Ուժը կորցրել է 2015թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
հոկտեմբերի 22-ին
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների գործունեության իրավական, կազմակերպական, տնտեսական և սոցիալական հիմքերը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, օլիմպիական շարժման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները:
ԳԼՈՒԽ 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Սույն օրենքի նպատակները և խնդիրները
1. Սույն օրենքը պայմաններ է ստեղծում կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպաիրավական և սեփականության ձևերից, բնակչության բոլոր խմբերի հետ տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքի զանգվածային և անհատական ձևերի զարգացման համար:
2. Սույն օրենքը դիտարկում է ֆիզիկական կուլտուրան և սպորտը՝ որպես առողջ ապրելակերպի, բնակչության մեջ հայրենասիրության դաստիարակման, հայրենիքի պաշտպանությանը նրանց նախապատրաստման, ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման միջոցներից մեկը և երաշխավորում է բնակչության հավասար իրավունքները՝ առողջ ապրելակերպ պահպանելու համար:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
Ֆիզիկական կուլտուրա՝ մշակույթի բաղկացուցիչ մաս, մարդու ֆիզիկական զարգացման, նրա առողջության ամրապնդման և նրա շարժողական ակտիվության կատարելագործման նպատակով հասարակության կողմից ստեղծվող և օգտագործվող հոգևոր և նյութական արժեքների ընդհանրություն կազմող սոցիալական գործունեության ոլորտ.
ֆիզիկական դաստիարակություն՝ գործընթաց, որն ուղղված է առողջ, ֆիզիկապես և հոգևոր կատարյալ, բարոյապես կայուն մատաղ սերնդի ձևավորմանը, մարդու առողջության, ստեղծագործական երկարակեցության բարձրացմանը և կյանքի երկարացմանը.
սպորտ՝ ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, մարդու կողմից պատմականորեն ստեղծված մրցակցային գործունեության և մրցումներին նրա նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց.
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության և սպորտի զարգացման նպատակով գործունեություն իրականացնող պետական, ոչ պետական և հասարակական կազմակերպությունների ընդհանրություն.
ֆիզկուլտուրային (ֆիզկուլտուրային¬մարզական) շարժում՝ սոցիալական շարժման ձև, որի նպատակն է օժանդակել բնակչության ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ պետական և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կողմից իրականացվող նպատակասլաց գործունեությանը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական շարժում՝ միջազգային օլիմպիական շարժման բաղկացուցիչ մաս, որի նպատակն է զարգացնել սպորտը՝ որպես մարդու ֆիզիկական և հոգևոր կատարելության հասնելու միջոց, ամրապնդել միջազգային մարզական համագործակցությունը.
ֆիզկուլտուրային¬ մարզական միավորում՝ հասարակական կամավոր ինքնակառավարվող ոչ առեւտրային միավորում, որը ստեղծվում է քաղաքացիների նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ֆիզկուլտուրային-առողջարարական» համալիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական դաստիարակության հիմքը կազմող ծրագրերի և նորմատիվների ընդհանրություն.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական մարզական դասակարգում՝ ծրագրանորմատիվային փաստաթուղթ, որը սահմանում է մարզական կարգերի և կոչումների շնորհման նորմերը, պահանջները և պայմանները.
սիրողական սպորտ՝ համակողմանի զանգվածային մարզական շարժում՝ որպես քաղաքացիների ֆիզիկական դաստիարակության և տարբեր մարզաձևերում հեռանկարային ու տաղանդավոր մարզիկների հայտնաբերման համակարգի օրգանական մաս.
պրոֆեսիոնալ սպորտ՝ ձեռնարկատիրական գործունեություն, որի նպատակն է բավարարել պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունների, սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկների և հանդիսատեսների հետաքրքրությունները.
մարզիկ՝ անձ,որը պարբերաբար զբաղվում է սպորտով և հանդես գալիս մարզական մրցումներում.
սիրող մարզիկ (ֆիզկուլտուրնիկ)՝ մարզիկ, որը պարբերաբար զբաղվում է ընտրած մարզաձևով կամ ֆիզիկական վարժություններով, կամավորության հիմունքներով մասնակցում մարզական մրցումների կամ լրացնում կարգային նորմատիվները՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական մարզական դասակարգման պահանջների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ֆիզկուլտուրա և առողջություն» համալիրի նորմատիվների.
բարձրակարգ մարզիկ՝ մարզիկ, որը պարբերաբար զբաղվում է որևէ մարզաձևով, կանոնավոր հանդես գալիս հանրապետական և միջազգային մրցումներում, ունի «սպորտի վարպետի» կոչում՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարզական դասակարգման պահանջների.
պրոֆեսիոնալ մարզիկ` մարզիկ, որի հիմնական զբաղմունքը սպորտն է, և որը պայմանագրին համապատասխան՝ աշխատավարձ և դրամական այլ պարգևավճար է ստանում մարզական մրցումների նախապատրաստման և դրանց մասնակցելու համար.
ֆիզկուլտուրային ¬առողջարարական, մարզական և մարզատեխնիկական կառույցներ` օբյեկտներ, որոնք նախատեսված են բնակչության` ֆիզիկական վարժություններով և մարզական պարապմունքներով զբաղվելու, մարզական տեսարանային միջոցառումների անցկացման համար.
մարզական արդյունաբերություն՝ արդյունաբերական այն ձեռնարկությունների ընդհանրություն, որոնք իրականացնում են ֆիզկուլտուրային¬մարզական և զբոսաշրջային նշանակության արտադրանքի արտադրություն: Այդպիսի ձեռնարկությունների տակ հասկացվում են մասնագիտացված կոմբինատները, գործարանները, ֆաբրիկաները և գիտական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունների առանձին արտադրամասեր, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են ֆիզկուլտուրային¬մարզական և զբոսաշրջային նշանակության արտդրանքի արտադրության մասին արտոնագրերի հիման վրա՝ տեխնիկական փաստաթղթերին և այն նորմատիվային ակտերի համապատասխան, որոնք հաստատված են գործադիր իշխանության մարմնի կողմից՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված կարգով (այսուհետ՝ մարզական արդյունաբերության ձեռնարկություններ):
Հոդված 3. Պետական քաղաքականությունը և նրա սկզբունքները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում
Պետական քաղաքականությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝
1) քաղաքացիների տարբեր տարիքային խմբերի ֆիզիկական դաստիարակության անընդհատություն և հաջորդականություն՝ նրանց կենսագործունեության բոլոր փուլերում.
2) բոլոր քաղաքացիների հետաքրքրությունների, նրանց առողջության եւ ֆիզիկական վիճակի հաշվի առնում՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի մշակման և իրագործման ժամանակ.
3) ֆիզկուլտուրային-մարզական այն բոլոր միավորումների ինքնուրույնության ճանաչում, որոնք համապատասխանում են սույն օրենքի, պետական աջակցության հանդեպ նրանց իրավահավասարության պահանջներին.
4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովում.
5) ֆիզկուլտուրային-մարզական և մարզատեխնիկական կազմակերպությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական շարժման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կրթական հիմնարկների և գիտական կազմակերպությունների, ինչպես նաև մարզական արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսավորման բարենպաստ պայմանների ստեղծում:
Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական աջակցության միջոցներ
1.Պետությունը ապահովում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, աջակցում ֆիզկուլտուրային մարզական և օլիմպիական շարժմանը.
