի տեղ չէ: Ամեն ինչ պետք է լինի հայտարարված թեմայի շրջանակներում: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ երկար է վերնագիրը, էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ նույնպես: Բոլորն էլ համաձայն ենք, որպեսզի դա քննվի քաղաքակիրթ ձևով և ներկայացվի նաև եզրակացությունը: Շնորհակալություն: Մենք ունենք վերջին հարցը՝ պատգամավորական հայտարարությունների, ես խնդրում եմ պատգամավորներին գրանցվել հայտարարությունների համար և որից հետո մենք կավարտենք նիստը և նստաշրջանը: Խնդրեմ, հայտարարությունների համար՝ Վարդգես Բաղրյան, Դավիթ Իշխանյան, ուրի՞շ, Արպատ Ավանեսյան, ուրի՞շ: Երեք հոգի՝ Վարդգես Բաղրյան, Դավիթ Իշխանյան, Արպատ Ավանեսյան և ես՝ Աշոտ Ղուլյան: Շնորհակալություն: Պատգամավորական հայտարարությունների օրակարգն է հիմա բացված, և պատգամավորական հայտարարության համար հրավիրվում է Վարդգես Բաղրյանը, հաջորդը՝ Դավիթ Իշխանյանը: Խնդրեմ:
Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն, բոլորդ մի տեսակ հուզված եք և, որպեսզի հուզմունքից որևէ բան բաց չթողնեմ, ես թղթին եմ հանձնել և հիմա կներկայացնեմ այն, ինչ ուզում եմ ասել:
Այն պահվածքը, որ քիչ առաջ դրսևորեց Հայկ Խանումյանը, լկտիության գերադրական աստիճանն է և Ազգային ժողովը պիտի տա իր գնահատականը: Իմ համոզմամբ, նա արդեն «պյուլերը լրիվ կոխ ա տամ»:
Ես որևէ մեկին պաշտպանելու մտադրություն չունեմ, քավ լիցի, նրանք դրա կարիքը չունեն: Բայց ուշադրություն դարձրեք Խանումյանի բառապաշարին: Նա և ևս մի 20-30 հոգի պահանջում են ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը՝ վանկարկելով՝ «Բակո՛, հեռացիր»:
Մի հարցնող լինի, բարոյական դուք ի՞նչ իրավունքով եք նման պահանջ դնում: Դուք այս երկրում քարը քարի վրա դրե՞լ եք, որ պահանջներ եք ներկայացնում, փորձում ապակայունացնել երկիրը: Նախագահը ժողովրդի ընտրյալների կողմից ընտրված օրինական նախագահ է, ի՞նչ իրավունքով եք նման պահանջ դնում: Կամ ի՞նչ է նշանակում՝ ԱԺ նախագահը սաբոտաժ է անում, խանգարում ԱԺ աշխատանքները , ուրեմն պետք է հրաժարական տա: Եվ դատավորի կեցվածք ընդունելով՝ մեղադրանքներ է հնչեցնում աջ ու ձախ: Ու ինքն է որոշում ՝ այս քաղաքական ուժը իրավունք չունի այս անել, այս անձը չպիտի զբաղեցնի այս պաշտոնը և այլն, և այլն: Այս ի՞նչ վերջնագրեր են, և մինչև ե՞րբ: Կամ ամենաթարմ օրինակը՝ Հավաքների ազատության մասին օրենքի նախագծի քննարկումը: Իհարկե, յուրաքանչյուր ոք, այդ թվում և պատգամավորը, իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, սակայն խոսքի ազատություն ասածը չի նշանակում ամենաթողություն, դեմ լինել պարզապես դեմ լինելու համար, քննադատել հանուն քննադատության՝ չտեսնելով ոչ մի դրական քայլ: Երբ ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման ժամանակ ես հարցրել եմ Հայկ Խանումյանին՝ ո՞րն է Ձեր ուզածը, ի՞նչ նպատակ եք հետապնդում, նա հոդաբախշ պատասխան չի տվել, միայն ասել է՝ մտածողության փոփոխություն է տեղի ունեցել, և իբր ես դա չեմ հասկանում:
Դե իհարկե, ես և ինձ նման մտածողները ինչպե՞ս կարող ենք հասկանալ ձեզ՝ արկածախնդիրներիդ: Բայց լավ իմացեք, մենք արկածների և փորձությունների տանելու հայրենիք չունենք և թույլ չենք տալու որևէ մեկին անել դա: Մենք շատ թանկ ենք վճարել մեր երկրի ազատության համար: Առայժմ այսքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հայտարարության համար: Դավիթ Իշխանյան: Հաջորդը՝ Արպատ Ավանեսյան:
Դավիթ Իշխանյան – Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, մենք երեկ տվեցինք մեր հայտարարությունը՝ գուցե ինչ որ տեղ նաև կանխատեսելով այսօրվա այս լարված մթնոլորտը, այնուհանդերձ, մենք մեր քաղաքական տեսակետը և մեր քաղաքական դիրքորոշումը երեկ փորձեցինք նաև այս ամբիոնից ներկայացնել երկրում տիրող ներքաղաքական մթնոլորտի և մեր անելիքների մասին՝ մեր պատրաստակամությունը հայտնելով: Այնուհանդերձ, ես կուզենայի օրենսդիր-գործադիր հարաբերությունների մասին մեկ-երկու բառ այստեղից ձեզ ներկայացնել: Նախ, կարծում եմ՝ մենք պետք է գիտակցենք մեր դերն ու դերակատարություն և, որպես օրենսդիր մարմնի անդամներ, որպես քաղաքական մարմնի պատասխանատուններ, մենք պետք է կարողանանք շատ ճիշտ գիտակցել և ճիշտ ներկայացնել մեր դերն ու դերակատարությունը: Իհարկե, իմ ելույթի առաջին բաժինը վերաբերվում է նաև իմ գործընկերոջ՝ մեր կուսակցության անդամի, խմբակցության անդամի ելույթին: Պարզապես ես կուզենայի այստեղից երկու նամակի մասին բարձրաձայնել, որից մեկը թվագրված է 2015թ. նոյեմբեր ամսին, մյուսը 2017թ. մայիսին: Մեկը վերաբերում է պետական մեքենաների սեփականաշնորհած մեքենաների մասին նամակին՝ մեր խմբակցության կողմից ուղղված գործադիրին, որի պատասխանը և ակնկալում էինք կայացած աճուրդի մասին տեղեկատվությունը մեզ տալ՝ նշելով սեփականատերերի անուներն ու գները: Ստացել ենք պատասխան: Ի պատասխան Ձեր թվագրված այսինչ նամակի՝ օտարվել է 86 մեքենա, որոնց դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 45 միլիոն 276 հազար դրամ և այլն: Կառավարության որոշումները: Այս նամակը և հաջորդ նամակը հետագայում ստանալով, իսկ հաջորդը մեր խմբակցության կողմից հասցեագրված նամակն էր անշարժ գույքի վարձակալության մասին՝ տալ տեղեկություններ պետական կարիքների համար վարձակալման նպատակով. գործադիրից էինք պահանջում: Ներկայացրել ենք աղյուսակ՝ ո՞ւմ անունով, որտե՞ղ, ի՞նչ: Ստացել ենք պատասխան, որ միայն Ազգային ժողովի շենքն է 249 հազար դրամով՝ «Արմենիա» հյուրանոցից վարձակալած: Ինչպես և այն ժամանակ, այսօր էլ այստեղից փորձում ենք հայտարարել ժամանակին գործող վարչապետի՝ թե՛ գործադիրին, թե՛ երկրի նախագահին, պարզապես հետևյալ հարցադրումն ուղղել. «Ձեռ եք առնում»: Այսինքն մենք՝ որպես պատգամավոր, գործադիր-օրենսդիր հարաբերությունների մեջ մենք ինքներս մեզ հարգո՞ւմ ենք, թե չենք հարգում: Ես ուզում եմ այս մասին պատկերացում լինի և, ի վերջո հայտարարեմ, ինչպես Ազատ հայրենիքը, նույնպես և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, նույն Հայ հեղափոխական դաշնակցությունը այսօր պատասխանատվություն են կրում գործադիրի քայլերի համար: Այդ պատասխանատվության չափաբաժինը յուրաքանչյուրս ունենք, չունի մեկը կամ մյուսը՝ նկատի առնելով ընդամենը ամիսներ առաջ մեր կողմից առաջադրված երկրի նախագահի թեկնածուի, ով որ ունի նաև գործադիրի պատասխանատվություն: Մյուս բաժինը: Օրեր առաջ Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ հրավիրվել էինք նաև պատգամավորներ՝ երեք խմբակցությունների ներկայացուցիչներով