Ուժը կորցրել է 2013թ.
Ընդունված է 2003 թվականի
հունիսի 18-ին
ԸՆԴԵՐՔՆ ՈՒՍՈՒՄԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ
Բ Ա Ժ Ի Ն I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ըն-դերքն ուսումնասիրության և (կամ) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրա-մադրելու կարգը, ինչպես նաև կարգավորում է հանքային իրավունքների շուրջ ծագող իրա-վահարաբերությունները:
Հոդված 2. Միջազգային պայմանագրերը
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-ված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ընդերքի տեղամաս՝ երկրի մակերեսին սահմանագծված որոշակի տարածքի տակ գտնը-վող ընդերքի հատված.
հողատարածք՝ երկրի մակերևույթի որոշակի հատված.
հանքարդյունահանում՝ հանքավայրից ընդերքում պարփակված օգտակար հանածոյի ար-դյունահանում (շահագործում).
հանքարդյունահանման լիցենզիա՝ գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ըն-դերքի որոշակի տեղամասում իրականացնել հանքարդյունահանում: Այն տրամադրվում է 12 տա-րին չգերազանցող ժամկետով.
հանքարդյունահանման հատուկ լիցենզիա՝ գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել հանքարդյունահանում: Այն տրամադրվում է ավելի քան 12 տարի, բայց 25 տարին չգերազանցող ժամկետով, և դրա ձեռքբերողի առա-ջարկությամբ կարող է կնքվել սույն օրենքով սահմանված Կոնցեսիոն պայմանագիր.
ընդերքի ուսումնասիրություն՝ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետա-խուզման և գնահատման աշխատանքներ, ինչպես նաև շահագործվող հանքավայրերի լրա-հետախուզման և շահագործական հետախուզության աշխատանքներ՝ օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահա-գործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և ռացիոնալ օգտագործման նպատակով.
ուսումնասիրության լիցենզիա՝ գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել ընդերքի ուսումնասիրություն: Այն տրամադրվում է 3 տա-րին չգերազանցող ժամկետով.
ուսումնասիրության հատուկ լիցենզիա՝ գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել ընդերքի ուսումնասիրություն: Այն տրամադրվում է ավելի քան 3 տարի, բայց 5 տարին չգերազանցող ժամկետով, և դրա ձեռքբերողի առաջարկու-թյամբ կարող է կնքվել սույն օրենքով սահմանված Կայունացման պայմանագիր.
հանքային իրավունքներ՝ ուսումնասիրության հատուկ լիցենզիայով, ուսումնասիրության լիցենզիայով, հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով, հանքարդյունահանման լիցենզիա-յով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության և շահագործման բացառիկ իրավունքներ.
լիցենզառու՝ հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտ.
տնտեսավարող սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհատ ձեռնար-կատեր և (կամ) առևտրային կազմակերպություն, օտարերկրյա պետության առևտրային կազմա-կերպություն.
հանքարդյունահանման համալիր՝ լիցենզառուի կողմից հանքարդյունահանման և վերա-մշակման նպատակով կառուցված շենք, շինություն, տեղակայված սարքավորումներ, հաղոր-դակցուղիներ և (կամ) այլ գույք.
հանքարդյունահանման ծրագիր՝ ընդերքից տվյալ օգտակար հանածոյի արդյունահան-ման համար անհրաժեշտ եղանակների, մեթոդների եւ ժամկետների, ինչպես նաեւ աշխատանք-ների անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսվող միջոցա-ռումների համառոտ նախագիծ.
ուսումնասիրության ծրագիր՝ ընդերքում պարփակված տվյալ օգտակար հանածոյի երկ-րաբանահետախուզական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մեթոդների, եղա-նակների և ժամկետների, ինչպես նաև աշխատանքների անվտանգության ու շրջակա միջա-վայրի պահպանության համար նախատեսվող միջոցառումների համառոտ նախագիծ.
ծրագիր՝ հանքարդյունահանման ծրագիր և (կամ) ուսումնասիրության ծրագիր.
նախագիծ՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված երկրաբանա-կան ուսումնասիրության և (կամ) հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախա-գիծ.
էական խախտում՝ ուսումնասիրության կամ հանքարդյունահանման աշխատանքների նախագծերի իրականացմանը, տեխնոլոգիական նորմերի, նորմատիվների, ժամկետների, ան-վտանգության կանոնների պահպանմանը, ֆինանսական պարտավորությունների կատարմանն առնչվող խախտում.
լիցենզային պայմանագիր՝ լիազոր մարմնի և լիցենզառուի միջև կնքված գրավոր հա-մաձայնություն, որով սահմանվում են տվյալ հանքային իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
Կոնցեսիոն պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (հանձինս Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի) և հանքար-դյունահանման հատուկ լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով կարգա-վորվում են կողմերի՝ սույն օրենքով սահմանված պարտավորությունները.
Կայունացման պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (հանձինս Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի) և ուսում-նասիրության հատուկ լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով կարգավոր-վում են կողմերի՝ սույն օրենքով սահմանված պարտավորությունները:
Սույն օրենքում օգտագործվող և սույն հոդվածով չսահմանված հասկացությունները կի-րառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:
Հոդված 4. Ընդերքի ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման տրամադրման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը
Ընդերքի ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի օգտագործ-ման տրամադրման բնագավառի պետական կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Հոդված 5. Լիազոր մարմնի խնդիրները
Լիազոր մարմնի խնդիրներն են՝
1) ընդերքի ռացիոնալ օգտագործման,
2) ուսումնասիրման և հանքարդյունահանման արդյունավետ իրականացման,
3) հանքավայրերի անվտանգ շահագործման,
4) շրջակա միջավայրի պահպանության ապահովումը:
Հոդված 6. Լիազոր մարմնի իրավասությունները
Լիազոր մարմնի իրավասություններն են՝
1) սույն օրենքի համաձայն՝ հանքային իրավունքների և թույլտվությունների տրամադ-րումը, ինչպես նաև այդ իրավունքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
2) ընդերքի օգտագործման բնագավառում գործող օրենսդրության համաձայն ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ա-պահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նոր-մերի ու կանոնների մշակումը և իր իրավասության սահմաններում դրանց ընդունումը, փոփոխու-մը, ուժը կորցրած ճանաչումը.
3) հանքահումքային հենքի զարգացման ծրագրերի մշակումն ու գործադրումը.
4) սույն օրենքով նախատեսված պայմանագրեր նախապատրաստելը, պետության անու-նից դրանց շուրջ բանակցելը և լիցենզառուների հետ պայմանագրեր կնքելը.
5) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը.
6) ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական փորձաքննության իրականացումը.
7) ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի ցանկը կազ-մելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայաց-նելը.
8) ընդերքի այն տեղամասերի ցանկը կազմելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարության հաստատմանը ներկայացնելը, որոնց նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիաների տրամադրումն իրականացվում է մրցույթով.
9) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրված տեղամասերի պետական հաշվառումը, օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կա-դաստրի վարումը.
10) ընդերքի օգտագործման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.
11) ընդերքի օգտագործման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանքահումքային հենքի վերա-բերյալ տեղեկատվության տրամադրումը.
13) ընդերքի օգտագործման բնագավառում իր իրավասության շրջանակներում միջազ-գային համագործակցության իրականացումը:
Հոդված 7. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը
1. Հանքային իրավունքների տրամադրման վերաբերյալ անկախ փորձագիտական եզ-րակացության ապահովման նպատակով ստեղծվում է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով:
2. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը բաղկացած է ինն անդա-մից: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան Նախագահը: Հանձնաժողովի 5 անդամներ նշանակվում են պետական մարմիններից, իսկ չորսը՝ տվյալ ոլորտի հեղինակավոր գիտնականներից և մասնագետներից: Հանձնաժողովը գոր-ծում է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգը:
3. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը լիազոր մարմնին եզրա-կացություն է տալիս վերջինիս կողմից դրական կարծիքի արժանացած ուսումնասիրության հա-տուկ և հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների դիմումների վերաբերյալ, բացառությամբ մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիաների: Հանձնաժողովը եզ-րակացությունները տալիս է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Այն դեպքում, երբ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի եզրա-կացությունը տարբերվում է լիազոր մարմնի կարծիքից, ապա լիազոր մարմինը տվյալ հարցը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հոդված 8. Երկրաբանական այլ ուսումնասիրություններ
1. Լիազոր մարմինը կարող է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված և սույն օրենքով չկարգավորվող երկրաբանական այլ ուսումնասիրություններ: Այդ նպատակով լիազոր մարմինն իրավունք ունի մուտք գործել ըն-դերքի ցանկացած տեղամաս՝ այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով լիցեն-զառուին:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով լիազոր մարմինն իրավունք ունի ընդերքի տեղամասում անցնել լեռնային փոր-վածքներ, հորատել հորատանցքեր և իրականացնել այլ երկրաբանահետախուզական աշխա-տանքներ, կատարել նմուշարկման աշխատանքներ, տեղակայել աշխատանքների իրականաց-ման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ և սարքավորումներ:
3. Հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասում հորատանցքեր, լեռ-նային փորվածքներ, օգտակար հանածոների նմուշարկում պահանջող աշխատանքները կարող են իրականացվել միայն լիցենզառուի հետ փոխհամաձայնեցված երկրաբանական ուսումնասիրու-թյունների նախագծի հիման վրա:
4. Իրականացված աշխատանքների արդյունքում լիցենզառուի կրած վնասները ենթակա են համարժեք փոխհատուցման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված կարգով:
Հոդված 9. Տեղեկատվության բացահայտման սահմանափակումը
1. Լիցենզառուի կողմից լիազոր մարմին ներկայացված՝ ընդերքի տեղամասին վերաբերող տեղեկատվությունը չի կարող բացահայտվել առանց լիցենզառուի համաձայնության, քանի դեռ ուժի մեջ են տվյալ ընդերքի տեղամասի նկատմամբ նրա ունեցած իրավունքները:
2. Տեղեկատվության բացահայտման արգելքը չի գործում, եթե տեղեկատվությունը տրա-մադրվում է՝
1) սույն օրենքի դրույթները կիրառելու նպատակով.
