Հեռուստատեսության և ռադիոյի մասին

ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԵԼ  Է  2007Թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

                                                                                                                                            

Ընդունված է 2002 թ. սեպտեմբերի 14-ին

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, արտոնագրման (լիցենզավորման) եւ ղեկավարման կարգը, իրավունքների եւ պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

 

Հոդված  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությունը

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, «Զանգվածային լրատվության միջոցների մասին»,  «Լեզվի մասին», «Գովազդի մասին», «Հեռահաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերը եւ նրա կողմից ստորագրված միջազգային եւ միջպետական պայմանագրերը:

                Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք սույն օրենքով նախատեսված չեն, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

հեռուստառադիոհեռարձակում՝  էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների եւ (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ՝ կաբելային (լարային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ  այդ պատկերները կամ հնչյուններն ընկալելի լինեն հասարակությանը:

Հեռարձակում է համարվում նաեւ կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հեռուստառադիոլսարանին տրամադրել է հեռարձակող կազմակերպությունը կամ  տրամադրվել է նրա համաձայնությամբ.

հեռուստառադիոհաղորդում՝   տարածման համար նախատեսված պատկերներ եւ (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկություններ պարունակող  կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջություն, որն ստեղծել է հեռարձակող  կազմակերպությունը կամ նրա պատվերով եւ միջոցներով՝  այլ կազմակերպություն.

  հեռուստառադիոհաղորդաշարեր՝  ձայնային, տեսաշարային կամ տեսաձայնաշարային զանգվածային լրատվության եւ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) ամբողջականություն, որն  ունի հաստատուն անվանում, եթեր հեռարձակվելու իրավունք՝ որոշակի  պարբերականությամբ, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, նախատեսված է  հնարավոր լսարանի անմիջական ընկալման համար.

հեռուստառադիոհաղորդումների ծրագիր՝  հեռուստառադիոհաղորդումների թվարկում, հերթականություն, եթեր հեռարձակելու ժամ, ձայնային, տեսաշարային եւ տեսաձայնաշարային լրատվություն` հաղորդումների տեսքով.

հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր (լիցենզիա)՝ գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս օգտվել որոշակի եթերային հաճախությունից (կապուղուց), կաբելային (լարային) ցանցից՝  եւ իրականացնել որոշակի ծրագրային քաղաքականություն՝ սեփական արտադրության կամ այլ անձանց արտադրած  հեռուստառադիոհաղորդումները հեռարձակելու նպատակով.

ծրագրային քաղաքականություն՝ հեռուստառադիոհաղորդումների հիմնական թեմատիկան, ուղղվածությունը, տեսակները, ժանրային կառուցվածքը, հաղորդումների պատրաստման և հեռարձակման առանձնահատկությունները.

հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն)՝ իրավաբանական անձ, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (բացառությամբ հանրային հեռուստառադիոընկերության) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տե¬ղե¬կատվություն՝ օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ, և պատասխանատվություն է կրում արտոնագրման (լիցենզավորման)   պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար.

հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) հիմնադիր՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, որն իր նախաձեռնությամբ և մասնակիցների միջոցների ներդրմամբ ստեղծում է հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն).  

հեռուստառադիոհաղորդումներ արտադրող՝ ֆիզիկական  կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվության արտադրություն.

արտոնագրատեր՝ հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն), որը սույն օրենքի համաձայն ունի հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր (լիցենզիա), իրականացնում է որոշակի ծրագրային քաղաքականություն եւ արտադրում, տարածում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվություն և տվյալներ (լրացուցիչ տեղեկատվություն).

հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ՝ հաղորդումներ, որոնք պատրաստել կամ պատվիրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող   հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները կամ ռադիոընկերությունները) կամ հեռուստառադիոհաղորդումներ արտադրող այլ ընկերությունները, այդ թվում նաեւ այն հաղորդումները, որոնք հեռարձակվում են հայերեն թարգմանությամբ.

սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ՝ հաղորդումներ, որոնք պատրաստել է տվյալ հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը)  և որոնք հեղինակային իրավունքի օբյեկտ են.

օտարերկրյա արտադրության հեռուստառադիոհաղորդումներ՝ հաղոր¬դում¬ներ, որոնք  պատրաստվել են արտերկրում, ինչպես նաեւ հաղորդումներ, որոնք պարունակում են 50 տոկոսից ավելի ոչ հայրենական արտադրության ձայնային, տեսաշարային  և տեսաձայնաշարային նյութեր.

կոդավորված հեռուստառադիոհաղորդումներ՝ հաղորդումներ, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային եւ կաբելային (լարային) հեռարձակմամբ՝ պայմանագրային հիմունքներով.

վերահեռարձակում՝՝ հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) միաժամանակյա կամ արդեն հեռարձակված եւ ամրագրված (ձայնագրված եւ (կամ) տեսագրված)    հաղորդման հետագա հեռարձակում մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով.

 հեռարձակման ցանց՝ ռադիոհաճախությունների եւ կաբելային (լարային) ցանցերի կապի ուղիների ամբողջականություն, որն  օգտագործում է արտոնագրատերը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով.