հանդիպում, որտեղ հարց հնչվեց և հարցի պատասխան: Իմ կողմից բարձրաձայնվեց, որ մեր երկրում տեղի է ունենում քաղաքական դիվերսիա: Ես կուզենայի մի քիչ մանրամասնել: Այս քաղաքական դիվերսիային մենք պետք է մի քիչ լուրջ վերաբերվենք՝ որպես քաղաքական մարմին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Հարգելի՛ գործընկերներ, տեղի է ունենում քաղաքական դիվերսիա մեր պետության, պետականության նկատմամբ: Ինչ մեթոդներով, ինչ մեթոդոլոգիայով, սա, կարծում եմ՝ քննարկելու, վերլուծելու հարցեր են: Մեր խմբակցության, մեր կուսակցության համար ընդունված է - ընդունված չէ, բայց սա հստակ է: Ես կուզենայի, որպեսզի այս ամենը այստեղից հնչեցներ մեր հարգարժան Գեորգի Պետրոսյանը, որպես մեր պետականության խորհրդանիշներից մեկը, ոչ թե ես, որպես ավելի երիտասարդ, բայց և այնպես, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը այս երկրի՝ մեր պետականության հիմնաքարը դնողներից մեկը: Մեթոդների և մեթոդոլոգիայի մասին կարելի է խոսել երկար, բայց ժողովրդավարություննը, ինչպես Արթուր Թովմասյանը ասաց, անշրջելի է: Ժողովրդավարությունն ունի նաև իր սկզբունքները, ժողովրդավարությունը և ժողովրդավարական սկզբունքների արմատավորումը պետք է ուղղակիորեն մեզ համար լինի գործելաոճ: Քաղաքական ցինիզմը գործելաոճ չպետք է լինի, ում կողմից ուզում է այն լինի: Ընտրել թիրախներ և հարվածել այդ թիրախներին, և այլն, և այլն: Մենք տեսնում ենք այդ թիրախների ընտրությամբ ուղղակիորեն կազմաքանդվում է մեր քարը քարի վրա դրած պետականությունը: Ժամանակի սղության պատճառով պիտի որպես վերջաբան ասեմ. մենք միշտ էլ դուխով ենք եղել, դուխովանալու հավելյալ անհրաժեշտություն չունենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդը՝ Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Հարգելի՛ գործընկերներ, ներկաներ: Իմ հայտարաությունը ես նախապես պլանավորել էի, որ պիտի վերաբերվի միայն 2017թ. Կառավարության բյուջեին: Բայց այսօր ես ստիպված եմ լինելու մի քիչ իմ հայտարարության մեջ ներառել այսօրվա տեղի ունեցած հայտնի դեպքը: Նախապես ասեմ, որ լավատեղյակ լինելով 1990թ.-ից Ղարաբաղում եմ, 1960-1990թթ.՝ Երևանում: Այնտեղ տեղի ունեցող բոլոր երևույթներին՝ որպես ակտիվ ուսանող, դասախոս մասնակցել եմ, հետո եկել եմ այստեղ: Չգիտեմ, ճիշտ եմ արել, սխալ եմ արել, համենայնդեպս այստեղին էլ եմ լավատեղյակ: Երևի թե, այն քիչ մարդկանցից մեկն եմ, համենայնդեպս, դա իմ կարծիքով, որ իրավունք ունեմ, Ղարաբաղում ստեղծված պետականությանը գնահատական տալ: Մի անգամ առիթ է եղել հայաստանյան թղթակիցներից մեկին, երբ որ, Արցախի պետականության մասին խոսք է եղել, ասել եմ, որ համենայնդեպս Արցախի պետականությունը, Արցախի իշխանությունները (և մի տերմին եմ մտցրել՝ իմ կարծիքով, որ շատ կարևոր տերմին է), օժտված է պետական բարոյականությամբ: Մեզանից ամեն մեկը մյուսին գնահատելիս ասում է միշտ՝ ի՞նչ բարոյականություն ունի այս մարդը: Արցախի պետականությունը լուրջ պետական բարոյականությամբ է օժտված: Այդ պետական բարոյականությունը ստեղծելու գործում, եթե Ազգային ժողովը ունեցել է ինչ-որ փոքր տոկոս մասնակցություն, հանձինս Ձեզ և ինձ, ապա մեր հանրապետության նախագահը, մեր հանրապետության վարչապետը՝ մեր կուսակցության ղեկավարը: Հիմա