2) տվյալ հանքային իրավունքին առնչվող դատավարական գործընթացների նպատակով.
3) սույն օրենքի համաձայն՝ վեճերը քննելու նպատակով.
4) հանքային իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով:
Բ Ա Ժ Ի Ն II
ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 10. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման իրավունքը
1. Ընդերքի ուսումնասիրության աշխատանքներ կամ հանքարդյունահանում կարող է իրա-կանացվել միայն սույն օրենքի համաձայն տրամադրված հանքային իրավունքների կամ սույն օրենքով նախատեսված այլ իրավասության առկայության դեպքում:
2. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունքի օբյեկտ չհամարվող տարածքի նկատ-մամբ տալ օդից կամ տվյալ տարածք մուտք գործելու միջոցով այն ուսումնասիրելու գրավոր արտոնություն՝ աշխատանքների ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնելու պայ-մանով: Նման արտոնության ստացումը չի ենթադրում լիցենզիաներով հավաստվող հանքային բացառիկ իրավունքի ձեռքբերում:
3. Սույն օրենքի պահանջներին համապատասխան դիմում ներկայացրած ցանկացած տըն-տեսավարող սուբյեկտին կարող է, կախված հայցվող լիցենզիայի ժամկետից, տրամադրվել ու-սումնասիրության հատուկ լիցենզիա, ուսումնասիրության լիցենզիա, հանքարդյունահանման հա-տուկ լիցենզիա, հանքարդյունահանման լիցենզիա: Յուրաքանչյուր տեսակի լիցենզիայի ձևը սահ-մանում է լիազոր մարմինը:
4. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզիա հայցելու նպատակով ներ-կայացված դիմումի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում, լիազոր մարմինը, սույն օրեն-քով սահմանված կարգով, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանու-ցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վե-րաբերյալ որոշում չի ընդունում, ապա լիցենզիան համարվում է տրված:
Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա (բացառությամբ մըր-ցույթի միջոցով տրամադրվող լիցենզիաների) հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից 15 օրվա ընթացքում լիազոր մարմինն Ընդերքօգտագործման խորհըր-դատվական հանձնաժողով է ներկայացնում 7-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դիմումի վերաբերյալ կարծիքը: Եթե Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի եզրա-կացությունը դիմումի վերաբերյալ դրական է, ապա լիազոր մարմինը 7-օրյա ժամկետում որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու մասին: Եթե Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տվյալ հարցը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը: Դիմումի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման պահից եռօրյա ժամկետում լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան տրամադրում է լիցենզիա կամ մերժում է դիմումը:
5. Լիցենզիան տրվում է անմիջապես՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
6. Հանքային իրավունք կրողի և լիազոր մարմնի միջև կնքվում է լիցենզային պայմանա-գիր: Լիցենզային պայմանագիրը, ինչպես նաև սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագիծը հանդիսանում են տվյալ հանքային իրավունքը հավաստող լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայ-մանագրի կնքման պահը: Լիցենզիայի տրման և լիցենզային պայմանագրի կնքման միջև ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել՝
1) ուսումնասիրության հատուկ լիցենզիայի համար՝ 5 ամիսը.
2) ուսումնասիրության լիցենզիայի համար՝ 2 ամիսը.
3) հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի համար՝ 9 ամիսը, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքի.
4) հանքարդյունահանման լիցենզիայի համար՝ 6 ամիսը, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքի.
5) օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվող պաշարների վերահաստատման անհրաժեշտության դեպքում պաշարների վերահաստատումից հետո՝ 9 ամիսը.
6) օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվող պաշարների վերահաստատման անհրաժեշտության դեպքում պաշարների վերահաստատումից հետո՝ 6 ամիսը.
7. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի և լիազոր մարմնի միջև կարող է կնքվել Կա-յունացման պայմանագիր, իսկ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի և լիազոր մարմնի միջև՝ նաև Կոնցեսիոն պայմանագիր՝ սույն օրենքով սահմանված դեպքերում: Նշված պայմա-նագրերի կնքման վերաբերյալ առաջարկը ներկայացնում է լիցենզառուն:
8. Սույն օրենքի VI բաժնի համաձայն կարող է տրամադրվել նաև առանց լիցենզավոր-ման հանքարդյունահանում իրականացնելու թույլտվություն:
Հոդված 11. Փոխանցելի հանքային իրավունքները
1. Բոլոր հանքային իրավունքները փոխանցելի են: Հանքային իրավունքների փոխանցման կարգը սահմանվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դրույթը չի վերաբերում առանց լիցենզավորման հանքարդյունահանում իրականացնելու թույլտվությանը:
Բ Ա Ժ Ի Ն III
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ,
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Հոդված 12. Ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու դիմումը
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) սահմանված կարգով ստացված երկրաբանական տեղեկատվության հիման վրա ըն-դերքի այն տեղամասի նկարագրությունը, որի վրա ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը և այդ ընդերքի տեղամասի հատակագիծը.
3) այն օգտակար հանածոների ցանկը, որոնք դիմումատուն ցանկանում է ուսումնասիրել.
4) ուսումնասիրության առաջարկվող ծրագիրը.
5) դիմումատուի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախկինում ունեցած հան-քային իրավունքի մասին տվյալներ.
6) դիմումատուի կառավարմանը մասնակցող անձանց և բաժնային արժեթղթերի նշանա-կալից սեփականատերերի անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը), ինչպես նաև նրանց վերաբերյալ այլ տեղեկություններ՝ լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան:
Սույն օրենքի իմաստով՝ բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր է յուրա-քանչյուր անձ, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմումատուի՝ որևէ դասի բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.
7) այլ տեղեկություններ դիմումատուի հայեցողությամբ:
3. Սույն օրենքով սահմանված ձևով ներկայացված ուսումնասիրության հատուկ լիցեն-զիա ստանալու դիմումն անմիջապես գրանցվում է գրանցամատյանում: Նման գրանցում ստա-ցած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում է ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին:
Հոդված 13. Դիմումի վերաբերյալ որոշման կայացումը
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմում ներկայացրած դիմումատուին տրա-մադրվում է ուսումնասիրության հատուկ լիցենզիա, եթե՝
1) ընդերքի այն տեղամասը, որի համար նա դիմել է, կամ դրա մի մասը այլ հանքային իրավունքի օբյեկտ չէ.
2) ընդերքի տեղամասն ընդգրկված չէ լիազոր մարմնի նախանշած ընդերքի այն տեղա-մասերի սահմաններում, որոնց նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիաների տրա-մադրումը նախատեսված է մրցույթով.
3) ընդերքի տեղամասն ընդգրկված չէ ընդերքի այն տեղամասի սահմաններում, որի հա-մար դիմում է ներկայացրել սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն նախապատվության իրա-վունք ունեցող անձը.
4) նրա ներկայացրած դիմումի վերաբերյալ առկա է Ընդերքօգտագործման խորհըր-դատվական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
2. Եթե երկու կամ ավելի դիմում է ներկայացվել ընդերքի միևնույն տեղամասի կամ ըն-դերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվություն է տրվում այն անձին, որի դիմումը, 12-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, առաջինն է գրանցվել: Համաձայն սույն հոդվածի առաջին մասի՝ նրան տրվում է ուսումնասիրության հա-տուկ լիցենզիա:
3. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե՝
1) սույն օրենքով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի՝ նախկինում ունե- ցած որևէ հանքային իրավունք.
2) դիմումը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված ձևին.
3) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
4) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահ-մանված պահանջները:
Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը տասն-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստա-նալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտավոր է վերացնել նշված թերությունները: Եթե դրանք սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել, ապա լիազոր մարմինն իրավունք ունի այդ հիմքով մերժել դիմումը:
Եթե դիմումի բավարարման մասին ծանուցումն ստանալու պահից 30 օրվա ընթացքում դիմումատուն լիազոր մարմնին չի տեղեկացնում առաջարկված լիցենզիայի ընդունման իր ցան-կության մասին, ապա լիազոր մարմինը որոշում է ընդունում դիմումն այդ հիմքով մերժելու մա-սին:
Սույն մասով չսահմանված այլ պատճառներով դիմումի մերժումն արգելվում է:
Դիմումի մերժման դեպքում ծանուցման մեջ նշվում են մերժման պատճառները:
4. Սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կանոնները կիրառվում են բոլոր տեսակի լիցենզիաների տրամադրման դեպքում:
Հոդված 14. Մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին հա-մապատասխան՝ ընդերքի առանձին, ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասերի նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիաները տրամադրվում են մրցույթով: Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի նախագահությամբ ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում է Ըն-դերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի նախագահը կամ նրա ներկայացմամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը:
2. Մրցութային հանձնաժողովը հանրապետությունում առավելագույն տպաքանակ ունե-ցող մամուլում հայտարարություն հրապարակելու միջոցով տեղեկացնում է տվյալ տարածքի նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի տրամադրման համար մրցույթ անցկացնելու մասին: Նման հայտարարությունը պետք է ներառի մրցույթի պայմանները և դրան մասնակցելու համար հայտերի ներկայացման ժամկետը: Այդ ժամկետը չի կարող մեկ ամսից պակաս լինել:
3. Մրցույթին մասնակցելու հայտերը, համաձայն մրցույթի պայմանների, պետք է ներառեն 12-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով՝ դիմումների համար նախատեսված պահանջները:
4. Մրցութային հանձնաժողովը 14 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացված հայտերը և սահմանված կարգով ընդունում է որոշում: Հաղթող է ճանաչվում այն հայտը, որն առավելագույնս է խթանում տարածքի հանքա-հումքային հենքի արագ և շահավետ շահագործումը, ապահովում շրջակա միջավայրի վրա հնա-րավոր վնասակար ազդեցությունների նվազեցումը՝ հաշվի առնելով՝
1) ուսումնասիրության ծրագիրը.
2) հայտատուի ֆինանսական և տեխնիկական միջոցները.
3) հայտատուի ունեցած փորձը ուսումնասիրության և հանքարդյունահանման ոլորտում.
4) մրցույթի անցկացման կարգով սահմանված այլ չափանիշներ:
Սույն մասում սահմանված ժամկետի ավարտման օրը մրցույթի արդյունքները մրցութային հանձնաժողովը հրապարակում է մրցույթին մասնակցելու հայտեր ներկայացրած հայտատուների ներկայությամբ:
Հոդված 15. Ուսումնասիրության հատուկ լիցենզիայի ժամկետը և դրա երկարաձգումը
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիան տրվում է երեքից հինգ տարի ժամկետով:
2. Լիազոր մարմինը ուսումնասիրության հատուկ լիցենզառուի ներկայացրած դիմումի հի-ման վրա կարող է երկարաձգել ուսումնասիրության հատուկ լիցենզիայի ժամկետը միմյանց հա-ջորդող երկու ժամանակահատվածի համար՝ յուրաքանչյուր անգամ երկու տարուց ոչ ավելի ժամ-կետով, եթե՝
1) լիցենզառուն չի կատարել էական խախտում.
2) լիցենզառուն ներկայացնում է անհրաժեշտ հիմնավորումներ ուսումնասիրությունները շարունակելու համար:
Հոդված16. Ուսումնասիրության հատուկ լիցենզիայի բովանդակությունը
Ուսումնասիրության հատուկ լիցենզիան մասնավորապես ներառում է՝
1) լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.
2) կոորդինատային համակարգով առանձնացված ընդերքի տեղամասի քարտեզը, որին կցվում են երկրաբանական հանույթների և երկրաբանական հատկացման սահմանները:
Հոդված 17. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի իրավունքները
Ուսումնասիրության հատուկ լիցենզիան, սույն օրենքի և լիցենզիայի պայմանների համա-ձայն, լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք՝ կատարելու ուսումնասիրության աշխատանք-ներ տվյալ երկրաբանական հատկացման սահմաններում (այդ թվում՝ ջրային), որի իրականաց-ման ընթացքում լիցենզառուն իրավունք ունի մտնել ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամաս, այդտեղ կառուցել ճամբարներ և ժամանակավոր շինություններ, ինչպես նաև կառույցներ՝ նախագծով սահմանված կարգով:
Հոդված 18. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի պարտականությունները
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն պարտավոր է՝
1) սկսել ուսումնասիրության աշխատանքները լիցենզիայի տրամադրման մասին որոշման կայացման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե լիցենզիայով այլ ժամկետ նախատեսված չէ.
2) աշխատանքներն իրականացնել համաձայն հաստատված նախագծի:
2. Ուսումնասիրության աշխատանքների վրա ծախսելու համար պահանջվող գումարը, որը նպատակային չի ծախսվել, և այդ կապակցությամբ փոփոխություններ չեն կատարվել նա-խագծում, տարեկան հաշվետվության հիման վրա ձևակերպվում է որպես լիցենզառուի պարտք պետությանը և կարող է գանձվել դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Հոդված 19. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու դիմումատուները
1. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ կարող է դիմել լիազոր մարմին՝ ընդերքի հաս-տատված պաշարներով հանքավայրի կամ դրա տեղամասի նկատմամբ օգտակար հանածոներ արդյունահանելու նպատակով հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու համար:
2. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն, համաձայն 20-րդ հոդվածի, իրավունք ունի լիազոր մարմնին տված դիմումի հիման վրա ստանալ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա՝ ուսումնասիրության տարածքում օգտակար հանածոներ արդյունահանելու համար: Սույն մասի համաձայն դիմումի ներկայացրած ուսումնասիրության հատուկ լիցենզիա ունեցող անձը կհա-մարվի արտոնյալ դիմումատու:
Հոդված 20. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումը
1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումին կից ներկայացվում են՝
1) նշում այն մասին, թե ինչ ժամանակահատվածի համար է հավակնում ստանալ լիցեն-զիան.
2) սպառիչ տեղեկություններ ընդերքի այն տեղամասում գտնվող օգտակար հանածոների հանքավայրի մասին, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիա, ներառյալ՝ ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների, ինչպես նաև հանքարդյու-նահանման պայմանների վերաբերյալ.
3) հանքարդյունահանման ծրագիր, որը պետք է ներառի ներդրումների կանխատեսումը, հանքաքարի արդյունահանման հաշվարկված չափաքանակը և օգտակար հանածոների հարըս-տացման ու թափոնների հեռացման վերաբերյալ դիմումատուի առաջարկները.
4) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ.
5) այլ տեղեկություններ՝ դիմումատուի հայեցողությամբ:
2. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, արտոնյալ դիմումատուի դիմումին կից պետք է ներկայացվեն տեղեկություններ համապատասխան ուսումնասիրության հատուկ լի-ցենզիայի վերաբերյալ և ուսումնասիրության տարածքում գտնվող ընդերքի այն տեղամասի լրիվ նկարագրությունը, որի համար դիմումատուն հավակնում է ստանալ հանքարդյունահանման հա-տուկ լիցենզիա, ինչպես նաև առաջարկվող հանքարդյունահանման տարածքի հատակագիծը՝ հնարավոր մանրամասներով:
3. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, ոչ արտոնյալ դիմումատուն հանք-արդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումում պետք է ներառի նաև այնպիսի տվյալներ, որոնք, 12-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, պահանջվում են ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումի համար:
Հոդված 21. Դիմումի վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը
Լիազոր մարմինը դիմումատուին հանքարդյունահանման հատուկ լիցենզիա է տրամադ-րում նրա դիմումում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ՝ հաշվի առնելով հանքարդյունա-հանման ծրագրով նախատեսված հետևյալ պայմանները.
1) հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ սահմանված կարգի տեղեկանքի առկայությունը.
2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցեն-զիա, չի գերազանցում դիմումատուի կողմից հանքարդյունահանման գործողությունների առա-ջարկվող ծրագրի իրականացման համար պահանջվող տարածքը.
3) արտոնյալ դիմումատուն չի ունեցել իր ուսումնասիրության լիցենզիայի պայմանների որևէ էական խախտում.
4) նրա ներկայացրած դիմումի վերաբերյալ առկա է Ընդերքօգտագործման խորհըր-դատվական հանձնաժողովի դրական եզրակացությունը.
5) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները բավարարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահ-մանված պահանջները:
Հոդված 22. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ժամկետը
Հանքարդյունահանման հատուկ լիցենզիան տրվում է 12-ից 25 տարի ժամկետով:
Հոդված 23. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի բովանդակություն
1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիան մասնավորապես ներառում է՝
1) լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.
2) հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություններ.
3) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ լիցեն-զիան տրված է.
4) այն օգտակար հանածոյի սահմանումը, որի արդյունահանման համար տրվել է լիցեն-զիան:
2. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիային կցվում են հանքարդյունահանման նա-խագիծը և լիցենզային պայմանագիրը, որոնք լիցենզիայի անքակտելի մասերն են:
Հոդված 24. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ժամկետի երկարաձգումը
1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան լիցենզիայի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին՝ ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար:
2. Սույն հոդվածի համաձայն՝ դիմումին կից ներկայացվում են՝
1) տեղեկություններ՝
- այն ժամանակահատվածի մասին, որի համար ներկայացվել է դիմումը,
- օգտակար հանածոների հանքավայրի հաստատված մնացորդային (լրահետախուզվող) պաշարների մասին,
- երկարաձգման ժամանակահատվածում կատարվելիք կապիտալ ներդրումների, ար-տադրական ծախքերի և եկամուտների կանխատեսումների մասին,
- հանքարդյունահանման և հարստացման մեթոդներում առաջարկվող փոփոխությունների մասին,
- հանքարդյունահանման գործունեության ակնկալվող ընդլայնման կամ կրճատման մա-սին.