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում անցկացվող միջոցառումներին, այդ թվում՝ օլիմպիական խաղերին, միջազգային մարզական մյուս մրցումներին մարզիկների նախապատրաստման և մասնակցության աշխատանքների ամենամյա ֆինանսավորումը բյուջետային միջոցների հաշվին,
2) ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների և մարզական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից պետական ֆինանսական, նյութատեխնիկական և տեղեկատվական ռեսուրսների, ինչպես նաև գիտահետազոտական և տեխնիկական մշակումների ու տեխնոլոգիաների օգտագործման համար պայմաների ստեղծումը,
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ֆիզկուլտուրային¬առողջարարական, մարզական և մարզատեխնիկական կառույցների առկայությունը,
4) ըստ քաղաքացիների բնակության վայրի մարզական, ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցների շինարարության և գոյության համար պայմանների ստեղծումը յուրաքանչյուր համայնքում,
5) բոլոր տեսակի մանկապատանեկան մարզական դպրոցների, ըստ քաղաքացիների բնակության վայրի ակումբների, մանկական և երիտասարդական մարզական¬առողջարարական ճամբարների, բուժֆիզկուլտուրային դիսպանսերների թվի ավելացման համար պայմանների ստեղծումը և դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդումը,
6) մոր ու մանկան առողջության ամրապնդման նպատակով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցների լայն օգտագործման համար պայմանների ստեղծումը, կանանց և աղջիկների համար ֆիզկուլտուրային¬առողջարարական և մարզական¬զանգվածային միջոցառումներին ակտիվ մասնակցության կազմակերպումը,
7) ֆիզկուլտուրային¬մարզական կազմակերպությունների արտաքին տնտեսական կապերի օժանդակումը:
2. Ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ֆիզկուլտուրային մարզական կազմակերպություններին, մարզական կառույցներին, մարզական արդյունաբերության ձեռնարկություններին պետական աջակցությունն իրականացվում է բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրերին համապատասխան, որոնք հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից՝ համապատասխան պետական կառավարման լիազոր մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի, ֆիզկուլտ¬մարզական այլ կազմակերպությունների ներկայացմամբ:
3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրերի իրագործման նպատակով ծախսերը կատարվում են համապատասխան բյուջեների և արտաբյուջետային աղբյուրների միջոցների, մարզական վիճակախաղերից ստացվող եկամուտների, ինչպես նաև այլ միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Օլիմպիական խաղերին մարզիկների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի նախապատրաստումը և մասնակցությունը ապահովում են պետական կառավարման լիազորված մարմինը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն:
ԳԼՈՒԽ 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի համակարգը
Հոդված 5. Ֆիզկուլտուրային (ֆիզկուլտուրա-մարզական) շարժման սուբյեկտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
Ֆիզկուլտուրային (ֆիզկուլտուրա-մարզական) շարժումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներառում է մարզական ակումբներ, ֆիզիկական կուլտուրայի կոլեկտիվներ, որոնք ինքնագործ և պրոֆեսիոնալ հիմունքներով գործում են ուսումնական հաստատություններում, այլ կազմակերպություններում՝ անկախ սեփականության ձևերից և ըստ քաղաքացիների բնակության վայրի, մանկապատանեկան մարզադպրոցներ, ֆիզիկական պատրաստության մանկապատանեկան ակումբներ, մանկապատանեկան մարզատեխնիկական դպրոցներ, օլիմպիական ռեզերվի մանկա-պատանեկան մասնագիտացված դպրոցներ, օլիմպիական ռեզերվի ուսումնարաններ, մարզական բարձր վարպետության կենտրոններ, որոնք գտնվում են համապատասխանաբար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, կրթության պետական մարմինների, պրոֆեսիոնալ միությունների, այլ կազմակերպությունների տնօրինության ներքո: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի բոլոր տեսակի ուսումնական հիմնարկներ և գիտական կազմակերպություններ՝ անկախ կազմակերպաիրավական ձևերից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզկուլտուրա-մարզական միավորումներ տարբեր մարզաձևերից, ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպություններ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆեդերացիաներ (միություններ, ասոցիացիաներ), հասարակական¬պետական ֆիզկուլտուրա¬մարզական ընկերություններ, պաշտպանական մարզատեխնիկական կազմակերպություններ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտե՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմին, նրան ենթակա գերատեսչական կազմակերպություններ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համայնքային կազմակերպություններ:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա/ հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության հայեցակարգը.
բ/ մշակում և Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական ծրագիրը: Տարեկան ծրագիրը Լեռնային Ղարաբաղի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորումն արտացոլում է պետական բյուջեի ծախսերը.
գ/ սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը.
դ/ հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական այլ ակտերը.
ե/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը իրականացնում է՝
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության ապահովում.
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի նախագծերի պատրաստում և ներկայացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման արդյունքների ամենամյա քննարկում և տվյալ ոլորտում հաջորդ տարվա միջոցառումների հաստատում.
- մարդկանց ֆիզիկական դաստիարակության ղեկավարում և ֆիզիկական կուլտուրայի արմատավորում քաղաքացիների աշխատանքի և հանգստի ռեժիմի մեջ, զանգվածային մարզական մրցումների, սպարտակիադաների, ֆիզկուլտուրա¬ մարզական փառատոների, ֆիզկուլտուրային¬առողջարարական բնույթի այլ միջոցառումների կազմակերպում, տարբեր մարզաձևերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի համար ռեզերվների պատրաստման ապահովում.
- բնակչության տարբեր խմբերի ֆիզիկական պատրաստվածության նորմատիվների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ֆիզկուլտուրա և առողջություն» համալիրի նորմատիվների մշակում և հաստատում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի և կրթության ու առողջապահության ոլորտների ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների առաջարկները.
- նախադպրոցական տարիքի երեխաների և հանրակրթական հաստատությունների սովորողների համար պարտադիր ֆիզիկական պատրաստվածության նորմատիվային պահանջների մշակում, հաստատում և արմատավորում նախադպրոցական և կրթական այլ հիմնարկների ուսումնական գործընթացում, ֆիզիկական վարժությունների նոր տեսակների և նոր մարզաձևերի ընդգրկում բնակչության տարբեր խմբերի ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերում՝ տվյալ բնագավառում կատարված գիտական հետազոտությունների և գիտափորձերի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից միջազգային մարզական միջոցառումներին մասնակցող ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների հավատարմագրում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի առաջարկները.
- զանգվածային ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ գիտելիքների հիմունքների, ֆիզկուլտուրային¬առողջարարական և մարզական հանրամատչելի ծրագրերի, համալիր ֆիզիկական վարժությունների քարոզում, ինչպես նաև տվյալ բնագավառի վերաբերյալ զանգվածային գրականության հրատարակում և տեսաֆիլմերի արտադրություն.
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսավորման գերտեսչական նորմատիվների մշակում.
- բնակչությանը ֆիզկուլտուրային¬առողջարարական ծառայությունների ցուցաբերման նորմատիվների սահմանում, երեխաների և հաշմանդամների ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների համար արտոնյալ պայմանների ստեղծում.
- ֆինանսավորում՝
ա) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այդ թվում՝ մարզական արտադրատեսակների մշակման բնագավառի գիտական հետազոտությունների՝ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացման պետական ծրագրին համապատասխան,
բ) մարզական պատրաստության կենտրոնների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի կրթական հաստատությունների և գիտական կազմակերպությունների,
գ) տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր մարզաձևերի երիտասարդական (ռեզերվային) հավաքական թիմերի պատրաստման, այդ թվում՝ գիտաբժշկական ապահովման, և պաշտոնական միջազգային մարզական մրցումներում նրանց ելույթների,
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի ծրագրային և գիտամեթոդական ապահովում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ գիտական, ուսումնական և գիտահանրամատչելի գրականության հրատարակության կազմակերպում՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրին համապատասխան.
- տեղեկատվական ապահովման միասնական պետական համակարգի ստեղծում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում.
- ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների եւ այլ նորմատիվային իրավական ակտերի կատարման վերահսկում.
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պրոֆեսիոնալ մասնագետների, այդ թվում՝ մարզիչ-մանկավարժների պատրաստում և նրանց որակավորման բարձրացման միջոցառումներ.
- քաղաքացիների ֆիզիկական դաստիարակության և բարձր նվաճումների սպորտի զարգացման, այդ թվում՝ տարբեր մարզաձևերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի պատրաստման հիմնահարցերով գիտական հետազոտությունների ծրագրի մշակում և հաստատում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ.
- մարզական կառույցների շինարարության կազմակերպում և գործող մարզական կառույցների պահպանում, այդ հարցերում օգնության ցուցաբերում ֆիզկուլտ¬մարզական միավորումներին.