սփռման տարածք՝ տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները), տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.

հաճախությունների ցանկ՝ փաստաթուղթ, որը պարունակում է հեռահաղորդակցության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման  լիազորված մարմնի կողմից հեռուստառադիոհաղորդումների համար հատկացված հաճախությունների ցանկը, նշելով հեռուստառադիոալիքների աշխատանքային հաճախությունները և դրանցով գործող հեռահաղորդակցության միջոցների գտնվելու վայրն ու սփռման հնարավոր տարածքը.

արբանյակ՝  ցածր ուղեծրային կամ երկրաընդունիչ տիեզերական սարքավորում, որն օգտագործվում է տեղեկատվության ընդունման եւ վերահեռարձակման նպատակով.

հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական միջոցներ՝ սարքավորումներ, որոնք ապահովում են հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը և դրանց փոխանցումը հեռահաղորդակցության տեխնիկական միջոցներին.

լրացուցիչ տեղեկատվություն՝՝ ցանկացած տեղեկատվություն (լուսագրային, թվային, գրաֆիկական, ձայնային), որը կապված չէ հիմնական հաղորդման բովանդակության հետ, սակայն հեռարձակվում է այդ հաղորդման ազդանշանով և նախատեսված է անսահմանափակ թվով լսարանի անհատական ընկալման համար.

անհատական ընդունում՝՝ անմիջականորեն հաղորդող սարքերից կենցաղային սարքերով հեռուստառադիոհաղորդումների անմիջական ընդունում՝ առանց  վերահեռարձակման իրավունքի:

պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, գերագույն դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի,  տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված  դեպքերում պետական այլ մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած եւ հրապարակման ենթակա՝  պետության ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն:

 

   Հոդված 4. Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության եւ տարածման իրավունքը եւ արգելվում է հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունը:

                Սպառողներն իրավունք ունեն ազատ ընդունել հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում՝ արբանյակային, կաբելային (լարային) ցանցերով, անվճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:

Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և միջոցներ ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հանրային  հեռուստառադիոընկերության (առնվազն մեկ հեռուստաալիքի եւ մեկ ռադիոալիքի)  ծրագրերի  ընդունման համար: 

Եթերային  հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը, համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում, չպետք է սահմանափակի հեռուստառադիոլսարանի այլ  հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:

 

Հոդված 5. Հեռուստառադիոհաղորդումների լեզուն                     

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստա¬ռա¬դիո¬հա¬ղորդումների լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

                Այլ լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերը եւ երաժշտական այլ ժանրային ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:

Արգելվում է արտոնագրատերերի կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը:

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:

Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են  հայերեն համաժամանակյա թարգմանությամբ՝  ձայնային կամ լուսագրային եղանակով:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:

 

Հոդված 6. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռուստառադիոհեռարձակում իրականացնող սուբյեկտների վրա այն չափով, որքանով դրանց պատրաստած հաղորդումները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, բացառությամբ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների:

 

ԳԼՈՒԽ II

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 7. Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը

եռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա:

Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհեռարձակումն իրականացնում են,   օգտագործելով կապի սեփական, վարձակալած եւ (կամ) անհատույց օգտագործման իրավունքով իրենց տիրապետման ներքո գտնվող տեխնիկական միջոցներ: Այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ հեռուստառադիոընկերություններին պարտադիր է:

 

Հոդված 8. Ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվա¬ծային լրատվության որոնումը

Հեռուստառադիոհաղորդումներ պատրաստող լրագրողների եւ այլ մասնագետների իրավունքները ցանկացած տեղեկատվություն փնտրելու և գտնելու, տեսա¬գրու¬թյուններ և ձայնագրություններ կատարելու ընթացքում չեն սահմանափակվում, բա¬ցա¬ռությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հոդված 9. Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը

Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ընդհանուր եթերաժամի  65 տոկոսից պակաս լինել, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Բացառություն են  կազմում կարևոր տեղեկատվական, կրթական, մշակութային, մարզական և այլ միջոցառումների ուղիղ հեռարձակումները:

Սույն դրույթները չեն գործում կոդավորված հեռուստահաղորդումների նկատ¬մամբ:

 

Հոդված 10. Օտարերկրյա  հեռուստառադիոընկերությունների հաղորդումների հեռարձակումը

Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ հեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա՝ օգտագործելով առկա հեռուստառադիոհաճախությունների մեկ հինգերորդից ոչ ավելին՝ յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոնի) համար (մետրային, դեցիմետրային, կարճ, գերկարճ եւ այլ ալիքներ):

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով՝ պահպանելով սույն օրենքի  5-րդ եւ 9-րդ հոդվածների պահանջները՝ վերահեռարձակումից առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների առանձին հաղորդումների, այլ նյութերի օգտագործումը կարգավորվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասինե Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

               

Հոդված 11. Հեռուստառադիոհաղորդումները հանրաքվեների և ընտրությունների ժամանակաշրջանում