2) երկարաձգման ժամանակահատվածում իրականացվելիք հանքարդյունահանման աշ-խատանքների առաջարկվող նախագիծը կամ նախագծի լրացումները, եթե հանքավայրի շահա-գործման տեխնոլոգիայում նախատեսվում են էական փոփոխություններ:
3. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա հանքարդյունահանման հատուկ լիցենզիան լիազոր մարմինը երկարաձգում է 12 տարին չգերա-զանցող ժամկետով: Լիազոր մարմինը կարող է երկարաձգել լիցենզիան լիցենզիայի պայման-ների փոփոխմամբ կամ առանց դրա: Լիցենզիայի փոփոխությունները կարող է առաջարկել լի-ցենզառուն:
4. Լիազոր մարմինը կարող է մերժել լիցենզիայի երկարաձգման դիմումը, եթե դիմումա-տուն թույլ է տվել պարտավորությունների էական խախտում:
5. Լիցենզիայի երկարաձգման դեպքում դրանում կատարվում են նշումներ երկարաձգման մասին:
Հոդված 25. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի իրավունքները
Հանքարդյունահանման հատուկ լիցենզիան, սույն օրենքի և լիցենզիայի պայմանների հա-մաձայն, լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք՝ կատարելու օգտակար հանածոների ուսում-նասիրության և հանքարդյունահանման աշխատանքներ ընդերքի հատկացված տեղամասում: Լի-ցենզառուն իրավունք ունի՝
1) մտնել ընդերքի տեղամաս և իրականացնել նախագծով նախատեսված բոլոր անհրա-ժեշտ աշխատանքները օգտակար հանածոների արդյունահանման և ուսումնասիրության նպա-տակով.
2) հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցել անհրա-ժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցուղիներ, տեղադրել սարքավորումներ, փոխադրել, հարըս-տացնել հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում իր արդյունահանած օգտակար հա-նածոն.
3) տնօրինել արդյունահանված օգտակար հանածոները.
4) ընդերքի տեղամասում իրականացնել նախագծով նախատեսված ցանկացած օգտա-կար հանածոյի ուսումնասիրություն: Եթե սույն կետով նախատեսված իրավունքն իրականացնելիս լիցենզառուն ընդերքի տեղամասում հայտնաբերում է իր լիցենզիայում չնշված այլ օգտակար հանածո, ապա այդ օգտակար հանածոն արդյունահանելու նպատակով լիցենզիա ստանալու դիմում ներկայացնելու դեպքում նա օգտվում է արտոնյալ դիմումատուի իրավունքներից:
Հոդված 26. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի պարտականությունները
Սույն օրենքի և լիցենզիայի պայմանների համաձայն՝ հանքարդյունահանման հատուկ լի-ցենզառուն պարտավոր է՝
1) աշխատանքներն իրականացնել լիցենզիայի և հաստատված նախագծի պայմաններին համապատասխան.
2) կատարել լիազոր մարմնի՝ սույն օրենքով սահմանված կարգով տրված ցուցումները.
3) գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հոդված 27. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ընդերքի տեղամասի ընդլայնումը
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման հատուկ լիցեն-զառուն կարող է դիմել լիազոր մարմին՝ լիցենզիայով իրենց տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար: Լիազոր մարմինը կարող է բավարարել կամ մերժել դիմումը՝ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի համաձայն:
2. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի այն տեղամասի նկատմամբ ներկայացված դիմումը, որն այլ հանքային իրավունքի օբյեկտ է:
3. Սույն հոդվածով սահմանված համաձայնությունը տրվում է առանց վերապահումների կամ լիազոր մարմնի կողմից սահմանված պայմաններով: Այդ պայմանները պետք է նշված լինեն դիմումի բավարարումը հավաստող փաստաթղթում:
4. Սույն հոդվածի համաձայն՝ ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումի բավարարումը և ընդլայնման պայմանները նշվում են լիցենզիայի վրա, և լիցենզիան համարվում է փոփոխված՝ այդ նշագրմանը համապատասխան:
Հոդված 28. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների փոփոխությունը
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման հատուկ լիցեն-զառուն կարող է փոփոխություններ կատարել ուսումնասիրության կամ հանքարդյունահանման նախագծում:
2. Լիցենզիայի, այդ թվում՝ նախագծի պայմաններից որևէ մեկի փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա վերաբերյալ լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո:
Հոդված 29. Լիցենզիայի գործողության տևողությունը դիմումի ներկայացման պարագայում
Եթե ուսումնասիրության հատուկ լիցենզառուն լիցենզիայի գործողության ընթացքում դի-մում է ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի ամբողջ տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ լիցենզիայի երկարաձգման կամ սահմանված կարգով հանքարդյունահանման հա-տուկ լիցենզիա ստանալու համար, կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն լիցեն-զիայի գործողության ընթացքում դիմում է դրա երկարաձգման համար, ապա գործող լիցենզիան շարունակում է ուժի մեջ մնալ մինչև՝
1) լիցենզիայով սահմանված ժամկետի ավարտը, եթե ներկայացված դիմումը մերժվում է.
2) ներկայացված դիմումի համաձայն՝ լիցենզիայի տրման կամ երկարաձգման օրը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀՐԱԺԱՐՈՒՄ, ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Հոդված 30. Հրաժարումը հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման հատուկ լիցեն-զառուն, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի այն տեղամասից կամ դրա մի մասից, որի նկատ-մամբ տրվել է լիցենզիա, հրաժարումը հավաստելու նպատակով պետք է դիմի լիազոր մարմին՝ հրաժարումն ուժի մեջ մտնելու՝ իր համար ցանկալի օրվանից առնվազն երեք ամիս առաջ: Սույն օրենքի համաձայն՝ լիազոր մարմինը դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր՝ առանց պայմանների կամ հրաժարման ենթակա տարածքի նկատմամբ իր կողմից սահմանված պայմաններով:
2. Դիմումին կից ներկայացվում են՝
1) նշում դիմումատուի՝ հրաժարումն ուժի մեջ մտնելու համար ցանկալի օրվա մասին.
2) հրաժարման ենթակա ընդերքի տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրա-մասն նկարագրություն.
3) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
Եթե դիմումը ներկայացված է հանքային իրավունքի օբյեկտ հանդիսացող ընդերքի տեղա-մասի մի մասից հրաժարվելու նպատակով, ապա այն պետք է նկարագրի այդ ընդերքի տեղա-մասը, ընդգրկի հրաժարման ենթակա, ինչպես նաև ընդերքի մնացած՝ տեղամասերի հստակ նկարագրումն ապահովող հատակագիծը:
3. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաստագիր
1) այն դիմումատուին, որն ունի պարտավորությունների էական խախտում.
2) այն դիմումատուին, որը չի ներկայացրել սույն հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով նախատեսված փաստաթղթերը.
3) եթե հանքային իրավունքի օբյեկտ մնացող ընդերքի տեղամասը չի կարող լիցենզիայի պայմաններին համապատասխան արդյունավետ օգտագործվել կամ շահագործվել:
4. Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված դիմու-մում նշված օրվանից կամ այն օրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը՝ ելնելով հրաժար-ման պայմաններից: Եթե հավաստագիրը վերաբերում է հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամասին, ապա լիցենզիան նույն օրվանից ուժը կորցրած է ճանաչվում, հակառակ դեպքում լիցենզիան փոփոխվում է՝ հաշվի առնելով հրաժարումը:
5. Ընդերքի տեղամասից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի նկատմամբ մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պատասխանատվությունից:
Հոդված 31. Զգուշացումը և հանքային իրավունքի դադարեցումը
1. Լիազոր մարմինը կարող է ուսումնասիրության հատուկ լիցենզառուին կամ հանքարդյու-նահանման հատուկ լիցենզառուին տալ գրավոր զգուշացում, եթե նա՝
1) չի կատարում սույն օրենքով նախատեսված պարտավորությունները.
2) չի կատարում լիցենզիայի պայմանները, այդ թվում՝ լիցենզային պայմանագրով նա-խատեսված և լիցենզիայով սահմանված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.
3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ դրա համար սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2. Լիազոր մարմնի որոշմամբ հանքային իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում հանքային իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները:
Հանքային իրավունքը դադարում է լիցենզառու իրավաբանական անձի լուծարման կամ լիցենզառու անհատ ձեռնարկատիրոջ մահվան պատճառով:
3. Հանքային իրավունքը կարող է դադարեցվել նաև ազգային անվտանգության նկա-տառումներով: Այս դեպքում հանքային իրավունքի դադարեցման մասին որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ սահմանելով վնասների փոխհա-տուցման կարգը:
4. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին, եթե լիցենզառուն զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված պատճառները, կամ եթե այդ պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա դրա դիմաց համարժեք փոխհատուցում է առաջարկել:
5. Հանքային իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն լիցենզառուի նկատմամբ սկսված հանքային իրավունքների հետ կապված դատավարական գործընթացները:
Հոդված 32. Արդյունահանման ոչ բավարար լինելու դեպքում հանքային իրավունքի դադարեցումը
Եթե ոչ պակաս, քան երեք տարվա ընթացքում հանքարդյունահանման լիցենզառուն չի կարողացել իրականացնել հանքարդյունահանման աշխատանքներն իր հանքարդյունահանման նախագծին համապատասխան, և այդ ընթացքում արդյունահանել է արդյունահանման սահման-ված չափաքանակի 50 տոկոսից պակասը, ապա լիազոր մարմինը դադարեցնում է այդ հանքային իրավունքը, եթե լիցենզային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Բ Ա Ժ Ի Ն IV
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Հոդված 33. Ուսումնասիրության լիցենզիաների դիմումը և տրամադրումը
1. Ուսումնասիրության լիցենզիայի դիմումը ներկայացվում է լիազոր մարմին: Դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) այն օգտակար հանածոների ցանկը, որոնք դիմումատուն ցանկանում է ուսումնասիրել.