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական նորմատիվների, ինչպես նաև ֆիզկուլտուրային¬առողջարարական և մարզական կառույցների օգտագործման նորմերի ու կանոնների մշակում և հաստատում.
- ֆիզկուլտուրա-մարզական և զբոսաշրջային նշանակության ապրանքների հանդեպ քաղաքացիների պահանջարկի ուսումնասիրում, դրանց արտադրության կազմակերպում մարզական արդյունաբերության պետական ձեռնարկություններում, նշված ապրանքների արտադրության համակարգում մարզական արդյունաբերության այլ ձեռնարկություններում, նշված ապրանքների որակի և տեսականու վերահսկման ուղղությամբ միջոցների ձեռնարկում.
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին առնչվող հարցերի լուծում.
- ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների գործունեության ամենամյա վերլուծություն՝ պետական վիճակագրության տվյալների հիման վրա:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կարող են իրականացնել.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի մշակում և իրագործում.
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորում տարիքային տարբեր խմբերի քաղաքացիների ուսման, աշխատանքի և հանգստի ռեժիմի մեջ՝ ֆիզիկական պատրաստվածության նորմատիվների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ֆիզկուլտուրա և առողջություն» համալիրի պահանջների հիման վրա,
- բոլոր տեսակի մարզադպրոցների, մարզական կենտրոնների և ակումբների թվի ավելացում և տարբեր մարզաձևերից հավաքական թիմերի համար մարզական ռեզերվի, բարձրակարգ մարզիկների պատրաստման ապահովում.
- ֆիզկուլտուրային¬առողջարարական և մարզական¬զանգվածային միջոցառումների օրացուցային պլանների մշակում և իրագործում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային մարզական մրցությունների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման օժանդակում.
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարման մարմինների ձևավորում և համագործակցության համակարգում:
4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են՝
ա/ համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը.
բ/ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին.
գ/ համայնքների բնակչության հետ ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպմանը.
դ/ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման և հետագա ամրապնդման գործընթացին.
ե/ մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը և մարզաձևերի զարգացմանը:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտե
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միություն է և գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն գլխավորում է օլիմպիական շարժումը, մշակում և վարում է բարձր նվաճումների սպորտի զարգացման միասնական քաղաքականություն՝ համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ, իրականացնում իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական խարտիայի, իր կանոնադրության եւ իրավական այլ ակտերին համապատասխան:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը միջազգային օլիմպիական շարժման մեջ, միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կամ ներքո անցկացվող բոլոր միջոցառումներում: Տարբեր մարզաձեւերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի ելույթները օլիմպիական խաղերում իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի ներքո:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական խարտիայի համապատասխան իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օլիմպիական խորհրդանշանի, նշանաբանի, դրոշի, օրհներգի, «օլիմպիական», «օլիմպիադա» անվանումների օգտագործման նկատմամբ միջազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքների իրավաբանական պաշտպանությանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն օժտված է սահմանված կարգով գրանցված օլիմպիական խորհրդանշանի, դրոշի և «օլիմպիական» անվանման նկատմամբ սեփականության իրավունքով: Գովազդային, առեւտրային և այլ նպատակներով դրանց օգտագործումը կանոնակարգվում է միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական խարտիայով և թույլատրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի թույլտվությամբ և պայմաններով:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն՝
- իրականացնում է տարբեր մարզաձևերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի պատրաստումը, կազմավորումը և ապահովում նրանց մասնակցությունը օլիմպիական խաղերին և միջազգային մարզական այլ միջոցառումների՝ համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմնի հետ՝ նրանց հետ ստորագրված պայմանագրերի հիման վրա,
- համակարգում է ֆիզկուլտուրա-մարզական միավորումների գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական շարժման, բարձր նվաճումների սպորտի զարգացման բնագավառում:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն իրականացնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման վերաբերյալ կանոնադրական խնդիրների և ծրագրերի կատարումը ֆինանսավորման սեփական աղբյուրների և բյուջետային միջոցների հաշվին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության հատուկ լիազորված մարմնի հետ ստորագրված պայմանագրերի հիման վրա:
Հոդված 8. Ֆիզկուլտուրա¬մարզական միավորումներ և ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպություններ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծվում և գործում են ֆիզկուլտուրա¬մարզական միավորումներ, այդ թվում՝ պետության մասնակցությամբ: Դրանց թվին են պատկանում արհեստակցական միությունների ֆիզկուլտուրա-մարզական ընկերությունները, պետական իշխանության մարմինների ֆիզկուլտուրա-մարզական ընկերությունները, տարբեր մարզաձևերի գծով ֆեդերացիաները (միությունները, ասոցիացիաները), այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտի նրանց կառուցվածքային ստորաբաժանումները:
- Ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների (ֆեդերացիաների, միությունների, ասոցիացիաների) կազմավորման, գրանցման, վերակազմակերպման և լուծարման կարգը որոշվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով՝ հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված դրույթները:
- Հիմնական խնդիրները, գործառույթները, կառուցվածքը, անդամակցության, կառավարման մարմինների ընտրության, տնտեսական գործունեության, ֆինանսավորման, մարզիկների ու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատողների սոցիալական պաշտպանության հարցերը, սեփական խորհրդանշանի հիմնումը նախատեսվում են ֆիզկուլտուրա-մարզական միավորումների կանոնադրություններով:
Ֆիզկուլտուրա¬մարզական միավորումները կարող են անդամակցել միջազգային մարզական միավորումներին (ֆեդերացիաներին, միություններին, ասոցիացիաներին),ձեռք բերել միջազգային միավորումների կարգավիճակին համապատասխանող իրավունքներ և կրել պարտականություններ, եթե այդ իրավունքներն ու պարտականությունները չեն հակասում միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին և նորմերին:
4. Ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական միջոցառումների միասնական օրացուցային պլանով նախատեսված առաջնություններ, չեմպիոնատներ, գավաթների խաղարկություններ և պաշտոնական մարզական այլ մրցություններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում միջազգային մարզական մրցումներ, միջազգային մարզական մրցումներին նախապատրաստման և դրանց տարբեր մարզաձևերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցության միջոցառումներ անցկացնելու իրավունք ունեն տարբեր մարզաձևերից հանրապետական ֆեդերացիաները (միությունները, ասոցիացիաները), որոնք հավատարմագրված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի կողմից:
Հավատարմագրման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախ սեփականության ձեւերից, ստեղծվում են ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպություններ՝ ֆիզկուլտ-առողջարարական, մարզական, մարզատեխնիկական ակումբներ և ֆիզիկական կուլտուրայի կոլեկտիվներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Իրենց կանոնադրություններին համապատասխան՝ մարզական ակումբները և ֆիզիկական կուլտուրայի կոլեկտիվները ֆիզկուլտ¬առողջարարական աշխատանք են կազմակերպում քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների և կրթական հաստատությունների սովորողների, վետերանների, հաշմանդամների հետ, իրականացնում են մարզական ռեզերվի, մարզական թիմերի և բարձր որակավորման մարզիկների պատրաստումը:
6. Ֆիզկուլտուրա-մարզական միավորումները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի առանձին բաժինների կատարողներ են, իրավունք ունեն ստանալ ֆինանսական և պետական այլ աջակցություն՝ այն միջոցների հաշվին, որոնք այդ նպատակով նախատեսված են բյուջեով, որոնց հատկացումները կատարում է լիազորված մարմինը՝ ծրագրերին համապատասխան:
Ֆիզկուլտուրա-մարզական միավորումների, այդ թվում՝ մարզական ակումբների և ֆիզիկական կուլտուրայի կոլեկտիվների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև կազմակերպությունների ու հովանավորների ֆինանսական աջակցության (իրենց կանոնադրություններին համապատասխան), նվիրատվությունների միջոցով, ինչպես նաև անցկացվող մարզական վիճակախաղերից, մրցումներից, իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների մի մասի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
Հոդված 9. Մարզադպրոցներ և օլիմպիական ռեզերվի ուսումնարաններ
1. Մարզադպրոցները՝ որպես լրացուցիչ կրթության հիմնարկներ, օրենսդրությամբ սահմանված կարգով, ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիութենական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից:
Օլիմպիական ռեզերվի ուսումնարանները ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների որոշումների հիման վրա՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմնի համաձայնությամբ և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի տնօրինության ներքո:
Մարզական բարձր վարպետության դպրոցները և օլիմպիական պատրաստման կենտրոնները ստեղծվում են համապատասխանաբար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի որոշումների հիման վրա՝ հաշվի առնելով տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների առաջարկությունները՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների ներկայացմամբ:
2. Պետությունը պայմաններ է ստեղծում մարզադպրոցների և օլիմպիական ռեզերվի ուսումնարանների ունեցած նյութատեխնիկական բազայի ամրապնդման և նոր նյութատեխնիկական բազայի ստեղծման համար՝ նպատակ ունենալով լուծում տալ նրանց առջև դրված ուսումնական խնդիրներին: Այդպիսի բազան իր մեջ ընդգրկում է՝
1) հիմնական մարզական ուսումնամարզչական բազա՝ ըստ մարզադպրոցի կամ օլիմպիական ռեզերվի ուսումնարանի պրոֆիլի (վազքուղիներով և ֆուտբոլի դաշտով ուսումնական մարզադաշտ, մարզադահլիճներ կամ փակ սահադաշտ և այլն),
2) լողավազան, մարզադահլիճներ, ամառային մարզական,առողջարարական ճամբար, մարզական գույքի և սարքավորումների տիպային հավաքածու՝ մարզադպրոցների և օլիմպիական ռեզերվի ուսումնարանների համար, ճաշարանով հանրակացարան՝ օլիմպիական ռեզերվի ուսումնարանների և մարզական բարձրագույն վարպետության դպրոցների համար՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմնի կողմից հաստատված նորմատիվներին համապատասխան:
3. Պետական կառավարման լիազորված մարմինների և(կամ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության ներքո գտնվող մարզադպրոցների և օլիմպիական ռեզերվի ուսումնարանների ֆինանսավորումը, ինչպես նաև ղարաբաղյան մրցումներին նրանց մասնակցության ֆինանսավորումը իրականացվում է համապատասխան մակարդակների բյուջեների միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին: Այլ մարզադպրոցների և օլիմպիական ռեզերվի ուսումնարանների ֆինանսավորումը իրականացվում է նրանց հիմնադիրների կողմից՝ օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը մարզիկների, մարզիչների, ֆիզկուլտուրա-մարզական կազմակերպությունների այլ աշխատողների կոլեկտիվներ են, որոնք հանդիսանում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների բաղկացուցիչ մասը եւ ստեղծվում են միջազգային մրցություններին նախապատրաստվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի ներքո դրանց մասնակցելու նպատակով:
- Տարբեր մարզաձևերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը ձևավորվում են՝ հաշվի առնելով ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների առաջարկները, տարբեր մարզաձևերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆեդերացիաների կողմից՝ մրցութային կարգով: Այն մարզիկները, ովքեր պահպանելով մարզական սկզբունքները, կատարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի և տարբեր մարզաձևերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆեդերացիաների կողմից սահմանված՝ նախօրոք պայմանավորված և հայտարարված հատուկ նորմատիվները, ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի հիմնական և երիտասարդական (ռեզերվային) կազմերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի այն անդամները, որոնք չեն լրացնում սահմանված նորմատիվները, պարբերաբար խախտում են իրենց պարտականությունները, կարող են հեռացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի կազմերը ամեն տարի հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի կողմից՝ ըստ տարբեր մարզաձևերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆեդերացիաների ներկայացումների:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի ֆինանսավորումը, այդ թվում՝ միջազգային մարզական մրցումներին նրանց նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը, կարող է իրականացվել համապատասխան բյուջետային միջոցների, օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
Հոդված 11. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների համագործակցությունը
«Հասարակական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները համագործակցում են ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների հետ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման բոլոր հարցերում, այդ թվում՝
¬օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգում են իրենց գործունեությունը ֆիզկուլտուրա¬մարզական և օլիմպիական շարժման հիմնախնդիրների ոլորտում, անհրաժեշտության դեպքում համատեղ անց են կացնում մարզական մրցություններ, սպարտակիադաներ, ֆիզկուլտուրա¬մարզական այլ միջոցառումներ, կազմակերպում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությունը, իրականացնում ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողների պրոֆեսիոնալ պատրաստումը և ապահովում նրանց որակավորման բարձրացումը, մարզական կառույցների արդյունավետ օգտագործումը և նոր մարզական կառույցների շինարարությունը, օգնություն են ցուցաբերում ֆիզկուլտուրա¬մարզական միավորումներին, օժանդակում նրանց կողմից կանոնադրական խնդիրների կատարմանը, լսում են տեղեկատվություն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնական հարցերի վերաբերյալ, կայացնում համապատասխան որոշումներ և վերահսկում դրանց կատարումը: Համատեղ գործունեությունը իրականացվում է պայմանագրային պայմաններով,
¬օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների կողմից այն ձևերին համապատասխան ներկայացվող տեղեկատվության հավաքում, որոնք հաստատված են վիճակագրության բնագավառում գործադիր իշխանության մարմնի կողմից, և դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություններ ու առաջարկություններ:
ԳԼՈՒԽ 3
Ֆիզկուլտուրային¬առողջարարական աշխատանք և բարձրագույն նվաճումների սպորտի զարգացումը
Հոդված 12. Ֆիզիկական պատրաստությունը և սպորտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում և իրավապահ մարմիններում
- Ֆիզիկական պատրաստությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում և իրավապահ մարմիններում մարտական պատրաստության հիմնական առարկաներից մեկն է, անձնակազմի ռազմական ուսուցման և դաստիարակության կարևոր ու անքակտելի մասը: Ֆիզիկական պատրաստության կազմակերպումը, նրա կառավարումը և ֆինանսավորումը որոշվում են պետական կառավարման համապատասխան մարմինների հրահանգներով և նորմատիվային ակտերով:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ֆիզկուլտուրային¬առողջարարական և մարզական աշխատանքի անցկացման համար ստեղծվում և գործում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններ (կենտրոնական և մարզական այլ ակումբներ)՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ձևով, որոնք պայմաններ են ստեղծում համապատասխան մարզական կառույցներում, բազաներում և սեփականաշնորհման ոչ ենթակա այլ օբյեկներում ֆիզիկական պատրաստության պարապմունքների համար, կազմակերպում են օլիմպիական և ռազմակիրառական մարզաձևերի գծով մրցումների անցկացումը, պատրաստում են մարզիկներ և մարզական թիմեր, որոնք կարող են բարձր արդյունքների հասնել ղարաբաղյան և միջազգային մարզական մրցություններում, պահում են մանկապատանեկան մարզադպրոցներ և մարզական գիշերօթիկներ, անց են կացնում մարզիչների և ֆիզիկական պատրաստության բնագավառի այլ մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