Հանրաքվեների ու ընտրությունների քարոզչությանը նախորդող եւ դրանց անց¬¬կացման ժամանակաշրջանում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների ու հանրաքվեների մասին օրենսդրությանը համապատասխան:

Նշված ժամանակահատվածում  արգելվում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով: Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», իսկ ռադիոսփռման դեպքում՝ հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցում արվի դրա  մասին:

Հանրաքվեների եւ ընտրությունների քարոզչության ժամանակաշրջանում  հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի ու քարոզչական այլ հաղորդումների իրենց եթերաժամի արժեքը: Ցանկացողները վճարովի եթերաժամից օգտվում են պայմանագրային կարգով եւ հավասար պայմաններով:

 

Հոդված 12. Հեռուստառադիոընկերությունները ռազմական դրության եւ ար¬տա¬կարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ

 Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) պարտավոր են ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահին կամ նրա  կողմից լիազորված անձին հատկացնել եթերաժամանակ՝ պաշտոնական հայտարարություններ կատարելու համար: Հատկացվող եթերաժամանակը եթերային յուրաքանչյուր ժամում չի կարող գերազանցել 10 րոպե:

 

Հոդված 13. Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվու¬թյուն ստանալը

Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսա¬շա¬րային եւ տեսաձայնաշարային տեղեկատվություն՝ անվճար կամ վճարովի, բաց ալի¬քով կամ հատուկ ապակոդավորում ունեցող սարքավորումների օգնությամբ:

Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բո¬լոր  հեռուստառադիոհաղորդումները (ներառյալ՝  արբանյակային կապի միջոցով հեռար¬ձակվող արտասահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)  առանց վերահեռարձակման իրավունքի:

 

Հոդված 14. Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների  եւ  տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները՝ հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:

Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում, պարտադիր նշելով՝ հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը, ազգանունը:

Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում  հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ հանրային  հեռուստառադիոընկերության խորհուրդ կամ հեռուստառադիոընկերություններ  դիմում կամ բողոք կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրությունները և տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցի լուծումից հետո:

 

Հոդված 15. Բարեգործական հովանավորությունը հեռուստառադիոհաղոր¬դում¬ների  իրականացման  գործում

Բարեգործական հովանավորությունը ֆիզիկական եւ (կամ)  իրավաբանական անձի նյութական ներդրումն է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման ձևով,  որի նպատակն է օժանդակել  հաղորդումների պատրաստմանն  ու որակի բարձրացմանը:

Բարեգործական հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում համարվում է հեռուստառադիոհաղորդումների արտադրության  ոչ առեւտրային գործունեություն:

Բարեգործական հովանավորության ֆինանսավորողներ չեն կարող լինել կուսակցությունները եւ կրոնական կազմակերպությունները:

Արգելվում է լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների բարեգործական հովանավորությունը:

Արգելվում է հովանավորությամբ ստեղծվող հաղորդումների նկատմամբ հովանավորողների կողմից որեւէ միջամտություն:

Բարեգործական հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդում¬նե¬րում լուսագրերի տեսքով  նշվում են տեղեկություններ հովանավորողների մասին, ներկայացվում են խորհրդանիշներ, մակագրություններ, կարճ հայտարարություն¬ներ՝  միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ  րոպե տևողությամբ:

 

ԳԼՈՒԽ III

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16. Հեռուստառադիոընկերությունների տեսակները

 Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում կարող են լինել հանրային հեռուստառադիոըն-կերություն եւ մասնավոր հեռուստառադիոընկերություններ՝  (հեռուստաընկերություն կամ ռադիո-ընկերություն) իրավաբանական անձի կարգավիճակով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  հանրային հեռուստառադիոընկերությունը հիմնադրվում է պետության  կողմից՝   սույն օրենքով:

Մասնավոր են համարվում այն հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերություն կամ  ռադիոընկերություն) , որոնց հիմ¬նադիրները ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պա¬տաս¬խա¬նատու են՝ անկախ իրենց սեփականության ձեւից եւ  իրավական կազմակերպման տեսակից:

 

Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները

Հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:  

Հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների)  հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո  արտասահ¬մա¬նյան կապիտալի մասնակցության բաժինը պետք է նվազ լինի հեռարձակող կազմակերպության  գործունեության վերահսկողությունն  ապահովող կապիտալի չափից:

Մասնավոր հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) հիմնադիրներ չեն կարող լի¬նել՝

ա) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.

բ)  կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները.

գ) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք.

դ) 18 տարին չլրացած քաղաքացիները.