3) սահմանված կարգով ստացված երկրաբանական տեղեկատվության հիման վրա ըն-դերքի այն տեղամասի նկարագրությունը, որի վրա ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը.
4) տվյալներ այն գումարի մասին, որը դիմումատուն մտադիր է ծախսել ուսումնասիրու-թյան աշխատանքների վրա.
5) այն հանքային իրավունքի նշումը, որը նախկինում տրվել էր դիմումատուին.
6) այլ տեղեկություններ՝ դիմումատուի հայեցողությամբ:
2. Լիազոր մարմինը չի տրամադրում ուսումնասիրության լիցենզիա, եթե՝
1) որևէ այլ հանքային իրավունքի առնչությամբ դիմումատուն ունեցել է կամ ունի պայմա-նագրային պարտավորությունների խախտում և չի վերացրել դա.
2) ընդերքի այն տեղամասը, որի համար նա դիմել է, կամ դրա մի մասը այլ հանքային իրավունքի օբյեկտ է:
3. Ուսումնասիրության լիցենզիան տրամադրվում է երեք տարուց ոչ ավելի ժամկետով և չի երկարաձգվում:
Հոդված 34. Ուսումնասիրության լիցենզիայի բովանդակությունը
1. Ուսումնասիրության լիցենզիան մասնավորապես ներառում է լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը:
2. Ուսումնասիրության լիցենզիային պետք է կցված լինեն այդ լիցենզիայի հիման վրա իրականացման ենթակա ուսումնասիրության աշխատանքների նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի հատակագիծը:
Հոդված 35. Ուսումնասիրության լիցենզառուի իրավունքներն ու պարտականությունները
1. Ուսումնասիրության լիցենզիան լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք՝ ուսումնա-սիրության համար տրամադրված ընդերքի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների ուսումնասիրության աշխատանքներ: Այդ իրավունքի իրականացման ընթացքում լիցենզառուն իրա-վունք ունի մտնել ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամաս, կառուցել ճամ-բարներ և ժամանակավոր շինություններ կամ տեղադրել սարքավորումներ այդ տեղամասի ցանկա-ցած հատվածում (այդ թվում՝ ջրային)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ուսումնասիրության լիցենզառուն պետք է լիազոր մարմնին ծանուցի արդյունաբերական նշանակություն ունեցող հնարավոր օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո՝ 14 օրվա ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Հոդված 36. Հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար դիմելու իրավունքը
1. Ուսումնասիրության լիցենզառուն լիցենզիայի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ կարող է դիմել լիազոր մարմին՝ ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասում օգտակար հանածոներ արդյունահանելու նպատակով հանքարդյունահանման լի-ցենզիա ստանալու համար: Ուսումնասիրության լիցենզառուն, որը սույն հոդվածի համաձայն դի-մել է հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար, համարվում է արտոնյալ դիմու-մատու:
2. Ցանկացած տնտեսավարող սուբյեկտ կարող է դիմել լիազոր մարմին հանքարդյունա-հանման լիցենզիա ստանալու համար ընդերքի այն տեղամասից օգտակար հանածոներ արդյու-նահանելու նպատակով, որի նկատմամբ նա չունի ուսումնասիրության լիցենզիա: Եթե սույն մասով նախատեսված դիմումի հետ ընդերքի միևնույն տեղամասի նկատմամբ լիցենզիա ստանալու համար դիմում է ներկայացնում արտոնյալ դիմումատուն, ապա այդ դեպքում նախապատ-վություն է տրվում արտոնյալ դիմումատուին:
Հոդված 37. Հանքարդյունահանման լիցենզիայի դիմումը
Հանքարդյունահանման լիցենզիա ստանալու դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիան՝ այնպիսի մանրամասնություններով գծագրված հատակագծով, որը բավա-րար կլինի լիազոր մարմնի համար այդ տարածքը տարբերակելու համար.
3) արտոնյալ դիմումատուի դեպքում՝ ընդերքի տվյալ տեղամասի նկատմամբ ուսումնա-սիրության լիցենզիայի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
4) ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ.
5) հանքարդյունահանման ծրագիրը, որը պետք է ներառի ներդրումների կանխատեսում, հանքաքարի արդյունահանման հաշվարկված չափաքանակը և օգտակար հանածոների հարըս-տացման ու թափոնների հեռացման վերաբերյալ դիմումատուի առաջարկները.
6) հանքարդյունահանման լիցենզիայի տևողության սահմանումը, որը չպետք է գերա-զանցի 12 տարին.
7) այլ տեղեկություններ՝ դիմումատուի հայեցողությամբ:
Հոդված 38. Հանքարդյունահանման լիցենզիայի տրամադրումը
Լիազոր մարմինը բավարարում է հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար տրված դիմումը, որը ներկայացվել է սույն բաժնի պահանջներին համապատասխան, եթե՝
1) լիազոր մարմինը չի պահանջել դիմումատուից սույն օրենքի համաձայն դիմել հանք-արդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու համար.
2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար ներկայացվել է դիմում, չի գերազանցում դիմումատուի կողմից նշված օգտակար հանա-ծոն արդյունահանելու համար ընդերքի անհրաժեշտ տեղամասը.
3) դիմումատուն չի ունեցել պայմանագրային պարտավորությունների խախտում այլ հան-քային իրավունքի առնչությամբ, կամ նրան հաջողվել է վերացնել դրանք.
4) ընդերքի այն տեղամասը, որի համար ներկայացվել է դիմում, այլ հանքային իրավունքի օբյեկտ չէ.
5) ընդերքի այն տեղամասը, որի համար ներկայացվել է դիմում, չի համընկնում ընդերքի որևէ այլ տեղամասի որևէ մասի հետ, որի նկատմամբ մեկ այլ դիմումատու դիմում է ներկայացրել, և վերջինս, սույն օրենքի համաձայն, ունի նախապատվության իրավունք.
6) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահ-մանված պահանջները:
Հոդված 39. Հանքարդյունահանման լիցենզիայի բովանդակությունը
1. Հանքարդյունահանման լիցենզիան մասնավորապես ներառում է՝
1) լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.
2) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ դա տըր-ված է:
2. Հանքարդյունահանման լիցենզիային կցվում է հանքարդյունահանման նախագիծը, որը լիցենզիայի անքակտելի մասն է:
Հոդված 40. Հանքարդյունահանման լիցենզիայի ժամկետի երկարաձգումը
1. Հանքարդյունահանման լիցենզառուն կարող է դիմել լիազոր մարմին՝ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու նպատակով:
2. Դիմումի հիման վրա լիազոր մարմինը երկարաձգում է լիցենզիայի ժամկետը դիմումի մեջ նշված ժամկետով, բայց 6 տարին չգերազանցող ժամանակահատվածով, եթե օգտակար հանածոների պաշարները բավարար են դրանց արդյունահանումը շարունակելու համար:
Հոդված 41. Հանքարդյունահանման լիցենզառուի իրավունքներն ու պարտականությունները
1. Հանքարդյունահանման լիցենզիան, սույն օրենքի համաձայն, լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք ընդերքի տեղամասում իրականացնելու հանքարդյունահանման աշխատանք-ներ, և այդ նպատակով լիցենզառուն իրավունք ունի՝
1) մտնել ընդերքի տեղամաս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հանքարդյունա-հանման աշխատանքներն իրականացնելու նպատակով.
2) հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցել անհրա-ժեշտ շինություններ, կառույցներ, տեղադրել սարքավորումներ, փոխադրել, հարստացնել հանք-արդյունահանման աշխատանքների ընթացքում իր արդյունահանած հանքանյութը.
3) տնօրինել արդյունահանված օգտակար հանածոները.
4) ընդերքի տեղամասում ուսումնասիրել այլ օգտակար հանածոներ.
5) թափոնները տեղադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
2. Հանքարդյունահանման լիցենզառուի պարտականություններն են՝
1) նախապատրաստել ընդերքի տեղամասը, սկսել և իրականացնել հանքարդյունահանման աշխատանքները՝ հանքարդյունահանման նախագծին համապատասխան.