չլինի, որ ես ընդօրինակում եմ որոշ ընկերներին, ասում եմ անուն ազգանուններով, մեր հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը և մեր հանրապետության վարչապետ՝ մեր կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հիմնադրել են Արցախի պետականության լուրջ բարոյականություն: Եթե որևէ մեկը երբևէ ինչ-որ փորձ արել է, ես կարծում եմ՝ ղարաբաղցիները եթե ուրիշ ոչ մի բան չեն արել՝ ծածուկ թթի օղի են քաշել, ոչ մի անգամ 100 տոկոսանոց սպիրտ չեք ստանում: Այդ բարոյականությունը չի կարող լինել 100 տոկոսանոց և այն բոլոր թերությունները, որ կա, որ մեր ընդդիմադիրները, մեր (չի լսվում), ուզողները, դա որոշակի տոկոս է կազմում, որը այն դրականի մոտ, բացարձակապես կոչվի, զգալի տոկոս չէ: Ես, սա կարող եմ ասել ցանկացած ամբիոնից՝ առաջին հերթին մեր ամբիոնից, որովհետև ես հարգում եմ մեր Ազգային ժողովը, ձեզ բոլորին հարգում եմ, ձեր արածը հարգում եմ և, գտնում եմ, որ այս Ազգային ժողովը պետք է ունենա բարոյական դեմք: Հիմա անցնեմ այն, ինչ որ ես պիտի առանց այսօրվա նախադեպի, իմ հայտարարությունը անեմ:
Աշոտ Ղուլյան – Ժամանակն է:
Արպատ Ավանեսյան – Ժամանակին, երբ որ օպերայի բակում՝ կոմկուսի քարտուղար Սահակյանը ելույթ է ունեցել, մեր երջանկահիշատակ Իգոր Մուրադյանը, որ սկսել է խոսել ռուսերեն, շվացրել են, ասել են հայերեն, հայերեն, ասել է, մի քիչ առաջ էլ մեկը խոսեց, մի ժամ ինչ էր ասում: Կարող է մեկը խոսել մի ժամ ու ոչ մի բան չասի, իսկ, երբ որ առարկայական բան են խոսում, նայեք րոպեներին:
Աշոտ Ղուլյան – Խնդրեմ, մեկ ժամ խոսեք:
Արպատ Ավանեսյան – Ուրեմն, ես ուզում եմ այս ամբիոնը օգտագործել և ասել, որ հիասթափված, վիրավորված եմ այսօրվա միջադեպի համար, նամանավանդ, որ մարդիկ իրար հետ խոսելիս փոխանակ խոսքը հասկացնեն, փորձում են գոռալով անել այդ նույն բանը: Ես խորհուրդ կտայի Ղարաբաղի այն հայտնի մարդկանց ասացվածքները կարդալ, ես չեմ ասի լրիվությամբ այն ինչ որ ասվել է: Իմաստը հետևյալն է, որ եթե ուզում ես մարդու բան հասկացնես, պարտադիր չէ գոռալ: Ղարաբաղցին ասում է, որ «եթե պեցուր խոսելը խելունքության նշան ինի, ապա Ղարաբաղի խորհրդանիշը կլինի աշխարհի բոլոր օպերաների տնօրենը»: Դրա համար իրար հետ խոսելիս, լավ կլինի, որ այդ ամենը ասել չափավոր լեզվով ասել և չսկսել վիրավորել իրար, այդ մակարդակով, նամանավանդ, որ մեկը իմ հասակակիցն է, իսկ մյուսն էլ իմ թոռան հասակակիցն է: Ես առաջարկում եմ երկուսին էլ, եթե այդ իրավունքը ինձ տալիս եք, մինչև 2018թ. մյուս նստաշրջանի ավարտ զրկել նրանց խոսելու իրավունքից Ազգային ժողովում: Ես ուզում եմ նաև մի քանի բառ ասել բյուջեի վերաբերյալ, վերջիվերջո, իմ այս խոսելու նպատակը բյուջեի մասին էր: Գիտեք, տասը տարի նույն տանդեմը, նույն զույգը, լինելով հանրապետության նախագահ, վարչապետ, օր օրի կատարողակաները լավացնելու (չնայած ամեն մեկը մեզանից ասում է, իմ խորովածի քանակն է ավելացել, թե բաժակիս գինին կամ օղին): Այսպիսի ակտիվ աճի պարագայում այստեղ, ինչ որ տարակարծություն ասեմ, չեմ ուզում վիրավորական բան ասել վարչապետի, նախագահի հասցեին: Կարողա՞ անբարոյականության սիմվոլա: Որովհետև, ասենք (չի լսվում), պիտի խնդրեինք, որ որպես անբարոյական մարդու կերպար, այդ մարդը արձանը պիտի սարքի և դնի Ստեփանակերտի