ե)  հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի  անդամները:

 

Հոդված 18. Հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) կանոնադրությունը

                 

Հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) հիմնադիրներն ընդունում են իրենց կանոնադրությունը, որը պարունակում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) գործունեության նպատակները, կառուցվածքը, անդամների իրավունքներն ու պարտականությունները և  ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ տեղեկություններ:

 

Հոդված 19. Հեռուստառադիոընկերությունների  (հեռուստաընկերույթունների եւ ռադիոընկերությունների) պարտավորությունները

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները)  պարտավոր  են հեռուստադիտողներին եւ ռադիոունկնդիրներին զգուշացնել իրենց հաղորդումների վճարովի լինելու մասին:

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերություն-ները) իրավունք չունեն՝

ա) էականորեն փոխել հեռուստառադիոհաղորդումների բնույթը եւ ծավալները՝  առանց այդ մասին հեռուստադիտողներին եւ ռադիոունկնդիրներին առնվազն երկու ամիս առաջ զգուշացնելու, եթե սփռման դիմաց վճար է գանձվում.

բ) միակողմանի կարգով բարձրացնել սփռման դիմաց գանձվող վճարումների չափը՝  նախքան պայմանագրի ժամկետի լրանալը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված  20. Հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների)  ինքնուրույնության երաշխիքը

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) իրենց գործունեությունն իրականացնում են  մասնագիտական արհեստավարժության, ինքնուրույնության հիման վրա:

Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) գործունեությանը միջամտելը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 21. Հակամենաշնորհային երաշխիքը

Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են լինել ոչ ավելի, քան միեւնույն սփռման գոտում եթերային հեռարձակում ունեցող մեկ հեռուստառադիոընկերության (մեկ հեռուստաընկերության կամ  մեկ ռադիոընկերության) արտոնագրատեր:

       

Հոդված 22. Հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) եկամուտների աղբյուրները

                 

Հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) եկամուտների աղբյուրներ կարող են համարվել՝ գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ  չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:

 

Հոդված 23. Ելքային տվյալները

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշները՝ ազդականչերը, ներդիրները եւ այլ ելքային տվյալներ, ինչպես նաև օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակ¬ման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:

Հեռուստառադիոծրագրերը եւ տեղեկատվությունը դրանց մասին հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) սեփականությունն են:

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) իրենց օրական, շաբաթական և ամսական ծրագրերի մասին տեղեկատվությունը վճարովի կամ անվճար հիմունքներով կարող են տրամադրել մամուլին և զանգվածային լրատվության մյուս միջոցներին:

 

Հոդված  24. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրե¬լիու¬թյունը

Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել՝

ա) իշխանությունը  բռնի զավթելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության.

բ) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու.

գ) օրենքով պահպանվող պետական կամ այլ գաղտնիքներ հրապարակելու.

դ) պատերազմ քարոզելու.

ե) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու.

զ) պոռնկագրություն տարածելու.

է) բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներ հեռարձակելու.

ը) զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով:

Բացառություն կարող է  կազմել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումը:

 Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ  սարսափ ֆիլմերը կարող  են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը:

 

Հոդված 25. Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը եւ հեռահաղորդակցությունը

Հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով պետության կողմից վարձակալած արբանյակային կապից օգտվելու առաջնային իրավունքը պատկանում է  հանրային հեռուստառադիոընկերությանը:  Ազատ եթերաժամի առկայության դեպքում դա կարող է վարձակալության հիմունքներով տրամադրվել նաեւ մասնավոր հեռուստառադիոընկերություններին՝ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում:

Մասնավոր հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման  մասին գրավոր տեղեկացնում է հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

 

Հոդված 26. Սպառողի իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ

Տեղեկատվությունը հասանելի է բոլոր սպառողներին, եթե հեռուստառադիոընկերությունը կոդավորման կամ այլ ճանապարհով տեղեկատվության հասանելիության նկատմամբ որեւէ սահմանափակում չի դրել կամ հեռուստառադիոընկերությունը տվյալ տեղեկատվությունը սահմանափակ հասանելի չի հայտարարել:

Եթե հեռուստառադիոընկերությունը հեռարձակումը եւ հեռահաղորդակցությունն իրականացնում է անսահմանափակ  թվով սպառողների համար ու անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա սպառողն իրավունք ունի նման ծառայությունից օգտվել անհատույց եւ առանց հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:

Այլ դեպքում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը եւ պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:

 

Հոդված  27. Կոդավորված հեռուստառադիոհաղորդումները

Կոդավորված հեռուստառադիոհաղորդումներն այն հաղորդումներն են, որոնք կարող են համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ  ընդունվել եթերային  հեռարձակմամբ՝ պայմանագրային հիմունքներով:

Կոդավորված հաղորդումների նկատմամբ թեմատիկ, բովանդակային և լեզ¬վական սահմանափակումներ չեն նախատեսվում, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով  սահմանված դեպքերի (բացի վերջին պարբերությունից):

Կոդավորված հաղորդումների եթեր հեռարձակելուց առաջ լսարանին են ներկայացվում հաղորդումների անվանումները, հիմնական բովանդակությունն ու ուղղվածությունը, հեռարձակման ժամերը և հաղորդման տևողությունը:

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները) կոդավորված հաղորդումներ  հեռարձակելու համար պար¬տա¬վոր են ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  կողմից լիազորված մարմնի թույլտվությունը:

 

ԳԼՈՒԽ  IV

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28. Հանրային  հեռուստառադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է եւ գործում է սույն օրենքին, իր կանոնադրությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Հանրային հեռուստառադիոընկերությունը ստեղծում է պետությունը՝ ապահովելու համար քաղաքացիների սահմանդրական իրավունքը, այսինքն՝ ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, զվարճալի եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվություն:

Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարման մարմինը հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:

Հանրային հեռուստառադիոընկերությունը  ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով եւ ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:

Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրույթունն իրականացնում են այդ  հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները:

Հանրային հեռուստառադիոընկերությունը   պարտավոր է.

