Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 7-րդ մասից հանել 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները։
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը` «պաշտոնային դրույքաչափը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».
2) 3-րդ մասում «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառով, իսկ «համար» բառից հետո լրացնել «` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը,» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետ.
«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողի
վարձատրությունը
- Ազգային անվտանգության մարմինների յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
- Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:
Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար տալու,» բառերը:
Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:»:
Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը:
Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը.
2) 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-76-Ն