հրապարակի մի անկյունում: Չափը մի անցեք, նայեք ամեն մեկդ ձեր աշխատանքի վայրում դուք ձեր գործը ոնց եք անում: Ինչ եք ձեզանից ներկայացնում, որ ձեներդ գցած, պետական սիմվոլներին, վերջին վիրավորական, անուները շահարկելով, մեր այս թղթակիցներին դնում անհարմար իրավիճակի մեջ: Ինչ գրի, հիմա, որ գրի, ասելու եք՝ մեզա օգտագործում: Ինչ եմ ուզում ասել, եթե չսթափվեք, մեր Ազգային ժողովի պատիվը պահեք, Ղարաբաղի ժողովրդի պատիվը պահեք: Չինգիզ Խանից սկսած, Բատուհ խանից սկսած, մյուսներից: Ոչ մեկը չի կարողացել մեր ժողովրդի պատիվը պահել: Հիմա, դուք ձեր վարմունքով մեզ մի ստրկացրեք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն Արպատ Սանջանովիչ, որ մի ժամը ճիշտ օգտագործեցիք: Արթուր Թովմասյան:
Արթուր Թովմասյան – Այնուամենայնիվ, մենք բոլորս միասին պետք է կառուցենք մեր երազանքների երկրը: Ո՞րն է մեր երազանքներիր երկիրը: Մեր երազանքների երկիրը՝ դա խաղաղ պայմաններում տնտեսական աճ ապահովելն է՝ չունենալով գործազրկություն: Իմ խորին համազմունքն է, որ Արցախում ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ պետք է լինի խորը հարգանք, սա իմ խորին համոզմունքն է: Երկրորդը՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, դատական հետապնդումները պետք է բացառենք: Դուք, արդեն տեղյակ եք, որ էթիկայի հաձնաժողովի մեջ կլինեմ նաև ես, որ արդեն վերջնական եզրակացության նման բան ասեցի Ձեզ: Ազատ արտահայտվելով՝ երկրում ստեղծում ենք անհանդուրժողականության մթնոլորտ՝ ազատ արտահայտվելով: Դա վառ ապացույցն է, որ ոչ միայն երկրում ենք ստեղծում այդ անհանդուրժողականության մթնոլորտը, այլև Ազգային ժողովում: Սա ցավալի երույթ է, և համոզված եմ, որ չի կրկնվելու: Առջևում մեզ սպասում է նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Այ այստեղ ընդդիմության հետ միասին ունենք ահագին գործ կատարելու: Ինչպես եմ տեսնում ապագա Նոր ընտրական օրենսգիրքը: Այն, պետք է ընդունվի քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և բացառապես միջազգային սկզբունքներին համապատասխան: Նորից եմ ասում, 2020թ. մենք ունենք գնալու երկու ճանապարհ. մեկը՝ ոտնահարելով ընտրական օրենսգիրքը, որը լավ արդյունք չի տալու: Երկրորդը, որ ընտրություններից հետո անկախ ով է հաջողություն ունեցել, մեկս մյուսին պետք է շնորհավորենք: Եթե 2020թ. «Ազատ Հայրենիքը»-ը չհաղթի այդ ընտրություններում, այստեղ ողբերգություն չեմ տեսնում: Մենք անպայման շնորհավորելու ենք: Շատ կարևոր եմ համարում 2020թ-ից առաջ Արցախում գործող այն կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացրել՝ 2020թ. և նախագահական ընտրությունների մասով, և Ազգային ժողովի ընտրությունների մասով ստորագրեն համաձայնագիր: Պատասխանատվություն վերցնեն տվյալ պահին իշխանությունը և տվյալ պահին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները երկրի հետագա ճակատագրի մասով: Իշխանություն գալու միակ ճանապարհը ընտրություններն են: Երջանկահիշատակ Արթուր Մկրտչյանից հետո, Կարեն Բաբուրյանից, Գեորգի Պետրոսյանից հետո, մենք ստեղծել ենք մինիմալ իրավական դաշտ: Հետագայում Ազգային ժողովի (մենք ասելով, տվյալ պահին լինելով պատասխանատունները օրենսդիր մարմնի) հետագայում, Օլեգ Եսայանի և Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ այսօր ունենք օրենքների բոլոր փաթեթները Արցախում: Այսօր, ի՞նչ չունենք, չունենք այն օրենքները, որոնք պետք է համապատասխանեցնենք Սահմանադրությանը: Կատարվում են փոփոխություններ մնացած օրենքներում: Մենք ունենք ահռելի գործեր անելու:
Աշոտ Ղուլյան – Արթուր Բաբկենի, ժամանակն է:
Արթուր Թովմասյան – Ես ասում եմ հետևյալը, Արցախի երկրորդ նախագահ՝ Արկադի Ղուկասյանի հետ, տասը տարվա ընթացքում, այսինքն երկու անգամ ընտրվել է Արցախի նախագահ, հանդիպել եմ տասը անգամ: Ամեն հանդիպման ժամանակ ես դիմել եմ՝ «Պարոն նախագահ»: Արկադի Ղուկասյան ասելով՝ ես կվիրավորեի իմ ժողովրդին: Որովհետև, Արկադի Ղուկասյան ասում են՝ մեզ ոչ բարյացակամ երկրները այդ պահին: Հիմա, չգիտեմ, կարողա ֆորմատ է փոխվել, չգիտեմ կարող է ձև է փոխվել: Ժողովրդի ընտրյալներին ներկայությամբ պատագամավորը ասում է Բակո Սահակյան: Իհարկե, այդպես պիտի ասի: Ես տասը տարվա մեջ ոչ մի անգամ Անվտանգության խորհրդի նիստերին չեմ մասնակցել, չեն էլ հրավիրել, նույնիսկ Անկախության օրը չեն հրավիրել, մայիսի 9-ին չեն հրավիրել՝ լինելով նախկին Ազգային ժողովի նախագահ: Ձեր ասած, Բակո Սահակյանը ձեզ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստերին, հրավիրել է շրջագայություններ Արցախի տարբեր վայրերում: Ձեր ասած Բակո Սահակյանի ավտոմեքենան կարմիր լույսի տակ կանգնում է: Ձեր ասած Բակո Սահակյանի և Աշոտ Ղուլյանի երեխաների մասով, առայժմ վատ ոչ մի բան չկա: 150 հազար ենք, բոլորս իրար ճանաչում ենք, բոլորս ընտանիք ունենք, բոլորս երեխաններ ենք դաստիարակել, եկեք շատ զգույշ լինենք: Երբ, որ ես տեսնում եմ փոքրիկիդ՝ սիրում եմ, որովհետև նա էլ է մտնում այն 150 հազարի մեջ: Եկեք, մի քիչ կոռեկտ լինենք, ես ուղղակի խնդրում եմ, եկեք հարգենք իրար, իրար կարծիքները չընդունենք, եկեք ասենք՝ երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը պետք է հրաժարական տան… բա ո՞նց դիվիդենտներ շահես: Այդ ընդդիմության ֆլագը վերցնում են չէ՞ քո ձեռից, այո դա ձևն է: Ասեմ, որ շատ լավ էլ խաղում ես այդ դաշտում, որովհետև կիրթ ես, մտավորական ես նաև, բայց, երբ որ մեր դասախոսների նման… Կան դասախոսներ, երբ որ գրիչը վերցնում են, արդեն մտավորականի կերպարը վերանում է: Երբ որ գալիս ես այս միկրաֆոնի մոտ, վերանում է այդ ժողովրդավար Խանումյանը, դառնում է փոքրիկ բռնապետ: Շնորհակալություն:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, հայտարարության համար խոսքը տրվում է Աշոտ Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ես այսօր բոլորովին ուրիշ հայտարարություն էի պատրաստել, բայց, կարծում եմ՝ քիչ առաջ իմ գործընկերների խոսքն էլ է դա վկայում: Այս միջադեպից հետո, որը կարծում եմ, չպիտի ընդունել, չգիտեմ ինչ որ մի բան, բայց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար սա արտառոց է, որովհետև մենք այդպիսի դեպքեր չենք ունեցել: Վստահ եմ՝ շատերդ գիտեք, իմ համբերությունը համարյա անսահման է, բայց այստեղ առանցքային բառը համարյան է: Չի կարող լինել այնպիսի մի բան, որ մարդ ամեն ինչ հանդուրժի և, ինձ թվում է՝ այսօրվա մեր միջադեպի հետ կապված մենք՝ ստեղծել ենք էթիկայի հանձնաժողով, ես հիմա ձեռնպահ եմ մնալու գնահատականներ տալուց, որպեսզի էթիկայի հանձնաժողովը