ա) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

բ) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը՝  հնարավոր հաղորդաշարերի եւ հաղորդումների տեսակների տեսքով.

գ) մշակել  եւ իրականացնել ծրագրային քաղաքականություն:

Հանրային հեռուստառադիոընկերությունում՝

ա) առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսը.

բ) հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առեւտրային գովազդով.

գ) հեռարձակվող հաղորդումներում ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի առկայությունն արգելվում է.

դ) պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է:

Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումները սփռվում են հանրապետության ամբողջ  տարածքով:

Հանրային հեռուստառադիոընկերությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:

 

Հոդված 29. Հանրայի հեռուստառադիոընկերության խորհուրդը

Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային  հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ՝ խորհուրդ), որի  անդամներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝  հինգ տարի ժամկետով: 

Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից:

Խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ: Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության,  իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի հեղինակավոր եւ որակյալ մասնագետներ, գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն եւ տիրապետեն  հայոց լեզվին:

 Խորհրդի անդամ չեն կարող լինել.

ա) կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամները.

բ) օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք.

գ) հանրային եւ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.

դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք:

Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ նորմատիվ  իրավական ակտերի, իր կանոնադրության հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը, որը կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում օրենսդրական նախաձեռնության կարգով: Ազգային ժողովը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը հաստատում է օրենքով:ե: (14.04.2004թ.)

Խորհրդի անդամի եւ նախագահի վարձատրության սկզբունքները եւ չափերը սահմանվում են խորհրդի կանոնադրությամբ:

 

Հոդված 30. Խորհրդի գործունեության կարգը

Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության եւ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստ գումարում է խորհրդի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ հրավիրում է խորհրդի նախագահը իր նախաձեռնությամբ, խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե այն վարում է խորհրդի նախագահը եւ նիստին ներկա են խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա՝  խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը  դռնբաց են: Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:

 

Հոդված 31. Խորհրդի նախագահը եւ անդամները

Խորհրդի նախագահը կազմակերպում է խորհրդի գործունեությունը, համակարգում եւ ապահովում է խորհրդի եւ հանրային հեռուստառադիոընկերության բնականոն աշխատանքը: Նրա լիազորությունները սահմանվում են խորհրդի կանոնադրությամբ:

Խորհրդի նախագահը եւ անդամները նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից,  բացառությամբ այն դեպքերի, երբ խորհրդի նախագահը (անդամը) .

ա) հրաժարական է տվել.

բ) առանց հարգելի պատճառի անընդմեջ հինգ անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին կամ հիվանդության, այլ հարգելի պատճառով չորս ամսից ավելի չի մասնակցել խորհրդի աշխատանքներին.

գ) դատապարտվել է դատարանի դատավճռով.

դ) կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

ե) մահացել է:

«Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:

Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` սույն օրենքի պահանջներին համաձայն:

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:ե: (14.04.2004թ.)

 

Հոդված  32. Խորհրդի իրավասությունները

Խորհուրդը՝

ա) սահմանում է հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը.

բ) հաստատում է ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հեղինակային  հաղորդաշարերը, հաղորդացանցը.

գ) կազմում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային հեռուստառադիոընկերության տարեկան ծախսերի նախահաշիվը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում ամրագրվում է առանձին տողով.

դ) սահմանում է հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական միջոցների  օգտագործման կարգը, վերահսկում  նրա ֆինանսական, տնտեսական գործունեությունը.

ե) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության աշխատողների պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմաններն ու վարձատրման կարգը.

զ) սահմանում է այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատել այլ հեռուստառադիոընկերություններում (հեռուստաընկերություններում եւ ռադիոընկերություններում) և զանգվածային լրատվամիջոցներում.

է) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  հանրային հեռուստառադիոընկերության  գործադիր տնօրենի ընտրության  կարգը.

ը) նշանակում է մրցույթով հաղթած գործադիր տնօրենին, իսկ իր պարտականություններն անբավարար կատարելու դեպքում ազատում է նրան եւ նշանակում գործադիր տնօրենի նոր ընտրություն: Այդ որոշումները խորհուրդն ընդունում է ձայների մեծամասնությամբ.

 թ) հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի ներկայացմամբ  նշանակում  է գործադիր տնօրենի տեղակալներին, հաստատում (ազատում) ստեղծագործական ծրագրերի հեղինակներին: (14.04.2004թ.)

ժ) առնվազն տարին մեկ անգամ լսում է  գործադիր տնօրենի հաշվետվությունը.

Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին  եւ  Ազգային ժողովին:

 

Հոդված 33. Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր ղեկավարության իրավասությունները

Խորհուրդը Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենին նշանակում է մրցութային կարգով:

Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենը եւ նրա տեղակալները՝

ա) ղեկավարում են Հանրային հեռուստառադիոընկերության ընթացիկ գործունեությունը.

բ)  հաստատում են վարչական կառուցվածքը, արձակում են հրամաններ, կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.

գ) մասնակցում են խորհրդի աշխատանքներին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.

դ) երկրում եւ արտասահմանում, միջազգային կազմակերպություններում ներկայացնում են հանրային հեռուստառադիոընկերությունը:

ԳԼՈՒԽ V

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)

 

 Հոդված 34. Արտոնագում:  Արտոնագրատեր

Արտոնագիրը (լիցենզիան) միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս  իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում, օգտվել որոշակի եթերային հաճախությունից, կաբելային  (լարային) ցանցից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տա¬րած¬քում հեռուստառադիոհաղորդումների իրականացման նպատակով, բացառու¬թյամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը հավակնորդներին հատկացվում է  մրցույթով՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:

Արտոնագիրը իրավունք է տալիս արտոնագրատիրոջը հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու նպատակով վարձակալման պայմանագրեր կնքել հեռահաղորդակցության միջոցներ ունեցող կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ:

Արտոնագրատերը չի կարող արտոնագիրը փոխանցել կամ վաճառել (օտարել) այլ  անձի:

 

Հոդված 35.  Հաճախությունների ցանկը

Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union-ITU) կողմից ներկայացրած ցուցակից, կազմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում  եթերային հաճախությունների ցանկը և տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը հաստատում եւ հրապարակում է հաճախությունների ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեց¬ված) հաճախությունների մրցույթ: Ամեն տարվա սկզբին կառավարության կողմից լիազորված մարմինը սահմանում է մրցույթի անցկացման կարգը, պայմանները եւ ժամկետները՝ ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտոնագրի (լիցենզիայի) համար վճարի չափը եւ   մուծումների կարգը:

 

Հոդված 36. Արտոնագիր  (լիցենզիա) ստանալու դիմումը

Հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների եւ ռադիոհաղորդումների) հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար դիմումում նշվում են.

ա) հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) տեսակը (եթերային, կաբելային, լարային)

բ) դիմողի անվանումը եւ իրավաբանական հասցեն.

գ) հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների)  տարածման տեսակները (եթերային, կաբելային, լարային)

դ) հեռուստառադիոծրագրերի (հեռուստածրագրերի եւ ռադիոծրագրերի) թեմատիկան եւ մասնագիտացումը.

ե) հեռուստառադիոծրագրերի (հեռուստածրագրերի եւ ռադիոծրագրերի) պարբերականությունը եւ  հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը.

զ) հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների)  լեզուն, ինչպես նաեւ հեռուստառադիոդասընթացներ կազմակերպելու լեզուն, եթե այդպիսիք նախատեսվում են.

է) սփռման հնարավոր տարածքը եւ բնակչության թիվը.

ը) տեղեկություններ դիմողի՝ այլ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության)  հիմնադիր եւ արտոնագրատեր կամ զանգվածային լրատվության  այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ դրանց արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.

թ) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին (տեխնիկական հավաստագրի առկայությունը).

ժ) տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին

ժա) նշում հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակվելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին)

ժբ) նախնական տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական  պատրաստվածության մասին.

ժգ) դիմումի ամիսը, ամսաթիվը, տարին:

Դիմումին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերը և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև արտոնագրման (լիցենզավորման)  մրցույթին մասնակցելու համար տուրքի մուծման անդորրագիրը:

 

Հոդված 37. Արտոնագրատիրոջ ընտրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մամինը արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ հաշվի է առնում՝

ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

բ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.

գ) հայրենական  արտադրության հաղորդումների գերակայությունը.

դ) դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները:

Եթե դիմողը հավակնում է ստանալ կաբելային  (լարային) հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) իրականացման արտոնագիր, ապա նա պարտավոր է ներ¬կայացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությունը՝ համապատասխան ցանց ստեղծելու ժամանակ տեխնիկական պայմանների իրականացման վերաբերյալ:

Արտոնագրի  անհրաժեշտ պայմանների համաձայնեցումը դիմողի հետ և  կազմակերպության ընտրությունը պետք է կատարվեն ոչ ուշ, քան արտոնագրող  մարմնում գրանցվելուց  60 օր անց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերությանը հեռուստառադիոհաղորդումների  հեռարձակման արտոնագիր տրվում է առանց մրցույթի եւ անժամկետ:

 

Հոդված 38. Արտոնագիր  (լիցենզիա) տալը մերժելու հիմքերը

Արտոնագիր (լիցենզիա)  չի  տրվում, եթե ՝

ա) սույն օրենքի համաձայն դիմողը  չի կարող լինել արտոնագրատեր.

բ) դիմումում նշված տվյալները  չեն համապատասխանում իրականությանը.