- Նախազինակոչային և զինակոչային տարիքի քաղաքացիների ֆիզիկական պատրաստությունը զինվորական ծառայության համար անց է կացվում հանրակրթական հաստատություններում, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական հաստատություններում, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության ուսումնական կետերում, որոնք ստեղծվում են շրջաններում կամ քաղաքներում կամ մի քանի կազմակերպությունների համար՝ անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից և սեփականության ձևերից:
Զինվորական ծառայությանը նախազինակոչային և զինակոչային տարիքի քաղաքացիների ֆիզիկական պատրաստության ընդհանուր ղեկավարումը և այդ պատրաստության վերահսկումը իրականացնում է պաշտպանության բնագավառում պետական կառավարման մարմինը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմնի հետ համատեղ:
Հոդված 13.Հաշմանդամների հետ ֆիզկուլտուրային¬առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպումը
- Հաշմանդամների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը ուղղված է նրանց շարժողական ակտիվության բարձրացմանը և հաշմանդամների համակողմանի վերականգնման ու սոցիալական ադապտացիայի պարտադիր և որոշիչ պայմանն է:
- Հաշմանդամների, այդ թվում՝ ֆիզիկական զարգացման շեղումներ ունեցող երեխաների անընդհատ ռեաբիլիտացման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպումը, սոցիալական աշխատողների, ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողների մասնագիտական ու մեթոդական պատրաստությունը և բժշկական վերահսկողությունը իրականացվում են կրթական հաստատությունների, առողջապահության հիմնարկների, սոցիալական պաշտպանության հիմնարկների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի կազմակերպությունների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզկուլտուրա-մարզական միավորումները՝ հաշմանդամների ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների հետ համատեղ մասնակցում են հաշմանդամների հետ տարվող ֆիզկուլտուրային-կազդուրիչ և մարզական միջոցառումների անցկացմանը, հաշմանդամ¬մարզիկների պատրաստմանը և ղարաբաղյան ու միջազգային մարզական մրցումներին նրանց մասնակցության ապահովմանը:
Հոդված 14. Առողջապահության բնագավառում պետական կառավարման մարմնի և առողջապահության պետական համակարգի կազմակերպությունների մասնակցությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը
Առողջապահության բնագավառում պետական կառավարման մարմինը և առողջապահության պետական համակարգի կազմակերպությունները իրենց իրավասության սահմաններում՝
- օգտագործում են ֆիզիկական կուլտուրան՝ որպես առողջ ապրելակերպի միջոց,
- իրականացնում են բժշկական վերահսկողություն այն անձանց նկատմամբ, ովքեր զբաղվում են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով, այդ թվում՝ մարզական¬կազդուրիչ տուրիզմով, մասնակցում են միջազգային մարզական միջոցառումներին տարբեր մարզաձևերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի պատրաստման բժշկական ապահովմանը, կազմակերպում են և իրականացնում առողջապահության մասնագետների պատրաստումն ու նրանց որակավորման բարձրացումը, ապահովում ֆիզիկական կուլտուրայի հիմնական բաղադրամասերի արդյունավետ օգտագործումը հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում, ինչպես նաև մարզական բժշկության, բժշկական վերահսկողության և բուժական ֆիզկուլտուրայի բնագավառի կատարելագործումը,
- ստեղծում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցներով կազդուրման և վերականգնողական կենտրոններ և կետեր, ախտորոշման¬կոնսուլտացիոն կետեր և կաբինետներ, բուժֆիզկուլտուրային դիսպանսերներ, որոնք ապահովում են քաղաքացիների հետ տարվող ֆիզկուլտուրային¬կազդուրիչ աշխատանքը, այդ կենտրոնները, կետերը, կաբինետներն ու դիսպանսերները զինում են հատուկ ապարատներով ու բուժսարքավորումներով:
Հոդված 15. Քաղաքացիների առողջության պահպանությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների ժամանակ
Քաղաքացիներին, այդ թվում՝ մարզիկներին, մարզիչներին և մրցավարներին, որոնց առողջությանը վնաս է պատճառվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների անցկացման կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրամադրվում է բժշկական, սոցիալական և մասնագիտական ռեաբիլիտացում:
ԳԼՈՒԽ 4
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությունը
Հոդված 16. Պետական կառավարման մարմինների, ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությանը
1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջապահության և կրթության բնագավառներում պետական կառավարման մարմինները, ֆիզկուլտուրա¬մարզական միավորումները, զանգվածային լրատվության միջոցները որոշում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության ձևերն ու մեթոդները՝ հաշվի առնելով բնակչության առանձին խմբերի տարիքային, մասնագիտական և սոցիալական առանձնահատկությունները, ապահովում են ֆիզիկական դաստիարակության սոցիալական նշանակության բացահայտումը, նրա դերը բնակչության առողջացման գործում, բացասական երևույթների՝ ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման, մանկական հանցագործության դեմ պայքարում:
2. Զանգվածային լրատվության միջոցները, այդ թվում՝ հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները, թերթերը, ամսագրերը և մյուս պարբերական հրատարակությունները, դրանց խմբագրությունները, հիմնադիրներն ու համահիմնադիրները նախատեսում են կանոնավոր հաղորդումներ, հատուկ խորագրեր, կազմակերպում են կրթալուսավորչական բնույթի համակարգային նյութերի հեռարձակում, հաղորդում և հրապարակում, քաղաքացիների մեջ ձևավորում ֆիզիկական վարժությունների պարապմունքների հանդեպ պահանջմունք, բարձրացնում են քաղաքացիների հետաքրքրությունը հիգիենայի, բժշկության, սննդի ռեժիմի, աշխատանքի և հանգստի կազմակերպման մասին գիտելիքների հանդեպ, հանրամատչելի են դարձնում համալիր ֆիզիկական վարժությունները, այդ թվում՝ տնային պայմաններում ինքնուրույն պարապմունքների համար, պետության և լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրում են նշված հիմնահարցերի վրա, լուսաբանում են այն աշխատավորական կոլեկտիվների, ֆիզկուլտ¬մարզական կազմակերպությունների փորձը, որոնք հաջողությամբ արմատավորում են ֆիզիկական կուլտուրան քաղաքացիների կենսագործունեության մեջ, տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օլիմպիական և մյուս մարզաձևերի զարգացման ընթացքի մասին:
3. Չի թույլատրվում սպորտում քարոզել դաժանության ու բռնության, մարդկային արժանապատվության նսեմացման պաշտամունքը, նորմատիվային ակտերով արգելված՝ մարդու առողջությանը վնասող խթանիչների օգտագործումը, արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդը ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական ծրագրերի հեռարձակումների և ռադիոհաղորդումների ժամանակ:
ԳԼՈՒԽ 5
Մարզիկների, ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողների, հասարակական ֆիզկուլտուրային կազմակերպիչների իրավունքները և պարտականությունները, նրանց սոցիալական պաշտպանությունը
Հոդված 17. Սիրող մարզիկի (ֆիզկուլտուրնիկի) իրավունքները և պարտականությունները
- Սիրող մարզիկը (ֆիզկուլտուրնիկը), որը մարզական մրցումներում ներկայացնում է ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունը, օրենսդրությանը համապատասխան իրավունք ունի՝
1) հավաքական թիմերի կազմում մարզումների (հավաքների) և մարզական մրցումների ժամանակ անվճար օգտվել պետական և համայնքային ֆիզկուլտուրային¬կազդուրիչ մարզական կառույցներից, բժշկական սպասարկումից, մարզական հանդերձանքից, ինչպես նաև բնակվելու տեղից և սննդից.
2) ստանալ դրամական փոխհատուցում ըստ աշխատանքի, ծառայության, ուսման հիմնական վայրի, եթե դա նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ նորմատիվային իրավական այլ ակտերով.
3) օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններից և երաշխիքներից:
- Սիրող¬մարզիկը (ֆիզկուլտուրնիկը) պարտավոր է՝
- արժանավայել ներկայացնել ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունները տեղական, Լեռնային Ղարաբաղի հանրապետական և միջազգային մարզական մրցումներում.
- հոգ տանել իր բարոյակամային հատկությունների մասին, դրսևորել բարձր քաղաքացիություն, ուսումնասիրել հիգիենայի հիմունքները, տիրապետել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, օլիմպիական և միջազգային մարզական շարժման մասին գիտելիքներին.
- հանդես գալ որպես ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ակտիվ տարածող.