2) սահմանագծել ընդերքի տեղամասը և սահմանված ձևով պահպանել այդ սահմանագծումը:
Հոդված 42. Ուսումնասիրության և հանքարդյունահանման լիցենզիաներից հրաժարումը, զգուշացումը և դադարեցումը
Սույն օրենքի III բաժնով սահմանված հանքային իրավունքներին վերաբերող հրաժարման, զգուշացման և դադարեցման դրույթները տարածվում են նաև սույն բաժնով սահմանված հանքային իրավունքների վրա:
ԲԱԺԻՆ V
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ
ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 43. Սույն գլխի դրույթների կիրառումը
Սույն գլխով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում 2003 թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվում են III և IV բաժիններով նախատեսված լիցենզառուների վրա:
Հոդված 44. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ ֆինանսական տերմինները.
հաշվարկային արժեք՝ մետաղական օգտակար հանածոյի իրացման արժեքն է՝ հաշ-վարկված մատակարարում գործարանի պահեստից պայմանով:
Այն դեպքում, երբ իրացման արժեքը չի համապատասխանում այն գնին, որը կարող էր վճարվել մետաղական օգտակար հանածոների դիմաց, եթե դրանք գործարքի նույն պայման-ներով վաճառվեին շուկայում վաճառողից անկախ գործող գնորդին, ապա լիազոր մարմինը հա-մապատասխան ծանուցում է ներկայացնում լիցենզառուին, որից հետո շուկայական արժեքը որոշ-վում է լիազոր մարմնի և լիցենզառուի միջև անցկացված բանակցությունների միջոցով:
Եթե տվյալ հարցի շուրջ լիազոր մարմնի և լիցենզառուի բանակցություններն արդյունք չեն տալիս, ապա շուկայական արժեքը որոշում է լիցենզային պայմանագրով որոշված անկախ փորձագետը.
շահագործման ծախսեր՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքով սահմանված կարգով հարկվող շահույթը հաշվարկելիս համարվում են թույլատրե-լի նվազեցումներ, բացառությամբ՝
1) կապիտալ ծախսերի,
2) նյութական և ոչ նյութական ակտիվների նկատմամբ կիրառվող ամորտիզացիոն հատ-կացումների,
3) ֆինանսական հատկացումների, ներառյալ՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքները, տուրքերը և ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված վճարները.
շահութաբերության նորմա՝ (R-C)/R, որտեղ՝
R - ռոյալթիների վճարման ցանկացած ժամանակահատվածում արդյունահանված մե-տաղական օգտակար հանածոյի իրացումից առաջացած ընդհանուր հաշվարկային արժեք,
C - նույն ժամանակահատվածում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կատարված շահագործման ծախսեր.
ռոյալթի՝ հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումար.
ռոյալթիի վճարման ժամանակահատված՝ յուրաքանչյուր եռամսյակ՝ իրացման պահից սկսած:
2. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն և հանքարդյունահանման լիցենզառուն ռոյալթիների վճարման յուրաքանչյուր ժամանակահատվածում պարտավոր են վճարել՝
1) ռոյալթի՝ տվյալ ժամանակահատվածում իրացված մետաղական օգտակար հանածո-ների համախառն հաշվարկային արժեքի մեկ տոկոսը.
2) լրացուցիչ ռոյալթի՝ շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում՝ ևս 0,1 տոկոս, շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0,8 տոկոսի համար:
3. Ռոյալթիները և լրացուցիչ ռոյալթիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ռոյալթիների վճարման յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա 30-ը:
Ռոյալթիների հաշվարկման և վճարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմին՝ վերջինիս սահմանած կարգով և ժամկետներում:
Հոդված 45. Ոչ մետաղական օգտակար հանածոների և գունագեղ քարերի համար գանձվող ռոյալթիները
Արդյունահանված ոչ մետաղական օգտակար հանածոների և գունագեղ քարերի համար գանձվում է ռոյալթի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով:
Հոդված 46. Ռոյալթիների պայմանական գանձումը
1. Այն դեպքում, եթե որևէ պատճառով հնարավոր չէ գնահատել տվյալ ժամանակահատվածում վճարման ենթակա ռոյալթիների չափը, ապա լիազոր մարմինը կարող է սահմանել պայմանական ռոյալթի, իսկ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր է վճարել պայմանական ռոյալթի:
2. Վճարման ենթակա ռոյալթիների գումարի ճշտվելուց հետո լիցենզառուն՝
1) պարտավոր է վճարել ճշտված ռոյալթիի և պայմանական ռոյալթիի տարբերությունը՝ տարբերության ճշտման պահից 20 օրվա ընթացքում.
2) հետ է ստանում պայմանական ռոյալթիի ճշտված ռոյալթին գերազանցող գումարը:
Ռոյալթիների տարբերության ճշտման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարությունը:
Հոդված 47. Օգտակար հանածոների տնօրինման սահմանափակումը
Եթե հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման լիցեն-զառուն վճարման ժամկետում կամ լիազոր մարմնի երկարաձգած այլ ժամկետում չի վճարում վճարման ենթակա ռոյալթի կամ պայմանական ռոյալթի, ապա լիազոր մարմինն իրավասու է արգելել օգտակար հանածոյի արդյունահանումը տվյալ ընդերքի տեղամասից մինչև վճարման ենթակա բոլոր ռոյալթիների վճարումը կամ մինչև ռոյալթիների վճարման վերաբերյալ լիազոր մարմնի համար ընդունելի համաձայնության ձեռքբերումը:
Հոդված 48. Կոնցեսիոն վճարը
Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն, ինչպես նաև ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են տարեկան վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կոնցեսիոն միանվագ վճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով, ընդ որում, դա չպետք է գերազանցի՝
1) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկը.
2) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար՝ նվա-զագույն աշխատավարձի հիսնապատիկը:
Հոդված 49. Բոնուսը
1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի տրամադրումը կարող է պայմանավորվել հատուկ վճարի՝ բոնուսի վճարման պայմանով: Բոնուսային վճարի պահանջ առաջանում է այն դեպքում, երբ պետությունը լիցենզառուին տրամադրում է առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվություն տվյալ հանքավայրի մասին, որը ձեռք է բերվել նախկինում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա:
2. Բոնուսի մեծության հաշվարկման մեխանիզմը և կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Բոնուսները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 50. Կայունացման պայմանագիրը
1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու նպատակով դիմումատուի գրավոր դիմումի, ինչպես նաև դրա վերաբերյալ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքում է Կայունացման պայմանագիր:
2. Կայունացման պայմանագրի կնքման դեպքում ուսումնասիրության հատուկ լիցենզա-ռուի համար նրա ցանկությամբ կիրառվում են պաշտպանվածության և հավելյալ ծախսերի փոխհատուցման՝ սույն օրենքով նախատեսված մեխանիզմները:
3. Կայունացման պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ուսումնասիրու-թյան հատուկ լիցենզիայի հետ միաժամանակ և գործում է օգտակար հանածոյի արդյունաբե-րական արդյունահանման սկզբից ոչ ավելի, քան 12 տարի:
Հոդված 51. Կոնցեսիոն պայմանագիրը
1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու նպատակով դիմումատուի գրա-վոր դիմումի, ինչպես նաև դրա վերաբերյալ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնա-ժողովի դրական եզրակացության առկայության դեպքում լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքում է Կոնցեսիոն պայմանագիր՝ ի լրումն Կայունացման պայմա-նագրի կամ դրա փոխարեն:
2. Կոնցեսիոն պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան հանքարդյունահան-ման հատուկ լիցենզիայի հետ միաժամանակ և գործում է այդ լիցենզիայի գործողության ամբողջ ժամանակահատվածում:
Հոդված 52. Կայունացման պայմանագրի բովանդակությունը
1. Կայունացման պայմանագիրը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան պարտավորություն համարվող հետևյալ դրույթները.
1) ուսումնասիրության հատուկ լիցենզառուի՝ ընդերքի տվյալ տեղամասի նկատմամբ մեկ կամ մի քանի հանքարդյունահանման հատուկ լիցենզիա սույն օրենքով և տվյալ ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված կարգով ստանալու իրավունքի երաշխավորություն.
2) Կայունացման պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում ուսումնասիրության հատուկ լիցենզառուների պաշտպանվածության ապահովումը, այդ թվում՝ Կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին սահմանված շահութահարկի, ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի բարձրացման հետևանքով լիցենզառուի հավելյալ ծախսերի փոխհատուցման երաշխիքը Կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեության մասով: Սույն մասով նախատեսված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
3) վեճերի կարգավորման մեխանիզմները:
2. Կայունացման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարությունը:
Հոդված 53. Կոնցեսիոն պայմանագրի բովանդակությունը
1. Կոնցեսիոն պայմանագրով կարգավորվում են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի նկատմամբ հարկման այլընտրանքային եղանակի ընտրության սահմանումը, ընդ որում, անկախ հարկման ընտրված եղանակից՝ ռոյալթիները և ընդերքի տվյալ տեղամասի համար սույն օրենքով սահմանված այլ վճարները ենթակա են պարտադիր վճարման.
2) հանքավայրի Կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում իրականացվող արդյունահան-ման ֆինանսավորման ընդունելի պայմանների սահմանումը, ներառյալ՝ սեփական և ներգրավ-ված միջոցների թույլատրելի հարաբերակցությունը, ինչպես նաև ներգրավված ֆինանսական միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքի առավելագույն չափերը.
3) հանքարդյունահանման նպատակով հատուկ լիցենզիա ստանալու՝ դիմումատուի կողմից առաջարկվող ծրագրերի վերաբերյալ առկա համապատասխան տեղեկատվության, ինչպես նաև պահանջվող այլ նյութերի տրամադրումը՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան.