գ)բացակայում են հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն:

Արտոնագիր (լիցենզիա) տալը  մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին որոշման ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Արտոնագրման  (լիցենզավորման) մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

 

Հոդված 39. Արտոնագրի  (լիցենզիայի) բովանդակությունը

1. Արտոնագիրը  (լիցենզիան) պարունակում է դիմողի  տված հետևյալ տեղեկությունները՝

ա) դիմողի լրիվ անվանումը. 

բ) հեռուստառադիոընկերության  (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կարգավիճակը.

գ) տեղեկատվության տարածման տեսակը.

դ) հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) հասցեն:

2. Արտոնագիրը (լիցենզիան) պարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից  լիազորված մարմնի կողմից տրված հետևյալ տեղեկությունները՝

ա) սփռման  հնարավոր տարածքը.

բ) հեռուստառադիոհաղորդումների  (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման ժամերն օրվա ընթացքում.

գ) նշում՝ արտոնագրի  (լիցենզիայի) համար վճարումների մասին.

դ) տեղեկություններ սահմանափակումների մասին.

ե) արտոնագրի  (լիցենզիայի)   համարը, ամիսը, ամսաթիվը, տարին.

զ) արտոնագրի   (լիցենզիայի) գործողության ժամկետը:

3. Արտոնագիրը  (լիցենզիան) պարունակում է դիմողի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի միջեւ  համաձայնեցված հետևյալ տեղեկությունները՝

ա) հեռուստառադիոհաղորդումների  (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման հաճախությունը.

բ) սեփական կամ վարձակալած հեռարձակման, հեռահաղորդակցության միջոցների տեխնիկական տվյալները, տեղակայման վայրը.

գ) ճառագայթում ունեցող սարքավորումների առկայությունը և տեղը.

դ) սպասվելիք լսարանը.

ե) հաղորդումների լեզուն.

զ) հեռուստառադիոհաղորդումների  (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) մասնագիտացումը.

է) հաղորդումների ծավալը.

ը) հաղորդումների եթեր հեռարձակվելու սկիզբը (ամիս, ամսաթիվ, տարի):

 

Հոդված  40. Արտոնագիր (լիցենզիա)  տալը

Արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը արտոնագիր  (լիցենզիա) է տալիս համապատասխան մուծումներ կա¬¬տարելուց հետո՝ տասնօրյա  ժամկետում:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից եւ հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) սփռման հնարավոր տարածքից: Արտոնագրային վճարը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի 500-ապատիկը:

Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է՝  ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից:

Հոդված 41.  Արտոնագրերի  (լիցենզիաների) գործողության ժամկետները

                             

Հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման արտոնագիրը հեռուստառադիոընկերություններին (հեռուստաընկերություններին  եւ  ռադիոընկերույթուններին) տրվում  է՝

ա) հինգ  տարով՝ կաբելային  (լարային) հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղոր-դումների  կամ ռադիոհաղորդումների)  իրականացման համար.

բ) երեք տարով՝ եթերային հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) իրականացման համար:

Հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից  լիազորված մարմինը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման (լիցենզավորման) մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:

Ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի  (լիցենզիայի) համար մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է.

ա) գործող այն հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը  եւ ռադիոընկերությանը), որն իր գործունեության ընթացքում թույլ չի տվել օրենսդրության խախտում.

բ)  գործող  այն հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը), որը հեռուստառադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում ունի երեք տարվա փորձ:

 

Հոդված 42. Արտոնագրի  (լիցենզիայի) ուժը կորցրած ճանաչելը                

Արտոնագիրը (լիցենզիան) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝

ա) արտոնագրատեր ֆիզիկական անձը կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

բ) արտոնագիրը ստացվել է անօրինական ճանապարհով.

գ) խախտվել են արտոնագրի (լիցենզիայի) պայմանները, և  այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ զգու¬շա¬ցումներ են արվել.

դ) տեղի է ունեցել արտոնագրի  (լիցենզիայի)  զիջում ֆիզիկական կամ իրա¬վա¬բանական այլ անձանց.

ե) արտոնագրատերն արտոնագիր (լիցենզիա) ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ (հեռուստահաղորդումներ  կամ ռադիոհաղորդումներ).

զ) այդ մասին կա արտոնագրատիրոջ դիմումը.

է) հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) գործունեությունը վտանգ է սպառնում մարդ¬կանց առողջությանը, որը հաստատվում է փորձաքննությամբ, արգելքներ է ստեղ¬ծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովվում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի զգուշացումներից հետո՝ 15 օրվա ընթացքում դրանք չեն վերացվել.

Լուծարման հետևանքով առաջացած վնասների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը պատասխանատվություն չի կրում: Արտոնագրման (լիցենզավորման)  համար մուծված գումարը չի վերադարձվում:

Արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:  Արտոնագիրն անհիմն ուժը կորցրած ճանաչելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը  կամ ռադիոընեկրությանը) պատճառած վնասը:

 

ԳԼՈՒԽ VI

ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ  ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 43. Առանց արտոնագրման (լիցենզավորման)  հեռուստառադիո¬հա¬ղոր¬դումների կազմակերպման պայմանները

Կաբելային   (լարային)  ցանցի համար արտոնագիր  (լիցենզիա) չի պահանջվում, եթե՝

ա) հեռուստառադիոընդունիչների թիվը 10-ից  ավելի չէ.

բ) սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին  պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի.

գ)նախատեսված է հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները  կամ ռադիոհաղորդումները) հեռարձակել այնպիսի ժամկետում, որը չի գերազանցում 45 օրը և առնչվում է  մշակութային ու մարզական միջոցառման հետ:

Արգելվում է հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բնույթի հաղորդումների պատրաստումը և հեռարձակումն առանց արտոնագրման  հեռուստառադիոհաղորդումների  (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) կազմակերպման շրջանակներում:

Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների)  կազ¬մա¬կերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:

Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումներն (հեռուստահաղոր-դումները  կամ ռադիոհաղորդումները) իրա¬¬կանացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  լիազորած մարմնի գրավոր թույլտվության հիման վրա:

Սույն օրենքի և հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց արտոնագրման հեռուստառադիո-ընկերությունների (հեռուստաընկերությունների  կամ ռադիոընկերությունների) գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը դադարեցնում է:

 

Հոդված 44. Դիմում՝ առանց արտոնագրման (լիցենզավորման)  հեռուստառադիոհաղորդումների  (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների) թույլտվության վերաբերյալ

  Առանց արտոնագրի (լիցենզիայի) հեռուստառադիոհաղորդումներ (հեռուստահաղորդումներ  կամ ռադիոհաղորդումներ) իրակա¬նաց¬նողը պարտավոր  է գրավոր դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին՝ հեռուստառա¬դիո¬հա¬ղոր¬դումների (հեռուստահաղորդումների  կամ ռադիոհաղորդումների)  կազմակերպումից 40 օր առաջ:

Դիմումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

ա) հեռուստառադիոհաղորդումներ (հեռուստահաղորդումներ  կամ ռադիոհաղորդումներ) իրականացնողի մասին.

բ) սփռման տարածքը.

գ) հեռուստառադիոլսարանի առավելագույն թիվը.

դ) հաղորդումների   թեմատիկան, մասնագիտացումը և եթերաժամերը:

 

ԳԼՈՒԽ VII

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 45. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի դրույթների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի որոշումների եւ սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ արտոնագրի (լիցենզիայի)  պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն իրավասու է.

ա)  այդ մասին ծանուցագրով տեղյակ  պահել տվյալ հեռուստա¬ռա¬դիո¬ըն¬կե¬րու¬թյանը (հեռուստա-ընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է բա¬վա¬¬րարել ներկայացվող պահանջները.

բ) տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով.

գ) իր որշմամբ կասեցնել տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը՝ մինչեւ  նշված խախտումների վերացումը կամ  դատարանի համապատասխան որոշումը.

դ) սույն օրենքով նախատեսված դեպքերում իր որոշմամբ անվավեր ճանաչել օրենսդրությունը խախտող տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) արտոնագիրը (լիցենզիան).

ե) դիմել դատարան՝ տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը)  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությանը համապատաս-խան այլ պատասխանատվության ենթարկելու հայցով:

Վարչական տուգանքի եւ   նշված տույժի կիրառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն  դիմել դատարան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու հայցով: Հայցի առկայությունը չի դադարեցնում ծանուցագրի պահանջների կամ տուգանքի կիրառման մասին  որոշման կատարումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունն  անհիմն դադարեցնելու  դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերույթանը  կամ ռադիոընկերույթանը) պատճառած վնասը:

 

ԳԼՈՒԽ  VIII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 46.  Սույն օրենքի հրապարակման պահից հետո՝ օրենսդրության համաձայն, հիմնադիրը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն) լուծարում է «Արցախհեռուստառադիոե պետական փակ բաժնետիրական ընկերությունը, եւ, սույն օրենքով, ստեղծվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերությունե՝  փակ բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերը հանձնվում են հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

 

Հոդված 47. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առաջին կազմի անդամներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ:

Հոդված 48. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ձեւավորվում է սույն օրենքի հրապարակման պահից հետո ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում: Խորհրդի ձեւավորումից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո խորհրդի նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովին է ներկայացնում Խորհրդի կանոնադրությունը, որը Ազգային ժողովի նիստում  քննարկվում է անհետաձգելի կարգով: Ազգային ժողովում Խորհրդի կանոնադրությունը հաստատվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Խորհուրդը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար բաց մրցույթ:

 

Հոդված 49. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ծավալը   մնում  է անփոփոխ  2003 թվականին:

 

ԳԼՈՒԽ IX

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 50.  Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  հրապարակման  պահից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության կազմավորումն ավարտվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մինչեւ 2002թ. դեկտեմբերի 31-ը: Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը սկսվում է 2003 թ. հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ՝                                                                     Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