կարողանա ավելի ազատ կազմակերպել իր գործունեությունը: Բայց, ուզում եմ միասին խորհենք, ինչու է դա տեղի ունեցել, որովհետև մի քանի ամիս է անընդհատ շիկացած մթնոլորտ բորբոքվում է ամեն անգամ և այլն և, երբ որ պարոն Բաղունցը ելույթ է ունենում հայտարարությամբ (Ես իհարկե սխալ եմ արել, ընդունում եմ իմ սխալը), բայց գտնում եմ, որ ինքը իր այդ հայտարարությամբ, պարզապես բորբոքել է, որ իհարկե ճիշտ է, իհարկե, այն, ինչ որ ասվել է: Ես, որպես այս երկրի քաղաքացի եմ դրան արձագանքում: Մենք բոլորս էլ գիտենք մեր երկրի լավ ու վատ կողմերը, այնպես չէ, որ որևէ մեկը ավել գիտի կամ պակաս գիտի: Ես ուզում եմ, որ մենք ոչ թե այսօր բոլոր հարցերի պատասխանները տանք, ուզում եմ, որպեսզի հեռու մնանք անհարկի շահարկումներից: Ես շատ լավ գիտեմ՝ Ազգային ժողովի ծառայողական մեքենայի հարցը շահարկվում է: Եթե դա ասվեր մի անգամ, իհարկե, կարող էր ընդունվել: Երբ, որ դա ասվում է ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ, ես կարծում եմ՝ այն ինչ որ պաշտոնապես հնչել է, ուզում եմ նորից ասել, ոչ Ազգային ժողովը, ոչ Ազգային ժողովի նախագահը ծառայողական մեքենա չի ընտրում, արժեքը չի գնահատում և այդ գնումը չի կատարում: Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ինչպես անում է Հայկ Խանումյանը, ես 2006թ. սկսած ամեն տարի պիտի հայտարարեի, որ ես ծառայողական մեքենա չեմ ուզում, ես տնտեսում եմ և դրանով պետությունը ինչ-որ մի բան առաջ է ընկնում: Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ես պիտի ամեն տարի հայտարարեի, որ ինձ բավարարում էր 10 տարի 2004թ. արտադրության Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից նվիրած ավտոմեքենան: Որի նմանը Արցախում չկար, ոչ իր արժեքով, ոչ մակնիշով: Ինձ համար դա խնդիր չէ՝ ծառայողական ավտոմեքենան: Եթե վաղը մեր երկրում այդ նույն բարեփոխումների, օպտիմալացման շրջանակներում հանրային պահանջ ձևավորի, որ Ազգային ժողովի նախագահին ծառայողական մեքենա պետք չի, ես որևէ խնդիր չեմ տեսնում, ում համար ծառայողական մեքենան ինչ-որ բան է նշանակում, թող նա մտածի: Երևի մեր անցած ճանապարը ինչ-որ մի բան խոսում է: Եվ, երբ որ դա ամեն անգամ կրկնվում է, սա նշանակում է միտումնավոր շահարկում և այս շահարկումները բերում է նրան, որ մենք սկսում ենք արդեն իրար չհասկանալ, որովհետև Ազգային ժողովը, տեսեք մի հիանալի հնարավորություն է ստեղծվել, որպեսզի քաղաքական գործընթացները բերենք Ազգային ժողով: Բոլոր խմբակցությունները բողոքում են՝ Ազգային ժողովը իր դերը չի կատարում, Ազգային ժողովը քաղաքական հարթակ չի լինում: Հայկ Խանումյանը այս գործընթացը տանում է փողոց, փոխանակ այն, ինչը կա փողոցում բերի Ազգային ժողով, տանում է փողոց և սա անում է նաև հիմնավորումներ բերելով, որոնց հետ մենք բոլորս, կամ շատերս համաձայն չենք: Այստեղ, մենք խորհելու բան ունենք: Իմ սիրելի գործընկերներ, ես ուզում եմ այդ էմոցիոնալ ֆոնից իջնենք: Մենք կարող ենք երկու ամիս արձակուրդ չգնալ և, կարծում եմ՝ միշտ էլ արձակուրդը եղել է հարաբերական: Եկեք խոսենք իրար հետ, փորձենք հասկանալ, որևէ մեկը Արցախի Հանրապետությունում չի կարող իրավունք ունենալ մեղադրելու: Դրա համար կարելի է դատի տալ, հիմա որ սուս ու փուս նստում ենք՝ այս մեկը այսպես է