4) օգտակար հանածոների հնարավոր հանքավայրերում արդյունահանման և շահա-գործման նպատակով առևտրային հիմունքներով իրականացվող ուսումնասիրության պայման-ների հստակ սահմանումը.
5) բնապահպանական խնդիրները, ներառյալ՝ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի պարտավորությունների և պարտականությունների սահմանների, ինչպես նաև առանձին դեպքերի համար դրանց սահմանափակման նախատեսումը.
6) լիազոր մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում իրականացվող լիազորությունների, ինչպես նաև դրանց կիրառման դեպքերի հստակ սահմանու-մը:
2. Կոնցեսիոն պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարությունը:
Բ Ա Ժ Ի Ն VI
ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ)
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
Հոդված 54. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու պայմանները
1. Հանքարդյունահանում իրականացնելու համար լիցենզիա չի պահանջվում, եթե՝
1) արդյունահանվելու են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած տեղական նշանակության հանքա-վայրերից.
2) հանքարդյունահանումն իրականացվելու է միայն բաց եղանակով, մինչև 2 մետր ար-դյունահանվող շերտի հզորությամբ՝ առանց հորատապայթեցման աշխատանքների:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանները բավարարող և սույն օրենքի համաձայն՝ համապատասխան բովանդակությամբ դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, որն օրենքով սահմանված կարգով դիմումատուին տալիս է հանքարդյունահանում իրա-կանացնելու գրավոր թույլտվություն: Թույլտվությունը տրվում է անժամկետ:
3. Թույլտվություն ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանք-ները, առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի:
4. Թույլտվություն ստացած անձը հանքարդյունահանման աշխատանքներն ավարտելուց 30 օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին տեղեկացնել լիազոր մարմին:
Հոդված 55. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելուհամար դիմումը
1. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմումատուի անվանումը (անունը).
2) ընդհանուր տարածում ունեցող այն օգտակար հանածոյի վերաբերյալ տեղեկությունները, որը դիմումատուն ցանկանում է արդյունահանել.
3) այն տարածքի հատակագիծը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ թույլտվություն.
4) նախատեսվող աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունները և նախա-տեսվող բնապահպանական միջոցառումները:
Հոդված 56. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար դիմումի վերաբերյալ որոշումը
1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի առաջին մասով և 55-րդ հոդվածով նախատեսված պայմանները բավարարող դիմումի վերաբերյալ լիազոր մարմինը դիմումը ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում որոշում է բավարարել կամ մերժել դա, որի վերաբերյալ գրավոր տեղե-կացնում է դիմումատուին:
2. Դիմումը մերժվում է, եթե՝
1) տարածքը, որի նկատմամբ ներկայացվել է դիմումը, արդեն տրամադրված է հանք-արդյունահանման նպատակով.
2) նախատեսված աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունները և նախատեսվող բնապահպանական միջոցառումները չեն բավարարում սահմանված պահանջները:
Հոդված 57. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու դիմաց վճարները
1. Սույն բաժնով նախատեսված հանքարդյունահանումն իրականացնելու համար համապատասխան թույլտվություն ստացած անձը, այդ թույլտվությունն ստանալուց 14 օրվա ընթացքում, պարտավոր է կատարել վճարում՝ յուրաքանչյուր 0,1 հեկտար հողատարածքի դիմաց՝ նվա-զագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վճարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կատարվում է միանվագ կարգով:
Հոդված 58. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը
Լիազոր մարմինն ուժը կորցրած է ճանաչում թույլտվությունը, եթե այդ թույլտվությունն ստացած անձը օգտակար հանածոների արդյունահանումն իրականացնում է սույն օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի պահանջների խախտմամբ:
Բ Ա ԺԻ Ն VII
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 59. Շրջակա միջավայրի պահպանության պայմանները
1. Հանքային իրավունքներ հայցելիս դիմումատուի առաջարկվող ծրագիրը պետք է ներա-ռի պայմաններ՝ ուղղված հետևյալ միջոցառումների իրականացմանը.
1) օդային և ջրային ավազանի, հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, հնէաբանական, պատմական և աշխարահագրական նշանակություն ունեցող հողատարածքների պաշտպանությանն ու պահպանմանը.
2) ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքների իրականացման հետևանքով ընդերքի տեղամասի որոշ հատվածներում ռեկուլտիվացիայի, հարթեցման, կանաչապատման, ծառատնկման, ցանկապատման աշխատանքների իրականացմանը.
3) խորշերի, թունելների և հորատանցքերի լցմանը, մեկուսացմանը կամ ցանկապատմանը:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պայմանների կատարումը պետք է համա-պատասխանի շրջակա միջավայրի պահպանության ազգային չափանիշներին:
Հոդված 60. Դիտարկվող շրջակա միջավայրը
Որևէ հանքային իրավունքի տրամադրման հարց քննարկելիս լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքների հիման վրա հաշվի է առնում դրա ազդեցությունը օդային և ջրային ավազանի, հողի, կենդանական և բուսական աշխարհի վրա, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, հնէաբանական, պատմական և աշխարհագրա-կան առանձնահատկությունները:
Հոդված 61. Լիազոր մարմնի ցուցումները
Լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտից պահանջում է իր սահմանած ժամկետում իրականացնել նախագծով նախատեսված կամ այլ կերպ ստանձնած բնապահպանական ու տեխնոլոգիական միջոցառումների կատարումը, որոնցով պայմանավորված է եղել հանքային իրավունքի տրամադրումը:
Հոդված 62. Ռեկուլտիվացիոն աշխատանքները
1. Եթե տնտեսավարող սուբյեկտը չի կատարում 61-րդ հոդվածով նախատեսված ցու-ցումը, ապա լիազոր մարմինն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ մասին նախապես՝ առնվազն մեկ ամիս առաջ, տեղյակ պահելով լիցենզառուին: Կատարված ծախսերը դիտարկ-վում են որպես լիցենզառուի պարտք պետությանը և ենթակա են փոխհատուցման լիցենզառուի կողմից:
2. Սույն հոդվածով նախատեսված պարտքի չափը հավաստվում է կատարված աշխա-տանքների ծավալները հաստատող սահմանված կարգով կազմված կատարողական ակտերով:
Հոդված 63. Հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումը
Հանքային իրավունք կրողը պարտավոր է հանքային իրավունքի դադարման պահից վեց ամսվա ընթացքում ապամոնտաժել հանքարդյունահանման աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված հանքարդյունահանման համալիրը:
Հոդված 64. Հանքարդյունահանման համալիրի վաճառքը
1. Եթե հանքարդյունահանման համալիրը չի ապամոնտաժվել 63-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ապա լիազոր մարմինն իրավունք ունի դատարանի վճռի հիման վրա վաճառել դա՝ հրապարակային աճուրդի միջոցով:
2. Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համալիրը կամ դրա մի մասը չի վաճառվում, ապա դա կարող է վաճառվել ուղղակի վաճառքի ձևով:
3. Վաճառքից գոյացած գումարից հանվում են՝
1) վաճառքի անցկացման հետ կապված ծախսերը.
2) հրապարակային աճուրդի միջոցով համալիրի չվաճառված մասի տեղափոխման ծախսերը.
3) պետությանը կամ երրորդ անձին պատճառված՝ լիցենզիայով տրված իրավունքների իրացմամբ պայմանավորված վնասի փոխարեն՝ որպես փոխհատուցում վճարման ենթակա գու-մարի պարտք մնացած մասը:
4. Նվազեցումներից հետո մնացած գումարը փոխանցվում է պետական բյուջե:
5. Եթե վաճառքից գոյացած գումարը քիչ է նվազեցումներից, ապա՝
1) պակասող գումարը համարվում է պարտք պետությանը համապատասխան ցուցում ստացած անձի կողմից և պետք է փոխհատուցվի դատական կարգով.
2) լիազոր մարմինը որոշում է սույն հոդվածի երրորդ մասում սահմանված ծախսերի փոխ-հատուցման հերթականությունը:
Հոդված 65. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը
1. Հանքային իրավունք կրողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացում-ների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող բանկի հատուկ հաշվում և բացառապես օգտագործ-վում են՝
1) լիցենզառուի կողմից իրականացվող, նախագծով ստանձնած բնապահպանական աշ-խատանքների կատարման նպատակով.
2) լիցենզառուի կողմից նախագծով ստանձնած, բայց իր կողմից չիրականացված բնա-պահպանական աշխատանքների կատարման նպատակով.
3) լիցենզառուի գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով:
3. Բնապահպանական աշխատանքների իրականացման համար դրամագլխից լիցենզառուին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել լիցենզառուի կատարած՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հատկացումները:
4. Պարտավորությունների կատարումից հետո լիցենզառուի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է լիցենզառուին:
Բ Ա Ժ Ի Ն VIII
ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 66. Հանքային իրավունքների փոխանցումը
1. Սույն հոդվածի իմաստով՝ «փոխանցում» նշանակում է հանքային իրավունքների նկատմամբ որևէ գործարք՝ ի շահ երրորդ անձի:
2. Հանքային իրավունքները չեն կարող փոխանցվել կամ գրավադրվել առանց լիազոր մարմնի համաձայնության, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքի:
Առանց նման համաձայնության, հանքային իրավունքների փոխանցման կամ գրավադըր-ման ցանկացած գործարք առ ոչինչ է:
3. Սույն հոդվածով նախատեսված համաձայնության ստացման համար ներկայացված դիմումը պետք է ներառի փոխանցվող իրավունքը ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի մասին այն բոլոր տեղեկությունները, որոնք իրավունքի փոխանցողը ներկայացրել է համապատասխան հանքային իրավունքը ձեռք բերելիս: Լիազոր մարմնի համաձայնությունը պահանջող հանքային իրավունքների փոխանցման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը:
4. Հանքային իրավունքները կարող են փոխանցվել առանց լիազոր մարմնի համաձայնության, եթե լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում տեղի է ունեցել իրավահաջորդություն: Վերակազմակերպված տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հանքային իրավունքի իրավահաջորդության մասին տեղեկացնել լիազոր մարմին՝ վերակազմակերպման գրանցման պահից 14 օրվա ընթացքում:
Հոդված 67. Լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողությունը
1. Սույն հոդվածի իմաստով՝ անձը դիտվում է լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողություն ունեցող, եթե՝
1) նա մենակ կամ իր հետ փոխկապակցված անձանց հետ ուղղակիորեն կամ անուղղա-կիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է տնտեսավարող սուբյեկտի՝ ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի հիսուն և ավելի տոկոսին.
2) պայմանագրի կամ այլ համաձայնության ուժով իրավունք է ստացել նշանակելու տնտեսավարող սուբյեկտի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելիին, տնօրենին կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձանց:
2. Լիցենզառու տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է լիազոր մարմնին տեղեկություն-ներ տրամադրել իր նկատմամբ վերահսկողություն ունեցող անձանց փոփոխության մասին:
Բ Ա Ժ Ի Ն IX
ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 68. Հանքային իրավունքների գրանցումը
1. Լիազոր մարմինը վարում է հանքային իրավունքների կենտրոնացված գրանցամատյան, որտեղ պահվում են այդ իրավունքներին առնչվող ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև՝ իրա-վունքների փոփոխությունները, փոխանցումները, զգուշացումը և դադարեցումը:
2. Գրանցամատյանը բաց է հասարակության համար և դրանից կարելի է օգտվել «Պե-տական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարի դիմաց:
Հոդված 69. Լիազոր մարմնի տեղեկանքները
Լիազոր մարմինը պարտավոր է լիցենզառուի դիմումի հիման վրա նրան տրամադրել իր հանքային իրավունքների մասին պահանջվող տեղեկանքներ՝ համապատասխան մարմիններ ներ-կայացնելու համար:
Բ Ա Ժ Ի Ն X
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 70. Լիցենզառուի հանքային իրավունքների սահմանափակումը
Հանքային իրավունք կրողը չի կարող իրականացնել սույն օրենքով սահմանված իր հան-քային իրավունքները՝
1) առանց համապատասխան մարմինների գրավոր համաձայնության, այն դեպքում, եթե՝
- տարածքը հատկացված է գերեզմանի համար,
- տարածքում գտնվում են բնության, պատմական և մշակույթի հուշարձաններ,
- տարածքը պետական սեփականություն համարվող որևէ կառույց կամ ջրային օբյեկտ է կամ այդ կառույցից կամ ջրային օբյեկտից մինչև 90 մետր հեռավորության վրա է,
- տարածքը օդանավակայանի մաս է,
- տարածքում գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարմիր գրքում գը-րանցված տեսակներ, կամ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ.
2) առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի գրավոր համաձայնության, այն դեպքում, եթե՝
- տարածքը որևէ չբնակեցված, վարձակալված կամ ժամանակավորապես չբնակեցված տան կամ կառույցի մասն է կամ գտնվում է այդ տնից կամ կառույցից մինչև 180 մետր հեռավո-րության վրա,
- տարածքը գտնվում է այն հողատարածքից 45 մետրի սահմաններում, որը մաքրված կամ վարված է կամ այլ ձևով նախապատրաստված է բույսերի աճեցման համար, կամ որի վրա դրանք արդեն աճում են,
- տարածքից գյուղատնտեսական բերք է հավաքվել նախորդ տասներկու ամիսների ըն-թացքում,
- տարածքը խոշոր եղջերավոր անասունների խմելու համար նախատեսված ջրավազանի, որևէ արհեստական կամ բնական ջրամբարի կամ որևէ այլ մասնավոր ջրային ֆոնդի մաս է,
- տարածքը օդանավակայանի մաս է.
3) առանց համապատասխան վարչակազմի ղեկավարի գրավոր համաձայնության, եթե տարածքը բնակավայր է.
4) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքը նախա-տեսված է որևէ երկաթուղու շինարարության համար կամ որևէ երկաթուղուց մինչև 45 մետր հե-ռավորության վրա է.
5) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքը գտնը-վում է որևէ բնակավայրի տարածքում կամ նրա սահմաններից 60 մետրի վրա է.
6) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքը պետա-կան անտառային ֆոնդի մաս է.
7) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքով ճանա-պարհ է անցնում.
8) առանց համապատասխան օրենքի դրույթների պահպանման, եթե տարածքը հատուկ պահպանվող տարածքի մաս է:
Հոդված 71. Օգտակար հանածոների տեղափոխումը
Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն և ուսումնասիրության լիցենզառուն չպետք է տեղափոխեն որևէ օգտակար հանածո ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է օգտակար հանածոյի հետա-զոտման համար՝ օգտակար հանածոյի արժեքի որոշման կամ օգտակար հանածոյի փորձաքննու-թյուն անցկացնելու նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում:
Հոդված 72. Զեկույցները, գրանցումները և տեղեկատվությունը
Հանքային իրավունք կրողը պարտավոր է կազմել զեկույցներ, կատարել գրանցումներ, տրամադրել տեղեկություններ և ներկայացնել հաշվետվություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 73. Մուտքի իրավունքը
1. Լիազոր մարմինն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով մտնել ուսումնասիրության և հանքարդյունահանման համար տրա-մադրված ընդերքի տեղամասեր՝ լիցենզառուի կողմից սույն օրենքի և լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
2. Հանքային իրավունք կրողն իրավունք չունի խոչընդոտել լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործառույթների իրականացմանը:
Բ Ա Ժ Ի Ն XI
ՎԵՃԵՐ
Հոդված 74. Վեճերի լուծումը
Ընդերքի օգտագործման կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:
Բ Ա Ժ Ի Ն XII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 75. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
Սույն օրենքի և ընդերքի օգտագործումը կարգավորող իրավական այլ ակտերի դրույթների խախտման համար տնտեսավարող սուբյեկտները և (կամ) դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված կարգով:
Բ Ա Ժ Ի Ն XIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 76. Անցումային դրույթները
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում ստեղծվում է Ըն-դերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով:
2. Սույն բաժնի իմաստով՝ «անցումային ժամանակաշրջան» նշանակում է մեկ տարի՝ սկսած սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց: Այն տնտեսավարող սուբյեկտը, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուներ հանքային իրավունք, անցումային ժամանակաշրջանում կհամարվի ժամանակավոր լիցենզառու: Անցումային ժամանակաշրջանում ժամանակավոր լիցենզառուն իրավասու է իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք նա իր լիցենզիայի համաձայն իրականացնում էր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
3. Անցումային ժամանակաշրջանի ընթացքում ժամանակավոր լիցենզառուն իրավունք ունի դիմել լիազոր մարմին՝ սույն օրենքով սահմանված կարգով հանքային իրավունք ստանալու նպատակով: Այն լիցենզառուն, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուներ ուսումնասիրու-թյան կամ հետախուզման լիցենզիա, ժամանակավոր լիցենզիայում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ իրավունք ունի դիմել իր ընտրությամբ ստանալու՝
1) ուսումնասիրության լիցենզիա.
2) ուսումնասիրության հատուկ լիցենզիա:
Ժամանակավոր լիցենզառուն, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, 2001 թվականի նոյեմբերի 5-ի՝ Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն ուներ հանքարդյունահանման լիցենզիա, ապա իրավունք ունի դիմել ժամանակավոր լիցենզիա-յում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ իր ընտրությամբ ստանալու՝
1) հանքարդյունահանման լիցենզիա.
2) հանքարդյունահանման հատուկ լիցենզիա:
Նշված լիցենզիաներից որևէ մեկի համար դիմած ժամանակավոր լիցենզառուին 2001 թվականի նոյեմբերի 5-ի՝ Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն ստացած լիցենզիայի հիման վրա տրվում է համապատասխան լիցենզիա՝ լիցենզիայի ժամկետ սահմանելով նախկինում լիցենզիայում սահմանված ժամկետի ավարտը:
Լիցենզիայի փոխարինումը կատարվում է նախկին լիցենզիայի բնօրինակը լիազոր մարմին ներկայացնելու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Անցումային ժամանակաշրջանում տրված լիցենզիաների հետ կապված իրավահարաբե-րությունները կարգավորվում են սույն օրենքով:
2001 թվականի նոյեմբերի 5-ի՝ Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն տրված բոլոր լիցենզիաներն անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո ճանաչվում են ուժը կորցրած:
Բ Ա Ժ Ի Ն XIV
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 77. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 հուլիսի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 57