- չօգտագործել բժշկական դեղորայքներ և չընդունել սպորտում արգելված պրոցեդուրաներ:
Հոդված 18. Պրոֆեսիոնալ սպորտ եւ պրոֆեսիոնալ մարզիկներ
- Պրոֆեսիոնալ սպորտի կազմակերպական կառուցվածքը որոշվում է յուրաքանչյուր մարզաձևի առանձնահատկությամբ: Այն կարող է բաղկացած լինել պրոֆեսիոնալ մարզական լիգաներից, ասոցիացիաներից, միություններից, որոնք մտնում են պաշտոնապես ճանաչված որևէ մարզաձևի ֆեդերացիայի մեջ, պրոֆեսիոնալ մարզական ակումբներից, ինչպես նաև մարզական թիմերից և պրոֆեսիոնալմարզիկներից, որոնք սահմանված կարգով համաձայնագրեր են ստորագրում նշված պրոֆեսիոնալ ֆիզկուլտուրա¬մարզական միավորումների հետ:
- Իրենց իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար պրոֆեսիոնալ մարզիկները, մարզիչները կարող են միավորվել պրոֆեսիոնալ միությունների մեջ:
- Պրոֆեսիոնալ մարզիկների գործունեությունը կարգավորվում է միջազգային ու հանրապետության ֆիզկուլտուրա-մարզական կազմակերպությունների կանոնադրությունների հիման վրա մշակված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆեդերացիաների համաձայնությամբ պրոֆեսիոնալ ֆիզկուլտ¬մարզական միավորումների կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:
Հոդված 19. Համաձայնագիր մարզական գործունեության մասին
Մարզական գործունեության մասին համաձայնագիրը ստորագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության հիման վրա: Այն՝ մարզիկի, պրոֆեսիոնալ¬մարզիկի (մարզիչի, մասնագետի) և ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպության ղեկավարի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ մարզական ակումբի և թիմի միջև ստորագրված գրավոր համաձայնագիր է, և ենթակա է համապատասխան մարզաձևի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆեդերացիայում հաշվառման, եթե մարզիկը ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմի կազմում: Մարզական գործունեության մասին համաձայնագիրը պետք է պարունակի մարզիկի պարտականությունները, նրա սոցիալական և բժշկական ապահովագրման իրավունքները, նման համաձայնագրի ստորագրման և լուծման պայմանները: Մարզական գործունեության մասին համաձայնագիրը պետք է բովանդակի նաև այլ պայմաններ և պարտավորություններ: Ֆիզկուլտուրա-մարզական կազմակերպությունը մարզիկին պայմաններ է ապահովում մարզական մրցումներին պատրաստվելու և դրանց մասնակցելու, աշխատավարձը ժամանակին ստանալու համար, կատարում է այլ պարտավորություններ, որոնք նախատեսված են մարզական գործունեության մասին համաձայնագրերով և չեն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը:
Հոդված 20. Մարզիկների տեղափոխումը ֆիզկուլտուրա¬մարզական այլ կազմակերպություններ
Մարզիկը իրավունք ունի ֆիզկուլտուրա¬մարզական մի կազմակերպությունից (մարզական ակումբից) տեղափոխվել այլ ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպություն (մարզական ակումբ) կամ օտարերկրյա ֆիզկուլտուրա-մարզական կազմակերպություն (արտասահմանյան մարզական ակումբ)՝ մարզական գործունեության մասին համաձայնագրի ժամկետի ավարտից և այդ համաձայնագրում նշված պարտավորությունների կատարումից հետո:
Այն դեպքում, եթե մարզիկի տեղափոխումը մի այլ ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպություն (մարզական ակումբ) տեղի է ունենում մինչև մարզական գործունեության մասին համաձայնագրի ժամկետի սպառումը կամ այդ համաձայնագրում նախատեսված պարտավորությունների կատարումը (եթե մարզական գործունեության մասին համաձայնագրում նշված են այդպիսի պայմաններ), մարզիկի նման տեղափոխումը հնարավոր է միայն ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների (մարզական ակումբների) փոխադարձ համաձայնությամբ:
Մարզիկների տեղափոխումը իրականացվում է այն կարգով և ժամկետներում, որոնք համաձայնեցված են համապատասխանաբար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմնի, համապատասխան մարզաձևերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆեդերացիաների հետ:
Հոդված 21. Ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողներ
- Ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողներ են համարվում այն անձինք, ովքեր զբաղվում են ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական¬ մանկավարժական աշխատանքով և ունեն օրենսդրությամբ սահմանված մարզական և պրոֆեսիոնալ որակավորում: Այդպիսի աշխատողների ցանկը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
- Կախված կրթությունից, աշխատանքի ստաժից, պրոֆեսիոնալ պատրաստության մակարդակից, ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողների համար սահմանվում են որակավորման խմբեր, որոնց շնորհման կարգը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նորմատիվային ակտերով:
- Ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողները իրենց գործունեության ընթացքում՝
- քաղաքացիներին, անկախ տարիքից, հաղորդակից են դարձնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներին, նպաստում ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական խմբերի, մարզական թիմերի և սեկցիաների թվի ավելացմանը, կազմակերպում են ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական¬մանկավարժական կոնկրետ աշխատանքներ, հանդես են գալիս որպես աշխատանքի ռեժիմի մեջ արտադրական մարմնամարզության արմատավորման նախաձեռնողներ.
- ապահովում են բարձրակարգ մարզիկների պատրաստումը, ֆիզիկական կուլտուրայով զբաղվող քաղաքացիների, մարզիկների մեջ ձևավորում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են քաղաքացիական բարոյական դիրքորոշումը, հայրենասիրությունը, աշխատելու կարողությունը, կարգապահությունը և մարզական մրցումների կանոնների պահպանումը.
- մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական որակավորումը, բարձր մակարդակով դաստիարակչական աշխատանք են տանում մարզիկների հետ, հանդես գալիս որպես ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ կենսակերպի ակտիվ քարոզիչներ:
4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողները ունեն խրախուսման իրավունք, պարգևատրվում են կրծքանշաններով, նրանց շնորհվում են պատվավոր կոչումներ, որոնց տեսակը եւ շնորհման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պրոֆեսիոնալ ֆիզկուլտուրա¬մարզական գործունեության մեջ ձեռք բերած ակնառու նվաճումների համար ֆիզկուլտ¬մարզական կազմակերպությունների աշխատողները կարող են ներկայացվել պետական պարգևների և այլ ձևերով խրախուսման:
Հոդված 22. Պրոֆեսիոնալ մանկավարժական գործունեություն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում և պրոֆեսիոնալ գործունեություն բուժական ֆիզիկական կուլտուրայի բնագավառում
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պրոֆեսիոնալ մանկավարժական գործունեության իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն կրթական հիմնարկների կողմից տրված սահմանված նմուշի փաստաթղթեր «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ պրոֆեսիոնալ կրթության մասին կամ սահմանված կարգով համապատասխանաբար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից տրված թույլտվություն:
- Բուժական ֆիզիկական կուլտուրայի բնագավառում պրոֆեսիոնալ գործունեության իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն սահմանված նմուշի փաստաթղթեր «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ կրթության կամ բժշկական կրթության մասին:
Հոդված 23. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մասնագետների պատրաստումը
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մասնագետների պատրաստումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- Պետությունն օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, որը ներառում է համալիր ֆիզկուլտուրային¬կազդուրիչ, մարզական և մարզատեխնիկական կառույցներ՝ ուսումնական նպատակներով, սարքավորումների տիպային հավաքածու, մասնագիտացված մարզական կառույցներ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի տարբեր պրոֆիլի մասնագետների պատրաստման համար, ինչպես նաև կրթական հաստատությունների սովորողներին և մարզական ճյուղերի դասախոսներին անվճար մարզահագուստով և մարզակոշիկներով ապահովմանը՝ ըստ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից հաստատված նորմատիվների:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն՝ պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված կրթական հաստատությունների ֆինանսավորումը, այդ թվում՝ նյութատեխնիկական բազայի ամրապնդման և զարգացման վրա արվող ծախսերի ֆինանսավորումը կարող է իրականացվել տեղական բյուջեների միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
Հոդված 24. Ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական գիտական կազմակերպությունների և պետական կրթական հաստատություների աշխատողների որակավորման բարձրացումը
- Պետությունը պայմաններ է ստեղծում, ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների, ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողների, ինչպես նաև պետական գիտական կազմակերպությունների, պետական կրթական հաստատությունների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացման համար, այդ նպատակով միջոցներ է հատկացնոմ բյուջեի, արտաբյուջետային աղբյուրների հաշվին:
- Ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների, ինչպես նաև պետական գիտական կազմակերպությունների և պետական կրթական հաստատությունների աշխատողների որակավորման բարձրացումը կարող է իրականացվել նաև ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից բարձրագույն մասնագիտական կրթական հաստատությունների, գիտական կազմակերպությունների հետ ստորագրված պայմանագրերի հիման վրա՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
Հոդված 25. Կազմակերպիչներ, որոնք կամավորության հիմունքներով աշխատանք են տանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կամավորության հիմունքներով աշխատող կազմակերպիչները ֆիզկուլտուրային կազմակերպիչներ են, մարզաձևերի գծով հրահանգիչներ, արտադրական մարմնամարզության, տուրիզմի և ալպինիզմի հրահանգիչներ, մարզական մրցավարներ, ֆիզիկական կուլտուրայի կոլեկտիվների խորհուրդների անդամներ և ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների վարչությունների, մարզական ակումբների անդամներ, տարբեր մարզաձևերի գծով սեկցիաների բյուրոների անդամներ և այլ կազմակերպիչներ, որոնք կամավորության հիման վրա աշխատանք են տանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում:
- Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց պատրաստումը, նրանց վերապատրաստումը և ատեստավորումը իրականացվում են պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
- Մարզական մրցումներ վարել թույլատրվում է այն մարզական մրցավարներին, որոնք հատուկ պատրաստություն և ատեստավորում են անցնել ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպություններում:
Հոդված 26. Մարզիկների և ֆիզկուլտուրա-մարզական կազմակերպությունների աշխատողների սոցիալական պաշտպանությունը
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական լիազորված մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն, ֆիզկուլտուրա¬մարզական միավորումները, տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրենց բյուջեների և արտաբյուջետային միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված աղբյուրների հաշվին ամենամսյա դրամական վարձավճար սահմանել օլիմպիական չեմպիոններին, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին, որոնք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ օտար երկրների կոչումներ, մրցանակներ եւ ընդգրկված են եղել կամ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի կազմերում, նրանց մարզիչներին, որոնք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների «Վաստակավոր մարզիչի» կոչում:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեն, Լեռնային Ղարաբաղի ֆիզկուլտուրա¬մարզական միավորումները կարող են համապատասխան բյուջեների կամ արտաբյուջետային միջոցների, ինչպես նաև անկախ սեփականության ձևերից կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին ամենամսյա վարձավճար վճարել այն մարզիկներին, որոնք ընդգրկված են տարբեր մարզաձևերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի կազմում, նրանց մարզիչներին, և այն մարզիկներին, որոնք տարբեր մարզաձևերի թիմերի կազմերում հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնություններում և միջազգային միջոցառումներում, նրանց մարզիչներին և ակումբային թիմերի ղեկավարներին:
- Կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան կարող են սահմանվել կենսաթոշակային ապահովության արտոնություններ՝
- այն մարզիկների համար, ովքեր ընդգրկված են եղել նախկին ԽՍՀՄ¬ում տարբեր մարզաձևերի հավաքական թիմերի կազմում, ձեռք են բերել մարզական բարձր արդյունքներ, նվաճել մրցանակային տեղեր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և ունեն առնվազն քսան տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
- այն մարզիկների համար, ովքեր նվաճել են օլիմպիական չեմպիոնների կոչումներ, գրավել երկրորդ և երրորդ տեղեր օլիմպիական խաղերում, առաջին, երկրորդ և երրորդ տեղեր՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին՝ կարող են նախատեսվել նաեւ կարիքավոր մարզիկների բնակարանային պայմանների ապահովում՝ ըստ նրանց բնակության վայրի, բժշկական և առողջարանա¬կուրորտային բուժում, ինչպես նաև անվճար ուսուցում բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ վճարելով ամենամսյա կրթաթոշակներ, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, և այն մարզիկների համար, որոնք ավարտել են մարզական ելույթները և չունեն բարձրագույն կրթություն.
- այն ականավոր մարզիկների համար, որոնք ընդգրկված էին տարբեր մարզաձևերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի կազմում, ունեն առնվազն քսան տարվա աշխատանքային ստաժ և մեծ ծառայություններ Հայրենիքի հանդեպ, օլիմպիական խաղերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բազմիցս նվաճել են մրցանակային տեղեր, ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ այլ պետությունների կոչումներ, մրցանակներ, ինչպես նաև ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողներին և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում կամավորության հիման վրա աշխատանք տանող կազմակերպիչներին, որոնք ունեն պետական պարգևներ և կոչումներ կամ այլ հատուկ ծառայություններ պետության հանդեպ ֆիզկուլտուրային (ֆիզկուլտուրա¬մարզական) և օլիմպիական շարժման, բարձրագույն նվաճումների սպորտի զարգացման գործում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմնի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի ներկայացմամբ բյուջետային միջոցների հաշվին կարող են սահմանվել լրացուցիչ ամենամսյա նյութական ապահովություն, ինչը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Նրանց վրա տարածվում են նաև սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված արտոնությունները:
- Ֆիզկուլտուրա-մարզական կազմակերպությունների աշխատողների համար, որոնք առնվազն քսան տարվա ընթացքում ապահովել են (կամ ապահովում են) բնակչության տարբեր խմբերի հետ տարվող մարզական աշխատանքի բարձր մակարդակ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների հաջող ելույթները օլիմպիական խաղերում, միջազգային մարզական այլ մրցումներում, պարգևատրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով կամ ունեն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզիչ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր գործիչ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումներ, կարող են բյուջետային միջոցների և արտաբյուջետային աղբյուրների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին նախատեսվել լրացուցիչ ցմահ ամենամսյա նյութական ապահովություն, արտոնյալ բժշկական և առողջարանային¬կուրորտային սպասարկում, հանրային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք, բնակարանով ապահովում՝ օրենսդրությանը համապատասխան:
- Գյուղական համայնքային կազմավորումներում աշխատող և բնակվող ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողների վրա տարածվում են օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:
ԳԼՈՒԽ 6
Ռեսուրսային ապահովությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում
Հոդված 27. Ֆիզկուլտուրային-կազդուրիչ, մարզական և մարզատեխնիկական կառույցների շինարարությունը և պահպանումը
- Ֆիզկուլտուրային¬կազդուրիչ, մարզական և մարզատեխնիկական կառույցները ստորաբաժանվում են շրջանային և տեղական նշանակության կառույցների և կարող են պատկանել գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին, ֆիզկուլտուրա-մարզական կազմակերպություններին, այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց:
Ֆիզկուլտուրային¬կազդուրիչ, մարզական և մարզատեխնիկական կառույցները կարող են պատկանել ֆիզիկական անձանց, եթե այդ կառույցները կառուցվել կամ ձեռք են բերվել նշված անձանց սեփական միջոցների հաշվին:
Այն Ֆիզկուլտուրային¬կազդուրիչ, մարզական և մարզատեխնիկական կառույցներ զբաղեցրած հողատարածքները, որոնք ստեղծվել են պետական իշխանության մարմինների կողմից (այդ թվում՝ մարզական կառույցները, որոնք ապահովում են տարբեր մարզաձևերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի կենտրոնացված պատրաստումը), ենթակա չեն սեփականաշնորհման:
Ֆիզկուլտուրային¬կազդուրիչ, մարզական և մարզատեխնիկական կառույցների դասումը քաղաքացիների հետ տարվող ֆիզկուլտուրա¬զանգվածային և մարզական աշխատանքի կազմակերպման համար օգտագորվող կառույցների շարքը, հարկերի սահմանման և այլ վճարումների հարցերով արտոնությունների տրամադրումը կատարվում է գործադիր իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ըստ համապատասխան ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների ներկայացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Պետությունը մասնակցում է ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական կառույցների շինարարությանը, վերակառուցմանը և շահագործմանը, դրանց ստեղծման և պահպանման գործում պայմանագրերի և կոոպերացիայի պայմաններով ներգրավում է այլ կազմակերպությունների:
- Չեն թույլատրվում բոլոր տեսակի պետական և համայնքային կրթական այլ հիմնարկների շինարարություն առանց ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական կառույցների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող կառույցների վերացում, քանի դեռ տվյալ տարածքում չեն ստեղծվել հավասարազոր կառույցներ:
- Բնակելի շրջանները հիմնական ֆիզկուլտուրա¬մարզական կառույցներով ապահովելու նորմատիվները որոշվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների կողմից՝ քաղաքաշինական նորմերի հիման վրա:
- Ըստ քաղաքացիների բնակության վայրի ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական կառույցների պահպանումը, այդ թվում՝ նման կառույցների վերանորոգումը, զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպումը, միկրոշրջանների կամ ավանների բնակիչների հետ պարապմունքներ վարող ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրությունը իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով որոշված կարգով:
Նշված միջոցառումները կարող են ֆինանսավորվել նաև շրջանների և քաղաքների զարգացման արտաբյուջետային ֆոնդերի, իրենց մարզական կառույցները չունեցող կազմակերպությունների, ֆիզիկական անձանց մուծումների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական հաստատություններին և գիտական կազմակերպություններին, բարձրագույն մարզական վարպետության դպրոցներին, օլիմպիական պատրաստման կենտրոններին, օլիմպիական ռեզերվի ուսումնարաններին, մանկապատանեկան և մարզական մյուս դպրոցներին օպերատիվ կառավարման իրավունքով ամրացվում են շենքեր, մարզական կառույցներ, գույք, սարքավորումներ և սոցիալական, մշակութային, այլ նշանակության անհրաժեշտ գույք, նրանց և ֆիզկուլտուրային-կազդուրիչ, մարզական և մարզատեխնիկական կառույցների սեփականատերերին մշտական (անժամկետ) օգտագործման իրավունքով ամրացվում են նրանց հատկացված հողամասերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսդրությանը համապատասխան:
- Պետական կառավարման մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող են ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների, բոլոր տեսակի մարզադպրոցների, օլիմպիական ռեզերվի ուսումնարանների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի կրթական հաստատությունների և գիտական կազմակերպությունների, մարզական կառույցների և մարզական արդյունաբերության ձեռնարկությունների վրա, անկախ գերատեսչական պատկանելությունից և սեփականության ձևերից, տարածել ցանցից տրվող գազի, էլեկտրական, ջերմային էներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման այն սակագները, որոնք նախատեսված են բնակչությանը նշված ռեսուրսների բացթողման համար, բյուջետային կազմակերպությունների համար սահմանված փոստային, հեռագրային և հեռախոսային կապի ծառայություններից օգտվելու սակագները:
- Թույլատրվում է մարզական կառույցներն օգտագործել միայն ըստ ուղղակի նշանակության՝ այն նպատակներով, որոնք հաստատված են մշակութային և մարզական¬տեսարանային այլ միջոցառումների անցկացման հետ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հիմնական գործունեության իրականացման ժամանակ չօգտագործվող ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական կառույցների վարձակալումից ստացվող միջոցները ծախսվում են այն կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում նրանք գտնվում են, բացառությամբ այն ծախսերի, որոնք կապված են մարզադպրոցներում և ֆիզկուլտուրային-կազդուրիչ խմբերում պարապմունքների անցկացման, այդ ֆիզկուլտուրային-կազդուրիչ և մարզական կառույցների նյութատեխնիկական բազայի պահպանման, նորոգման և զարգացման հետ:
- Մարզական կառույցները, որոնք կառուցվել են բյուջեի կամ օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի պատրաստման համար, կարող են օպերատիվ կառավարման նպատակով ամրացվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմնին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեին՝ որպես այնպիսի մարմիններ, որոնք պետական գործառույթներ են կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերին միջազգային մարզական մրցումներին պատրաստելու ուղղությամբ և այդ նպատակների համար ստանում են բյուջետային միջոցներ: Այդ կառույցները օպերատիվ կառավարման նպատակով ամրացնելու մասին որոշումն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
- Այն մարզական բազաների համար, որտեղ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր մարզաձևերի հավաքական թիմերը, սույն հոդվածի 7-րդ կետի համաձայն սահմանվում են դրանք պահելու արտոնյալ պայմաններ: Նման բազաների ցանկը սահմանվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմնի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի հետ համատեղ:
Այն մարզական բազաները, որոնք հանդիսանոմ են օլիմպիական կենտրոններ և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում գործադիր իշխանության մարմնի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի սեփականությունը և ամրացված են նրանց օպերատիվ կառավարման նպատակով, պահվում են բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
- Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կարգավորել մարզական մրցումների հաճախման, իրենց սեփականությունը կազմող մարզական կառույցների վարձակալման, նման կառույցներից օգտվող քաղաքացիներին աբոնեմենտների վաճառքի գները, թույլատրել, շրջանային մարզական կառույցներում անվճար կամ արտոնյալ պայմաններով պարապմունքների անցկացումը նախադպրոցական տարիքի երեխաների, սակավակարող և բազմանդամ ընտանիքների երեխաների, ինչպես նաև կրթական հաստատությունների սովորողների, թոշակառուների, հաշմանդամների համար և անհրաժեշտության դեպքում նախատեսել համապատասխան մարզական կառույցների փոխհատուցում՝ տեղական բյուջեների միջոցների կամ օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
Հոդված 28. Անվտանգության կանոնների, քաղաքացիների առողջության, պատվի և արժանապատվության պահպանումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների, մարզական մրցումների և ֆիզկուլտուրա-մարզական տեսարանային միջոցառումների անցկացման ժամանակ
- Ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների աշխատողները պարտավոր են պահպանել անվտանգության նորմերն ու կանոնները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների, մարզական մրցումների և ֆիզկուլտուրա¬մարզական տեսարանային միջոցառումների անցկացման ժամանակ, թույլ չտալ, որ վնաս պատճառվի քաղաքացիների առողջությանը, պատվին և արժանպատվությանը, տեղ գտնեն դաժանության և բռնության դրսևորումներ:
- Ֆիզկուլտուրային¬կազդուրիչ և մարզական կառույցների պաշտոնատար անձինք ապահովոմ են մարզական պարապմունքների և մրցումների անցկացման վայրերի պատշաճ տեխնիկական կահավորումը անվտանգության տեխնիկայի կանոններին և սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան ու պատասխանատվություն են կրում քաղաքացիների առողջության, պատվի և արժանապատվության պահպանության համար՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների, մարզական մրցումների և ֆիզկուլտուրա¬մարզական տեսարանային միջոցառումների ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 29. Մարզական արդյունաբերություն
Պետությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարզական արդյունաբերության զարգացմանը, (այդ թվում՝ մարզական արդյունաբերության նոր ձեռնարկությունների շինարարությանը և մարզական արդյունաբերության եղած ձեռնարկությունների արդիականացմանը)՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բոլոր մակարդակներով զարգացման ծրագրերին համապատասխան:
Հոդված 30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք օգտվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների իրավունքներից այն ծավալով, ինչքան որ նախատեսված է սույն օրենքով, բացառությամբ միջազգային մարզական մրցումներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի կազմում հանդես գալու իրավունքի:
Հոդված 31. Մասնակցություն միջազգային ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպություններին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարող են ստեղծվել միջազգային ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունների մասնաճյուղեր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզկուլտուրա¬մարզական կազմակերպությունները իրավունք ունեն իրենց շարքերը ներգրավել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ինքնուրույն տնօրինել միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և մասնավոր անձանցից ստացվող նպատակային դրամամուտքերը:
Հոդված 32. Անցումային դրույթ
Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օլիմպիական կոմիտեի ստեղծումը նրա ֆունկցիաներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը:
ԳԼՈՒԽ 7
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 33. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը սույն օրենքի կատարման համար
Պաշտոնատար անձինք սույն օրենքի դրույթների կատարման համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 34. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Նախագահ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