արել, խնդրեմ, բերեք հիմնավորումներ, ոչ դատարան եք, ոչ դատախազ: Ձեր պատգամավորական լիազորությունների մեջ մնացեք: Եվ, եթե վաղը Հայկ Խանումյանը այս նույն ամբիոնից խոսի Հայաստանի Հանրապետության այօրվա վարչապետի մասին, ես նորից նրան կանգնեցնելու եմ, որովհետև չի կարելի այդ քաղաքական կոռեկտության չափը անցնել, Հայաստանի Հանրապետության մասին խոսել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում, Արցախի Հանրապետության նախագահի մասին խոսել: Մենք ունենք բազմաթիվ ֆորմատներ, վերջին մի ամսվա ընթացքում կարող է մի տասը անգամ հանդիպած լինի ինքը՝ Հայկ Խանումյանը: Արդյոք, կարելի չէ նույն բանը խոսել: Ես կարծում եմ՝ մեր Նախագահը, որ որևէ պաշտպանության կարիք չունի, շատ հանգիստ կարող է տալ այդ նույն հարցերի պատասխանները տալ: Չէ, դա չի պետք, պետք է այդ ամեն ինչը դուրս բերել, որովհետև ուրիշ ասելու բան չկա: Ես ուզում եմ հայտարարել բոլորիդ՝ Արցախը արկածախնդրություն չի ընդունում: Շատ համբերատար է, բայց մերժում է միանգամից: Եկեք ամեն մեկս մեր իրավունքներին տեր կանգնելով՝ մեր պարտականություններից չհրաժարվենք, մեր պարտավորություներից: Բոլորիս մաղթում եմ կառուցողական, հանգիստ աշխատանք: Խորհրդարանը վիճելու տեղ է, խորհրդարանը բանավիճելու տեղ է, բայց այդ բանավեճը թողած, չգիտեմ ինչեր ենք անում: Այս երկու օրը, մենք շատ փայլուն ձևով աշխատել ենք: Եվ այն, ինչ որ մեր աշխատանքում թերություն է, մենք հանգիստ կարող ենք ասել: Չեմ կարծում, որ Ազգային ժողովի նախագահը որևէ քննադատության դեմ է: Խնդրեմ, այն ինչը տեղին է ասվում, ես դրանք ընդունում եմ: Բայց ես քանի Ազգային ժողովի նախագահն եմ, ես Ազգային ժողովի Կանոնակարգի և Սահմանադրության պահապանն եմ լինելու: Եվ ինձ համար կապ չի ունենալու, թե ով է խոսում:
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ ես ուզում եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել այս նստաշրջանի ընթացքում մեր գործունեությունը օգնած, օժանդակած և Ազգային ժողովի աշխատակազմին, և լրագրողներին, և, խնդրում եմ լրագրողներին էլ, մի քիչ՝ հասկանում եմ, որ ձեզ համար ամեն ինչ մի կողմ է, պառլամենտը մի կողմ, ինչպես շատերդ նշում եք, բայց ամեն դեպքում պառլամենտը նրա համար է, որպեսզի այդ հանդուրժողականությունը նաև փոխանցվի ձեզ: Ուզում եմ բոլորիս կոչ անել, որ այս նոտայից՝ այսօրվա նոտային, բոլորս հանգիստ իջնում ենք, սա սովորական մի բան ընդունել, բայց անհրաժեշտ հետևություններ անելով: Ուզում եմ ամփոփելով ասել, որ այս նստաշրջանի ընթացքում մենք ընդունել ենք 47 օրենք, որից 36-ը կառավարության կայքում կտեղադրվեն, 10-ը Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, իսկ սա ցույց է տալիս, որ արդեն Ազգային ժողովի պատգամավորների կողմից շատ լավ օրենսդրական ակտիվություն և նախաձռնություն կա: Այսքանով ուզում եմ ավարտել, հայտարարել 7-րդ նստաշրջանի ավարտը, բոլորիդ մաղթում եմ լավ տրամադրություն և այդ ներքին լարվածությունը հանեք, տրամադրվեք, որովհետև ժողովուրդը, որ այսօր բերքահավաքով է զբաղված, տարվա հացը կուտակելով է զբաղված, սպասում է և գիտի իր մարտահրավերները որտեղից են գալիս, սպասում է, որ Ազգային ժողովից այդպիսի ազդանշաններ կա:
Յոթերորդ նստաշրջանի աշխատանքները հայտարարում եմ փակված: